Այսօր կայացավ «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» եռամյա, տարածաշրջանային ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը:
IDEAS ծրագրի տպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության դերը և կարողությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ որոշումներ ընդունելիս, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության մոնիտորինգ իրականացնելու գործընթացում արդյունավետ աշխատելու համար: Այս մասին լրագրողներին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Արևիկ Սարիբեկյանը իր խոսքում նշեց, որ ծրագրի անգլերեն հապավումը շատ ճիշտ է տալիս ծրագրի էությունը, քնաի որ IDEAS նշանակում է գաղափար, իսկ ծրագիրն ինքը մի մեծ գաղափար է, որի իմաստն է ներգրավել հաշմանդամություն ունեցող մարդկանց ոչ միայն սեփական խնդիրներին առնչվող պրոբլեմների լուծմանը, այլև առհասարակ հասարակությանը հուզող խնդիրների քննարկումներին:
Անդրադառնալով սայլակով տեղաշարժվող անձանց համար թիվ մեկ պրոբլեմ դարձած տրանսպորտին` Արմեն Ալավերդյանը շեշտեց, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք հարմարեցված են անվասայլակներին, իրականում հասարակական տրանսպորտ չեն, այլ հատուկ երթևեկության միջոց` հաշմանդամություն ունեցողների համար, մինչդեռ իրենց նպատակն է հասնել այն բանին, որ հասրակական տրանսպորտը հարմարեցված լինի նաև հաշմանդամություն ունեցողներին:
Բանախոսների պնդմամբ իրենց ծրագիրը մեծ կարևորություն ունի` կոտրելու հասարակական կարծրատիպերը, որոնք էլ ոլորտի հիմնական պրոբլեմն են:
Ասուլիսից հետո հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով հետաքրքրված և ոլորտում դերակատարություն ունեցող բոլոր շահագրգիռ կողմերը մասնակցեցին ծրագրի առաջին համաժողովին, որը վարեց Միացյալ Թագավորությունից ժամանած փորձագետ Մայքլ Մուրը:
Դատական կոռուպցիան և ապօրինությունները բացահայտելու նպատակով Օմբուդսմենը փաստաբաններից, դատախազներից և դատավորներից տեղեկություններ է հավաքումԴատական կոռուպցիան և ապօրինությունները բացահայտելու նպատակով Օմբուդսմենը փաստաբաններից, դատախազներից և դատավորներից տեղեկություններ է հավաքում Կարևորելով վերջին օրերին փաստաբանների կողմից գործադուլի միջոցով բարձրացված խնդիրները և կիսելով նրանց հիմնական մտահոգությունները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշնանը հանդես կգա Արտահերթ հրապարակային զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի իրացման վիճակը Հայաստանում: Պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը: Զեկույցը առավել ընդգրկուն դարձնելու նպատակով դիմում ենք Հայաստանի բոլոր փաստաբաններին, դատախազներին ու դատավորներին՝ խնդրելով մինչև օգոստոսի 26-ը ակտիվորեն համագործակցել Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ և առանձնազրույցների ու կապի այլ ձևերով նրան փոխանցել. Դատական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների ու մեխանիզմների մասին ընդհանուր և մասնավոր տեղեկություններ, Վերադաս դատարանների կողմից դատավորների նկատմամբ ճնշումների և դատական գործերին ապօրինի միջամտության դրեևորումների մասին տեղեկատվություն, ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ, ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ: Պաշտպանին տեղեկություններ վստահած անձանց գաղտնիությունը պաշտպանված է օրենքով, իսկ տեղեկություններ տրամադրող փաստաբանների, դատախազների և դատավորների ինքնությունը կպահպանվի խիստ գաղտնի: Կարևորելով վերջին օրերին փաստաբանների կողմից գործադուլի միջոցով բարձրացված խնդիրները և կիսելով նրանց հիմնական մտահոգությունները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշնանը հանդես կգա Արտահերթ հրապարակային զեկույցով՝ մանրամասն ներկայացնելով արդար դատաքննության իրավունքի իրացման վիճակը Հայաստանում: Պաշտպան Կարեն Անդրեասյանի հանձնարարականով արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Արտահերթ զեկույցի մշակման աշխատանքային խումբը կղեկավարի Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը: Զեկույցը առավել ընդգրկուն դարձնելու նպատակով դիմում ենք Հայաստանի բոլոր փաստաբաններին, դատախազներին ու դատավորներին՝ խնդրելով մինչև օգոստոսի 26-ը ակտիվորեն համագործակցել Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ և առանձնազրույցների ու կապի այլ ձևերով նրան փոխանցել. Դատական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների ու մեխանիզմների մասին ընդհանուր և մասնավոր տեղեկություններ, Վերադաս դատարանների կողմից դատավորների նկատմամբ ճնշումների և դատական գործերին ապօրինի միջամտության դրեևորումների մասին տեղեկատվություն, ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ, ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հետ կապված ակնհայտ անարդար որոշումներ: Պաշտպանին տեղեկություններ վստահած անձանց գաղտնիությունը պաշտպանված է օրենքով, իսկ տեղեկություններ տրամադրող փաստաբանների, դատախազների և դատավորների ինքնությունը կպահպանվի խիստ գաղտնի:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ աշխատանքներ են տարվում գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող մայրաքաղաքում առկա գովազդային պաստառներն ու վահանակները ապամոնտաժելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ծանուցելով օրենքին չհամապատասխանող գովազդները սեփական ուժերով ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու մասին, սահմանել էր նաև վերջնաժամկետ՝ մայիսի 29-ը:
ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համատեղ կատարված շրջայցերից և թերությունների գույքագրումից հետո՝ մայիսի 30-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում է օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը աշխատանքների ընթացքի հետ կապված նշել է, որ ապամոնտաժումները առաջնահերթության կարգով կատարվում են վարչական շրջանների կենտրոնական փողոցներում:
Մինչ օրս մայրաքաղաքում ապամոնտաժվել է ավելի քան 300 գովազդային պաստառ: Ավելի քան 100 տնտեսվարողի էլ տրամադրվել է անվճար մասնագիտական խորհրդատվություն, նաև անվճար դիզայներական ծառայություններ են մատուցվել:
Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Երևանի քաղաքապետինկիցքաղաքաշինականխորհրդի գեղարվեստի հանձնաժողովին է ներկայացվելու արդեն Երևան քաղաքի իսկ մշակված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները: Գովազդի տեղադրման օրինաչափություններին ցանկացողները կկարողղանան ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հունիսի 13-17-ը Շիրակում, Լոռիում և Տավուշում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 13-16-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.90C (1961 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.40C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 21.90C
Հունիսի 12-ին ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 62 տարեկան:
ԾննդյանօրվակապակցությամբՆախագահՍերժՍարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրիբարձրագույնղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելելենԿոմիտասիանվանայգուպանթեոն, հարգանքիտուրքմատուցելպետական, քաղաքականգործչիհիշատակին:
Պանթեոնում մատուցվել է հոգեհանգստիկարգ և կատարվել խնկարկություն: Ներկաներըծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
Ներկաներից շատերը հիշողություններ են պատմել լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, ազգային նվիրյալ գործչի եւ կուսակցական սիրելի առաջնորդի մասին: Բոլորն ընդգծել են, որ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր մեծ ավանդն է ունեցել ոչ միայն մեր նորանկախ պետության կայացման, այլև ազգային ավանդույթների պահպանման գործում:
Հունիսի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակչուհի, 1960 թ. ծնված Անգին Ջումայանին, որը տեղում մահացել է:
Հունիսի 12-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Կամոյի փողոցի թիվ 12 հասցեում` «Վարդաձոր» ռեստորանի մոտակայքում, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
***
Հունիսի 12-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի թիվ 19 տանը նկատվել է 2 օձ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տան մոտակայքում հայտանբերվել է օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հունիսի 11-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 17.00-ից մինչև ժամը 17.30-ը Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ:
Վնասի չափերը ճշտվում են:
Նշված տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Հունիսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Անվտանգության ոլորտի բարեփոխումների թեմայով վերապատրաստման դասընթացի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին` Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարության պատվիրակությունը, ՀՀ գերատեսչությունների ու ԵԱՀԿ ներկայացուցիչները:
Դասընթացը կազմակերպվել է Հայաստանի ԱԳՆ, Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարության ու Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից: Այն անցկացվելու է Ծաղկաձորում հունիսի 11-14-ը, որի ընթացքում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասը կազմող Անվտանգության ոլորտի միջազգային խորհրդատվական թիմի փորձագետները անվտանգության խնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին կդասավանդեն անվտանգության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի եւ դրա բովանդակության, հետհակամարտային միջավայրում բարեփոխումների ծրագրման եւ կոորդինացման, ինչպես նաեւ հիմնախնդրին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Իր ողջույնի խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարեւորեց դասընթացի անցկացումը` նշելով, որ Հայաստանը ձեռնարկել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ: Միջոցառումներ են ձեռնարկվում ՀՀ զինված ուժերի եւ անվտանգության համակարգի այլ բաղադրիչների արդյունավետությունն ու որակական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ` առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ պետությանը եւ իր քաղաքացիներին ուղղված արտաքին սպառնալիքներին արձագանքելու դրանց կարողությունները ամրապնդելու նպատակով:
Իր ելույթում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունեց սեմինարի մասնակիցներին եւ վստահություն հայտնեց, որ դասընթացն իր նպաստը կբերի Հայաստանի անվտանգության համակարգի բարեփոխումներին:
«Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ.
«Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում հայտարարել, որ Շանթ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ:
Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:
Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»:
Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Բայց ինչ նման ենք… Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպե՞ս կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»:
Նաև նշենք, որ Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջին բազմաթիվ օգտատերեր գրառումներ են կատարում` իրենց աջակցությունը հայտնելով հեռուստալրագրողին և քննադատելով այն իրողությունը, որ ֆեյսբուքում ազատ արտահայտվելը կարող է աշխատանքից ազատվելու պատճառ դառնալ:
Հունիսի 11-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով վարարած առվի ջրերը լցվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմավիր թաղամասի թիվ 1 տանը կից անասնագոմը (մոտ 2 մ):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրահեղձվել է 15 հավ. անասնագոմը չի վնասվել:
Դիլիջանում մեկնարկել են «Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ, որոնց մասնակցում են 16-ից 22 տարեկան երիտասարդներ Հայաստանից ու Արցախից, Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներ: Ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են գալիս պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական գործիչներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով՝ ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը, հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները: Դասախոսություններից բացի կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղ-մրցույթներ:
«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները կազմակերպում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Այսօր՝ հունիսի 11-ին, Հայաստանում մեկնարկեց գարնանային զորակոչը: Առաջին նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայկական բանակի շարքերը։ Նրանք են Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները որոնց 18 տարին լրացել է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիները, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
Գարնանային զորակոչի` ավելի ուշ մեկնարկելը կապված էր դպրոցական ավարտական քննությունների ժամկետների հետ:
Նշենք նաև, որ 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է Հայկյան մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝
-Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին
-Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին
-Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, և հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.finance ներկայացված պահանջների և ընթացակարգի):
-Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ
-Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց
-Ինքնատիպ երիտասարդական նախագիծ
-Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ
-Լավագույն երիտասարդական հաղորդում
-Լավագույն միջբուհական ծրագիր
-Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում
– Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում
-Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր
Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:
Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն 2013 թվականի հունիսի 1-ից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.30 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 567922: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013-ի նոյեմբերի 30-ն է։
Առավոտյան ժամը 6-ին` նույն ժամին, երբ զինվորների վերկացն է, լրագրողներով լեցուն մեքենաները շարժվում են դեպի Տավուշի մարզ` մեկ օր մասնակից լինելու հայրենիքի պաշտպանի ծառայությանը: Նշանակետ զորամասը պատահական չի ընտրված. բանակային վերջին` մահվան ելքով միջադեպը այստեղ է գրանցվել: Բացի այդ, այն նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների խաչմերուկում է գտնվում:
Շուտով ասֆալտապատ հարթ ճանապարհն ավարտվում է ու մեքենան սկսում է խորդուբորդ, հակառակորդի աչքից թաքցրած գետնափոր ճանապարհով ընթանալ:
Չորս ժամ տևած ուղևորությունից հետո մեքենաները կանգ են առնում զորամասում. Խնամված, մաքուր բակ, չորս կողմը ծաղկած վարդեր ու իրենց ծառայությունն անցկացնող երիտասարդներ:
Ճիշտը բանակ գնալն է
Ներս ենք մտնում այն պահին, երբ զորամասի դրոշի մոտ ժամապահի հերթափոխ է կատարվում: Զորամասը նույնպես մաքուր է, կահավորանքը` նոր. զգացվում է` ամեն ինչ արված է, որ զինվորի համար հարմարավետ լինի:
Դասասենյակում մի խումբ զինծառայողներ ուսումնասիրում են միջազգային մարդասիրական իրավունքը: Բոլորի առջև դասախոսությունների տետր է դրված:
Միջազգային մարդասիրական իրավունք ուսումնասիրող զինվորներից մեկն էլ Կարո Գալստյանն է: Նա արդեն մի տարվա ծառայության փորձ ունի: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Ասում է, որ երբ զորացրվի, կշարունակի իր ուսումը:
Այն հարցին, թե ինչպես է անցնում ծառայությունը, պատասխանում է` ամբողջ օրը դասերով: Հավատացնում է, որ ազատ ժամանակ շատ չեն ունենում, հազիվ հասցնում են իրենց կարգի բերել ու մի քիչ էլ հանգստանալ: «Ճիշտը բանակ գալն է»,- ասում է նա` հավելելով, որ իր կրտսեր եղբայրն էլ երկու տարուց բանակ կզորակոչվի:
Հետախույզ. «Ադրբեջանցիներն իրար հետ լեզու չեն գտնում, ուր մնաց մեզ հետ»
Հաջորդը շարահրապարակն է: Այստեղ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները պարապմունք են անցկացնում: Դիմակավորված զինվորներից մեկն Արտավազդ Սիմոնյանն է: Էջմիածինցի երիտասարդի ծառայությանը վեց ամիս է մնացել: Նա ընտանիքի կրտսերն է, իրենից մեծ երեք քույր ունի: Արտավազդը ոսկերիչ է, մինչ բանակ գալը հասցրել է իր մասնագիտությունը լրիվ յուրացնել, անգամ իր պատրաստած զարդերից նվիրել ուսուցիչներին: Ժամանակին նաև բռնցքամարտով է զբաղվել: Հենց ֆիզիկական հատուկ տվյալների շնորհիվ էլ ընդգրկվել է հետախույզների վաշտում: Վաշտը նկարագրելիս ասում է, որ բոլորը համախմբված են, իսկական ընտանիքի պես:
Արտավազդը պատմում է, որ մարտական դիրքեր բարձրացել է մեկ տարի առաջ, երբ հակառակորդը սահմանը խախտելու փորձ էր արել: Սակայն իր հերթապահությունները միշտ խաղաղ են անցել, առանց կրակոցների: Այն հարցին, թե ինչ գիտի ադրբեջանցիների մասին, ժպիտով պատասխանում է, որ շատ բան գիտի, բայց գաղտնիք է. «Միակ բանը, որ կարող եմ ասել, նրանք իրար հետ չեն կարող լեզու գտնել, ուր մնաց մեզ հետ»:
Պատմում է, որ բանակն ունի թե դրական, թե բացասական կողմեր: Լավն այն է, որ այստեղ մտածելակերպն է փոխվում դրական առումով, վատն այն է, որ ընտանիքից հեռու է. «Երբեմն հուսահատվում ես դրսի հետ կապված մտքերից, կարոտում ես, ընտանիքիդ հետ չես կարող լինել, օգնելու բան է լինում` չես կարողանում անել»:
Այդուհանդերձ Արտավազդը վստահեցնում է` ուրախ է, որ եկել է ծառայության. «Ծառայությունը տղայի համար է: Այնպես որ բոլորին խորհուրդ կտամ իրենց պարտքը կատարել և ծառայել»:
Սպանության մանրամասները` ըստ հրամանատարի
Հրետանավորների պարապմունքներին ու մեքենավարների աշխատանքին հետևելուց հետո շտապում ենք դեպքի վայր` ծխարան, որտեղ և կատարվել է ողբերգական պատահարը:
Գնդի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը ներկայացնում է կատարվածն առանց մանրամասների` պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ:
Նրա խոսքով`մի քանի զինվորներ ծխարանում նստած կարդալիս են եղել պահակային ծառայության կանոնագիրքը: Մուտքի դռան մոտից ժամապահը` Դավիթ Խաչատրյանը, ժամ է հարցրել, սակայն ժամացույց չեն ունեցել, որ պատասխանեն: Դրանից էլ սկվել է կրակողի և սպանվածի միջև խոսակցությունը:
«Ծխարանում չորս մարդ է նստած եղել` վիրավորը, մահացողը և երկու հանգտստացող զինվոր: Նախնական տվյալներով` մեկ գնդակ է արձակվել մոտավորապես 25-30 մետր հեռավորությունից, առաջինը դիպել է վիրավորին, հետո դիպել է պատին ու մահացու խոցել Լյուքս Ստեփանյանին: Կրակել է ոչ թե կրծքին դրված դիրքից, այլ երբ իջեցրել է, գոտկատեղի մոտից»,- ասում է Ասատրյանը` հավելելով, որ երեքն էլ լավ ծառայողներ են եղել, միմյանց հետ երբևէ կոնֆլիկտ չեն ունեցել:
Դեպքի պահին պահակապետը շրջելիս է եղել`պահակակետերը ստուգելիս:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ զորամասը ԶՈւ լավագույններից է, պարզապես պետք է լուրջ ուշադրություն դարձնել միջանձնային հարաբերություններին, հայրենիքի պաշտպանի ձևավորման գործընթացում ամեն օղակ իր մասնակցությունը պետք է ունենա:
«Այնտեղ, որտեղ շատ տղամարդիկ կան, վեճերը և կոնֆլիկտներն անխուսափելի են, պարզապես պետք է այնպիսի հատկանիշներ ձևավորենք, որ կարողանան ելքը խոսքով գտնել: Մենք բոլորս էլ այդ ճանապարհով անցել ենք, բայց երբ բավականին պատկառելի հասակում ես գտնվում, նոր ես հասկանում, որ վեճերը պետք է լուծել փոխադարձ հասկացողության և հանդուրժողականության մթնոլորտում»,- ասում է Օհանյանը:
«Փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»
Հաջորդը զորավարժությունն է բաց դաշտում: Սցենարը հետևյալն է. հրետանային կրակային նախապատրաստությունից հետո հակառակորդը տանկով անցնում է հարձակման: Ճանապարհի կենտրոնում դիրքավորված զինվորը կրակի դեմ հիմնական պայքարողն է, որ նռնակի միջոցով կարողանում է շարքից հանել հակառակորդի զրահատեխնիկան, ապա ոչնչացնել հետևից հարձակվող հակառակորդին:
Օհանյանն ասում է, որ գործնական պարապմունքները հոգեբանական պատրաստվածության ուղղվածություն ունեն: Զորային հրաձգարաններում, շուտով նաև զորամիավորումներում մեծ շինություններ են լինելու, որտեղ հոգեբանական գործնական պատրաստության պարապմունքներ են անցկացվելու:
«Երբ հակառակորդը կրակում է, ու գնդակը գլխավերևում վզզում է, գլուխներս միշտ ցածրացնում ենք, որովհետև հոգեբանորեն պատրաստ չենք: Իսկ պատերազմի ժամանակ զինվորներն ուշադրություն չեն դարձնում դրան, քանի որ պատերազմական գործողությունները հոգեբանորեն վարժեցնում են ցանկացած իրավիճակում պատրաստ լինել առաջացած խնդիրներն իրականացնելուն: Պատերազմի ժամանակ, երբ զինվորի գլխավերևով է գնդակը վզզում, ոչ մի զինվոր գլուխը չի իջեցնում, քանի որ գիտի` փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»:
Այցելում ենք նաև մարտական դիրքեր. թշնամին մոտ 300 մետր հեռավորության վրա է:
Անցած տարի ադրբեջանցիներն այստեղ դիվերսիոն գործողություն են իրականացրել` փորձելով խախտել սահմանը: Բայց ապարդյուն: Հայ զինվորները հակառակորդին հետ են մղել, ապա նաև պատասխան գործողություն հասցրել: Անցած տարվա փորձը հաշվի առնելով` դիրքը կահավորվել է դիվերսիոն հետախուզական միջոցների դեմ պայքարի միջոցներով, խուսանավման , հակառակորդին խաբելու և պաշտպանվելու պայմաններ են ստեղծվել:
Նշենք, որ ամեն օր հայկական զինված ուժերի մեկ երրորդը զենքի հետ գործ ունի. կեսը մարտական հերթապահություն է իրականացնում, մյուս կեսը` պարապմունքներ` պատրաստվելով հերթապահությանը:
Վերադառնում ենք Երևան, ուր սահմանային անցուդարձը հեռավոր երազ է թվում. այստեղ, շնորհիվ սահմանին կանգնած հայ զինվորի, վայելում ենք թվացյալ խաղաղությունը, երբեմն էլ անգամ մոռանում գնահատել մեր խաղաղ կյանքի երաշխավորի վաստակը:
Հունիսի 10-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) անձրևաջրերից փլուզվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը բաժնի աշխատակիցների հետ հունիսի 10-ին այցելել է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար նախատեսված Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր։
Ուսումնասիրելով հաստատության սաների անհատական ուսումնական պլանները և քննարկելով հաստատությունում գտնվող հիմնական կրթությունն ավարտած սաների հետագա կողմնորոշման ու աշխատանքի տեղավորման խնդիրները՝ բաժնի աշխատակիցները, ընդհանուր եզրակացությամբ, հաստատության չորս սաների ուղղորդել են Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկություն՝ ոլորտում աշխատելու համար։
Սոցիալապես դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների ընտանիքների հետ աշխատելու, նրանց խնդիրներին բազմակողմանի լուծում գտնելու և ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունից ելնելով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել նիստ՝ մասնակից դարձնելով նաև Երևանի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: Համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի, ընդհանուր օգտագործման հարակից տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները: Մարտ ամսից բոլոր վարչական շրջաններում մեկնարկած աշխատանքները շարունակվում են:
Ընթացիկ աշխատանքներրի հետ կապված՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ գործող կարգի մասին նախորդ տարիների տնտեսվարողները, նաև՝ պետական ու հասարակական կառույցները պարբերաբար ծանուցվել են: Բացի այդ, 2012-ի ընթացքում յուրաքանչյուրին տրամադրվել է նաև առանձին սխեմա՝ մատնանշելով բարեկարգվող տարածքի սահմանները:
Ապրիլից մինչ օրս քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմվել է ավելի քան 180 վարչական արձանագրություն: Ըստ օրենքի՝ տուգանքի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:
Քաղաքապետարանի և վարչական շրջանների աջակցությամբ ավելի քան 4000 օբյեկտների մի մասում ավարտվել, մյուսներում էլ դեռ շարունակվում են ընթանալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ:
Արայիկ Քոթանջյանն ընդգծել է նաև, որ քաղաքապետարանի ջանքերն ուղղված են մայրաքաղաքն առավել բարեկարգ և կանաչապատ տեսնելուն և դրանով՝ նոր մշակույթի ձևավորմանը:
Ի դեպ, նշենք նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հայտարարվելու է հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ, լավագույն տնտեսվարողները պարգևատրվելու են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն