Նոյեմբերի 7-ին, ժամը 18.45-ին, Խաչատուր Պ.-ի խոտի դեզը այրվելու վերաբերյալ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 21.10-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Պատճառված վնասի չափը կազմում է 1.000.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է, որը կատարել է 1961 թ. ծնված Գուրամի Մ.-ն: Նա խոստովանել է, որ այդ քայլին է դիմել տանտիրոջ հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Կատարվում է քննություն:
Վահրամը գողացել է ցլիկին ու մորթել
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, 51-ամյա մի կին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոմն Վահրամ իրենց անասնագոմից գողացել է 2 ցլիկ, բջջային հեռախոս և որդու անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի գազային ատրճանակ` պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրատիսլավա
Դեկտեմբերի 4-6-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիայի Հանրապետություն: Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի և Սլովակիայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ժարոմիր Պաստորեկի հետ: Պատվիրակությունը կայցելի նաև Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական ն և Սլովակիայի գյուղատնտեսական համալսարաններ:
«Գիմազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
Հայաստանի ներկայացուցիչներից պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը համապատասխանաբար բրոնզե մեդալների:
Նշենք, որ “Գիմազիադա-2013” խաղերի ծրագրում ընդգրկված էր 8 մարզաձև: Հայաստանի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևերում` լող, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ և ձյուդո: Առաջնությանը մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 14-րդ տեղը:
Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան 2011 թվականից հանդիսանում է Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք է ստացել մասնակցել բոլոր միջոցառումներին: Հայաստանի հավաքականն այս տարի առաջին անգամ է մասնակցել դպրոցականների համաշխարհային Գիմնազիադային:
ՀՅԴ-ն քսան րոպե ընդմիջում խնդրեց
Խորհրդարանում մինչ ԱԺ չորս խմբակցությունների (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն) 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քվեարկության դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014 թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագծի քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, որ կոալիցիան դեմ է քվեարկելու:
Նա ասաց, որ դեմ քվեարկելու վերաբերյալ պարզաբանումներ կտա լրագրողներին՝ միաժամանակ նշելով, որ արդեն տևական ժամանակ է՝ բացատրություններ տրվում են:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խմբակցության կողմից քսան րոպե ընդմիջում խնդրեց:
Նշենք, որ Ազգային ժողովի դիմաց բազմամարդ ցույց է՝ ի պաշտպանություն չորս խմբակցությունների կողմից ներկայացված օրինագծի և ընդդեմ կենսաթոշակային «բարեփոխումների»:
Նախագահը ստորագրել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ
Դատական կարգադրիչների պետի նախկին տեղակալը կամավոր ներկայացել է նախաքննական մարմնին
ՀՀ դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից ՀՀ պետական բյուջեից նույն ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող, մեղադրյալ, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, 2013թ. դեկտեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին: ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը
Զարմանահրաշ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը
«Կախովի» այգիներ, գեղեցիկ շատրվաններ: Այդպիսին էր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի երազանքը ներկայիս Կասկադ համալիրի առնչությամբ, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Սակայն դա չիրագործվեց մինչև 1970-ականների վերջը: Այդ երազանքը կյանքի կոչեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին` խորհրդային իշխանության օրոք, բայց դադարեցվեց 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով): Թորոսյանի նախագիծը ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց և ուներ նոր գաղափարներ. մոնումենտալ արտաքին աստիճաններ, ներսի երկար շարժասանդուղքներով թունել, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանց և այլն: Ջերարդ Լ. Գաֆեսճյանը, համագործակցելով ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ, 2002 թ. նախաձեռնեց Կասկադի վերականգնումը: Յոթ տարվա ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի:
Ներկայացնում ենք «Անկախի» բացառիկ հարցազրույցը կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանի հետ:
– Պարոն Մարաբյան, ո՞րն է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի առաքելությունը:
– 2009 թ. նոյեմբերին բացված ԳԱԿ-ի առաքելությունը ժամանակակից արվեստը ՀՀ-ում ցուցադրելն ու աշխարհին հայկական մշակույթի լավագույն նմուշները ներկայացնելն է: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի հարուստ հավաքածուն: Ավելի քան հինգ հազար նմուշ պարունակող այդ հավաքածուն հատկապես հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործությունները: Դրանք հեղափոխեցին ապակու կիրառությունը` այն վերածելով գեղարվեստական նոր արտահայտչամիջոցի: Հավաքածուում ներկայացված են նաև անվանի արվեստագետներ Դեյլ Չիհուլիի, Բոհումիլ Էլիասի, Պավել Հլավայի, Յարոմիր Ռիբակի, Իվանա Շռամկովայի, Բերտիլ Վալիենի, Լինո Թալիապիետրայի, Մարկ Պեյզերի և Հիրոշի Յամանոյի աշխատանքները: Հավաքածուն ներառում է նաև գծանկարչության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտների անվանի արվեստագետների` Ֆերնանդո Բոտերոյի, Արշիլ Գորկու, Ջենիֆեր Բարթլեթի, Լին Չեդուիքի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի և Ֆրանսուա Քսավիե Լալանի հանրահայտ ստեղծագործությունները:
– Եվ արդարացնո՞ւմ է:
– Այո: Դրա ապացույցը մեր բազմաթիվ ցուցադրություններն են: Ունենում ենք նաև ժամանակավոր ցուցադրություններ և համագործակցում ենք մեր քույր թանգարանների հետ: Վերջերս համագործակցեցինք Հարություն Կալենցի թանգարանի հետ՝ մեր մոտ ցուցադրելով նրա հրաշալի աշխատանքները: Դրանից առաջ համագործակցել ենք Երևանի պատմության թանգարանի հետ. ցուցադրությունը կոչվում էր «Երևան. հայացք ապագայից»: Ցուցադրեցինք Սարյան, Բաշինջաղյան և այլն: Բացի այդ, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն առաջարկում է բացառիկ հնարավորություններ բիզնես հանդիպումների, գիտաժողովների, շնորհանդեսների, հյուրասիրությունների և այլ միջոցառումների կազմակերպման համար:
– Ինչպե՞ս կգնահատեք զբոսաշրջիկների այցելության թիվը վերջին տարիներին:
– Այցելությունները գնահատում ենք տարեկան 1 միլիոնից ոչ պակաս: Ամեն տարի շատ զբոսաշրջիկներ ենք ունենում, հատկապես` ամռանը: Եվ թիվն ավելանում է:
– Քանի՞ սրահ ունեք:
– Ինն են: Առաջին հարկում գտնվող առաջին պատկերասրահում ապակյա աշխատանքներ են ներկայացված: Դա փոփոխվող ցուցասրահ է, քանի որ ներկայացնում ենք ընտրված նմուշներ, որոշակի ժամանակ անց (մոտ 1 տարի) դրանք պահեստավորում ենք և նորն ենք ցուցադրում: Մուտքն անվճար է: Դրան հաջորդում է թանգարանի խանութը, որտեղ նմուշները և՛ ցուցադրվում, և՛ վաճառվում են: Երրորդ սրահը նվիրված է Գրիգոր Խանջյանի բացառիկ որմնանկարներին: Նա 8 տարի պատի վրա պատկերել է պատմական դեպքերը 250 ք.մ. մակերեսով այս ընդարձակ սրահում: Այն նախատեսված է նաև միջկառավարական հանդիպումների համար (օրինակ՝ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության գագաթնաժողովը և այլն): Մյուս հարթակում Սասունցի Դավթի սրահն է, և այդպես շարունակ: Բոլոր սրահներն էլ բացառիկ են, և դռները բաց են բոլորի համար ամեն օր, բացի երկուշաբթի օրերից: «Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամը» մեծ ներդրումներ է կատարել ոչ միայն այստեղ, այլև Հայոց ցեղասպանության թանգարանում և այլ ծրագրերում:
– Կազմակերպում եք նաև ֆիլմերի ցուցադրություններ: Դիտելու համար պետք է վճարե՞լ:
– Մեզ մոտ ցուցադրություններն ուղղորդվում են նաև կրթական ծրագրերով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Տարիքային սահմանափակումներ չկան: Անդրադառնում ենք հայ և համաշխարհային արվեստագետներին, մեծերին: Օրինակ՝ ներկայացրել ենք Սոս Սարգսյանի համազգային թատրոնը, Ջիմ Թորոսյանին, հանդիպում արվեստի հետ և այլն: Փորձում ենք դրանք զուգորդել մեր ցուցադրությունների հետ: Հրավիրվում են մասնագետներ, որոնք դասախոսություններ են կարդում, միաժամանակ ցուցադրվում են տեսանյութեր: Այդ դասախոսություններն անվճար են, սակայն պետք է նախապես գրանցվել: Նույն կրթական ծրագրերի շրջանակներում ընդգրկում ենք նաև կամավորների:
– Յուրաքանչյուր չորեքշաբթի կազմակերպվում են նաև դասական համերգներ: Դրանց մո՞ւտքն էլ է անվճար:
– Համերգներն անվճար չեն, սակայն կամավորներն ունեն բազում առավելություններ:
– Ինչո՞վ են կամավորներն օգտակար լինում:
– Նրանց համար տարեկան վճարի զեղչեր են արվում, հատուկ միջոցառումների են հրավիրվում և այլն:
– Ի՞նչ ակտիվություն է ունեցել ԳԱԿ–ը 2011-2013 թթ.:
– Շատ ակտիվ ենք եղել: Իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, նորություններ, ցուցադրություններ, կրթական ծրագրեր և այլ կարևոր միջոցառումներ, որոնք իրենց բազմազանությամբ տարբերվել են նախորդից:
– Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում ամենօրյա աշխատանքում:
– Ծայրահեղ հետաքրքիր և հաճելի աշխատանք է սա: Հախուռն է, բազմապրոֆիլ, որ նաև պահանջում է մեծ ջանքեր: Երբ տեսնում ես վերջնարդյունքը, մեծ բավականություն ես ստանում, ու ցանկացած հոգնածություն անցնում է:
– 2014 թ. համար ի՞նչ ծրագրեր ունեք:
– Անցած երկու շաբաթվա ընթացքում երկու մեծ ցուցադրություն ունեցանք. մեկը «Բնության հրաշքները» ցուցադրությունն էր, որը բնական հանքաքարերով, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերով էր հագեցած, մյուսը «Դագարգյու» հավերով ցուցադրությունն էր: Դրանք կցուցադրվեն մինչև 2013 թ. վերջը: 2014-ին էլ ենք հանդես գալու անակնկալներով, բայց անակնկալը անակնկալ չի լինի, եթե հիմա այդ մասին խոսեմ:
Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ
Խցանման մեջ են հայտնվել 20-30 ավտոմեքենաներ
Մահվան ելքով ավտոպատահար Գավառ-Նորատուս ավտոճանապարհին
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.45-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 33 VS 372 և «ԿամԱԶ» մակնիշի 336 LO 67 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վոլկսֆագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1986 թ. ծնված Վ. Մ. և ուղևոր՝ 1979 թ. ծնված Շ. Վ. տեղում մահացել են:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Մ. և Շ. Վ. դիերը:
Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ‹‹ՎԱԶ-2107›› մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով ծանրաքաշ մեքենաների երթևեկելը խորհուրդ չի տրվում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում, Արարատ-Տիգրանաշենում, Ապարանում, Արագածում և Սպիտակում ժամը 17:30 դրությամբ առկա են առատ տեղումներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով ծանրաքաշ մեքենաների երթևեկելը խորհուրդ չի տրվում:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Սառնաղբյուր-Լանջիկ հատվածում սաստիկ բուք է, վատ տեսանելիություն, առկա է մերկասառույց, ճանապարհը դժվարանցանելի է:
Նախագահն ընդունել է Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրաքյան բարձրաստիճան փոխայցելություններն սկսում են ինտենսիվ բնույթ կրել. մոտ մեկ ամիս առաջ Երևանում էր Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցում էր միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի արտգործնախարարի այցը ևս մեծ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջև կապերի սերտացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպման ժամանակ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ և՛ Հայաստանը, և՛ Իրաքը շահագրգիռ են հնարավոր բոլոր ոլորտներում ձևավորել համագործակցության որակական նոր մակարդակ: Տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարևորվել է ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը երկու երկրների միջև, որը, զրուցակիցների համոզմամբ, կխթանի նաև գործարար շփումներն ու առևտրաշրջանառության ծավալների աճը: Նախագահ Սերժ Սարգսյանը և Հոշիար Զեբարին համակարծիք են եղել, որ հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում յուրատիպ կամուրջ է հանդիսանում հայ համայնքը, որը Իրաքի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ այդ երկիրը համարում է իր երկրորդ հայրենիքը: Հոշիար Զեբարին նշել է, որ չնայած իրաքահայ համայնքը մեծ չէ, սակայն Իրաքի հասարակության մեջ հայերն ապրել են եղբայրաբար և հարգանքով, դրա համար էլ մշտապես արժանացել են հարգալից վերաբերմունքի: Հանրապետության Նախագահը և Իրաքի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Նրանք բարձր են գնահատել նաև միջազգային հարթակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրաքյան համագործակցությունը: |
Սա դրակա՞ն է , թե՞ ոչ. Շարմազանովը թվարկում է Պուտինի այցի դրական արդյունքները
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջին օրերին երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցած երկու նշանակալի իրադարձություն.
«Վիլնյուսում Հայաստանն ամենաբարձր մակարդակով ներկայացվեց ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որտեղ նշվեց, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունն ու ժողովրդավարական բարեփոխումները մեր երկրում այլեւս անշրջելի են, եւ եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը եղել է մեր պետության գիտակցված ընտրությունը»,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով` Վիլնյուսում ազդակ հղվեց, որ հայկական կողմերը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ եւ քաղաքական կարգավորման կողմնակից են, եւ անհնար է հասնել հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը՝ առանց Արցախի ուղղակի մասնակցությանը բանակցություններին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի պետական այցին Հայաստան, ապա Շարմազանովը դա աննախադեպ համարեց իր արդյունքներով և նշեց, որ այն նոր էջ բացեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում:
«Մեր ընդդիմախոսները պարբերաբար փորձում էին կասկածի ենթարկել որեւէ լուրջ դրական փոփոխության հնարավորությունը Հայաստանի շարքային քաղաքացու կյանքում: Զերծ մնալով քաղաքական պոպուլիզմից` խոսեմ փաստերով: Դատեք ինքներդ: Նախ, հարկ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարեւորագույն փաստաթուղթ, ամրապնդվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչն ինքնին հավելյալ երաշխիք է մեր անվտանգության եւ խաղաղության համար: Սա լա՞վ է, թե՞ վատ: Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար: Սա դրակա՞ն է, թե՞ ոչ մեր քաղաքացիների համար: Նավթի եւ նավթամթերքի համար Ռուսատանը հանում է օրենքով նախատեսված արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ սոցիալ-տնտեսական զարգացման աննախադեպ հնարավորություններ ստեղծելով: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը ռուսական զենք եւ զինամթերք կգնի ներռուսաստանյան գներով: Սա դրակա՞ն է , թե՞ ոչ»,-թվարկեց Շարմազանովը` եզրակացնելով, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ուղղակիորեն կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները: Իսկ այն, որ մի քանի ընդդիմադիր գործիչներ դրանից կարող են տխրել, Շարմազանովի խոսքով` դա իրենց համար էական չէ:
Հայաստանում` բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց,ուժեղ քամիներ
Ինչպես և կանխատեսվել էր Աին Հիդրոմետ ծառայության կողմից, դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում դիտվում է ձյուն, ժամը 15.00-ի դրությամբ Ապարան-Քուչակ-Սպիտակ հատվածում՝ բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց, որի պատճառով ճանապարհները դարձել են դժվարանցանելի:
Առկա են նաև ուժեղ քամիներ, իրադրությունը բարդացնում են դիտվող ուժեղ քամիները՝ Գավառում 25 մ/վրկ, Գորիսում, Արթիկում, Գյումրիում, Ապարանում, Սիսիանում 17-20 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության ցածրադիր գոտիներում տեղումները դիտվում են անձրևի և ձնախառն անձրևի տեսքով, որը ջերմաստիճանի անկմանը զուգընթաց օրվա վերջում առանձին հատվածներում կվերափոխվի ձյան: Երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար, դեկտեմբերի 4-ի գիշերվա առաջին կեսին ձյունը կպահպանվի միայն Վայոց Ձորում և Սյունիքում, իսկ գիշերվա երկրորդ կեսից ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պուտինի այցից հետո նրա նկատմամբ ատելություն առաջացավ. Ալ. Արզումանյան
Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ու բերման ենթարկված ակտիվիստներին: Դատապարտելով տեղի ունեցածը, նա նշեց, որ դեկտեմբերի երկուսին իրավապահների գործողությունները, կաթվածահար եղած տրանսպորտը հանրությանը միավորել էր մեկ մտահոգության շուրջ` պուտինյան այցի, որից բոլորն ուզում էին շտապ ազատվել:
Պատգամավորի գնահատմամբ` այդ այցը էլ ավելի վարկաբեկեց և ատելություն առաջացրեց Ռուսաստանի նախագահի նկատմամբ` նրան ուղղելով հազարավոր քաղաքացիների զայրույթն ու անեծքները:
Փոստանջյանը կանխատեսում է Ռուսաստանի մասնատում
Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցին` նշելով, որ կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա` քեմալա-բոլշևիկյան սահման:
Փոստանջյանի կարծիքով` փաստացի` Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական անհույս նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը:
«Ռուսաստանը, Խորհրդային Միության անկումից հետո դասեր չքաղելով արատավոր և ի սկզբանե դատապարտված համակարգի շահագործումից, շարունակեց շահագործել այն ՌԴ-ում, որի տնտեսությունը բնութագրվում է երեք բառով` «խողովակ և այն սպասարկող մարդկանց» տնտեսություն»,-ասաց պատգամավորը` կանխատեսելով, որ եթե ՌԴ-ում ընթացող բոլոր պրոցեսները շարունակվեն նույն մակարդակով մոտակա 10 տարիների ընթացքում, ապա ՌԴ-ի տեղի կունենա աշխարհագրական քարտեզի հսկայածավալ փոփոխություն և Ռուսաստանի մասնատում:
Փոստանջյանը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր եղբայրական» հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը, երբ պատմական առասպելները և ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը՝ Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր:
«Անքննելի են որոշումներ կայացնելու` մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները». Աղվան Վարդանյան
«2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները
»,-խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին հիշեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով` երկրի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ իշծանությունների մոտեցումը համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ. «Անքննելի են որոշումներ կայացնելու` մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները»,-նկատեց պատգամավորը:
Պատմության համար ամփոփելու և արձանագրելու համար կատարվածը` նա թվարկեց, թե ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:
1. Ներդրվում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն` և’ սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և’ բարոյահոգեբանական առումներով:
2. Ներդրվում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարությունը: Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի` բացահայտ, հայեցակարգի ու ժամանակացույցի ակնհայտ խախտումներով:
3. Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է:
4. Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը:
5. Շատ ռեալ է վտանգը, որ արդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու սև աշխատավարձերի տեսակարար կշիռը:
6. 2014 թվականի հունվարից և’ պետական, և’ մասնավոր հատվածում, աշխատողների աշխատավարձն ավելի պակաս է լինելու, քան էր 2013 թվականի դեկտեմբերին:
7. Այս համակարգի արդյունավետությունը ցածր է լինելու կառավարության նկարագրածից և մասնակիցների համար 30-40 տարի հետո չի ապահովելու արժանապատիվ կենսաթոշակ:
Արձանագրելով այս ամենը Աղվան Վարդանյանը վերահաստատեց 3 բան. առաջին` վստահության բավարար պաշար չունեցող այս կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում, թեև այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը, երկրորդ` կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են, և իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով, երրորդ` ՀՅԴ-ն շարունակելու է սերտորեն գործակցել պարտադիր բաղադրիչի դեմ ընդվզող հազարավոր քաղաքացիների հետ և հետապնդելու է նրանց պահանջները սահմանադրական բոլոր միջոցներով:
Վերջում դիմելով քաղաքական մեծամասնությանը` նա ասաց. «Դուք այսօր, այո, ունեք բացարձակ իշխանություն, բայց դա ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից: Ընդհակառակը…»:
Գելափ. Բուլղարիայում և Հայաստանում «տառապանքի» մակարդակն ամենաբարձրն է
Ըստ Գելափի՝ տառապանքի մակարդակով 2012թ-ի տվյալներով Հայաստանը 147 երկրների ցանկում 37%-ով զբաղեցնում է երկրորդ հոիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիան 39%-ով:
Գելափը հարցումներին մասնակցած երկրներին բաժանել է երեք խմբի «բարգավաճող», «պայքարող» կամ «տառապող»՝ հիմնվելով զրոյից 10 միավորանոց սանդղակով իրենց ներկա և ապագա ապրելակերպը գնահատած մարդկանց պատասխանների վրա: Գելափը մարդկանց տառապող է համարել, եթե նրանք իրենց ներկա և ապագա ապրելակերպը գնահատել են 4 կամ ավելի ցածր: Հարցումներին մասնակցած մարդիկ իրենց չեն որակել որպես տառապող:
2012թ-ին հարցումներին մասնակցած 143 երկրներից 20-ի չափահաս բնակչության առնվազն քառորդ մասը իրենց ապրելակերպը բավականին ցածր են գնահատել իրենց տառապող համարելու համար:
Տառապանքը 2% կամ ավելի քիչ է 17 երկրներում, որոնց մեծ մասը զարգացած և հարուստ երկրներ են: Սակայն դրանց թվում ընդգրկված են նաև մի քանի զարգացող երկրներ, ինչպիսիք են Թայլանդը, Վենեսուելան, Նիգերիան, Սոմալիլենդի շրջանը և Լիբիան:
Այս ցուցանիշներն ստանալու համար յուրաքանչյուր երկրում հեռախոսով կամ դեմ առ դեմ հարցումներին մասնակցել է 15 և բարձր տարիք ունեցող 1,000 մարդ:




