Մեր նշանառուները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

26.02.13-6605հրաձգությունՀայաստանի  հրաձգության հավաքականի ուսումնամարզական հավաքը կկայանա փետրվարի 15-25-ը՝ Երևանում: Մեր նշանառուները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:

Փետրվարի 26-ից  մինչև մարտի 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է գնդակային հրաձգութայան Եվրոպայի առաջնությունը: Այդ ստուգատեսում Հայաստանից կարողություններն է փորձելու 9 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և վազող թիրախ ձևի մարզիչ Գագիկ Մելոյանի ղեկավարությամբ:

Առաջնությունում  վիճարկվելու  են  2014-ի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը: Ուղեգրերի համար մարզիկները կմրցեն փետրվարի 28-ին և մարտի 1-ին: Հայաստանի հրաձգության հավաքականը հիմնականում համալրել են մինչև 21 տարեկան մարզիկները: Նրանք մասանակցելու են  երիտասարդների պայքարին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի  Եվրոպայի առաջնությունում  մեր մարզիկները «Վազող թիրախ» մրցաձևի թիմային պայքարում նվաճել էին բրոնզե մեդալ:

Ահա թե որ մրցաձևերոևմ են մերոնք կարողությունները փորձելու.

Օդամղիչ ատրճանակ, 10 մ, տղաներ, 60 կրակոց

  1. 1.   Զավեն Իգիթյան` I կարգ, մարզիչ` Խորեն Իգիթյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, աղջիկներ, 40 կրակոց

  1. 2.  Էլմիրա Կարապետյան` I կարգ, մարզիչ` Նորայր Առաքելյան

Օդամղիչ հրացան, 10մ, տղամարդիկ, 60 կրակոց

  1. 3.  Քրիստիան Լաուեր` I կարգ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան

Օդամղիչ հրացան, 10մ, տղաներ, 60 կրակոց

  1. 4.  Հրաչիկ Բաբայան` ՄԿՍՎ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան
  2. 5.  Սուրեն Բերյան` ՍՎ, մարզիչ` Համլետ Նիկողոսյան

 

Վազող թիրախ, 10մ, տղաներ, 30+30կրակոց և 2X20 կրակոց

  1. 6.  Ռազմիկ Մինասյան` ՍՎ, մարզիչ` Գագիկ Մելոյան
  2. 7.  Արթուր Պետրոսյան` ՍՎ, մարզիչ` Գագիկ Մելոյան

        8. Շանթ Սարգսյան` I կարգ, մարզիչ` Գագիկ Մելոյան

Վազող թիրախ, 10մ, աղջիկներ, 20+20կրակոց և 2X20 կրակոց

  1. 9.  Լիլիթ Մկրտչյան

Հենրիխ Մխիթարյանը խորհրդանշական հավաքականում է

հմ524b30d8cf7d5_largeՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի խորհդրանշական հավաքականում է:

25-ամյա ֆուտբոլիստը երկու գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել Բրեմենի  «Վերդերի» հետ խաղումև արժանացել 9,6 գնահատականի:

Անկախ

Արամ Մանուկյանը խորհրդարանում հայոց լեզվի «բլից» դաս անցկացրեց

anc-Aram-ManukyanՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ գազի համար պայքարից հետո անցնելու է ջրի հարցին, հետո՝ լեզվի և այդպես պայքարելու է այն բոլոր երևույթների դեմ, որոնք ոտնահարելու են մեր պետականությունը:

«Այսուհետև, խնդրում եմ, հայրանունները ռուսերենով չասել, ասենք՝  Ռոբերտ Նիկոլայիչ: Ասեք՝ պարոն Նազարյան, գեղեցիկ է հնչում, չէ՞: Եկեք մեր լեզուն պահպանենք: Ո՛չ թե նախագան, այլ նախագահը, ո՛չ թե վերաբերվում է, այլ վերաբերում է, ո՛չ թե գույքերը, այլ գույքը, դա արդեն հոգնակի է, ո՛չ թե հրավերքները, այլ հրավերները…Սա էլ է անկախության արժեք՝ մանավանդ, որ Մաքսային միություն դեռ չենք մտել»,-ասաց պատգամավորը:

Այնուհետև, երբ իր ելույթի ընթացքում Արամ Մանուկյանն օգտագործեց «կուկլա» բառը, Շարմազանովը նրան նկատողություն արեց՝ նշելով, թե դա էլ հայերեն չէ: Մանուկյանն էլ արձագանքեց. «Եթե դա չակերտների մեջ է ասվում, ապա կարելի է: Ինձ հետ հայերենից չեք կարող վիճել»:

 

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 և Մ-17 հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ

1ffa1Հայաստանի մինչև 19 և 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքականների բաժինը, մայիսի 12-16-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ:

Հունիսի 21-26-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականը: Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն հունիսի 22-ին և 25-ին:

 

Ժոզե Մոուրինիոյի թիմը` Լոնդոնի «Չելսին», հաղթեց «Մանչեսթեր սիթին»

բիivanovic_1705940aԱնգլիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության  24-րդ տուրում  ուշադրության կենտրոնում էր առաջատարների խմբում գտնվող երկու ակումբների մրցավեճը:

Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմը` Լոնդոնի «Չելսին», հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր սիթին»: 32-րդ րոպեին աչքի ընկավ սերբ Բրոնիսլավ Իվանովիչը (նկարում):

«Չելսին» ակնհայտ առավելություն ուներ: Այդ թիմի խաղացողների կատարած հարվածներից հետո երեք անգամ տանտերերին գնդակ դարպասն ընդունելուց փրկեց դարպասաձողը:

«Չելսին» միավորների իր պաշարը հասցրեց  53-ի և  հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր սիթիին»:

Առաջին տեղում է  «Արսենալը»՝ 55 միավոր:

Անկախ

 

Ճապոնացի մասնագետները փորձելու են փրկել Ուրմիա լիճը

Lake_urmiaՃապոնացի մասնագետներն այսօր այցելեն են Իրան՝ ծանոթանալու Ուրմիա լճի ներկայիս վիճակին: Այս մասին հայտնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը:

Իրանն ու Ճապոնիան համաձայնության են եկել, համաձայն որի մասնագետները փորձելու են լիճը փրկել չորացումից:

Ճապոնացիներն այժմ զբաղվում են Ուրմիայի ջրի մակարդակի անկման պատճառների հայտնաբերմամբ, ինչպես նաև լիճը փրկելու միջոցների մշակմամբ:

 

Անկախ

Միշան աշխատակցի դրամապանակից գումար է գողացել

գողությունՈստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները հունվարի 23-ին, ժամը 19.30-ին, բաժին են հրավիրել 1998 թ. ծնված Միշա Գ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորիվ պարզվել է, որ նա 2013 թ. նոյեմբերին Ջերմուկի Ազատամարտիկների փողոցի թիվ 22 հասցեում գտնվող առևտրի սրահում աշխատանքներ կատարելիս, օգտվելով աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանի դուռը բաց լինելու հանգամանքից, աշխատակցի դրամապանակից գողացել է 70.000 դրամ, 40 ԱՄՆ դոլար և 20 եվրո:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը “2013 թ. ամփոփում եւ հեռանկարային ծրագրեր” թեմայով

2013 թվականի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն են եղել.

1. Իրավական դաշտի կատարելագործում՝

          Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է “Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին” ՀՀ օրենքի նախագիծը,որը կնպաստի միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը եւ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:

          ՀՀ կառավարություն է ներկայացվել  “Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին” ՀՀ օրենքի նախագիծ

          ՀՀ կառավարություն է ներկայացվել “Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը”, որով նախատեսվում է իրականացնել գիտության ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական եւ աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ:

2. Ընթացիկ գործունեություն՝

2.1. Հայտարարվել եւ կազմակերպվել է Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 11 մրցույթ: Ֆինանսավորման է երաշխավորվել 159 գիտական թեմա բնական գիտություններ, հասարակական գիտություններ եւ հայագիտություն բնագավառներից:

•           Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում  կիրառական  արդյունքի ձեռքբերմանն  ուղղված  գիտական  թեմաների  հայտերի մրցույթ  – ֆինանսավորվել է 17 թեմա (ստացվել էր 32 հայտ):

•           “Երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության ծրագիր – 2013” մրցույթի շրջանակում 31 հաղթող հայտերից 30-ի ֆինանսավորումը կատարվելու է Գիտության պետական կոմիտեի միջոցների հաշվին:

•           ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ իրականացվել է “Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2013” մրցույթը: Ֆինանսավորման է երաշխավորվել 6 թեմա:

•           ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Հիմնարար հետազոտությունների  բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացվել է գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության “ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀԲՀՀ – 2014” միջազգային մրցույթը:

•           ՀՀ ԿԳՆ եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ գիտական համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում իրականացվել է գիտական ծրագրերի “ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ԳՀԱԿ – 2013” մրցույթը:

•           ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության “ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՌՀԳՀ – 2014”  միջազգային մրցույթ. ընդունվել է 14 հայտ, արդյունքները կամփոփվեն 2014 թ. սկզբին:

•           “Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013” մրցույթ (հայտերի ընդունման ժամկետ` 17.01.2014):

2.2. Կազմակերպվել է 2012 թ. վերջին հայտարարված մրցույթների հայտերի գիտական փորձաքննությունն ու ամփոփվել են արդյունքները.

–           ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի գիտական հետազոտությունների աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ – 2013ե մրցույթի  արդյունքում ֆինանսավորվել է 17 ծրագիր:

–           ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ ֆինանսավորմամբ անցկացված գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ԳԿՀԴՆ-2012ե մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է 10 ծրագիր:

–           «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012ե մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է 25 ծրագիր, որից գիտության պետական կոմիտեն ֆինանսավորել է 20-ը (ստացվել էր 51 հայտ):

Մրցույթների կազմակերպման գործընթացում կատարվել են հետեւյալ բարեփոխումները.

•           Բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատողներ մեկ տարի ստանալու են ամսական կտրվածքով 135000 դրամ՝ ներառյալ հարկերը:

•           Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման տրամադրվել է 305 մլն 570 հազ. դրամ:

•           Ավելացել են գիտական թեմաների ֆինանսավորման մրցույթների ծավալները, այդ թվում՝ թեմաներում ներգրավված գիտաշխատողների միջին աշխատավարձը ավելացել է 65000-ից մինչեւ 100.000 դրամ:

•           Գիտական թեմատիկ ծրագրերի ֆինանսավորման մրցույթների հայտերի ընտրության գործընթացում առաջին անգամ 2013 թ. ծրագրերում ներգրավվել են արտասահմանյան փորձագետ-խորհրդատուներ:

•           Առաջին անգամ հայտերն ընդունվել են առցանց եղանակով՝ բացառելով ցանկացած միջամտություն մրցութային գործընթացին՝ վերացնելով ավելորդ թղթաբանությունը, գործընթացը դարձնելով ավելի դյուրին եւ հեշտ կիրառելի, մոտեցնելով այն միջազգայնորեն ընդունված եւ կիրառում ստացած չափանիշներին:

•           Հայտի հեղինակին հնարավորություն է ընձեռնվել նշել 3 անցանկալի փորձագետի տվյալ:

2.3 Իրականացվել են պետական բյուջեում ընդգրկված թվով 13 գիտական եւ գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր՝ 1.536.726,3 դրամի չափով:

2.4 Կոմիտեի միջոցով ֆինանսավորվել են՝ երիտասարդ գիտնականների 3 դպրոցներ (5 մլն դրամ),  30 գիտական միջոցառում,  միջազգային գործուղման են մեկնել 220 գիտնականներ:

2.5 Աշխատանքներ են տարվել ՔԵՆԴԼ նախագծի առաջին փուլն ավարտելու ուղղությամբ. հաջողությամբ ավարտվել են ԱՐԵԱԼ արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկումները:

2.6 Միջազգային համագործակցության շրջանակներում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն ստորագրել համագործակցության մի շարք ծրագրեր տարբեր պետությունների համապատասխան օղակների հետ:

2014 թվականին նախատեսվում են.

2.1 Մի շարք միջոցառումներ կապված «Քենդլ» նախագծի հետ, այդ թվում` հողհատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ընդունում, միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով այցելություններ ԱՄՆ, Չինաստան, համագործակցության պայմանագրերի եւ հուշագրերի կնքում, նաեւ` մասնակցություն Եվրոպական գիտական ֆորումին, որտեղ լինելու են զեկուցումներ եւ քննարկումներ նախագծի վերաբերյալ:

2.2 Շարունակվելու է գիտական թեմաների մրցույթները`

–           Կամփոփվեն Հիմնարար հետազոտությունների  բելառուսական հանրապետական հիմնադրամի հետ, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Ֆրանսիա) հետ, Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող մրցույթների արդյունքները, ինչպես նաեւ` «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013ե մրցույթի արդյունքները:

–           Կհայտարարվեն նոր մրցույթներ` կապված ասպիրանտների աջակցության, գիտական սարքեր եւ սարքավորումներ ձեռքբերելու հետ, ինչպես նաեւ համատեղ մրցույթ` Ուկրաինայի հետ:

3. Նախատեսվում են բարեփոխումներ իրավական դաշտում`

– նախատեսվում է մշակել եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծ` կապված գիտական հիմնարկներն ըստ արդյունվետության դասակարգելու գնահատման չափանիշները սահմանելու հետ,

– մշակվում են գիտական կազմակերպությունների բազային ֆինանսավորման սկզբունքները եւ չափանիշները,

– մշակման փուլում է Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման հայեցակարգը:

– Այս տարի նախատեսվում է նաեւ սերտ համագործակցություն զանգվածային լրատվամիջոցների հետ:

Մուհաբեն ցրել է իր մահվան մասին շշուկները

pic_b5c5e53443236516ea975341a3c100afԶիմբաբվեի նախագահ   Ռոբերտ Մուհաբեն շաբաթներ տևած լռությունից հետո առաջին անգամ է հայտնվել հասարակության առջև` ցրելով իր առողջական վիճակի վատթարացման  ու նույնիսկ մահվան մասին շշուկները: 89-ամյա նախագահը ներկա է գտնվել իր 79-ամյա քրոջ` Բրիջիթի թաղման արարողությանը:

Վերջին շրջանում 1980-ից նախագահ դարձած Մուհաբեի առողջությունը թեժ թեմա է 13-մլն-անոց երկրում:

Ինքը` նախագահն ու նրա մերձավորները մի քանի անգամ հայտարարել են, որ նա Սինգապուր է մեկնում ոչ բժշկական ցուցումով, այլ երկկողմանի կապերի զարգացման համար:

Արևմտյան վերլուծաբանների տվյալներով, Մուհաբեի տեղի համար հերթ են կանգնել: Գլխավոր թեկնածուն փոխնախագահ Ջոյս Մուջուրուն է: Բարձր են գնահատվում նաև Էմերսոն Մնանհահվի շանսերը, որն աշխատում է որպես արդարադատության նախարար:

Մուհաբեն 2013-ին 8-րդ անգամ դարձավ նախագահ` հաղթելով հերթական ընտրություններում, որոնք տեղի ընդդիմությունը ոչ ազատ, ոչ էլ ազնիվ ճանաչեց:

Անկախ

Քարդաշյանի դստեր նոր լուսանկարները

041871e27f9911e3a3ea1220e7c085af_8Երեկ Քիմ Քարդաշյանը  մեծ մասսայականություն վայելողThe Ellen DeGeneres Show-ի հյուրն է եղել: Կանյե Ուեսթի ընկերուհին դստեր`  Նորիի նոր լուսանկարներն է ցուցադրել ու պատմել է, թե ինչպես է փոքրիկը մեծանում.”Նա անընդհատ փոփոխվում է: Օրեր կան, որ ինձ է նմանվում, օրեր էլ լինում են, երբ հորն է շատ նման: Դա զարմանալի է: Նա այնքան լավ բնավորություն ունի ու շատ հանգիստ երեխա է”:

83c574907fb611e3baa70ee993691f36_8Այն հարցին, թե կկամենար էլի երեխաներ ունենալ` Քիմը պատասխանել է.”միշտ երազել եմ 6 երեխա ունենալու մասին:Նորիի ծննդից հետո ես ցանկանում եմ միլիոն երեխա ունենալ: Իսկ ինչ վերաբերում է հղիությանը, ապա, ազնվորեն, ոչ ոքի չեմ կամենա: Իհարկե, արդյունքը դրան արժի, այնպես որ, ես կրկին կանցնեմ այդ փուլը, չնայած դա այնքան էլ հաճելի չէր: Կանայք, եթե ձեզ ասում են, թե հղիությունը գեղեցիկ է` ստում են: Ստում են, դա այդպես չէ: Ինձ դրա մասին ասել է Կորթնին, նույնն  ասել է նաև մայրս: Երբ ես ծննդաբերում էի, մորս ասացի` քեզ պետք է մեդալ տալ:Ծննդաբերությունն ինձ մոտ թեթև էր, սակայն հղիության ընթացքը մի քանի խնդիրներով ընթացավ: Դժվար էր ու ես նաև մի քանի կգ-ով ավելացա”:

Քիմը հայտարարել է,որ իր ապագա ամուսինը` Կանյե Ուեսթը հրաշալի հայրիկ է:”Ազնիվ խոսք, նա ամենահրաշալի հայրիկն է: Երբ նա մեկնում է, ես նրան եմ ուղարկում Նորիի տեսանյութերն ու լուսանկարներն ամեն օր: Նա դստերը շատ է սիրում”:

Անկախ

«Վերջապես ՀՀ առողջապահության նախարարը խումբ ուղարկեց Գյումրու հանրակացարան». Վահան Թումասյան

1389790123_hivandutyun

«Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանն իր Ֆեյսբուքում գրել է, որ ըստ իրենց հասած հավաստի տեղեկությունների` ՀՀ առողջապահության նախարարի ցուցումով այսօր նախկին տեքստիլագործների հանրակացարանի բնակիչների առողջական վիճակը ուսումնասիրելու նպատակով Գյումրի է ժամանել բժիշկների խումբ՝ ՀՀ գլխավոր մաշկա-վեներաբան Կարեն Բաբայանի և ՀՀ գլխ. ինֆեկցիոնիստ Ա.Ասոյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկու օր առաջ  վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարան, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր: Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ էր արվել լրագրողներին լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարցնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգիենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին:

Էլեկտրոնային մի շարք պարբերակնների լրագրողների՝ հանրակացարանում բնակվող երեխաների և մեծահասակների, վարակիչ հիվանդությամբ տառապելու մասին «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի մասին հարցերին ի պատասխան,   Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը ընդամենը զարմանալով ասել էր, որ այդ հանրակացարանում գրեթե բնակիչ չկա: Իսկ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանն էլ, թե. «Գյումրիի 2-րդ հանրակացարանում բնակվող 40 հոգուց ընդամենը մեկ ընտանիքի երկու երեխայի մոտ են հայտնաբերվել մաշկային հիվանդության ախտանշաններ՝ վերքեր եւ ցան, վերցվել է քսուք եւ կատարվում է համապատասխան հետազոտություն»։

Երեկ «Շիրակ կենտրոնի» հնչեցրած վերոհիշյալ ահազանգի հետքերով տվյալ հանրակացարան էին գնացել նաև «Ցայգ» հեռուստառադիոընկերության լրագրողները, որոնց կողմից ներկայացված հրապարակումն ու լուսանկարները ներկայացրել ենք այստեղ:

Անկախ

 

Իրաքը չի կարող իր նավթը համաշխարհային շուկա հանել Սիրիայով. թուրք նախարար

նավթամուղԻնչպես հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստալիքը, Թուրքիայի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը նշել է, որ Իրաքը Սիրիայի միջոցով չի կարողանա նավթ մատակարարել միջազգային շուկաներ: Նախարարի խոսքով՝ չնայած Անկարան հաշվի է նստում իրաքյան կառավարության կարծիքի հետ, այնուամենայնիվ եթե նույնիսկ նավթը միջազգային շուկա դուրս գա Սիրիայով,  ապա այդ նախագիծը չի իրականանա, քանի որ Սիրիայում քաղաքական իրադրությունը կայուն չէ: «Կայունությունը ամենակարևորն է նման էներգետիկ ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Յըլդըզը:

Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ-ները նշում էին, որ երկրի կենտրոնական կառավարությունը նախատեսում է փոխել քրդական նավթահաման ճանապարհը, որը պետք է անցնի Թուրքիայով: Բացի դրանից նշվում էր, որ նոր նավթահանման ճանապարհը կարող են լինել հետևյալ ուղղով` Իրաք-Սիրիա-Լիբանան և Իրաք-Հորդանան- Իսրայել:

2014 թվականի հուվարի 3-ին թուրք նախարար Թաներ Յըլդըզը ավելացրեց, որ Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունը արդեն սկսել է նավթի մատակարարումը դեպի Թուրքիա, սակայն նավթը չի անցնի Եվրոպա առանց Բաղդադի թույլտվության: Նրա խոսքերով՝ Թուրքիան հույս ունի, որ մոտակա ժամանակներս կստանա Բաղդադի թույլտվությունը Իրաքի նավթը արտահանել Եվրոպա: «Նավթի մատակարարումը կսկվի օրական 300 մլն բարելից: Այնուհետև կավելանա մինչև 400 մլն»,-նշել է թուրք նախարարը:

 Անկախ

 

Լրագրողներն ընդդեմ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի

առաքել մովսիսյանԱզգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջիկա նիստի օրը կորոշվի հունվարի 15-ից հետո, երբ պատգամավորները կվերադառնան արձակուրդից: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են  հանձնաժողովից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2013թ. դեկտեմբերի 24-ից հանձնաժողովի վարույթում է գտնվում «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Գործով զեկուցող է նշանակված հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը, ով հանձնաժողովին պետք է ներկայացնի որոշման նախագիծ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի միջանցքում Մ.Բադեյանը, ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ  լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա՛: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։
Տարեվերջին հանձնաժողովին դիմել են նաև մի խումբ լրագրողներ՝  ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի: Այս դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցին ևս անդրադարձ կլինի առաջիկայում:
Ըստ դիմումատուների՝ իրենք հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ Ա.Մովսիսյանի վարքագծի վրա: Լրագրողները խնդրել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով քննարկել իրենց դիմումը, կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի լրագրողներից, ում վիրավորել է:
Դիմումում, մասնավորապես, ասված է.
«2013թ. դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև: Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ նույնպես պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, որոնք լրագրողների կարծիքով` լուրջ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը:
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Հանրապետական խմբակցություն) բացականչել է. «էս կապիկներին էլ հանեք ստից»: Նիստն ընդմիջվել է պատգամավոր Լևոն Զուրաբյանի պահանջով: Ընդմիջումից հետո՝ նշված համաձայնագրերի քվեարկության ընթացքում, լրագրողական օթյակում գտնվող մեկ տասնյակից ավելի լրագրողներ շարունակել են բողոքի ձայն բարձրացնել` պաստառներ պարզելով և բռունցքներով հարվածելով օթյակը դահլիճից առանձնացնող ապակիներին:
Պատգամավոր Առաքել Մովսիսյանն այդ պահին անվայելուչ արտահայտություն է հնչեցրել` կոչ անելով հեռացնել բողոքի ձևով իրենց կարծիքն արտահայտող լրագրողներին:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

շավարշ քոչարյան Հարց.

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հունվարի 9-ի ելույթում Ադրբեջանի նախագահի այն պնդումները, թե համաձայն թվերի` Հայաստանը զիջում է Ադրբեջանին բոլոր բնագավառներում, ինչը վճռական դեր կկատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:

 

Պատասխան.

– Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքները: Սա հերթական անգամ արտահայտվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում: Նա կարող էր էլ ավելի տպավորիչ թվեր հնչեցնել` համեմատվելով Արցախի Հանրապետության հետ: Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում, ի հեճուկս թվերի, հենց Արցախից կրած պարտության մասին, և քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների:

 

Նալբանդյանն ու Մամեդյարովը հունվարի վերջին կհանդիպեն Փարիզում

նալբանդյան,մամեդյարովԱրդեն 20 տարի անլուծելի մնացած հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը հանդիսացող Ֆրանսիան կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին: Այս մասին է հաղորդում թուրքական «ntvmsnbc» կայքը:

Այս ամսվա վերջում նախատեսվում է Փարիզում անցկացնել ԼՂ հարցով համաժողով, որին կմասնակցեն Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են դեկտեմբերի 4-ին Ուկրաինայի մայրաքաղաք Մինսկում:

Անկախ

Արգենտինայում 3 մարդ է կայծակնահարվել

i (1)Արգենտինյան Վիյա-Հեսել քաղաքի լողափին  կայծակնահարությունից 3 մարդ է մահացել, 22-ը վնասվածքներ են ստացել:

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, կայծակը փոթորկի հետևանք է եղել”օդի վեր բարձրացող հոսքի ուժեղ շարժմամբ և մեծաքանակ էլեկտրական ակտիվությամբ”:

Տուժածների մեջ 16 հասուն մարդիկ ու 6 երեխաներ են: 2 կանանց վիճակը գնահատվում է ծանր:

Ումից է դժգոհ «Մանչեսթեր յունայթեդի» մարզիչը

դմոյես225502Անգլիական «Մանչեսթեր յունայթեդը» ազգային առաջնությունում  կայացած 20 տուրից հետո 34 միավորով 7-րդ տեղում է: Թիմը 22 տարվա ընթացքում առաջին անգամ երեք անընդմեջ պարտություն է կրել։

Գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո կտրուկ քայլերի դիմել: Նա հրաժարվելու է մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից:

50-ամյա շոտլանդացի մասնագետը հույսեր չի կապում անգլիացի Ռիո Ֆերդինանդի, Նեմանյա Վիդիչի, Պատրիս Էվրայի,  Խավյեր Էրնանդեսի, Նանիի, Ալեքս Բյուտների, դարպասապահ Անդերս Լինդեգորի հետ։

 

Մահվան ելքով ավտովթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին

ԱվտովթարՀունվարի 7-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում` Երանոս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես E320» մակնիշի 50 CC 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ` Ս. Կ. (ծնվ. 1988 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր` Հ. Մ. (ծնվ. 1993 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. Կ.-ի դին:

Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ

հունվարի 2-ին` ժամը  9:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ  է:

Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայություն

Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Տիգրան Սարգսյան,Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունը՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Հրեշավոր դաժանության և ցինիկ բնույթի այդ բռնության գործողությունները, որոնք կատարվել են Ամանորյա տոների նախօրեին, առաջացրել են մեր քաղաքացիների ցասումն ու զայրույթը:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ենք հայտնում մեր լիակատար համերաշխությունը:
Մենք սգում ենք Ռուսաստանի մեր եղբայրական ժողովրդի հետ և կիսում բոլոր զոհերի հարազատների ու մերձավորների ցավն ու վիշտը»
,-ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում: