Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 30-ին, ժամը 08.15-ին, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն, որը ապրիլի 12-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Շենգավիթի բաժին:
Վերջապես ե՞րբ են լուծվելու անօթևան միայնակ տարեցների կացարանային խնդիրները
Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ:
Առնվազն մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար այնքան էլ պարզ չէ, թե ինչու են անօգնական միայնակ տարեցները գերադասում շարունակել ապրել խոնավ և ցուրտ վագոն-տնակներում: Կարծում ենք՝ նրանց անօգնական վիճակից հանելու, միայնակ տարեցներին ծերերի տուն-ինտերնատներում տեղավորելու խնդրում պետք է մասնակցություն ունենան նաև տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Առհասարակ, հրատապ է դարձել նաև պետության կողմից երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան չճանաչված ընտանիքների և հատկապես միայնակ տարեցների համար սոցիալական բնակարանային ծրագրի իրականացումը:
Ծանր կացարանային պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
«Աշխատողների իրավունքները դժվար կլինի պաշտպանել, քանի դեռ մեր ձեռնարկությունները չունեն արհմիություններ». Կարեն Թումանյան
1856 թվականի ապրիլի 21-ին Ավստրալիայում մի շարք հասարակական կազմակերպություններ սկսեցին պայքարել, որպեսզի օրական աշխատանքային 16 ժամը դառնա 8: Իսկ Հայաստանում այսօր գրեթե ոչ ոք չի կարող փաստել, որ ինքն օրական 8 ժամ է աշխատում: Մեր երկրում աշխատողների իրավունքները միջազգային նորմերի համաձայն պաշտպանված չեն: Աշխատավորների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Աշխատավորների շահերի պաշտպանություն» շարժման ղեկավար Կարեն Թումանյանը:
Վերջինիս խոսքով` կարելի ասել, որ մարդն աշխատում է իր պայմանագրի համապատասխան, համապատասխան վարձավճարով: Բայց առաջնային խնդիրը այն է, որ Հայաստանում ձեռնարկությունների մեծ մասը չունեն արհմիություններ, եղածներն էլ ձևական բնույթ են կրում: Աշխարհի ամենահայտնի ընկերություններն ունեն արհեստակցական միություններ:
«Պետական մոտեցման բացակայություն կա մեր երկրում: Մինչև արհեստակցական միությունների մասին օրենքում փոփոխություններ չկատարվեն, չմտցվի պարտադիր բաղադրիչը, դժվար կլինի ինչ-որ բան փոխել աշխատավորների իրավունքների պաշտպանության հարցում: Ձեռնարկությունը գրանցվելուց պետք է ներկայացնի հայտ, որ ունի գրանցված արհեստակցական միություն: Այսօր բոլոր խոշոր ձեռնարկությոններն իշխանական խավի ձեռքին են և գործում են ամենթողության սահմաններում: Եվ եթե չկան արհեստակցական միություններ, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող որևէ ազդեցություն ունենալ սեփական հիմնարկների վրա»,-ասաց Կարեն Թումանյանը` հավելելով, որ իրենց կազմակերպությունը օրենքում փոփոխություններ կատարելու խնդրանքով դիմել է ՕԵԿ-ին, վերջինս խոստացել է ԱԺ-ում առաջ քաշել այդ խնդիրը:
Գողություն աշխատանքի վայրում
Ապրիլի 30-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 33-ամյա մի կին և հայտնել, որ աշխատանքի վայրում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն հիմնարկի աշխատակցուհի Շ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:
Անկախ
Այսօրվա մեր աշխատաշուկան չունի արդյունաբերական այն շունչը, որն առկա էր սովետական տարիներին. Գագիկ Մակարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանի աշխատաշուկան բավական տարբերվում է այլ երկրների աշխատաշուկաներից, այն շատ առանձնահատկություններ ունի:
«Այսօրվա մեր աշխատաշուկան չունի արդյունաբերական այն շունչը, որն առկա էր սովետական տարիներին: Կարող ենք ասել, որ այն ավելի հանգիստ է ու քիչ աղմկոտ, քան նախկինում», – ասաց բանախոսը:
Նա ուշադրություն հրավիրեց այն խնդրի վրա, որ մեր աշխատաշուկայում այսօր զբաղվածության հարցի հիմնական բեռն ընկած է փոքր բիզնեսի ուսերին. «Թվում է, թե մեծ ձեռնարկությունները պետք է լուծեն զբաղվածության խնդրի հիմնական մասը, այդպես է գոնե այլ երկրներում, բայց ոչ Հայաստանում»:
Գագիկ Մակարյանը կարծում է, որ խոշոր բիզնեսից առավելագույն օգուտ ստանալու համար պետք է գոնե հասնել այն բանին, որ հարկային հիմնական բեռը դրվի խոշոր ձեռնարկատերերի վրա, որոնց տված հարկերն էլ հիմնականում համալրեն բյուջեն:
Սպառնալիքի միջոցով 1100 դոլար պահանջողները հայտնաբերվել են
Ապրիլի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ազատի և Համոյի կողմից սպառնալիքի միջոցով Ա. Ֆ.-ից 1100 ԱՄՆ դոլար պահանջելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատը 1979 թ. ծնված Ազատ Վ.-ն է, իսկ Համոն` 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն: Վերջիններս ներկայացել են բաժին:
Կատարվում է հետաքննություն:
«Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ». Բորիս Խառատյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք դեռ 2010 թվականից են բարձրաձայնել այն մասին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը ժամանակավրեպ է:
«Մեզ մոտ միջին աշխատավարձը 150-160 հազար դրամ է, իսկ պարտադիր կուտակային համակարգը կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա բավարարել իր և ընտանիքի պահանջները, իսկ ավելացած գումարը կուտակել»,- ասաց Բորիս Խառատյանը:
Հարցին` երբևէ բարձրաձայնե՞լ եք, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում սպառողական զամբյուղին, Բորիս Խառատյանը նախ փորձեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր սպառողական զամբյուղի մասին է խոսքը, ապա ասաց. «Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ: Հաշվարկում են տարբեր մեթոդաբանություններով և ստացվում են տարբեր թվեր: 45 հազար դրամ գործող նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում, ինչը ստեղծում է անկանխատեսելիություն»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանն էլ նշեց, որ սոցիալական համագործակցությունը հզոր գործիք է, որպեսզի սոցիալական արդարություն լինի, սոցիալական արդարությունը պետք է վերականգնվի: Շուշանիկ Բարսեղյանը նաև նշեց, որ Գործատուների հանրապետական միությունը այն կարծիքին, է, որ Հայաստանում տնտեսությունը, գործարարությունը կզարգանա, եթե զարգանա փոքր և միջին բիզնեսը:
Անդրադառնալով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեությանը` Բորիս Խառատյանը նշեց, որ կոնֆեդերացիան դատարաններ է դիմում հիմնականում վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդի հարցերով:
«Եթե պարզվում է, որ, իրոք, աշխատողի իրավունքները խախտվել են, դիմում ենք գործատուին՝ աշխատողի խախտված իրավունքների վերականգնելու պահանջով: Իսկ եթե գործատուն չի համաձայնվում դրանք շտկել, օգնում ենք աշխատողին դիմել դատարան»- ասաց Բորիս Խառատյանը:
Խուլիգանություն խաչմերուկում
Ապրիլի 30-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, վիճաբանություն կատարելու համար, բաժին են հրավիրվել 1958 թ. ծնված Հարություն Հ.-ին և 1969 թ. ծնված Դավիթ Մ.-ին:
Պարզվել է, որ նշված խաչմերուկում, երթևեկելու ընթացքում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ ծագած վիճաբանություն ժամանակ, Դավիթ Մ.-ն ձեռքով հարվածել է Հարություն Հ.-ի դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Կատարվում է հետաքննություն:
Վրաերթեր Երևանում
Վրաերթ Պարոնյան փողոցում
Ապրիլի 30-ին. ժամը 09.25-ին, «Բիուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Անահիտ Ա.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
Ապրիլի 30-ին, ժամը 08.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան Երևանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Հասմիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` ժամը 16.40-ին բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Խաչատուր Հ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
3 ՃՏՊ մեկ օրում
Պատահար Թբիլիսյան խճուղում
Ապրիլի 30-ին, ժամը 20.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Մերսեդես-Բենց»-ը Մեղրի-Գորիս ճանապարհին ընկել է ձորը
Ապրիլի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Գորիս ճանապարհի 130-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Օպել»-ը հայտնվել է առվում
Ապրիլի 30-ին, ժամը18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ներքին Չարբախի 1-ին փողոցում ընկել է առուն, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Ապրիլի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Ա. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1947 թ. ծնված Սերյոժա Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 29-ից 30-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 5, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:«Կալցո» տխրահռչակ օպերացիայի դառը պտուղները
1991 թ. ապրիլի 30-ին Գորբաչով– Մութալիբովհանցագործ տանդեմի ձեռամբ «կյանքիկոչվեց» Գետաշեն–Մարտունաշենիհայաթափման ծրագիրը: Եվ այդ «աբսուրդիթատրոնի» մյուս դերակատարներն էին մեզարդեն քաջ հայտնի Պալյանիչկոն, մարշալՅազովը, գեներալ Շտալինը: Նույն ձեռագրովմայիսին հայաթափվեց Հադրութի շրջանի 13գյուդ, իսկ հունիսին հերթը Շահումյանի «թեժհնոց» համարվող Ղարաչինար, Բուզլուխ,Էրքեջ, Մանաշիդ գյուղերին հասավ: Այդ շեների նկատմամբ կիրառված բռնություններիհամատեղ ակցիան պատմության մեջ մտավ «Կալցո» («Օղակ») անվամբ:
Գետաշեն–Մարտունաշենում վայրագություններով հատկապես «աչքի ընկան» Սաֆոնովի պատժիչ ջոկատները: Համագործակցելով ադրբեջանական ՄՀՕՋ-ի (ՕՄՕՆ) հետ` «անձնագրային ստուգման» պատրվակով նրանք գիշերները ներխուժում էին հայերի բնակարանները, ձերբակալում նրանց և տալիս ադրբեջանցիների ձեռքը: Դրան հաջորդող քայլն արդեն բնակչության բռնի տեղահանությունն էր:
Եվ այդ «աբսուրդի թատրոնի» սցենարը գրվեց դեռևս այն ժամանակ, երբ 1991 թ. ապրիլի 10-ին ԽՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Գրոմովը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև երկու կողմերի (Ռուսաստան և Ադրբեջան) մեծ «ռանգի» նազիր-վեզիրներ, իսկ նպատակը մեկն էր` ամրացնել Ադրբեջան հորջորջովող հանրապետության սահմանները և ԼՂԻՄ-ում վերականգնել «կարգուկանոնը»: Իսկ թե ինչպես, բավական է վերհիշել ԼՂԻՄ-ի կազմկոմիտի նախագահ Վ. Պոլյանիչկոյի գործնական առաջարկությունը.«…Վտարել, աքսորել Ղարաբաղից հայ անջատողականներին ու լիդերներին, մինչդեռ մենք վախենում ենք նրանցից, Մոսկվան նույնպես»,- ասում է Պոլյանիչկոն, որ անկախ ամեն ինչից, բոլոր պարագաներում հայերին մեղավոր համարելու համար միշտ պատրաստ էր: Ինչպես և սպասվում էր, Մոսկվայի պատասխանն ու «Կալցո» օպերացիան անցկացնելու հրամանը շատ չուշացավ: Եվ ոչ միայն, քանզի ԽՍՀՄ ՆԳՆ-ի այդ հրամանը նաև Գորբաչովի հավանությանն արժանացավ:
Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ 1991 թ. ապրիլ-մայիս-հունիս ամիսների տխրահռչակ դեպքերի քաղաքական «աստառը»: Ինչո՞ւ միշտ «երկակի ստանդարտները» անթույլատրելի համարող երկիրը հանկարծ որոշեց բացահայտ պաշտպանել Ադրբեջանի շահը` ի վնաս մեզ: Որովհետև իր պերեստրոյկայի ձեռքն արդեն իսկ կրակն ընկած ղեկավարը` պալատական ինտրիգների մեծ մաեստրոն, ոչ միայն ի վիճակի չեղավ վերահսկելու իր իսկ հռչակած «դեմոկրատիան», այլև վճռական պահերին աններելի թուլամորթություն դրսևորեց: Օրինակները հազարավոր են, բայց մի երկուսը թվեմ. բավական չէ` լռության մատնեց Չեռնոբիլի ողբերգությունը, Սումգայիթում, Բաքվում էլ հայկական ջարդերին ուշ արձագանքեց:
Հետևաբար դժվար չէր հասկանալ, որ այդ օպերացիան նրա «կարապի երգը» պիտի լիներ, փլուզվող կայսրությունը փրկելու վերջին հուսահատական փորձը, որովհետև երկրի «գորշ կարդինալները» (ԳԿՉՊ) արդեն նրան իր իսկ լարած թակարդն էին գցում:
Պիտի խոստովանել, որ ազերիները ոչ մայն ճարպկորեն օգտվեցին ԽՍՀՄ-ում ստեղծված խառնակ իրավիճակից, այլև ՀՀՇ-ի հակառուսական հիսթերիայից: Ցավն այն է, որ երբ 1991 թ. ապրիլի 12-ին գետաշենցիներին ու մարտունաշենցիներին գյուղերից հեռանալու վերջնագիր ներկայացրին, ՀՀՇ իշխանությունը ոչ միայն իրավիճակը փրկելու փորձ չարեց, այլև ապրիլի 20-ին Գետաշենից հանեց իր լավ զինված ջոկատը: Ո՞ւմ էր պետք նրանց լավ զինված լինելը, եթե զենքը պիտի ժանգոտեր…
«Լավ, եթե դուրս եք գալիս, գոնե զենք-զինամթերքը թողեք»,- հեռացող հհշականներին խնդրել է Գետաշենում մնացող Թաթուլը: Բայց ոչ մի զենք չթողեցին, որովհետև վերադասից այն չթողնելու խիստ հրաման էին ստացել: Լավ է, որ այդ մասին գոնե ժամանակին խոստովանել է ջոկատի հրամանատարը, որի խիղճը վերջին պահին արթնացել է ու Թաթուլին թողել է իր անձնական փամփուշտների մեկ ցինկը:
Պատերազմական պրակտիկայում նման դեպքերը հստակ բնորոշում ունեն, բայց զերծ մնալով որևէ գնահատական տալուց` մի կարևոր հանգամանք փաստեմ, որ Ղարաբաղի թևերով իշխանության եկածները շուտ մոռացան ոչ միայն 88-ի ոգևորությունն ու իրենց խոստումները, այլև «գյուղ կանգնի` գերան կկոտրի» իմաստուն խորհուրդը, այլապես հակառակորդի ոչինչ չասող վերջնագիրը հալած յուղի տեղ չէին ընդունի և հանգիստ խղճով, գլխիկոր չէին հեռանա` հազարավորների ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին:
Մինչդեռ, երբ թարմ էին «Կալցո» օպերացիայի հետևանքները, նմանօրինակ մի դեպք Մարտակերտի Հաթերք գյուղում եղավ: Օգոստոսի 13-ին հաթերքցի կանայք պատանդ վերցրին 45 ռուս զինվոր` իրենց զենք-զրահով, որովհետև անձնագրային ռեժիմի պատրվակով նրանք 20 հաթերքցի երիտասարդ էին ձերբակալել և հանձնել ադրբեջանցիներին: Ժամանակին մեծ աղմուկ հանած այս միջադեպն ու հաթերքցիների «Փառանձեմ» օպերացիան փայլուն ավարտվեց, որովհետև ողջ գյուղն էր ոտքի կանգնել և հստակ պահանջ ներկայացրել, որի արդյունքում կարճ ժամանակ անց տղաները գյուղ վերադարձան, նոր միայն ռուս զինվորներն ազատ արձակվեցին…
Գետաշենում մնացին դաշնակցականները, հրամանատար Թաթուլ Կրպեյանը, փոխհրամանատար Արթուր Կարապետյանը, Հրազդանի «Ալաշկերտ» ջոկատը` Հրաչիկ Դանիելյանի ղեկավարությամբ, որոնք էլ հետագայում դարձան Գետաշենի առաջին զոհերը: Այստեղ էր նաև վաղամեռիկ Վահան Զատիկյանը: Հակառակորդի վայրագությունները կանխելու նպատակով Թաթուլը նռնակը ձեռքին նետվում է գյուղ մտնող զրահամեքենայի վրա, պատանդ վերցնում խորհրդային զորքերի հրամանատար, գնդապետ Մաշկովին ու նրա զինվորներին և գյուղից հեռանալու պահանջ ներկայացնում: Զինաթափում և գերեվարում է 16 ռուս զինվորի, որոնց հետագայում փոխանակում են գերի ընկած 45 գետաշենցու հետ: Սակայն դավադիր գնդակից զոհվում են տղաները:
Թաթուլի այս հերոսական քայլն անգամ միանշանակ չընդունեց ՀՀՇ-ն: Նրանք բարբաջում էին, որ այդ քայլով իրավիճակը կարող է ավելի սրվել: Քննադատելը միշտ էլ հեշտ է, դժվարն այս պարագայում թև ու թիկունք լինելն ու հայրենի հողից զավթիչներին դուրս քշելն էր, ատամ ցույց տալը, ոչ թե փախչելը:
Եթե Թաթուլն այդպես չվարվեր, համատարած զոհերից խուսափելն անհնար կլիներ, թեև խաղաղ բնակչության շրջանում արդեն բավական զոհեր կային:
Նույն օրը գերվեց նաև Գետաշենը: Զավեշտն այն էր, որ բնակիչներից նախապես ստորագրություն էին պահանջում, թե իբր կամավոր են հեռանում իրենց տնից, հայրենի օջախից: Իսկ ընդդիմացողներին սպասվում էր արդեն ծանոթ ձեռագիրը: Եթե Գետաշենում մարտական գործողություն չծավալվեց հրամանատարների զոհվելու պատճառով, ապա Մարտունաշենում կռիվ ու դիմադրություն եղավ, կռիվ, որ վերջինը եղավ նաև մայր բուհի երկրաբանական ֆակուլտետի դասախոս Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ) համար:Շարունակությունը կարդացեք այստեղ:
ՌԴ-ում հետախուզվողը` Արթիկում
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապրիլի 29-ին, ժամը 10.00-ին, Արթիկ քաղաքի Աղաքարյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Ռազմիկ Հ.-ն, որը փետրվարի 28-ից ՌԴ Մոսկվայի մարզի Սերգիև-Պոսադի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի /փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ մեղադրանքով:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 29-ից 30-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 5, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Երևան – Մասիս ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, հանրապետական նշանակության (Հ-14) Երևան-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել կամրջի ծածկի սալերի նստվածք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
Վթարը վերացնելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Անհիմն է թվերի կեղծման մեղադրանքը. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայություն
Վերջերս մամուլում ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը մեղադրվել է թվերի կեղծման մեջ, ինչպես նաև կասկածի տակ են դրվել վերջին տարիներին Արցախում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ցուցանիշները: Մասնավորապես՝ նշվել է դպրոցականների թվի և արտաքին ապրանքաշրջանառության ծավալների ենթադրյալ նվազման մասին:
Թե որքանով են նման մեղադրանքները համապատասխանում իրականությանը, «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԼՂՀ ԱՎ ծառայությանը: Ի պատասխան՝ նշվել է, որ նման մեղադրանքները անհիմն են, քանի որ բերվող տվյալների վերլուծությունը թերի է և չի արտահայտում իրավիճակի ճիշտ պատկերը:
Նշենք, որ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ (հիշեցնենք՝ նոր կառավարությունը ձևավորվել է 2007թ. հոկտեմբերին) դպրոցականների թիվը ԼՂՀ-ում կազմել է 21371, իսկ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 21377, այսինքն վերջին 6 տարում դպրոցականների թվաքանակի կրճատում ԼՂՀ-ում չի արձանագրվել: Ավելացնենք նաև, որ համեմատվող ժամանակաընթացքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակը ավելացել է 758-ով, որը ներառված չէ դպրոցականների թվի մեջ:
Ժողովրդագրական պատկերի արտացոլման կարևոր միջոց է ծնվածների և մահացածների, մեկնողների և եկողների վերաբերյալ տվյալների վերլուծությունը: Այսպես, 2008-2012թթ., նախորդ հինգ տարիների համեմատությամբ ,ծնվածների թիվը ԼՂՀ-ում ավելացել է 2615-ով (եթե 2003-2007թթ. ԼՂՀ-ում ծնվածների տարեկան միջին թվաքանակը կազմել է 2081, ապա 2008-2012թթ.՝ 2604), մահացածների թիվը՝ 193-ով, բնական աճը՝ 2422-ով, եկողների թիվը ավելացել է 264-ով, մեկնողների թիվը կրճատվել է 2545-ով, մեխանիկական հավելաճը ավելացել է 2809-ով:
Բացի մեջբերված տվյալներից, պետք է նշել, որ դիլետանտություն կամ միտումնավոր մանիպուլացիա է 2007-2013 թթ. Արցախի Ժողովրդագրական վիճակի մասին հետևություն անել դպրոցականների թվով (որը, ինչպես նշվեց, ևս թերի է ներկայացված), քանի որ այս պահին դպրոցներում ուսանում են մինչև 2007 թ. ծնված երեխաները: Դա խոսում է այն մասին, որ վերջին տարիներին գրանցված բնական աճն արտացոլված չէ դպրոցականների քանակում:
Անդրադառնալով ապրանքաշրջանառությանը՝ այո, ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարում կրճատվել է ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը: Այն հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքախմբի արտահանման ծավալների կրճատմամբ (գլխավորապես ¦Բեյզ Մեթալս§ ՓԲԸ-ի կողմից), ինչն իր հերթին հետևանք է նաև միջազգային շուկաներում նշված ապրանքատեսակների գների անկմամբ: Իսկ ներմուծման նվազումը պայմանավորված է ինչպես ներքին սպառման ապրանքների արտադրության ծավալների ավելացմամբ, այնպես էլ արտահանողների կողմից արտադրական կարիքների համար ներմուծվող ապրանքատեսակների ծավալների կրճատմամբ:
Եթե որևէ քաղաքացի խիստ կասկածում է հրապարակվող պաշտոնական վիճակագրական տվյալների հավաստիությանը, ապա խորհուրդ կտանք սեփական դատողություններն ու մտահոգությունները կառուցել հենց դրանց մեջբերման և մասնագիտական վերլուծության, այլ ոչ թե սիրողական մեկնաբանությունների վրա:
Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալները կեղծելու մտավախությանը, ապա ընդգծենք, որ բերվող բոլոր պաշտոնական ցուցանիշները հավաստի են, քանի որ դրանք հաշվարկվում են տեղերից ստացվող հաշվետվությունների ընդհանրացմամբ, առանց որևէ լրահաշվարկի:
Նշենք նաև, որ ԼՂՀ-ում գործող օրենսդրության համաձայն Ազգային վիճակագրական ծառայությունը անկախ մարմին է և որևէ պարտավորվածություն կամ պարտադրանք այլ կառույցներից իր վրա չի կրում:
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայություն
AIR ARMENIA ավիաընկերությունը վերականգնում է հայ ավիացիայի ավանդույթները
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ AIR ARMENIA ավիաընկերության կողմից դեպի Փարիզ իրականացվող առաջին թռիչքը: Այս չվերթով ընկերությունը վերականգնում է հայ ավիացիայի ավանդույթները՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ դեպի Ֆրանսիա: Թռիչքն իրականացվում է A 320 ինքնաթիռով: Երևան-Փարիզ-Երևան կանոնավոր ուղևորափոխադրումներ AIR ARMENIA-ի կողմից այսուհետ կիրականացվի ամեն չորեքշաբթի և կիրակի:
Հասարակությունում առկա շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում
Գյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ և առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Տնակային ավաններում առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների, իսկ երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում: Բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառներից մեկն էլ արտագնա աշխատանքն է: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում, երեք անձով վեց մետրանոց տնակում պատսպարված ընտանիքի մասին է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ
Հարգարժան ջազմեններ և ջազային ստեղծագործությունների հեղինակներ, ջազային երաժշտարվեստի երկրպագուներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ:
Հայերիս համար ջազը հոգեհարազատ է, ու դա բացառապես մեր տաղանդաշատ ջազմենների ու ժանրում ստեղծագործությունների շնորհիվ, ինչը միշտ էլ առանձնակի է գնահատվել՝ Հայաստանին բերելով ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի, իսկ Երևանին էլ՝ այդ ինքնատիպ ճյուղի տարածաշրջանային կենտրոնի համբավ:
Հայկական ջազն իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտաշխարհում, և մեր կատարողական արվեստն, անշուշտ, արժանի է առավել ուշադրության:
Նաև այս փաստով է պայմանավորված, որ արդեն մի քանի տարի անընդմեջ մենք Երևանում առանձնակի նշում ենք Ջազի միջազգային օրը, որն արդեն իսկ հասցրել է սիրվել ու գնահատվել ոչ միայն արվեստասեր երևանցիների, այլև մեր քաղաքի օտարերկրացի բազմաթիվ հյուրերի կողմից:
Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ ջազային երաժշտության բոլոր հեղինակներին ու կատարողներին մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ ներշնչանք ու նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր սիրելի մայրաքաղաքի մշակութային ջերմ մթնոլորտի:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ