Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Պորոշենկոյին ճանաչել է որպես Ուկրաինայի նախագահ

1015190537ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը  Պորոշենկոյին, չնայած բոլոր «նյուանսներին» ճանաչել է որպես Ուկրաինայի նոր նախագահ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախարարի խոսքով, Մոսկվան հույս ունի, որ Պորոշենկոն վստահության մանդատը կօգտագործի պատերազմը դադարեցնելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Օբաման  Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ անձնական զրույցում նրան կոչ էր արել ճանաչել Պյոտր Պորոշենկոյին որպես Ուկրաինայի լեգիտիմ առաջնորդ:

Ադրբեջանը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները

2

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիայիում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

“Ադրբեջանը կրկին ընդգծում է, որ ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը”,- նշված է արտգործնախարության տարածած հաղորդագրությունում:

Օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան:

Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Հաջիմբան

image19298079_0b00915f0be80eb567beeccd7f2d393cԸնդդիմադիր Ռաուլ Հաջիմբան հաղթել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում` հավաքելով  ձայների 50.57% -ը, հաղորդում է ВВС-ն:

«Այդպիսով, Հաջիմբան համարվում է  Աբխազիայի ընտրված նախագահ»,-ասել է Աբխազիայի ԿԸՀ-ի ղեկավար Տաբագուան:

Աբխազիայի օրենսդրության համաձայն, ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որը հավաքել է ձայների 50%+ 1 ձայն:

Նրա հիմնական մրցակիցը` անվտանգության ծառայության ղեկավարի պարտականություննները կատարող Ասլան Բժանիան հավաքել է  ձայների 35,91%-ը:

Ֆրանսիայի վարչապետը կառավարությունը ցրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել նախագահին

ՖրանսիաՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսը օգոստոսի 25-ին երկրի նախագահՕլանդին կառավարությունը ցրելու մասինդիմում է  ներկայացրել, հաղրդում է ИА «Росбалт».-ը:

Պատճառը վարչապետի ու էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուռի հետ կառավարության քաղաքականության  հարցերումտարաձայնություններն են:

Նոր կառավարությունը կնշանակվի օգոստոսի 26-ին` Վալսի ներկայացմամբ: Օլանդը Վալսին խնդրել է թիմ ձևավորել, որը երկրի համար  իր պլաններին կարող է   պատասխանել:

Նախագահ Օլանդը կառավարող կուսակցության մունիցիպալընտրություններում մարտի վերջին կրած պարտությունից հետո որոշեց վերադասավորումներ կատարել կառավարությունում ու նոր կառավարության ձևավորման գործը հանձնարարեց 51-ամյա Մանուել Վալսին, որն ավելի վաղ զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը:

Իրանի ԱԳՆ. «Ծայրահեղականության դեմ պայքարը միայն ռազմական եղանակով հնարավոր չէ»

zarifԻրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Իրաքի ազգային կոալիցիայի նախագահ Էբրահիմ Ջաֆարի, մի խումբ սուննի ակտիվիստների ու կուսակցության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ  ահաբեկչությունը համաշխարհային վտանգ է, և սպառնալիքի ու ծայրահեղականության դեմ պայքարը միայն ռազմական եղանակով հնարավոր չէ, և Իրանը լրջորեն պատրաստ է ներդնել իր ողջ ջանքերն այդ ամենի դեմ պայքարելու համար:

« Ծայրահեղականությունը սահման չի ճանաչում և այդ վտանգը մի երկրով չի սահմանափակվում»,- նշել է Իրանի արտգործնախարարը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Էբոլայի տենդը հասավ Կոնգո

lihoradkaԷբոլայի տենդով վարակմանառաջին դեպքերն են արձանագրվել Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, հաղորդում է   Lenta.ru –ն:

Դրական արդյունք են տվել  հիվանդ մարդկանցից վերցված թեսթերը: Տեղի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկրում արդեն 70 մարդ է մահացել: Առողջապահության նախարարն ասել է, որ հիվանդացության նոր դեպքերը կապ չունեն համաճարակի հետ, որը մոլեգնում է հարևան երկրներում, քանի որ հիվանդները վարակվել են վիրուսի ուրիշ շտամով: Այն շրջանում, որտեղ հիվանդությունն է հայտնաբերվել, կարանտին է հայտարարվել:

ԱՀԿ-ի տվյալներով, Էբոլայի տենդից մահացածների թիվը 1427 է, արձանագրվել է հիվանդության ավելի քան 2600 դեպք:

Մայրաքաղաքի ջրային կառույցների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի  «Ջրայինկառույցներ»  ընկերությանկողմից մայրաքաղաքում շահագործվումևսպասարկվումէ 30 ջրայինկառույց, այդ թվում՝ 14 շատրվան, 8 ջրավազան, Երևանյանջրամբարն ու  «Կարապիլճի»  սահադաշտը, որը շահագործվել է մինչև փետրվարի 27-ը: Ամառային տարեշրջանի ավարտով պայմանավորված`հետագա անխափան աշխատանքի համար բոլոր ջրային կառույցներում ընթացել են մաքրման ու հնարավոր թերությունների վերացման, այնուհետ նաև ջրամղիչ համակարգերի ապակոնսերվացման աշխատանքները: Զուգահեռաբար թարմացվել ու նորոգվել են  են «Երևանյանլճի» ենթակառուցվածքները, պարբերաբար մաքրվել է  աղբահավաքկայանում և ջրամբարի պատվարի վրա կուտակված աղբը: Մայրաքաղաքի մյուս  ջրային կառույցներում վերացվել են նաև դրանց գեղագիտական տեսքն ապահովող թերությունները, անհրաժեշտության դեպքում ներկվել են խողովակները, վերատեղադրվել, կամ նորերով են փոխարինվել բացակա սալիկները, վերականգնվել են պատերի, իսկ Կարապի լճում նաև հատակի քայքայված հատվածները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վերջին 2 տարիներին մայրաքաղաքի ջրային կառույցները գործարկվել են մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին: Հաշվի առնելով Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների նշանակությունը` ընթացիկ սպասարկմանը զուգահեռ, չորեքշաբթի օրերին շատրվանը չի գործում`սանիտարական ընդհանուր մաքրման նպատակով:  Բոլոր շատրվաններն ու  ջրավազանները տարեշրջանի ընթացքում հաստատված ժամանակացույցով  ամիսը 4 անգամ լվացվում և մաքրվում են: Քլորացումն արվում է ամեն օր: Ելնելով եղանակային պայմաններից՝ օգոստոս ամսին իրականացվել են նաև լվացման և քլորացման արտահերթ աշխատանքներ: Բոլոր ջրային կառույցներում  տեղադրվել են լողալն արգելող նոր ցուցանակներ: Բացի այդ, ստեղծվել է շրջիկ հերթապահ խումբ`երեխաների լողը ջրավազաններում կանխելու կամ  արդեն լողացող երեխաներին ջրից դուրս բերելու և հնարավոր հետևանքների մասին բացատրական աշխատանք տանելու նպատակով:

Անկախ

Թաիլանդի թագավորը ժամանակավոր կառավարության ղեկավարին հաստատել է վարչապետի պաշտոնում

thaiԹաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադետը ռազմական կառավարության ժամանակավոր ղեկավար գեներալ Պրայուտ Չան-Օչային  հաստատել է վարչապետի պաշտոնում, հաղորդում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Անցած հինգշաբթի  Պրայուտ Չան-Օչան ազգային խորհրդարանի նիստում ընտրվել էր երկրի վարչապետ: Այսօր Բանգկոկում կայանալիք հանդիսության ժամանակ, թագավորը պաշտոնապես հավանության կարժանացնի նրա նշանակումը:

60-ամյա զինվորականը, որ իշխանությունը զավթել էր մայիսի 22-ին, հեղաշրջման արդյունքում, վարչապետի միակ թեկնածուն էր:

Հեղաշրջմանը նախորդել էին կես տարի տևած ցույցերը: Ցուցարարները պահանջում էին նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթի հրաժարականը:

Բերդում կբացվի գնդապետ Վազգեն Ղավալյանի հուշարձանը

1610804_790658974290027_1922542906785323677_nՏավուշը հարգանքի տուրք կմատուցի արցախյան ազատամարտի մասնակից, ծնունդով  վերինկարմիրաղբյուրցի Վազգեն Ղավալյանի հիշատակին:

Սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեծ հանդիսավորությամբ տեղի կունենա Վազգեն Ղավալյանի հուշարձանի բացման արարողությունը: Գաղափարը մտահղացել է Բերդի թանգարանի տնօրեն, ավագանու անդամ Արթուր Երկանյանը: Ծրագիրն արդեն կյանքի է կոչվում, Բերդի նորակառույց Սուր Հովհաննես եկեղեցուն հարող հրապարակում, որն ի դեպ անվանակոչվելու է Վազգեն Ղավալյանի անունով, այժմ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:

10516835_790659107623347_2945877505972022856_nԾնունդով Չինարի գյուղից, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գենարալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Անկախի թղթակցի հետ զրույցում, ներկայացնելով  Վազգեն Ղավալյանի մարտական ուղին, նշեց, որ նա, չնայած իր 62-ամյա տարիքին, ինչպես նաև թողնելով  խաղաղ կյանքը, զինվորական հանգիստը, եկավ հայրենի շրջան` Շամշադին` մասնակցելու մարտական գործողություններին: <<Ոչ միայն մասնակցելու, այլև համախմբեց բոլորիս և դարձավ Տավուշի շրջանի զինվորական հավաքական ուժի ղեկավարը: Լինելով որպես կադրային զինվորական, ավարտելով Թբիլիսիի բարձրագույն զինվորական հրետանային ուսումնարանը՝ նա իր ամբողջ ուժն ու եռանդը ներդրեց հայրենի երկրի ու շրջանի պաշտպանության համար: Այդ պատճառով, մենք բոլորս, բոլոր զինվորականներս, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին,  մեր միահամուռ ուժերով որոշեցինք  իր անունը կրող հրապարակում այս տարվա սեպտեմբերի 30-ին՝ նրա ծննդյան 84-րդ տարեդարձին, կանգնեցնենք մեր սիրելի գնդապետի հուշարձանը>>:

10629804_790658934290031_2952179343533825898_nԳեներալ Անդրանիկ Մակարյանը նաև հավելեց, որ այս ամենն իրենք համախմբել են կարևոր գաղափարի` Սուրբ Երրորդության մեջ: <<Առաջինը, որ  մենք գտնվում ենք մեր եկեղեցու կողքին, երկրորդը, որ մենք շրջանում ունենք երեք գետ, երրորդը, որ նա ծնվել է 30.09.30-ին, և որ ամենակաևորն է՝ նա դարձել է մեր այսօրվա զինուժի հիմնադիրը, և այսօր մեր տարածքում ունենք երեք զորամաս: Այս ամենքը երեքների մեջ է>>:

Անդրանիկ Մակարյանի խոսքով, որոշվել է Շամշադինում տարին մեկ հավաքվել շրջանի բոլոր կռվող և պատերազմի մասնակից տղաների հետ: <<Հիշենք  մեր անցյալը, դրանով ստեղծենք բարենպաստ հոգեբանական տվյալներ` հետագա արհավիրքներին պատրաստվելու և մեր զենքի ուժը հերթական անգամ թշնամուն ցույց տալու համար>>,- նշեց նա:

10502532_790658870956704_862365988591567843_nՀուշարձանը պատրատվելու է գրանիտից, պատվանդանին լինելու է նաև Շամշադինի քարտեզը, գրված է լինելու.<<Վազգեն Ղավալյան` Տավուշի շրջանի զինվորականության և պաշտպանության հիմնադիր>>:

Հուշարձանի հեղինակը հայտնի քանդակագործ Կամսարն է, որի գործերից է նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը:

Կբարեկարգվի նաև քաղաքապետարանին հարող փողոցը, որի երկայնքով կտեղադրվեն արցախյան ազատամարտին Տավուշի գյուղերի մասնակցությունը փաստող հուշաքարեր: Իսկ գնդապետ Ղավալյանի հուշարձանի և նրա  անվան հրապարակի բացման օրը Բերդում նախատեսված  է զորահանդես:

 

Անկախ

Բռնցքամարտիկին 750 հազար դոլար են առաջարկել «Հարի Փոթերն» անսխալ կարդալու համար

o_580283Սկանդալ է հասունանում  ռեփեր 50 Cent-ի ու բռնցքամարտիկ ՖլոյդՄեյվեյզեր-կրտսերի միջև: Երաժիշտը Instagram-ում տեսանյութ է տեադրել, որտեղ հայտարարում է, որ սպորտսմենին 750 հազար դոլար կվճարի, եթե նա բարձրաձայն «Հարրի Փոթերից» մեկ էջ անսխալ կարդա:

o_642007Տեսանյութում, որը  ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբի յուրօրինակ պարոդիան է, ռեփերը սառույցով ջուրը լցնում է ոչ թե վրան, այլ պատշգամբից ներքև: Օրեր առաջ բռնցքամարտիկը շատ զայրացրել է ռեփերին, ու  վերջինս էլ  որոշել է փոխել ֆլեշմոբի պայմանները` հակառակորդի վրա ծիծաղելու համար:

«Ֆլոյդ, հետաքրքիր է, կընդունես իմ մարտահրավերը: Ես քեզ 750 հազար դոլար կտամ, որոы դու կարող ես նվիրաբերել ցանկացածդ  բարեգործական կազմակերպության, եթե կարդաս միայն մեկ էջ «Հարի Փոթերից» ու չսխալվես»,-հայտարարել է  50 Cent-ը:

Երաժշտին զայրացրել է այն, որ վերջերս բռնցքամարտիկն իրեն թույլ է տվել երգչի հասցեին կոպիտ արտահայտվել: Տպավորությունն այնպիսին է, որ եթե սպորտսմենն ընդունի մարտահրավերը, ապա դա նրան դժվարությամբ կհաջողվի իրականացնել.բանն  այն է, որ համացանցում հրապարակված տեսագրություններում բռնցքամարտիկը մեծ դժվարությամբ է  դա անում:

ALS Ice Bucket Challenge ակցիան կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով տառապողներին աջակցելու նպատակով է մեկնարկել: Ակցիային մասնակցել են բազմաթիվ աստղեր:Ակցիայի մասնակիցները 10 դոլար են նվիրաբերում հիվանդներին աջակցելու նպատակով, ապա սառցաջուր լցնում իրենց վրա: Դրանից հետո էստաֆետը հանձնում են իրենց ընկերներին: Կարելի է նաև պարզապես  սովորական ջրով մասնակցել այդ ակցիան, սակայն այդ դեպքում պետք է ոչ թե 10, այլ 100 դոլար նվիրաբերել:

Երկրաշարժ՝ Ադրբեջանում

1 (3)Այսօր գիշեր Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Համաձայն ադրբեջանական Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի՝ երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 25-ին՝տեղի ժամանակով 03.23-ին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Շահբուզ քաղաքից 11 կմ արևմուտք:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.2 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 10կմ խորության վրա:

Անկախ

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները օգոստոսի 25-ի դրությամբ

1408951466,6356ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 3-րդ կետի պահանջների համաձայն` «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն անց է կացվելու 2014 թ. օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 28-ը:
Միջոցառման նպատակն է` հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:
25.08.2014 թ. դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 64 տոննա 776.4 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 80 դեպք, որից 61-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 293 գրամ մարիխուանա, 1253.4 մլ դեզոմորֆին, 464 հատ սուբուտեքս թմրահաբ, 101 հատ հոգեմետ դեղահաբ, 4 հատ մորֆին տեսակի թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին տեսակի թմրամիջոց: Հարուցվել է 14 քրեական գործ` 18 դրվագով:
Բացահայտվել են ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 6 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Մասիսի ՈԲ/ դեպքեր:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք /2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/:
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հատ հրացան, 155 հատ փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 հատ կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 հատ սառը զենք, 19 հատ փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/:
Տնամերձ 245 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 540 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 84 հատ քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 15 հետախուզվող:

Անկախ

Կալիֆոռնիայում երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարվել

Myanmar-quake5Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել  վերջին 25 տարվա մեջ ամենահզոր երկրաշարժի պատճառով, , որ տեղի է ունեցել   օգոստոսի 24-ին հաղորդում է Lenta.ru. –ն: Դա իշխանություններին հնարավորություն կտա ԱՄՆ ադմինիստրացիային դիմելու  աղետի հետևանքները վերացնելու համար դաշնային օգնություն  ստանալու նպատակով:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումների մագնիտուդը 6,1 է եղել: Երկրաշարժի էպիկենտրոնը Նապա քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք է  գտնվել: Հիմնական ցնցմանը 2,5 մագնիտուդով հետցնցումներ են հետևել:

Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 90 մարդ,.նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Նապայի մարզի հրշեջները մեկուսացրել են առնվազն 6 հրդեհ, որոնք երկրաշարժի հետևանքով են բռնկվել:

Հայաստանում Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ՝ կրթական բարեփոխումների վերլուծության մրցույթ

ԿԳՆ2015թ. մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպման համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2014թ. տեղեկատվական նյութերի մշակում, հրատարակում, որոնք վերոնշյալ գագաթաժողովի և ֆորումի մասնակից երկրներին կտրամադրեն ընդգրկուն և մանրամասն տեղեկատվություն ՀՀ կրթության և գիտության ոլորտի մասին: Մասնավորապես, նշված տեղեկատվական նյութերը պետք է ամփոփ ներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, դրա առավելությունները և զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում Բոլոնիայի գործընթացը և կրթական բարեփոխումները: 
2014-2015թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ վերլուծություն: Մանրամասները տրված են ստորև.
1.հավաքագրել տեղեկատվություն ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներկայիս իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ,
2.կատարել հավաքագրված տեղեկատվության վերլուծություն,
3.մշակել տեղեկատվական գրքույկ անգլերեն լեզվով, 
4.իրականացնել գրքույկի դիզայնի աշխատանքի համակարգում և էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ԿԳ նախարարություն.
Վերոնշալ աշխատանքների իրականացման համար հայտեր կարող են ներկայացնել այն  կազմակերպությունները, որոնք.
ա) ունեն նմանատիպ գործունեությամբ զբաղվելու իրավունք, 
բ) ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (գերադասելի է կրթության ոլորտում),
գ) ունեն անհրաժեշտ կարողություններ՝ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի ներկա իրավիճակի և Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ վերլուծություն կատարելու և տեղեկատվական գրքույկ մշակելու համար:
 Ներկայացվող հայտերն իրենց մեջ պետք է ներառեն.
1.պետական գրանցման վկայականը և կազմակերպության կանոնադրությունը՝ ի ապացույց Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գործելու և ինքնուրույն իրավաբանական անձ լինելու,
2.տեղեկանք կազմակերպության մասին՝ ներառելով տեղեկություններ ստեղծման տարեթվի, գործունեության ոլորտների և նախկին ու ներկայումս իրականացվող աշխատանքների մասին,
3.տեղեկանք ՀՀ բարձրագույն կրթական ոլորտին վերաբերող, նախկինում կատարած վերլուծությունների, մշակումների և նմանատիպ այլ աշխատանքների մասին,
4.տեղեկանք պահանջվող աշխատանքների կատարման կարողությունների մասին, մասնավորապես նշելով կազմակերպության գործունեության հասցեն և այս աշխատանքներում ներառվող հիմանական աշխատակազմի փորձը և որակավորումը (կցել անձնական թերթիկներ):

Հայտերը ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ կառավարության №3 շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /6-րդ հարկ/, 609 սենյակ:
Հայտերն ուսումնասիրելու ընթացքում նախարարությունը իրավասու է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-52-56-62 հեռախոսահամարով:

Անկախ

Պերուի հարավում ուժեղ երկրաշարժ է եղել

ՊերուԱյսօր Պերուի հարավում 7,0 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժն արձանագրվել է Տամբու քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք, որի օջախը 58,9 կմ խորության վրա է եղել:Ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

6 ու ավելի մագնիտուդով երկրաշարժերն ուժեղ են համարվում ու կարող են ավերածությունների  ու զոհերի պատճառ դառնալ:

Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Հաջիմբան

image19298079_0b00915f0be80eb567beeccd7f2d393cԸնդդիմադիր Ռաուլ Հաջիմբան հաղթել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում` հավաքելով  ձայների 50.57% -ը, հաղորդում է ВВС-ն:

«Այդպիսով, Հաջիմբան համարվում է  Աբխազիայի ընտրված նախագահ»,-ասել է Աբխազիայի ԿԸՀ-ի ղեկավար Տաբագուան:

Աբխազիայի օրենսդրության համաձայն, ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որը հավաքել է ձայների 50%+ 1 ձայն:

Նրա հիմնական մրցակիցը` անվտանգության ծառայության ղեկավարի պարտականություննները կատարող Ասլան Բժանիան հավաքել է  ձայների 35,91%-ը:

Արագած լեռան հյուսիսային հատվածում քաղաքացիներ են մոլորվել

Օգոստոսի 24-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիասային հատվածում` Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դունյա Միյատովիչը և Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ցնցված են Իլգար Նասիբովի դաժան ծեծից  

2ԵԱՀԿ-ն մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խորը վրդովմունք է հայտնել Նախիջևանում լրագրող և իրավաբան Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին Նասիբովի դեմ սարսափելի հարձակման գործով անցկացնել ամբողջական և անկախ հետաքննություն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել”,- ասել է Միյատովիչը` հավելելով, որ այս հանցագործությունը վերացնում է խոսքի և մամուլի ազատությունները ու լրագրողների նկատմամբ նոր հանցագործությունների առիթ կարող է հանդիսանալ:

Իր հերթին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ևս արձագանքել է օրերս Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին: “Մենք ցնցված ենք Նախիջևանում Իլգար Նասիբովի դաժան ծեծից: Հուսով ենք, որ արդար հետաքննություն կիրականացվի և մեղավորները կպատժվեն”,- նշված է դեսպանատան հայտարարությունում:

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը: Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում:

<<Պարեց Չինարին ու ամբողջ ճամբարը հիացավ>>. Չինարիի ուսուցչուհի

10428032_790535030969088_9177959071217102008_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի դպրոցականներն այսօր վերադարձան Լոռվա <<Գուգարք>> ճամբարից:

Չինարեցի տասնհինգ փոքրիկներն ընկեր Մակարյանի ուղեկցությամբ տասը օր անցկացրել են ճամբարում: <<Բնականաբար, կարոտել ենք Չինարին, բայց դե, շատ լավ անցավ, էլի>>,-իջնելով իրենց տեղափոխած միկրոավտոբուսից` ուրախությամբ պատմեցին չինարեցի փոքրիկները: <<Օրը հագեցված էր, հետաքրքիր ծրագրեր կային, առավոտյան մեր երեխաները զբաղվում էին մարմնամարզությամբ, ապա նաև կարգի բերում իրենց սենյակները, այնուհետև կար հատուկ լողավազանի ժամ, երեխաները գնում էին լողի, որին հաջորդում էր հանգստի ժամը: Ճաշից հետո միջոցառումներ, ուրախ ժամանց>>,-նշեց Չինարիի դպրոցի ուսուցչուհի Արմինե Մակարյանը: <<Մենք այնտեղ միջոցառում ենք կաղմակերպել, որը ճանաչվել է ճամբարի լավագույն միջոցառումը, բոլոր երեխաներն են մասնակցել>>,-պատմեց նա:

10612572_790536127635645_3619518664849149779_nՉինարեցի ճամբարականներն առաջարկել ու հեղինակել են <<Չինարի>> խորագրով գեղարվեստական միջոցառումը, որը հուզել է <<Գուգարքի>> բոլոր ճամբարականներին: <<Ընտրեցինք մեր գյուղը, համակարգչով ներկայացրինք մեր գյուղի լուսանկարերը, տեսարժան վայրերը, երեխաներն արտասանեցին Չինարիին նվիրված բանաստեղծություներ, ներկայացրինք նաև բեմականացում>>:

Արմինե Մակարյանը պատմեց, որ սցենարի առանցքում եղել է 1994-ին Չինարիի Տանձուտ կոչվող տարածքում հերոսաբար զոհված Վահրամ Սաղոյանը, որի անունով է կոչվում գյուղի դպրոցը: Տանձուտն էլ հիմա վերանվանվել է Վահրամասար:

10644830_790535187635739_3173996156545789695_n <<Մայրը որդուն ճանապարհում է պատերազմ, շատ հուզիչ տեսարան էր, կարճ ու խոսուն: Վահրամը` որպես հավաքական կերպար, մարմնավորում էր արցախյան ազատամարտի ու հետագա տարիներին չինարեցի ազատամարտիկներին: Սյուժեն այնուհետև զարգանում է այնպես, որ տղաները մեկնում են պատերազմ, Չինարիի ուղղությամբ հնչում են կրակոցներ: Բեմականացման ավարտին հնչում է Կարնո քոչարին և որպես վերջաբան` <<պարեց Չինարին ու ամբողջ աշխարհը հիացավ>>:

<<Բոլորը հուզվել էին, երեխաներն այնպես էին դերի մեջ մտել, որ թե իրենք, թե հանդիսատեսը չկարողացան զսպել արցունքները: Բոլորն էին արտահայտվում, թե որքան շատ հայրենասիրություն կա չինարեցի փոքրիկների մեջ>>:

10622707_790535174302407_3515792569379771259_nՉինարեցի երեխաների ամառային ճամբարը հովանավորել է <<Հարավկովկասյան երկաթուղիներ>> ընկերությունը` նվիրելով երեխաներին նաև շապիկներ, մարզական իրեր` ապահովելով բարձր տրամադրություն: <<Վերջին կրակոցներից հետո մեր երեխաները տեղափոխվեցին բոլորովին այլ աշխարհ, ցրվեցին, հիմա հանգստացած են, պատրաստվում են <<Առաջին դասին>>,-ասաց Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Մակարյանը:

 

Անկախ

Գյումրիում ջրի կռիվ է

Գյումրի

Գյումրում արդեն  երրորդ շաբաթն է մի քանի թաղամասեր զրկված են ջրամատակարարումից: Մասնավորապես Սավոյան փողոցի բնակիչները 3-4 թաղամաս հեռվից են ջուր բերում՝ դույլերով ու շշե տարաներով, մեծ ու փոքրով:

DSC00533DSC00530

Բնակիչներն ասում են՝ ամեն օր դիմում են ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚, խնդրում, աղերսում, պահանջում ու վիճում, գոնե օրական 3 ժամ թաղմասին ջուր տան: Սակայն ոչ մի դրական պատասխան: Անգամ շատ դեպքերում բնակիչներին վիրավորում են՝ զզվեցինք ձեզանից էլ, ձեր ջրից էլ, տներդ ծախեք գնացեք ուրիշ տեղ ապրեք և այլն: Տեսնելով, որ ժողովուրդն իրենցից համառ է, մեկ անգամ այստեղ ջրմուղից բրիգադ է գալիս, խողովակները փչում, բայց դե դրանցում ջուր չկա՝ ի՞նչ գա: Երբ բնակիչները ջրմուղագործներից հետաքրքրվել են, թե ինչու՞ ամեն տարի ամառվա այս սեզոնին իրենց թաղամասում նման խնդիրներ են առաջանում, վերջիններս նշել են՝ գլխավոր ՙմագիստրալի՚ վրա վթարներ են եղել, պիտի կարողանան դրանք վերացնել, որ ջուր լինի:

Սավոյանցիները նաև խնդրել էին, որպեսզի ՙՇիրակ-ջրմուղը՚  իրենց մեքենայով ջուր բերի, բոլորի ընտանիքներում մանկահասակ երեխաներ կան, շոգ ամառ, հազար ու մի հոգս կա հոգալու: ՙՄի անգամ  ՙցիստեռնով՚ ջուր բերեցին, լցրեցինք խմելու վեդրոները ու փոշմանեցինք, գույնը լրիվ դեղին էր, գնացինք էլի ուրիշ տեղից կրեցինք՚, – նեղսրտեց բնակիչներից մեկը:

Ի դեպ, այստեղի ապրողներն ասում են՝ իրենց ջրի խնդիրը նոր չի ծագել. ՙԱմեն տարի էլ էս է, մեր վերևի մասում դաշտեր են, ըստեղ էկող խողովակները էդ մասով կանցին, վինտիլն էլ դրա վրա է: Բացող-փակողին փող կուտան՝ վինտիլը կփակե, դաշտերը կջրեն: Էս 20 տարի է մեր կռիվն էս է՚, – բացատրում է Լևոն պապը:

Այստեղ մեծամասամբ տնակային տնտեսություններ են ու գերակշիռ մեծամասնությունը տանը ջրի ծորակ չունի, ջուր եղած ջամանակ էլ բերում են թաղամասում գտնվող աղբյուրից, բայց գոնե երկու-երեք փողոց չեն հատում: Վերջերս էլ փոստատարն այս տարածքի ՙդոմիկաբնակներին՚  ծրարներ էր բերել՝ ուղարկված ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի կողմից: Դրանցում նշված էր յոթ ամսվա պարտք, որը ելնելով ընտանիքների անդամների թվից տատանվում էր մոտ 200-300 հազար դրամի սահմաններում: Այդ տեղեկաթերթիկից բացի ծրարում կար նաև գրություն.  ՙԱռաջարկում ենք տեղեկանալ Ձեր հաշվեկշռին և վճարել պարտքը, անհրաժեշտության դեպքում նաև կազմել պարտքի մարման ժամանակացույց, հակառակ դեպքում այն կգանձվի դատական կարգով, իսկ ջրամատակարարումը կդադարեցվի…՚:

Վերջինս բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել՝ ի՞նչ ջրամակատարարման համար են վճարելու. ՙՄեզի ձեռ կառնի՞ն, ու՞մ վճարենք կամ ինչի՞ համար. Ջրմուղը մեզ կյանքում է ջուր տվել, որ հիմա էլ փող կուզե: Ես ում տնից, որ ջուր կկրեմ, իրան էլ կվճարեմ գումարը: Որ գուզեք ճիշտն իմանաք՝ մի բան էլ էս պետությունն ու ջրմուղը պիտի մեզ վճարեն, որ էս վիճակում ապրելով հանդերձ չենք էրթա իրանց գլուխները ջարդե: Մեզ լրիվ նեգրի տեղ ե՞ն դրել՚:

Մեկուրիշ բնակիչ էլ նշեց, թե եթե իրենք ժամանակին ջրմուղին դատի տային իրենց պարտականությունները չկատարելու համար՝ հիմա հակառակը չէր լինի:

Ավելի ուշ ՙԱնկախ՚-ը կանդրադառնա նաև ՙՇիրակ-ջրմուղկոյուղի՚  ՓԲԸ-ի մեկնաբանություններին: