Կան հստակ ապացույցներ, որ Սիրիան օգտագործել է քիմիական զենքեր. ԱՄՆ

3Կան հստակ ապացույցներ, որ Սիրիան օգտագործել է քիմիական զենքեր. ԱՄՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ուրբաթ հայտարարել է, որ կան հստակ ապացույցներ առ այն, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի վարչակարգն օգտագործել է քիմիական զենք ընդեմ ապստամբ ուժերի:

«Այս պայքարը Ասսադի վարչակարգի ընդունած սարսափելի որոշումն է, որը պատրաստ է սպանել ցանկացած անձի…գազի միջոցով, որի կիրառումը ամենայն հավանականությամբ ունի հստակ ապացույցներ»,-ասել է Քերրին:

Մայքլ Ջեքսոնի դիմահարդարը զգուշացրել էր, որ երգիչը կարող էր մահանալ թմրանյութերի կախվածության հետևանքով

4Մայքլ Ջեքսոնի դիմահարդարը զգուշացրել էր, որ երգիչը կարող էր մահանալ ÕՄայքլ Ջեքսոնի դիմահարդարը 1990-ականներին նախազգուշացրել էր, որ աստղը կարող էր մահանալ թմրանյութերից կախվածության հետևանքով: Սրա մասին նա հայտնել է ուրբաթ օրվա իր վկայության մեջ:

Փոփ աստղի համար 27 տարի աշխատող Քարեն Ֆայեն ասել է, որ ինքն իր մտահոգությունը հայտնել է նրա թերապևտին նախքան նրա 1990-ականների շրջագայությունը, որի ընթացքում երգիչը ապաքինման փուլում էր:
Ֆայեն վկայությունը տվել է Լոս Անջելեսի դատարանում, որտեղ երգչի 82-ամյա մայրը հայց որ հարուցել ընդդեմ AEG-ի: Ջեքսոնի մայրն մեղադրում է գործակալությանը երգչի համար բժիշկ Կոնրադ Մարրիին վարձելու համար:
Հիշեցնենք, որ Մարրին 2011թ մեղադրվում էր անկանխամտածված սպանության մեջ:

Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մոտակայքում տեղի ունեցած պայթյուններից մահացել է 4 մարդ

146115_mainimgԹուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը հայտնում է, որ Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկում տեղի ունեցած պայթյուններից մահացել է չորս և վիրավորվել 18 մարդ:

Գյուլերի տեղեկություններով՝ շաբաթ օրը Ռեյհանլիում տեղի ունեցած պայթյունների պատճառները պարզվում են: Նա հետագա այլ մանրամասներ չի հայտնել:

Մասնավոր NTV հեռուստաալիքը հայտնել է, որ քաղաքում տեղի են ունեցել առնվազն չորս պայթյուններ: Ռեյհանլի քաղաքի քաղաքապետը Haberturk հեռուստաալիքին տեղեկացրել է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել քաղաքապետարանի, իսկ մյուսը փոստի շենքի մոտակայքում:

Առողջապահության նախարար Մեհմեթ Մուզինողլուի տեղեկություններով՝ ավելի քան 15 շտապ օգնության մեքենաներ են ուղարկվել վիրավորներին օգնելու համար:

 

304 մետր բարձրություն ունեցող կռունկի վրա քայլող ռուս երիտասարդի կյանքը իր ձեռքերում է (տեսանյութ)

b3Համացանցում տարածված հոլովակի մեջ ռուս պատանին քայլում է 304 մետր բարձրություն ունեցող ամբարձիչ կռունկի վրայով:

Երիտասարդը կռունկի վրայով քայլում է առանց վախի մի նշույլի:

Առանց անվտանգության որևէ միջոցի՝ նա վստահ կերպով քայլում է և նույնիսկ ցատկում երկար կռունկի վրա:

Youtube-ում տեղադրված երեք րոպե տևողությամբ հոլովակում ցուցադրվում է նրա զարմանալի քաջությունը:

16-17 տարեկան տղան քայլելուց հետո մեկ ձեռքով կախվում է կռունկից:

b1Այդ բարձրությունից փողոցի մեքենաները փոքրիկ խաղալիքների տեսք ունեն:

Ամեն դեպքում հոլովակի ավարտին էկրանի վրա հայտնվում է «վտանգավոր է կյանքի համար» գրությունը:

Հոլովակը դիտվել է տասնյակ հազարավոր օգտատերերի կողմից: Օգտատերարից մեկը մեկնաբանություններում գրել էր, որ այդ երիտասարդը հավանաբար պատասխանատու է եթե ոչ իր, ապա բազմաթիվ ողբերգական մահերի համար:

Սիրիական հակամարտությունը կարող է ունենալ լուծման երեք սցենար

Արմեն ՊետրոսյանըԱյսօր «Արմատ» մամուլի ակումբում Արմեն Պետրոսյանը ներկայացրեց Սիրիական հակամարտությունը Սիրիայում և Սիրիայից դուրս, սիրիական ճգնաժամի կարգավորման նոր հնարավորությունները`պայմանավորված ԱՄՆ պետքարտուղարի`Ռուսաստան կատարած այցելությամբ, Սիրիայում ընդդիմության կողմից մարտնչող ադրբեջանցի ահաբեկիչների կոչը` Սիրիայի սրբազան պատերազմին միանալու ու դրանից բխող բոլոր հետևանքների ու վտանգների մասին:

Ըստ բանախոսի Սիրիական հակամարտությունը Սիրիայում և Սիրիայից դուրս կարող է ունենալ լուծման երեք սցենար. «Առաջին սցենարի դեպքում խոսքը  Բաշար Ասադի ֆիզիկական ոչնչացման մասին է, որին կհետևի վարչակարգի տապալումը, սակայն այս դեպքում Սիրիան քաոսային վիճակում կհայտնվի: Երկրորդ  սցենարը արտաքին ներխուժման ճանապարհն է: Տեսնելով Լիբիայի և Իրաքի օրինակները` դժվար է հավանություն տալ այս տարբերակին: Երրորդ  սցենարը միջազգային ուժերի ճնշմամբ լուծման և փոխզիջման պարտադրումն է` ըստ որի բաշար Ասադը կմնա ղեկավար մինչև 2014-ի ընտրությունները, որոնց ուղղակի չի մասնակցի», – ասաց Արմեն Պետրոսյանը` դժվարանալով մատնանշել, թե երեք սցենարներից հատկապես որը կյանքի կկոչվի:

 

Իրանի հարավային շրջաններում տեղի ունեցած հզոր երկրաշարժից վիրավորվել է 15 մարդ

i1Իրանի պետական հեռուստաալիքների փոխացմամբ երկրի հարավում տեղի է ունեցել հզոր 6,2 մագնիտուդով երկրաշարժ, 15 մարդ վիրավորվել է:

Հայտարարության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ջասք նավահանգստային քաղաքում շաբաթ օրը՝ առավոտյան 6:32-ին՝ վնասելով հարյուրավոր տներ:

Նույնիսկ ցածր ուժգնությամբ երկրաշարժերը ավերիչ կարող են լինել Իրանի գյուղական համայնքներում, որտեղ տները կառուցվում են աղյուսով:

Անցած ամիս Իրանի հարավային շրջաներում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից մահացել էր 37 մարդ: 2003 թ. Բամ քաղաքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից մահացել էր 26,000 մարդ:

Իրանը տեղակայված է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ, ընդհանուր հաշվարկներով, յուրաքանչյուր օր գրանցվում է մեկ թեթև ցնցում:

Մահացել է Մարջ Սիմփսոնի նախատիպը

Պորտլենդում, 94 տարեկանում մահացել է Մարգարեթ Գրոունինգը, ամերիկացի պրոդյուսեր “Սիմփսոնները” մուլտեսրիալը ստեղծողի` Մեթ Գրոունինգի մայրը, ով Մարջ Սիմփսոնի նախատիպն է դարձել:

Մահախոսականում ասվում է, որ կինը ծնվել է 1919-ին, 1941-ին ավարտել Լինֆիլդի քոլեջն ու շուտով ամուսնացել իր համակուրսեցու հետ, ում նա ընտրել է այն պատճառով, որ երիտասարդին  ամենալավ էր հաջողվում իրեն ծիծաղեցնել: Նրանք 5 երեխա ունեցան` Պաթին, Մարկը, Մեթը, Լիզան, Մեգին: Ընտանիքի հայրը վախճանվեց 1996-ին:

pic_13681111141980-ականներին “Սիմփսոների” սցենարի վրա աշխատելիս Մեթ Գրոունինգն իր կատակերգության հերոսների համար փոխ է առել հարազատներից շատերի անունները: Այսպես, օրինակ, սերիալում հայտնվեցին Մարջ ու Հոմեր Սիմփսոն ամուսիններն ու նրանց դուստրերը` Լիզան, Նեգին և Մարջի քույրը` Պաթի անունով:

Մարգարեթ Գրոունինգը բազմիցս ասել է, որ իրեն երբեք Մարջ չեն կոչել ու “Սիմփսոնների” հեոսուհին էլ իրեն բոլորովին նման չէ, ու հավելել, որ այդ հերոսուհուն շատ է համակրում, քանի որ նա ընտանիքում հիմնական հաշտարարն է:

“Սիմփսոնններ” 1989-ից է ցուցադրվում ու ամենաերկար մուլտսերիալն է համարվում ամերիկյան հեռուստատեսությունում: Ներկայում թողարկվել է նաև “Սիմփսոնների” 24-րդ սեզոնը:

Ածխաթթու գազի մակարդակը հավասարվել է սառցաշրջանի ժամանակների հետ

co2_sciencedaily.comՀավայան կղզիների Քիլինգգի լաբորատորիայի մասնագետները հրապարակել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք այնքան էլ հաճելի չեն մարդկության համար:

Մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակն առաջին անգամ պատմության մեջ հասել է իր առավելագույնին: Մասնագետների ներկայացրած տվյալների համաձայն, այն հատել է 1 մլն-ի դիմաց  400 միավորի նիշը:

Ինչպես նշում են ամերիկացի գիտնականները, վերջին անգամ  ածխածնի երկօքսիդի նման մակարդակ, որը գլոբալ տաքացման պատճառներից մեկն է համարվում, եղել է մինչև վերջին սառցե դարաշրջանը, մոտ 3-5 մլն տարի առաջ:

Նյույորքյան “Ազատության աշտարակը” պսակել են ծայրաձողով

i (1)Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում կանգնեցված կառույցի վրա 124 մետրանոց ծայրաձող է տեղադրվել:

Հիմա աշտարակի բարձրությունը 540 մ է: “Ազատության աշտարակն” ամենաբարձր շենքն է Արևմտյան կիսագնդում: Այն կառուցվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով ավերված Առևտրի համաշխարհային կենտրոնի տեղում:

Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է գենոցիդ իրականացնելու մեջ

iՊետության նախկին ղեկավարը դատապարվել է 80 տարվա ազատազրկման: Խոսե Էֆրայն Ռիոս Մոնտը մեղավոր է ճանաչվել մարդկության նկատմամբ գենոցիդ ու հանցագործություն կատարելում: Նրան մեղադրանք է առաջադրվել 1980-ականներին 1700 հնդկացիների սօանության գործով:Ինքը` Մոնտը մեղադրանքը չի ընդունում:

Քաղաքական գործիչն իշխանության է եկել 1982-ին` պետական հեղաշրջման շնորհիվ, սակայն մեկ տարուց նրան տապալեցին:

Պակիստանում նախագահական ընտրություններն ուղեկցվում են զոհերով

i (3)Առնվազն երկու պայթյուն է  եղել երկրի տարածքում: Դրանցից ամենախոշորը տեղի է ունեցել  քվեարկության տեղամասի բացումից մի քանի ժամ առաջ,Ավամի Ազգային կուսակցության գրասենյակի մոտ, ևս մեկն էլ կատարվել է Փեշավարում: Դրանց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, 40-ը` մարմնական վնասվածքներ ստացել:

Իսկ երեկ Թալիբան շարժման ներկայացուցիչները կոչ են արել անտեսել, արհամարհել  ընտրությունները` սպառնալով մահապարտների գրոհներով:

Երկրաշարժ Իրանի տարածքում

big_1368249436_seysmicՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 06.08-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Բանդեր Աբաս քաղաքից 177 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 30 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 27.010 և արևելյան երկայնության 57.820:

Ուսանողին նկարահանել են ականջով գարեջուր ընպելիս

be3Տարիների ընթացքում խմիչքներ խմելու տարբեր խաղային եղանակներ են հորինվել, սակայն ականջով գարեջուր ըմպելը ամենախնդրահարույցներից մեկն է:

Ամեն դեպքում՝ Չեխական գարեջրի փառատոնի Facebook-յան էջում տեղադրված հոլովակում երիտասարդ կինը զարմանալի արդյունքների է հասել այդ հարցում:

Հոլովակում երևում է, թե ինչպես է կանաչ հագուստով կինը ձողիկի մի ծայրը տեղադրում է իր ձախ ականջում, այնուհետև հասկանալով, որ աջ ականջով ավելի լավ արդյունքի կարող է հասնել՝ տեղափոխում է այն, իսկ ձողիկի մյուս ծայրը տեղադրվում է գարեջրի մեջ և սկսում է գարեջուրը քաշել իր ականջով: Այս տարօրինակ հոլովակը տևում է ընդհամենը մեկ րոպե 53 վայրկյան:

Այնուամենայնիվ դատելով նրա դեմքի արտահայտությունից՝ դա այնքան էլ հաճելի գործընթաց չէ:

Նա ականջով քաշում է ամբողջ բաժակի պարունակությունը, որից հետո նրա շուրջը հավաքվածները սկսում են ծափահարել:

Հայտնում են, որ այդ հոլովակը կեղծ է, հատկապես հիմնվելով այն փաստի վրա, որ որոշ կադրերում բաժակը չի երևում, սակայն բաժակի դատարկվելու հնարքը հանելուկ է մնում:

 

Բրիտանական դեսպանատունը Լիբիայում լարված վիճակի պատճառով երկրից հանել է իր անձնակազմի մի մասին

b2Լիբիայում շարունակաբար աճող քաղաքական անկայուն վիճակի պատճառով Բրիտանիան իր դեսպանատան աշխատակազմի մի մասին ժամանակավորապես հանել է երկրից:

Բրիտանական դեսպանատան ինտերնետային կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ իրենք այդ քայլին են դիամել երկրում քաղաքական անկայության և մայրաքաղաքում հակառակորդ զինված խմբերի հնարավոր բախումների պատճառով:

Բրիտանական անվատանգության մարմինների աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել է, որ դեսպանատան միայն անձնակազմի ոչ էական մասն է հանվել երկրից:

Այս հայտարարությունը արվել է Բենգազի քաղաքի ոստիկանության շենքի առջև այս առավոտ ռումբի պայթյունից հետո:

Ոստիկանության սպան հայտնել է, որ պայթյունի արդյունքում ոստիկանության շենքը վնասվել է:

Լիբիայի երկրորդ ամենամեծ քաղաքի ոստիկանության շենքի առջև սա թվով չորրորդ պայթյունն է:

 

Թուրքիայում ուսանողին ծեծել են քրդերեն խոսելու համար

e1b78936f5ac1d04290f6a706700a566Տրապիզոնի Սևծովյան տեխնիկական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի մի ուսանողի ծեծի են ենթարկել քրդերեն խոսելու համար: Ժողովրդավար ուսանողական միությունների ֆեդերացիայի անդամ հանդիսացող մի խումբ ուսանողներ բողոքի ցույց են կազմակարպել ռեկտորատի դիմաց՝ բղավելով քրդերեն կարգախոսեր:

«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ծախ հայացքների տեր մի խումբ ուսանողներ ծեծել են մյուս ուսանողին միայն այն պատճառով, որ վերջինս ուսանողական հանրակացարանում հեռախոսով քրդերեն է խոսել: Այդ միջադեպի դեմ բողոքի դուրս եկած ուսանողների պաստառներին գրված են եղել՝ «Ուս ուսի ընդդեմ ֆաշիզմի», «Ճնշումները չեն կարող մեզ սարսափեցնել», «Համալսարանում հարձակում գործող ավազակախմբեր չենք ուզում»: Ուսանողական մեկ այլ խումբ էլ քրդերեն բղավել է «Առանց լեզու կյանք չկա» արտահայտությունը՝ պահանջելով, որպեսզի մեղավորները հանձնվեն ոստիկանությանը:

Ադրբեջանում 18 երեխա կրում է Աթաթուրքի անունը

ataturkԱդրբեջանում 1991 թվականից ի վեր 18 երեխայի տրվել է Աթաթուրք անունը: Սա վկայում է Թուրքիայի նկատմամբ սիրո և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հանդեպ հարգանքի մասին: Այս մասին «Anadolu» գործակալության թղթակցին է ասել Նախարարների կաբինետին առնթեր տերմինաբանական կոմիտեի փոխնախագահ Սայալը Սադըքովը: Վերջինս նշել է, որ Թուրքիայում արգելված է երեխաներին այդ անունը տալ: Սադըքովի կարծիքով՝ Աթաթուրքը պատմական դեմք է և այդ անունը պետք է միայն իրեն պատկանի:

Սադըքովի ղեկավարած կոմիտեն պատրաստել է 8 հազար անունից բաղկացած ցուցակ, որում ընդգրկված են նաև այն անունները, որոնց կիրառումը արգելվելու է: Վերոնշյալ արգելքը տարածվելու է արտասահմանյան, անհասկանալի, ինչպես նաև հասարակաության կողմից անընդունելի անունների վրա: Առաջարկվել է արգելել նաև Աթաթուրքի անվան կիրառումը: Այս ցուցակը ուսումնասիրման է ուղարկվելու Ազգային ժողով:

 

Բաքվում պատրաստել են Հեյդար Ալիևի ծաղկե դիմանկարը

alievԱյսօր Ադրբեջանում նշում են երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակն ու ծաղիկների ավանդական տոնը: Այս առիթով Բաքվում Հեյդար Ալիևի անվան պալատի առաջ մեծ տոնախմբություն էր կազմակերպվել: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ընտանիքի հետ միասին հետևել է աշխարհի տարբեր երկրներից բերված ծաղիկներից պատրաստված ցուցանմուշներին: Հատկապես ուշադրություն է գրավել Հեյդար Ալիևի դիմանկարը՝ պատրաստված ծաղիկներից:
«Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում Բաքվի քաղաքապետը նշել է, որ ծաղիկների տոնը, նվիրված Հեյդար Ալիևի ծննդյան օրվան, երկրում անցկացվում է սկսած 2001 թվականից: Նրա խոսքերով՝ այս տոնը տարեցտարի ավելի մեծածավալ է դառնում, սակայն իսկական տոն կլինի միայն այն ժամանակ, երբ «կազատագրվի հայերի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղը»:

Ադրբեջանցի դիվանագետը մոռացել է, որ Արցախը անկախ է և ինքնուրույն

agayevԼոս Անջելոսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսարանի գլխավոր հյուպատոս Նասիմի Ագաևը Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանում և Սան Դիեգո համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսների ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: «Azer News»-ի լուրի համաձայն՝ Ագաևը հայտնել է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունը, խոչընդոտներ ստեղծելով ղարաբաղյան հարցի լուծման համար, հնարավոր է, որ ցանկանում են ժամանակ շահել: Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ ստատուս քվոի քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի բերում, իսկ միջազգային հանրությունը վճռականորեն տրամադրված է շարունակել Ադրբեջանի օգնել նրա տարածքային ամբողջականության վերականգնման հարցում:
Ագաևը նշել է, որ Հայաստանը, հավակնություններ ունենալով «ադրբեջանական հողերի» նկատմամբ, «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղն և մոտակա յոթ շրջաններ, այն է՝ «Ադրբեջանի հողերի 20 տոկոսը»: Հյուպատոսը բոլորին հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս որոշում է ընդունել, համաձայն որոնց՝ Հայաստանը պետք է հետ քաշվի «ադրբեջանական հողերից», սակայն այդ որոշումները դեռևս չեն իրականացվել:
Ագաևը երևի մոռացելէ, որ Արցախի ժողովուրդը իր հերոս տղաների արյան գնով վերջապես ազատագրվել է և արդեն քսան տարուց ավելի անկախ պետություն է,և որ երիտասարդ արցախցիները չեն պատկերացնում, թե ոնց են իրենց նախնիները ապրել Ադրբեջանի տիրապետության տակ:

Գիտնականները պարզել են, որ ձեռքին կիթար ունենալը մեծացնում է կանանց հետ ժամադրվելու տղամարդկանց շանսերը

m1 (1)

 

Ֆրանսիայի հարավային Բրետանիի համալսարանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ձեռքին կիթար ունենալը կարող է մեծացնել աղջիկների հետ ժամադրվելու տղամարդկանց շանսերը:

Ըստ հետազոտության տվյալների 31% հավանական է, որ կանայք իրենց հեռախոսի համարը տալիս են ձեռքին կիթար ունեցող տղամարդկանց:

Հետազոտությունը իրականացրել էր համալսարանի վարվեցողության գիտությունների հետազոտող, պրոֆեսոր Նիկոլա Գեգանը:

Գենանը 20 տարեկան մի տղամարդու հանձնարարել էր առևտրի կեմտրոնում մոտենալ 18-20 տարեկան 300 կանանց:

Տղամարդը այդ կանանց հայտնել էր, որ իրենք շատ գեղեցիկ են և խնդրել նրանց հեռախոսի համարը, որպեսզի նրանց հետ ժամադրվի:

Առաջին 100 կանանց նա մոտեցել էր իր ձեռքին ունենալով սպորտային պայուսակ:

Մյուս 100 կանանց մոտեցել էր ձեռքին՝ գիտարի պատյան, իսկ վերջին հարյուր կանանց՝ ձեռքին ոչինչ չունենալով:

Կանանց 31%-ը տվել են իրենց հեռախոսահամարը, երբ նրա ձեռքում կիթար է եղել:

Ձեռքին ոչինչ չունենալու դեպքում հեռախոսահամար տվել է կանանց 14%-ը, իսկ ամենաշատ մերժումները նա ստացել է սպորտային պայուսակով մոտենալիս՝ կանանց ընդհամնեը 9%-ն է համաձայնվել նրան հեռախոսի համար տրամադրել:

 

Ջասթին Բիբերի և Աշերի դեմ դատական գործ է հարուցվել «Somebody to love» երգը գողանալու համար

eyeprime.blogspot.comԵրիտասարդ փոփ աստղ Ջասթին Բիբերի և նրա ուսուցիչ Աշերի դեմ դատական գործ է հարուցվել «Somebody to love» երգի հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով: «BBC»-ի հաղորդած տեղեկության համաձայն՝ երգիչ Դե Ռիկոն և խոսքերի հեղինակ Մարեյո Օվերթոնը հայտարարելով, որ վերոնշյալ երգը իրենց է պատկանում, բողոք են ներկայացրել դատարան: Մեղադրանքը ուղղված է նաև Աշերի դեմ, քանի որ վերջինս 2010 թվականին թողարկված Բիբերի «My World 2.0» ձայնասկավառակի մեջ տեղ գտած վիճահարույց երգը կատարում է նրա հետ միասին:
«Radikal»-ը գրում է, որ հանրահայտ երգիչներին պլագիատի մեջ մեղադրողները նշել են, որ իրենց հեղինակած երգը ճիշտ միևնույն անունը, երաժշտությունը, տեմպն ու ռիթմն ունի և ընդգծել են, որ «երկու տարբերակների միջև հնարավոր չէ, որ այդքան նմանություն լինի»: