Նորանշանակ զույգը չպետք է երկար ժամանակ նշանված մնա

ամուսնությունԱմուսնությունը մարդու կյանքում տեղի ունեցող կարևորագույն և ամենապատասխանատու իրադարձություններից է:  Գրեթե բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից, ինչ-որ ժամանակ երազել են հեքիաթային հարսանիքի,  երջանիկ ու ներդաշնակման ընտանեկան կյանքի մասին:

ՙՙՃիշտ է ներկայում հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց դրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի կոշիկ գողանալը, որը վերադարձնում էին ֆինանսական փոխահատուցում ստանալուց հետո միայն, կամ դուռ բռնելը,  երբ սրով պահում են դուռը` խոչընդոտելով հարսին տնից դուրս հանելը՚՚,- archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց պատմաբան Ագապի Հովնանյանը:

Ըստ հին հայկական ավանդույթի զույգերն ամուսնանում էին առանց միմյանց տեսնելու՝ ծնողների ընտրությամբ: Տղայի չափահաս դառնալուց հետո ծնողներն ու բարեկամները սկսում էին նրա համար աղջիկ փնտրել: Նշանադրության արարողության ժամանակ ապագա հարսն ընդունում էր տղայի ընտանիքի նվիրած ոսկե զարդն ի նշան համաձայնության:   Նորանշանակ զույգը չպետք է երկար ժամանակ նշանված մնար. որպես կանոն հարսանիքը կազմակերպվում էր նշանադրությունից մեկ կամ երկու շաբաթ անց:

Պատմաբանի համոզմամբ այժմ հարսանիքից առաջ ընթանում են բանակցություններ հյուրերի քանակի, հարսի շորի եւ այլնի շուրջ. ամեն մի մանրուք կարևորվում է: Հատուկ ուշադրություն է դարձվում հրավիրատոմսերին, քանզի դրանցով ընդգծվում է հրավիրյալ անձի կարեւորությունը:

Սակայն հարսանեկան ճամփորդությունը ամենակարևոր հանգամանքներից մեկն է նոր ամուսնացած զույգի սերն ու հարաբերությունները ամրապնդելու համար, այդ պատճառով զույգերը մեծամասամբ նախապատվությունը տալիս են առավել ռոմանտիկ վայրերին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ակտիվիստները 181720 դրամ անձամբ փոխանցել են դերասանին

օգնություն, Կարեն ՄկրտչյանԴերասան, տաղանդավոր ու բարի, հոգատար, համով, հոտով, հումորով, լավ մարդ Կարեն Մկրտչյանին փորձում են օգնել բոլորը` ծանոթ, հարազատ, բարեկամ, հարեւան, ընկեր, երկրպագու, անծանոթներ: Հայ հայտնիները սոցիալական ցանցերի, լրատվական կայքերի, զանազան թռուցիկների ու պայքարի ձեւերով հասնելու են իրենց նպատակին, իսկ նպատակը մեկն է` փրկել իրենց ընկերոջ կյանքը: Սիրված դերասանը կորցրել է քայլելու ունակությունն ու գամվել սայլանկին: Երեւան քաղաքի կենտրոնական մասում գրեթե ամեն օր հնարավոր է տեսնել ակտիվիստների կամ ուսանողների, ովքեր փորձում են թեկուզ չնչին դրամներով օգնել դերասանին:

Վերջերս ակտիվիստների կողմից հավաքված հասույթը` 181720 դրամ, օրվա վերջում անձամբ հանձնվեց Կարեն Մկրտչյանին: Միջոցառմանը մասնակցեցին նաև մի քանի շնորհալի երիտասարդներ, ովքեր երաժշտական գործիքների նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական երգեր: Դպրոցահասակ երեխաներից մինչև տարեց հասակի մարդիկ իրենց օգնությունը ցուցաբերեցին և առողջություն մաղթեցին Կարենին:

Ակտիվիստ Լալա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դժվար կացության մեջ գտնվող մարդուն անհրաժեշտ է օգնել, կապ չունի, թե նա սիրված ու ճանաչված է, թե ոչ.

ՙՙԱյսօր մարդկությունն է գնահատվում, մարդասիրական արարքը ի վերուստ է տրված, պետք է հոգ տանել, աջակցել, օգնել ու կարեկցել: Ցանկացած մեկի հետ կարող է նման դեպք պատահել, եթե որոշակի գումար տրամադրելով կարելի է օգնել ինչ որ մեկի կյանքը փրկելուն, ապա անհրաժեշտ եւ պարտադիր է դա անել՚՚:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Մարդը ռեալ կյանքում մնում է միայն ֆիզիկապես. Վարդան Դանիելյան

համացանցՀամացանցից կախվածություն ձեռք բերելը նշանակում է, որ մարդը ամեն օր, տարբեր ժամերի կամ հնարավոր է նույնիսկ ամեն օր նույն ժամին անհաղթահարելի ցանկություն է ունենում մտնել համացանց: Ժամանակի ընթացքում դա դառնում է կենսական պահանջ, և մարդն ուղղակի այլևս չի կարողանում պայքարել այդ գայթակղիչ ցանկության դեմ:

ՙՙՄարդն վիրտուալ միջավայրում  անցկացնում է  իր ազատ ժամանակի մեծ մասը: Այն պահերին, երբ մարդը չի կարողանում մտնել  համացանց, միեւնույնն է, նրա  ուղեղի մի մասը շարունակում է մտածել դրա մասին: Այլ կերպ ասած` մարդը ռեալ կյանքում մնում է միայն ֆիզիկապես, մտովի նա տեղափոխվում է դեպի իր ստեղծած վիրտուալ աշխարհը…՚՚,-archive2.ankakh.com -ի հետ զրույցում նշեց ծրագրավորող Վարդան Դանիելյանը:

Ամենասարսափելին այն է, որ մարդը կարող է  սիրահարվել հենց իր  վիրտուալ աշխարհում ապրող որևէ այլ վիրտուալ բնակչի:  Այս երևույթն երբեմն անխուսափեի է եւ  մեր օրերում շատ տարածված:

Ծրագրավորողի համոզմամբ  ինքնին համացանցից օգտվել իմանալը և այնտեղ արագ կողմնորոշվելը դարձել է մեր օրերի հրամայականը:Համացանցից չօգտվել նշանակում է զրկել ինքդ քեզ ինֆորմացիայի աղբյուրներից: Սակայն այն միտքն, որ առանց համացանցի և սոցիալական կայքերի կյանքը կյանք չէ միանգամայն անհեթեթություն է:,

Համացանցից կախվածություն ունեցողների մոտ ամբողջ օրն անկողմնորոշվածության զգացում է տիրում: Նրանք  բառացիորերն չգիտեն ինչ պետք է անեն ամբողջ  օրվա ընթացքում:

Սոցիալական կայքերում մարդկանց գրանցման պատճառը մեկն է` մարդիկ փակում են իրենց ինքնությունը,չեն ցանկանում ցույց տալ,թե ինչպիսին են իրենք իրականում ու կարողանում են իդեալական երևալ: Իսկ այն մարդիկ ովքեր իրական են ու անկեղծ բաց են առերես շփման համար ու ապրում են ռեալ կյանքով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Միանշանակ մեղադրել մանկապղծին սխալ է. Աննա Ավետիսյան

մանկապիղծՄանկապղծությունը միշտ էլ եղել է ու կլինի, բայց այն շատ դեպքերում չի բարձրաձայնվում մեր երկրում:

Շատ դեպքերում նման սարսափելի ու դաժան մանկություն են ունենում անապահով ընտանիքի երեխաները, որովհետև այդ մանկապիղծը դիմելով այդ քայլին գիտի, որ տվյալ մանուկի ետևում հենարան չկա:

ՙՙՄանկահասակ մարմնավաճառները այնքան մեծ պահանջարկ են վայելում մեր հասարակությունում, որ նույնիսկ ոստիկաններն են օգտվում այդ ծառայությունից, բայց անվճար, այն էլ իրենց աշխատանքի ժամին, և շատ հաճախ ստիպում համագործակցել իրենց հետ: Կան նաեւ բռնի ուժով տիրանալու, իրենց անբարո ցանկությունները իրականացնելու դեպքեր, որը հետագայում մեծ հոգեբանական հետք է թողնում երեխայի հոգում. հիմնովին փոխում է նրա կյանքը՚՚,- archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց սոցիալական աշխատող Աննա Ավետիսյանը:

Կան նաեւ դեպքերը երբ հայրը կամ ինչ որ մեկը, առևանգում է ու իր տան նկուղում սեռական աղախին է դարձնում անչափահասներին, կամ էլ հենց սեփական երեխային: Մանկապղծությունը բումերանգի էֆեկտով է օժտված, պղծված երեխան մեծանում է ու դառնում մանկապիղծ: Վերջերս ռուսական առաջատար հեռուստաալիքով եթեր էին հեռարձակում հաղորդում նվիրված մանկապիղծներին, և այնտեղ միանշանակ բոլորը պնդում էին, որ պետք է մանկապիղծներին մահապատժի ենթարկել:

Սոցիալական աշխատողի պնդմամբ մանկապղծության  մասին իրազեկությունը, հասարակական ընկալումը, իրավական սահմանումը և քրեական պատժելիությունը տարբերվում են երկրից երկիր, ինպես նաև տարբեր ժամանակաշրջաններում։ Միանշանակ մեղադրել մանկապղծին սխալ է. պետք է փնտրել ու գտնել նրա գործողությունների բուն շարժառիթը ու լուծում տալ խնդրին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Գուշակների մոտ ընդունված չէ գին ասել. Աշխեն Մուրադյան

գուշակԳուշակների թիվը մեր երկրում պարզելն անհնար է: Նրանք հարկային մարմիններում եւ Ազգային վիճակագրական ծառայությունում չեն գրանցվում:

ՙՙՀնարավոր է, որ  նրանք ինչ-որ ՍՊԸ-ի անվան տակ գրանցվում են, բայց գործունեության մեջ չեն գրում, թե իրականում ինչով են զբաղվելու եւ իրականում` անհնար է պարզել, թե քանի նման գործունեություն ծավալած կազմակերպություն կամ անհատ կա՚՚,-archive2.ankakh.com -ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Աշխեն Մուրադյանը:

Եւ չնայած այս ամենին, Հայաստանում կան մի շարք գուշակներ, որոնք ամենահայտնին են: Նրանց մասին առասպելներ է պատմվում, նրանց այցելելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, երբեմն` ծանոթներ, ու պետք է օրերով հերթ կանգնել: Ավելին` ոմանք էլ ունեն իրենց ՙՙանձնական գուշակները՚՚, որոնց դիմում են անելանելի իրավիճակներում: Թեեւ գուշակները եւ գուշակությունները շատ տարածված են Հայաստանում, այնուհանդերձ, մեզանում օրենսդրորեն որեւէ կերպ չի կարգավորվում նրանց գործունեությունը: Գուշակներին վերաբերող որեւէ իրավական ակտ, նորմ, օրենք չկա: Բայց խնդիր այն է, որ եթե նրանց ծավալած գործունեություն շահույթ ստանալու նպատակ է հետապնդում, ապա պետք է գրանցվեն որպես անհատ  ձեռնարկատեր, ինչը թերեւս չի արվում:

Սոցիոլոգի համոզմամբ գուշակների մոտ ընդունված չէ գին ասել, ավելին` նույնիսկ կա տարածված արտահայտություն ՙՙ իրեն հարգող գուշակը երբեք գին չի ասում, ասում է` ինչքան կտաս, կտաս՚՚: Իսկ մարդիկ հաճախ վախենում են քիչ գումար տալ` մտածելով, որ իր հետ մի վատ բան չպատահի հետագայում: Կախված գուշակության տեսակից` տարբեր է դրա համար վճարվող գումարը: Այսօր մեզանում  գուշակությունների ամենատարածված ձեւերն են սուրճի բաժակ նայելը, թղթախաղի քարտերով գուշակելը, մոմ, արճիճ հալացնելը, ձեռքի ափի գծերով գուշակություն անելը: Դրանցից ամենամատչելիները սուրճի գավաթ նայելն է ու թղթախաղի քարտերով գուշակություններ անելը:

Գուշակությունը նոր երեւույթ չէ.  դա սոցիալական ինստիտուտ է եւ ինչ-որ տեղ օգնում է, որ մարդիկ կարողանան իրենց դնել որոշակի փորձության մեջ եւ գտնել իրենց տեղը այս կյանքում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ավտովթար Տեղ գյուղի մոտակայքում (թարմացված)

ԱվտովթարՄարտի 8-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-12 միջպետական ավտոճանապարհի 27-րդ կմ-ին՝ Տեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ահազանգը գրանցվել է նաև ԼՂՀ-ի ՃԿԿ-ում և այնտեղից դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30ՍՍ236 և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 735LS62 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Ա-ը (ծնվ. 1958թ.) և երկու ուղևորներ՝ Վ. Պ.-ը (ծնվ. 1960թ.) և Գ. Մ.-ը (ծնվ. 1958թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը դուրս են բերվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂՀ Բերձոր քաղաքի ԲԿ, իսկ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:
ԼՂՀ փրկարար ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Անկախ

Հեծանվային երթ ու տոնական ծաղիկներ՝ անցորդ կանանց ու աղջիկներին

հեծանիվԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի միջոցառումների համատեքստում  150 հեծանվորդներ, Երևանի դրոշով զարդարված հեծանիվներով, յուրօրինակ երթ են կազմակերպել, որի ընթացքում տոնական ծաղիկներ ու նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհավորական բացիկներ են բաժանել աղջիկներին ու  կանանց:

Երթուղին մեկնարկել է «Ազատության» հրապարակից, շարունակվել Մաշտոցի պողոտայով՝ մինչև Երևանի քաղաքապետարան, այնուհետ՝ Հանրապետության հրապարակ և հասել մինչև Կարապի լիճ: Միջոցառմանն  ակամայից մասնակից դարձած կանայք ու աղջիկները շնորհակալություն են հայտնել յուրօրինակ նախաձեռնության համար:

 

Անկախ

Աղասին խոշոր չափի խարդախության համար կալանավորվել է

 ԱղասիՄարտի 7-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Աղասի Ա.-ն, որը 2003 թ. փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Անկախ

Անցյալ շաբաթ շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

ՊԲ,պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գոծողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Անկախ

Մահվան մղումը գերակշռում է ապրելու մղումին

ինքնասպանությունԻնքնասպանություն կամ սեփական գոյության դադարեցում բռնությամբ.   շարժառիթները տարբեր են, մեկը մյուսին նման կամ ոչ այնքան: Դրանց պատճառները միշտ կարելի է վերլուծել, երկար դատողություններ անել, սակայն բուն պատճառը, այնուամենայնիվ, մնում է անհայտ, որովհետեւ ինքնասպանն այն տանում է իր հետ:

ՙՙԵթե մահվան մղումը գերակշռում է ապրելու մղումին՝ անձի համար ստեղծվում է լարված իրավիճակ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել ինքնասպանության: Ցավոք, ինքնասպանությունների թիվն ավելացել է: Գրեթե ամեն օր լսում ենք այն մասին, որ ինչ-որ մեկը ինքնասպանություն է գործել կամ փորձել է գործել: Մինչդեռ անցյալում մեր ժողովրդի մեջ շատ խիստ նստած էր այն համոզմունքն ու հավատքը, որ անկախ անելանելի վիճակից, հուսահատական դրությունից՝ ինքնասպանությունն աններելի մեղք է՚՚,-Անկախի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Նարե Դավոյանը:

Այն մարդն, ով նախապատրաստվում է ինքնասպանության՝ այդ մասին այս կամ այն կերպ ազդարարաում է, դա երեւում է նրա վարքում, դատողություններում: Այդպիսի ահազանգներին միջավայրը պետք է ուշադիր լինի եւ եթե նկատում է, ապա կարող է միջամտություն կատարել եւ ինքնասպանությունը կանխել:

Սոցիոլոգի համոզմամբ այն ահազանգերը, որոնք հնչեցնում է անձը, շատ կարեւոր են. բացի այդ դրանցից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ինքնասպանությունների վիճակագրության ընդհանուր տեսքին եւ կարելի է առանձնացնել ճգնաժամային տարիքներ:

Պատանեկության տարիքում անձը գիտակցում է, որ կարող է իրեն վերարտադրել, կյանքի այդ փուլում գալիս է նաեւ սեփական մահվան գիտակցությունը, մինչ այդ երեխան գիտի մահվան մասին ինչ-որ բաներ: Ինքնասպանության ռիսկը մեծանում է նաեւ կյանքի միջնագծում, այն քողարկված ընթացք ունի եւ շատ դեպքերում չի արտահայտվում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հետախուզվողին հայտնաբերելուց հետո ոստիկանները նրա մոտ դանակ են հայտնաբերել

դանակ-290x225Մարտի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 8 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արման Գ.-ին, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` խուլիգանական դրդումներով) և 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքներով:
Բաժնում` խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը` 21.5 սմ, իսկ շեղբինը` 10 սմ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Դիակ` հրդեհված բնակարանի պատշգամբում

այրված դիակՄարտի 5-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքում հրդեհ է նկատվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Անդրանիկի փողոցի 10 շենքի թիվ 50 բնակարանի պատշգամբում, որտեղ հայտնաբերվել է 1935 թ. ծնված Շողակաթ Խաչատրյանի այրված դիակը:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

ՙՙՄենք ենք, մեր Կարենը՚՚ խորագրով բարեգործական համերգ

կարեն մկրտչյան2013թ.-ի  դեկտեմբերի 26-ի գիշերը դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել:  Դաժան ծեծի հետևանքով նա  գամված  է անվասայլակին ու բուժում էր ստանում տան պայմաններում, սակայն  նրա վիճակն այժմ գնալով վատթարանում է: Դերասանի բուժումը հնարավոր է անցկացնել Գերմանիայում կամ Իսրայելում եւ դրա համար անհրաժեշտ է 80 հազար եվրո, որը դերասանի ընտանիքը չունի:

Կարեն Մկրտչյանի մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 Հոդվածի 1-ին մասի  4 կետի համաձայն: Այս տեղեկությունները ստացված են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում Facebook սոցիալական ցանցում արդեն ստեղծված  ՙՙՕգնենք Կարեն Մկրտչյանին՚՚ խմբի ակտիվ մասնակից Աննա Սարգսյանի խոսքով ՙՙԺողովուրդ՚՚ օրաթերթի հետ զրույցում Կարենը պատմել էր տեղի ունեցածի մասին և ասել էր, որ ոչ մի թշնամի չունի ու, առհասարակ, որևէ մեկի հետ էլ խնդիներ չի ունեցել։ Գիշերը՝ ժամը 2:00-ի կողմերը, թատրոնից տուն վերադառնալիս ձայներ է  լսել ու անկախ իրենից շրջվել է: Նա գլխին ուժգին հարված է ստացել ու ուշագնաց եղած վիճակում մնացել միջանցքում: Նրա համոզմամբ  Կարենն ամենն իր հետ որևէ կապ չունի, քանի որ ինքը այնպիսի կյանքով չի ապրել, որ իր հետ այդպես վարվեին։

Աննան նշեց նաեւ, որ Մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենոլու ՙՙՄենք ենք, մեր Կարենը՚՚ խորագրով բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվելու է դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին: Համերգին մասնակցելու  են հայկակակն էստրադայի համարյա բոլոր աստղերը: Դերասանի բուժման համար ստեղծվել են հատուկ հաշվեհամարներ UNIBANK AMD 24100265048901, USD 24100265048902, EURO 24100265048903  քաքաքացիների փոխանցումների համար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Դատապարտյալի կինը, «Ջիպ»-ի ուղևորը և «Տոյոտա Պրադո»-ի վարորդը թմրամիջոց շատ էին սիրում

թմրամիջոցՄարտի 4-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության  ԹԱՇԴՊՎ, Քանաքեռ-Զեյթունի, Հրազդանի բաժինների և ՀՀ ԱՆ ՔԿ վարչության ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, իրացնելու և գործածելու կասկածանքով, Ազատության պողոտայի, Պարույր Սևակի և Թբիլիսյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գուլիա Դ.-ն: Խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվել է  «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 5 հաբ և  նույն հաբի 3 կտոր, որոնք, ըստ նրա հայտարարության, իր ամուսին` ՀՀ ԱՆ «Կոշ»  ՔԿՀ դատապարտյալ, 1980 թ. ծնված  Ալեքսանդր Վ.-ի խնդրանքով Թբիլիսյան խճուղում իրեն է փոխանցել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը: Նույն օրը Երևան-Սևան մայրուղու 39-րդ կմ-ում գտնվող նախկին ՃՈ անշարժ հենակետի մոտից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Իշխան Մ.-ն, իսկ ժամը 20.00-ին նշված վայրից` 1957 թ. ծնված Խաչատուր Մ.-ն` իր  «Տոյոտա Պրադո»  մակնիշի ավտոմեքենայով: Վերջինս մինչև բաժին բերման ենթարկվելը` ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել մի քանի փաթեթ: Նշված վայրից հայտնաբերված 4 փաթեթների մեջ առկա են եղել 1.2 գ և 1.3 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, ծխախոտի փայլաթղթի մեջ փաթեթավորված «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող  դեղահաբ և դեղահաբի 2 կտոր: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

 

ՆՈՐՈՒՅԹ. ՀՀ ոստիկանության կայքէջը` ձեր հեռախոսում և պլանշետում

ոստիկանության կայքէջԱյսուհետև Google play հավելվածների առցանց շուկայում հասանելի է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջի «Police of RA» հավելվածը, որն անվճար կարող են ներբեռնել «Android» համակարգից օգտվողները: Ծառայությունը հնարավորություն կընձեռնի սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով առցանց հետևել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջին, youtube-յան, ինչպես նաև ֆեյսբուքյան էջերի թարմացումներին: Հավելվածը ներառում է նաև ոստիկանության ստորաբաժանումների հասցեները` Google-ի արբանյակային քարտեզի նշումով, «Թեժ գծի» հեռախոսահամարները, բաղկացած է «Ուղիղ միացում», Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների և «Առցանց հարցում» համակարգից և այլ կարևոր բաժիններից: Մի խոսքով` ՀՀ ոստիկանության ամբողջ կայքէջը` ձեր հեռախոսում և պլանշետում: Շուտով հավելվածը հասանելի կլինի նաև «IOS» համակարգից օգտվողների համար, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Անկախ