Washington-ն ու Guardian-ը բացահայտել են ԿՀՎ-ի տեղեկատուի անունը

pic_ba0b4f74bcc34e0205679c7b059b686eԱմերիկյան Washington  ու  բրիտանական Guardian լրտեսության մասին իրենց տեղեկություն տրամադրած մարդու անունն են բացահայտել: Տեղեկատուն  29-ամյա Էդվարդ Սնոուդեն է, որը նախկինում աշխատել է ԿՀՎ-ի տեխնիկական ծառայությունում ու  ինքն է ցանկացել,որ իր անձը բացահայտվի:

Ինչպես գրում է The Washington Post -ը, կիրակի, հունիսի 9-ին նա պատմել է իր արարքի դրդապատճառների մասին, բացատրել, որ քննադատում է  անմեղ  քաղաքացիներին լրտեսելը: Նա ենթադրում է, որ գաղտնի , ծրագրային լրտեսումը կդառնա հասարակական  լայն քննարկումների թեմա և հույս ունի, որ մարդիկ կկարողանան պաշտպանել անձեռնմխելիության իրենց իրավունքները դատարանի միջոցով:

Ներկայումս Սնոուդենը գտնվում է Հոնկոնգում: Նա հայտնել է, որ մտադիր է  ապաստարան խնդրել “խոսքի ազատությանը հավատացող” ցանկացած երկրում:

Նախօրեին, տեղեկատուի մասին տվյալների հրապարակումից հետո  NSA  պահանջել է հանգամանքների հետաքննել ու հայտնաբերել  տեղեկությունների արտահոսքի հանգամանքները:   Համապատասխան հարցում է ուղարկվել ԱՄՆ արդարադատության նախարարություն: NSA  տնօրեն Ջեյմս Կլեպերը հատուկ հայտարարությն մեջ խոստովանել է, որ PRISM լրտեսական ծրագիրը, որի մասին գրել է The Washington Post-ը իրականում գոյություն ունի, սակայն ընդգծել է, որ այն աշխատում էր օրինական հիմունքներով, ամերիկյան կոնգրեսի սանկցիայով: Բացի այդ, Կլեպերը հավաստիացրել է, որ տվյալներ են հավաքում ոչ թե ամերիկացիների, այլ միայն օտարերկրացիների մասին:

Չինաստանը հաշվում է ջրհեղեղի պատճառած վնասները

o_680968Տեղատարափ անձրևների հետևանքով Չինաստանում 3,57 մարդ  է տուժել: Ամենաբարդ իրավիճակը 10 նահանգներում է: Պաշտոնական տվյալներով տարերային աղետի հետևանքով 13 մարդ է զոհվել: Անձրևները ոչնչացրել են 287 հազար հա գյուղնշանակության հողեր, ավերվել է 1,5 հազար բնակելի շենք: Ընդհանուր տնտեսական վնասը գնահատվում է 1,29 մլրդ յուան (209 մլն դոլար):

Կիսատաբատների արգելքը շվեդ մեքենավարներին ստիպել է կիսաշրջազգեստ հագնել

o_785064Մեքենավար շվեդներն իրենց կարող են իսկական շոտլանդացի զգալ: Կիսաշրջազգեստ հագնել նրանց ստիպել է  ղեկավարության որոշումը: Նրանց արգելվել է աշխատանքի ժամանակ  շոգին կիսատաբատ կրել: Մեքենավարները  չկամեցան կրել պարտադրվող տաբատը ու այդ վիճակից  դուրս գալու ինքնատիպ որոշում կայացրին.նրանք կիսաշրջազգեստը   գերադասեցին տաբատից:Կիսաշրջազգեստների դեմ ղեկավարությունը չկարողացավ առարկել.դա կգնահատվեր որպես խտրականություն: Այնպես որ ղեկավարությունում հայտարարեցին.”ամեն ինչ կարգին է”: Հնարավոր է, որ շուտով մեքենավարները դառնան Շվեդիայի  նոր դիտարժան երևույթը:

Յակուտիայում հազարավոր տներ են հեղեղվել

o_783224Յակուտիայի շրջանում Տատինսկի ու Ամգինսկի շրջանում ավելի քան 100 տուն է ջրասույզ եղել, ավերվել են կամուրջներն ու հոսանքալարերը վնասվել, 3 տեղ  հեղեղը լվացել-վերացրել  է  դաշնային “Կոլիմա”ավտոմայրուղին, որը Յակուտսկը միացնում է Մագադանի հետ:

Հեղեղի աղբյուրը Սելենյախ գետն է, որը դուրս է եկել ափերից: Տուժել են Ուոլբա, Բայագա, Իտիկ Կյուել, Էմիս, Սուոլա ավանի տները: Ոստիկաններն ու փրկարարները տարհանել են մարդկանց, տեղափոխել ժամանակավոր կացարաններ: Հեղեղների շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:

Գերմանիայում 36 հազար մարդ է տարհանվել

iԳերմանիայում, Էլբա գետի  ամբարտակի  քանդման պատճառով ավեի քան 36 հազար մարդ է տարհանվել:

Հորդառատ անձրևների պատճառով Էլբայի ջրի մակարդակը բարձրացել է 7,5 մ, սահմանված նորմից 5 մետրով ավելի: 8 հազար մարդ Ակեն քաղաքի մատույցներից տարհանվել է ավտոբուսներով:

Տարհանում է եղել նաև Բրանդենբուրգում: Քյոլնի ինստիտուտի տնտեսական հետազոտություններով, Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 6 մլրդ եվրոյի վնաս է պատճառվել:

Սիրիայում “սրբապղծության” համար մահապատժի են ենթարկել մի դեռահասի

pic_f5cf0d0ceb67cadde7325dff0a269742Հալեպում իսլամական խմբավորման զինյալները, Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքար են մղում, մահապատժի են ենթարկել մի դեռահասի` նրան մեղադրելով սրբապղծության մեջ: Ինչպես նշում է   Agence France-Presse  գործակալությունը, 15-ամյա Մուհամեդ Քաթան սպանվել է իր ծնողների  ու տեղաբնակների աչքի առջև: Դրանից մի քանի օր առաջ, պատանին զրույցի ընթացքում հայտարարել էր, թե ինքը հավատացյալ չի դառնա, “եթե անգամ Մումամեդ մարգարեն իքն անձամբ իձնի երկնքից”:

Հատկապես որ խմբավորումից էին դեռահասին սպանողները`  պարզ չէ: Իրավապահների կարծիքով, նրանք օտարերկրացիներ են եղել, քանի որ խոսել են դասական արաբերենով, ոչ թե արաբերենի սիրիական խոսվածքով:

Syrian Observatory for Human Rights -ում կատարվածը որակել են որպես “նվեր Ասադին”: Իրավապաները նշել են, որ նմանատիպ դեպքերը կարող են հանգեցնել նրան, որ “Սիրիայի բնակչությունը վախենա Ասադի վարչակարգի տապալման հետևանքներից”:

Սիրիայում Ասադի ու նրա վարչակարգի հակառակորդների միջև հակամարտությունը շարունակվում է ավելի քան 2 տարի: Սկզբում ապստամբները քաղաքական նպատակներ էին հետապնդում, սակայն  հետագայում, վարչակարգի հակառակորդների միջև սկսեցին թափ առնել բոլոր արմատական խմբավորումները, որոնցից շատերն անմիջական կապ ունեն “Ալ Քաիդայի հետ”:

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

389. Ambassador Minasyan presented his credentials to the Pope of Rome 08.06.2013 (1)Հունիսի 7-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:

389. Ambassador Minasyan presented his credentials to the Pope of Rome 08.06.2013Դեսպան Մինասյանի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը: Այս կապակցությամբ դեսպան Մինասյանը նշեց, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգևոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաև, համաշխարհային մշակութային ժառանգության  բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:

Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաև երախտագիտություն հայտնեց վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջև կայացած հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը:  Քահանայապետը խոստացավ դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:

Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ Աթոռի արարողակարգի համաձայն, դեսպան Մինասյանն առանձնազրույց ունեցավ Սուրբ Աթոռի Պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ:

Հանդիպման ընթացքում կարդինալ Բերտոնեն, շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը կարևորելու համար, ողջունեց Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու որոշումը: Պետքարտուղարը հայտնեց նաև, որ Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը:

 

Բեյոնսեն աճուրդի է հանել իր հետ մեկ օր անցկացնելու հնարավորությունը

Երգչուհի ԲեյոնսենԵրգչուհի Բեյոնսեն պաշտոնապես հայտարարել է, որ նա, ով առաջինը կվճարի 25.000 դոլար, մի ամբողջ օր կանցկացնի իր հետ «Show World Tour» համերգային շրջագայության ընթացքում:
Հաջողակ (և հարուստ) երկրպագուն ժամանակ կանցկացնի սիրելի աստղի հետ կուլիսներում, կստանա բազաթիվ նվերներ,  Բեյոնսեի և իր հատուկ ֆոտոշարքը, VIP կարգավիճակում կդիտի երգչուհու համերգը:

Աճուրդը կտևի մինչև հուլիսի 11-ը: Հենց այդ օրն էլ կհրապարակվի հաջողակի անունը:

Դիտա ֆոն Թիզը ստեղծել է ներքնազգեստի հավաքածու

20130706-dita-2Շոու ծրագրերի աստղ Դիտա ֆոն Թիզը որոշել է «հրապուրել» իր իսկ երևակայության ներքնազգեստներով: Նա ստեղծել է ներքնազգեստի իր հավաքածուն: Ավելին` աստղն ինքն է նկարահանվել հավաքածուի գովազդում:
Ռետրո ոճն ու ժամանակակից տեխնոլոգիաները համադրող հավաքածուում մինիմալիզմին տեղ չկա, իշխում են գույները, ժանյակը, մետաքսը, ատլասը և հարուստ դեկորը: Դիտայի խոսքերով` յուրաքանչյուր կին պետք է ունենա նման ներքնազգեստ:

Աբուլլահ Օջալանը նամակ է գրել Մեսուտ Բարզանիին՝ խնդրելով տեր կանգնել Իրաք եկող քուրդ մարտիկներին

imagesՀյուսիսային Իրաքում հրապարակվող «Waranpress» ինտերնետային կայքում տեղ գտած լուրի համաձայն՝ քրդական շարժման առաջնորդներից Աբդուլլահ Օջալանը Իմրալը կղզուց քրդական հարցի կուծման գործընթացի հետ կապված մի նամակ է գրել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության նախագահ Մեսուտ Բարզանիին: Այդ նամակը հունիսի 6-ին հասել է Բարզանիին, որի մասին լուրի մեջ օգտագործվել է տարիներ առաջ արված Օջալանի և Բարզանու համատեղ լուսանկարը:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Բարզանուն գրած նամակը Օջալանը սկսել է «Քուրդ ժողովրդի առաջնորդ» բառերով և նշել, որ Մեսուտ Բարզանուն դիտում է որպես ոչ միայն Իրաքի Քրդական շրջանի, այլ նաև Քրդստանի չորս մասերի առաջնորդը: Նամակում մասնավորապես ասվում է. «Իմ թանկագին և հարգելի ընկեր: Ես ձեզ տեսնում եմ որպես ոչ միայն Քրդական շրջանի նախագահ, այլ նաև Քրդստանի չորս մասերի առաջնորդ և այդ պատիվը ձեզ եմ տալիս: Քանզի բոլորս հասկացանք, որ ձեր բազմամյա և բանիմաց փորձը ապահովեց քուրդ ժողովրդի կեսից ավելիի իրավունքները: Աստծուց ձեզ համար առողջություն և հաջողություն եմ խնդրում: Ձեզ իմ առանձին խնդրանքն է տեր կանգնել այդտեղ եկող PKK-ի մարիկներին և երաշխավորել նրանց կյանքը:»

Ամերիկայում բացել են 2500 տարեկան մումիայի դամբարանը (լուսանկարներ)

2Ամերիկյան մի հիվանդանոցում դամբարանից հանվել է 2500 տարվա հնության մումիա, որպեսզի այն ենթարկեն վերականգողական աշխատանքների: Այս հնամենի եգիպտական մումիան առաջացրել է մի բժշկի հետաքրքրությունը, որը զբաղվում է անտիկ հեղինակների աշխատություններով:
Թուրքական «Հաբերլերը» գրում է, որ այս բացառիկ նմուշը ԱՄՆ-ին նվիրել են 1823 թվականին, ինչից հետո այն տեղափոխվել է նահանգներ: «Պադիհերշեֆ» անունով հայտնի այս մումիան միևնույն ժամանակ համարվում է ԱՄՆ-ը բերված առաջին մումիան: Նրա մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ վերջինս հայտնի է որպես ամենալավ պահպանված մումիաներից մեկը: Հայտնի է նաև, որ Պադիհերշեֆը ապրել է Նեղոս գետի արևմտյան ափին գտնվող Թեբես քաղաքում և մահացել է մոտ 40 տարեկանում:

Ողջ աշխարհն է հասկանում «Գեզի» այգու ցուցարարներին. Օրհան Փամուք

pamukԹուրք նշանավոր գրող Օրհան Փամուքը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կազմակերպված մի զրույցի է մասնակցել, որի ընթացքում պատասխանել է Ստամբուլի «Գեզի» այգու համար Թուրքիայում ծավալված ցույցերի վերաբերյալ հարցերին: «Ես անհանգստացած եմ իմ երկրի համար և մտահոգությամբ հետևում եմ իրադարձություններին: Ապագայում խաղաղ մի հանգուցալուծման հասնելուն ուղղված ոչ մի ազդանշան չկա»,-ասել է Փամուքը:

«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ Նոբելյան մրցանակակիր թուրք գրողը խոսել է թուրքական քաղաքականության և երկրում խոսքի ազատության վերաբերյալ իր ունեցած մտահոգությունների մասին: «Ստամբուլում ապրող յուրաքանչյուր մարդ այդ հրապարակում անպայման անմոռանալի պահեր է ունեցել: Ես հասկանում եմ այդ մարդկանց և գրկում նրանց: Կարծում եմ՝ կառավարությունը մեծ սխալ է անում փորձելով նման զգացմունքային վայրում առևտրի կենտրոն կառուցելու նպատակով կտրել ծառերը: Մի կարևոր կետ էլ կա. Թաքսիմը քաղաքական անցյալ ունի: Հուսով եմ՝ այս հարցը խաղաղությամբ կավարտվի»,-նշել է գրողը:
Փամուքը նաև նշել է, որ Թաքսիմի հրապարակի մասին որոշումը բոլորը միասին պետք է կայացնեն: «Ես հարգում եմ ցուցարարների զայրույթը, ողջ աշխարհն է նրանց հասկանում»,-ասել է նա:

Բանտում գտնվող Մայքլ Ջեքսոնի բժիշկը իր աջակցությունն է հայտնել երգչի՝ ինքնասպանության փորձ կատարծ դստերը

d3Մայքլ Ջեքսոնի ոչ դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող, այժմ բանտում գտնվող վարկաբեկված բժիշկ Քոնրադ Մյուրեը դիմել է Փերիս Ջեքսոնին՝ առաջարկելով իր կարեկցանքը և օգնությունը:

Նա իր ուղերձը ձայնագրել էր բանտում և ուղարկել 15- ամյա Փերիսին, որը չորեքշաբթի օրը ինքնասպանության փորձ էր կատարել՝ մեծ չափաբաժնով ցավազրկող դեղեր օգտագործելով և դանակով երակները կտրելով:

Ինչպես երևում է՝ նա ցանկանում է կապ հաստատել հիվանդանոցում հոգեբանի հոսկողության տակ ապաքինվող Փերիսի հետ:

Daily Mirror թերթը ամբողջովին հրապարակել էր նրա ուղերձը, որտեղ Քոնրադը նշում է, որ չնայած ինքը չգիտի, թե ինչ է կատարվում Փերիսի հետ, սակայն դա պետք է որ շատ բարդ բան լինի, և ,ամեն դեպքում, ինքը միշտ նրա հետ է ու պատրաստ է լսել նրան, ինչպես նաև իր հայրիկի մասին դեռևս չպատմած գեղեցիկ պատմություններ պատմել:

d5Աղբյուրը People ամսագրին տեղեկացրել է, որ Փերիսը տևական ժամանակ ստրեսային վիճակում է եղել և անընդհատ փորձել է ինքն իրեն վնասել: Ըստ տեղեկությունների՝ նա շատ է կարոտում իր հայրիկին, քանի որ նա միշտ Մայքլ Ջեքսոնի ուշադրության կենտրոնում է եղել, իսկ այժմ նա իրեն միայնակ և չսիրված է զգում:

Ըստ տեղեկությունների Փերիսը իր կենսաբանական մայրիկի հետ սերտ հարաբերություններ հաստատելու համար հակասությունների մեջ է նաև իր եղբոր Փրինս Մայքլի հետ: Երբ Մայքլը ողջ էր, աղջկան արգելում էին երկար ժամանակ անցկացնել իր մայրիկի հետ:

Այդ հարաբերությունները, ինչպես երևում է, պառակտել են Ջեքսոնների ընտանիքը, քանի որ Փերիսը և իր եղբայրը տարբեր կարծիքներ ունեն իրենց մայրիկի հետ շփվելու վերաբերյալ:

 

Google-ի տնօրենը համացանցի լրտեսությունն անվանում է ազատությանն ուղղված սպառնալիք

2Google-ի տնօրենը համացանցի լրտեսությունն անվանում է ազատությանն ուղղվաՈւրբաթ Google-ի տնօրեն Լարրի Փեյջը համացանցի լրտեսությունն անվանել է ազատությանն ուղղված սպառնալիք:

«Մենք գիտակցում ենք, որ հաճախ ԱՄՆ-ի և մյուս երկրների կառավարությունները ստիպված են լինում գործողություններ ձեռնարկել իրենց քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ` օգտագործելով բազմատեսակ միջոցներ, այդ թվում համացանցի վերահսկողություն, սակայն գործող իրավական ընթացակարգերի գաղտնիության աստիճանը քայքայում է մեր կողմից այդքան փայփայվող ազատությունները»,-ասել է նա:
Google-ը և տեխնոլոգիական այլ ընկերություններ ասել են, որ չեն մասնակցել PRISM կոչվող գաղտնի ծրագրին, որն Ազգային անվտանգության գործակալությանը և Հետաքննությունների դաշնային վարչությանը իրավունք էր տալիս մուտք գործել ինտերնետ ընկերությունների սերվերները:

Ֆրանսիացի աշխարհագրագետներն ստեղծել են սեռական ակտիվության համաշխարհային քարտեզ

1Ֆրանսիացի աշխարհագրագետները ստեղծել են սեռական ակտիվության համաշխաՈ՞ր երկրի մարդիկ են ամենաանհավատարիմը: Որտե՞ղ է ավելի շատ տարածված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները: Ֆրանսիացի աշխարհագրագետները փորձել են պատասխանել այս և այլ հարցերին սեռական ակտիվության քարտեզի վրա:

«Սեռական ակտիվությունը գոյություն ունի ամեն տեղ` դրսում` պատերի տակ, էկրաններին, նորությունների ժամանակ և այլն»,-ասել է Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական կետրոնի տնօրեն Նադին Կատանը:
«Մենք ցանկանում էինք դա բացահայտել համաշխարհային համատեքստով»,-ասել է նա` հավելելով, որ հետազոտությունը տևել է 18 ամիս:
Քարտեզի տվյալներով ամենաանվատարիմ մարդիկ փարիզցիներն են:
Տեղեկատվության համաձայն` իրենց զուգընկերներին դավաճանող մարդկանց մեծամասնությունn ունեն բարձրագույն կրթություն, նրանցից 22 տոկոսը աշխատում է ֆինանսական, բանկային և ապահովագրության ոլորտում:
Եվրոպայում բրիտանացիները, նորվեգացիները և շվեդները հայտնի են` որպես սեքս խաղալիքների ակտիվ օգտագործողներ: Մարմնավաճառության, սեռական բռնության և խտրականության դեմ պայքարի համար Բրազիլիան, Եգիպտոսը, Ճապոնիան և Մեքսիկան կիրառում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են կանանց համար առանձին ավտոբուսներ օգտագործելը և այլն:

Նելսոն Մանդելան հոսպիտալացվել է

gty_nelson_mandela_ll_130328_wgՀարավային Աֆրիկայի բարձրաստիճան պաշտոնիայի տվյալներով՝ հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան թոքերի վարակի պատճառով ծանր, բայց կայուն վիճակում է:

Ըստ Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյկոբ Զումայի գրասենյակի հայտարարության՝ շաբաթ` օրը վաղ առավոտյան, 94-ամյա Նոբելյան մրցանակակրի վիճակը վատացել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց:

Հայտարարության մեջ նշվում էր, որ նախկին նախագահը մասնագիտացված բուժում է ստանում, և բժիշկները անում են հնարավոր ամեն բան նրա վիճակը բարելավելու համար: Նախագահ Զուման իր, կառավարության և ամբողջ ազգի անունից Մանդելային արագ ապաքինում է մաղթել ևլրատվամիջոցներին կոչ արել հարգել Մանդելայի և նրա ընտանիքի անձնական կյանքի իրավունքը:

Մանդելան ապրիլին թոքերի վարակի պատճառով 18 օր անց էր կացրել հիվանդանոցում, իսկ 2012թ-ին բուժվել էր լեղապարկի քարերի դեմ:

Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Հայաստանի՞ն

1Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ “եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի իրենց, իրենք չեն մերժի”:

“Ադրբեջանը “մարդասեր” երկիր է և գիտակցում է իր դերը որպես տարածաշրջանի առաջնորդի: Եթե Հայաստանը գազի հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով մեզ դիմի, մենք կարող ենք օգնել”,-ադրբեջանական “ANS ТВ” հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Աբդուլաևը, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ”կայքը:

Կայքը ընդգծում է, որ Ադրբեջանը Վրաստանին գազ է վաճառում 1 000 խորանարդ մետրը 230 դոլարով, իսկ Ռուսաստանը Հայաստանին 1 000 խորանարդ մետր գազը վաճառում է 315 դոլարով:

Մեկնաբանելով SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարությունը`Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետի տեղակալ, Արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է. “Հիմա Հայաստանն իր “ագրեսիվ քաղաքականության” պատճառով գտնվում է ծանր դրության մեջ: Եթե նրանք, հաշվի առնելով իրենց ծանր վիճակը, դիմեն ադրբեջանական կողմին, մենք կկարողանանք առաջադրել մեր պայմանները և պահանջները”:

 

76-ամյա առաջին տեզերագնաց կինը դեպի Մարս միակողմանի թռիչք կատարելու ցանկություն է հայտնել

v4Դեպի տիեզերք թռիչք կատարած առաջին կինը հայտնել է, որ եթե իրեն հնարավորություն տան ուղևորվել Մարս, ապա ինքն անպայման կօգտագործի այդ հնարավորությունը, եթե նույնիսկ այլևս հետ չվերադառնա երկիր:

76-ամյա Վալենտինա Տերեշկովան նշել է, որ Մարսն իր սիրելի մոլորակն է, և ինքը երազում է այնտեղ գնալու մասին:

«Մենք գիտենք մարդու հնարավորությունների սահմանը: Իսկ սա մեզ համար երազանք է: Շատ հավանական է, որ առաջին թռիչքը միակողմանի լինի: Սակայն ես պատրաստ եմ»,-ավելացրել է ռուս տիեզերագնացը:

v1Տերեշկովան 26 տարեկանում ազգային հերոս դարձավ՝ միանձնյա թռիչք կատարելով դեպի տիեզերք: Նա նաև եղել է Կարմիր մոլորակ գնալու հնարավորությունները ուսումնասիրող խմբի անդամ:

Տելեշկովան սիրողական մակարդակի պարաշյուտիստ էր, երբ նրան ընդգրկեցին Մոսկվայի տիեզերական ծրագրի մեջ: Նա իր թռիչքը իրականացրել է 1963թ-ին, որի համար պարգևատրվել է Սովետական միության հերոսի կոչմամբ:

Նա իր երեք օր տևած առաքելության ընթացքում 48 անգամ պտտվել է Երկրի շուրջ և սահմանել ամենակարճ ժամանակահատվածում ամենաշատ շրջապտույտները կատարելու նոր ռեկորդ:

Հետագայում որպես Սովետական միության ներկայացուցիչ նա պարգևատվել է ՄԱԿ-ի խաղաղության ոսկե մեդալով:

Հունիսի 16-ին Ռուսաստանում կնշվի Տելեշկովայի պատմական թռիչքի 50-ամյակը:

 

Նյու Յորքում տեղի է ունեցել զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստների ամենամյա մրցույթը

p2Իններորդ ամենամյա զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստների մրցույթում հաղթող զգեստը պատրաստված էր 16 գլանափաթեթ զուգարնի թղթից, փայլող սոսինձից, մթույան մեջ փայլող սոսինձից, թելից:

Ալբանական ծագում ունեցող կալիֆորնացի վարսահարդար Միմոզա Հասկան մրցույթից հեռացել է 2,000 դոլար պարգևատրմամբ իր մանր ծաղիկներով և թագով թղթից պատրաստված ստեղծագործության համար:

p3Մրցույթը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Նյու Յորքում: Այն կազմակերպվել էր Cheap-Chic-Weddings.com-ի կողմից:

Մրցույթի մասնակիցներին իրենց զգեստների պատրաստման համար թույլատրված էր օգտագործել միայն թուղթ, կպչուն ժապավեն, սոսինձ և թել: Նրանք իրենց ստեղծագործությունների վրա աշխատել են ավելի քան մեկ ամիս:

p1Cheap-Chic Weddings-ը արդեն ինը տարի է, ինչ կազմակերպում է այս մրցույթը և ընկերության համահիմնադիրներից մեկը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր տարի զգեստները ավելի ու ավելի տպավորիչ են դառնում:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները համապատասխանաբար ստացել են 1,000 և 500 դոլար:

 

ԱՄՆ-ն հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները մոտ ապագայում հանդիպում կունենան. Մորնինգսթար

2 (1)ԱՄՆ-ում հուսով են, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան:  Այս մասին Բաքվում հունիսի 8–ի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

“ԱՄՆ-ն հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության լուծումով, ինչի մասին իր վերջին հայտարարության մեջ հաստատեց պետքարտուղար Ջոն Քերին, և շարունակում է ակտիվ համագործակցել հակամարտության երկու կողմերի հետ»,- նշել է դիվանագետը. հաղորդում է “Թրենդ”-ը:

Սակայն Մորնինգստարը չի մեկնաբանել պատճառները, թե ինչում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հունիսի 12-ին Զալցբուրգում չեն հանդիպելու:

Հիշեցնենք, որ նախօրեին “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել: