Միայն մեկ տեսախցիկով լավ ֆիլմ չես ստեղծի. Թայֆուն Փիրսելիմօղլու

Թայֆուն Փիրսելիմօղլու

Թուրք ռեժիսոր, մի շարք վիպակների և պատմվածքների հեղինակ Թայֆուն Փիրսելիմօղլուն Երևանում էր իր` «Ես նա չեմ» ֆիլմով, որը Թուրքիայի, Հունաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ արտադրություն է:  Ռեժիսորն իր կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ, 2002 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ խաղարկային «Ոչ մի տեղ» ֆիլմը, ապա շարունակել կարիերան «Ռիզա/Մշուշ/Մազ» եռագրությամբ: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ` աշխարհի տարբեր քաղաքներում, իսկ նրա ռեժիսորական դեբյուտը սկսել է «Իմ քեռին» կարճամետրաժ ֆիլմով:

 

 

–                     Ինչի՞ մասին է «Ես նա չեմ» ֆիլմը:

 

–        Ֆիլմի գլխավոր հերոսը` Նիհաթնին, ամաչկոտ անձնավորություն, ստիպված է լինում բախվել բարդ հանգամանքների, ինչն էլ հետագայում հանգեցնում է նրա ինքնության կորստին: Արկածները սկսվում են այն օրվանից, երբ հիվանդանոցի ճաշարանում իր հետ աշխատող երիտասարդ գործընկերուհին` Այշենը նրան հրավիրում է ընթրիքի: Գնալով նրա տուն` նա ամուսնական լուսանկարում հանկարծ բացահայտում է, որ ինքը շատ նման է այդ կնոջ ամուսնուն:

 

–                     Երբեևէ փորձե՞լ եք պատմական ֆիլմեր նկարել:

–        Ոչ, նման ֆիլմեր չեմ նկարել և չեմ էլ նկարելու: Պարզապես ինձ ազատ և լավ չեմ զգում այդ ժանրում: Իսկ իմ նոր ֆիլմում օգտագործելու եմ սեփական պատմվածքների թեմաները:

 

–                     Կա՞ որևէ ընդհանուրություն ձեր և ձեր ֆիլմի գլխավոր կերպարի` հերոսի միջև:

 

–                     Ես բոլոր կերպարների հետ էլ ընդհանրություն ունեմ.. (ժպտում է): Ընդհանրապես, որպես ֆիլմի հերոսներ ես ընտրում եմ փողոցում հանդիպող սովորական մարդկանց: Գիտեք, նրանք սարսափելի են, որովհետև կարող են հոգու խորքում սարսափելի պատմություններ թաքցնել:

 

–                     Ինչպե՞ս որոշեցիք նկարահանել այդ ֆիլմը, որը ձեր հինգերորդ աշխատանքն է:

 

–                     Ֆիլմի թեմայի մասին տարիներով եմ մտածել, դա իմ մեջ եղել է, բայց այն հանկարծակի եմ որոշել նկարահանել:

 

–                     Ստեղծագործելիս ձեզ ի՞նչն է ամենից շատ ոգեշնչում:

–      Դոստոևսկու ստեղծագործությունը, համաշխարհային դասականներն ու մտածողները: Սիրում եմ ինքնության կորստի թեման: Ուշադրությամբ եմ հետևում այդ երևույթին և կարծում եմ, որ հաճախ մարդիկ գնում են այդ քայլին, որպեսզի գոյատևեն այս բարդ աշխարհում: Ավելին, յուրաքանչյուրի մեջ ապրում է մեկ այլ անձ:

 

–                     Ո՞րն է թուրք կինոռեժիսորի համար ամենամեծ խոչընդոտը:

 

–                     Ֆիլմեր նկարահանելու համար ամենամեծ խնդիրը ֆինանսի հայթայթելն է: Այդ խնդիրը շատ երկրներում էլ կա, սակայն վերջին տարիներին Թուրքիայում կինոարտադրությունը զարգացել է, քանի որ ֆիլմերի մեծ մասը ֆինանսավորվում է մշակույթի նախարարության գումարներով: Երկրորդ խնդիրը ստեղծագործական մասն է: Շատերին թվում է, թե կինո նկարելը հեշտ է. մեկ տեսախցիկ և  ֆիլմը պատրաստ է, մինչդեռ ոչ բոլորին է հաջողվում լավ գործեր ստեղծել:

“Աշխարհում ամենաայլանդակ աղջիկը” 200 հազար դոլար է հավաքել իր մասին ֆիլմի համար

o_958754Հազվադեպ հանդիպող հիվանդությունով տառապող ու համացանցում «աշխարհում ամենաայլանդակը» ճանաչված աղջիկը հավաքել է ավելի քան 200 հազար դոլար` ինքնակենսագրական ֆիլմի համար: Միջոցներ հավաքելու համար նա օգտվել է  կրաուդֆանդինգային հարթակից ու ոչ քիչ հովանավորներ գտել: Նրանցից մեկն անգամ 10 հազար դոլար է նվիրաբերել:

Ամերիկուհի Էլիզաբեթ Վելասկեսը ծնվել է 1989-ին. շուտով բժիշկները նրա ծնողներին հայտնեցին, որ աղջկա մոտ մի հազվագյուտ շեղում կա: Նա աշխարհում նման շեղումով երրորդ մարդն է, այդ հիվանդությունը նույնիսկ անուն դեռ չի ստացել: Բանն այն է, որ 25 տարեկանում աղջիկը կշռում է ընդամենը 26 կգ:

Տպավորությունն այնպիսին է. որ աղջիկն ասես տառապում է անորեքսիայով: Իրականում դա այդպես չէ, պարզապես նրա օրգանիզմում ճարպ չկա: Օրական նա օգտագործում է  5 հազար կալորիա (ընդ որում, միջինվիճակագրական ամերիկացու օրվա նորմը կազմում է 3,7 հազարը): Էլիզաբեթի իմունիտետն է թուլացած ու նա գրեթե ոչինչ չի տեսնում, ու դա նրան խանգարում է հարցազրույց տալ, ելույթ ունենալ համապատասխան դասախոսություններով; Ու քանի որ նա բարեպաշտ կաթոլիկ է, ապա իր վիճակը ոչ թե պատիժ, այլ պարգև  ու օրհնություն է համարում:

Նա բազմաթիվ վիրավորանքներ է լսել իր հասցեին, իսկ մի անգամ YouTube –ի իր  տեսանյութի տակ գրել էին` «Լավություն արա մեզ, պարզապես ինքդ քեզ սպանիր»:

Լիզին սակայն, թույլ չի տա, որ իրեն ծաղրեն ու պիտակներ փակցնեն, հատկապես նրանք, ովքեր ընդհանրապես իրեն չեն ճանաչում: Հիմա, երբ նա իր ջանքի շնորհիվ սովորել է ու ավարտել համալսարանը, մտադիր է իր հաջողության մասին ֆիլմ նկարահանել: Նա մտադիր է պատմել, թե ինչպես կարողացավ վիրավորանքի միջով անցնել ու իրականացնել իր կյանքի երազանքը:

Նա մտադիր էր այդ ֆիլմի համար 180 հազար դոլար հավաքել, սակայն ստացվեց ավելին.Լիզին արդեն 206 հազար դոլար ունի, ունի 3,3 հազար հովանավոր: Ի դեպ, նրա ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկություն են արել Grammy առաջդարված երաժիշտներից (անունը չի հայտնվում):

Հիմա Էլիզաբեթն ինտերնետ տիրույթում բավականին հայտնի  դեմք է: Նրա էջը 260 հազար հետևորդ ունի, իսկ «թվիթերը»` 35 հազար բաժանորդ:

Անկախ

Հոլիվուդը արդեն սկսել է աշխատել մալազիական ինքնաթիռի կործանման մասին պատմող ֆիլմի վրա

Հոլիվուդ, ինքնաթիռ,ֆիլմՄինչ Ավստրալիայի ռազմական ուժերը Հնդկական օվկիանոսում շարունակում են փնտրել մալազիական անհետացած ինքնաթիռի հետքերը՝ Հոլիվուդյան ռեժիսորները արդեն աշխատում են ողբերգական վթարի հնարավոր ֆիլմային սցենարների վրա:

Չնայած որևէ կինոստուդիա հակվածություն չունի այդ դեպքի վերաբերյալ ֆիլմ նկարել, սակայն ռեժիսորներից մեկը Hollywood Reporter-ին հայտնել է, որ ինքնաթիռի վթարի վերաբերյալ ֆիլմերի 50 տարբերակների վրա են աշխատում:

Չնայած Հոլիվուդը արդեն սկսել է վթարի ադապտացված տարբերակների քննարկումը, սակայն աղետի մասին պատմող ֆիլմը շուտ չի հայտնվի էկրաններին:

Առաջատար կինոստուդիաներից հինգ տարի է պահանջվել 9/11-ի վերաբերյալ ֆիլմերի նկարահանման համար:

Այս դեպքում ցանկացած նախագծի համար խոչընդոտ է համարվում ինքնաթիռի անհետացման մանրամասների բացակայությունը:

Անկախ

ՙՙՆոյի՚՚ ցուցադրությունը արգելվել է Միջին Արևելքի երկրներում

նոյՌասել Քրոուի գլխավոր դերակատարմամբ, Դարեն Արոնոֆսկու ՙՙՆոյ՚՚ ֆիլմը արգելվել է որոշ մահմեդական երկրներում:

Քաթարը, Բահրեյնը և Միացյալ Արաբական Էմիրությունները արդեն հաստատել են, որ իրենց մոտ ՙՙՆոյը՚՚  չի ցուցադրվի: Սպասվում է, որ վերոնշյալ երկրներին կմիանան նաև Հորդանանը, Քուվեյթը և Եգիպտոսը՝ չնայած Եգիպտոսում աստվածաշնչյան դրամայի հրապարակման օր է նշանակվել մարտի 26-ը:

Եգիպտոսում Ալ-Ազհար սուննիական ինստիտուտը հայտնել է, որ ֆիլմը հակասում է իսլամական շարիաթի հավատին և հիմնադրույթներին:

ԱՄՆ-ում ՙՙՆոյը՚՚ կհրապարակվի մարտի 28-ին: Քրիստոնեական համայնքի ներսում առաջացած հակասություններից հետո՝ Paramount Pictures-ը հայտարարել է, որ ֆիլմը աստվածաշնչյան պատմության երևակայական տարբերակն է, և ոչ ճշգրիտ արտացոլումը:

 Անկախ

Ելք չկա. Երբ փրկությունը քո ձեռքերում է

 Կամո Ունանյանը:

Փետրվարի 14-ին Մոսկվա կինոթատրոնում /Ելք չկար/: Էկրանին կրիմինալ-դրամա ժանրում մերօրյա իրականությունն էր: Ֆիլմն արժանացավ կինոմանների ու կինոքննադատների ուշադրությանը:

/Հանրության դատին ենք ներկայացնում կյանքի իրական կողմը, հանդիսատեսը կվերապրի կամ կգիտակցի, որ առօրյայում նման երեւույթներ լինում են/,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում /Ելք չկա/ ֆիլմի մասին նշեց նախագծի հեղինակ, ֆիլմի պրոդյուսեր, RecTime production-ի հիմնադիր Կամո Ունանյանը:

1231470_369240516512996_235905683_n (2)Նրա խոսքով արծարծվող թեման ուսուցողական է ու արդի: Սցենարը մշակվել է 4 ամիս, իսկ նկարահանումները տեւել են 2 ամիս,  ընթացքը բավականին սահուն է անցել: Պրոդյուսերը մարմնավորում էր գլխավոր հերոս` Դավիթին, ով բարի էր, ընկերասեր եւ ազնիվ: Թե ինչքանով նմանություն ուներ իր կերպարին պրոդյուսերը նշեց, որ նա նույնպես նվիրված ընկեր է եւ փորձում է ազնիվ միջոցներով բարձրունքների հասնել: Ֆիլմում կա սեր, ատելություն, դավաճանություն, ընկերասիրություն, կյանքը շարունակում է եւ ամեն փորձություն ավարտ ունի:

Դերասան Արտավազդ Հովհաննիսյանը ֆիլմում կերտում էր Դավիթի ընկերոջ` Արմենի կերպարը, ում շուրջ ծավալվում է խոչընդոտներով ու արգելքներով լի 2 օրը: Հերոսը խաղամոլ  ու թմրամոլ էր, տարվելով ահռելի մեծ գումար, իր անձնական խնդիրների մեջ է ներքաշում ընկերներին: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նկարահանումներն ընթացել են դժվար, քանի որ մեծ ջանքեր են ներդրել ու հասել արդյունքի: Կերպարը բարդ էր, ասելիքը հասանելի, ռեժիսորի հետ փորձել են բոլոր բացերը լրացնել.

/Քրեական դրամա էկրաններին երբեւիցե չի եղել: Հայ ռեժիսորները հանցագործ աշխարհի կամ նման կրիմինալ թեմաների անդրադարձել են սերիալների միջոցով, իսկ այս ֆիլմը նոր է, արդի ու հետաքրքիր: Յուրաքանչյուր հարցից կարելի է ելք գտնել, անհրաժեշտ է խելացի վարվել/:

Ֆիլմում ընդգրկված են նաև հայտնի դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արմեն Սողոյանը, Անի Հարոյանը, Նարեկ Պետրոսյանը, և այլոք:

Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, նրա համոզմամբ  ցանկացած դաժան փորձություն կյանքում սպասվում է, միայն թե ելքը կա, պետք է գտնել:

Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյան է, իսկ կոմպոզիտորը՝ Էդմոնդ Մակարյանը:

Ֆիլմը էկրաններին կլինի փետրվարի 15-ից:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

“Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի հեղինակն ազատ է արձակվել

i (2)ԱՄՆ-ում բանտից ազատվել է  սկանդալային` “Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի հեղինակը: 56-ամյա Մարկ Բեսլի Յուսեֆը, որը հայտնի է որպես Սեմ Բաջիլ, բանտում մեկ տարի անցկացրեց: Նա բանտային ժամկետ էր ստացել բանկային մեքենայությունների գործով պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար: Դատարանը  բենզալցակայանի նախկին աշխատակցին արգելեց օգտվել համացանցից ու ներկայանալ ուրիշի անունով: Այդ արգելքը Յուսեֆը խախտել էր նկարահանումների ժամանակ: Հիմա նա պետք է ևս 4 տարի գտնվի ոստիկանության հսկողության տակ:

Նրա անունը հայտնի դարձավ 2012-ին, երբ Եգիպտոսի հեռուստատեսությունը մի քանի դրվագներ ցուցադրեց Բեսլիի նկարահանած ֆիլմից, որի թրեյլերը տարածվեց համացանցում: Դրա հետևանքը եղավ այն, որ արաբական ու աֆրիկյան երկրներում բողոքի ալիքներ բարձրացան. զոհվեց 50 մարդ:

 

 

Ռեժիսորը մտադիր է ավարտել “Մահմեդականների անմեղությունը” ֆիլմը

12081313.167585.2954Սկանդալային ճանաչում ունեցող Նակուլա Բասսելի Նակուլան մտադիր է աղմուկ հանած  իր 15-րոպեանոց “Մահմեդականների անմեղությունը” ավարտին հասցնել: Հիմա նա գտնվում է Կալիֆոռնիայի բանտերից մեկում, որտեղ հայտնվել է մեկ այլ հանցագործության համար   պայմանական դատավճիռը խախտելու պատճառով:

Նա նշում է, որ ֆիլմը կրոնական չէ ու ինքը իսլամ դավանող շատ ընկերներ ունի:Նա համոզված է, որ պետք է պայքարել ոչ թե իսլամի, այլ ահաբեկչության դեմ, որը, ըստ նրա, իր  գլխավոր թշնամին է:

“Ես ահաբեկչությունից սպանվածների ու տուժածների աղաղակող ձայնն եմ: Ես իմ կյանքը նվիրել եմ ահաբեկչության դեմ պայքարին: Եվ ես երբեք չեմ վախենում”,- հայտարարել է  նա Fox News հեռուստաընկերությանը:

Ռեժիսորը հավելել է, որ չի զղջում, որ նկարահանել է այդ ֆիլմը ու  կրկին դա կաներ, եթե հետ վերադառնալու հնարավորություն ունենար: Ֆիլմի տևողությունը 15 րոպե է, սակայն Նակուլին երկու ժամվա «հումք» ունի, ուստի նա մտադիր է մշակել այն ու աշխատանքը ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 26-ը: