Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Հայկ Գ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի և 177 հոդվածի (գողություն) 1-ին մա
Բակո Սահակյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Լորան Կորբային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Լորան Կորբային եւ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում ԿԽՄԿ գործունեությանը եւ մարդասիրական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Երկուստեք նշվել է ԿԽՄԿ եւ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը եւ արձանագրված դրական դինամիկայի պահպանման պատրաստակամությունը:
Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
2013-11-18
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը նշանակվել է նաև Սան Մարինոյի դեսպան
Նախագահը դադարեցրել է դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները
ՀՀ Նախագահը դադարեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները։
Այս հրամանագիրը նախագահը ստորագրել է նոյեմբերի 18-ին՝ հիմք ընդունելովԱ. Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցնելու մասին Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել առ այն, որ դատավոր Ա.Հովհաննիսյանը «քցել» է քաղաքացու։ Մամուլի հրապարակումների հիման վրա կատարվել էին ուսումնասիրություններ եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հաղորդում է ներկայացրել Դատարանների նախագահների խորհրդի Էթիկայի հանձնաժողով՝ Աիդա Հովհաննիսյանի հարցը քննելու և համապատասխան միջոցներ կիրառելու առաջարկով:
.pastinfo.am
Իրանից առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոց ներկրելու «օպերացիան» տապալվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վնասազերծվեց հերթական հանցախումբը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բռնացրին խաղատան զուգարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 81-ամյա տղամարդ
Բախվել են «Շեվրոլետ»-ն ու «Դիսկավերի» մոտոցիկլետը
Քաջարանի բնակիչներ Արմանը, Լիանան ու Քրիստինեն թունավորվել են գազի արտահոսքից
Նոյեմբերի 18-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ էկզոգեն թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչներ` 1977 թ. ծնված Արման Գ.-ն, 1971 թ. ծնված Լիանա Գ.-ն և 1991 թ. ծնված Քրիստինե Գ.-ն:Սպանություն Նոր Արեշում.Արմենը սպանել է Եղիային
Նոյեմբերի 18-ին, ժամը 20.35-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից դանակահարված տղամարդու են տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:
Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով
Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով եզրափակեց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքը։ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավելով դրանց շրջանակներում։
Երեկոյի ընթացքում տեղի ունեցան մի շարք մրցանակաբաշխություններ, մասնավորապես, հիմնադրամի կողմից Samsung tab մրցանակի արժանացավ ֆեյսբուքյան գրառումների մրցույթի հաղթող Հռիփսիմե Հովսեփյանը։ Մրցանակը հաղթողին հանձնեցին ժյուրիի անդամներ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Անտինյանը։
Երիտասարդական ծրագրերի իրականացման աշխատանքներում գործուն մասնակցության և ունեցած նշանակալի ներդրման համար, ինչպես նաև Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ ՀՀ վարչապետի շնորհակալագրով և հուշանվերներով խրախուսվեցին մի շարք երիտասարդներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամի իրականացրած ծրագրերը երիտասարդական տարբեր խմբերի հետաքրքրությունները բավարարելու նպատակ ունեին։ Սակայն նա հատկապես ընդգծեց այն քննարկումները, որտեղ բարձրացվում էին երիտասարդական հիմնախնդիրները։ «Վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել երիտասարդության ոլորտում՝ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, երիտասարդներին արտոնյալ վարկերի տրամադրում, ուսման վարձերի փոխհատուցում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ստեղծում, որը լրացուցիչ խթան է ուսանողական և երիտասարդական կառույցների զարգացման գործում։ Եվ այս ամենն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երիտասարդությանն ուղղված քաղաքականության արդյունքում։ Մեր կարգախոսը պատահան չի ընտրված. երիտասա′րդ, դու ես։ Այո, դու ես մեր զինվորն ու զորավարը, դու ես մեր վաղվա բժիշկն ու ուսուցիչը, մի խոսքով, դու ես մեր վաղվա օրը։ Բոլորիդ մաղթում եմ ամենայն պատասխանատվությամբ և խնամքով վերաբերվել երիտասարդական տարիներին։ Հույս ունեմ, որ այս ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները կօգտագործեք միայն ու միայն մեր երկրի ու ձեր բարօրության համար»,- դիմելով երիտասարդներին՝ ասաց Կարեն Ավագյանը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը բարձր գնահատեց երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությունը և հատկապես այն փաստը, որ երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով։ «Սա լավ քայլ էր մեծ թվով երիտասարդների բարձր արվեստին մոտեցնելու առումով»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Տաքսի ծառայության կայանատեղիում մեքենա է այրվել
Նոյեմբերի 19-ին, ժամը 04.29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 3 տաքսու կայանատեղիում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ջուղայի փողոցի թիվ 8 հասցեում՝ «Ավտո Սթար» տաքսի ծառայությանը պատկանող կայանատեղիում, այրվել է «Դայվո Նեքսիա» մակնիշի L1783 պետհամարանիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.38-ին, մարվել՝ 04.56-ին:
Հայ աղջիկներն ընկնում են թուրքական ռաբիսի ալիքի տակ. Նորա Հայրապետյան
«Բազմաթիվ հայ աղջիկներ իրենց աչքերը սեւ սուրմայով պատելով եւ բազմազան շարֆեր գլուխներին փաթաթելով կամաց-կամաց թուրքացման են գնում»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում հայ աղջիկների հագ ու կապի դեպի թուրքականը ձգտելու միտումի մասին նշեց ուսանողուհի Նորա Հայրապետյանը:
Facebook-յան իր էջում Նորան տեղադրել էր հետեւյալը՝ Տանել չեմ կարողանում, երբ հայ աղջիկներն արաբական և թուրքական մուղամներ են լսում, ԶՌՏԻԿՆԵՐ են կրում, նկարվում են չադրայատիպ ձևերով:
Մեզ հետ զրույցում Նորան նշեց, որ հայ աղջիկները տարվում են թուրքական մշակույթով, երգերով, հագուստով եւ ոճով: Վառ օրինակ կարող է ներկայացնել ոչ պակաս հայ աղջիկ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին, ով նույնպես ըստ նրա օր օրի թուրքանում է.
«Գուցե իմ հայացքները շովինիստական են եւ շատ սխալ, բայց համոզված եմ՝ թուրքն այն եզակի ազգն է, որի ժողովրդին լավ մարդ համարել չեմ կարող, միայն իմանալով նրա ազգությունը պարզապես կարհամարեմ: Չեմ հասկանում, թե ինչպես են հայ աղջիկներն ամուսնանում թուրքերի, արաբների եւ այլ մահմեդական ժողովուրդների ներկայացուցիչների հետ, ինչպես կարող ես շփվել այն ազգի հետ, ով մարդասպան է՝ թուրք, կենդանի»:
Ուսանողուհու համոզմամբ երիտասարդությունն այսօր տեղեկացված չէ հայկական մշակույթից եւ ավանդույթներից: Արդյոք ինչ է քրիստոնեությունը, ինչու ենք մենք քրիստոնյա, որն է հայ ժողովրդի պատմությունը: Հետեւաբար ուզած-չուզած նրանք ընկնում են թուրքական ռաբիսի ալիքի տակ եւ նրա հունով գնում դեպի անդունդը: Միակ լուծումն այն է, որ արգելվեն նմանօրինակ հագուստների կամ երգերի մուտքը Հայաստան, իսկ եթե դրանք հենց հայերն են անում պարզապես ենթարկել գրաքննության, կամ տուգանքներ նշանակել, այլապես հայ ազգը կոչնչանա եւ կմոռացվի ավանդույթն ու հայ ժողովրդին հարիր վարքն ու բարքը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Հերոս Վարազաբունի անցյալն ու ներկան
Օրերս ԼՂՀ Ասկերանի շրջանի Վարազաբուն (Արանզամին) գյուղում անսովոր եռուզեռ էր: Հանդիսությամբ բացվեց Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմում նահատակված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Սա էլ, թերևս, հարմար առիթ է անդրադառնալու գյուղի անցյալին ու ներկային:
Վարազաբունը՝ Ասկերան շրջկենտրոնից 11 կմ հարավ-արևելք գտնվող գյուղը, Արցախում հայտնի է ոչ միայն խաղողագործությամբ ու հացահատիկի մշակությամբ, այլև 1864 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցով, որն այսօր, ցավոք, անմխիթար վիճակում է, ինչպես նաև 1875 թ. հիմնադրված դպրոցով ու Գյոզալին, Շոր, Շենին աղբյուրներով:
Հայերի Շուշիի հաղթանակից կատաղած թուրքերը տարբեր ուղղություններով հարձակումներ են նախաձեռնում: Հարձակման թիրախ են դառնում նաև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) – Դահրավ ուղղությունը, Մարտունին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանները:
Հակառակորդն առաջին անգամ գյուղ մտավ մայիսի 10-ին:
Վարազաբունում 5 մարդ են սպանում, այդ թվում և Զինային, որ «Մոսինը» ձեռքին կռվում է թուրքի դեմ: Գերեվարում են 10 կնոջ: Թշնամու հարձակումը կասեցնելու ժամանակ մերոնց հաջողվում է գյուղի մատույցներում շարքից հանել հակառակորդի տանկը: Գերված կանանցից մեկին՝ Երանիկ Սարգսյանին, հաջորդ օրը բաց են թողնում պայմանով: Նրա միջոցով առաջարկում են գերիներին փոխանակել տանկի անձնակազմի երեք դիակների հետ, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի էր:
Երբ հրադադարից տարիներ անց գյուղում լինելու բարեբախտություն ունեցա, այցելեցի Երանիկ Սարգսյանին, որի տղան նույնպես զոհվել է: Շատ լռակյաց էր, ոչինչ չասաց իր սև օրերի մասին, բայց տարիներն ասես վերքը սպիացրել էին, ու 21 տարի անց որոշել էր սիրտը թեթևացնել հուշարձանի բացման առիթով գյուղ եկածների առջև. «Ժամը 8-ին թշնամին գյուղ մտավ: Տանկերը մինչև գյուղի վերջը հասան, որտեղ գտնվում է մեր տունը…»:
Հակառակորդը գյուղից դուրս շպրտվեց հաջորդ օրը, բայց իր հետ տարավ գյուղի 10 կանանց, նրանց թվում` Երանիկ Սարգսյանին: Հունիսի 12-ին Վարազաբունը հարևան գյուղերի հետ կրկին գերության մեջ հայտնվեց: Երեք ամիս անց՝ սեպտեմբերի 4-ին, հայկական ուժերն արդեն ավերակ դարձած գյուղն ազատագրեցին: Վարազաբունում գեթ մեկ կանգուն տուն չկար:
Գյուղն ադրբեջանական ռազմական որջ հիշեցնող Աղդամից եկող դառը պտուղները ավելի վաղ է ճաշակել: Մահվան սարսուռն այնքան տևեց, մինչև որ ազատագրվեց հրեշավոր Աղդամը: Այդ լուսավոր օրը վրա հասավ 1993 թ.: Վարազաբունցիների գլխով անցածը սահմանապահ գյուղի ճակատագիր համարեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը. «Այս տարածքի ժողովուրդը, Վարազաբունը, հարևան գյուղերը, միայն 1992 թ. մայիսին չէ, որ զգացել են պատերազմի շունչը: Սրանք եղել են սահմանապահ գյուղեր: Պատահական չէ, որ հենց Շուշիի ազատագրման հաջորդ օրը ողջ վրեժը, ցասումը, ատելությունը թշնամին թափեց հենց այդ տարածքում ապրող բնակչության վրա, բայց դուք չընկրկեցիք, դուք դիմացաք»:
Մեծ հայրենականին մասնակցած 100 վարազաբունցիներից 70-ը տուն չվերադարձան: Եվ ոչ միայն: Փոքրիկ գյուղը Խորհրդային Միության երկու հերոս է տվել, որոնցով երախտապարտ համագյուղացիները ոչ միայն հպարտացել են, այլև նրանցից մեկի՝ Երեմ Դանիելյանի պատվին ժամանակին հուշարձան են կանգնեցրել: Ադրբեջանական եռամսյա գերությունից հետո ավարառուները տարել էին նաև այդ հուշարձանը: Իսկ Արցախյան պատերազմում գյուղը 5 զոհ, 9 անհայտ կորած է տվել:
1987 թ.150, իսկ 89-ին120 բնակիչ ունեցող գյուղն այսօր փոքրացել է, բայց որ պատերազմի վերքերը դեռ չամոքած վարազաբունցին բոլոր ժամանակների կորուստները խորհրդանշող նոր հուշարձան է կառուցում, դա, անկասկած, ոչ միայն գյուղի հզորացման, այլև հավերժության մասին է վկայում:
Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է 11 ական
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի գերազմանատանը հայտնաբերվել է ական:
Նախկին զորամասի տարածքում՝ բունկերում, հայտնաբերվել է ТМ-62 տիպի հակատանկային, ուսումնական, շարքից դուրս եկած 11 ական:
N զ/մ սակրավորային խմբի ուժերով բունկերից դուրս է բերվել 6 ական, իսկ մնացած 5-ը դուրս կբերվեն նոյեմբերի 19-ի առավոտյան:
Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Պրահայում
Նոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի Լիխտենշտեյնյան պալատում գործող Պրահայի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ողջունելով հանդիսատեսներին, որոնց թվում էին Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի սենատորներ եւ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի եւ չեխ հասարակության ներկայացուցիչներ, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները թանկարժեք ներդրում են դասական երաժշտության համաշխարհային շտեմարանում՝ ընդգծելով, որ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջոցով հայ երաժշտությունը եւ արվեստը ճանաչելի են դարձել աշխարհի համար:
Եռյակի անդամներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը հանդիսատեսին ներկայացրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ գործերից, ինչպես նաեւ Սերգեյ Րախմանինովի, Անտոնին Դվորժակի եւ Առնո Բաբաջյանի առանձին ստեղծագործությունները:
Ձեռնարկի վերջում չեխ հանրահայտ սցենարիստ Հայկ Մարտիրոսյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին հանձնեց մեծանուն կոմպոզիտորի՝ Պրահայում եղած ժամանակ գրված ձեռագիր նամակը:
Միջոցառումը, որը լուսաբանում էին «Օրեր» պարբերականը եւ Չեխիայի հանրային հեռուստատեսությունը, ավարտվեց ընդունելությամբ:
Դենիշը Աստղիկի հետ ծանոթացել էր Հնդկաստանում, եկել էր, որ ամուսնանա. մանրամասներ Երեւանում հնդիկի ինքնասպանությունից
Ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուն Նոր Արեշի 8-րդ փողոցի 21 տան առաջին հարկի սենյակը վարձակալել էր մոտ մեկ ամիս առաջ: Վարձակալած տանը նա մենակ էր ապրում, իսկ տանտերը, որը բնակվում էր երկրորդ հարկում, մոտ 15 օր Հայաստանում չէր: Բնակիչներն իրենց հնդիկ հարեւանին լավ չէին ճանաչում։ Թաղում ամենից շատ Դենիշի հետ շփվում էին մթերային խանութի աշխատողները։ NEWS.am-ի թղթակցին նրանք ասել են, որ ցնցված են կատարվածից։
«Շատ համեստ և խելոք տղա էր։ Լավաշ էր վերցնում, սիրում էր Գառնու լավաշը, և կաթ։ Ցնցված ենք, ափսոսում ենք շատ, ասում էինք՝ ինչ կլինի, գոնե աղջիկը հնդիկ լինի, իրենց մեջ լինի, հայ չլինի, է՞ս ինչ բան էր»,- ասաց խանութի վաճառողուհիներից Լուսինե Մանուկյանը։
Խանութի մյուս աշխատակցուհին՝ Համասփյուռ Ավետիքյանը, պատմեց, որ Դենիշը հայերեն չէր հասկանում. «Հայերեն մի երկու բառ գիտեր` բարև, ցտեսություն: Շատ լավ տղա էր, հայերեն չէր խոսում, անգլերեն էր խոսում, իր ուզած ապրանքը հեռախոսով նկարում, ցույց էր տալիս»։
Առաջինը ողբերգության մասին իմացել է Դենիշի վարձակալած տան դիմացի 14 տան բնակչուհին։ Նոյեմբերի 16-ին, երեկոյան 19-ի մոտ նրանց տուն է վազել արյունլվա աղջիկն ու խնդրել է օգնել իրեն եւ շտապօգնություն կանչել։ «Ես եմ զանգել շտապօգնություն, չեմ ուզում այդ ամեն ինչը նորից վերհիշեմ, պատմեմ, ահավոր էր»,- ասաց հարևանուհին:
Հարեւանները պատմեցին, որ աղջկան մինչեւ այդ չէին տեսել, Դենիշը միշտ մենակ է եղել, արտառոց որեւէ վարքագիծ նրա մոտ չեն նկատել։
24-ամյա Աստղիկը դանակից ստացած վնասվածքներ ուներ պարանոցի եւ կրծքավանդակի հատվածում։ Շտապօգնությունը Դենիշին գտել է փողոցում արյունլվա գետնին ընկած։
Ոստիկանության տվյալով՝ 1985թ. ծնված Դենիշ Բաբուն իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Աստղիկին, սակայն մերժում ստանալով՝ խոհանոցային դանակով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել աղջկան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Դենիշը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Հարեւանների շրջանում կատարվածի տարբեր վարկածներ են պտտվում։ «Մեկը ասում ա՝ աղջիկն ա արել, մյուսը ասում ա՝ ինքն իրան ա արել, տենց ենք լսել»,- NEWS.am-ին ասել էԼուսինե Մանուկյանը։
Ազգությամբ հնդիկ Սուֆի Արորան, որն աշխատում է Հայաստանում եւ ճանաչում էր Դենիշին, NEWS.am-ին պատմել է, որ Աստղիկ Աղաջանյանին Դենիշը հանդիպել էր Հնդկաստանում, սիրահարվել էր և եկել էր Հայաստան, որ ամուսնանա աղջկա հետ . «Դենիշը TeleTrade-ում աշխատանք էր գտել, որպեսզի ամուսնանա այդ աղջկա հետ և ապրի Հայաստանում»:Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում
Նոյեմբերի 18-22-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում է թվով 7-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:
ՆԱՏՕ շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ շենքում կայանալիք «Միջազգային ճգնաժամերի կառավարում և խաղաղապահություն անվտանգության և պաշտպանության ոլորտների տարբեր կազմակերպությունների կարողություններն ու փորձառությունը» թեմայով կլոր սեղան քննարկմամբ:
Նոյեմբերի 19-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, ՀՀ ՊՆ-ում, տեղի կունենա «ՀՀ ԶՈՒ բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրման գործընթացը և միջազգային փորձը» թեմայով սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փորձագետները, Դաշինքի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նոյեմբերի 20-ին, ժ. 15:00-ին ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջ կանցկացվի Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար, ինչպես նաև «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:
Նոյեմբերի 21-ին, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա տեսակոնֆերանս ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժանմունքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նոյեմբերի 22-ին, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելությամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման, ինչպես նաև սեմինարի լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:





