Իրան-Արևմուտք. նոր զարգացումներ

Iran 2Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Նոր Զելանդիայի իրավապահների կառույցի գլխավոր քարտուղար Ժերար վան Բոհեմի հետ: Արտգործնախարարը ընդգծել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, և դա բխում է ընդհանուր շահերից:

 «Միջուկային զենքի և ահաբեկչությունների դեմ պայքարը Իրան-Արևմուտք համագործակցության գլխավոր հիմնասյունն է»,- հանդիպման ընթացքում ասել է Զարիֆին:

Ժերար վան Բոհեմին իր հերթին հայտնել է, որ իր երկիրը կաջակցի Իրանին խաղաղ միջուկային ծրագրի իրականցման գործում:

«Նոր Զելանդիան պատրաստ է բոլոր ոլորտներում ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ: Իրանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործընթացում»,- ասել է Բոհեմին:

Չիլիի ափերի մոտ 6 օրում 400 ցնցում է գրանցվել

190-390x290

Ապրիլի 2-ից Չիլիի ափերի մոտ տարբեր ուժգնության 400 ցնցում է գրանցվել:

Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով, հետցնցումները եղել են 2,5-7,6 մագնիտուդ ուժգնության: Իսկ առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 8,2  մագնիտուդ : Այդ երկրաշարժը ցունամի է առաջացրել, որի ալիքի բարձրությունը եղել է 2 մ:

Տարերային աղետի զոհերի թիվը 6- է, բոլորն էլ` չիլիացի: Իսկ Պերուում տուժել է 9 մարդ:

Անկախ

 

 

человек в Перу.

Չինաստանում փլուզված թունելում գրեթե չորս օր անցկացրած աշխատողները փրկվել են

railway tunnel-chinaՉինաստանում փրկվել են 80 ժամ շարունակ փլուզված երկաթուղային թունելում անցկացրած աշխատակիցները:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ տղամարդիկ փրկվել են Հունչուն քաղաքում փլուզված թունելից:

Փրկված բոլոր 12 աշխատակիցները գիտակից վիճակում են եղել, իսկ նրանցից ոմանք նույնիսկ ինքնուրույն են դուրս եկել թունելից:

Նրանք բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց:

Կիսակառույց երկաթուղային թունելը փլուզվել էր չորեքշաբթի օրը, երբ շինարարները բետոն էին թափում այնտեղ:

Չինաստանի իշխանությունները հետաքննում են փլուզման պատճառը:

 

Ամբողջ աշխարհում նշել են բարձերով կռվելու միջազգային օրը

Trafalgar SquareԱմբողջ աշխարհում բարձերով զինված հազարավոր մարդիկ նշել են բարձերով կռվելու միջազգային օրը:

Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում վեց տարի է, ինչ մարդիկ այս միջոցառման ընթացքում մեկ ժամ շարունակ միմյանց հարվածում  են բարձերով:

Ոմանք այնքան էին ոգևորվել միջոցառման ընթացքում, որ նույնիսկ պատռում էին բարձերը և ամենուր փետուրներ էին տարածվում:

Բարձերով կռվելու օրը նշվել է աշխարհի ավելի քան 100 քաղաքներում՝ ներառյալ Փարիզը, Նյու Յորքը, Ցյուրիխը, Հռոմը և Մադրիդը:

Միջոցառման մասնակիցներին թույլատրված չէր  հարվածել ֆոտոխցիկով կամ ձեռքին բարձ չունեցող մարդու:

Կազմակերպիչների խոսքով՝ բարձերով կռվելու միջոցառումը մարդկանց դուրս է բերում տներից և թեթևացնում սթրեսը:

 

Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը կմեծացնեն սահմանային առևտրի ծավալները

Իրան, Պակիստան , ԱֆղանստանԻրանի Սիստան-Բելուջիստան նահանգի նահանգապետ Ալի Աուսթ Խաշեմին հայտնել է, որ Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը կմեծացնեն սահմային առևտրի ծավալները:  Խաշեմին պարզաբանել է, որ հնարավոր է ստեղծվի  երկու նոր կենտրոն, որպեսզի  սահմանային առևտուրն առավել ընդլայնվի:

«Երեք երկների միացյալ ուժերով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում են Իրանի Սիստան-Բելուջիստան, Պակիստանի Բելուջիստան և Աֆղանստանի Նիմրուզ ու Ֆարհ նահանգների նահանգապետները: Հանձնաժողովը զբաղվելու է մերձսահմանային բնակավայրերի բնակչության կենցաղի բարելավման խնդիրներով: Նմանատիպ գործելաորճը կհարթեցնի Իրանի հարաբերությունները հարևան երկների հետ»,- հայտնել է  Խաշեմին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը:

NYT.Պուտինն ավելի շատ Նիկոլայ I-ին է նման, քան Պետրոս Մեծին

211615891

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ Նիկոլայ I-ին է նման քան Պետրոս Մեծին, ասվում է  The New York Times-ի  հոդվածում: Իչպես հոդվածագիրն է նշում, ռուսական դասագրքերում բարձր գնահատական է տրվում Պետրոս Առաջինին, որը երկիրը վերածեց եվրոպական կայսրության: Հարևանները սկսեցին վախենալ ու հարգել Ռուսաստանին, իսկ Պետրոս I –ը Ռուսաստանի պատմության պաշտոնական հերոս-թագավորը դարձավ:

Ինչ վերաբերում է Պուտինին, ապա, հեղինակի կարծիքով, Ռուսաստանի նախագահն ավելի շատ նման է ռուսական մեկ ուրիշ թագավորի` Նիկոլայ I –ին, որը ռազմական կոնֆլիկտի մեջ մտավ Բրիտանիայի, ու Ֆրանսիայի հետ, մերժեց հիմնարար բարեփոխումների կոչերը, որոնք Ռուսաստանին այն դարաշրջանի համաշխարհային առաջատար կայսրությունների հետ մրցակցելու հնարավորություն կտային: Հոդվածում ասվու է նաև, որ բանակին  ու գաղտնի ծառայություններին ուշադրությունը կենտրոնացնելով` Նիկոլայ I-ն անտեսեց Ռուսաստանի տնտեսությունն ու հասարակությունը մոդեռնիզացնելու անհրաժեշտությունը:

Երկիրը դրա համար թանկ վճարեց 1853-1856 թթ Ղրիմյան պատերազմի ժամանակ, կարծում է հոդվածագիրը: Նա հավելում է, որ Պուտիի արտաքին քաղաքականությունը, առաջին հերթին Ուկրաինայի նկատմամբ, ցուցադրում է նմանատիպ «հեռատեսության մասշտաբային բացակայություն»:

«Արևմտյան կայսրությունները չեն պատրաստվում երկրորդ Ղրիմյան պատերազմ սկսել, սակայն նրանք բոլոր հնարավորություններն ունեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, քան կարող է Պուտինը պատկերացնել»,կարծում է մեկնաբանն ու ավարտում.»Ռուսաստանի նախագահը պետք է ուսումնասիրի Նիկոլայ I-ի նախադեպը», հաղորդում է gazeta.ru-ն:

Անկախ

Իրանը, Պակիստանը , Աֆղանստանը կմեծացնեն սահմանային առևտրի ծավալները

Իրան, Պակիստան , ԱֆղանստանԻրանի Սիստան-Բելուջիստան նահանգի նահանգապետ Ալի Աուսթ Խաշեմին հայտնել է, որ Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը կմեծացնեն սահմային առևտրի ծավալները:  Խաշեմին պարզաբանել է, որ հնարավոր է ստեղծել երկու նոր կենտրոն, որպեսզի  սահմանային առևտուրն առավելի  ընդլայնվի:

«Երեք երկների միացյալ ուժերով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում են Իրանի Սիստան-Բելուջիստան, Պակիստանի Բելուջիստան և Աֆղանստանի Նիմրուզ ու Ֆարհ նահանգների նահանգապետերը: Հանձնաժողովը զբաղվելու է մերձսահմանային բնակավայրերի բնակչության կենցաղի բարելավման խնդիրներով: Նմանատիպ գործելաոճը կհարթեցնի Իրանի հարաբերությունները հարևան երկների հետ»,- Խաշեմին հայտնել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը:

Անկախ

Ադրբեջանում Գաբալայի ՌՏԿ-ն դուրս է բերվել ադրբեջանական զինված ուժերի շահագործումից

 Գաբալայի ՌՏԿԱդրբեջանում Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը, որի գործունեությունը դադարեցվել էր 2012թ. դեկտեմբերին, իսկ Ռուսաստանի կողմից դրա վարձակալության ժամկետը ավարտվել էր 2013թ. կեսերին, դուրս է բերվել ադրբեջանական զինված ուժերի շահագործումից: Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Ադրբեջանական զինված ուժերի շահագործումից դուրս բերելուց հետո այն գույքային հարցերով զբաղվաղ պետական կոմիտեի հսկողության տակ է անցել: Ներկայում տարածքի և մնացած գույքի պաշտպանությունը իրականացնում են ոստիկանության աշխատակիցները: Կայանի տարածքում ականներից մաքրման աշխատանքները, էկոլոգիական մոնիթորինգը ավարտելուց հետո կայանի հետագա կարգավիճակի մասին որոշում կընդունվի:

 Անկախ

Նիգերիայում զինված հարձակման զոհ է դարձել 79 մարդ

Car bomb blasts in Jos, Nigeria

Նիգերիայի հյուսիս-արևմուտքում համայնքների առաջնորդների  ու ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչների հավաքի ժամանակ հարձակում է կատարվել մասնակիցնրի վրա. զոհվել է 79 մարդ:

Հարձակումը կատարվել է Զամֆարա նահանգում, հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էին  տարածաշրջանում անասնագողության ու զինված թալանը կանխելու մասին հարցեր: Անասնագողությունը, հավաքի մասնակիցների կարծիքով, կատարում են ֆուլբե ազգության անասնապահները:

« Նահանգապետն ու մյուս պաշտոնյաները այսօր եղել են Յար Հալադիմա գյուղում, որտեղ մասնակցել են 79 մարդու թաղման.նրանք սպանվել են անսանագողերի կողմից»,-հայտարարել է նահանգապետի ներկայացուցիչը:

Անկախ

 

Թեհրանում կայացել է համահավաք՝ ի զորակցություն քեսաբահայության,լուսանկարներ

20140406 - SaveKessab0024Թեհրանի Սասուն քաղաքամասի Սուրբ Թարգմանչաց եկեղեցու շրջափակում 6-ին տեղի է ունեցել համահավաք՝ ի պաշտպանութիւն Սիրիայում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքի հայության՝ քեսաբահայության:

Համահավաքը տեղի է ունեցել Թեհրանի հայոց թեմի հովանավորութեամբ, որին մասնակից էին և իրենց զորակցությունն էին բերել թեմի յուրաքանչյուր միություն, հասարակական մարմին և միավոր: Նշենք նաև, որ միջոցառումները՝ նվիրված քեսաբահայությանը, շարունակական են լինելու, քանի դեռ կա ցեղասպանության շարունակականության հարցն ու խնդիրը:

20140406 - SaveKessab0037Ի պաշտպանություն քեսաբահայության՝ ելույթով հանդես են եկել Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, ընթերցվել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգյանի պատգամը, որն այս օրերին աշխատանքային այցով Սիրիայում է գտնվում: Պատգամում մասնավորապես ասւում է. “Այսօր ամբողջ հայությունը մի մարդու նման ոտքի է կանգնած և փորձում է օգնության հասնել սիրիահայության եւ հասնում է ու մյուս կողմից էլ ավելի հաստատակամ ու վճռորոշ կառչած է մնում իր հոգեւոր ու ազգային արժեքներին և գործում ու պայքարում է միշտ տեսիլքով իր ամբողջական հայրենիքի ու ժողովրդի:

Մենք այս առիթով ողջունում ենք մեր ծննդավայր հայրենիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խոհուն, իմաստուն եւ ժողովրդամետ քաղաքականութիւնը՝ Միջին Արեւելքի եւ հատկապես Սիրիայի տագնապին հարաբերաբար:

Հավատանք ու հավատքով գործենք ու շարունակենք մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ եկեղեցի ու հայրենիք տեսլականով ու վստահ եղեք, որ մի օր հասնելու ենք մեր երազին ու տեսիլքին”:

20140406 - SaveKessab0046Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել նաև Կազմակերպիչ հանձնախմբի կողմից ներկայացուցիչներ, որոնց խոսքն ուղղված է եղել՝ ի պաշտպանություն քեսաբահայերի անվտանգության: Ցուցադրվել են նաեւ քեսաբահայության կացության մասին պատմող տեսանյութեր:

Իրանահայ համայնքը նաև բողոքի գրություն է հղել Իրանում դիվանագիտական օտարերկրյա ներկայացուցչություններին՝ մասնավորապես Եվրոպական միության անդամ երկրների, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կանադայի դեսպանատներին, ինչպես նաև Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը: Գրության մեջ նկարագրվել են Քեսաբի վերջին դեպքերը և ներկայացվել այդ կապակցությամբ հայության պահանջները:

Նամակում մասնավորապես նշված է. “Համաշխարհային հանրությունը պետք է երաշխավորի, որ վերջ կդրվի բռնությանը եւ քաղաքացիների ու փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը, և որ Թուրքիան կպատժվի ու կնախազգուշացվի ահաբեկչական խմբերի հետ շարունակական համագործակցութեան համար:

Մենք դատապարտում ենք ահաբեկիչներին տրվող որևէ օգնություն և մարդու իրավունքների պաշտպանի անունից հանդես եկողների երեսպաշտությունը”:

Համահավաքին ներկա են եղել նաև Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, ՀՀ հյուպատոսը և խորհրդականը, ԻԻՀ  Խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Թեհրանի թեմի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ ինչպես նաև “Ալիք” հաստատության եւ “Ալիք” օրաթերթի ներկայացուցիչներ ու հոծ թեհրանահայություն:

Անկախ

Ռուսաստանի ԳՇ ղեկավարը կմեկնի Ադրբեջան

Վալերի ԳերասիմովԱպրիլի 7-ին պաշտոնական այցով Բաքու կմեկնի Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Այցի շրջանակներում Գերասիմովը հանդիպում կունենա Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարության հետ, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Ապրիլի 8-ին Բաքվում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարների նիստը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավարը:

Անկախ

Հունգարիայի ընտրություններում հաղթել է կառավարող ՖԻԴԵՍ կուսակցությունը

460x259_262834

Հունգարիայում, որտեղ խորհրդարանական ընտություններ  են անցկացվել, հաշվարկվել է քվեաթերթիկների 99 տոկոսը: Ըստ հաշվարկի, հունգարական խորհրդարանում տեղերի մեծամասնությունը պատկանում է վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարող կուսակցությանը` ՖԻԴԵՍ-ին: Նա կարողացել է պահպանել սահմանադրական մեծամասնությունը` ստանալով պատգամավորական 133 մանդատ: Դա կազմում է  66,83 տոկոսը:

Խորհրդարանում ներկայացված կլինեն Հունգարիայում բնակվող 13 ազգություններ:Ազգային փոքրամասնությունները  Ազգային ժողովում ձայնի իրավունք չունեն:

Ընտրությունները  1998-ից հետո, ռեկորդային ցածր մասնակցությամբ են անցել . ընտրատարածքներ է ներկայացել ընտրողների 60,48 տոկոսը: Մասնակցության նվազագույն շեմը փոփոխվել է:

Անկախ

ԱՄՆ- ում ուսանողական երեկույթը վեր է անծվել ոստիկանների հետ ընդհարման

կալիֆորնիաԱՄՆ Կալիֆորնիայի Իսլա Վիստա քաղաքում փողոցային ուսանողական ՙՙԴելտոպիա՚՚ երեկույթը վեր է ածվել ոստիկանության հետ զանգվածային ընդհարման: Արդյունքում 44 մարդ վիրավորվել է, դրանց մեջ են ոստիկանության երեք սպա: Հարյուր մարդ ձերբակալված է, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Ընդհանուր առմամբ երեկույթին մասնակցում էին ավելի քան 15 հազար մարդ:

Անկարգությաւնները սկսեցին այն բանից հետո, երբ անհայտ մարդիկ ոստիկանության վրա նետեցին ծանր ուսապարկ, որը լցված էր ալկոհոլային շշերով: Իրավապահները իրենց գործընկերոջը օգնության են հասել և սկսել է ծեծկռտուքը: Ոստիկանների վրա քարեր էին նետում, Սանտա -Բարբարայի ոստիկանապետի ավտոմեքենաները վնասվել են:Ի պատասխան իշխանությունները արցունքաբեր գազ են կիրառել և ուսանողներին ցրել են հրշեջ ավտոմեքենաների օճառի փրփուրով:

Անկախ

Հավանաբար գտնվել է մալազիական Բոինգի սև արկղը

բոինգՄալազիական անհետացած Boeing օդանավի փնտրտուքը կարծես թե արդյունք է տալիս: Անցած հանգստյան օրերին Հնդկական օվկիանոսում հայտնաբերվել են երեք տարբեր զարկերակային ազդանշաններ: Հաճախականությունը համընկնում է անհետացած Boeing-ի ինքնագրի հետ: Ամենայն հավանականությամբ սև արկղը գտնվում է Ավստրալիայի ափերից մեկուկեսից երկու հազար կիլոմետր հեռավորության վրա օվկիանոսի հատակում, հաղորդում է “Россия 24”-ը:

Որոնման ծառայությունների ղեկավարությունը այդ հայտնագործությունը համարում է  “կարևոր և հուսադրող” և օդանավերի ու նավերի նոր խումբ է ուղարկել այն հատված, որտեղից լսվել են ազդանշանները: Բացի դրանից պատրաստվում են ստուգել չինական օդաչուների տեղեկատվությունը: Ավստրալիական ափերից երեք հազար կիլոմետր հեռավորության վրա օվկիանոսում  հայտնաբերվել են ինչ որ  “սպիտակ զանգվածներ”: Ընդ որում նմանատիպ զանգվածներ առաջին անգամ չէ, որ գտնում են, սակայն պարզվել է, որ դա ընդամենը արդյունաբերական աղբ է:

Անկախ

Միխայել Շումախերը սկսել է ճանաչել հարազատների ձայները

շումախեր“Ֆորմուլա-1” -ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սկսել է արձագանքել ձայներին և տեսողական կապ հաստատել, հաղորդում է  “Россия 24” ալիքը վկայակոչելով սպորտային նորությունների  “Մոտորսպորտ” կայքը:

Մի քանի օր առաջ բժիշկները   Շումախերի մոտ հայտնաբերեցին արթնանալու նշաններ՝երեք ամիս արհեստական կոմայից հետո նա սկսեց արթնանալու նշաններ ցույց տալ: Շարունակությունը կարդացեք այստեղ: 

 

Անկախ

Մայդանում պարետային ժամ է

մայդանԿիևի անկախության Մայդանում պարետային ժամ է: Այդ որոշումը ընդունել է “Մայդանի հարյուրների Ռադան”, որը կազմված է կիսառազմական միավորումների ղեկավարներից և առաջացել է ուժայինների հետ առաջացած հակասություններից:

Ապրիլի 6-ի գիշերվա ժ.մեկից մինչև առավոտյան հինգը Անկախության հրապարակի միտինգավորների վրանային ճամբարում արգելվում են հասարակական գործունեությունը և զանգվածային հավաքները, որոնք  “Մայդանի հրամանատարության շտաբը” նախապես չի թույլատրել: Այդ ժամերին չի կարելի նաև տեղաշարժվել Մայդանի տարածքում: Գիշերվա ընթացքում կկազմակերպվի հերթապահություն փաստաթղթերը ստուգելու համար:

ՙՙՀարյուրների ռադայի՚՚ ներկայացուցիչները այդ ամենը բացատրում են “անվտանգություն ապահովելու և Մայդանի բնակիչների հանգստությունն ու հանգստի իրավունքը” պահպանելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Հոմսում ահաբեկչության հետևանքով քառասուն զինվոր է զոհվել

հոմսՍիրիայի Հոմս քաղաքում հզոր պայթյունի հետևանքով մոտ քառասուն մարդ է զոհվել: Շուկաներից մեկում օդ է բարձրացել ականապատված ավտոմեքենան: Որոշ ԶԼՄ-ների տվյալների համաձայն բոլոր զոհվածները Սիրիայի ազատ բանակի զինյալներ են, որոնց թվում կան դաշտային հրամանատարներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Պապը երջանիկ է, որ աշխատանք ունի

Հռոմի պապՊապ Ֆրանցիսկոսը երջանիկ է, քանի որ աշխատանք և ներքին խաղաղություն ունի, ինչը գալիս է տարիքի հետ միասին:

Վատիկանը շաբաթ օրը հրապարակել է բելգիացի երիտասարդների հետ պապի ոչ պաշտոնական հարցազրույցի տեքստը:

Արդյոք ինքը երջանիկ է հարցին՝ պապը պատասխանել էր, որ շատ հնարավոր է, քանի որ ինքը ունի աշխատանք և գործազուրկ չէ:

Նա նշել է, որ իր երջանկությունը այնպիսին չէ, ինչպես զգում են երիտասարդները: Նա ավելացրել է, որ 77 տարեկան հասակում իր մեջ ներքին, մեծ խաղաղություն է հաստատվել, ինչը երջանկություն է, որ գալիս է տարիքի հետ:

Ֆրանցիսկոսը նաև նշել է, որ ինքը գտել է իր կյանքի ուղին և դրանով քայլելը իրեն երջանկություն է պատճառում:

Երբ նրան հարցրել են, թե ինչպես է նա աղոթում, պապը պատասխանել է, որ նստած վիճակում, քանի որ ծնկի իջնելը ցավ է պատճառում իրեն:

 

Անկախ

 

Խորվաթիայի ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել Ադրիատիկ ծովում

մարիխուանաԽորվաթիայի ոստիկանությունը Ալբանիայից ձկնորսական նավով Ադրիատիկ ծովով տեղափոխված ավելի քան 800 կգ մարիխուանա են առգրավել:

Ոստիկանությունից հայտնել են, որ սա երկրում առգրավված մարիխուանայի ամենամեծ չափաբաժինն է: Թմրանյութի արժեքը գնահատվել է 1,8 միլիոն դոլար:

Դեպքի կապակցությամբ  Խորվաթիայի ութ քաղաքացի և  Բոսնիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել, իսկ ալբանական նավի սեփականատերը մնում է ազատության մեջ:

Թմրանյութը տեղակայված է եղել 700 փաթեթներում Խորվաթիայում և արևմտյան Եվրոպա առաքելու համար:

Բալկանյան շրջանը հանդիսանում է արևմտյան Եվրոպա թմրանյութի ներկրման հիմնական դարպասը:

 Անկախ

Երկրաշարժ Իրանի տարածքում

երկրաշարժԱպրիլի 5-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 12.48-ին գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում, Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.400 արևելյան երկայնության 46.860
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում:

Անկախ