Ադրբեջանում հայտնված Արսեն Խոջայանը, հավանաբար, կփոխանցվի Հայաստանին

արսեն խոջայանԱկնկալվում է` հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացին այսօր կվերադարձվի Հայաստանին, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

 

Ադրբեջանի զինծառայողների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել է, որ այս ընթացքում Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Ղազախի շրջանում են և բանակցություններ են վարում հայկական կողմի հետ։ Բանակցություններից հետո Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանը, հավանաբար, կփոխանցվի Հայաստանին։

 

Արսեն Խոջայանը մարտի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Հարցաքննության ընթացքում նա ասել էր, որ ադրբեջանական կողմ է անցել սխալմամբ, երբ արածեցնում էր հոտին ։

 

  Անկախ

ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանոցի տանիքի վրա

1144-390x290

Նյու Մեքսիկո նահանգում բուժծառայության ուղղաթիռը, հազիվ օդ բարձրացած` ընկել է հիվանդանոցի տանիքին:

Ուղղաթիռում 3 մարդ է եղել. Օդաչուն վիրավորվել է, իսկ բուժակն ու բուժքույրը` վախեցել:

Նման պատահար եղել է 2013-ին, Սոմերվիլում: Ուղղաթիռը Մեմֆիսից Բոլիվար էր թռչում` հիվանդի ետևից: Սակայն, մի քանի րոպեից ուղղթաիռի հետ կապն ընհատվել է: Այն ժամանակ վթարի հետևանքով 3մարդ է զոհվել:

Անկախ

 

Ինքնաթիռի որոնման ժամանակ էկոլոգիական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել

1145-390x290Մալազիական Malaysia Airlines ինքնաթիռի որոնումների ժամանակ պարզվեց, որ Հնդկական օվկիանոսում աղտոտվածության մակարդակը   գերազանցում է նորմը:

Որոնումների ժամանակ հարյուրավոր խոշոր օբյեկտներ են հայտնաբերվել, որոնցից մի քանիսը կորուսյալ նավերի բեկորներ են: Հայտնաբերվել են նաև  ձկնորսական պարագաներ ու ահռելի քանակությամբ աղբ:

Մասնագետները նշում են, որ  սննդի համար նախատեսված  մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաներն այսօր արդեն մեծ խնդիր են:

Ինչ վերաբերում է մալազիական անհետացած ինքնաթիռին, ապա դրա որոնումները  Հնդկական օվկիանոսում շարունակվում են մինչ օրս:

Անկախ

Հունաստանի բանկի առջև պայթյուն է եղել

o_889059

Պայթուցիչով լիցքավորված ավտոմեքենան պայթել է Հունաստանի բանկի առջև: Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 10-ի գիշերը: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չկա: Շենքն էլ աննշան է վնասվել:

Պայթյունը  նախապես մանրամասն պլանավորված էր: Անանուն անձը հեռախոսով ոստիկանությանը զգուշացրել է ահաբեկչության մասին: Նա հայտնել է, որ Հունաստանի բանկի մոտ ականապատ մեքենա է կայանել:

Պատահարի վայրը ոստիկանությունն այժմ շղթայել է:

Անկախ

Դատարանը կորոշի, թե Բերլուսկոնին ինչպես կկրի պատիժը

o_912129

Միլանում նիստի է  պատրաստվում դատավորների հանձնաժողովը, որն այսօր կորոշի, թե ինչպես պետք է կրի պատիժը նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: Նա մեղադրվել է  հարկերի ու իր սեփական Mediaset ընկերության հաշիվներում ֆինանսական մեքենայությունների պատճառով :

Իտալիայի բարձրագույն դատական ատյանը 2013-ի օգոստոսի 1-ին Վճռաբեկ դատարանի նիստից հետո հաստատեց վերջնական դատավճիռը` 4 տարվա բանտային  կալանք ու 2 տարվա` ղեկավար գործունեության արգելք: 77-ամյա Բերլուսկոնին հեռացվել է իտալական սենատի կազմից ու զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Սակայն նա ճաղերի ետևում չհայտնվեց ու նորից օրենքով: Տարեց մարդկանց իտալական օրենսդրության համաձայն, ոչ ծանր հանցագործությունների համար` ինչպիսին ասենք հարկերից խույս տալն է կամ էլ ֆինանսական ստվերային ֆոնդեր ստեղծելը, բանտ չեն ուղարկում:

Սակայն, անպատիժ էլ Բերլուսկոնին չի մնա:

Առաջարկվում է պատժի այլընտրանքային տարբերակ` տնային կալանք կամ էլ հանրօգուտ աշխատանք: Հիմա Միլանում պետք է որոշեն, թե որն են այդ երկուսից ընտրելու: Իսկ վերջնական դատավճիռը կհնչեցնեն ապրիլի 14-ին:

Օրացույցի այս օրը

2899

Այսօր Դիմադրական շարժման միջազգային օրն է. նվիրված է բոլոր նրանց, ովքեր դիմադրել են ֆաշիստներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երրորդ ռեյխի օկուպացրած տարածքներում:

Հերթական ինքնասպանությունը ադրբեջանական բանակում

ինքնասպանություն ադրբեջանական բանակումԱդրբեջանի պաշտպանության նախարարության՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել: Զինծառայող Ալեքբերով Սամիր Սարհանը կախվել է, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է փաստը: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

ԱՄՆ-ում աշակերտը դանակով հարվածել է ավելի քան 22 մարդու

ԱՄՆԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում  դեռահասը դանակով հարձակվել է միջնակարգ դպրոցի աշակերտների վրա: Նա այժմ ձերբակալված է և կանգնած դատարանի առաջ: Ճշտված տվյալների համաձայն վիրավորվել է 22 մարդ, երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Չնայած հանցագործը 16 տարեկան է, նրան դատելու են ինչպես չափահասի: Հիմնական հոդվածն է “մահափորձ”: Փենսիլվանիա նահանգի Մարիսվիլի միջնակարգ դպրոցի աշակերտը կոտորածը սկսել է պարապմունքի ժամանակ:Ականատեսների վկայությամբ նա զինված է եղել երկու խոհանոցային դանակներով և հարվածել է աջ ու ձախ, առանց ծպտուն հանելու:Մի քանի րոպեից դպրոցում միացել է հրդեհային ազդանշանը և աշակերտներին հրամայել են անմիջապես հեռանալ շենքից:

“Սկզբում միացավ հրդեհային ազդանշանը: Այդ պահին ես մոտենում էի ելքին և տեսա հատակին արյուն: Ես մտածեցի, որ ինչ որ մեկի քթից արյուն է եկել, -պատմել է աշակերտ Զակ Ամսլերը: — Իսկ հետո լսեցի  աղջիկներից մեկի ճիչը, որ իրեն դանակով հարվածել են”:”Չի կարելի ասել, որ ես շատ զարմացած եմ,  — ասել է մեկ այլ աշակերտ Ջոշուա Վեյջաեսը: — Նմանատիպ դեպքեր տարին մեկ անգամ չէ, որ կատարվում են: Սակայն երբեք չես կարող ենթադրել, որ դա կկատարվի քեզ հետ և կտուժեն քո ընկերները..”: Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Մայիսի 13-ին կկայանա Իրան-«վեցնյակ» բանակցությունների 4-րդ փուլը

May 13 ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անցկացվող բանակացությունների 4-րդ փուլը կկայանա մայիսի 13-ին` կրկին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Քեթրին Էշթոնն այն կարծիքին է, որ բանակցությունների նախորդ երեք փուլում կողմերն արդյունավետ խորհրդակցություններ են անցկացրել, միջուկային ծրագրերի իրականացման հարցում վերացրել են մի շարք հակասություններ և հիմք են նախապատրաստել վերջնական համաձայնագրի համար:

Այս բանակցությունների արդյունավետության վկայությունն է 2013-ի նոյեմբերի 24-ին կնքած լրացուցիչ համաձայնության պայմանագիրը, որի կատարումը սկսվել է հունվարի 20-ից:

Այս մասին տեղեկացնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:

 

Թիրախավորել զգայուն կետը

շահանՔեսաբահայության զորակցության եւ միաժամանակ կատարվածի մեջ Անկարայի դերակատարության բացահայտման եւ բողոքի քարոզչաքաղաքական գործողությունները ստացել են համահայկական թափ եւ տարողություն:

Միջազգային հանրության եւ պաշտոնական կառույցների մոտ այս հարցի արծարծումը վառ պահելու միտող հատկապես ռուսական քաղաքականությունը եւս սուր կերպով զգալի է: Մինչ ուշանում է սիրիական բանակի հակահարվածը` տեղի տալով այն մեկնաբանությանը, որ Քեսաբի գրավման եւ քեսաբահայության տարհանման (հաճախ օգտագործված տեղահանման) երեւույթը ռուսական կողմը դեռեւս պիտի օգտագործի իբրեւ Ղրիմի դիմաց հակակշիռ գործողություն:

Աննկատ չէ նաեւ այն տեսակետը, որ զինյալ խմբավորումների մեկտեղմանը եւ դեպի սիրիական տարածքներ ներքաշմանը պիտի հետեւի նրանց մաքրագործման մի մեծ գործողություն:

Այս բոլորը քաղաքական մեկնաբանություններ են, որոնք կարող են չիրականանալ կամ որոնք քարոզչական պատերազմի պարունակում իբրեւ փորձի փուչիկներ կարձակվեն այս կամ այն վերլուծական կայքի հետեւում կանգնած քաղաքական ուժի կողմից:

Անկարան այս բոլորի մեջ պիտի փորձի շրջել այն դիմագիծը, որը միջազգային հանրությունը ընկալում է իր նկատմամբ: Առավելագույն լուսարձակներ կբացվեն Թուրքիայի կողմից թուրքական տարածք տարված քեսաբցիների նկատմամբ գերհյուրընկալություն ցուցադրելով:

Քեսաբը իբրեւ մարդկային աղետ ներկայացնելու ռուսական քաղաքականությունն ու թուրքական գերհյուրընկալության ցուցադրությունները թվում է, որ որոշ ժամանակի համար պիտի շարունակվեն:

Մինչ այդ, մենք հեռու չենք ապրիլյան ոգեկոչական ձեռնարկներից: Այստեղ քարոզչաքաղաքական նյութերի սահմանազատումը անհրաժեշտ է: Ցուցական գործողությունների ընթացքում հասկանալի է, որ զգացականությունը իր մեծ տեղն է գրավում: Ամբոխային տրամաբանությունը իր հաստատած օրինաչափությունները ունի եւ նման զեղումնային պոռթկումներ չակնկալելը իրատեսական չէ:

Ժողովրդային դրսեւորումների եւ պաշտոնական հայտարարությունների միջեւ տարբերությունները զգալի են իհարկե: Երկրորդի դեպքում բովանդակային եւ մանավանդ քաղաքական նուրբ անկյունների հաշվարկ կատարող միտումները գերակշիռ են: Դրանք են, որ հետեւանքների հաշվարկն են անում եւ ըստ այնմ քաղաքական բառապաշար եւ ուղերձների փոխանցման եղանակներ ճշտում:

Հիմա պահն է թիրախավորված քարոզչական աշխատանքի ճշտման: Քեսաբի հարցը, որ ստացել է միջազգային հնչեղություն, որեւէ ձեւով պետք չէ զուգահեռել ցեղասպանության հետ: Սա ոչ միայն օգտակար չէ, այլեւ ընդհանուր ռազմավարական մոտեցմանը վնասակար: Հայ հրապարակագրության հետեւողները գիտեն, որ Սումգայիթի եւ Բաքվի դեպքերը նույնիսկ չեն բնութագրվում «ցեղասպանություն» բառեզրով. որոշ ժամանակ հետո էր, որ այդ դեպքերը բնութագրվեցին «եղեռնագործություն» բառակապակցությամբ: Բառերը, հասկացողություններն ու զուգահեռները ավելի քան կարեւոր են այս դեպքում:

Քեսաբի հարցի արծարծման մեջ հայկական կողմը քարոզչաքաղաքական գործողությունների կազմակերպման իր աշխատանքների ընթացքում հստակ թիրախներ ընտրելու հարկադրանքի առջեւ է: Հայտնապես այստեղ հայկական թեմայի վրա կենտրոնացումը այնքան արդյունքներ չի ապահովում: Աշխարհաքաղաքական այլ կենտրոնները շարունակում են հայկական թեման, բնօրրանից դուրս գտնվող հայ գաղթականության իրավիճակը  բարձրագոյւն տարողություններով օգտագործելու միտումներ դրսեւորել: Բացառված չէ, որ Թուրքիա տարված հայ գաղթականության փոքրաթիվ երեւույթը թուրքական մեծ լուսարձակներ խլի Անկարայի կողմից հայտարարված «հայրենադարձության» մարտավարական խաղերի պարունակում:

Հայտնապես, զգայուն կետը ոչ հայկական թեման է. Անկարայի կողմից միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, զինման եւ տարանցիկ ճանապարհ հարթելու իրականությունը: Սրանով էլ բացատրվում է Թուրքիայի արտգործնախարարության բանբերի հայտարարությունը, թե ամոթալի զրպարտանք է եւ անհիմն մեղադրանք ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ասածը, թե Քայիդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը Քեսաբի վրա հարձակումը կազմակերպելու համար:

Սա է զգայուն կետը, թիրախը, որը իբրեւ նշանակետ պետք է նկատի ունենա հայկական կողմը:

 

Շահան Գանտահարյան

«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր

 

Իրաքում ուժի մեջ կմտնի 9տարեկանից փոքր երեխաների հետ ամուսնության օրենքը

իրաքԻրաքում աղմկալից օրենք է ընդունվել: Շուտով երկրում կարելի է ամուսնանալ ինը տարեկանից փոքր աղջկա հետ; Արևմտյան դիտորդների կարծիքով այդ կարգը իշխանությունները ընտրություններից առաջ հատուկ են առաջ քաշել, որպեսզի բավարարեն շիիթական ընտրազանգվածին, հաղորդում է   The Telegraph-ը:

Վերլուծաբանների կարծիքով, շիիթների մեծ մասը նոր ընտանեկան օրենքի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն, ինչը չի կարելի ասել իրավապաշտպանների մասին, որոնք դեմ են այդ սարսափելի նորամուծություններին: Իրաքում ընտրությունները կկայանան ապրիլի 30-ին: Մինչ այդ վերոհիշյալ ամուսնությունների մասին օրենքը ուժի մեջ կմտնի:

Այժմ իրաքցի աղջիկները կարող են ամուսնանալ 15 տարեկանում, իհարկե ծնողներից թույլտվություն ստանալուց հետո: Առանց ավագների թույլտվության նրանք կարող են ընտանիք կազմել միայն 18 տարեկանից: Հաշվի առնելով, որ տեղի կանոններով ամուսնությունից հետո կինը դառնում է ամուսնու սեփականությունը, նոր օրենքի ընդունումը աղջիկների համար սարսափելի կլինի: Շարունակությունը կարդացեք այստեղ:

 

Անկախ

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերով վահանակներ են տեղադրվել

ցեղասպանություն ԱՄՆ-ի հայկական լոբին Հայոց ցեղասպանության 100-ամյակին  և առաջիկա ապրիլի 24-ին ընդառաջ քարոզչական ակտիվ աշխատանքներ է սկսել: Հայտնի է, որ ցեղասպանությունը դատապարտող և այն ճանաչելու կոչեր պարունակող վահանակներ են պատրաստվել, որոնք ողջ ապրիլ ամսվա ընթացքում տեղադրված են լինելու Բոստոն քաղաքում: Վահանակները, որոնք տեղադրվելու են նաև Ուոթերթաունում, Քեմբրիջում և Օքսֆորդում, պատրաստվել են «Peace of Art» ընկերության ֆինանսավորմամբ: Այս նախաձեռնությունը չի վրիպել թուրքական մամուլի ուշադրությունից: Մասնավորապես վահանակների տեղադրմանն է անդրադարձել «Turkish NY» կայքը:

 Անկախ

Թուրքիայում ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդաօղլուի վրա հարձակված անձը ԱԶԿ-ի անդամ է եղել

kilicdaroglu Ինչպես արդեն հաղորդել էինք, երեք Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խորհրդարան մտնելիս հարձակման էր ենթարկվել՝ դեմքին ստանալով մի քանի բռունցքի հարված: orhan ovetԱհա  թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ այսօր պարզ է դարձել, որ Քըլըչդարօղլուի վրա հարձակված անձը ԱԶ կուսակցության անդամ Օրհան Օվեթն է: Կուսակցության փոխնախագահ Հուսեյին Չելիքը հայտարարել է, որ Օվեթը հեռացվել է ԱԶԿ-ից:

Անկախ

Ղրիմում պահանջում են Սիմֆերոպոլը անվանել Պուտին

ՂրիմԿերչիում տեղի ունեցած ցույցի ժամանկակ ռուսամետ «Ռուսական միասնություն» կուսակցությունը առաջարկել է վերանվանել Սիմֆերոպոլը քաղաք Պուտին:  Ցույցը ուղղված էր ընդդեմ քաղաքապետի դեմ  և նվիրված էր ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ժամանմանը: Այս մասին հաղորդում է  BBC –ն:

«Ես առաջարկում եմ, որ Սիմֆերոպոլի կենտրոնական հրապարարկում Պուտինի արձանը կանգնեցնեն , իսկ քաղաքը վերանվանվի Պուտին»,-  ասել է ամիբիոնից Ղրիմի թաթարների ներկայացուցիչը:

Ելույթ ունեցողներից մեկը առաջարկել է քաղաքապետարանի ղեկավարող  ողջ անձնակազմը պաշտոնանկ անել նիստերից առաջ Ռուսաստանի դաշնության հիմնը չլսելու համար:

Կերչի քաղաքապետ Օլեգ Օսադչին գլխավորում է Կերչը 1998 թվականից: Այդ ընթացքում նրա անվան շուրջ խոշոր կոռուպցիոն սկանդալներ են ծագել: , մինչդեռ, նա իրեն քննադատողներին միշտ անվանել է « ֆաշիստներ»:  2008 թվականին համացանցում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքով  քաղաքական գործչին անվանել են վատագույն քաղաքապետը Ուկրաինայի պատմության մեջ:

Անկախ

Իսրայելցի նախարարները դադարեցնում են հարաբերությունները պաղեստինցի գործընկերների հետ

BenjaminNetanyahur_2400275b Իսրայելի կառավարության ղեկավար Բեիամին Նաթանյահուն նախարարներին հրահանգ է տվել դադարեցնելու բարձր մակարդակի բոլոր տեսակի հարաբերությունները պաղեստինցի գործընկերների հետ, հաղորդում է BBC-ն:

Ինչպես հայտնում են իսրայելական պաշտոնական  աղբյուրները, այս քայլի համար պատճառ է հանդիսացել պաղեստինյան կողմից խաղաղության բանակցությունների ժամանակ կնքած համաձայնությունների խախտումը:

Արգելքը չի վերաբերում Իսրայելի պաշտպանության նախարարությանը և հատուկ ծառայություններին, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների շրջանակներում Իսրայելի գլխավոր ներկայացուցիչ Ցիպի Լիվնիին:

Մասնագետները գտնում են, որ Նաթանյահուի արգելքը կարող է վնասել տարածաշրջանի խաղաղ կարգավորման գործընթացին, որը իրականացվում է  Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ:

Անկախ

Բաքվում գործարան է այրվել

4 (1)Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Սաբունչինի շրջանի ոստիկանության վարչությանը, հրդեհ է բռնկվել Բալախանի մեքենաշինական գործարանում: Միջադեպի վայր են մեկնել պետական հակահրդեհային պաշտպանության Սաբուչինի շրջանային ծառայության 3 հրշեջ մեքենաներ:

Տուժածներ չկան: Տարվում է հետաքննություն:

Ըստ վերջին տեղեկության՝ հրշեջները կարողացել են մարել կրակը:

Անկախ

Պակիստանի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել

pakistan-market-blastՉորեքշաբթի օրը Պակիստանի մայրաքաղաքի մրգերի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան Իսլամաբադի շուկայի մուտքի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում:

Ոստիկանությունից հայտնել են, որ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Անկախ

Ալիևին դուր է եկել ղարաբաղյան հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

2672305-3818487Այսօր Իրանի և Ադրբեջանի  նախագահներ Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը Թեհրանում համատեղ ասուլիս են անցկացրել:

Ադրբեջանի նախագահ ասել է, որ Բաքուն կարևորում է Իրանի աջակցությունը ղարաբաղյան հայկամարտության կարգավորման հարցում:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելը գերակա խնդիր է: Թեհրանի մոտեցումը ղարաբաղյան հարցին արդար և հիմնավոր է»,- ասել է Ալիևը:

Մեկ օր առաջ նախագահ Ռոուհանին հայտնել էր, որ Իրանը պատրաստակամ է օժանդակելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը՝ միջազգային օրենքների և նորմերի պահպանման շրջանակներում:

Պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմանի համագործակցության չորս  պայմանագիր:

Համագործակցության պայմանագիր են ստորագրել Իրանի  սպորտի և երիտասարդության նախարար Մահմուդ Գոուդարզին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Երկրորդ պայմանագիրը կնքել են Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին և Ադրբեջանի արտգործնախարարը: Ըստ դրա` երկու երկրների ներկայացուցիչները պետք է համատեղ ուժերով կանխեն անակնկալ միջադեպերը:

Երրորդ համագործակցության պայմանագիրը վերաբերում է երկու երկրների քաղաքաշինության և ճանապարհաշինության խնիրների կարգավորմանը:

Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանում հիդրոէլեկտրակայան կառուցել:

Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևը և Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը:

 Անկախ

Հալեպում ժամանակավոր զինադադար է հաստատվել

aleppoՍիրիայի ազատության բանակն ու կառավարական զորքերը համաձայնության են եկել Հալեպում ժամանակավոր զինադադարի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնություն հասցնել ընդդիմության հսկողության տակ գտնվող շրջաններին: Այս մասին է հայտնել ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գրասենյակը, որը զբաղվում է պաղեստինցի փախստականների օգնության տրամադրման և աշխատանքի հարցերով: Հայտնի է, որ հումանիտար օգնությունը 4 բեռնատարերից տեղափոխվել է մեքենաների մեջ, քանի որ ճանապարհները դժվարանցանելի են եղել: Բեսաթին Քուսուր շրջանի բնակիչները արդեն 6 ամիս է, ինչ օգնություն չեն ստացել, այդ պատճառով էլ մեքենաները ընթանում են այդ ուղղությամբ:

Անկախ

Հյուսիսային Կորեայի նախագահը իր մերձավորների նկատմամբ նոր պատիժներ է կիրառում

kim Հյուսիսային Կորեայի թերթերից «Chosun Ilbo»-ն լուրեր է տարածել նախագահ Կիմ Չեն Ինի հերթական դաժան վճռի մասին: Ըստ թերթի՝ նա 11 բարձրաստիճան զինվորական պաշտոնիայի վերաբերյալ անհապաղ մահվան դատավճիռ է կայացրել: Նշվում է, որ վերջիններիս պատիժը ամենակարճ ժամանակում կյանքի է կոչվելու՝ անմարդկային մեթոդների կիրառմամբ: Ընդ որում, դատապարտվածների շարքում գտնվող հանրային անվտանգության ծառայության փոխնախագահ Սանգ Հոնին, որը մեղադրվել է պետական դավաճանության և նախագահի դեմ դավադրություն նախապատրաստելու մեջ, այրել են վառարանում:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ մահապատժի ենթարկվածների շարքում են նաև Չենի ավագ քույրը, նրա ամուսինը և Կուբայում Հյուսիսային Կորեայի դեսպանը: Սակայն նման լուրերի իսկությունը ճշտել հնարավոր չէ, քանի որ Կորեան համարվում է արտաքին աշխարհի համար փակ երկիր և հաճախ ոչ ստույգ ինֆորմացիայի արտահոսք է գրանցվում:

Անկախ