Օգոստոսի 29-ին Իրանի արտգործնախարարը կժամանի Մոսկվա

Իրանի ԱԳՆ ՋԱՎԱԴՕգոստոսի 29-ին Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը ժամանելու է Մոսկվա:

Այցի ընթացքում Զարիֆը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Նրանք քննարկելու են մի շարք հարցեր երկկողմանի կապերի ամրապնդման, Կասպից ծովում տիրող ռեժիմի, միջազգային և տարածաշրջանային հարցերի, Ուկրաինայում տիրող իրավիճակի, Սիրիայում առկա ճգնաժամի վերաբերյալ:

Սա Զարիֆի 3-րդ պաշտոնական այցը կլինի Ռուսաստան: Առաջին անգամ նա այցելել էր 2014-ի մարտին:

Անկախ

Ո՞վ է Թուրքիայի նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն

davutogluՕրերս Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց երկրի նոր վարչապետի հավանական թեկնածուի` Ահմեդ Դավութօղլուի անունը: Դավութօղլուն ծնվել է 1959 թվականի փետրվարի 26-ին Քոնիայի նահանգի Տաշկենտ շրջանում (Դավութօղլուն ուզբեկական արմատներ ունի): Քոնիայում ավարտելով միջնակարգ դպրոցը` նա իր կրթությունը շարունակել է Ստամբուլի արական լիցեյում: 1984 թվականին Դավութօղլուն ավարտել է Բողազիչի համալսարանի քաղաքագիտության  և տնտեսագիտության ֆակուլտետը:

1990 թվականին նա սկսել է դասախոսել Մալազիայի միջազգային իսլամական համալսարանում: Այստեղ նա հիմնում է քաղաքագիտության ամբիոն` գլխավորելով այն մինչև 1993 թվականը: 1995 թվականից նա իր գիտամանկավարժական գործունեությունը շարունակում է Թուրքիայում:

11 տարվա ընթացքում աշխատելով վարչապետի գլխավոր խորհրդականի, ապա արտգործնախարարի պաշտոններում`Դավութօղլուն էական ազդեցություն է թողել Թուրքիայի արտաքին քաղաքականության ձևավորման վրա: 2001 թվականին հեղինակելով «Ռազմավարական խորք» հայտնի աշխատությունը` նա թուրքական արտաքին քաղաքականության մեջ ներդրեց նոր գործելակերպ և գաղափարախոսություն: Դրանցից ամենահայտնին Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների» հետ տեսությունն էր, որի վրա հիմնվեց երկրի արտաքին քաղաքականությունը:

Դավութօղլուն հանդիսանում է նաև նեոօսմանիզմի աշխարհաքաղաքական հայեցակարգի գլխավոր ճարտարապետը: 2009 թվականի նոյեմբերին ելույթ ունենալով ԱԶ կուսակցության անդամների առջև՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն: «Կա ժառանգություն, որը թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նեոօսմաններ» ենք։ Հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան»,- ասել էր նա։

Ահմեդ Դավութօղլուի ղեկավարության շրջանում ակտիվություն նկատվեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Կիպրական հարցի լուծման, ԵՄ անդամագրության գործընթացերում: Դավութօղլուն տիրապետում է անգլերենի, գերմաներենի և արաբերենի: Ամուսնացած է, ունի չորս երեխա:

 Անկախ

 

Օբաման կօգնի Ասադին գոյատևման պայքարում

an3001408770669ԱՄՆ իշխանությունները ծանրութեթև են անում իրենց գործողությունները ուլտրա-արմատական իսլամական  ԻՇԻՊ խմբավորման դեմ ընդլայնելու հնարավորությունը: ԱՄՆ-ն արդեն ռմբակոծում է Իրաքի իսլամիստների դիրքերը, սակայն հիմա հարցը նրանց դեմ գործողություններն են Սիրիայում:

Օբաման մերժում է ռազմական ինտերվենցիան Սիրիայում, սակայն ԻՇԻՊ-ի վրա  անխուսափելի գրոհները կօգնեն Ասադին ամրապնդելու իր վարչակարգը, ում տապալումն էր բոլորովին վերջերս  պահանջում Արևմուտքը: Վաշինգտոնում դիտարկում են չափավոր սիրիական ապստամբներին կամ էլ Սիրիայում քուրդ զինյալներին ԻՇԻՊ-ի դեմ զինելու նպատակով ռազմական օգնության տրամադրման տարբերակները:isra.com

Իրանի 6 նախարար կպատասխանեն խորհրդանի առաջադրած հարցերին

իրանի խորհրդարանԻրանի նավթի, կրթության, ներքին գործերի մշակույթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության, կապի և տեղակատվական տեխնոլոգիաների նախարարները հրավիրվել են խորհրդարան պատասխանելու առաջադրված հարցերին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

 Անկախ

Արաղի. «Եվրոպական երկրները շահագրգռված են Իրանից գազ գնել»

iranian gaz to europeԻրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Ռեզա Արաղին տեղեկացրել է, որ եվրոպական երկրները շահագրգռված են Իրանից գազ գնել:
«Գազատար խողովակագծերի միջոցով եվրոպական երկրներ գազ արտահանելու հարմար մի շարք տարբերակներ կան: Իրանը նաև հնարավորություն ունի գազ արտահանել Իրաք ու Պակիստան»,- ասել է Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը:
Համիդ Ռեզա Արաղին նշել է, որ գազի բոլոր սպառողները մշտապես գազի ներկրման այլընտրանքային ուղիներ են որոնում, իսկ գազ արտադրող երկրները, իրենց հերթին, ձգտում են գտնել նոր շուկաներ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Անքնությունը հանգեցնում է գիրացման  21 տարեկանից հետո

1408770733_shutterstock_91392128Այն դեռահասները, ովքեր քնի հետ խնդիրներ ունեն, 21 տարեկանից հետո գիրանալու ռիսկի խմբում են հայտնվում: Հատկապես  վտանգավոր է անքնությունը:Հյուսիսային Կարոլինայի ու Կոլումբիական համալսարանների մասնագետները Ամերիկայում 16-21 տարեկան  10 հազար դեռահասի շրջանում հետազոտություն են կատարել: Պարզվել է, որ լիարժեք քունը նվազեցնում է ճարպակալման ռիսկը:  8-ժամյա քունը բավարար է դրանից ապահովագրվելու համար, իսկ այդ ժամանակահատվածի նվազեցումը արդեն 21 տարեկանում ճարպերի կուտակմամբ է սպառնում:

Գիտնականները ենթադրում են, որ անբավարար քունը դեռահասները սնունդով են փոխհատուցում: Դրա համար էլ բժիշկները խորհուրդ են տալիս ապահովել երեխաների 8-9- ժամյա քունն ու աշխատել քնի  ու որոշակի ժամերին արթնանալու ռեժիմ մշակելու ուղղությամբ ու այլևս  քաշի հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Իսպանիայում ֆերմերներն ի նշան բողոքի այրել են ԵՄ դրոշը

PR20140819151202Իսպանիայում Կատալոնիայի երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի ներկայացուցիչներն այրել են ԵՄ  մի քանի դրոշ` ի նշան  Արևմուտքի պատժամիջոցների դեմ Ռուսաստանի պատասխան միջոցառումներին հետևածԲրյուսելի գործողությունների դեմ բողոքի:

Ինչպես El Pais-ն է հայտնում, նրանք մի քանի տ նեկտարին ու դեղձ են թափել Լերիդա քաղաքի կառավարական շենքի առջև, ու այդ մրգաբլուրների վրա Եվրամիության դրոշներ տնկել, որոնք հետո այրել են:Նրանց խոսքով, իսպանական մրգի արտահանման խնդիրը լուծելու նպատակով  ԵՄ ընդունած որոշումներ նուղղված են  օգնելու արտադրողներին`շրջանցելով  հենց իրենց` ֆերմերներին: «Կարևոր չէ, թե որքան գումար է 1408448566_bufer-obmena01հատկացնում Բրյուսելը, 155 մլն եվրո, ե 1,5 հազար: Ինչպես և ճգնաժամի դեպքում էր…բոլոր հատկացված գումարները կառավարական օրգաններ, սոցապահովագրություն են գնում ու այն ընկերություններ, որոնք զբաղվում են մթերքի փաթեթավորմամբ ու տեղափոխմամբ, իսկ ֆերմերները ոչինչ չեն ստանում»,հայտնել է  ասոցիացիայի ներկայացուցիչներից մեկը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Եվրահանձնաժողովը 125 մլն եվրո է  հատկացնելու գյուղատնտական ապրանքարտադրողներին` Ռուսաստանի կողմից եվրոպական արտադրանքի մատակարարման սահմանափակումներից հետո: Իսպանացի շատ ֆերմերներ նման որոշումը նվազ արդյունավետ են համարում:

Բաքվի մեծ մասը այս գիշեր խավարի մեջ է հայտնվել

1 (2)Այս գիշեր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնական շրջաններում, մասնավորապես`Յասամալի, Սաբայիլի, Բինագադի, Խաթանի շրջաններում, ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Համաձայն նախնական տեղեկության` պատճառը Բադամդարա շրջանում տեղի ունեցած վթարն է եղել, որի հետևանքով մեծ հրդեհ է բռնկվել կենտրոնական տրանսֆորմատորում, հաղորդում է “Հագգին” լրատվական կայքը:

Անկախ

Իրանում 5.4 մագտնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

iranԱյսօր առավոտյան Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի Սրումար քաղաքում 5.4 մագտնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «IRNA» գործակալությունը: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություն չկա: Նշենք, որ վերջին շրջանում Իրանում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում: Անցած շաբաթ Քերմանշահ և Իլամ նահանգներում մի քանի երկրաշարժեր եղան:

Կազանում պահանջում են արգելել Դարվինի տեսությունը

загруженноеԿազանի քաղաքապետ Իլսուր Մետշինն առաջարկում է դպրոցական ծրագրից հեռացնել Դարվինի տեսությունը, գրում է  «Газета.ru»-ն, վկայակոչելով «ԵրեկոյանԿազան»  թերթը:

«Ես անձամբ եմ կարդացել, որ գիտնականներն ապացուցել են` մարդու ու կապիկների բջիջները տարբեր են: Ես չէի կամենա, որ իմ երեխաները մտածեն, թե իրենք առաջացել են կապիկներից, ոչ թե Բարձրյալի կամքով»,-հայտարարել է  Մետշինը:

Նա մտադիր է այ առաջարկը դաշնային մակարդակի հասցնել:

Նշվում է նաև, որ «Միացյալ Ռուսաստանի» անդամներն արդեն առաջարկել են դպրոցական ծրագրում մարդու առաջացման դարվինյան տեսությունից բացի,  այլ տեսություններ ևս ներառել:

Թայիփ Էրդողանը իր առաջին պաշտոնական այցով կմեկնի Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան  

erdogan    Թուրքիայի 12-րդ նախագահ Թայիփ Էրդողանը իր առաջին պաշտոնական այցով սեպտեմբերի 1-ին կմեկնի Հյուսիսային Կիրպրոս, ապա սեպտեմբերի 3–ին կայցելի Ադրբեջան: Սեպտեմբերի 4-5-ին Էրդողանը Ուելսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ապա սեպտեմբերի 21-26-ին Նյու Յորքում ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Հիշյալ միջազգային ֆորումների ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ:

Միջերկրական ծովում 170 միգրանտներով նավ է խորտակվել

371 (1)Լիբիայի ափերի մոտ դատարկ նավ է հայտնաբերվել, որում, ենթադրվում է, եղել են Կենտրոնական ու Արևմտյան Աֆրիկայից 170 անօրինական արտագաղթյալներ: Ենթադրվում է նաև, որ բոլորն էլ զոհվել են,  հաղորդում է Росбалт-ը:

“Մենք որոնում ենք  աֆրիկյան երկրներից  170 ուղևորներին, որոնք եղել են Տրիպոլիից 60 կմ արևելք գտնվող Գուարակուզիի շրջանում հայտնաբերված  նավում”,-հաղորդել է ափային պաշտպանության ներկայացուցիչը:

Ողջ օրվա ընթացքում փայտից ինքնաշեն նավի ուղևորների որոնումներ են կատարվել ու հաջողվել է փրկել 16 մարդու: Ափային պահպանության աշխատակիցները ջրից 15  զոհի մարմին են հանել:

Մոսկվայում «McDonald`s»-ի ցանցը փակելու ցույցեր են ընթանում  

Մոսկվայում «McDonald`s» Մոսկվայում բողոքի ցույցեր են տեղի ունենում` ի աջակցություն Ռուսաստանում «McDonald`s»-ի փակման վերաբերյալ որոշմանը: Ցույցին մասնակցել է Լիբերալ-դեմոկտրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով:

Օգոստոսի 20-ին Մոսկվայում սանիպետկայանը դադարեցվել է «McDonald`s»-ի չորս կետերի աշխատանքը սանիտարական պահանջներին չբավարարելու պատճառով: Համապատասխան վարչության աշխատակիցները հայտնել են, որ արագ սննդի սպասարկան ցանցի բոլոր մասնաճյուղերում ստուգման աշխատանքներ են ընթանում:

Ռուսաստանում առաջին «McDonald`s»-ը բացվել է 1990 թվականի հունվարի 31–ին: Այն ժամանակավորապես դադարեցրեց իր աշխատանքները ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո:

 

 

Իրանի երկաթուղին արտոնյալ պայմաններ է առաջարկում ձեռնարկատերերին

երկաթուղի Իրանի երկաթուղու բեռնափոխադրման հանձնաժողովի ղեկավար Ղավարին, այցելելով Զահեդանի երկաթուղային կայարան, ասել է, որ իրենք պատրաստ են արտոնյալ պայմաններով համագործակցել սահմանամերձ շրջանների գործարարների և արդյունաբերողների հետ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Հասան Ռոհանի. «Միջուկային հարցի շուրջն Իրանի և «Վեցնյակի» միջև համաձայնության հասնելը տարածաշրջանի և համաշխարհային տնտեսության օգտին է լինելու»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին  Արդեբիլ կատարած իր երկօրյա այցի ընթացքում հանդիպել է լրագրողների հետ և անդրադառնալով Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջուկային բանակցություններին նշել է, որ Իրանը վճռակամ է միջուկային հարցի շուրջը համաձայնության հասնել «Վեցնյակի» հետ, և Թեհրանը հույս ունի, որ դիմացի կողմն էլ ունենա նույն վճռակամությունը։

Հասան Ռոհանի

«Միջուկային հարցի շուրջը Իրանի և «Վեցնյակի» միջև  համաձայնության հասնելը տարածաշրջանի, «Վեցնյակի», Իրանի և համաշխարհային տնտեսության  օգտին է լինելու»,- ասել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին, անդրդառնալով Իրանում արտասահմանյան նեդրողներին, պարզաբանել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մինչև 100 հոգանոց արտասահմանյան պատվիրակություններ են այցելել Իրան՝ ներդրումներ կատարելու նպատակով։

«Պետք է ուշադրություն դարձնել Իրանի հյուսիս­արևմուտքում գտնվող Արաքսի տնտեսական ազատ գոտու ստեղծման կարևորությանը: Արդաբիլի նահանգը հանքերի ոլորտում բարձր ներուժ ունի և կառավարությունը ծրագրեր է մշակել հանքերի հայտնաբերման և հետազոտման կապակցությամբ»,- ասել է Ռոհանին
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանի նավթի նախարար. «Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա երեք տարվա ընթացքում Իրանում նավթարտադրության ծավալը մեծանա»

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է, որ չնայած Իրանի դեմ կիրառվող շրջափակումների ու պատժամիջոցների, երկրում մեծացել է նավթի ու գազի արդյունահանման և արտահանման ծավալները:

Բիժան Նամդար Զանգանե

«Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա երեք տարվա ընթացքում Իրանում նավթարտադրության ծավալն օրական  4,7 մլն բարելով բարձրանա: Արտադրության այս հավելյալ ծավալն ապահովվելու է նավթային պաշարների հաշվին»,- նշել Իրանի նավթի նախարարը:

Բիժան Նամդար Զանգանեն նշել է նաև, որ ոչ մի սահմանափակություն չկա արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար:
Ավելի վաղ, Իրանի ազգային նավթային ընկերության փոխնախագահ Բահման Սուլեյմանը հայտնել էր, որ իր գազային պաշարներով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում:

«Իրանի գազային պաշարները կբավականացնեն դեռ 200 տարի, իսկ նավթային պաշարները՝ 60 տարի: Հայտնաբերվել են նավթի ու գազի պաշարներով հարուստ նոր հանքավայրեր: Մասնավորապես, 2013-ին Իրանում հայտնաբերել է 70 գազային և 178 նավթային հանքավայր, որոնք գլխավորապես գտնվում են Զագրոսի լեռներում և Պարսից ծոցի ավազանում»,- ընդգծել է , Իրանի ազգային նավթային ընկերության փոխնախագահը:

Կնոջ օրգանիզմից հեռացրել են 40 տարի առաջ մահացած պտուղը

1309 (1)Հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգում բժիշկները 62-ամյա Ջիոտի Կումարի օրգանիզմից հեռացրլ են 38 տարի առաջ մահացած պտղի կմախքը, հաղորդում է Вести.Ru-ն:

Կինը հղիացել է 1978-ին, 24 տարեկան հասակում: Սակայն, պտուղը սկսել է զարգանալ արգանդից դուրս ու նա դիմել է մասնավոր կլինիկա` ցավերից ազատվելու համար: Երբ նա անհարմարության զգացում այլևս ուներ, որոշեց, որ խնդիրն ինքնիրեն լուծվել է: Սակայն, տհաճ զգացումները նրան սկսել են անհանգստացնել 38 տարի անց:

Բժիշկները համոզել են նրան, որ վիրահատությունն անհրաժեշտ է:

Վիրահատության ընթացքում կնոջ մարմնից պտղի կմախք են դուրս բերել:

Բժիշկներն ասում են, որ դա աշխարհում ամենատևական արտաարգանդային հղիությունն էր; Ավելի վաղ այդ բնագավառի “ռեկորդ” էր սահմանել Բելգիայի քաղաքացին, ով չծնված երեխայի մնացորդներով 18 տարի  ապրել էր առանց անգամ ենթադրելու դրա գոյության մասին

Էստոնիայի առաջին տիկինն անծանոթ տղամարդու հետ գրկախառնվել է մարդաշատ վայրում

374x313Էստոնիայի առաջին տիկինը հայտնվել է տհաճ իրավիճակում.նրան բռնացրել են երիտասարդի հետ գրկախառնված: Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, նախագահի կինը Տալինի սրճարաններից մեկում, ողջ գիշեր պարել է, գրկախառնվել ու համբուրվել իր  երիտասարդ ուղեկցի հետ: Առաջին տիկնոջ ու խորհրդավոր երիտասարդի լուսանկարը հայտնվել է  Kroonika պարբերականում ու ավելին, հրատարակության կայքում նաև տեսանյութ է տեղադրված, որտեղ այդ ջերմ գրկախառնությունն է տեսագրված: «Մի օգոստոսյան գիշեր առաջին տիկին Էվելին Իլվեսը մոռացավ իր կարգավիճակի  ու ամուսնության մասին: Մայրաքաղաքի Komeet   սրճարանում նա համբուրվում ու գրկախառնվում էր խորհրդավոր անծանոթի հետ»,-գրում է հրատարակությունը: Այդ սեղանը նա դեռևս օգոստոսին էր ամրագրել, որտեղ այդ օրը երեկույթ էր անցկացվում: Իսկ երբ առավոտյան հյուրերը հեռացել են, նա դուրս է եկել պարահարթակ անծանոթ տղամարդու հետ: Ականատեսներն ասում են, որ Էվելին Իլվեսն ու նրան ուղկեցող տղամարդն իրենց սիրահարների նման էին պահում, իսկ  հետո միասին էլ հեռացել են սրճարանից: «Նրանք նստել են S –դասի Mercedes, որի ղեկին մի տղամարդ է եղել ու նրանք հեռացել են մեքենայով»,-հաղորդում է  Postimees-ը: Տղամարդու մասին քիչ բան է հայտնի, թերևս միայն այն, որ տեսքից 28-30 տարեկան է ու խոսում է էստոներեն: Հետաքրքրական է, որ մինչ  տիկինը զվարճանում էր բարում, նրա ամուսինը` Թոմաս Հենդրիկ Իլվեսը քաղաքում չէր: Ինքը` Էվելին Իլվեսն ու նախագահի գրասենյակն այդ միջադեպը չեն մեկնաբանել:

Դոմինիկյան Հանրապետությունը արգելել է Մայլի Սայրուսի համերգը

miley-cyrus-bangerz-tour-concertՄայլի Սայրուսը հնարավոր է հետաձգի Դոմինիկյան Հանրապետությունում կայանալիք առաջիկա իր համերգը: Հրապարակային ներկայացումները վերահսկող տեղի կառավարության հանձնաժողովը բարոյական նկատառումներով որոշել է արգելել սեպտեմբերի 13-ին կալանալիք 21-ամյա երգչուհու համերգը:

Հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ հանձնաժողովը նման քայլի է դիմել այն պատճառով, որ Սայրուսը հաճախ Դոմինիկյան օրենքով պատժելի, բարոյականությանը և սովորույթներին չհամապատասխանող արարքներ է գործում:

Սայրուսի ներկայացուցիչը չի պատասխանել մեկնաբանություններ անելու խնդրանքին:

Սայրուսը ներկայումս համերգային շրջագայության մեջ է Հյուսիսային Ամերիկայում: Նախատեսված է, որ նա օգոստոսի 24-ին Կալիֆոռնիայում կայանալիք MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը կներկայանա ոչ որպես կատարող, այլ մասնակից:

 

Իրանի կառավարությունը ողջունում է երիտասարդների ժամանակավոր ամուսնությունները

Այժմ ավելի մեծ քանակությամբ երիտասարդ իրանցիներ են սեռական հարաբերություններ ունենում նախքան ամուսնությունը, քան Թեհրանի կառավարությունը կցանկանար ընդուներ:

երիտասարդ իրանցի

Իրանի խորհրդարանի հետազոտական բաժանմունքի հրապարակած զեկույցում նշված է, որ 140,000 ուսանողների հետ հարցազրույցների ընթացքում կանանց 80 տոկոսը ընդունել է, որ սեռական հարաբերություն է ունեցել նախքան ամուսնանալը:

Հարցվածների 17 տոկոսը միասեռականներ են եղել:

Զկույցում ասվում է, որ կանայք սեռական հարաբերություններ են սկսում ունենալ ավելի վաղ, քան միջին դպորց հաճախելը:

Այսպիսով պարզ է դառնում կառավարության սպասումների և Իրանի իրականության աճող տարբերությունը, որտեղ 75 միլիոն բնակչության երկու երրորդը ընդգրկված է 35-ից ցածր տարիքային խմբում:

Իրանի դեմ Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցները ևս նպաստում են սեռական ազատությանը, քանի որ դրանք դժվարություններ են ստեղծում աղքատ տղամարդկանց ամուսնության հարցում:

Իրենց զուգընկերոջ հետ բռնվելուց խուսափելու համար զեկույցը երիտասարդներին առաջարկում է կիրառել ժամանակավոր ամուսնության իսլամական սովորությունը:

Համաձայնագիրը թույլ է տալիս և՛ ամուսնացած, և՛ չամուսնացած տղամարդկանց սեռական հարաբերություններ ունենալ: