Հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Tag Archives: քրեական
Հետախուզում
Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին անձնագրային բաժանմունքում
Մայիսի 23-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և Մուշի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հարություն Ս.-ին, որը ս/թ. ապրիլի 24-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Գողի էին որոնում` խարդախության մեղադրանքով հետախուզվողի հանդիպեցին
Մայիսի 22-ին, ժամը 21.45-ին, Երևան քաղաքի Մելքումովի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Ա.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ նա ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից ս/թ. մարտի 28-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Վերջինս ձերբակալվել և գտնվում է բաժնի ՁՊՎ-ում:
ԲՆԱԿԱՐԱՆԱԳՈՂԸ` ԱՆԴԻՄԱԿ
Մայիսի 23-ին, ժամը 18.15-ին, Երևանի Հալաբյան փողոցի 7 շենքի մի բնակչուհի զանգահարել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ խոհանոցի պատուհանի ճաղավանդակը կոտրելով և պատուհանը բացելով` ԱՄՆ-ում բնակվող իր հարևանի 1-ին հարկում գտնվող բնակարանից գողացել են հեռուստացույց, «Այփադ» տեսակի համակարգիչ, ոգելից խմիչքներ, փայտյա 42 դիմակ, նվագարկիչ` երկու բարձրախոսներով, և փայտյա 6 արձանիկ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը ոստիկանությունում խոստովանել է հանցանքը:
Գողոնը մասամբ առգրավված է: Վնասի չափը պարզվում է:
Նարեկ Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Հանցավոր խումբ` բանդիտիզմի մեղադրանքով
Ինչպե՞ս է կատարվում քրեական գործի արձանագրումը
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի համաձայն` դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:
Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում: Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:
Արձանագրությունում նշվում են՝
1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ,
2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.
3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:
Դատավարական գործողություններն արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:
Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:
Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններy ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:
Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:
Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:
Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների, կամ առողջական վիճակի, կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:
Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ադրբեջանում կեղծ թղթադրամների շրջանառությամբ զբաղվող հանցախումբ է ձերբակալվել
Ադրբեջանում Կազմակերպված հանցագործության դեմ պայքարով զբաղվող գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 6 երտասարդի, ովքեր “Paypoint” տերմինալի միջոցով շրջանառության մեջ են դրել կեղծ թղթադրամներ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հանցավոր խմբի անդամները կեղծ թղթադրամներ են պատրաստել համակարգչային հատուկ սարքավորման միջոցով, որը պատկանել է երիտասարդներից մեկին:
Կեղծ մանաթները տարբեր ժամանակ բազմիցս շրջանառության մեջ են դրվել վճարային “MilliÖn” համակարգի միջոցով: Նրանք անդամներից մեկի անունով հաշվեհամար են բացել, որտեղ կեղծ թղթադրամներ են փոխանցվել: Այնուհետև նրանք բանկոմատից իրական թղթադրամներ են հանել:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
21 ՃՏՊ, 1 զոհ, 20 վիրավոր` 3 օրում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 28-ը, յուրացման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, ապօրինի ծառահատման` 2, խարդախության` 14, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության` 5, խարդախության և յուրացման 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
20 տարի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվողը ձերբակալվել և տեղափոխվել է Հայաստան (տեսանյութ)
Սպանություն կատարելու մեղադրանքով ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից 1994 թվականին հետախուզում էր հայտարարվել 1942 թ. ծնված Էդիկ Ո.-ի նկատմամբ: 1999 թ. հունիսին նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:Ոստիկանները փնտրում են դանակահարության ելքով վեճի մասնակցիներին
Հունվարի 12-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Գրիգոր Ա.-ն: Նա հայտարարել է, որ «Հայաստան» հանրախանութի մոտակայքում սուր գործիքով հարվածել են իրեն:Համակարգչի պատճառով Աբովյանում եղբայրը դանակահարել է քրոջը
Համակարգչամոլությունը ընտանեկան ողբերգության պատճառ է դարձել Աբովյան քաղաքում: Այստեղ, եղբայրը դանակահարել է քրոջն այն բանի համար, որ վերջինը չի ցանկացել իրեն զիջել համակարգիչը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:Արդարացվել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքում. հանցադեպը բացակայում էր
ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ Կարեն Ստեփանյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանն արդարացվել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքում (ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Դպրոցական աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց
Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ին, 1990 թ. ծնված Գագիկ Խ.-ն «Մերսեդես Բենց C-220» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել աղջկան և դիմել փախուստի:
Նույն օրը երեկոյան, ժամը 22.00-ին, վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՃՏՀ քննության բաժին:
Հետախուզվողները ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին
Հունվարի 10-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Հունվարի 10-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Սուսաննա Վ.-ն, որը հունվարի 8-ից հետախուզվում էր արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով:
Սղոցով անտառից երկու ծառ է հատել
Հունվարի 10-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհով Վանաձոր ընթացող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, հնարավոր է, ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Ոստիկանները ժամը 23.40-ին Փամբակ գյուղի վարչական տարածքից բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Զ.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 2 խմ ծավալի փայտանյութով:
Վարորդը բացատրություն է տվել, որ նույն օրը ձեռքի սղոցով Եղեգնուտ գյուղի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 2 բոխի և ցանկացել տեղափոխել իր տուն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Դիլիջանում տեղի ունեցած սպանության հետքերով. ատրճանակը հայտնաբերվել է
Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:Սպանված մատուցողուհին և վկան ամբաստանյալի հետ ինտիմ կապի մեջ են եղել
22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով այսօր հարցաքննվեց դատակոչված վկա՝ Միլենա Միրիջանյանը, ով ամբաստանյալի ընկերուհին է եղել, ով խոստացել էր ամուսնանալ վերջինիս հետ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:Արյունալի գիշերային դրամայի գործով նախաքննությունն ավարտվել է
Լոռու մարզում ավարտվել է հերթական ընտանեկան արյունալի դրամայի գործով նախաքննությունը, և գործն ուղարկվել է դատարան: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:Նախկին դատապարտյալին պաշտոն է վստահվել զինված ուժերում և նա կրկին հայտնվել է մեղադրյալի աթոռին
ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ճաշարանից այս տարվա հուլիսին անհետացել է 379 հազար 981 ՀՀ դրամի խոհանոցային սպասք` չժանգոտվող պողպատից 33 ափսե և 130 գդալ, պոլիպրոպիլենից 65 գավաթ և 8 սկուտեղ, 25 հատ տարբեր չափերի ալյումինե կաթսա և թեյնիկ, 3 հատ խոհարարի եռյակ դանակ, ինչպես նաև` խոհարարական հանդերձանք` 7 լրակազմ կոստյում բամբակյա կեպիով, 13 հատ անդրավարտիք, 36 թասակ, 10 գոգնոց և 15 խալաթ:Սպանության փորձ կատարողը Վիեննայի օդանավակայանում ձերբակալվել է (Երևանի Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի մանրամասները)
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 28-ի երեկոյան Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել, ինչ արդյունքում` ժամը 21.47-ին, շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին:Սպանեց սիրելիին՝ կուսությունը պահպանելու համար
Բացառիկ հարցազրույց երիտասարդ տարիները բանտում անցկացրած աղջկա հետ
Մարդը ծնվում է ազատ, բայց ծնված պահից ի վեր սկսում է պայքարել հանուն ազատության… Մեր հերոս Մարիաննա Սարգսյանը (անուն-ազգանունը փոխված է իր խնդրանքով,- հեղ.) պայքարել է իր ազատության համար ու թանկ վճարել: Դժվար է դեմ գնալ ցանկությանը, երբ սիրահարված ես, բայց կյանքը, հասարակության մեջ կարծրացած մտածողությունը երբեմն մարդուն դրդում է, այսպես ասած, «ակամա» հանցագործության:
Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում Մարիաննան սպանել է սիրած էակին: Դեպքից րոպեներ առաջ զույգը դեռ երազում էր իդեալական ընտանիք ու պետությանը արժանի զավակներ տալու մասին:
25-ամյա նուրբ աղջկան կոփել է բանտում անցկացրած ժամանակը: Նա անազատության մեջ է անցկացրել դատարանի նշանակած գրեթե ամբողջ ժամկետը:
«Անկախ» շաբաթաթերթի զրույցը Մարիաննա Սարգսյանի հետ բավական երկար ստացվեց. նա խոսեց իր անցյալից, անդրադարձավ իր մեղավորությանն ու մեղադրանքի պատճառներին, անազատության տարիներին և իր ներկա վիճակին:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԷՐ
Մարիաննան, դպրոցի կարմիր ատեստատը ձեռքին, որոշում է մասնագիտանալ լեզուների գծով: Գործերը տալիս է երևանյան համալսարաններից մեկի անգլերեն-ֆրանսերեն բաժինը:
– Մայրս և հայրս երազում էին, որ ես լավ կրթություն ստանամ: Մաթեմատիկայի մեծ սեր ունեի, բայց քանի որ հասկացա՝ աշխատանք չեմ ունենալու, մտածեցի գնալ լեզուների գծով,- ասում է Մարիաննան:
Աղջկա ծնողների եկամուտը բավարար չէր. ստիպված էր ինքնուրույն պատրաստվել ընդունելության քննություններին:
– Իմ որոշումը վճռական էր, ու հիշում եմ՝ օր ու գիշեր պարապում էի համալսարան ընդունվելու համար:
Նա լավ է հիշում հենց ուսանողական առաջին սեպտեմբերի 1-ը: Օրը ոչ միայն հիշարժան էր ուսանողական կյանք մտնելու առումով, այլև` առաջին հայացքից սիրահարվելու…
– Երբ ինձ ասում էին` գոյություն ունի սեր առաջին հայացքից, չէի հավատում: Դե, պարզ է, որ լեզուների գծով գնացող աղջիկներից շատերն իրենց արտաքին տվյալներով ավելի համոզիչ են, չէ՞, լինում, ու տղաները հենց այդ պատճառով են խմբվում համալսարանի առաջ՝ տեսնելու` ֆակուլտետը լի՞քն է գեղեցիկ աղջիկներով: Հենց առաջին օրն ինձ մոտեցավ մի տղա ու սկսեց խոսացնել: Ես որևէ բան չէի խոսում, որովհետև էդ երևույթը ինձ համար շատ խորթ էր, անսովոր:
Տղան սկսում է «հետապնդել» աղջկան, հետևում է՝ տեսնելու ուր է գնում, ում հետ է հանդիպում: Այսինքն՝ անում է այն ամենը, ինչ հատուկ է առաջին հայացքից հրապուրված յուրաքանչյուր հայ երիտասարդին:
– Հիշում եմ՝ շատ երկար վարդեր բերեցին համալսարան իմ անունով, զարմացա: Բացիկում նշված էր. «Ես քեզ սիրում եմ. Արմեն» (տղայի անունը նույնպես փոխված է- հեղ.): Միանգամից հասկացա, որ դա այն տղան էր, որն ինձ հետևում էր, խոսացնում, գալիս-գնում: Նա արդեն հասցրել էր մտերմանալ մեր ֆակուլտետի տղաների հետ ու համակուրսեցիների հավաքույթներից մեկի ժամանակ նկատեցի, որ նա ևս ներկա է: Եկել էր համեստ հանդերձանքով ու շատ լուրջ դեմքով: Ես էլ, բնավորությանս համաձայն, սիրում եմ կատակներ անել, ծիծաղել, անեկդոտներ պատմել: Այդ օրը, կարելի է ասել, իմ ու Արմենի առաջին պաշտոնական հանդիպումն էր:
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՎԱԾ ԷՐ
Մարիաննան, խորհրդակցելով ընկերների հետ, հասկանալով ու գիտակցելով, որ ինքը ևս զգացմունք ունի այդ տղայի նկատմամբ, թույլ է տալիս Արմենին անել առաջին քայլերը: Անակնկալներ՝ մեկը մյուսի հետևից:
Մեկ շաբաթ անց նրանք դառնում են ընկեր-ընկերուհի:
– Արմենն ամեն օր պարտաճանաչ գալիս էր ինձ ուղեկցելու՝ տնից համալսարան և համալսարանից տուն: Մենք այդ ընթացքում հասցնում էինք զրուցել, ճանաչել մեկս մյուսին: Բայց մեզ արդեն չէր բավարարում էն ժամանակը, որ անցկացնում էինք միասին, ու հանդիպումները սկսեցին հաճախակիանալ:
Մարիաննան ու Արմենը իրար հետ ընկերություն են անում մոտ մեկուկես տարի ու ծրագրում են միասին կառուցել իրենց ապագան:
Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ է գալիս:
– Դեպքից մի քանի շաբաթ առաջ, Արմենն ինձ հարցնում էր իմ դիրքորոշումը մինչամուսնական կապերի մասին: Երբ իմացավ իմ բացասական վերաբերմունքը, զգացի, որ իմ հանդեպ բացասաբար է տրամադրվել: Մի տեսակ ինքն իր նման չէր: Գնացել էինք ամառանոց: Այդ օրը Արմենը շատ վճռական էր, իր համար սովորական դարձած համբույրներին ուշադրություն անգամ չէր դարձնում, մտքին այլ բան կար: Հետո ականջիս շշնջաց. «Քանի որ մենք միասին ենք, կարող ենք մեզ այլ բաներ էլ թույլ տալ»: Ասածը դուրս չեկավ, ու հակադարձեցի` այսի՞նքն: Ասաց՝ դե կարող է այսօր մեր առաջին ամուսնական գիշերը լինել, ասացի՝ չէ, չի կարող, երբ կամուսնանանք` կլինի: Ու մի քանի րոպե վիճեցինք: Նա ինձ ամուր գրկեց ու խնդրեց. «Այսօր, գոնե մի անգամ»: Բայց իմ պատասխանը վերջնական էր:
Նա չէր էլ կարող պատկերացնել, որ սովորական սիրային խոսակցությունը՝ զուգորդված վեճ ու կռվով, կարող է ողբերգական ավարտ ունենալ:
– Նա ուզում էր բռնաբարել ինձ, կուսազրկեր (Մարիաննան չզսպեց արցունքներն ու լաց եղավ), իսկ ես չէի կարող նման բան թույլ տալ, սեղանին դանակ կար, ասացի՝ չգաս մոտիկ, կսպանեմ, ասաց՝ սպանիր ու մոտ եկավ, ես էլ չհասկացա` ինչպես ստացվեց, դանակով մի քանի հարված հասցրի: Մտածեցի՝ դե մարմնական վնասվածք կլինի, մենք կբաժանվենք, բայց երբեք չէի էլ կարող մտածել, որ դա կլինի մեր վերջին հանդիպումը:
ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մարիաննային քրեականի աշխատակիցները ոստիկանին հատուկ առաջին հայացքից ասել են, որ դաժանաբար սպանություն է տեղի ունեցել:
– Դա ծանր ողբերգություն էր: Անգամ նրա թաղմանը չկարողացա մասնակցել, իմ կյանքը վտանգված էր, քանի որ նրա քույրն ու եղբայրը, անկախ ամեն ինչից, սպառնացին վրեժ լուծել: Գործով քննիչը, ծանոթանալով ոստիկանի արձանագրությանը, զարմացել էր: Ասաց՝ քեզ սպառնում ա 15 տարի կամ գուցե ցմահ:
Դատարանը որոշում է խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:
– Ասես խելագար լինեի: Ոչինչ չէի հասկանում: Դատապարտված անձի կամ էլ կալանքի մասին միայն ֆիլմեր էի դիտել, որոշ բաների ծանոթացել թերթերից: Դա ինձ համար շատ խորթ միջավայր էր: Ես նստած էի իմ իրավունքների համար: Ես այդպես եմ դա ընկալում: Հիմա ցավ եմ ապրում, որ նա, ում հետ կապել էի ամբողջ կյանքիս գիծը, նա, ով պետք է իմ կյանքի ընկերը լիներ ու զավակներիս հայրը, չկա, չկա ֆիզիկապես, բայց նրա ձայնը, նրա կերպարը անընդհատ ասես հետևում է ինձ: Սկզբնական շրջանում մտածում էի, որ կյանքս կործանվեց ու ես կխելագարվեմ:
Կալանավայրում տեսակցություն թույլատրվում էր, բայց Մարիաննայի սրտով չէր. ինչպե՞ս էր նայելու հարազատ մոր ու հոր աչքերին, ինչպե՞ս էր նայելու Արմենի ծնողների աչքերին:
– Միայն սա կասեմ. շատ բան իրականում չեմ ուզում հիշել ու պատմել, քանի որ վերհիշելով դեպքերը` ծանր ապրումներ եմ ունենում: Մի անգամ ինձ այցի եկավ Արմենի հայրը: Եկավ ու խոսեց, ասես սեփական հայրս լիներ: Ես միայն լսում էի նրան, ոչինչ չէի կարող ասել, նա էլ չգնահատեց արարքս: Միայն հիշում եմ` ասաց. «Աղջիկս, գուցե դու ճիշտ ես վարվել, բայց կարող էիր ոստիկանություն դիմել, ի վերջո, նախքան դեպքն էլի էիք, չէ՞, քննարկել այս թեման, գայիր ինձ ասեիր, ու չէր լինի էս ողբերգությունը: Հասկացիր, այս ողբերգությունը երկկողմանի ա: Մի կողմում մենք ենք, մյուսում` դու: Ուզես թե չուզես` խիղճն ու տառապանքը քեզ ուղեկցելու է ամբողջ կյանքիդ ընթացքում»:
ՄԱՐԻԱՆՆԱՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
Արածն ու չարածը Մարիաննան այսօր չի վերլուծում, ուզում է մոռանալ ամեն ինչ, ու նորից սկսել: Չի հաջողվում, քանի որ սիրում էր, ու կատարվածն էլ որակում է ավելի շատ ինքնապաշտպանություն, քան այն, որ ուրիշի կյանքին դիտավորությամբ մահ է պատճառել:
– Հիմա ես ապրում եմ հոգևոր կյանքով, հիմնականում կարդում եմ հոգևոր գրականություն, ու գրեթե նույն մեկուսացված հոգեվիճակում են անցնում օրերս: Հավատացեք, մարդկանց հետ չեմ ցանկանում շփվել: Ընկերուհիներիցս մեկն ասաց` ինչ եղել, եղել է, պետք է առաջ նայես: Չեմ կարողանում, իսկապես չեմ կարողանում: Գուցե ապագայում վերանայեմ կյանքիս արժեքները ու փոխեմ կյանքի նկատմամբ գնահատականները, բայց այսօր, այս պահին դա անել չեմ կարող: Ընդհանրապես ես դարձել եմ տխուր մարդ, Չապլինը չեմ, բայց տխուր եմ: Երևի նրանից է, որ կյանքում ինձ ամեն ինչ շա՜տ դժվար է տրվել, կյանքն ինձ շատ բան է սովորեցրել:
Մարիաննան հիմա մտածում է նաև երկրից որոշ ժամանակով բացակայելու մասին` պատճառաբանելով, որ Երևանում իր տեղը չի կարողանում գտնել: