Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Մ.-ին, որը նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
4 ՃՏՊ` Երևանում
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա ընկած ճանապարահատվածում իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:Մադինայի դպրոցում երկու աշակերտ է թունավորվել շմոլ գազից
Նոյեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1998 թ. ծնված Արփինե Թ.-ն և 1998 թ. ծնված Նոնա Ե.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, աղջիկները թունավորվել են Մադինա գյուղի դպրոցի դասասենյակում տեղադրված նավթի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Նիսսան»-ը բախվել է էլեկտրասյանը
16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Դանակահարություն գերեզմանատան ճանապարհին
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Արման Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտ»-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի վարում, հարձակման կազմակերպում» թեմայով մարտական հրաձգությամբ երկկողմանի մարտավարական զորավարժությանը, որի կարևորագույն տարրերից էին մարտարշավային զորախմբի գործողությունները հակառակորդի թևերում և թիկունքում: Զորավարժությանը հաջորդել է մասնակից անձնակազմի պարգևատրման արարողությունը. առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:
Արցախում Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև լեռնարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին և ոլորտի զարգացման հեռանկարներին: Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:
Ավազակային հարձակումը բացահայտվել է
Հոկտեմբերի 29-ին հայտնվել էր անհայտ անձանց կողմից «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:
Ի՞նչ ժամկետներում են քննարկվում քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների, իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունները, որոնց մասին հայտնվում է հեղինակին:
Դիմումներին ու բողոքներին ընթացք են տալիս հարցն ըստ էության լուծելու համար պատասխանատու պետական մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում, կազմակերպությունում` դրանք ստանալուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ: Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն և իրավաբանական անձին: Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր:
Առանձին դեպքերում քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները վերցվում են հատուկ հսկողության, և դրանց կատարման համար սահմանվում են անհատական ժամկետներ:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները հատուկ հսկողության վերցնելու և պատասխան պահանջելու իրավունք ունեն պետական իշխանության մարմինները, դիմումներին ու բողոքներին ընթացք տվող մարմինների վերադաս մարմինները: Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման արդյունքների մասին տեղեկատվություն:
Քաղաքացին, իրավաբանական անձը, որը համաձայն չէ իր առաջարկության, դիմումի, բողոքի առթիվ ընդունված որոշմանը, իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել այն մարմին կամ պաշտոնատար անձին, որին անմիջականորեն ենթակա են բողոքարկվող որոշում ընդունած պետական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը: Այդ դեպքում դիմումը քննարկվում է 15 օրվա ընթացքում:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման սահմանված կարգի խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Քաղաքացու` զրպարտչական նպատակներով, ինչպես նաև անձի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ կամ արտահայտություններ բովանդակող դիմում կամ բողոք տալն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր քաղաքացի, իրավաբանական անձ իրավունք ունի բողոքով դիմել դատարան, եթե կարծում է, որ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և կազմակերպությունների անօրինաչափ գործողություններով (որոշումներով) խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները:
Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և կազմակերպությունների գործողությունների (որոշումների) դեմ քաղաքացիների բողոքները դատարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Պետք չէ մասնագիտական հիմնավորումները քաղաքականացնել կամ տեղափոխել պոպուլիստական տիրույթ
Նոյեմբերի 11-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բ. Պիպոյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կազմակերպությունը այսուհետ հրաժարվում է մասնակցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին: Սակայն արդեն հաջորդ օրն իսկ՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բ. Պիպոյանը հայտարարեց, թե ոչ թե դուրս է եկել հանձնաժողովի կազմից, այլ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Ձեռնպահ մնալով պարոն Պիպոյանի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշումը մեկնաբանելուց՝ մեջբերենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կայքից վերցված, խնդրո առարկա հարցին վերաբերող նրա կողմից նախկինում արված հայտարարություններից որոշ հատվածներ։ Այսպես. «Բայց իսկապես քաղաքապետարանը շատ մեծ, բովանդակային ու ծավալուն փաստաթուղթ է ներկայացրել: Ինչ–որ բան փոխելու համար ահռելի աշխատանք է պետք իրականացնել», «Քաղաքապետարանը պատրաստված թիմով է հանդես գալիս», «Եթե ինչ–որ մեկն այսօր ասի, որ թիվ է հաշվել, ես կբանավիճեմ, որովհետև մաքսիմալ գրագետ և կլասիկ գործող իրավիճակում ոչ ոք ներկայացնել չի կարող», «Դա ոչ թե պետք է ներկայացնեյի ես, այլ այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ», «Ընդհանուր առմամբ քաղաքապետարանի ներկայացրած ծախսերը կարելի է կրճատել 20 տոկոսով», «Քաղաքապետարանի 40 էջանոց այս փաստաթուղթը չի կարող միայն մեկն ուսումնասիրել և հակադարձ հաշվարկ ներկայացնել, անհրաժեշտ է խնդրին քաջատեղյակների ներգրավվածությունը»…։ Անշուշտ կարելի է էլի շարունակել, սակայն պարոն Պիպոյանի բարձրաձայնած հայտարարությունները, որոնք արձանագրվել ու տարածվել են նաև էլեկտրոնային և տպագիր այլ լրատվամիջոցներով, հիմք են տալիս եզրակացնելու, որ նա ի սկզբանե համաձայն լինելով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և տեսնելով կոնկրետ հարցերի վերաբերյալ ներկայացված հաշվարկները, որոշել է մի քանի հավակնոտ, բայցև հաշվենկատ հայտարարություններ անելով՝ դուրս գալ բնակչությանն իսկապես հուզող խնդրի մասնագիտական բանավեճի ձևաչափից, և մնալ ավելի «հարմար» ձևաչափում, այն է՝ սպառողի շահերը ներկայացնելու, դրանք հիմնավորված պաշտպանելու համար այլևս որևէ պատասխանատվություն չվերցնել։ Ամեն դեպքում որոշումն իրենն է, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, խոսքը թռչուն չէ, երբ ասվեց՝ այլևս բոլորի սեփականությունն է դառնում ։ Պարզապես գնահատելով քննարկվող հարցում պարոն Պիպոյանի որոշակի իրազեկվածությունն ու պատրաստվածության աստիճանը, կխնդրենք ի սկբանե մասնագիտական հիմնավորումները չտեղափոխել քաղաքականացված կամ պոպուլիստական տիրույթ։ Միայն մեկ օրինակ։ Ձեռքի տակ ունենալով նախ հանձնաժողովի անդամներին, ապա և հանրությանը ներկայացված ուղևորավարձի գնի ձևավորման վրա ազդող հիմնական բաղադրիչների հաշվարկները, նա կատարում է սեփական վերլուծություն և հաշվարկ ու հայտարարում, որ այդ հաշվարկներով սակագինն արդեն իսկ կազում է 153 դրամ։ Միաժամանակ պարոն Պիպոյանը հայտարարում է, որ այս արժեքը կարելի է նվազեցնել 20 տոկոսով, իսկ ընդամենը մեկ օր առաջ հայտարարում, որ երթուղիներ կան, որ կարելի է շահույթով սպասարկել մեկ ուղևորից գանձելով ոչ ավելի քան 80 դրամ։ Յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ պարոն Պիպոյանի նշած թե՛ 153 և թե՛ 80 դրամ սակագինը իրականության հետ որևէ առնչություն չունի: Իսկ թվային մանիպուլյացիաները, ինչպես հայտնի է, որևէ ողջամիտ սահման չեն ճանաչում ուստիև մեկնաբանություններն էլ այս դեպքում ավելորդ են։ Ինչ վերաբերվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հարցին վերաբերող խոսքերի յուրովի մեկնաբանմանը, ապա պարոն Պիպոյանը, ուշադիր լսելու դեպքում, կարող էր հասկանալ, որ այդ պարագայում նրանք արտահայտել են սոսկ իրենց տեսակետը, մեկ անգամ ևս շեշտելով, որ որևէ հաշվարկ կամ մեկնարկային արժեք դեռևս գոյություն չունի, քանի որ հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը։ Երևանի քաղաքապետարան
Արամ Մանուկյանը ցանկություն ունի մասնավոր հարկային տեսչություն ստեղծել, կառավարությանն էլ հորդորում է ընդառաջել
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ տասքու վարորդների կողմից վերջին շրջանում բողոքի նոր ալիքի բարձրացմանը. «Բողոքները շատանում են, և սա ըմբոստության է վերածվելու, որովհետև բեռը, որի մասին իրենք խոսում են, գնալով ավելանում է»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը պարզաբանեց, որ խնդիրը վերաբերում է վերջին 4 տարիների ընթացքում չորս նոր ֆինանսական բեռի ավելացմանը` ԱՊՊԱ, արագաչափեր, խաչմերուկները նկարահանող սարքեր: Եթե պատգամավորն այդ ամենին գումարում է նաև վարորդների մյուս հազար ու մի ծախսերը, ապա ստացվում է, որ նրանց բեռը նվազագույնը 150 հազար դրամով ավելանում է, իսկ տաքսու վարորդները, ինչպես գիտենք, հիմնականում աղքատ խավի ներկայացուցիչներ են:
Եթե կառավարությունն ու քաղաքապետարանը հսկայական արտոնություններ են կարողանում տալ մասնավոր ընկերություններին, որոնք հսկայական գումարներ են աշխատում բյուջեի այս սուղ պայմաններում, ապա ինչո՞ւ հանդես չգալ առաջարկությամբ` նաև մասնավոր հարկային տեսչություն ստեղծելու վերաբերյալ: Արամ Մանուկյանն աառաջին քայլն անում է և վստահեցնում է, որ ինքը կառաջարկի ոչ թե 30 տոկոսը պետբյուջե, 70-ը` ընկերությանը հարաբերակցություն, այլ 80 տոկոսը` պետբյուջե: Նա իր առաջարկը աբսուրդ չի համարում, ավելին. գիտի օրինակներ, որ աշխարհի տարբեր երկրներում, երբ ոլորտում խառնաշփոթ վիճակներ են առաջացել, նման առաջարկներ եղել են, անգամ եղել են դեպքեր, երբ գողական և հանցագործ աշխարհն է այս հարցը կարգավորել. «Հիմա էլ է համարյա էդպես կարգավորվում, և ես ամենևին ազնիվ չեմ համարում էն մարդկանց, որ 9 ամսում հետ բերեցին իրենց գումարները և գերշահույթ են ստանում միլիարդավոր դրամներով»,-ասաց Մանուկյանը` խոստանալով իր առաջարկն ընդունելու դեպքում կրկնակի անգամ ավելացնել բյուջեի մուտքերը և 7 անգամ պակասացնել իր շահույթը` ի տարբերություն այն երկու մասնավոր կառույցների, որոնց հետ այժմ պետությունն աշխատում է:
Կապի և Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն Արամ Մանուկյանի առաջարկում հետաքրքիր բաներ տեսնելով` առաջարկեց վերջինիս օրենքի նախագիծ պատրաստել` իհարկե ոչ լուրջ:
Ինչ վերաբերում է տաքսու վարորդների բողոքին, ապա Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ է մտնելու խորհրդարան, որը շատ հարցեր իր տեղը կդնի:
Եթե Բեգլարյան Գագիկը ուզենար մոնոպոլիա ստեղծել, այսքան չէր պարզեցնի տաքսու ոլորտը
Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում կայացած հարցուպատասխանի ժամին հարց հղեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին` խնդրելով պատասխանել, թե այդ ի՞նչ մոնոպոլիա է պատրաստվում նա ստեղծել տաքսու ոլորտում, քանի որ պատգամավորը նկատել է, որ “Տաքսու ոլորտը վերածվել է գրդոնի”:
Գագիկ Բեգլարյանը իրոնիայով ընդունեց պատգամավորի հարցը. “Եթե Բեգլարյան Գագիկն ուզենար մոնոպոլիա ստեղծել, այսքան չէր պարզեցնի տաքսու ոլորտը, պարզեցնելով մոնոպոլիա չեն սարքում, այդպես չի լինում: Դա հասկանալու համար սովորական տրամաբանություն է պետք ունենալ: Եթե մեկ անգամ նստեք տաքսի, ինքներդ էլ կհասկանաք Ձեր ասածի տարօրինակությունը”:
Իրոնիայով պատասխանը լուրջ ընդունեց Զարուհի Փոստանջյանը. “Հենց այսօր եմ նստել տաքսի, և բոլոր տաքսու վարորդների մոտ էլ կա տեսակետ, թե դուք ունեք միայն մեկ նպատակ, որ ոլորտը մոնոպոլիզացվի”:
Գագիկ Բեգլարյանը, օգտվելով առիթից, որ պատգամավորը երկրորդ արձագանքի իրավունք չունի, պատասխանեց. “Հիմա ես բացատրեցի, և դուք հասկացաք չէ՞, որ այդ տաքսիստները սխալ գիտեն: Ինձ թվում է, որ դուք, որպես պատգամավոր, հաջորդ անգամ նման տաքսիստի հանդիպելիս պետք է համոզեք նրան հակառակում, որի համար շատ շնորհակալ եմ”:
Ինչու՞ է ՀԴՄ-ների ոլորտում ստեղծվել նման մոնոպոլիա. Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամին Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին կրկին հարց հղեց ՀԴՄ-ների վիճահարույց խնդրի մասին. “ՀԴՄ-ի նոր բազմաֆունկցիոնալ մոդելը վեց ամսվա ընթացքում պետք է ձեռք բերեն բոլորը: Այն ձեռներեցները, ովքեր փորձել են ձեռք բերել սարքը հենց արտադրողից, պարզել են, որ տվյալ ընկերություն սարքի հիշյալ սերիայից արտադրել է Հայաստանի մի առեղծվածային ընկերության էքսկլյուզիվ պատվերով և այժմ կոնկրետ մոդելից որևէ այլ մեկը ձեռք բերել չի կարող: Ակնհայտ է նաև, որ այլ մոդելի, բայց այդ սարքի բոլոր ֆունկցիաները կատարող նման ՀԴՄ կարելի է գնել Չինաստանից 30 դոլարով: Ինչու՞ է այս ոլորտում ստեղծվել նման մոնոպոլիա: Սա ակնհայտ կոռուպցիոն գործարք է, որ ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունը փորձում է հարստացնել որոշ առանձին ձեռներեցների”:
Դավիթ Սարգսյանը շեշտեց, որ որևէ առեղծվածային ընկերություն չկա, այդ պատվերը հղել է պետական հիմնարկ: Նա լրջորեն արձանագրեց, որ որևէ սահմանափակում չկա. “Եթե հնարավոր է ձեռք բերել ավելի էժան սարք, որևէ մեկը սահմանափակում չի կարող սահմանել”:
Փաստաթղթում առկա են այնպիսի տվյալներ, որ տպավորություն է, թե դրա հրապարակումից հետո կառավարությունը պետք է հրաժարական տար. Արծվիկ Մինասյան
Պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամին հարց հղեց վարչապետին. “Կառավարության պատվիրած վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքներից ակնհայտ է, որ ժողովրդի զգալի մասը բացասական է վերաբերում մի շարք ոլորտների բարեփոխումների, առանձին գործիչների: Հարցվածների 60 տոկոսից ավելին բազմաթիվ հարցերի մասին բացասական դիրքորոշում ունեն, նախագահի գործունեության մասին` բացասական, կառավարության գործունեության մասին` բացասական: Այդքանց հետո ակնհայտ է, որ ստրատեգիական փոփոխությունների կարիք կա: Ի՞նչ հետևություն եք արել: Փաստաթղթում առկա են այնպիսի տվյալներ, որ տպավորություն է, թե դրա հրապարակումից հետո կառավարությունը պետք է հրաժարական տար”:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց` ասելով, որ պատգամավորն աղավաղում է փաստաթղթի նշանակությունը. “Սա մեր հրապարակային գործիքն է, որ հնարավորություն է տալիս մշակել ծրագրեր ու կատարել շտկումներ: Սա միջազգային մեթոդաբանությամբ իրականացվող հարցում է, և դուք աղավաղում եք դրա նշանակությունը: Դժվար է գտնել անցումային մի երկիր, որտեղ չլինեն նման նեգատիվ գնահատականներ: Մենք համեմատում ենք նաև հարևան երկրների հետ, և նման գնահատականներն օրինաչափ են”:
Թարմացվում է մայրաքաղաքի բազմաբնակարանների արտաքին տեսքը
Երևանի համաչափ զարգացման սկզբունքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցուցումով բարձրահարկ պանելային շենքերի արտաքին տեսքը թարմացվում է։ Շենքերի արտաքին տեսքն արդիականացվում է ճակատային մասերի գունաներկման ծրագրով, որն իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16 թաղամասի 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, ինչպես նաև Ավան վարչական շրջանի Աճառյան 44 շենքերի երեսպատումը ևս դեկորատիվ գունազարդվել է։
Հիշեցնենք, որ առաջին շենքերը, որոնց արտաքին պատերին ծրագրի փորձնական փուլում յուրօրինակ գունային դեկորատիվ ձևավորում էր կատարվել, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 165 և 167, Իսակովի 46 շենքերն էին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԶԼՄ-ներրը սխալ էին հասկացել նախագահի հայտարարությունը և մեկնաբանել էին այն իբրև Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջ. Հրայր Թովմասյան
Թևան Պողոսյանը այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ի՞նչ նորություններ կան Վարդան Պետրոսյանի հանդեպ խափանման միջոցի ընտրության հարցի հետագա զարգացումներից:
Հրայր Թովմասյանը նախ անդրադարձավ ԶԼՄ-ներում տեղ գտած խեղաթյուրումներին. “Ցավոք, ԶԼՄ-ներրը սխալ էին հասկացել նախագահի հայտարարությունը և մեկնաբանել էին այն իբրև Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջ: Իրականում հայտարարության սկզբում նշված էր, որ նախագահի լիազորություններից դուրս է համապատասխան մարմնին ցուցումներ տալը, իսկ երկրորդ մասում, ըստ էության, նախագահը բարձրաձայնում էր առկա խնդիրների մասին, հենց դա էլ վերագրել ու մեկնաբանել էին իբրև ցուցում, մինչդեռ ցուցում իրականում չէր եղել”:
Հրայր Թովմասյանը նաև շեշտեց, որ ստորագրությամբ բաց թողնելը կամ այլ` կալանքին փոխարինող միջոցները իրավունքների սահմանափակման տեսանկյունից նվազ հնարավորություններ են տալիս:
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է նստացույցի դիմած քաղաքացուն
ՀՀ գլխավոր դատախազությունը նոր պարզաբանում է տալիս Վարդան Պետրոսայանի գործով
Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը որոշ զանգվածային լրատվամիջոցների կողմից ընկալվել և ներկայացվել է, որպես Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարական՝ կոնկրետ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին: Թյուրըմբռնումից խուսափելու համար ներկայացնում ենք մեջբերում Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակի և ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություններից.
Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ին ցերեկը կբարձրանա 2-4, 16-ին կնվազի 2-3 աստիճանով:

• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.50C (1907 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 6.30CՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Համասեռամոլ աբեղա՝ Մայր Աթոռո՞ւմ
««Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը երկարատև ժամանակ պայքար է մղում ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցների անօրինական գործունեությունների դեմ, որի շրջանակներում ՄԵԼ-ի կողմից բացահայտվել են տարաբնույթ աղանդավորական կառույցներ, այդ թվում նաև հակաքրիստոնեական: ՄԵԼ-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում իր գործունեությունն է ծավալում նաև «Երևանի Նազարեթ եկեղեցի» անունը կրող աղանդավորական կառույցը, որը շատերի նման ևս գրանված չէ ՀՀ-ում: Այդ աղանդի ղեկավարն է ոմն Թոմ Մարտիրոսյանը: Այս աղանդը իրեն համարում է ավետարանական հավատքի, սակայն այն ևս խարիզմատիկ եկեղեցիների շարքի է պատկանում: ՄԵԼ-ին հասած տեղեկություններով՝ այս աղանդի ղեկավարը լուրջ կապեր ունի տարբեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: ՄԵԼ-ը խնդրանքով, հորդորով դիմում է ՀՀ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի կանխվի նմանատիպ կառույցների մուտքը մեր երկիր»,- այս մասին տեղեկանում ենք «Միացյալ երիտասարդական լիգայի» կայքէջից: Ի դեպ, «Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը պատրաստում է վավերագրական կինոնկար ԱՂԱՆԴ անվանումով, որը լինելու է աղանդների գործունեության մասին: «ՄԵԼ» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր ասուլիսում, մանրամասնելով նոր աղանդի հետ կապված նորությունները, նշել է. «Թոմ Մարտիրոսյանը, չունենալով հոգևորականի մասնագիտություն, հանդիսանում է այդ աղանդավորական շարժման հոգևոր հովիվ: Աղանդը ունի հարյուրից ավելի հետևորդներ: Նրանք հավաքվում են Դավթաշենում, սեփական տան մեջ: Թոմ Մարտիրոսյանը ղեկավարած աղանդը «Կյանքի խոսք» աղանդի ճյուղերից է: Թոմը էլեկտրիկ է և շոու բիզնեսի հայտնիների համերգներին է մասնակցում»: Սևակ Հովհաննիսյանը նաև մանրամասներ է ներկայացրել Մայր Աթոռում աշխատող ի մասին, ով աշխարհիկ կյանքում հայտնի է Արման Գրիգորյան անունով: Սևակ
Հովհաննիսյանը նշել է, որ նա համագործակցում է «Դոդ» մականունով հայտնի ոստիկանի հետ: Այնուհետև պատմեց. «Հայր Հակոբը նաև համասեռամոլ է, մենք ունենք նկարներ, որտեղ նա տղայի է կերակրում: Նա գումարներ է վերցնում քաղաքացիներից ու չի վերադարձնում: Մի աղջիկ դիմեց մեզ, ումից չորս հարյուր դոլարին համարժեք դրամ է վերցրել՝ ԱՄՆ-ից համակարգիչ բերելու համար, բայց ոչ համակարգիչ է ստացել, ոչ էլ գումարը: Մեկ ուրիշ անձ մեզ դիմել է, ով Հայր Հակոբին մեղադրում է մանկապղծության մեջ: Նա ինձ խնդրեց, ասաց, որ եղբոր համար գումար ուղարկեմ, դրանից հետո նա ինձ համար դարձավ անհասանելի ու գումարը չի վերադարձնում: Ասում է, թե վեցերորդ վարչությունը պոչիս է նստած, դրա համար չեմ կարող խոսել հեռախոսով: Նա ֆեյսբուքյան էջ ունի, որտեղ աղանդների դեմ պայքարողներին դեմ էր գրում: Իր մորաքույրը հիսունական է, նաև էլ է ժամանակին եղել այդ աղանդի անդամ: Նման հոգևորականները վարկաբեկում են մեր եկեղեցու անունը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղղբյուր կայքում:
Լուսանկարները՝ aravot.am-ի



