Այսօր ժամը 20:00-ին նախատեսված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը մեկնարկեց

հհկ ՀՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակ են ժամանել գործադիր մարմնի մի շարք անդամներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մինասյանը, Հրանուշ Հակոբյանը, պատգամավոր Կարեն Կարապետյանը: Ինչպես արդեն հայտնի է, սպասվում է, որ այսօրվա գործադիր մարմնի նիստում հայտնի կդառնա Հայաստանի նոր` 14-րդ վարչապետի անունը:

Նշեմ, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել անցած հինգշաբթի` ապրիլի 3-ին, Կառավարության հերթական նիստից հետո, երեկոյան տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, իսկ հաջորդ օրը Նախագահ Սարգսյանը ընդունել էր կառավարության հրաժարականը: Սահմանարդրությամբ ամրագրված է, որ Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Մայր օրենքի նույն հոդվածի համաձայն` Կառավարության կաբինետը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

 

Անկախ

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներն հանդես են եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով, Կառավարության եզրակացությունները միանշանակ չեն

11217_am_1Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, գործադիրը ի թիվս այլ հարցերի քննության է առել օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնցով հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում փոփոխություն և լրացումներ կատարելու առաջարկությամբ հանդես եկած խորհրդարանականների նպատակն է սահմանել տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջը չկատարելու հարուցած պատասխանատվությունը: Օրենքի փոփոխությամբ, ըստ հեղինակների, կապահովվի նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը: ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը, սակայն, նկատի առնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վիճակագրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեությունը, նախագծի հեղինակներին առաջարկում է խնդրին անդրադառնալ խմբի աշխատանքի ավարտից հետո:
ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը միտված է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը, որի անհրաժեշտությունը, ըստ հեղինակների, բխում է այն հանգամանքից, որ օրենքը պարտադրում է աուդիտ անցկացնել այն կուսակցություններին, ում ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը. այսպիսով ֆինանսական բարդ վիճակում են հայտնվում աուդիտ անցկացնելու միջոց չունեցող կուսակցությունները: Պատգամավորներն առաջարկում են աուդիտի պահանջը գործի դնել տարեկան շրջանառու միջոցների սահմանված շեմից բարձր լինելու դեպքում: Կառավարությունն իր հերթին կողմ է օրենքի նախագծի այնպիսի խմբագրման, երբ աուդիտ չի անցկացվի այն դեպքում, երբ կուսակցության լիազոր մարմին հայտարարություն ներկայացվի, որ հաշվետու տարում կուսակցության ակտիվների փոփոխություն չի եղել: Այս առաջարկությունն ընդունելու դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննության է առել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի: Սկզբունքորեն կողմ լինելով նախագծին, կառավարությունը այն կածիքին է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և անում է համապատասխան առաջարկություններ:
Գործադիրը քննարկել է «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Օրենքի նախագծի հիմքում դրված է փորձագետների այն եզրակացությունը, որ Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) ստորերկրյա ջրերի 1984թ. հաստատված արդյունաբերական պաշարը հուսալի և իրատեսական է և վերագնահատման կարիք չունի: Կառավարության եզրակացությունը փաստում է, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարի արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով մշակվել և արդեն իսկ կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտերի նախագծեր: Պատգամավորին առաջարկվում է համագործակցել կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծերի փաթեթ ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու համար:
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Լավագույն կառավարության աշխատանքի արդյունքներն աննշան կլինեն Հայաստանում. տնտեսագետ

հարություն մեսրոպյանՀայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ քննարկվում  է, թե ով պետք է լինի  հաջորդ վարչապետը, ինչ հատկանիշներ պետք  է ունենա կառավարությունը:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեման տնտեսական տեանկյունից դիտարկեց կառավարման մասնագետ Հարություն Մեսրոպյանը:

Հայաստանի տնտեսությունը ունի երեք խոշորագույն կախման ուղիներ. ներքին` օլիգարխիկ տենտեսությունը սերտաճած է պետական մարմիններին: «Եթե կառավարությունը չլինի հարմարվող, կարող է դիպչել օլիգարխների շահերին, կսկսվի պայքար, որում կհաղթի օլիգարխիան»:

Ըստ տնտեսագետի` կան նաև արտաքին գործոններ, որոնք ազդում են Հայաստանի վրա.  Հայաստանը ունի մեծ տնտեսական կախվածություն Ռուսաստանիից և ֆինանսական կախվածություն ԱՄՆ-ից:

«Յուրաքանչյուր կառավարություն պետք է այդ հանգամանքերը հաշվի առնի: Ռուսաստանի ճնշումը արտահայտվում է Մաքսային Միության կազմ մտնելու պարտադրանքով, իսկ Արևմուտքը պարտադրում է մասնակցել ԵՄ տնտեսական համաձայնագրերին: Մենք միշտ մեծ ակնկալիքներ ենք ունենում կառավարությունից, բայց հաշվի չենք առնում այդ ճնշումները»,-նշեց Մեսրոպյանը:

Նրա կարծիքով` կուտակային կենսաթոշակների հարցը ևս դրվում է Արմուտքի ճնշման միջոցով. «Ասում են` Հայաստանի ութսուն տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակներին, սակայն ԱՄՆ-ը բառացիորեն  ստիպում են ընդունել դա, իսկ մի՞թե ԱՄՆ-ը հանդես չի գալիս ժողովրդավարական արժեքների տարածողի դերում» :

Հայաստանի կառավարությունը դրսում պինդ հենարան չունի, ներսում էլ չունի , քանի որ օլիգարխները ևս այստեղ շահեր ունեն: «Եթե  Հայաստան գա աշխարհի լավագույն կառավարությունը, դրա արդյունքները կլինեն աննշան»,-ասաց  կառավարման մասնագետը բացատրելով դա նրանով, որ  1991 թվականին մեր հանրապետությունը ստեղծվեց շատ անհաջող ձևով: Հայաստանը խորհրդային համակարգը կարկատեց իրեն: Մյուս կոպիտ սխալը  «մեզ հետ ես` պաշտոն ունես, մեզ հետ չես` պաշտոն չունես» սկզբունքի օգտագործումն էր, որը նույնպես ժառանգվել է կոմունիստական համակարգից: Արդյունքում լավագույն ռեսուրսները չօգտագործվեցին:

Ով էլ լինի նոր վարչապետը…

իսկանդարյանԱյս օրերին Հայաստանում քաղաքական ամենաթեժ թեման, թերևս, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է և այդ հրաժարականով պայմանավորված գործընթացներն ու իրադարձությունները: Ամենահաճախ տրվող հարցը, ըստ երևույթին, այն է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց փոխել վարչապետին, որքան էլ որ փորձում են հավաստիացնել, թե դա հենց Տիգրան Սարգսյանի անձնական նախաձեռնությունն էր:

Մանավանդ որ բոլորը միաբերան սկսեցին հայտարարել, թե վարչապետի փոփոխությունը սպասված էր, ուղղակի ժամկետն էր անսպասելի: Այս տեսակետը փորձում են հիմնավորել երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակով, տնտեսական քաղաքականության արդյունքներով, կենսաթոշակային բարեփոխումների ձախողմամբ, վերջապես, քաղաքացիական հասարակության ու ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի` «հրաշալի քառյակի» գործունեությամբ: Համենայն դեպս քառյակը հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու իր որոշման մասին: Եվ քառյակի բոլոր քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է:

Փոխզիջում լինում է վտանգի սպառնալիքի առկայության դեպքում

Այս առումով բավականին հետաքրքիր դիտարկում ունի քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որ օրերս նշեց, թե ցանկացած զիջում պայմանավորված է սպառնացող վտանգներով: Քաղաքագետը համոզված է, որ այս պարագայում իշխանություններին պետք չէր հարմար առիթ վարչապետ փոխելու համար, քանի որ չկա այն քաղաքական դաշտը, որը սպառնում է նրան:

«Նա կարող է փոխել վարչապետին, որովհետև այդպես է ցանկացել, խորհրդարանում մեծամասնություն ունի, կառավարությունը հանրապետական կառավարություն է, և նրանք հաղթել են բոլոր քաղաքական հարթակներում: Իշխանությունը զիջումների է գնում այն դեպքում, երբ ընդդիմության հետ որոշակի խնդիրներ է ունենում, երբ ինչ-որ մեկը սպառնալիք է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սակայն արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Տիգրան Սարգսյանի հրաժարականը, փաստորեն, օրակարգից հանեց ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և նույն պահանջով ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու նախաձեռնությունները:

Բացառված չէ, իհարկե, որ վարչապետի հրաժարականը բազմաշերտ ու բազմաքայլ կոմբինացիայի մի փոքրիկ հատվածն է միայն: Այս առումով նույն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ սովորաբար կառավարություններն այդքան երկար չեն պաշտոնավարում, և կառավարություն զոհաբերելը նորմալ քաղաքական տեխնոլոգիա է: «Այն հակասությունները, որ կան ՀՀԿ-ի ներսում, բավականաչափ ուժեղ են և ուժեղանալու էին ընտրական փուլերում` ՀՀԿ-ի լիակատար հաղթանակից հետո: Որ կատարվում է համակարգի որոշակի ձևափոխում ընդհանուր առմամբ, որ այս փոփոխությունը կլինի` ոչ ոք չէր կասկածում: Իհարկե, կոնկրետ ժամկետը հանրապետությունում հավանաբար գիտեին միայն մեկ կամ 3-4 հոգի, բայց դա որոշում է, որ ընդունել է մեկ անձ»,- նշեց նա:

քառյակՍակայն փաստ է, որ դրանով կանխվեցին ապրիլի վերջին հենց այս քառյակի նախաձեռնություններով պայմանավորված հնարավոր, գուցե նաև անկանխատեսելի հետևանքներով հղի հասարակական-քաղաքական զարգացումները: Այդ հեռանկարը թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ իշխանությունը հաշվի չառնել չէին կարող:
Այլ հարց է, որ կառավարությունը փոխելու պահանջը կատարելով այս փուլում` նախագահն իսկապես խառնեց քառյակի խաղաքարտերը: Սա ստեղծել է նոր իրավիճակ, որը քաղաքական ուժերից պահանջում է բոլոր ծրագրերի հիմնովին վերանայում: Որովհետև այլ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու վարչապետի հրաժարականն ընդունվեց հենց հիմա, քանի որ վարչապետ փոխելու ավելի հարմար առիթներ են եղել, օրինակ` նախագահական ընտրություններից անմիջապես հետո կամ նախագահի «պատվիրած» տնտեսական աճի ցուցանիշը չապահովելու ժամանակ:

Ի՞նչ կլինի «հրաշալի քառյակի» հետ

Վարչապետի հրաժարականից հետո, ինչպես գիտենք, տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել: Ու թեև վարչապետի հրաժարականից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մենք մեծ փոփոխությունների նախաշեմին ենք», և հավելել է, որ իրենք ձգտում են ամբողջական իշխանափոխության, որը կլինի շուտով, այնուամենայնիվ, Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակի հանդիպման օրակարգում ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի եղել:

Ինչևէ: «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց և հետագա համագործակցության անհրաժեշտ պայման դրեց` «հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպման հարցը: Այն հարցին էլ` եթե չորս ուժերի առաջնորդների հանդիպումը չկայանա, «Ժառանգությունը» դո՞ւրս է գալու չորսի ֆորմատից, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Այդ հարցը կա մեր օրակարգում, և առաջիկայում մենք այդ հարցը քննարկելու ենք»:
Քաղաքական հաջորդ ուշագրավ իրողությունն այն էր, որ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին ակնարկել, որ այս հինգշաբթի տեղի են ունենալու ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր, ու հենց այդ օրն էլ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնած է Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա:
Կարծես այս տեղեկությունը սկսում է հավաստի դառնալ, մանավանդ որ վարչապետի հրաժարականի հենց հաջորդ օրը խորհրդարանում կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա խնամու` «հրաշալի քառյակի» կարկառուն ներկայացուցիչ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նոր վարչապետի թեկնածության առումով լրատվամիջոցներից մեկին ասել է. «Ճիշտը միասնական թեկնածուն է»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, թե ինչ պաշտոն էլ որ Սերժ Սարգսյանն առաջարկի ԲՀԿ-ին նոր կառավարության կազմում, դա ձեռնտու է լինելու նրանց: «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել այդ կառավարություն, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»,- ասել է Մինասյանը:
Բայց մի կարևոր հարց էլ կա: Ինչպես նշվում է, իրականում կատարվելու է ոչ թե անձի, այլ անձերի փոփոխություն, և կառավարության կազմում հավանաբար կփոխվի ոչ միայն վարչապետը, այլև` որոշ նախարարներ: Եվ այս համատեքստում քննարկման թեմա է դարձել նաև «ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունը: Սա, ըստ էության, նշանակում է նոր կոալիցիոն կառավարություն:
«Ժառանգությունում», համենայն դեպս ապրիլի 8-ի դրությամբ, ինչպես ասաց կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, չի քննարկվել այն հարցը, թե եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, կուսակցությունը մաս կկազմի՞ այդ կառավարությանը, թե՞ ոչ: ԲՀԿ-ի մասին արդեն նշվեց, ՀԱԿ-ը դեռևս լուռ է: Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին` ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»: Այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում ՀՅԴ-ի կողմից մշակված «7 կետը», որի կապակցությամբ, ի դեպ, Սերժ Սարգսյանը սկզբունքային անհամաձայնություն չի հայտնել, եթե չասենք հակառակը:

Ով էլ լինի նոր վարչապետը, ինչ սկզբունքով էլ ձևավորվի նոր կառավարությունը, մի բան այս պահին ակնհայտ է. նոր վարչապետը պետք է որոշակի հարցեր ու խնդիրներ լուծի: Մասնավորապես, ինչպես ապրիլի 4-ին ԿԲ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը. «Կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:

ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը` ինտերնետի հասանելիության վերաբերյալ (Թուրքիայի խախտումների օրինակներով):

Նաիրա-Կարապետյան“Ինտերնետը պետք է հասանելի լինի բոլորին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ եկամուտուց, և անհրաժեշտ է ավելի խիստ պահանջներ ներկայացնել` ինտերնետ հասանելիությունը տեղական, տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներով ապահովելու համար” – նշված է քննարկվող բանաձևի նախագծում:

Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է համացանցի հասանելիությունը` գների իջեցման և ցանցի կատարելագործման հետևանքով:

Վերջին տասնամյակում Հայաստանն իրականացրել է ՏՏ ոլորտի ազատականացմանը ուղղված արմատական քայլեր, այդ թվում և նոր նորմատիվ համակարգի ներդրում, ինչը և հանգեցրել է մենաշնորհի վերացմանը: Հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումը շատ կարևոր ցուցանիշ է Հայաստանի համար:

Կարևորելով համացանցի հասանելիությունը, ինչն իր մեջ ներառում է առանց պետական ​​մարմինների միջամտության կարծիքներ, մտքեր և այլ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունք` ես խորին մտահոգված եմ հարևան Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններով` այս ամենի ապահովման հարցում:

Թվիթերն արգելափակելու որոշումն աննախադեպ ոտնձգություն է Թուրքիայում ինտերնետ ազատության և խոսքի ազատության նկատմամբ: Եվ հատկանշական է, որ այս ամենն արվում է Թուրքիայում կարևոր տեղական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ինչպես գիտեք, հենց Թվիթերի միջոցով են տարածվել մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներ, որոնցում պարզ արտահայտվում էր ոչ միայն Թուրքիայի կառավարության կոռուպցիոն պատկերը, այլ և ճնշումները բիզնեսի և լրատվամիջոցների վրա:

 

Թվիթերի արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակել է նաև YouTube-ի և Գուգլ որոնողական ընդհանուր ցանցի հասանելիությունը իր երկրի քաղաքացիների համար:

Այս վճռական քայլերը, որոնցով խախտվում է ինտերնետի հասանելիության օրենքը, ցուցանիշն են այն իրողության, թե որքան հեռու է պատրաստ գնալ Թուրքիայի կառավարությունը` հակակառավարական քննադատությունը կանխելու համար: Այս ամենի հետևանքով ամենևին էլ զարմանալի չեն այդ երկրի վերջին ընտրությունների արդյունքները: Ներկայիս իշխող կուսակցությունը, չնայած Թուրքիայում ընթացող երկարատև բողոքների, ցույցերի և դատական ու իրավապահ մարմինների վրա ճնշումների` այնուամենայնիվ հաղթել է ընտրություններում:

Ըստ էության, որոշ ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաններ դատապարտել են սոցիալական ցանցերի արգելափակումը Թուրքիայում, բայց վստահ եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և մեր Խորհրդարանական վեհաժողովը և անդամ պետությունները, պետք է խստորեն դատապարտեն այս անընդունելի իրողությունը` բանաձևերով կամ հատուկ հայտարարություններով` հետագայում այլ երկրներում նման իրավիճակները բացառելու համար:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ խիստ կարևորել քննարկվող բանաձևի հոդված 2-ը. “Ինտերնետը հեղափոխեց մարդկանց հաղորդակցության ձևերը, փոփոխեց խոսքի ազատության ու տեղեկատվության տարածման իրավունքի, ինչպես նաև հարակից հիմնարար իրավունքների իրականացման եղանակը: Նաև ինտերնետ հասանելիությունը նպաստում է մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրականացմանը: Այդ իսկ պատճառով Վեհաժողովը ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և խիստ կարևորում ինտերնետի հասանելիության կարևորությունը ժողովրդավարական հասարակություններում:

 

 

Նաիրա Կարապետյանը կոչ է անում դադարեցնել ապատեղեկատվությունը, թե իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ

g_image

ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2 օր է՝ հետևում եմ, թե ինչպես է տարածվում կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ և կռվում են թշնամու(!!!) դեմ: Ցավալի է, որ այս տեղեկությունները տարածվում են կայծակնային արագությամբ: Անգամ բերվում են հաստատումներ` ինչ-ինչ մարտիկների հետ հեռախոսազրույցներ, նկարներ, սքայփ և այլն…

Համակարգիչների ետևում նստած` շատերն անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ վտանգի առաջ են կանգնեցնում մեր հայրենակիցներին: Կարծես մի ոգևորություն է տիրել` մենք միասնական ենք, մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք ունենք գաղտնի ջոկատներ..

Այո, մենք միասնական ենք ու հզոր, և կոնկրետ Քեսաբի հարցում այդ ուժը եկեք օգտագործենք ճիշտ ուղղությամբ` օգնելով մեր հայրենակիցներին: Հավատացեք՝ նրանք ապրում են իրական պատերազմական պայմաններում` ոչ վիրտուալ, ոչ երևակայան, ոչ համակարգչային խաղերի և ոչ էլ մարտաֆիլմերի մեջ: Հնարավոր չէ ցանկացած պահի անջատել այդ «կռիվ կինոն»:

Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, ինչպես՝ ուզում եք ընկալեք, դադարեցրեք այսօրինակ տեղեկատվության տարածումը, մարդիկ կանգնած են իրական վտանգի առջև…»:

 

Անկախ

Ի՞նչ է մտադիր անել «հրաշալի քառյակը». նոր քննարկում չորս կողմերի մասնակցությամբ

IMG_3700Շաբաթներ առաջ երկարատև քննարկումներից հետո ի վերջո Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», համաձայնության եկան մեկ հարցի շուրջ և ձևավորեցին քաղաքական մեկ միասնական օրակարգ, այն է` ապրիլի 28-ին պահանջել կառավարության հրաժարականը: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, և «հրաշալի քառյակը» կանգնեց ծանր կացության առջև: Ի՞նչ պահանջել հիմա, ինչի՞ շուրջ համախմբվել և վերջապես ու՞մ դարձնել գլխավոր թիրախ:

Վարչապետի հրաժարականը շատերի խաղաքարերը խառնեց: Սակայն ինչպես երևում է, քաղաքական չորս խմբակցություններն ամեն կերպ փորձում են չեզոքացնել այն մտայնությունը, որ իրենց համագործակցությունը սպառվել է: Նրանք շարունակում են քաղաքական կոնսուլտացիաները, հանդես են գալիս համատեղ հայտարարություններով:

Հենց այսօր ՀԱԿ խմբակցության հրավերով տեղի ունեցավ քառյակի նիստ, որի օրակարգում վարչապետի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակի քննարկումն էր: Նիստին մասնակցում էին ԲՀԿ-ից` Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Իսկ ՀԱԿ-ը ներկայացնողը  միայն Լևոն Զուրաբյանն էր, որն էլ վարում էր նիստը:

Շուրջ երեք ժամ տևողության քննարկումն ի վերջո ավարտվեց, սակայն պարզվեց, որ այն ոչ թե ավարտվել է, այլ պարզապես ընդմիջվել է Ազատության հրապարակում «Ժառանգության» կողմից անցկացվելիք հանրահավաքի պատճառով:

Ինչպես տեղեկացրեց Լևոն Զուրաբյանը, քննարկումն այսօր դեռ պետք է շարունակվի, քանի որ վերջնական հայտարարի կողմերը չեն եկել, իսկ ժամանակ շատ չկա:

Զուրաբյանը, սակայն, շտապեց փարատել այն միտքը, որ կողմերը նոր իրավիճակում չեն կարողանում նոր օրակարգ մշակել: «Մեր բանակցությունները շատ կոնստրուկտիվ և արդյունավետ մթնոլորտում են անցնում, համաձայնության դաշտն ենք փորձում լայնացնել և այդ ուղղությամբ բավականին լավ շարժ ունենք»:

Միաժամանակ նա խոստովանեց, որ դիրքորոշումներում ակնհայտ տարբերություններ կան, ինչով էլ պայմանավորված էր քննարկման տևողությունը:

«Կան տարբեր մոտեցումներ, և մենք հիմա փորձում ենք ստեղծել ընդհանուր մարտավարություն: Ի սկզբանե չորս քաղաքական ուժերն ունեցել են տարբեր պատկերացումներ Հայաստանում փոփոխությունների և իշխանության փոփոխության վերաբերյալ, սակայն վերջին շաբաթների ընթացքում մենք կարողացանք այդ մարտավարությունների շուրջ հասնել որոշակի համաձայնության գոնե առաջին քայլերի առումով, դրա համար էլ դրվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և որոշվեց ապրիլի 28-ին անցկացնել շուրջօրյա հանրահավաքներ: Հիմա ստեծվել է նոր իրավիճակ, որտեղ հետագա քայլերի շուրջ կան տարաձայնություններ: Մենք նորից պետք է մարտավարությունների միասնականություն ապահովենք: Հիմա զբաղված ենք այդ գործով: Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն:»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը համոզված է, որ վարչապետի հրաժարականը պայմանավորված էր ապրիլի 28-ին տեղի ունենալիք իրադարձություններով, և հենց այդ սպառնալիքն էլ ստիպեց իշխանությանը նահանջել և առաջ ընկնելով` կատարել քառյակի պահանջը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը վարչապետի հրաժարականով մատ արեց «հրաշալի քառյակին», Զուրաբյանն ասաց. «Ես չգիտեմ, թե դա ասողները որքանով են տիրապետում շախմատին, բայց եթե շախմատային տերմինալոգիայով խոսենք, ապա Սերժ Սարգսյանը հիմա գտնվում է ցուգցվանգային վիճակում»:

Նա կարծում է, որ վարչապետի հրաժարականը չի վտանգել քառյակի համագործակցությունը, և որ չպետք է իրավիճակը ողբերգական համարել:

Ի դեպ, նույն կարծիքին է նաև ՀՅԴ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով` իրենք շարունակելու են պահանջել կառավարության հրաժարականը ապրիլի 28-ին:

Զուրաբյանը այս հայտարարությունը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դե եթե ասում են, ուրեմն մի բան գիտեն»:

Վարչապետի հրաժարականը, ըստ Զուրաբյանի, անակնկալ չէր, դա միակ քայլն էր, որ իշխանությունը կարող էր անել այն պահին, երբ ակնհայտ էր, որ ոչ իշխանական չորս ուժերը ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հավաքելու են մարդկային այնպիսի հոծ բազմություն, որը մի քանի անգամ գերազանցելու էր մարտի 1-ին հավաքած զանգվածը:

«Նա արեց այն միակ քյալը, որը կմինիմալիզացնի իր վտանգները, հիմա մենք էլ կանենք մեր քայլերը»:

Իսկ ընդհանրապես ՀԱԿ-ի պահանջը հետևյալն է` նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում:

Հետաքրքիր է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր վերջին հարզազրույցում վարչապետի հրաժարականը կապել է միմիայն քառյակի գործունեության հետ: Այնինչ, շատերն այդ կարծիքին չեն: Միաժամանակ այդ հայտարարությամբ, փաստորեն, Տեր-Պետրոսյանը նսեմացրեց քաղաքացիական հասարակության դերը` մասնավորապես «Դեմ եմ» շարժման, որն իր ցույցերի ժամանակ ավելի շատ մարդ է հավաքում, քան քաղաքական կուսակցությունները:

«Անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Իսկ քառյակն այսօր կշարունակի կիսատ մնացած քննարկումը` ձգտելով հասնել համաձայնության գոնե առաջիկա քայլերի շուրջ:

 

Անկախ

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

սերժ սարգսյան, թուրքմենիաՆախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր մայրաքաղաք Աշգաբատից մեկնել է Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ դիտել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:

Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր, ավարտելով պաշտոնական այցը Թուրքմենստան, կվերադառնա Երևան:

Անկախ

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները ՍԴ որոշման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

քառյակԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», հանդես են եկել հայտարարությամբ` կապված «Կուտակային կենսաթոշակային մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման հետ: Հայտարարության մեջ ասվում է.

«2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝

1.պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը եւ անվավեր են,

2.հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները,

3.օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Միեւնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական Դատարանը  սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ եւ հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով:

Այսպիսով, մի կողմից Սահմանդրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը եւ հակասահմանադրական ճանաչել  հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի եւ երկիմաստ ձեւակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը:

Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից եւ միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձեւափոխված եւ իբր Սահամանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար:

Ելնելով վերոհիշյալից`

Պահանջում ենք իշխանություններից.

1.դադարեցնել  Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները եւ դրանց հիման վրա դրսեւորվող վարքագիծը,

2.ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար,

3.խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում,

կոչ ենք անում

1. գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում եւ փոխանցում չկատարել,

2. 1974 թվականին եւ դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ եթե համաձայն չեք մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի եւ կառավարիչների միջեւ,

3. գործատուների միություններին եւ արհմիություններին՝ պաշտպանեք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ,  թույլ մի տվեք որեւէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում,

4. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պայքարող երիտասարդությանը՝ համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին:

Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին եւ քաղաքացիական նախաձեռնություններին:

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում եւ առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռանությամբ` օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու եւ քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար:

 

 

ՀՀ ԱԺ խմբակցություններ` «Բարգավաճ Հայաստան»

«Հայ Ազգային Կոնգրես»

«Ժառանգություն»

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 

 

Անկախ

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը: Ներկայացնում ենք ելույթի սղագրությունը, տեսագրությունն ուղարկել էինք ավելի վաղ:

Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք երբեմն չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ Մարգարյանը նոր է վերադարձել Սիրիայից: 

– Պարոն Մարգարյան որտեղ եղաք, ինչ տեսաք, ում հանդիպեցիք եւ ինչ տպավորություններով վերադարաձաք:

-Եղա Հալեպում եւ Լաթաքիայում: Այնտեղ մենք ունենք բավական մեծ կազմակերպվածություն, բնականաբար իմ հանդիպակաց կողմը եղել են մեր կազմակերպության անդամները, Լաթաքիայում՝ նաեւ գաղթականության հետ: Ինչ որ առումով ես գնացել եմ ընթացիկ հանդիպման` մեր մեջ այդ հարցը քննարկելու, ընդհանրապես սիրիահայության իրավիճակի օրակարգով:

– Քեսաբից ինչ նորություններ ունեք: Այստեղ ամենատարբեր լուրեր են հասնում:

-Իրականության մեջ այսօր ինչ է կատարվում , ինչ կա Քեսաբում, այսօր ոչինչ էլ չկա: Քեսաբը գրավված է այդ ուժերի կողմից, այնտեղ հայություն չկա, մի քանի տարեց անձինք են՝ տեղափոխվել են Թուրքիա: Եվ  ժողովուրդ, ժողովրդի մնացորդաց գոյություն չունի: 28 հոգի են մնացել Քեսաբում: Հայություն չի կարելի դրանց ասել` մնացողները ծերեր են, անկարողներ: Քեսաբում այսօր  պատերազմ է: Քեսաբը առճակատման գիծ է` մի կողմից սիրիական բանակն է, մյուս կողմից՝ ընդդիմությունը` Թուրքիայի զորակցությունն ունենալով ու անմիջական մասնակցությամբ:

-Իսկ այն մարդիկ, ովքեր արտագաղթից հետո մնացել էին ու տեղափոխվել Թուրքիա` նրանց ճակատագր մասին, որեւէ տեղեկություն կա՞:

 

– Քեսաբի շուրջ բարձրացված արձագանքը այնքան մեծ է եղել,  որ Թուրքիան պետք է ամեն գնով փորձի քարոզչական նպատակով օգտագործել այդ մի քանի ծերերին, ապաստան տալ եւ չեմ կարծում, թե նրանց վտանգ սպառնա: Հինականը ժողովուրդն է, որ գաղթական է դարձել, որ տնից – տեղից կտրվել է եւ հիմա Լաթաքիայում է:

-Ինչպես է իրեն զգում Քեսաբի ժողովուրդ Լաթաքիայում: Գիտենք , որ մի մասը եկեղեցում է տեղավորվել, մյուս մասը` իրենց կամ հարազատների: Ինչ վիճակ է, ինչի կարիք ունեն:

– Սպասողական վիճակ է: Ամենալավ երեւույթն այն է, որ քեսաբցին սպասում է, որ վերադառնա Քեսաբ: Մտածում է ժամանակավոր կեցության մասին է հարցը, ոչ թե հիմնավոր: Եվ սա լավ է, որովհետեւ առանց քեսաբցիների` Քեսաբի վերակագնումն անիմաստ է: Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր է, այն, որ նրանք ավելի շատ մտահոգ են իրենց պարտեզներով, քան բնակարաններով: Սիրիայի վերջին դեպքերը, ռազմական իրողությունը նկատի ունենալով, հաշտվել են այն գաղափարին, որ բնակարանները պետք է վնասված լինեն, բայց հույս ունեն, որ պարտեզները անվնաս կմնան, որպեսզի իրենց համար կարելի դառնա Քեսաբ վերադարձը եւ Քեսաբի վերականգնումը: Մեր հայ ժողովրդի առջեւ դրված է մի խնդիր. Մենք ամեն ինչ պետք է անենք, որ քեսաբցիները մնան Լաթաքիայում՝ Քեսաբի կողքը, որպեսզի իմաստ ունենա Քեսաբի վերականգնումը: Ինչպես ամեն մի գաղթական ժողովուրդ, բնականաբար նրանք եւս  ունեն բազում դժվարություններ: Նրանք, ովքեր տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների բնակարաններում, նրանք էլ շատ հարմար վիճակի մեջ չեն ապրում: Դա ժամանակավոր լուծում է, ոչ թե՝ հիմնավոր: Նրանք ովքեր եկեղեցում են, կենցաղային մեծ դժվարություններ ունեն,  բայց այսօրվա իրենց մտահոգությունը, խնդիրը եւ այն ինչ որ տանելի է դարձնում այդ պայմանները` շուտով Քեսաբ վերադարձն  է:

-Իսկ ինչի կարիք ունեն ամենից շատ:

-Չեմ կարող ասել, թե մասնավոր որեւէ բանի կարիք ունեն: Սնունդը, շատ դժվար չի իրենց համար ձեռք բերել. Տարբեր բարեգործական կազմակերպություններ են գործում, նաեւ Սիրիայի հայկական շտաբը, որ այս օգնության առումով է կազմակերպվել: Այդ առումով լուրջ խնդիր գոյություն չունի: Բայց գոյություն ունի հիմնական խնդիր` ժամանակավոր կեցությունը որքան կերկարի, այդքանով խնդիրները կմեծանան: Դա վերաբերում է կացարանին եւ կրթությանը, բնականոն բոլոր խնդիրներին: Այսօրվա դրությամբ նրանց թվում է, որ Քեսաբի ազատագրումը 7 սարերի հետեւում չի եւ իրենք կվերադառնան իրենց գյուղը:

-Պարոն Մարգարյան , սպասելի՞ էր, որ նման բան տեղի կունենա Քեսաբի հետ: Այս հարցը ես հաճախ տալիս եմ, նկատի ունենալով, որ Քեսաբը այս ողջ հակամարտության ընթացքում ընդունված էր համարել ամենաապահով,  անվտանգ վայրը:

– Անցած մեկուկես – երկու տարվա ընթացքում, Քեսաբը նվազագույն վնասն է կրել: Հիմնական պատճառը եղել է այն, որ համաձայնություն է տեղի ունեցել Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ: Եվ այդ սահմանից թափանցումների հարցը, սահմանի ապահովությունը ստանձնել է Թուրքիան: Սա եղել է փոխադարձ համաձայնությամբ, որովհետեւ սիրիական բանակ գոյություն չի ունեցել այն նկատառումով, որ սիրիական բանակը կարող է հարձակման թիրախ դառնալ եւ հարձակումներից կարող է վնասվել նաեւ խաղաղ բնակչությունը: Սահմանի անվտանգությունը ամբողջությամբ վերապահված է եղել Թուրքիային: Հարձակումից մի գիշեր առաջ, սահմանապահ զորքը քաշվել է եւ տեղի է ունեցել հարձակում: Ինչը որ կրկնակիորեն է ապացուցում, որ այս հարձակումը եղել է թրքական պետականության անմիջական մասնակցությամբ եւ համագործակցությամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելուն` պատերազմի ժամանակ, ամեն բան կանխատեսելի է: Սիրիական պետությունը ունի մեծ փորձ Թուրքիային վստահելու եւ հուսախաբ լինելու առումով: Այն մասը, որ վստահում էր, հենց այդ մասում էր խնդիրը: Սակայն ինձ թվում է, որ այս գործողությունը շատ ավելի հեռուն գնացող նպատակ է ունեցել, քան Քեսաբը: Նրանց հարձակման  հիմնական նպատակը եղել է շրջափակել Քեսաբը եւ ամբողջ բնակչությանը վերցնել իբրեւ պատանդ: Պատանդ վերցնելով, իրենք պետք է ապահովեին իրենց սիրիական զորքի կոպիտ միջամտություններից: Դրան զուգահեռ նրանք գրավում էին Քեսաբի կողքին գտնվող բարձունքները, որից հետո սկսում էին վտանգել Լաթաքիան: Մի խոսքով իրենք հարվածում էին Ալավիններով բնակեցված ավաններին,  ցույց տալիս թե Ալավիների անվտանգությունը  որքան խախուտ երեւույթ է: Այս հարցին կարելի է զանազան մեկնաբանություններ տալ, քաղաքական վերլուծություններ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես հավատում եմ նաեւ, որ այստեղ կա Ղրիմի հարց, այստեղ կա Ռուսաստանի երկրորդ՝ խորքային ապահով նավահանգիստը վտանգելու հարցը, Թարթուս-Լաթաքիա նավահանգստային քաղաքների խնդիրը կար, Ղրիմի դիմաց այս նավահանգիստը կորցնելու ծրագիրը կար: Ոտքի տակ է գնացել Քեսաբը, Թուրքիան ի միջի այլոց լուծել է նաեւ  իր հիմնական նպատակներից մեկը` էթնիկական զտումի է ենթարկել Սիրիան, տարածքը ազատել հայերից, քրդերից, քրիստոնյաներից: Մեկ այլ կռվի, շատ մեծ կռվի զոհ է գնացել Քեսաբը: Դրա համար մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել: Շատ կարեւոր մի հարց, որ ուզում եմ ասել, անցած երկու տարվա ընթացքում, սիրիահայությունը ունեցել է մեկ քաղաքականություն: Մի քաղաքականություն, որ եղել է Սիրիայի կողքին, եղել է Սիրիայի անկախության կողքին, եղել է Սիրիայի զարգացման երաշխիքների կողքին, բայց դեմ է եղել եղբայրասպան կռվին, դեմ է եղել ներքին առճակատմանը, արտաքին միջամտությանը եւ իրեն այս պատերազմի մեջ կողմ չի համարել, եւ ոչ մի ձեւով մասնակից չի դարձել այս պատերազմին, ի նպաստ մեկի՝ ընդդեմ մյուսի: Եվ այս քաղաքականությունը արդյունք է տվել, արդյունք` այն առումով, որ վերջապես այս երկու տարվա ընթացքում, սիրիահայությունը իբրեւ հայություն, թիրախ չի դարձել: Ճիշտ է սիրիահայությունը շատ է վնասվել, բայց վնասվել են իբրեւ սիրիայի քաղաքակցիներ, ոչ թե իբրեւ սիրիահայեր, իբրեւ հայություն՝ առանձնաբար: Մենք միշտ պետք է գիտակցենք, որ այս քաղաքականությունը պետք է կարողանանք շարունակական դարձնել: Այսինք Սիրիայի մեջ կռիվը մեր կռիվը չի: Պետք չի, որ մենք այդ կռվին կողմ լինենք՝ ոչ այս եւ ոչ էլ այն կողմից: Սա է, որ մենք պետք է գիտակցենք եւ հասկանանք եւ սիրիահայությունից էլ համապատասխան ակնկալիք ունենանք: Որովհետեւ այդքան ասում ենք քեսաբահություն, այնինչ խոսքը մոտ երեք հարյուր ընտանիքի մասին է, երեք հազար՝ հիմնականում ծերացած հասարակության մասին, որովհետեւ երիտասարդությունը տարիներ ընթացքում միշտ աշխատանքի փնտրտուքով գտնվել է Սիրիայից դուրս: Մենք պետք չունենք ոգեւորվելու, անիմաստ հայտարարություններ անելու, անիմաստ կտրուկ շարժումներ անելու, այլ պետք է հասկանանք, որ սա մեր կռիվը չի: Այս կռվից վնասվում է Սիրիան եւ Սիրիայի բնակչությունն ընդհանրապես, որոնց շարքում նաեւ մենք: Սա այն կռիվը չէ, որին մենք իբրեւ համայնք  լինենք կողմ եւ մասնակից: Սա մենք բոլորս պետք է գիտակցենք եւ մեր քայլերի ու հայտարարությունների մեջ ունենանք այն զգուշավորությունը, որ ավելորդ անզգուշություններ չդրսեւորենք, որի գինը կարող է վճարել սիրիահայությունը:

-Արդյո՞ք, այն ինչ տեղի է ունեցել Քեսաբում եւ Լաթաքիայում,  ավելի շատ եւ ավելի շուտ պայմանավորված է նրա դիրքով, ռազմավարական նշանակությամբ եւ ոչ թե այլ խնդիրներով, ասենք Հայաստանում դոմինատ է այն տեսակետը, որ սա Թուրքիայի հակահայ քաղաքականության հետեւանքով է տեղի ունեցալ:

– Ինչ որ Թուրքիայի մասին ասում են, ես կողմնակից եմ եւ մենք պետք է այդ ուղղությամբ իսկապես հիմնավորված աշխատանք տանենք: Բայց ինձ թվում է, որ Քեսաբը եղել է Հյուսիսային շրջանի համեմատաբար խաղաղ վիճակի մեջ գտնվող Սիրիայի դարպասը: Այդ դարպասի հետ ինչպես են վարվել, նաեւ փորձել են էթնիկական զտումի ենթարկել շրջանը: Ճիշտ դրա համար, մենք երկու բանում պետք է պահանջատեր լինենք` մեկ պահանջատեր պետք է լինենք աշխարհով մեկ Թուրքիայից, որ ապահովի սահմանի անվտանգությունը, եւ հետ կանչի զորքերը, պահանջատեր պետք է լինենք Սիրիայի պետությունից, որովհետեւ Սիրիայի պետությունը իր քաղաքացիների անվտանգության պատասախանատուն է: Պետք է ակնկալել Քեսաբի ազատագրումը Սիրիայի իշխանությունից: Եվ անիմաստ է այս հարցով այլ ակնկալիք ունենալ քեսաբցիներից, կամ փորձել հերոսի կեցվածք ընդունել: Քեսաբի հարցը այնպիսի հարց էր, որ ունեցավ մեծ միջազգային արձագանք:

 

–Միջազգային արձագանքը ինչ ազդեցություն ունեցավ:

Միաջազգային մեծ արձագանքը կարող է  պատճառ դառնալ, որ շահագրգռված կողմը, որն այս անգամ կարծեմ Սիրիայի պետությունն է, ցանկանա, որ հայկական գործոնը անընդհատ դերակատար մնա այդ հակադրության մեջ, որովհետեւ իրենք տեսան, որ երբ  հարվածեցին Քեսաբին, իբրեւ զուտ հայկական տարածքի, այն ունեցավ մեծ միջազգային արձագանք: Ինչ-որ անցած մեկ ու կես տարվա ընթացքում, ոչ մի շրջանի ավերածությունն ու անմարդաբնակ դառնալը չէր ունեցել: Ուրեմն կա շահագրգռված կողմ մեզ ներքաշելու մի կռվի մեջ, որը մեր կռիվը չի: Մենք պետք է կարողանանք սա հասկանալ: Եվ պետք է հասկանանք, որ մի գործ, որ պետք է անի սիրիական պետությունը, պետք է անի ինքը:

Սիրիական պետությունը պետք է ազատագրի թե Քեսաբը, եւ թե ապահովի քեսաբցիների ժամանակավոր կեցությունը եւ հոգսերի բավարարումը: Մենք կողքից կոգնենք քեսաբցիներին, մենք կօգնենք, որ այդ ժամանակավոր կեցությունը ավելի հեշտ լինի, ավելի դյուրին լինի, ավելի տանելի լինի, ավելի մարդկային լինի: Այո, կանենք դա: Բայց մենք պետք է ակնկալիք ունենանք սիրիական պետությունից, որ հայության համար անվտանգության երաշխիք ստեղծի:

–Այսինք, հայկական գործոնը բուն իրադարձության ժամանակ չուներ կամ այնքան էլ կարեւորություն չուներ, որքան իրադարձություններից հետո այս ամբողջ տեղեկատվական շրջապտույտի մեջ:

-Այո, դա է իրականությունը, բոլորը շահագրգռված են այդ գործոնը օգտագործել: Մենք պետք է այդ գործոնը ակտիվ պահենք, Թուրքիայի վրա ճնշում գործադրենք , որ  զորքերը հետ քաշի Քեսաբից, որ սահմանը ապահովի: Այդ գործոնը պետք է մնա ակտիվ եւ լինի դերակատար: Սակայն պետք է զգուշանանք, որ այդ գործոնը չծառայի այլ նպատակի: Մեր հիմնական նպատակը` Քեսաբն է, Քեսաբի վերականգնումը եւ ժողովրդի վերադարձը` Քեսաբ: Քեսաբցիները պետք է ապրեն այդ միջավայրում,  հարեւանությամբ` մուսուլման՝ թուրքմեն ժողովրդի:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այս ողջ միջազգային արձագանքին.Պաշտոնական հատարարություններ պաշտոնական Վաշինգտոնից,  պաշտոնական Մոսկվայից եւ այլ տեղերից:

– Ես կարծում եմ,  դա հայկական գործոնի դերակատարության արդյունքն է՝ մեր ուժի ցուցադրումը: Դա վկայում է այն փաստի մասին, որ հայությունը կարողանում է ստեղծել միջազգային մթնոլորտ` քարոզչական, տեղեկատվական մթնոլորտ, որն անշուշտ դրական է: Բայց անպայման չի, որ ցանկացած ակտիվություն, այլոց ակտիվություն` ի նպաստ հայ ժողովրդի է: Մենք պետք է կարողանանք այս մթնոլորտը օգտագործել, հիմնական հարցը լուծելու` Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու, որ դադարեցնի օժանդաությունը ու հետ քաշի զորքը եւ սահմանի վրա ապահովության երաշխիք ստեղծի: Որպեսզի հնարավոր լինի Քեսաբը վերականգնել եւ քեսաբցիներին վերադարձնել իրենց բնօրրանը:

-Ինչպես եք վերաբերվում միջազգայի մամուլի արձագանքներն` հաճախ լինում են չճշտված տեղեկատվություն, ապատեղեկատվություն:

-Ապատեղեկատվությունը երկու պատճառ ունի` նախ անտեղյակությունը, սակայն ապատեղեկատվության մեջ մեկ բաժին կա, որ կազմակերպված է /նկարների ցուցադրում, բռնաբարված աղջիկներ, եռագույն հագած զինյալներ որ գնում են Քեսաբն ազատագրելու/, սա  էլ մյուս պատճառն է, երբ իրենք ուզում են հայկական գործոնը առճակատման կողմ ցույց տալ այս պայքարում, սրանով իրենք այլ նպատակ պետք է հաջողեցնեն: Այստեղ է, որ մենք իրենց ջրաղացին ջուր չպետք է լցնենք:

-Իսկ Հայաստանի արձագանքը, լինի դա պետական մակարդակով` կառավարական , խորհրդարանական եւ կամ հանրային:

-Կարծում եմ դրական է եւ բնական: Ճիշտ է,  այստեղ էլ կար որոշ անտեղյակություն, որը պատճառ դարձավ քայլերի, որոնք եթե չարվեին եւ կամ չունենանային հրապարակային արձագանք  ավելի ճիշտ կլիներ, բայց ընդհանուր առմամբ միտումը եղել է դրական, եղել է ազգային,  եւ համապատասխան:

– Հայաստանում նաեւ կոչեր հնչեցին, հավաքվել, զինվորագրվել, գնալ, պայքարել, կռվել:

-Դա գալիս է նրանից, որ մարդիկ չգիտենք ինչի մասին են  խոսում: Բայց մոտեցումն ազնիվ է, ուզում են մի բան արած լինել, բայց չիմանալով մի քիչ ավելին են ցանկանում, քան կարելի է: Սա միջպետական պատերազմ է միջերկրական ծովի ափին: Գնալ դրան մասնակցել, կարծում եմ, որ մի քիչ  երեւակայությունից էլ դուրս է: Թեեւ միտումը կարծում եմ ազնիվ է:

-Ինչ է Քեսաբը ոչ միայն սիրիահայության, քեսաբահայության, այլ ընդհանրապես հայության համար, որն է նրա կարեւոր առանձնահատկությունը:

-Կիլիկիայի թագավորությունից հետո  երկու հայաբնակ օջախներ էին մնացել` Քեսաբը եւ Մուսա լեռը: Այս առումով խորհրդանշական էին, լինելով սիրիական հող , միաժամանակ մեզ համար հարազատ հայրենի հող էին: Նրանց պատմությունը այնքան հին է, այնքան է հետ գնում, որ մի քիչ դժվար է զանազանել կամ նույնացնել այլ տարածքների, Սփյուռքի այլ գաղթօջախների հետ: Նրանք ինչ որ առումով հայկական էին: Երկար դարերի ընթացքում մշակույթ է կերտվել, սերունդներ դաստիարակվել, նրանք մարդուժով մատակարարել են Սփյուռքի շատ ու շատ օջախներ, շատ ու շատ հաստատություններ: Քեսաբցիների գործոնը հայակական իրականության մեջ աննկատ գործոն չի, մեծ գործոն է: Վեհափառ ենք ունեցել, գիտնականներ, մարդուժ, որ մեր, հայ ժողովրդի  կապիտալին են մաս կազմում, բավական մեծ տոկոս են կազմում:

-Դուք անցյալ ժամանակով եք արդեն խոսում:

-Անցյալը Մուսա Լեռին էր վերաբերում, որովհետեւ այնտեղ հիմա մի քանի հայ ընտանիք կա: Բուն մուսալեռցիք տեղափոխվել են  Լիբանանի Այնճար գյուղ:

-Որն է ելքը Քեսաբին այս վիճակից դուրս բերելու:

-Առաջին հերթին պետք է կարելի դարձնել քեսաբցիների ժամանակավոր կեցությունը  Քեսաբի մոտ` Լաթաքիայում: Դրա համար համահայկական ուժերը պետք է մոբիլիզացնել: Առանց այդ ժողովրդի Քեսաբի վերականգնումը անիմաստ է: Սա առաջին ամենակարեւոր հարցն է: Երկրորդը` քարոզչությամբ, ցուցական աշխատանքով: Պետք է կարողանալ միջազգային ճնշում ապահովել Թուրքիայի վրա: Թուրքիան այս հարցում ունի բանալի դերակատարություն: Եվ երրորդ. մեր հարաբերական աշխատանքով պետք է կարողանանք սիրիական պետությանը ներկայացնել մեր ակնկալիքները` որ սահմանը ապահով լինի, Քեսաբն ազատագրված, եւ ժողովուրդն իր հետագա կեցությունը պետք է կարելի դարձնի Քեսաբում:

-Ձեր թվարկած երեք ուղղություններով, ներկա վիճակում ինչ մակարդակի , արդյունավետության աշխատանք է կատարվել:

-Միջազգային առումով, կատարվել է մեծ աշխատանք եւ պետք է շարունակվի ցուցական եւ քարոզչական առումով: Քեսաբի ժամանակավոր կեցության առումով, կարծում եմ, որ անմիջական անհրաժեշտն արված է: Բայց եթե այդ ժամանակն ավելի երկարի, լուրջ աշխատանք է պետք տանել: Իսկ սիրիական պետության ուղղությամբ, կարծում եմ մենք ճանապարհի սկզբում ենք:

-Պարոն Մարգարյան մեր այսօրվա թեման Քեսաբն էր, բայց հաշվի առնելով այն իրողություններին, որ Հայաստանում այսօր կատարվում են, չենք կարող չանդրադառնալ: Վերջին իրադարձությունները` վարչապետի հրաժարական, խորհրդակցություններ, նոր կառավարության ձեւավորում: ՀՅԴ-ն այս ամենին ինչպես է վերաբերվում, ինչ մասնակցություն ունի, եւ ինչ է տեսնում:

-Չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ, բայց ուզում եմ ասել՝ հայկական իրականության մեջ, վերջին շրջանում, տիրում էր համատարած հուսահատական մթնոլորտ: Լավ կյանքի հանդեպ ունեցած հույսը կարծես վերացել է երկրում: Մարդիկ մտածում են արտագաղթի եւ ծայրահեղ քայլերի մասին: Վարչապետի ուշացած հրաժարականը տալիս է հնարավորություն, ժողովրդի համար հույսի նշույլ ստեղծել: Մենք կարող ենք թունելի վերջում մի լույս ցույց տալ: Եթե կարողանանք, որ այս մասը գործի` նոր վարչապետ, նոր կառավարություն, կառավարության նոր ծրագիր ` կկարողանանք լավ լուծումների հանգել: Ոչ թե միայն մարդը փոխենք, այլ փոխենք նաեւ քաղաքականությունը, փոխենք մոտեցումը եւ կարողանանք այդ հույսը ներշնչել մեր ժողովրդին: Ես կարծում եմ կուտակայինի հարցով Սահմանադրական Դատարանի որոշումը, վարչապետի ուշացած հրաժարականը կարող են դառնալ այդ հույսը եւ այս մասում է պետք գործը չփչացնել, ամրապնդել այդ հույսը: Ժողովուրդը պետք է տեսնի, որ սկսվում է մի գործընթաց, որը  դրական ուղղությամբ է գնում: Շատերը կարող են ինձ երեւակայող համարել, մտածել, որ նման հույս ունենալը լավ բանի մասին չի խոսում: Ես այդպես չեմ մտածում` այն ինչ տեղի է ունենում, ինչ կա այս երկրում կուտակված, այնքան մեծ է, որ պետք է  սթափեցնի երկրի իշխանություններին եւ պատճառ դառնա լուրջ վերանայումների:

 

 Անկախ

 

 

 

 

 

 

Քիչ է մնացել, որ աշխարհը տեսնի Թուրքիայի իրական դեմքը. Սերգեյ Շաքարյանց

Սերգեյ Շաքարյանց«Տարբեր երկրների հայությունը աշխարհի ուշադրությունը բևեռել է թվում է, թե միայն քեսաբյան դեպքերին, սակայն Վրաստանում տեղի ունեցած ցույցերը ցույց տվեցին, որ այդ ամբողջը բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Սերգեյ Շաքարյանցը. «Սա նոր ժամանակաշրջան է բացում հայ-թուրքական հարաբերությունների համար»,-ընդգծեց նա:

 

Ըստ նրա` ԱՄՆ-ի ջանքերը ի չիք եղան. հայությունը ապացուցել է, որ մտադիր չէ մոռանալ ցեղասպանությունը և դրա հետևանքները: Հայ ժողովուրդը ամեն ինչ ներդնում է, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի այդ ողբերգությունը: Միջազգային ատյանները դանդաղ, սակայն այնուամենայնիվ սկսել են այդ իրադարձությունները իրենց անունով կոչելու գործընթացը:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է ժամանել Հայաստան իբր Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար աշխատանքներ տանելու համար: Ես կառաջարկեի պարոն Օլանդին, որ նա նախ իր երկրում լուծի ցեղասպանության հետ կապված հարցերը, ապա նոր զբաղվի ցեղասպանության անմիջական ծնունդը հադիսացող Արցախյան հիմնախնդրով»,- ասաց թուրքագետը, հավելելով, որ 1919 մեծ պետությունների գնահատականը 1915 թվականին Թուրքիայի գործողություններին անվարտ է մնացել. «Այդ պատճառով էլ մենք հիմա չունենք Նախիջևան, այդ է պատճառը, որ ունենք Արցախի հիմնախնդիր և վերջերս էլ արդեն քեսաբյան խնդիրը»:

Սերգեյ Շաքարյանցը գտնում է, որ թեև այժմ Թուրքիան ստանձնել է Արևմուտքի կամակատարի դերը, ինչը նրան թույլ է տալիս բավականին համարձակ գործել շատ ասպարեզներում, մասնավորապես Սիրիայում` ռազմական ուժեր նետելով այնտեղ, սակայն շուտով անգամ ԱՄՆ-ը և արևմտյան մյուս երկրները չեն փրկի նրան. «Թուրքիայի քրդերը պատրաստ են զանգվածաբար պատասխանելու Սիրիայի քրդերի կոչին և պայքար սկսել հենց Թուրքիայում: Քիչ է մնացել, որ աշխարհը տեսնի Թուրքիայի իրական դեմքը` իր ամբողջ պառակտված ներքին կյանքով»:

Անկախ

«Իրատես de facto».Չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա

իրատես«Իրատես de facto»-ն գրել է. «Նոր վարչապետացուների փնտրտուքին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է այսօրվա կոալիցիայի կազմը փոփոխությունների ենթարկվի և համալրումներ լինեն: Պորտֆելներ կարող են ստանալ նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:
Տեղեկություններ են շրջանառվում, որ ապագա կոալիցիոն կառավարությունը շատ ավելի բազմաշերտ է լինելու, և այսօրվա ընդդիմադիրներից ոմանք ևս կարող են պաշտոններ ստանալ: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա «հին, բարի ժամանակների» հանգույն: Այս տարբերակը կարող է իրականանալ, եթե վերջիններիս համար, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, վարչապետի թեկնածուն «ընդունելի լինի»: Ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, բացառվում է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանության մաս կազմեն»:

Անկախ

ՌԱԿ Հանրապետական վարչության հայտարարությունը ՀՀ վարչապետի հրաժարականի առիթով

 Ռամկավար Ազատական կուսակցություն           Ռամկավար Ազատական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը որպես ՀՀ վարչապետ եւ հաստատում է, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի եւ քաղաքական նոր մթնոլորտի ձեւավորման վրա:

            Տիգրան Սարգսյան վարչապետը, ըստ մեր գնահատման, հանդիսանում էր  միջազգային ատյաններում բարձր հեղինակություն վայելող  ՀՀ կառավարության  ղեկավարներից : Սա էր պատճառը, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի ամենածանր շրջանում ՀՀ կարողացավ ներգրավել վարկային նոր միջոցներ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:

Նախկին վարչապետը հսկայական աշխատանք կատարեց ստեղծելու համար տարածաշրջանի ամենակայուն ֆինանսական համակարգը: Միաժամանակ նրա վարչապետության օրոք ՀՀ-ի ՀՆԱ կառուցվածքում կատարվեց էական փոփոխություն եւ ՀՀ զարգացման մեջ կարեւոր դեր սկսեց կատարել արտադրությունը, որը մեր պետության  տնտեսության զարգացման  շարժիչ  ուժն է:

Տիգրան Սարգսյանը առաջին վարչապետ էր, ով կարեւորեց արտահանմանն ուղղված եւ գիտելիքահեն տնտեսության ստեղծման առաջնահերթությունը պետության զարգացման հեռանկարի առումով: Նրա վարչապետության շրջանում ՀՀ-ի արտաքին առեւտրաշրջանառության մեջ սկսեց աճել արտահանման ծավալը՝ մոտ 2 անգամ գերազանցելով մինչ այդ եղած արդյունքը:

Նախկին վարչապետի գործունեությունը կարեւոր էր նաեւ որպես պետության ռազմավարական ապագայով մտահոգ մարդու, ով հասկանում էր, որ ՀՀ-ի զարգացման ու հզորացման համար կարեւոր է ոչ միայն այսրոպեական խնդիրների լուծումը, այլեւ հեռանկարային ծրագրերը եւ դրանց հիմնադրումը հենց այսօր, ինչը կամրացնի պետության հիմքերը տեսանելի հեռանկարում:

ՌԱԿ-ը շնորհակալ է նախկին վարչապետին ակտիվ համագործակցության համար եւ  բարձր  է գնահատում նրա ավանդը ՀՀ պետական համակարգի զարգացման գործում, միաժամանակ հաջողություն մաղթելով ՀՀ ապագա վարչապետին նրա հայրենաշեն եւ ազգաշեն բոլոր գործերում:

ՌԱԿ  Հանրապետական   վարչություն

Անկախ

Վարչապետի փոփոխման տրամաբանությունը`”ինչպես փոփոխենք, որպեսզի ոչինչ չփոխվի”

ռուբեն մեհրաբյանԱյսօր “Բլից ինֆո” մամուլի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի հրաժարականին և հետագա հնարավոր զարգացումներին անդրադարձավ “Քաղաքական և միջազգային հետազոտությունների” կենտրոնի փարձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

-Հանտնի է, որ ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը պաշտոնը թողեց սեփական դիմումի համաձայն. սա ֆորմալ առումով, բայց կյանքը ավելի բարդ է, քան ասվում կամ թվում է, իսկ բարդությունը կայանում է  նրանում, որ երկարակյաց վարչապետներից  մեկը լինելով`Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակահատվածը /անկախ նրանից` ոնց կվերաբերվենք նրա, կառավարության գործունեությանը/ ընթանում էր Հայասատանի համար խիստ անբարենպաստ պայմաններում, սա մի կողմից, մյուս կողմից` պետք է հաշվի առնել, թե վարչապետի վրա ինչ պարտավորություններ են դրված. թեև վարչապետը քաղաքական պաշտոն է, այսուհանդերձ, հայ իրողության մեջ նրան տրված է “նախարարների բրիգադիրի” դեր, այն դեպքում, երբ քաղաքական որոշումներն ընդունվում են միանգամայն այլ տեղ և երկրորդ անբարենպաստ իրողությունն այն է, որ այդ գործունեությունը ծավալվում էր քաղաքական որոշումների մի շրջանակի պայմաններում, որոնք Հայաստանը տանում էին դեպի ոչ մի տեղ,- նշեց բանախոսը:

Այնուհետ փորձագետն ավելացրեց, որՙՙ բացի դրանից, գիտենք, որ երբ շուրջ 4 տարի ենթանում էին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները, տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ` ՀՀ-ն մտավ “Մաքսային Միության տակ” և ոչ Մաքսային Միության մեջ` ի հեճուկս սեփական շահերի` փաստացիորեն սառեցնելով հարաբերությունները Արմուտքի հետ, իսկ այդ փաստացի սառեցումը ավելի ցցուն դարձավ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների պայմաններում՚՚,- և բանախոսի կարծիքով  այպիսի քաղաքական ֆոնի ներքո և քաղաքական իշխանության մինիմալ լեգիտիմության /փաստացի` դրա բացակայության/ պայմաններում Տիգրան Սարգսյանի փոխարեն ինչ կարկառուն քաղաքական գործիչ էլ դառնա վարչապետ, արդյունքները չեն լինի այլ:

Բանախոսն ավելացրեց, որ այս կառավարության սխալները հայտնի են բոլորին և շատ ցցուն են, արդարացում չունեն, իսկ ֆորմալ բացատրությունը այս իրավիճակում կարող է երկուսը լինել: Նախ` ՀՀ նախագահը նշել է, որ եթե կառավարությունը 7% աճ չապահովի, ապա այն պետք է փոխվի. փաստորեն, չկա 7% և սա արդեն ֆորմալ պատճառ է, և երկրորդը` ՍԴ-ի հանելուկային որոշումն էր, որը լայն մեկնաբանության տեղ էր տալիս:

Մեկ բան պարզ է. ՍԴ-ն չհաստատեց կառավարության այն պնդումը, որ «Կուտակային կենսաթոշակների մասին՚՚ ՀՀ օրենքը  միանգամայն համապատասխանում է Սահմանադրությանը. սա էլ կարող է ֆորմալ պատճառ համարվել, որ կառավարությունը իր տեղը զիջեր: Բայց սա հարցի ֆորմալ կողմն է, իսկ այն հարցին, թե ով կլինի վարչապետ, ինչ շրջանակից, ըստ բանախոսի` որևէ նշանակություն չունի, քանի որ իշխանական համակարգի գործունեության տրամաբանությունը չի փոխվի, այսինքն` սա փոփոխություն էր, որն ուղղված էր փաթեթավորման փոփոխությանը, որպեսզի պահպանվի բովանդակությունը, այլ կերպ` տրամաբանությունը հետևյալն էր. “ինչպես փոփոխենք, որպեսզի ոչինչ չփոխվի”:

Անկախ

՛՛Ես քաղաքագետ եմ ոչ թե սուրճի բաժակով գուշակություն անող”.Ալեքսանդր Իսկանդարյանը

Ալեքսանդր-ԻսկանդարյանՔաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կռահում էր, որ վաղ թե ուշ Հայաստանում տեղի կունենա կառավարության փոփոխություն, սակայն չէր սպասում, որ դա հենց հիմա կլինի: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ երկրում տիրող վիճակը վկայությունն էր այն բանի, որ կառավարության փոփոխությունը մոտ է. ՛՛Այն, որ սա այն իշխանությունը չէր, որ կկարողանար մնալ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ, ակնհայտ էր երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակից: Քչերն էին, որ հույս կարող էին ունենալ, թե այս իշխանությունը երկար կմնա իր դերում, բայց որ դա կլինի հենց հիմա, անակնկալ էր՛՛, – հայտնեց քաղաքագետը, սակայն մատնանշեց, որ վարչապետի և կառավարության փոփոխությունը մեծապես չի բարեփոխի երկրի վիճակը, քանի որ, նրա խոսքով ասած, ՛՛պոստսովետական երկրներում քաղաքական կուրսը վարչապետի սենյակում չէ, որ որոշվում է, այլ նախագահի՛՛:

Թե ով կլինի հաջորդ վարչապետը, Ալեքսանդր Իսկանդարյանը կռահել չի կարող, չի էլ ցանկանում: Այս մասին լրագրողներից մեկի հարցին նա պատասխանեց. ՛՛Ես քաղաքագետ եմ ոչ թե սուրճի բաժակով գուշակություն անող: Կարծում եմ, որ արդեն պարզ է հաջորդ վարչապետի անունը, բայց այդ մասին կխոսենք հաստատումից հետո միայն՛՛:

—
Լարա Առաքելյան

Թուրքիան սկսում է ներկայանալ որպես հակամարտության ակտիվ կողմ.. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-ՇահնազարյանՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն հավաստիացնում է, որ Արևմուտք-Ռուսաստան հակասության ոլորտում բավական նոր իրադարձություններ են տեղի ունեցել, հակամարտության կետ է դարձել նաև Սև ծովը.՛՛Կարճ ասած՝ եղել են աշխարհաքաղաքական փոփոխություններ, որ հակասության մեջ են ներգրավել նաև Հարավային Կովկասը: Այս պահին Կովկասը դառնում է մի տարածաշրջան, որը կոնֆլիկտի կենտրոնում է , ուստի մեզնից պահանջվում է ճկունություն ու ներգրավվածություն: Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ մի կողմ քաշվել այլևս անհնար է: Այս դեպքում Հայաստանը, փաստորեն, պաշտպանեց Ռուսաստանին՛՛, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը և հավելեց, որ վերջին օրերին տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ. ՛՛Նախ նկատի ունեմ ԱԳՆ նախարարների հանդիպումը, որ ևս մեկ անգամ ցույց տվեց՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ արևմուտքը ձգտում են են Ղարաբաղը դուրս պահել կոնֆլիկտի ոլորտից, նրանց իդեաներն այստեղ համընկնում են, բայց իրերի տրամաբանությունը կարող է նաև փոխվել և Արցախը, որպես Կովկասի անվտանգության երաշխիք, կարող է շատ գայթակղիչ դառնալ կողմերից որևէ մեկի համար: Սակայն սա ապագայի տեսլական է, իսկ այժմ Մոսկվան ու Վաշինգտոնը զերծ են մնում նման քայլերից: Երկրորդ կարևոր իրադարձությունը Էրդողանի այցն էր Ադրբեջան: Թուրքիայի վարչապետը Ադրբեջանում հայտարեց, թե երբեք չի փոխի դիրքորոշումը Արցախի մասին: Այսպիսով՝ Թուրքիան սկսում է ներկայանալ որպես հակամարտության ակտիվ կողմ, որ անթաքույց օժանդակում է Ադրբեջանին՛՛, – եզրափակեց քաղաքագետը:

Անկախ

ՀՀԿ-ն կարող է իրեն նման «շռայլություն» թույլ տալ. Աշոտյանը չբացառեց, որ նոր վարչապետը կլինի այլ կուսակցությունից,news.am

Արմեն ԱշոտյանՀանրապետական կուսակցությունը կարող է իրեն «շռայլություն» թույլ տալ եւ նոր վարչապետ նշանակել ոչ իր կուսակցության անդամին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է նոր վարչապետը լինի այլ կուսակցությունից,հաղորդում է news.am-ը:

«Հանրապետական կուսակցությունը կարող է իրեն չակերտավոր շռայլություն թույլ տալ եւ նշանակել մեկին, որը կլինի ոչ ՀՀԿ-ից, բայց քաղաքական գործիչ»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքը տեղյակ չէր վարչապետի հրաժարական ներկայացնելու դիմումի մասին: «Վարչապետի հրաժարականն ապացույցն է այն բանի, որ կառավարության կազմաավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության եւ նախագահի որոշումից: Ես տեղյակ չէի, բնական երեւույթ է, որովհետեւ կառավարությունները գալիս են, աշխատում են եւ գնում են»,- ասել է նա:

Հարցին՝ արդյոք Աշոտյանն իրեն տեսնում է նոր կառավարությունում, նախարարն ասաց. «Ես ինձ տեսնում եմ Հանրապետական կուսակցությունում, սա բավարար է, որ ինձնից պրծնում չունենաք»:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

 Անկախ

Շիրակի մարզպետը վարչապետի հրաժարականի մասին

26 016Այսօր լրագրողները Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետի հանկարծակի հրաժարական տալու քայլին: «Ես էլ ձեր նման հեռուստատեսությամբ եմ իմացել», – նշեց մարզպետը:
Հարցին, թե արդյոք հիմա հրաժարականի ժամանակն էր, կամ տեղին էր այն, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Ոչ մեկը հավերժ չէ ոչ մի տեղ: Մարդը ճիշտ է գտել իր քայլը՝ արել է: Վարչապետն ինքն է որոշել, ես իր տեղը չեմ կարող պատասխանել»:
Իսկ թե ում է տեսնում այդ պաշտոնում կամ կուզենար տեսնել, Շիրակի մարզպետը անուններ չի նշում. «Որպես կառավարության ղեկավար կուզենայի տեսնել շատ լավ աշխատող, ջանասեր մարդու»: Մարզպետի խոսքով` ինքը   կդիմի նաև կառավարության նոր ղեկավարին, ով էլ որ նա լինի,  մարզին լավ նայելու համար:
Լրագրողի հարցին, թե հավանական համարում է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն  այս պահին, արձագանքեց. «Ոչ, շատ լավ է աշխատում: Եվ ամեն մարդ ինքն է որոշում»:

Նոր վարչապետ` կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:

աժ Ի ՞ նչ է ենթադրում ՀՀ Սահմանադրությունը  վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

   Հանրապետության Նախագահի կողմից Կառավարության հրաժարականի ընդունումից հետո Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Նույն հոդվածով նաև սահմանվում է վարչապետի նշանակման կարգը. Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Անկախ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել,լրացված

հհկՀանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը ընդունվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով այս պահին ամփոփում է ԳՄ նիստի արդյունքները:

 

ՀՀԿ խոսնակի ներկայացմամբ՝ նոր վարչապետի և Կառավարության հարցը ԳՄ նիստում չի քննարկվել, որովհետև ըստ Սահամանադրության՝ ՀՀ Նախագահը պետք է կոնսուլտացիաներ անցկացնի քաղաքական մեծամասնության և Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների հետ: Դրանից հետո միայն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, ՀՀ Նախագահը կնշանակի վարչապետ և նոր Կառավարություն:

 
Հարցին, թե արդյո՞ք վարչապետի որոշումը պայմանավորված է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցությամբ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իհարկե՝ ո´չ, որովհետև ՄՄ-ին անդամակցելը քաղաքական որոշում էր,և մենք կարծում ենք, որ ընդունված և նախատեսված ժամկետներում Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին»,-ասաց նա:

 

Վերջինս նաև վստահեցրեց, որ վարչապետի հրաժարականն ընդդիմության նախաձեռնած անվստահության գործընթացի և ընդդիմության օրակարգի հետ ընդանրապես կապ չունի: Ընդդիմությունն ունի իր օրակարգը:

Անկախ