Մուրսիի զավակները Եգիպտոսի բանակը մեղադրում են հորն առևանգելու մեջ

130722134317_morsi_children_304x171_gettyՄուհամեդ Մուրսիի զավակները Եգիպտոսի  զինվորականներին մեղադրում են  պետության ընտրված ղեկավարին առևանգելու մեջ:Մուրսիի դ ուստրը`  Շայման, երկուշաբթի Կահիերում տեղի ունեցած մամլո կոնֆերանսում ասել է, որ նախկին նախագահի ընտանիքն իրավաբանական քայլեր  է նախապատրաստում բանակի դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ` սահմաններից դուրս.”Մենք իրավաբանական քայլեր ենք ձեռնարկում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով` արյունալի հեղաշրջման պարագլուխ Աբդուլահ Ֆաթահ Սիսիի  ու խռովարարների խմբի դեմ”:

Հայտնի  եգիպտացի փաստաբան, Մուրսիի կողմնակից Մուհամեդ Դամաթին նույնպես տապալված նախագահին առանց մեղադրանքի ձևակերպման պահելը համարում է նրա իրավունքների խախտում: “Մահմեդական եղբայրները” նոր կառավարությունը չեն ընդունում: Ակտիվիստներն ու շարժման կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիան:

Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ից գտնվում է զինվորականների հսկողության ներքո, գաղտնի վայրում:

Մի քանի երկիր, այդ թվում Եգիպտոսի ռազմական հովանավոր Միացյալ Նահանգները,գեներալներին հորոդորում են ազատ արձակել Մուրսիին:

Նոր իշխանությունները հավատացնում են միայն, որ Մուրսին անվտանգ տեղում է:

 

Կոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները կրկին հաշտվել են

ven-maduro-y-santosԿոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները պայմանավորվել են, որ համատեղ աշխատելու են երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Լարվածությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը մայիսին Բոգոտայում համաձայնեց հանդիպել վենեսուելական ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի հետ: Վերջինս աջակցություն էր որոնոմ ապրիլյան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար, որի ժամանակ նա  գործող նախագահ Նիկոլա Մադուրոյից չնչին տարբերությամբ հետ մնաց:

Վենեսուելական սահմանամերձ քաղաքում  հանդիպման ընթացքում,Մադուրոն ու Սանթոսը որոշեցին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային խմբեր ստեղծել անվտանգության ու առևտրի վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

 

Բրազիլիայում, Հռոմի պապի ժամանման նախօրեին ռումբ է հայտնաբերվել

iՍան-Պաուլուի տաճարում, ուր Հռոմի պապը չորեքշաբթի պատրաստվում էր այցելել, ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել:

Այն երկուշաբթի հայտնաբերվել է Ապարեսիդայի տիրամոր տաճարում, ավտոտնակային համալիրի լոգասենյակում:  Ռումբն իսկույն վնասազերծվել է:

Հռոմի պապն առաքելական այցով Բրազիլիայում է հուլիսի 22-ից: Երկրով ուղևորության ընթացքում, նա  ելույթ է պլանավորել Ռիո դե Ժանեյրոյի լողափին, երիտասարդության առջև, ինչպես նաև այցելություն Բրազիլիայի ետնախորշերից մեկը:

Սա Հռոմի պապի առաջին այցելությունն է այլ երկիր` նշանակման պահից:

 

Հրապարակվել են Սատուրնից արված Երկրի առաջին լուսանկարները

Planet Earth can been seen as just a miniscule star from this enhanced shot of Saturn3Ուրբաթ կեսօրին աստղագիտության հազարավոր երկրպագուներ նայում էին երկնքին և դիրքեր ընդունում նկարվելու համար, քանի որ այդ ժամանակ երկիր մոլորակը նկարվում էր Սատուրնից:

Planet Earth can been seen as just a miniscule star from this enhanced shot of Saturn1898 միլիոն մղոն հեռավորությունից արված այդ լուսանկարները նոր են տեղ հասնում:

Որոշ նկարներում Երկիրը երևում է որպես Սատուրնի ետևում երկինքը լուսավորող Բևեռային աստղից մի փոքր մեծ կետ:

Այս լուսանկարները արվել են Cassini տիեզերանավի միջոցով, որը 2004թ-ից ի վեր շրջում է Սատուրնի շուրջը:

Մինչ այս հեռավոր տիեզերքից երկիրը լուսանկարվել է երկու անգամ՝ առաջինը 3.7 միլիարդ մղոն հեռավորությունից Voyager 1-ի միջոցով 1990թ-ին արված լուսանկարներն էին, իսկ մյուսը՝ 2006թ-ին 926 միլիոն մղոն հեռավորությունից Cassini-ի միջոցով արված լուսանկարն էր:

Շաբաթ օրը Սատուրնից ստացված նկարները աշխատակազմի համար դժվար էր տարբերակել, քանի որ դրանք արված են եղել տարբեր անկյուններից, իսկ տիեզերանավը դրանք նկարել էր շարժման ընթացքում:

Արգենտինայի Բարիլոչե ատոմային կենտրոնից ֆիզիկոս Գիլերմո Աբրամսոնը Tweeter-ի իր էջում տեղադրել է մոտավորապես 900 միլիոն մղոն հեռավորությունից արված Երկրի լուսանկարները:

Լուսանկարելու հիմնական նպատակը 2006թ-ի համեմատությամբ Սատուրնի փոփոխվող օղակները ուսումնասիրելն է եղել:

 

Անկարայի զորանոցում հրդեհ է բռնկվել, հնչել են պայթյունի ձայներ

ankaraԱնկարայի զորանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Մինչ դեպքի վայրում պայթյունի ձայներ են լսվում, զինվորները աշխատում են տարածքից հեռացնել լրագրողներին:
«Ռադիկալը» գրում է, որ հրդեհը բռնկվել է 17:30-ի մերձակայքում: Բռնկման պահից որոշ ժամանակ անց տարածքից սկսել են պայթյունի ձայներ լսվել: Հայտնի է, որ հրդեհի հետևանքով տուժել է զորանոցի զինանոցային հատվածը: Չնայած հրշեջներին հաջողվել է դրությունը հսկողության տակ առնել, այնուհանդերձ կրակը հասցրել է տարածվել դեպի զինվորական միավորումների կացության շենք: Զորանոցից բարձրացող ծուխը երևում է քաղաքի բոլոր հատվածներից:

Հնդկաստանում կապիկը հարձակվել և լուրջ վնասվածքներ է հասցրել կենդանաբանական այգի այցելած տղային

macaque attacked a small boy at an Indian zoo4Զայրացած կապիկը հարձակվել է կենդանաբանական այգի այցելած տղայի վրա, իսկ երեխայի հայրը և այգու աշխատողը պայքարում էին նրանց անջատելու համար:

Տղան լուրջ վնասվածքներ էր ստացել Հնդկաստանի Մադյա Պրադեշ նահանգի Ռատլամ քաղաքի կենդանաբանական այգում:

Ականատեսի լուսանկարած մի քանի նկարներում երևում է, թե ինչպես է կապիկը երեխային գցել գետնին, որի դեմքին և ձեռքերին արյան հետքեր կային:

Մինչ երեխայի հայրը փորձում էր մակակային հեռացնել տղայից, կենդանին ամուր կպել էր տղայի մեջքին:

macaque attacked a small boy at an Indian zooԱյգու աշխատակիցը փայտով ևս փորձում էր հեռացնել կապիկին:

Այնուամենայնիվ տղամարդկանց հաջողվել է կապիկին առանձնացնել տղայից:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տղան լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն հայտնի չէ, թե նա այժմ ինչ վիճակում է:

Հնդկաստանի մեծ մասը լի է կապիկներով, որոնք ուտելիք են գողանում, հարվածում մարդկանց և մտնում տների մեջ:

Այդ իսկ պատճառով երկրում աշխատում են հատուկ կապիկ բռնողներ, որոնք օգնում են նրանց թիվը վերահսկողության տակ պահել:

 

Մուրսիի երեխաները դիմելու են Միջազգային դատարան

mursiԵգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի երեխաները մտադիր են դիմել Միջազգային դատարան իրենց հոր առևանգման գործով: Այս մասին նրանք հաղորդել են Կահիրեում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:  «Մենք կդիմենք Միջազգային քրեական դատարան, որպեսզի հետաքննություն անցկացվի իմ հոր առևանգման գործով, որին հուլիսի 3-ից անհայտ վայրում են պահում»,-ասել է Մուրսիի կրտսեր որդին՝ Ուսամա Մուրսին: Վերջինիս քրոջ՝ Շիմա Մուրսիի խոսքերով՝ այն, ինչ կատարվում է իրենց հոր՝ երկրի օրինական ընտրված  նախագահի հետ,  « օրենքի նորմերի ոստնահարում է»:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Ուսամա Մուրսին նշել է, որ առայժմ իրենց հայտնի չէ Մուրսիի գտնվելու տեղը: Համաձայն ԶԼՄ-ների տվյալների՝ ներկայումս Մուրսիին պահում են եգիպտական ռազմական ուժերի օբյեկտներից մեկում:

Ֆրանսիայում իսլամաֆոբիան գնալով աճում է

frans  Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ գործող կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որ 2011 թվականի համեմատությամբ 2012 թվականի տվյալներով երկրում աճել են մուսուլմանների նկատմամբ բռնության և սպառնալիքի դեպքերը: Նման աճի պատճառը միությունը համարում է ԶԼՄ-ներում մուսուլմանների մասին տարածվող բացասական լուրերը: Այսպես երկար ժամանակ լուրերում տեղ էին զբաղեցնում ֆրանսիացի երեք զինվորականի և Թուլուզի հրեական դպրոցում չորս մարդու՝ այդ թվում երեք երեխայի գնդակահարած ահաբեկիչ Մուհամադ Մերայի գործի մասին պատմող հրապարակումները:

«Անադոլու» գործակալությունը վկայակոչում է Ֆրանսիայի Միություն ազգային շարժման համար կուսակցության առաջնորդ Ժան Ֆրանսուա Կոպեի հայտարարությունը, թե երկրում քիչ չեն դեպքերը, երբ փողոցում մուսուլման երեխաների ձեռքից բլիթներ և այլ ուտելիք են խլում այն պատճառաբանությամբ, թե Ռամադանի ժամանակ ցերեկը չի կարելի հաց ուտել: Նշվել է նաև, որ միայն վերջին շրջանում 15 հարձակում է իրականացվել հիջաբով մուսուլման կանանց վրա:

ԵՄ-ն «Հզբալլահ»-ը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն

hizbullahԵվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշում են կայացրել լիբանանյան շիական շարժման ռազմական թևը հանդիսացող «Հզբալլահ»-ին հայտարարել որպես ահաբեկչական կազմակերպություն:

Հայտնի է, որ շուտով «Հզբալլահ»-ը կներառվի ահաբեկչական կազմակերպությունների հատուկ ցուցակի մեջ, ինչից հետո կսկսեն համապատասխան պատժամիջոցներ կիրառվել: Մասնավորապես խոսքը գնում է եվրոպական բանկերում կազմակերպության հաշիվների հնարավոր սառեցման, նրանց ադամների  մուտքը ԵՄ երկրներ արգելման, ինչպես նաև կազմակերպության առաջնորդների հնարավոր ձերբակալման մասին, եթե նրանք հայտնվեն Եվրոպայում:

Նշենք, որ ավելի վաղ «Հզբալլահ»-ը ահաբեկչական կազմակերպություն էին ճանաչել ԱՄՆ-ն և Իսրայելը:

Թուրքիայում ճնշում են գնչուներին

gnchu Թուրքիայի Բուրսա քաղաքի Օսմանղազի շրջանում գնչու քաղաքացիների և նրանց հարևանների միջև վեճ է ծագել: Գնչու քաղաքացու` զենքով կրակելու հետևանքով 16-ամյա մի աղջիկ է վիրավորվել: Դեպքից հետո թաղամասի զայրացած բնակիչները սկսել են քարեր նետել գնչուների տների վրա, այրել նրանց կառքերն ու մեքենաները: Երբ իրավիճակը սկսել է բարդանալ, դեպքի վայր են եկել իրավապահ մարմիններն ու զրահապատ մեքենաներ:

«Ռադիկալը» գրում է, որ տեղի թաղապետը եկել և հանդիպել է թաղամասի բնակիչների հետ: Ոստիկանական խմբերն էլ քաղաքացներին կոչ են արել պահպանել ողջամտությունը: Դեպքի առնչությամբ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել:

Չինաստանի տարածքում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 75-ի,իսկ վիրավորները `412

երկրաշարժՀուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 8 բալ:

Հիպոկեն­տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 34.520 և արևելյան երկայնու­թյան 104.230:

Ժամը 12.30-ի դրությամբ` զոհերի թիվն աճել է 54-ի, իսկ վիրավորներինը` 337-ի: Ավերածությունները հիմնականում ընդգրկել են Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսյու տարածաշրջանը: Նշված տարածաշրջանի բազմաթիվ գյուղեր զրկվել են կապից և հոսանքազրկվել:

Տվյալ պահի դրությամբ` տուժածների մեջ չկան օտարերկրյա քաղաքացիներ:

Ռուսաստանի բևեռային շրջաններում ձկնորսության գնացած զբոսաշրջիկները և նրանց ուղեկցորդը մահացել են ինքնաթիռի անիվների հարվածից

The helicopterԵրեկ հեռավոր ռուսական բևեռային շրջաններ ձկնորսության գնացած երկու բրիտանացի զբոսաշրջիկները զոհվել են ուղղաթիռի վթարից:

Երկու տղամարդիկ և նրանց ռուս զբոսավարը զոհվել են ուղղաթիռի տուրբինի պտտվող անիվների հարվածից:

Մոտավոր 60 տարեկան երկու բրիտանացիները գնացել էին Մուրմանսկից 145կմ հեռավորության վրա գտնվող Կոլյան թերակղզի ձուկ որսալու:

Ռուս պետական պաշտոնյաները հնչեցրել են նրանց անունները, սակայն արտաքին գործերի նախարարության գրասենյակը դա դեռևս չի հաստատի, մինչև կապ չհաստատվի զոհվածների հարազատների հետ:

Ինքնաթիռը վեր բարձրանալիս հանկարծ թեքվել է մի կողքի վրա և հարվածել մոտակայքում իրենց ռուս ուղեկցորդի հետ կանգնած երկու տղամարդկանց:

Օդաչուն նշում է, որ ինքը 25 տարվա թռիչքային փորձ ունի և նույնիսկ վթարի է ենթարկվել, որի ժամանակ վնասվածքներ է ստացել:

Դեռևս պարզ չէ` ինքնաթիռը քամու պատճառով է թեքվել, թե տեխնիկական խնդիրներ է ունեցել:

Սովետական միության տարիներին այս շրջան այցելությունները արգելվում էին, սակայն այժմ այն սաղմոնների որսալու շրջագայությունների հիմնական ուղղություն է համարվում, որտեղ այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկներից:

Զբոսանքների կազմակերպիչների խոսքով՝ այդ տարածքում ձկնորսություն չի իրականացվել և ձկնորսները մեկ շաբաթվա ընթացքում կարող են բռնել ավելի քան 100 սաղմոն:

Հիմնական ձկնորսական ժամանակաշրջանը հունիսից օգոստոս ընկած հատվածն է, երբ այստեղ օրը 24 ժամ ցերեկ է լինում, իսկ տարվա երեքից չորս ամիսները գետերը ամբողջովին սառած են լիում:

Շվեդիայում սովորել են քրտինքը խմելու ջրի վերածել

o_794020Եթե հայտնվել եք  ֆուտբոլի պատանիների Gothia Cup միջազգային մրցույթին, որն անց է կացվելու Շվեդիայի Գեթեբորգ քաղաքում, ապա բոլոր շանսերն ունեք խմելու ձեր սեփական քրտնքից մշակված ջուրը: Ովքեր շատ ջուր  խմելու մեծ ցանկություն կունենան, նրանց համար այստեղ տեղադրվել են հեծանվամարզասարքեր: Շվեդացի ինժեներների թիմը հայտնագործել է “քրտնասարք”,որը հավաքում է քրտինքը խոնավ հագուստից, ապա այն մաքրում ու զտում` վերածելով խմելու համար պիտանի ջրի: Իսկ եթե կարծում եք, որ բավարար քրտնած չեք, ապա ձեզ կառաջարկվի հեծանվամարզասարք` քրտնելու համար:

Գաղափարը տեղի փիար-գործակալությանն է, որը համագործակցում է ՄԱԿ-ի  Մանկական հիմնադրամի հետ: Նրանց խնդիրն է`  գրավել այն երկրների ուշադրությունը, որտեղ խմելու ջրի խնդիր կա: Gothia Cup-ի կայքի համաձայն, ամեն անգամ, երբ մարդիկ կփորձեն խմել մաքրված քրտինք, նախագծի հովանավորները որոշակի գումար կնվիրաբերեն Երրորդ աշխարհի երկրներում ջուրը զտող հաբերի ստեղծման համար:

Իսկ “քրտնասարքը” դժվար թե կիրառվի այդ տարածաշրջաններում, քանի որ մեկ լ խմելու ջուր ստանալու համար  սարքի մեջ հարկավոր է լցնել տասն անգամ ավելի քրտինք: Դժվար թե այն արդյունավետ միջոց դառնա ջրի անբավարարության պայմաններում:

Երկրաշարժ Չինաստանում, 47 մարդ զոհվել է, 296-ը` վնասվածքներ ստացել

երկրաշարժՀուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 8 բալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հիպոկեն­տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 34.520 և արևելյան երկայնու­թյան 104.230:

Ժամը 09.45-ի դրությամբ` զոհերի թիվն աճել է 47-ի, իսկ վիրավորներինը` 296-ի: Ավերածությունները հիմնականում ընդգրկել են Չինաստանի հյուսիս-արևելյան Գանսյու տարածաշրջանը: Նշված տարածաշրջանի բազմաթիվ գյուղեր զրկվել են կապից և հոսանքազրկվել:

Չարժե շտապել թոշակի անցնել

ol3001374143578Ֆրանսիայում փորձագետները բացատրել են, որ  աշխատանքային գոծունեության շարունակումն  օրենսդրորեն սահմանված թոշակային տարիքից հետո  շատ օգտակար է տարեց կանանց ու տղամարդկանց համար:

Մասնավորապես, «Institut National de la Santé et de la Recherché Médicale» մասնագետներն ասում են, որ այն  կանայք ու տղամարդիկ, որոնք աշխատանքային գործունեությունն ավարտում են 65 տարեկանում, 15%-ով նվազ ենթակա են դեմենցիայի զարգացման   թոշակի անցնելը  60 տարեկանից հետո նախընտրող հասակակիցներից:

Ավելի վաղ այդ ոլորտում կատարված հետազոտությունները հաստատեցին, որ ինտելեկտուալ խթանման շարունակությունն  ու մտավոր աշխատանքը էականորեն նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը, որը, ցավոք, դեռևս մնում է անբուժելի:

Արքայազն Ուիլյամի կինը Լոնդոնում ծննդաբերում է

1362615014_163163799_kate-middleton-467Բրիտանական թագավորական տան տեղեկացմամբ , Քեմբրիջյան հերցոգուհին այսօր տեղափոխվել է հոսպիտալ: Թագավորական պալատից պաշտոնապես հայտնել են, որ Քեյթը ծննդաբերում է : 31-ամյա հերցոգուհուն տեղափոխել են Լոնդոնի Սենթ-Մերի հոսպիտալի  մասնավոր ծննդաբերական բաժանմունք: Վաղ առավոտյան բրիտանական ժողովրի սիրելի հերցոգուհու մոտ ծննդաբերական ցավեր են սկսել: Կնոջ հետ հիվանդանոց է գնացել նաև ամուսինը` Ուիլյամը:

Հայտնի է, որ ծնունդն ընդունելու են Միացյալ թագավորության լավագույն  մանկաբարձ- գինեկոլոգները: Այդ իրադարձությանն անհամբեր սպասում են Բրիտանիայի թագավորական ընտանիքն ու ողջ աշխարհի մամուլի ներկայացուցիչները:

Հերցոգն ու հերցոգուհին որոշել էին երեխայի սեռը մինչ ծնունդը չիմանալ, սակայն նորածինը լույս աշխարհ գալու հետ միանգամից Քեմբրիջյան  արքայազնի կամ էլ արքայադստեր տիտղոս կստանա:

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47-ի

pic_5c05197654971e7906d238beee8b30cdԱռավոտյան  տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի: Մոտ 296 մարդ էլ վիրավորվել է: Նախնական տվյալներով, քանդվել է ավելի քան 380 շենք, 1000-ավոր կառույցներ են վնասվել: Երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին  ավելի քան 500 մարդ է մասնակցում:

Այսօր Նորվեգիայում հիշում են Օսլոյի ու Ուտոյայի զոհերին

o_653486Նորվեգիայում հուլիսի 22-ին հիշում են Օսլոյում և Ուտոյա կղզում Բրեյվիկի իրականացրած ահաբեկչության զոհերին: Ուղիղ 2 տարի առաջ ողջ աշխարհը ցնցվեց բիզնես կենտրոնի ու մանկական միջազգային ճամբարի վրա կատարված հարձակման լուրից: Ահաբեկիչ Բրեյվիկի ձեռքով սպանվեց 77 մարդ, մեծամասնությունը` երեխաներ:

Այսօր երկրում միջոցառումներ են,  10 հազար մարդ  քաղաքի գլխավոր փողոցում վառվող մոմերով  կմասնակցի սգո երթին:

Ինքը` Բրեյվիկը,  բանտում է: Նա դատապարտվել է 21 տարվա ազատազրկման, որն ամենայն հավանականությամբ, հետագայում կերկարաձգվի: Բանտում նա երկար ժամանակ չի անցկացնի, քանի որ նրան մտադիր են տեղափոխել հոգեբուժարան, որը կառուցելու են հատուկ ահաբեկչի համար:

Բելգիայի թագավորը հրաժարվել է գահից հօգուտ որդու

983336097_B97777246Z.1_20130721120926_000_G1D11TFF4.1-0 (1)Բելգիայի միապետ Ալբերտ  II  գահից հօգուտ իր ժառանգորդ Ֆիլիպի հրաժարվելու արձանագրություն է ստորագրել երեկ, Բրյուսելում, տեղի ժամանակով 10:30-ին, որից մեկուկես ժամ անց միապետի 53-ամյա ժառանգորդը պաշտոնապես երկրի խորհրդարանում երդվեց ու դարձավ Բելգիայի 7-րդ թագավորը:

Իշխանության փոխանցման գործընթացը  մի քանի օր կտևի: Ալբերտ  II-ի հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվեց հուլիսի 3-ին: Նրա խոսքը հեռարձակվեց ուղիղ եթերով, ազգային 4 հեռուստաալիքներվ:”Ես գահից հրաժարվելու որոշում եմ ընդունել հօգուտ իմ որդի Ֆիլիպի: Իմ տարիքն ու իմ առողջությունը թույլ չեն տալիս ինձ  պարտականություններս կատարել այնպես , ինչպես ես կկամենայի”,-հայտնել է Ալբերտ Բելգիացին:

Նա բելգիայի 6-րդ թագավորն է ու գահին է 1993-ից: