Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին

 Էդվարդ Նալբանդյան, ԵԱՀԿ , 20-րդ նստաշրջանԴեկտեմբերի 5-ին Կիևում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Դեկտեմբերի 5-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 20-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն ընդունեցին “Հելսինկի + 40” գործընթացի վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյաի հետ հանդնիդպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ։

Կիևում ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, մտքեր փոխանակեցին արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի խորացման, իրավապայմանգրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության, տուրիստական փոխանակումների խթանման վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիկովոկապիչի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում արծարծվեցին ԵԱՀԿ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր, երկուստեք նշվեց խորհրդարանակ ձևաչափով համագործակցության կարևորությունը

Հայաստան. սիրիահայ երիտասարդի ամենադժվար, բայց ամենանախընտրելի տարբերակը

IMG_1860Սիրիահայ Հարութ Լախոյանը Հայաստան է եկել մինչ սիրիական ճգնաժամը: 2001-ին նա ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան, ծրագրավորողի մասնագիտություն ստացել և որոշել մնալ Հայաստանում: Ճիշտ է, ինչպես շատ տեղացիներ, նա էլ իր մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով աշխատել է լրիվ այլ ոլորտում, սակայն ի վերջո հարմարվել է հայաստանյան իրավիճակին. «Սփյուռքահայերի համար հարմարվելը շատ դժվար է, որովհետև մենք Հայաստանը մի քիչ ուրիշ ձևով ենք պատկերացնում, ավելի երազային, եթերային, իսկ իրականությունը ավելի դաժան է»,- ասում է նա:

Հարութի ծնողներն այնքան էլ գոհ չէին որդու որոշումից, որովհետև եթե նա վերադառնար Հալեպ, այնտեղ շատ ավելի հեշտ աշխատանք կգտներ, կյանքը շատ ավելի հեշտ կդասավորվեր: «Ինձ համար ավելի հեշտ կլիներ նույնիսկ մեկ ուրիշ երկրում, քան Հայաստանում: Ամենադժվար տարբերակը Հայաստանն էր, բայց և ամենանախընտրելին»:

Սիրիայի բարեկեցիկ կյանքը Հարութի համար չէր, քանի որ նրա ցանկություններն ու ձգտումներն ավելին էին, քան Սիրիայի հնարավորությունները. «Իմ ծննդավայրը` Սիրիան, մշակութային առումով մի քիչ ավելի ցածր էր, շատ առումներով` սահմանափակ, և հինգ տարի Երևանում ապրելուց հետո, Երևան-Հալեպ կոնտրաստն ինձ համար շատ մեծ էր»,- խոստովանում է նա` միաժամանակ նկատելով, որ չնայած այդ ամենին` Հալեպում մարդկային փոխհարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա էին, քան Հայաստանում,- այնտեղ  անգամ արաբ ժողովուրդն ավելի մարդկային, հասնող, օգնող էր»:

Եվ չնայած բազում հիասթափություններին` նա Հայաստանում նույնպես հանդիպում է լավ մարդկանց և հենց մարդկային գործոնն էլ նրան համոզում է ամեն ինչի մեջ միայն բացասականը, սևը չտեսնել և մնալ Հայաստանում:

2006-ին ավարտելով համալսարանը և իր մասնագիտությամբ հարմար աշխատանք չգտնելով` Հարութն աշխատում է անշարժ գույքի գործակալությունում որպես գործակալ: Խոստովանում է, որ գործը լավ էր անում: Երբ սիրիական ճգնաժամի հետևանքով սկսվում է սիրիահայերի ներհոսքը Հայաստան, այդ գործի մեջ լինելով` շատ բան է տեսնում: Բացահայտում է հայաստանյան հակասությունների մի նոր շարք. մարդիկ, որոնք առիթից օգտվելով` չարաշահումներ արեցին անշարժ գույքի ոլորտում` ի վնաս սիրիահայերի, և մարդիկ, որոնք ունեին բնակարան Երևանում, բայց ապրում էին արտասահմանում, առանց որևէ վճարի տրամադրեցին դրանք սոցիալապես անապահով սիրիահայերին: Իհարկե, առաջին երևույթը գերակշռող էր:

Հարութը մեկ տարի է` ամուսնացել է, կինը հայաստանցի է: Ապրում են վարձով, քանի որ բնակարան ձեռք բերելը, ըստ նրա, խնդիր է ոչ միայն իր, այլև շատ երիտասարդների համար, որոնք պետությունից աջակցություն չունեն, ծնողներից էլ` ժառանգություն:

ՍիրիահայՉնայած դժվարություններին` նա այսօր լուրջ բիզնեսի հիմք է դնում երկու գործընկերների հետ: Անցյալ տարի երկարատև բանակցությունների շնորհիվ նրանք դարձել են  շվեյցարական հայտնի Swissbacks ընկերության բացառիկ ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև 20 երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Իրանում և այլն:

Ընկերությունն աշխարհին ներկայացնում է նորարարություն ոսկերչության ոլորտում`  ականջօղերի նոր փականներ, որի գյուտի հեղինակը ֆրանսիացի ոսկերիչ Սեբաստիան Բարիերն է: Այն մեկ մասից բաղկացած ուղիղ, բայց ճկվող փական է, որն ընդամենը մեկ շարժումով ականջօղն ամրացնում է ականջին: Swissbacks-ը հիմնվել է 2006-ին, և այդ ժամանակվանից սկսած` նմանատիպ փական ստեղծելու փորձեր են արվել: Առաջին մոդելը չի հաջողվել, քանի որ երեք անգամ բացել-փակելուց հետո կոտրվել է: Այժմ փականը կարող է բացվել-փակվել մոտ 15 հազար անգամ: Սակայն մինչ այդ արդյունքին հասնելը 60 000 զույգ ականջօղ է փչացել: Այսօր փականն այնքան կատարելագործված մեխանիզմ ունի, որ անգամ չինացիները չեն կարողանում կրկնօրինակել: Միակ ընկերությունը, որին հաջողվել է կատարելագործել այն, շվեյցարական աշխարհահռչակ Rollex ընկերությունն է:

Այդ փականների հիմքի վրա հայ ոսկերչի կողմից տեղծվել է նաև ականջօղերի շուրջ 70 տարբերակ, որոնք շուտով կցուցադրվեն և վաճառքի կհանվեն «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում:

Swissbacks-ի ոսկյա փականները` որպես նորարարություն, սովորական ոսկուց ավելի թանկ են: Սակայն փականի առավելությունը միայն նոր տեսքը չէ, այլև հարմարավետությունը: Նախ` այն միաձուլված է ականջօղին, և կորչելու վտանգը բացառված է, բացի այդ, բոլորովին չի ցավեցնում ականջը, դրանցով անգամ կարելի է քնել` առանց որևէ անհարմարության:

Հարութը հույս ունի, որ իրենց բիզնեսը հաջողություն կունենա, քանի որ այն նորույթ է և մրցակցության խնդիր չկա: Իրենք էլ իրենց հերթին են ամեն ինչ անում օրենքի տառին համաձայն: Չնայած դրան` նա կարծում է, որ Հայաստանում կա մի համընդհանուր օրենսդրական խնդիր. «Եթե մենք` հայերս, ցանկանում ենք մեր երկիրը մոտեցնել ավելի զարգացած երկրներին, ապա դա պետք է անենք փուլային տարբերակով, աստիճանաբար, ոչ թե  տվյալ երկրի մոդելը բերենք և ուղղակիորեն կիրառենք: Դա նույնն է, որ ասենք` սովետական հին մեքենայի վրա «Ֆեռարիի»  շարժիչ դնես: Այդ մեքենան շարքից դուրս կգա»:

Նա տեսնում է, որ գործարարության առումով Հայաստանը շատ ցավալի պատկեր ունի, և փոխանակ օրենքներն այնպես  կատարելագործվեն, որ նպաստեն գործարարության զարգացմանը, ընդհակառակը` խոչընդոտում են:

Չնայած այս ամենին` նա սիրում է Հայաստանը և փաստում, որ ինքը հայրենադարձվել է: «Այսօր ես չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանից դուրս: Միգուցե դա կա՛մ իմ համբերությունից է, որ այսքան հիասթափվելով հանդերձ` դեռ դիմանում եմ, կա՛մ էլ դեռ այդքան չեմ հիասթափվել: Բացի այդ, հաղթահարել եմ այն վախը, որն ունի ամեն մի սփյուռքահայ Հայաստան գալիս. խաբվելու վախը: Ես արդեն շատ եմ խաբվել, շատ բան կորցրել և այդ փուլն անցել եմ»,- ծիծաղում է նա:

Որպես իսկական հայրենադարձ` նա համալրել է նաև «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) կազմակերպության շուրջ 5 հարյուր հայրենադարձների շարքերը, որոնք սեփական օրինակով կոչ են անում արտերկրում ապրող հայերին վերադառնալ հայրենիք:

 

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Ազատ Գասպարյանի հուշ-երեկոն Գյումրիում

Ազատ Գասպարյան, ԳյումրիԳյումրու դրամատիկական թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-երեկո: Ներկա էին դերասանի ընտանիքի անդամներն ու ընկերները, մշակույթի ու քաղաքական գործիչներ:

Երեկոյի կազմակերպիչներ էին “Շիրակ” հայրենակցական միությունը, Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը: Միջոցառումը սկսվեց Շիրակի թեմի նախկին առաջնորդ Նարեկ Շաքարյանի օրհնությամբ ու տերունական աղոթքով:
“Ազատ Գասպարյանի 70-ամյակի հոբելյանական երեկոն պետք է կազմակերպեինք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, որպես, ինքը ժողովրդական արտիստ, որպես Շիրակ աշխարհի ծնունդ, որպես մարդ, ով ամբողջ էությամբ նվիրված էր իր ժողովրդին, շիրակցիներին և հատկապես Գյումրինն` որպես մշակութային քաղաք: Բայց անակնկալ մատուցեց դաժան հիվանդությունը. շատ արագ Ազատ Գասպարյանին զրկեց կյանքից, և բնական է, որ մենք պիտի քիչ համբերեինք, բայց մեր խոստացած հոբելյանական երեկոն անցկացնեինք:
Նա առանձնահատուկ անձնավորություն էր, և մենք անակնկալներ էինք պատրաստել նրա համար և մտածում էինք, որ նա հենց բեմի վրա կթիկնի բազկաթոռին, որպես վաստակաշատ արվեստագետ և կվայելի իր ժամանակիցների իր մասին գնահատականները, ինքը կպատմի իր կյանքի դառն ու անուշ հուշերը Գյումրու, Շիրակի մասին: Եվ որպես մեծն Աճեմյանի աշակերտ պիտի վայելեր այս ամբողջ բեմի փառքն ու հպարտությունը: Բայց ափսոս”, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց “Շիրակ” հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը:
Նրա խաղընկերներն ու ընկերները հիշեցին լուսավոր ու հումորառատ Ազատ Գասպարյանին, հուզվեցին, կարոտեցին ու… շարունակում էին չհավատալ, որ Ազատ Գասպարյան մարդը, հայը, արտիստն այլևս չկա:
Սեյրանուհի Գեղամյան. “Աստված ստեղծել է մահը, բայց ստեղծել է նաև անմահանալու ճանապարհը: Եվ այդ ճանապարհները ցուցանել է հատկապես իր ընտրյալներին, և ահա այդ ընտրյալներից մեկը, անշուշտ, Ազատ Գասպարյանն էր”:
Հասմիկ Կիրակոսյան. “Ես ուզում եմ ասել` բարև, Ազատ, և հանկարծ չփորձես ասել մնաս բարով: Նա իմ մանկության և պատանեկության ընկերն է, հետո Ազատը կապվեց իմ հայրական օջախի հետ: Այսպիսի մի հուշ ունեմ. 1968 թվականին, էլի էդ քամբախ երկրաշարժը եղավ Լենինական քաղաքում, բավականին ուշգին: Մեր բնակարանն այնպիսին էր, որ ննջարանում ուղղահայաց մահճակալներին ես ու քույրս էինք քնած, իսկ զուգահեռ` վարագույրից այն կողմ, Ազատը: Մենք այնքան վախեցանք այդ ցնցումից, որ երկուսով թռանք հենց Ազատի մահճակալի վրա: Նա տեղից վեր թռավ ու ասաց` հմի էրկու քուրով ընձի բերել եք ձեր տունը քնցնելու, թե մեռցնելու”:
Աղվան Հովսեփյան. “Երևի ես վերջին մարդ էի, որ իրեն ցտեսություն ասացի: …Համամիտ չեմ այստեղ արտահայտած այն բոլոր մտքերին, թախիծին, նույնիսկ երաժշտության հետ: Մեռնել, չլինել հասկացությունն ընդհանրապես անտեղի է: Իսկ ով ասեց, որ չկա, բա ում ձայնն ենք լսում, ում երգն ենք լսում: Ավելի կենդանի է, քան շատ-շատ ապրողներ: Ես ուզում եմ, որ բոլորս միասին շնորհավորենք Ազատին”:

Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը դատական հայց կներկայացնեն «Արմենիա» հեռուստաընկերության դեմ

1367Երևանի Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել, որտեղ նշված է, որ ինքն ու իր գործընկեր Անահիտ Բախշյանը որոշել են դատական հայց ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Что? Где? Когда?» հեռուսատախաղի դեմ՝ հեռարձակողից և կազմակերպչից պահանջելով խաղի հայերեն լեզվով վարում և հեռարձակում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում:

“Իբրեւ նախաձեռնողներ կոչով դիմում ենք բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին միանալու ցանկության կունենան, աշխատանքային ժամերին կապվել մեզ հետ՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հեռախոսահամարներով՝ 51-41-60, թողնել հեռախոսահամարները եւ անուն ազգանունները հետադարձ կապի համար: Քիչ անց կստեղծվի նաեւ ֆեյսբուքյան խումբ, որտեղ առաջիկա օրերին քննարկման կդրվի հայցադիմումը”,-ասված է հայտարարության մեջ:

 

Բլոգեր Տիգրան Քոչարյանը հասկացել է, թե ինչու է լռում «մեծն իրավապաշտպան Սաքունցը»

p31

Բլոգեր Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Նկատել եք, որ մեծն իրավապաշտպան Սաքունցը ու իրա կամանադան ձայն չի հանում` ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին:

Ընդդեմ Պուտինի իրան կոտորեց, ասֆալտներով թավալվեց, աջուձախ քֆուր տվեց, էլ դու սուս: Մազ էր մնում իրեն Նժդեհ հռչակեր` հանուն Հայաստանի անկախության:

Իսկ կենսաթոշակայինի ռեֆորմի պահով, տարօրինակ լռում ա:
ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿՊՆՈՂ ՀԱՐՑՈՎ ՁԱՅՆ ՉԻ ՀԱՆՈՒՄ:

Մի փոքր փորփրում ու, տադադամ :))))))))))))))))

Շատ հետաքրքիր palm.am կայք կա:
Կենսաթոշակների վերաբերյալ համաժողովով ամփոփվեց ԱՄՆ ՄԶԳ ( USAID) Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը:

Օրինակ այս հղումով գնացեք ու կհասկանաք` ինչու է լռում սաքունցը:  Ու լռելու ա…”,-գրել է բլոգերը:

Պուտինը հաստատեց՝ Ռուզինսկու հայտարարությունը պատահական չէր. քաղաքական մեկնաբան

108511

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` վերլուծելով Հայաստան կատարած պետական այցի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինի և 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու միջև տեղի ունեցած առանձնազրույցը.

“ՌԴ նախագահը Հայաստան կատարած այցի շրջանակներում, 102-րդ ռազմաբազայում առանձնազրույց է ունեցել ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հետ, խոսել զինծառայողների առօրյա խնդիրների, ռազմաբազայի հրամանատարության ու տեղի իշխանությունների և բնակիչների հարաբերությունների մասին:

Այն, որ ՌԴ նախագահը առանձնազրույց է ունեցել ռուսական ռազմաբազայի հրամանատարի հետ՝ բնական է, սակայն, այն փոքր-ինչ այլ բնույթ է ստանում երկու ամիս առաջ ռազմաբազայի հրամանատարի կողմից ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ համարվող «Կռասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցից հետո:
Այդ հարցազրույցում Ռուզինսկին հայտարարել էր, թե «եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում»:

Այս հայտարարությունը Ադրբեջանում մեծ անհանգստություն էր առաջացրել. ադրբեջանական կողմը օր առաջ փորձում էր հերքում ստանալ այս հայտարարության առնչությամբ: Ճիշտ է՝ լուրեր տարածվեցին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նրա ռուս գործընկերը նշել է, թե դա, միգուցե, լրագրողական վրիպակ է եղել, սակայն ռուսական կողմի համար առաջնայինն այն է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատարն արդեն իսկ ռազմաբազայի մակարդակով անհրաժեշտ մեսիջը հասցեագրել էր Ադրբեջանի իշխանությանը:

Վերջիվերջո, հասկանալի է, որ ռուսական ռազմակայանի հրամանատարը, այն էլ` ՌԴ ՊՆ պաշտոնաթերթին տված հարցազրույցում, չէր կարող պատահական հայտարարություն անել: Եթե իրավիճակը սահմանագծին լիներ` պայթյունավտանգ, անշուշտ այդ հայտարարությունը կհնչեցներ ոչ թե Ռուզինսկին, այլ ինքը՝ Շոյգուն, սակայն ստեղծված իրավիճակում, Ռուզիսնկու հայտարարությունը անհրաժեշտ զգուշացման չափաբաժին ապահովեց:
Հետաքրքրական է` ՌԴ նախագահի այցից առաջ, անանուն աղբյուրներին հղումներով, լուրեր տարածվեցին, թե ռուսական ռազմակայանի հրամանատարը արձակուրդ է ուղարկվել, քանի որ «այդ հայտարարության պատճառով Պուտինը չի ցանկանում վերջինիս դեմքը տեսնել» և որ, ամենայն հավանականությամբ, Ռուզինսկին «արձակուրդից չի վերադառնա»:

Եթե Ռուզինսկին այդ հայտարարությունն իր նախաձեռնությամբ աներ՝ շեղվելով պաշտոնական գծից, ապա նրան վաղուց պաշտոնանկ արած կլինեին: Ընդ որում՝ ռուսական լրատվամիջոցները ներկայացրեցին ոչ միայն նրա ներկայությունը Պուտինի՝ ռազմաբազա կատարած այցի ընթացքում, այլև ընդգծված ձևով առանձնացրեցին նրա ու ՌԴ նախագահի առանձնազրույցն ու դրա մանրամասները:

Ռուզինսկու կողմից այդ հայտարարության «մարսելն» ու Պուտինի հետ վերջինիս ունեցած առանձնազրույցի ընդգծումը ցույց է տալիս, որ ամեն ինչ տեղի է ունեցել ըստ նախապես հաստատված սցենարի”,-գրել է մեկնաբանը:

Հետազոտության արդյունքում պարզվել է տղամարդկանց և կանանց միջև վարքային տարբերությունների իրական պատճառը

տղամարդն ու կինըՏղամարդիկ անկարող են կռահել կանանց իրական զգացմունքները, անուշադիր են երեխայի լացի ձայնի նկատմամբ և ի վիճակի չեն միանգամից մեկից ավելի գործ կատարել:

Կանայք միշտ չափազանց էմոցիոնալ են, վատ են ընթերցում քարտեզները և զուգահեռ ավտոկանգառի ժամանակ վթարների պատճառ են դառնում:

ուղեղ,տղամարդ, կինՏղամարդիկ և կանայք շարունակ բողոքում են հակառակ սեռի թերություններից, սակայն այժմ գլխուղեղի մասնագետները պարզել են տղամարդկանց և կանանց վարքի կարծրատիպային տարբերությունների իրական պատճառը:

Նյարդաբանները մագնիսառեզոնանսային պատկերման միջոցով ուսումնասիրել են գրեթե 1000 կամավորների գլխուղեղներ և պարզել, որ կանանց ու տղամարդկանց գլխուղեղի կենտրոնների միջև կապերը հիմնովին տարբեր ձևով են հաստատվում:

Սեռերի միջև տարբերությունները այնքան խորքային են, որ տղամարդիկ ու կանայք կարող էին նույնիսկ առանձին տեսակներ համարվել:

Տղամարդկանց գլխուղեղում ավելի շատ կապեր են առկա յուրաքանչյուր կիսագնդի ներսում և գլխուղեղի առաջնամասի ու հետնամասի միջև: Սա նշանակում է, որ տղամարդիկ ավելի տրամաբանող են, լավ են կոորդինացնումից և տարածական իրազեկումից:

Կանանց մոտ ավելի շատ կապեր կան երկու կիսագնդերի միջև, ինչը վկայում է նրանց առավել ինտուիտիվ բնույթի, ավելի շատ էմոցիոնալ բանականության և դեմքեր ու բառեր ավելի լավ հիշելու կարողության մասին:

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences թերթում: Հետազոտությունը ղեկավարած Պենսիլվանիայի համալսարանի դասախող Ռագինի Վերման նշում է, որ տղամարդկանց գլխուղեղը առավել հակված է ընկալումը կապել կատարման հետ, այդ իսկ պատճառով տղամարդիկ ավելի լավ են օրինակ՝ նոր սպորտաձև սովորում:

Իսկ կանանց գլխուղեղը ստեղծված է սրտի և մտքի հետ կապված հարցեր լուծելու, ինտուիցիայի ու վերլուծության միջոցով այլոց պահվածքը ուսումնասիրելու և մեկնաբանելու համար:

 

ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի համագործակցությունը բարձր է գնահատվել

ՊՆ,Կանզաս,ազգային գվարդիաՀայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Կողմերը երկուստեք բարձր գնահատեցին ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մակարդակը և նշեցին, որ մեկ տասնամյակի պատմություն ունեցող համագործակցության ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել և կարևորեցին համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը:

Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կրկին անդրադարձավ գործընկեր նահանգի հետ համագործակցության լայն շրջանակին, որը ներառում է պաշտպանության` ականազերծում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում, ռազմական բժշկություն, ռազմական արդարադատություն և այլն, արտակարգ իրավիճակների, իրավապահ, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտները: Նշվեց, որ համագործակցությունը փոխադարձ բարձր է գնահատվում և Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակի կապակցությամբ Կանզասի Սենատի կողմից այս տարվա ապրիլի 3-ին միաձայն ընդունվել է 1751 բանաձևը, որում բարձր գնահատանքի է արժանացել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը, ինչպես նաև այդ համագործակցության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքական և զինվորական ղեկավարության ջանքերը:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Կանզասի ժողովրդին այն բանի համար, որ գործընկեր նահանգում լավ են հասկանում նաև հայ ազգի պատմության ողբերգական էջերը և Կանզասը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 43 նահանգներից մեկն է, որտեղ 2005 թվականից ապրիլի 24-ը նշվում է որպես հայերի հիշատակի օր:

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես խոսեց համագործակցության արդյունավետության մասին նշելով, որ մի շարք ոլորտներում, Հայաստանի հետ հարաբերությունները վաղուց արդեն դոնոր և օգնություն ստացող կողմերի հարաբերություններից վերածվել են հավասար գործընկերային հարաբերությունների, մասնավորապես նշելով միջազգային կայունության և անվտանգության գործողություններում հայ խաղաղապահների ներդրումը Կոսովոյում, Աֆղանստանում և տարիներ առաջ Իրաքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և առևտրատնտեսական շրջանակներում:

Իսկ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարն իր հերթին նշեց, որ հաջորդ տարի Կոսովոյում ԱՄՆ զորախումբը կհամալրվի Կանզասի ազգային գվարդիայի ծառայողներով, և տասը տարիների փորձը հաշվի առնելով` Կանզասցի զինվորականները վստահ են, որ Կոսովոյում ի դեմս հայ խաղաղապահների ունենալու են վստահելի և պրոֆեսիոնալ զինակիցներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից պատրաստված տեսաֆիլմ: Միջոցառման ավարտին գեներալ-մայոր Լի Թաֆանելին, Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի ղեկավար, փոխգնդապետ Բրենտ Սալմանսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի Կանզասի հետ երկկողմ համագործակցության հարցերով սպա, կապիտան Ահարոն Այզեկսոնը պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալներով:

Այցի ընթացքում կայացան Կանզասի պատվիրակության այցերը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ:

Կանզասի պատվիրակությունը այցի շրջանակներում մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկայնության նվազեցման անկյունաքար» խորագրով համաժողովին, այցելել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ս.թ. դեկտեմբերի 7-ին պատվիրակություն Գյումրիում և Սպիտակում կմասնակցի Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներին և դեկտեմբերի 8-ին կմեկնի Երևանից:

 

 

 

 

Հիմնադրամներն ընտրելու վերջնաժամկետը 2014-ի մարտ ամիսն է. Ներսես Երիցյան

big_7a6b82ca58353a1a450704a5a195a048Խորհրդարանում «Կենսաթոշակների մասին» օրենքի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին խնդրեց թվարկել այն երկրները, որտեղ հաջողությամբ կիրառվել է կուտակային կենսաթոշակային համակարգը:

Ներսես Երիցյանը նշեց, որ բազմաթիվ են այն երկրները, որոնցում հաջողությամբմոդելը կիրառվել է, օրինակ` Սինգապուր, լատինաամերիկյան երկրներ, Չիլի, որտեղ մոդելն ամենահաջողվածներից է, Արևելյան Եվրոպայի երկրներ և այլն:

Պատգամավարոի հաջորդ հարցին, թե արդյոք քաղաքացիներն ինչպես պետք է հասցնեն մինչև հունվարի 1-ը ընտրել, թե որ ֆոնդին ու որ կառավարչին են հանձնում իրենց գումարները, Երիցյանը պատասխանեց, որ ընտրելու վերջնաժամկետը մինչև 2014 –ի մարտ ամիսն է:

Այնուհետև Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք մոդելը կիրառվել է այնպիսի երկրներում, որտեղ գոյություն չունի զարգացած արժեթղթերի շուկա: Երիցյանը հավաստիացրեց, որ կան անգամ երկրներ, որոնց արժեթղթերի շուկան զարգացել է համակարգը ներդնելուց հետո: «Այնպես որ, եթե դուք ագրեսիվ չքարկոծեք, ապա մենք մեր ուժերը կներդնենք արժեթղթերի շուկայի զարգացման ուղղությամբ, որն ավելի օգուտ կտա, քան քարկոծելը»:

Պատգամավորը նաև հարցրեց, թե կարող է Ազգային ժողովը ստանալ  «Նասդաք Օեմեքսի»ին վաճառված Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործարքի առքուվաճառքի պայմանագիրը, սակայն  Երիցյանը պատասխանեց` ոչ, քանի որ դա ֆինանսական գաղտնիք է:

Միաժամանակ նա նշեց, որ որևիցե պայման կամ պարտավորություն «Նասդաք Օեմեքսի»-ի հետ գործարքի մեջ մտնելու համար չկա. «Ռեֆորմին հավատալով` ներդրում են կատարել Հայաստանում»,-նշեց նա:

Նշենք նաև, որ ամփոփիչ ելույթի ժամանակ Ներսես Երիցյանը ջանք չխնայեց գովաբանելու կենսաթոշակային նոր համակարգը` վստահեցնելով, որ սա համակարգային բարեփոխում է, որի օգուտները ոչ թե քսան տարի հետո, այլ մի քանի տարի հետո են երևալու:

«Աշխարհի բոլոր փորձերն ուսումանսիրված են, տեղայնացված են: Մենք և´ լավն ենք տեսել, և´ վատը: Նախկին համակարգը արդար չէր սոցիալական տեսակետից, և սա ուղղելու է սոցիալական արդարության սկզբունքը: Համակարգը հավասարակշռված չէր: Մինչդեռ այս ռեֆորմն ապահովում է երկարաժամկետ հավասարակշռված բյուջե: Այս ռեֆորմի սոցիալական կողմը շատ ուժեղ է»,-ասաց նա:

Երիցյանի կարծիքով` բարեփոխման դրական կողմերից մեկն էլ այն է, որ ներդրումներ կատարելով` մարդիկ ավելի ուժեղ են կպնելու իրենց հողին և հաշվետու են պահելու իշխանություններին, որ իրենք էլ իրենց հերթին կարողանան համակարգը հաջողությամբ պսակել:

Վանաձորի քաղաքապետի միանգամից 3 ազգականներ մանկապարտեզի վարիչներ են նշանակվել.Yerkir

մանկապարտեզYerkir.am-ի տեղեկացմաամբ՝ Վանաձորի քաղաքապետի միանգամից երեք ազգական է նշանակվել մանկապարտեզի վարիչ։
Համայնքի ավագանու՝ այսօր կայացած տարեվերջյան նիստում 20 անդամներից ներկա 12-ը միաձայն կողմ է քվեարկել, որպեսզի քաղաքի 4 մանկապարտեզների տնօրենների պաշտոնում նշանակվեն քաղաքապետ Սամվել Դարբինյանի ներկայացրած թեկնածուները: Բոլորն էլ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին նշանակվել էին տնօրենի պաշտոնակատար։
Ահա նրանց անունները՝ թիվ 2 նախաուսումնական հաստատություն` քաղաքապետի դուստր Աննա Դարբինյան, թիվ 8 հաստատություն՝ քաղաքապետի եղբոր դուստր Ալլա Դարբինյան, թիվ 33 հաստատություն՝ քաղաքապետի աներորդու՝ բնակֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արա Մայիլյանի կին Գայանե Սարգսյան, իսկ թիվ 34 հաստատութան տնօրեն է նշանակվել ` Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Կարեն Սարիբեկյանի դուստրն` Արփինե Սարիբեկյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում:

– See more at: http://www.pastinfo.am/hy/node/28412#sthash.vgAUwrkY.dpuf

Մոխրենեսում հինգ ամսում հինգ հարսանիք է եղել. արցախյան գյուղը ժողովրդագրական ցուցանիշները բարելավում է

հարսանիքՀադրութի շրջանի Մոխրենես համայնքում աննախադեպ իրադարձություններ են՝ հինգ ամսում` հինգ հարսանիքհաղորդում է yerkirmedia.am-ը:

Բայց անցնող տարում գյուղի ձեռքբերումները չեն սահմանափակվել միայն ժողովրդագրական ցուցանիշների բարելավմամբ: Մոխրենեսցու սպասելիքներն արդարացել են նաեւ գյուղատնտեսական ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սկսվեց մեքենաներով բողոքի ակցիան՝ ընդդեմ կենսաթոշակային ռեֆորմի,լուսանկարներ

մեքենաներով երթ«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 5-ին, ժամը 13-ին սկսեցին ավտոմեքենաներով բողոքի ակցիան Կիևյան, «Բարեկամություն» մետրո, Օպերա, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Օրբելի, ՄՀՀ երթուղով, հաղորդում է  NEWS.am-ը:

Մոտ հիսուն մեքենաներով «Դեմ ենք» ցուցապաստառներով մեքենաները շարժվում են փողոցներով ու բարձրախոսով մարդկանց իրազեկում են, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին։

«Հունվարի 1-ից ձեր աշխատավարձը նվազելու է 6,6-ից 13 տոկոսով։ Խնդրում ենք՝ միացեք մեր ակցիային»,- ցուցարարները հայտարարում են բարձրախոսով։

Շարասյանը հետեւում են ոստիկանական մեքենաները։ Նրանք նախապես մոտեցել են ցուցարարներին եւ խնդրել են չխախտել երթեւեկության կանոնները։

Ազգային ժողովի շենքի մոտ ցուցարարներն սկսել են միասին ազդանշան տալ։Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Հայտնի ընկերությունների կենսաթոշակային նոր օրենքին դեմ 1230 աշխատակիցներ նախագահին առաջարկել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

նախագահականՀայաստանում գործող տարբեր կազմակերպություննրի 1230 աշխատակիցներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով  նրան առաջարկում են դիմել ԱԺ և արտահերթ նիստ հրավիրել` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ  քննարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, վերացնելու  կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը:

Նամակի տակ ստորագրել են Օրանժ Արմենիայի 261, Սինոփսիս Արմենիայի 487, Մենթոր գրաֆիկսի 101, ՀԱԷԿ-ի 360, Թումոյի 71, ԵՊՀ 91,   ԳԴՀ դեսպանատան 24, Անելիք բանկի 68 աշխատակիցներ:

Ինչպես ավելի վաղ Անկախ-ը տեղեկացրել էր, դեկտեմբերի 4-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մեկ տարով հետաձգելու չորս խմբակցությունների (ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ, ՀՅԴ) առաջարկը մերժվեց  քվեարկության  46  «կողմ »  և  54  «դեմ» արդյունքով:

Նամակը ներկայացնում  ենք ամբողջությամբ.

-Հայաստանի Հանրապետության Նախագահ

Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևորագույն խնդրի վրա, միևնույն ժամանակ ակնկալելով Ձեր անմիջական աջակցությունը դրա լուծման հարցում:

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացմանը և սպասվում է, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով /այսուհետ նաև` “Օրենք”/ամրագրված կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ (դեմոգրաֆիկ, ֆինանսական, տնտեսական, իրավական և այլն) և լիովին գիտակցելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այնուհանդերձ վստահ ենք, որ օրենքում կան լուրջ բացթողումներ և թերի հիմնավորումներ, որոնք հարվածի տակ են դնելու հարկերից չխուսափող մեծաթիվ բարեխիղճ և օրինապահ քաղաքացիների: Մասնավորապես, այդ ռիսկային խմբի մեջ են մտնում ՀՀ-ում իրենց ապագան կերտող այնպիսի երիտասարդ մասնագետներ, ինչպիսիք են՝ իրավաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսիստներ, մանկավարժներ, բժիշկներ, ճարտարագետներ, միջուկային էներգետիկայի մասնագետներ և այլոք, որոնք ներգրավված են մասնագիտական բարձր որակավորում պահանջող և երկրի հեռահար զարգացման համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող ոլորտներում՝ իրավաբանական, ֆինանսական, կրթական, առողջապահական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում:

Մենք տեղյակ ենք  նաև, որ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո հովանավորվում և քաջալերվում են յուրաքանչյուր ոլորտում մեր հայրենակիցների ունեցած անգնահատելի ներդրումները: Դրա վառ ապացույցն է նաև Ձեր կողմից բազմիցս ընդգծված ՏՏ ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման մեջ, որը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ ՏՏ ոլորտի աջակցմանն է ուղղված  Ձեր կողմից այդ ոլորտում սահմանված նախագահական կրթական պարգևները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի կողմից սահմանված ամենամյա մրցանակը, որին այս տարի արժանացավ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։ Սակայն կարծես թե  ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն անտեղյակ են Հանրապետության Նախագահի կողմից սատարվող և գերակա նախանշված ոլորտի խթանման կարևորությանը, քանի որ  նույն օրը, երբ պրն. Մակիմոտոն Ձեր կողմից արժանանում էր բարձր պարգևի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար, խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կոլեկտիվ բացակայությամբ բոյկոտում են այդ նույն ՏՏ ոլորտի և բազմաթիվ այլ ոլորտների հազարավոր աշխատողների համատարած բողոքը հարուցած օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Իսկ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն մերժում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ցանկացած հանրային քննարկում կամ երկխոսություն շահագրգիռ շրջանակների հետ, մասնավորապես վերոհիշյալ ոլորտների ավելի քան 55 տարբեր   ընկերությունների հազարավոր աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքից հետո։

Որպես օրենքի հիմնավորում շեշտվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, այլընտրանք չունեն, ցանկացած բարեփոխում դժվարությամբ է կյանքի կոչվում և այն որոշակի սոցիալական բեռ է ենթադրում ապահով ապագա ունենալու համար: Սակայն ինչու՞ է ենթադրվում, որ եթե բարեփոխումն անհրաժեշտ է, ապա համապատասխան օրենքի բոլոր կետերը անթերի են և չեն պարունակում ոչ բավարար գնահատականներ և ռիսկերի սխալ գնահատում:

Անգամ պինոչետյան Չիլիում համակարգը ներդրվել է որպես կամավոր և ոչ պարտադիր` այդ պահին աշխատաշուկայում ներգրավված աշխատող քաղաքացիների համար: Բերվում է նաև Էստոնիայի օրինակը, սակայն անտեսվում կամ թաքցվում է, որ Էստոնիայում պետությունը մի քանի տարի ի վիճակի չի եղել կատարելու իր պարտավորություններն ընդհանրապես, իսկ կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակցության տոկոսային հարաբերությունը հետևյալն էր՝ 2% քաղաքացի – 4% պետություն և բացի այդ օրենքն ընդունվելով 2002թ. պարտադիր է եղել միայն 1983թ-ից հետո ծնվածների համար՝ այսպիսով, նույնպես բացառելով օրենքի հետադարձ ուժի կիրառումը աշխատաշուկայում այդ պահին արդեն ներգրավված աշխատող քաղաքացիների նկատմամբ և, հետևաբար` սոցիալական լարվածության ստեղծումը: Նույն պատճառով Մակեդոնիայում օրենքն ուժի մեջ մտնելով 2006թ-ից՝ պարտադիր է եղել միայն 2003թ.-ից հետո աշխատանքի ընդունված անձանց համար: Համացանցում ամենապարզ փնտրումն իսկ ի հայտ կհանի այս համակարգի թերություններն ու ռիսկերը, որոնցից խուսափելու կամ նվազարկելու ուղիները բացակայում են Կառավարության կողմից պարտադրվող օրենքում: Տրամաբանական կլիներ որ սահմանված լինեին նաև օրենքի անցումային դրույթներ, որոնք կբացառեին 1974թ-ից հետո ծնված և արդեն աշխատող մարդկանց այս օրենքի պատճառով՝  սոցիալական բեռի ավելացումը (օրինակ` եկամտային հարկի համապատասխան չափով նվազեցում), սակայն անցումային որևէ դրույթ ընդհանրապես նախատեսված չէ։

Վերոգրյալի լույսի ներքո, մեր խորին համոզմամբ, միանգամայն բնական է, որ ստեղծված իրավիճակը օրենքում տեղ գտած մի շարք դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու արդյունքն է հանդիսանում։ Մասնավորապես և հատկապես կուզենայինք Ձեր ուշադրությունը դարձնել այն փաստին, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ  տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին /Օրենքին/ տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին և այլն:

Բացի այդ, տարիներ առաջ տուն գնած և իր աշխատավարձի մոտ 75%-ը հիփոթեքային և այլ վարկեր մուծող, ինչպես նաև ընտանիքի անգործունակ անդամներին պահող աշխատող քաղաքացին ուղղակի ի վիճակի չէ վճարելու ոչ միայն իր համախառն եկամտի 5%-ից ավելին, այլև այդ 5%-ը, ինչն իրականում կազմում է 6.6% – մինչև 13.5% է, քանի որ հաշվարկվում է համախառն եկամտից և գանձվում զուտ եկամտից՝ հարկումից հետո: Եվ նման օրինակները շատ են, ինչը փաստում է, որ քննարկվող օրենքով սոցիալական բեռի ավելացման ռիսկերը պատշաճ չեն հաշվարկված և որոշ դեպքերում իրականության հետ որևէ աղերս չունեն: Որքանո՞վ է արդարացված՝ բարեկեցիկ ապագայի տեսլականով հարվածի տակ դնել ներկան:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ՀՀ կառավարությունը ըստ հաստատված ժամանակացույցի անգամ թերացել է ժամանակին կատարել օրենքի կիրառման հետ կապված մի շարք միջոցառումներ.

Ա) Այսպիսով, ֆոնդերի կառավարիչները ըստ քննարկվող օրենքի պետք է լիցենզավորված լինեին դեռ 2013թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, սակայն նամակը գրելու պահին, երբ ընտրություն կատարելու համար մնացել է մոտ մեկ ամիս ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդամենը մեկ կազմակերպություն է օրեր առաջ ստացել համապատասխան լիցենզիա, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որի պայմաններում մարդիկ զրկվել են նույնիսկ կառավարիչների կողմից կառավարվող ֆոնդերի ընտրության հնարավորությունից: Հարկ է նշել, որ նմանատիպ ընտրությունն էլ իր հերթին պահանջում է ընտրողի մոտ որոշակի սպեցիֆիկ ֆինանսական գիտելիքների առկայություն և անհրաժեշտություն կա հանրության լայնածավալ զանգվածային կրթական միջոցառումներ իրականացնելու, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան համապատասխան ընտրություն կատարելու: Ստացվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակին համապատասխան միջոցառումներ չիրականացնելու հետևանքով համապատասխան տեղեկատվություն և գիտելիք չունենալու պատճառով անձը զրկվում է ընտրություն կատարելու իրեն վերապահված նաև այդ իրավունքից, միաժամանակ իր կամքից անկախ խախտելով Օրենքով սահմանված ֆոնդի ընտրության իր պարտավորությունը (Օրենքի 37.1 կետ):

Բ) ՀՀ կառավարության կողմից պատշաճ չի կազմակերպվել և իրականացվել օրենքի վերաբերյալ հանրային պատշաճ քննարկումներ և օբյեկտիվ իրազեկման աշխատանքներ:

Գ) Օրենքում առկա են նաև թերություններ և հակասություններ, որոնց կիրառումը կհանգեցնի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այս մասին բազմիցս հայտնել ենք ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն:

Մեծարգո պարոն Նախագահ, հաշվի առնելով վերը նշված փաստարկները, ինչպես նաև խնդրո առարկա համակարգի կիրառման միջազգային փորձը և օբյեկտիվ արդյունքները, համարում ենք, որ այն կուտակային կենսաթոշակի պարտադիր կիրառելու պահանջը մեր երկրում ժամանակավրեպ է և խիստ ռիսկային:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի ընդունման գործընթացում, դուք ևս ունեցել եք մասնակցություն, արդեն իսկ վավերացրել եք այն, ուստի անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ և ստանալ Ձեր անմիջական մասնակցությունն այս հարցում: Հետևաբար, դիմելով Ձեզ առաջարկում ենք արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին և լուծման նպատակով ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին եւ արտահերթ նիստ հրավիրել, առաջարկել որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսեն հանրային լայն քննարկումներ և լրամշակեն օրենքը՝ օրենքից հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը և վերացնել օրենքում առկա հակսություններն ու թերությունները:

Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից:

Խնդրում ենք հետամուտ   լինել այս խնդիրների լուծմանը և կանխել  ՀՀ-ում ապրող և բարեխիղճ հարկեր վճարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող սոցիալական անարդարությունը:

Ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը` օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով  հետևյալ հասցեին`

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, ք: Երևան, Արշակունյաց 41

Հարգանքներով,

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ՝

Լեւոն Հարությունյան   /     /

Մանե Թանդիլյան    /     /

Դավիթ Խաժակյան    /     /

Տեղեկացնում ենք նաև, որ սույն նամակը կենթարկվի բաց հրապարակման:

Կից ներկայացնում ենք նամակում մատնանշված խնդիրներով մտահոգված, դրանում առաջադրված լուծումներին սատարող Հայաստանի Հանրապետության տարբեր տնտեսական ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետների ցուցակը՝ վերջիններիս _________ ստորագրություններով /_______ Էջ/՝ հետեւյալ կազմակերպություններից՝

ԱԶԷԱ ՍՊԸ 8

ԱԹԹԵՍՔ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ 33

ԱԼՏԱԿՈԴ 46

ԱՅ-ԱՅ-ՋԻ ՍՊԸ 8

ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ 68

ԱՌՎԵՍՏ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ 5

ԱՎԱՏԱ ՍՈՖԹ ՍՊԸ 6

ԱՐԴԻՆՆՈՏԵԽ 25

ԱՐՄԵՆԻԱՆ ԴԱՏԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ 23

ԲԻ2 ՍՊԸ 31

ԳԱԼԼԱՐԻ ՍԻՍԹԵՄՍ 11

ԳԱՐՄՈՆԱՏՐԻՔՍ ԻՆԿ 9

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ 24

ԳԼԱՔՈՐ ՍՄԻԹ ԲԼԱՅՆ 8

ԵՊՀ 91

ԵՐԵՎԱՆ  ՓՐՈԴԱՔՇՆ Ս 27

ԵՐՄՄԳՀԻ ՓԲԸ 101

ԷԳՍ 12

ԷԼԹԻԷՔՍ ՔՐԻԴԵՆՍ ԱՐՄԵՆԻԱ 38

ԷՍԵՆՇԼ ՍԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ 13

ԷՍԵՆՇԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ 17

ԷՍ-ԷՖ-ԷԼ 49

ԷՍ-ՍԻ-ԴԻ-ԷՄ 52

ԷՓԻՋԻ ԼԷԲՍ ԷՅ-ԷՄ 27

ԹԵԼԻԳԵՅԹ 10

ԹԵՈԿԵՆ 25

ԹՈՒՄՈ 71

Ի.ԱՐ.ԷՍ.ԷՅ.ԷՄ 16

ԻՆՆՈՎԱ ԱՅԷՄ ՍՊԸ 10

ԻՔՍ-ԱՐՏ ՍՊԸ 25

ԼՈՒԳԵՐԱ ԵՒ ՄԱԿԼԵՐ ՍՊԸ 5

ՀԱԷԿ 360

ՄԱԿԱԴԱՄԻԱՆ ԱՌ 51

ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ ՍՊԸ 2

ՄԱՐԳԱՍՈՖԹ 23

ՄԵՄՈՒԱՐ ՍՒՍԹԵՄԶ 6

ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ 101

ՄՈՆԻՏԻՍ ՋԻ-ԷՖ-ԱՅ 35

ՆԱԻՐԻ ՍՈՖԹ ԻՆՔ 21

ՈՒՐԱՆԻԴԱ 10

ՌՈՒՏԵԼ ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ Մ/Ճ 10

ՍԱՈՒԹԹԵՔ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ԻՆԿ 24

ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՍԻՍԹԵՄԶ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 116

ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ 487

ՍԻ-ՔՅՈՒ-ՋԻ 30

ՍԻՍՏՐՈՏԵԽ 22

ՍՈՆԻՔՍ ԱՐՄԵՆԻԱ ՀՈԼԴԻՆԳՍ 13

ՍՈՐՍԻՈ 31

ՎԵԲԲ ՖՈՆՏԵՆ ՀՈԼԴԻՆԳ 20

ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ 51

ՎՕԼՕ ՍՊԸ 20

ՔՅՈՒԲԻՔ 5

ՔՈՒԵՍԹՐԵՅԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԻՆԿ. 34

ՔՈՒԼԵՅՍԻՍ 5

ՕԳՄԱ ԱՓԼԻՔԵՅՇՆՍ 25

ՕԶ ՍՈՖԹ 15

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ 261

ՕՓԵՆ ՍՈՖԹ ՔՈՆՍԱԼԹ 54

ՖԱՅԴԵՔ ԱՐՄԵՆԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄ 2

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ 21

ՖԻՐՄՓԼԵՅՍ 21

ԱՅԼ ԱՆՁԻՔ 1230

 

 

 

 

 

«Արա»-ն դու ես ու քո շեֆը. Փաշինյանը՝ Շարմազանովին

Փաշինյան,ՇարմազանովԱզգային ժողովում երեկ ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել էր կոռուպցիայի մասին հարցապնդում: Այսօր կայացավ հարցապնդման քվեարկությունը, սակայն միայն այդ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց խորհրդարանական մեծամասնությանը՝ հորդորելով կողմ քվեարկել հարցապնդմանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու. «Դուք խնդիր ունեք, դուք էլ լուծեք: Անհեթեթությունները չեն կարող իրավական տեսք ստանալ», – շեշտեց նա:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմեց քաղաքական փոքրամասնության «մի հատված»-ին: Նրա ելույթը, սակայն, ընդհատեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորին  հանգստացրեց՝ նշելով, որ եթե Շարմազանովը բովանդակային քննարկման մեջ մտնի, ինքը կարձագանքի:

Շարմազանովը, դիմելով Փաշինյանին, խոսքում թույլ տվեց «արա» արտահայտությունը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. ««Արա»-ն դու ես ու քո շեֆը»:
Արդյունքում նախագիծը չընդունվեց ձայների 10 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփեց նոյեմբերին կատարած աշխատանքի արդյունքները

հկե«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը դեկտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության նոյեմբերին կատարած աշխատանքի արդյունքները:

Առաջին հերթին ՀԿԵ ղեկավարը նշեց, որ 2013 թվականի նոյեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 6,2%-ով ավելացել են բեռնափոխադրումների ծավալները, իսկ 6,4%-ով՝ բեռնաշրջանառությունը: Առավել ակտիվ կայարանների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց Դալարիկը, Կարմիր Բլուրը և Երևանը:

Երկաթուղու ձեռքբերումների թվում գլխավոր տնօրենը նշեց, մասնավորապես, տրանզիտային վագոնների պարապուրդի կրճատումը, բեռնատար գնացքի քաշի ավելացումը 36 տոննայով, միջին տեղամասային արագության աճը 2 կմ/ժամով:

2012 թվականի նոյեմբերին բեռնատար գնացքի միջին քաշը ՀԿԵ-ում կազմում էր 1494 տոննա, իսկ միջին տեղամասային արագությունը՝ 30,8 կմ/ժամ:

Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նոյեմբերին կրճատվել էր լոկոմոտիվների ու վագոնների արտադրողականությունը, ղեկավարներին հանձնարարելով իրավիճակը շտկելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Նա խորհրդակցության մասնակիցներին հիշեցրեց ենթակառուցվածքի արդիականացման ու առողջացման, գնացքների անվտանգ երթևեկության ուղղություններով տարվող աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին:

Խորհրդակցության ավարտին Ընկերության գլխավոր տնօրենը հանձնարարեց դեկտեմբերին ապահովել բեռնման նախատեսված ցուցանիշների կատարումն, իրականացնել գնացքների անվտանգ երթևեկությանն ուղղված միջոցառումները, վերականգնել ձեռնարկությունների արդյունավետ տեխնոլոգիաների ու էսթետիկայի պարգևատրման պրակտիկան:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը

նալբանդյան-մամեդյարովԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Կիևում անցկացվող նիստի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Թիերի Ռեպանտենը, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը), Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը և հույս հայտնեցին, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք կոչ արեցին կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` նախապատրաստելու համար բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները:

Նախարարներն նշեցին, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է և արժանի է առաջընթացի չափազանց ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում: Նախարարները բարձր գնահատեցին համանախագահող երկրների միջնորդական դերակատարությունը:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը

ռումինիայի հեսպանը հհ-ումՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և ռումինացի ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու համար, և Հայաստանը հետաքրքրված է շարունակելու այդ բարեկամությունը:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությունը: Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման գործում կարևորվել է Ռումինիայի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում իր նշանակալի դերակատարումն ունեցող հայ համայնքի դերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Վասիլեն քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ներուժն ու հնարավորությունները:

Ոստիկանությունը պարզաբանում է դեկտեմբերի 2-ի դեպքերը

ոստիկանությունԴեկտեմբերի 4-ին մի շարք լրատվամիջոցներ  հրապարակել են «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դատապարտում են ոստիկանության գործողությունները»  վերնագրով հայտարարություն, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարածած տեղեկությունները զուրկ են հիմնավորումներից:
ՀՀ ոստիկանությունը ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան մշտապես իրականացրել և իրականացնում է իր գործառույթները ապահովելու համար հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրացումը՝ դրան զուգահեռ ապահովելով նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության ճիշտ հարաբերակցությունը:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում շտապ հավաք անցկացնելու, այնուհետև երթ կազմակերպելու մասին ՀՀ ոստիկանությանը իրազեկվել է նույն օրվա առավոտյան՝ էլեկտրոնային եղանակով: Թեև ՌԴ Նախագահի այցի կապակցությամբ մայրաքաղաքի երթևեկությունը որոշակի սահմանափակումների ենթարկվելու վերաբերյալ հայտարարվել էր նախապես, այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը, կատարելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրսևորելով հանդուրժողականություն, աջակցել է հավաքի մասնակիցներին երթով դեպի ՀՀ կառավարության նստավայր ուղևորվելու և իրենց պահանջը բաց նամակով ՀՀ կառավարությանը հանձնելու գործում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շտապ հավաքի և երթի անցկացման նպատակը, այն է՝ բաց նամակի տեսքով արտահայտած կարծիքը ՀՀ կառավարությանը հանձնելու գործընթացն արդեն իսկ իրագործված է եղել, հավաքի մասնակիցներին ոստիկանության կողմից հորդորվել է ձեռնպահ մնալ հատկապես քաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկությունը խոչընդոտելուց՝ այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացման սահմանափակումներից խուսափելու նպատակով: Մասնավորապես, ոստիկանությունն այդ մասին պարբերաբար իր պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով օրվա ընթացքում հայտարարություններ է հրապարակել, ինչպես նաև տեղում դիմել երթի մասնակիցներին:
ՀՀ ոստիկանությունը ափսոսանքով է արձանագրում, որ հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած անձանց վարքագիծը ոստիկանությանը հարկադրել է այդ օրը ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ. օրենքով սահմանված կարգով ՀՀ ոստիկանության տարբեր տարածքային մարմիններ են բերվել 110 անձ, որոնցից 109-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություններ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2-րդ  հոդվածով նախատեսված՝ Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու, 180.1 հոդվածով նախատեսված՝ Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու և 182-րդ  հոդվածով նախատեսված՝ Հասարակական կարգի պահպանության, ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար): Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները կազմելուց հետո նշված անձինք հեռացել են ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում շեշտել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողներ ոչ թե բերման են ենթարկվել, ինչպես սխալմամբ նշում են հայտարարության հեղինակները, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական իրավախախտում թույլ տալու կապակցությամբ արձանագրություն կազմելու նպատակով բերվել են ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց հեռացել այնտեղից:
Ոստիկանության տարածքային մարմիններում, որտեղ եղել են բերված անձինք, ներկա են գտնվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, փաստաբաններ, պատգամավորներ: Մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոնականի բաժնում բացի ՄԻՊ աշխատակազմի 2 ներկայացուցիչներից եղել են նաև պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Նիկոլ Փաշինյանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և պատգամավորների մուտքը ոստիկանություն խոչընդոտվել է՝ հիմնավոր չէ:
Հիմնավորված չեն նաև հոդվածում տեղ գտած տեղեկությունները ոստիկանության կողմից իրականացված հետապնդումների մասին. որևէ հետապնդում, առավել ևս բերման ենթարկելու նպատակով անձանց բնակարաններ այցելություն ոստիկանության որևէ ծառայողի կողմից չի իրականացվել:
Հայտարարության հեղինակները նշել են նաև ոստիկանության պաշտոնական կայքում ոստիկանություն բերված անձանց անհատական տվյալները հրապարակելու մասին: Տարօրինակ է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ոստիկանության նշված քայլը դիտում են որպես անձնական կյանքի գաղտնիության իրավունքի, նրանց անվտանգության, ինչպես նաև պատշաճ վարչական վարչույթի իրականացմանն ուղղված հնարավոր սպառնալիք: Այս դեպքում ուղղակիորեն պետք է արձանագրել, որ անձի անվան հրապարակումը բխում է հենց ՀՀ ոստիկանություն բերված անձի շահերից. այսպիսով ապահովվում է նշված անձի գտնվելու վայրի հայտնիությունը: Բացի այդ, անձին ոստիկանություն բերելու նպատակը վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելն է, իսկ նշված վարչական ակտերը հրապարակային փաստաթղթեր են: Միաժամանակ, ոստիկանություն բերված անձանց տվյալների հրապարակայնությունը թույլ է տալիս հենց նշված անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը դարձնել առավել կանխատեսելի, և լրացուցիչ երաշխիք հանդիսանալ կամայականությունների բացառման ու ոստիկանության գործողությունների օրինականության համար:
Հայտարարության մեջ  նշվում է, որ Երևանում ու Գյումրիում դեկտեմբերի 2-ին փաստացի գործել է արտակարգ դրություն: Հարկ է նշել, որ արտակարգ դրությանն առնչվող հարաբերությունները ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն կարգավորված են հստակ, և որևէ տրամաբանական կապ դեկտեմբերի 2-ին հասարակական կարգի ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողների գործողությունների, հավաքի մասնակիցների վարքագծի և Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության նախապես հայտարարված անհարմարությունների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտակարգ դրության իրավական ռեժիմի միջև առկա չէ:
Միաժամանակ, ոստիկանությունը չի հերքում ոստիկանության որոշ ծառայողների կողմից ոչ պրոֆեսիոնալ վարքագծի հնարավոր դրսևորման դեպքերը:
Այդ կապակցությամբ ոստիկանության որոշ ծառայողների գործողությունների իրավաչափությունը որոշելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ իրականացվում են ծառայողական քննություններ:
ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում տրված գնահատականները կներկայացնի հանրության ուշադրությանը:
ՀՀ   ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալությունԴեկտեմբերի 4-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի մոտակայքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Արաքսի Գ.-ին, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, Մալաթիայի տոնավաճառի մոտակայքից բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ն, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը 2003 թ. ապրիլի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 160 հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով:

 

Մոսկվայի իրավապահները փնտրում էին համակարգչային հանցագործության համար մեղադրվող Երեմին

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 4-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները Գավառ քաղաքի շուկայի տարածքից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Երեմ Կ.-ին, որը հոկտեմբերի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 146 հոդվածի /հեղինակային իրավունքի խախտում/ և 273 հոդվածի  /համակարգչային հանցագործություն/ 2-րդ մասերի մեղադրանքով: