Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:
Author Archives: Վարդուհի Իշխանյան
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ախտահանվում են աղբամուղերն ու աղբախցերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում կրծողների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, դեռատացիային զուգահեռ, ախտահանվում են նաև աղբամուղեր և աղբախցերը: Այս գործընթացը մայրաքաղաքի վարչական շրջաններում հիմնականում ծավալվել է համատիրությունների ուժերով`վարչական շրջանների ղեկավարների վերահսկողությամբ:
Օգոստոսի 10-ի դրությամբ 3829 աղբամուղերից ախտահանվել է 2422-ը: Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների բոլոր շենքերի աղբամուղերն արդեն իսկ ախտահանվել են: Այդ ուղղությամբ մեկնարկել է աշխատանքների 2-րդ շրջափուլը: Շոգ եղանակով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, վարչական բոլոր շրջաններում այս գործընթացը պարբերական բնույթ կկրի:
Ղարաբաղյան հակամարտությունը այլևս սառեցված չէ. Ջեյմս Ուորլիք
Ցավոք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ։ Փորձե՛ք բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է: Այդ մասին “Ամերիկայի ձայնի” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
“Բնականաբար, տիրող իրավիճակը մեզ մեծապես անհանգստացնում է, և անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել` իրավիճակը մեղմելու համար։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, և հուսով եմ` այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ – ադրբեջանական սահմանում: Մենք հուսով ենք նաև, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որևէ դրական առաջնթացի հանգեցնել”,- ասել է նա։
Հարցին, թե արդյոք կողմերը պատրաստ են խաղաղ բանակցության, համանախագահն նշել է. “Կարող եմ հավաստիացնել երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ կողմերը ցանկանում են խնդրի խաղաղ լուծում գտնել, և մենք պետք է ամեն կերպ նպաստենք այս խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին, սակայն անհրաժեշտ է նաև երկու նախագահների պատրաստակամությունը։ Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միևնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ։ Բնականաբար, կողմերից ոչ մեկը չի ցանկանում մյուսի աչքերում թույլ թվալ, սակայն մենք համոզված ենք մի բանում, որ անհրաժեշտ են խաղաղ բանակցություններ, այլ ոչ` պետերազմ”:
Ավտովթար մահվան ելքով
Հուլիսի 30-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել վեց հրշեջ-փրկարար և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Երևան հատվածի 35-րդ կմ-ում «Հյունդայի էլանտրա» մակնիշի 90 ZV 888 ավտոմեքնան (վարորդ` Ս. Պ., 28 տ., ք. Երևան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը (մոտ 50մ), ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրշեջ-փրկարարները վարորդ Ս. Պ.-ին (ծնվ.1986 թ.), ուղևորներ Բ. Գ.-ին (ծնվ.1986 թ., ք. Երևան ), մոտ 35 տարեկան մի կնոջ և ուղևորներից մեկի դին (անձը չպարզված, մոտ 35 տարեկան) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.29-ին, մարվել` 05.41-ին:
19 հայ երիտասարդներ կրթությունը կշարունակեն Չինաստանի բուհերում
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանն այսօր տեղի է ունեցել 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով կրթաթոշակի արժանացած հայ երիտասարդներին՝ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է հայ-չինական համագործակցությունը, ընդգծելով, որ ուսանողներից ակնկալիքները խիստ մեծ են ու նրանց լեզվի իմացությունը ու Չինաստանում ստացած գիտելիքները նրանք կարող են օգտագործել ոչ միայն մեր երկրի տնտեսական ու հասարակական կյանքում, այլև մոտ ապագայում նախատեսվող հայ-չինական վարժարանի կայացման գործում: Ուսանողներին իրենց բարեմաղթանքներն են հղել նաև դեսպանը և նախարարի տեղակալն: Այս տարի Չինաստանի 11 բուհերում իրենց կրթությունը կշարունակեն 19 հայ երիտասարդներ:Մահվան ելքով պատահար Երևանի Գևորգ Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում
Հունիսի 26-ին, ժամը 23.40-ին, Երևանի Գևորգ Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը` 1979 թ. ծնված Տիգրան Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
uf
Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը
Այսօր երեկոյան Կարապի լճի տարածքում տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Բացման օրը համընկել է Ելն ի Վիրապեն տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալը: Փառատոնի բացումը կմեկնարկի հենց Խոր Վիրապից: Անտեղից կամավորների կողմից պատրաստված 2000-ից ավելի խորհրդանշական մոմերը կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա օրհնություն ստանալուց հետո կտեղափոխվեն Երևան: Մոմերը, որոնց կցված կլինեն կարճ աղթոքներ, բացման արարողության ժամանակ Կարապի լճի տարածքում գտնվող հանդիսականները կստանան որպես հուշանվեր:
Բացման արարողության ժամանակ կներկայացվի կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Մեծ Հեքիաթ» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ «Ֆրեսկո» փառատոնի համար
«Սա ավելի շատ քննարկման փառատոն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչներից մեկը` Շահեն Նազարենկոն: Նա պատմեց, որ փառատոնը ստացել է մոտ 400 ֆիլմ, որից փառատոնի 17 օրերին ցուցադրելու են մոտ վեց տասնյակը: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ, որից միայն մեկն է հայկական արտադրության` Արա Երնջակյանի «Խավարում»-ը: Ամենաշատ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից: Ընտրված ֆիլմերը կցուցադրվեն ոչ միայն կինոդահլիճներում ու բացօթյա տարածությունում, այլև Հայաստանի գեղատեսիլ վայրերում` Ախթալայի և Օձունի եկեղեցիների մերձակայքում:
Փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ ժյուրին չի գնահատելու մնացած փառատոնների կանոնների համաձայն` ֆիլմերի ռեժիսորի, օպերատորի աշխատանքը, դերասանական խաղը. «Գնահատելու ենք լավագույն սեր պատգամով, լավագույն խաղաղություն քարոզող, լավագույն երկխոսություն, հանդուրժողականություն ձևավորող ֆիլմերը: Գլխավոր մրցանակը ձևակերպել ենք՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա»: Խոսքը վնասված արժեքների մասին է»:
Փառատոնին կմասնակցեն բազմաթիվ օտարերկրացի կինոարտադրողներ: Նրանիցից մեկը` իտալացի ռեժիսոր Ջանլուկա Սոդարոն ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը: «Փառատոնն առաջին հերթին ինձ գրավեց իր ինքնատիպությամբ: Քիչ կան փառատոներ, որտեղ շեշտը դրված է այն ֆիլմերի վրա, որոնք խաղաղություն, սեր, համերաշխություն են քարոզում»,- ասաց նա: Փառատոնում ներկայացված է Ջանլուկա Սոդարոյի «Աստված երկնքում է» 14 րոպեանոց ֆիլմը
Կլինի նաև հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս ծրագրի շրջանակում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված են միայն երկուսը
Մրցանակաբաշխությունը կանցկացվի հունիսի 29-ին:
Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 5-րդ շրջանն էլ ավարտվեց
Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հունիսի 16-20-ը կայացած բանակցություններն ավարտվեցին: Բանակցությունների նպատակն է, Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց, միջուկային ծրագրի սահմանափակման մասին վերջնական համապարփակ համաձայնագրի կնքումը:
Հանդիպումը, ինչպես նախկինում, այս անգամ էլ անցկացվում էր Վիեննայի ՄԱԿ-ի կառույցում՝ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի փոխարտգործնախարարների մակարդակով:
Նախատեսվում է կողմերի միջև հաջորդ հանդիպումը անցկացնել հուլիսի 2-ին՝ կրկին Վիեննայում:
Կողմերն աշխատում են, որպեսզի համապարփակ վերջնական համաձայնագրի տեքստ կազմեն, սակայն հանդիպման ավարտին այդպես էլ կողմերը համաձայնության չեն եկել` համաձայնագրի վերջնական տեքստի մշակման հարցում:
Իրանի արտաքին գործերի նախարարը Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով բանակցությունների արդյունքը, նշել է, որ վերջնական համաձայնագրի տեքստի մշակման հետ կապված կողմերի միջև որոշ տարաձայնություններ կան:
«Հակառակ կողմի մոտ առավելագույն պահանջներ ներկայացնելու միտումներ են նկատվում: Հուլիսի 2-ին կգանք Վիեննա և այնքան ժամանակ կբանակցենք, որպեսզի արդյունքի հասնենք»,- նշել է Իրանի արտգործնախարարը:
Զարիֆը, հիշատակելով ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամսական զեկույցը, նշել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին:
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:
ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլարը գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝Օդի ջերմաստիճանը 18-20-ը էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 2-4 աստիճանով:
- • Օդի առավելագույն ջերմաստիճան 36.00C (2006 թ.)
- • Օդի նվազագույն ջերմաստիճան 9.90C (1981 թ.)
- • Օդի միջին օրական ջերմաստիճան 22.50C
«Երիտասարդ Եվրասիա» համաժողովի ավարտին ընդունվեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն
Հունիսի 14-ին տեղի ունեցավ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի փակման արարողությունը։
Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այն կապերը, որ տարբեր երկրների երիտասարդներ ու երիտասարդական կազմակերպություններ ձեռք են բերել ծաղկաձորյան համաժողովի ընթացքում, տարբեր երկրների միջև համագործակցության մեծ կամուրջների հիմք կդնեն։ Հայաստանը որդեգրել է եվրասիական ինտեգրման քաղաքականությունը, և այդ շրջանակներում անելիք ու ասելիք ունեն նաև երիտասարդները։ Անդրադառնալով համաժողովի աշխատանքներին՝ Կարեն Ավագյանը նկատեց, որ մասնակից երիտասարդները հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները, ամրապնդել կապերը հասարակական աշխատանքի ոլորտում, ձեռք բերել նոր ընկերներ, փոխանակվել ծրագրերով։
Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ցանկություն հայտնեց, որպեսզի համաժողովի անդամները, վերադառնալով իրենց երկրներ, ստեղծեն համախոհների խմբեր, առաջ մղեն այն գաղափարները, որ ծնվել են այս ծրագրի շրջանակներում։ Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Երիտասարդ Եվրասիա» համաժողովը դարձնել ամենամյա։
Եվրասիական երիտասարդական 2-րդ համաժողովի արդյունքում ընդունվեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով եվրասիական երիտասարդական համաժողովի մշտական գործող աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն։ Այն քննարկելու, վերլուծելու, առաջարկելու է եվրասիական ինտեգրման գաղափարներ, դրույթներ։ Մշակելու է երիտասարդների շրջանում եվրասիական ինտեգրման զարգացման մեթոդներ։
Արձանագրությունը ստորագրել են համաժողովի մասնակից երկրների բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ։
Նշենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, ԼՂՀ-ի մոտ 150 ներկայացուցիչներ։
Թուրքիան Մոսուլի հարցով դիմել է ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին
Թուրքիան ՆԱՏՕ-ին է դիմել արտահերթ խորհդակցություն հրավիրելու համար Մոսուլում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ն արձագանքել է այս դիմումին և նախատեսում է խորհրդակցություն անցկացնել արդեն մոտ ժամերին: Թուրքիան Մոսուլի իրադրության վրա հրավիրել է նաև ՄԱԿ-ի ուշադրությունը:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Իրաքի և Շամի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված թուրքերի թիվը հասել է 80-ի, որոնց շարքում են նաև Թուրքիայի հյուպատոսն ու դիվանագիտական առաքելության աշխատակիցները:
Օտարերկրացու նկատմամբ ավազակային հարձակում կատարողը տաքսու վարորդն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բենյամին Նաթանյահուն և պապը բանավիճել են Հիսուսի օգտագործած լեզվի կապակցությամբ
Միջին արևելք պապ Ֆրանցիսկոսի կատարած ուխտագնացությունը վիճահարույց բնույթ ստացավ Արևմտյան ափի պատնեշի մոտ սուրբ առաջնորդի աղոթելու պատճառով:
Պապը Իսրայելի վարչապետի հետ նաև կրոնական տարաձայնություն է ունեցել Հիսուսի լեզվական հմտությունների վերաբերյալ:
Բենյամին Նաթանյահուն և պապ Ֆրանցիսկոսը կարճ, ոչ չարամիտ բանավեճ են ունեցել Հիսուս Քրիստոսի օգտագործած լեզվի վերաբերյալ:
Երուսաղեմում հանդիպման ժամանակ Նաթանյահուն պապին հայտնել է, որ Հիսուսը եղել իրենց երկրում և խոսել է եբրայերեն՝ ցանկանալով քննարկել հուդիզմի և քրիստոնեության խորը կապերը:
Այնուամենայնիվ այդ ակնարկին պապը պատասխանել է, որ Հիսուսը խոսել է արամերեն, սակայն տիրապետում էր եբրայերենին:
Օքսֆորդի համալսարանի արամերենի վաստակավոր դասախոս Սեբաստիան Բրոքը հայտնել է, որ երկու առաջնորդներն էլ ճիշտ են:
Այս տարի Երևանը կզարդարի շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկ
Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Վաղ գարնանից ծաղկած շուրջ 600 հազար բազմերանգ կակաչների ծաղկման շրջանն ավարտված է, և արդեն սիզամարգեր են տեղափոխվում Հոլանդիայից ներկրված շուրջ 1 մլն 200 հազար և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող 1 մլն ծաղկասածիլները: Բացի այս, երևանյան կանաչ տարածքները կզարդարեն նաև շուրջ 40 հազար վարդ ու 150 հազար փիփերթ: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանում կծաղկի շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկ: Արդյունքում 2014թ.-ին մայրաքաղաքի ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոսկվայում
Ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողությունն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Արարողությանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշհորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ ու մոսկվաբնակ հայեր:
Ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողությունից հետո Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց 1915թ.-ի կոտորածներին զոհ դարձած 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին նվիրված հոգեհանգիստը` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ:
Թուրքիայի հերթական խորամանկ քայլը. քննարկվում է Օսմանյան կայսրության հայերի թոռներին ԹՀ քաղաքացիության իրավունք տալու հարցը
Երեկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, փաստորեն, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի որդեգրած ռազմավարության միայն մի մասն էր կազմում: Ըստ էության Էրդողանի ուղերձը բովանդակային ոչ մի առանձնահատկություն չէր կրում, այլ ընդամենը ուրիշ ձևակերպումներով կրկնում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական մոտեցումը: Փոխարենը այս ոչինչ չասով հայտարարությունը մեծ արձագանք գտավ համաշխարհային մամուլում և որ ամենակարևորն է դրական արձագանք գտավ ԱՄՆ-ի կողմից:
Ահա Թուրքիան արդեն շտապում է իր զինանոցի հերթական խաղաքարտը դնել շրջանառության մեջ: «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի օրակարգում հայտնվել է 1915 թվականին օսմանյան հողերից գաղթած, այդ ժամանակվա պայմաններից ելնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն չստացած կամ այնուհետև այն կորցրած հայերի թոռների ԹՀ քաղաքացիության իրավունքի ճանաչման հարցը: Այն օրակարգ է բերվել հունվար ամսին Անկարայում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ: Հայտնի է, որ այս առաջարկը փոխանցվել է ԱԳ նախարարություն, որի կողմից այն հավանության է արժանացել: Ներկայումս հարցի շուրջ նախնական աշխատանքներ են ընթանում:
Ոստիկանության տոնը՝ մեկ օր շուտ
Գյումրիում նշվեց ոստիկանի օրը: Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որի ժամանակ մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին մեդալներով, վկայագրերով, դրամական խրախուսանքով:96-ամյա ուժային կառույցի գործունեությունը սկսվում է Հայաստանի առաջին հանրապետությունից. ստեղծվում է ներքին գործերի նախարարություն և առաջին նախարար է դառնում Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Սարդարպատի ճակատամարտի կազմակերպիչ, Երևանի նահանգապետ Արամ Մանուկյանը՝ 1918թ.: Համակարգն իր զարգացման փուլերն անցել է խորհրդային ժամանակներում և արդեն Հայաստանի երրորդ Հանրապետությունում ու դեռ շարունակում է:
Իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով Շիրակի մարզի ոստիկաններին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Ոստիկանությունն, իսկապես, փառապանծ ուղի է անցել: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ միլիցիայի աշխատակիցներն իրենց մեծ գործն արել են: Եկան Հայաստանի համար դժվարին տարիներ, Արցախյան գոյամարտ, սահմանների պաշտպանության հարցում ոստիկանության դերն անուրանալի էր: Այն, որ ոստիկանության շատ աշխատակիցներ ընդգրկվեցին կամավորական ջոկատներում և իրենց պարտքը կատարեցին, դա փաստ է: Շատերը նաև դարձան զոհեր: Այսօր էլ ոստիկանությունը կանգնած է իրավակարգի պահպանության առաջին շարքերում»:
Տոնի կապակցությամբ ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին և խրախուսվեցին կատարած աշխատանքի համար: Շիրակի մարզպետի կողմից մարզային ոստիկանությունը նվեր ստացավ հեռուստացույց, իսկ մարզի մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին:
Ոստիկաններին շնորհավորեց և պարգևատրեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով բարձր գնահատեց քաղաքապետարանի և ոստիկանության համատեղ աշխատանքը:
Ոստիկանության անցած ճանապարհի, ձեռքբերումների և բացթողումների մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը կաևորեց. «Նախ շնորհավորում եմ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին՝ 96-ամյակի առթիվ, ցանկանում եմ քաջառողջություն, անամպ երկինք: Ցանկանում եմ աշխատանքի մեջ արդյունավետություն այն առումով, որ եթե կկատարվեն հանցագործություններ, այն աստիճան ունակ և պատրաստակամ լինեն ոստիկանության գործիչները, որ շատ շուտ բացահայտեն: Շատ լավ կլինի, որպեսզի կանխարգելվեն բոլոր հանցագործությունները, բացասական երևույթները»: Վարդան Նադարյանը նշեց, թե իրենք սովետական միլիցիայի հետնորդներն են ու պետք է վերցնեն, զարգացնեն բոլոր դրական երևույթները, և ավելի կատարելագործելով աշխատանքային ընդունակությունները՝ նախատեսված ծառայությունները մատուցել ժողովրդին:Ըստ Նադարյանի, ոստիկանությունն այսօր բազմաթիվ բացթողումներ ունի. «Բացթողումը մարդն է, կադրերն են որոշում ամեն ինչ. օրենքը հստակ է, կիրառումը հստակ է, գործառույթը հստակ է, կատարողն է պետք: Բացթողումը հետևյալն է, պիտի ման գանք, գտնեն, խրախուսենք, առաջխաղացման ներկայացնենք մարդկանց, որոնք համապատասխանում են ոստիկանի բարձր կոչմանը»:
Տոնական միջոցառումները շարունակվեցին մասնագիտական երգ ու պարով:
Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է դոլարի առք և վաճառք
Սիլվիո Բեռլուսկոնին մեկ տարի ծերատանը հանրային աշխատանք կկատարի
Սիլիվիո Բեռլուսկոնիին հարկային իրավախախտումների համար մեկ տարի ազատազրկման ենթարկելու շրջանակներում կարգադրել են շաբաթը առնվազն մեկ օր հանրային աշխատանք կատարել ծերատանը:
Ճանապարհորդելու արգելքի սահմանումից հետո Իտալիայի 77-ամյա նախկին վարչապետի անձնագիրը արդեն առգրավել են, ինչը նշանակում է, որ նա չի կարող հեռանալ իր բնակության վայր հանդիսացող Լոբարդիայից:
Նա նաև չի կարող այցելել Ալպերում և Կարիբյան կղզիներում գտնվող իր սեփականությունները, սա կխոչընդոտի նրան նաև իր Ֆորզա Իտալիա կուսակցության համար ընտրարշավ կազմակերպել հաջորդ ամիս կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների համար:
Բեռլուսկոնին անցած տարի խորհրդարանից հեռացվելուց հետո անհարմար վիճակում է հայտնվել, երբ գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել չորս տարի բանտում անցկացնելու վարեաբերյալ նրա նկատմամբ կայացրած որոշումը:
Ամեն դեպքում նախկին վարչապետին հարկային իրավախախումների համար բանտ չեն ուղարկի:
Հարկային իրավախախտումների համար բանտում անցկացնելու ժամանակը համաներմամբ դարձվել է մեկ տարի, որը Բեռլուսկոնին անց կկացնի կա՛մ տնային կալանքի տակ, կա՛մ հանրային աշխատանքներ կատարելով:
Կրասնոյարսկում սպանվել է ադրբեջանցի միլիոնատեր
Ապրիլի 15-ի առավոտյան Կրասնոյարսկում սպանվել է ադրբեջանցի միլիոնատեր, “Հարավային” շուկայի սեփականատեր, ““Մուսթանգ” գյուղատնտեսական արտադրություն” ՍՊԸ տնօրեն 60-ամյա Էնվեր Իբրահիմովը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Կրասնոյարսկի մարզի քննչական վարչության ղեկավարի օգնական Օլգա Դեգիդը, հաղորդում է “Հագին” կայքը:
Սպանությունը կատարվել է տեղի ժամանակով առավոտյան 7-ին Իբրահիմովի տան դիմաց: Նրան կրակել են TT մակնիշի ատրճանակից: Ըստ Օլգա Դեգիդի՝ սպանության վարկածներից մեկը կարող է լինել կիրակի օրը տեղի ունեցած սպանության հետ առնչությունը:
Ապրիլի 13-ին Կրասնոյարսկում հրազենային կրակից սպանվել էր ծնունդով Ադրբեջանի Թովուզի շրջանից 35-ամյա Գարյագդը Նագիևը: Այսօր նրա դին պետք է տանեն Ադրբեջան՝ հողին հանձնելու համար:






