Իտալական փոստը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հասցեագրված փամփուշտներով ու կասկածելի փոշով լցված մի ծրար է հայտնաբերել երեկ: Նամակն ուսումնասիրվել է ռենտգենյան ճառագայթների օգնությամբ. Հայտնաբերվել են փամփուշտներ: Գործով զբաղվում է ոստիկանությունը:
Պակիստանում սպանվել է Բենազիր Բհուտոյի սպանության գործով զբաղվող դատախազը
Դատախազ Չադրի Զուլֆիկար Ալին Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով պետական մեղադրողն էր: Նա սպանվել է այսօր, Պակիստանի մայրաքաղաքում: Իսլամաբադի փողոցներից մեկում անծանոթը կանգնեցրել է Զուլֆիկար Ալիի ավտոմեքենան ու կրակ բացել այդ ուղղությամբ: Դատախազը ծանր վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Մյաիսի 3-ին նա պետք է ելույթ ունենար Բհուտոյի գործով դատական պրոցեսին: Գործով մեղադրյալներից մեկը նախկին ռազմական դիկտատոր Փերվեզ Մուշարաֆն է: Նրա մեղքը նրանում է, որ 2007-ի ցույցի ժամանակ նա կառավարության ղեկավարի անվտանգությունն ինչպես հարկն է չի ապահովել: Բենազիր Բհուտոյին այն ժամանակ կրակոցով սպանեց մահապարտը:
Չինաստանում ոչխարի մսի փոխարեն վաճառել են առնետի ու աղվեսի միս
Չինաստանում եռամսյա ստուգումների արդյունքում ձերբակալվել է 904 մարդ, որոնք մասնակցություն են ունեցել “կեղծ միս” ստեղծելուն: Տավարի ու ոչխարի մսի փոխարեն նրանք կիսապատրաստվածքների մեջ օգտագործել են աղվեսի ու առնետի միս:
2013-ի հունվարի 25-ին նման 382 դեպք է գրանցվել, ավելի քան 20 հազար անօրինական արտադրանք է առգրավվել: Անբարեխիղճ վաճառողները մսի մեջ նաև ջուր են սրսկել, մսամթերքը մշակելու համար օգտագործել քիմիկատներ, խախտել պահպանման ժամկետները:
Այսպես , Ուսո քաղաքում “ոչխարի” միս են ստացել աղվեսի, առնետների, ջրաքիսների մսից, դրանց մեջ քիմիական նյութեր ավելացրել: Նման կիսապատրաստվածքների վաճառքն արտադրողներին ավելի քան 10 մլն յուանի եկամուտ է բերել (1,62 մլն դոլար):
Նյու Յորքում ավարտին է մոտենում Համաշխարհային առևտրի նոր կենտրոնի շինարարությունը
Նյու Յորքում, այն տեղում, ուր 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը, ավարտին է հասցվում Համաշխարհային առևտրի նոր կենտրոնի շինարարությունը: Երեկ Ազատության աշտարակի տանիքին, հանդիսավոր պայմաններում տեղադրեցին ԱՄՆ դրոշով ծայրաձող:
Այս շենքում ամերիկյան ժողովրդի համար ամեն ինչ խորհրդանշական է: Օրինակ` շենքի բարձրությունը 1776 ֆուտ է` ի պատիվ Բրիտանական կայսրությունից անկախացման հռչակման տարեթվի: Ծայրաձողը տեղադրվել է մայիսի 2-ին: 2011-ի այդ օրն ամերիկյան հատուկ ծառայությունը սպանեցին ահաբեկչության մեղավորին` “Ալ-Քաիդայի” առաջնորդ Ուսամա բեն Լադենին:
“Մենք տեղադրեցինք վերջին օղակը` 1776 բարձրությամբ ծայրաձողը, որը պսակում է շենքը: Այն կշռում է 22 տ, իրականում մենք դրա ծայրին փարոս ենք տեղադրել, որն ամերիկացիներին ճանապարհը ցույց կտա, բոլորին կասի, որ մենք վերադարձել ենք, ավելի լավն ենք դարձել, քան առաջ էինք”,- ասել է ճարտարապետ Սթիվեն Փլեյթը:
“Այս շենքը խորհրդանշում է, որ այս աշխարհում ամեն ինչ իր տեղն է վերադառնում”,-ասել է վերածնված երկնաքերի շինարար Էդդի Թոռնը:
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Կալիֆոռնիական Սան Ֆերնանդո հարթավայրում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 500 տներից հազարավոր բնակիչներ են տարհանվել: Քոլեջների ուսանողները նույնպես ստիպված հեռացել են հանրակացարաններից: Ժամանակավոր կացարան է տեղափոխվել 5 հազար ուսանող:
Վենտուրա մարզում ու Սան Ֆերնանդո հարթավայրում հրդեհը տարածվում է 32 կմ/ժամ արագությամբ: Հրդեհի դեմ պայքարում է 100 հրշեջ հաշվարկ, սակայն դեռևս չի հաջողվել այն տեղայնացնել,խանգարում է “Սանտա Անա” ուժեղ քամին , ինչպես նաև բարձր ջերմությունն ու օդի ցածր խոնավությունը: Հինգշաբթի սնդիկի սյունը 300 ցելսիուսից բարձրացել է:
Ջենիֆեր Էնիսթոնը Բրեդ Փիթի պատճառով հետաձգել է իր հարսանիքի օրը
Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն իրենց հարսանիքի օրը հետաձգել են Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարսանիքի պատճառով: Us ամսագրի մայիսի 3-ին լույս տեսնելիք համարում աղբյուրը հրապարակել է, որ Ջենիֆերը և իր նշանածը հետաձգել են իրենց հարսանքիը, որպեսզի այն չհամընկնի Բրեդի և «Սոլթ»-ի դերասանուհու հարսանքիքի օրվա հետ:
Ներքին աղբյուրը հայտնում է, որ Էնիսթոնը չի ցանկանում, որ իր կյանքի ամենակարևոր օրը ասոցացվի նրանց հետ, այդ իսկ պատճառով ցանկանում էր այն ավելի շուտ կազմակերպել, սակայն Ջասթինը դեմ է եղել շտապողականությանը:
Մեկ այլ աղբյուրի տեղեկություններով՝ Ջենիֆերը վերջին ժամանակներս զբաղված էր Ջասթինի հետ իրենց տունը կահավորելով, ինչպես նաև նակարահանվում էր ֆիլմում, ինչի հետևանքով ստրեսային վիճակի մեջ է հայտնվել՝ ավելացնելով, որ նա վատ վիճակում է, և նույնիսկ Ջասթինը նրան երբեք այդպիսին չի տեսել:
Մյուս վարկածի համաձայն՝ դերասանուհին ամեն բան անում է լավ կազմվածք և հանգիստ միտք ունենալու համար: Դերասանուհին E! News-ին հայտնել էր, որ յոգան օգնում է իրեն պատրաստ լինել ամեն ինչի: Իսկ երբ նրան հարցրել են կյանքի կեսին գտնելու իր գաղտնիքի մասին՝ Էնիսթոնը պատասխանել էր, որ ինքը չգիտի, եթե իմանար այդքան երկար ժամանակ չէր փնտրի նրան:
FHM ամսագրի կողմից աշխարհի ամենասեքսուալ կին է ճանաչվել Միլա Կունիսը
FHM ամսագիրը աշխարհի ամենասեքսուալ կին է ճանաչել Միլա Կունիսին: Ռիհաննան, ով նախկինում երրորդն էր այդ ցուցակում, այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը, Հելեն Ֆլենգանը՝ երրորդը, իսկ Միշել Կիգան՝ չորրորդը: Քելի Բրուկը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:
FHM 100 Sexiest ամսագրի խմբագիր Դեն Ջուդը հայտնում է, որ Միլա Կունիսի համար այս տարին ֆենոմենալ էր, քանի որ նա հանդես է եկել մեծ պահանջարկ վայելած «Ted» կատակերգությունում և այժմ համարվում է Հոլիվուդում ամենամեծ պահանջարկ ունեցող դերասանուհին՝ ավելացնելով, որ նա ոչ միայն գեղեցիկ է, այլև հումորի մեծ զգացում ունի:
Միլան այժմ Չաննինգ Տատումի հետ նկարահանվում է «Ծագող Յուպիտեր» ֆիլմում:
Չորեքշաբթի Միլան և Չաննինգը ֆիլմի նկարահանումների հետ կապված այցելել էին Լոնդոնի Բնության պատմության թանգարան: Ֆիլը լույս կտեսնի 2014թ-ին:
Ճանապարհորդը աշխարհի շուրջ անցել է 180,000կմ առանց մի լումա ծախսելու (լուսանկարներ)
Ֆրանսիացի Ջերեմի Մարիից պահանջվել է հինգ տարի աշխարհի շուրջ 180,000 կմ անցնելու համար՝ ապավինելով միայն անցորդների հոգածությանը և առանց մի լումա ծախսելու:
Անցնելով Սուդանի 50 աստիճան ցելսիուս ջերմաստիճան ունեցող անապատով, դիմանալով Ղազախստանի -20 աստիճան ցելսիուս ցրտին՝ Մարին այցելել է 71 երկիր:
29-ամյա ճանապարհորդը իր ճամփորդությունը իրականացրել է մեքենաներ, նավակներ, ինքնաթիռներ և նույնիսկ Նորմանդիայում 2007թ-ին ավանակ նստելով:
180,000 կմ ճանապարհորդելու ընթացքում Ջերեմին ոչ մի լումա չի ծախսել և պավաինել է օտար մարդկանց բարեհոգությանը, ովքեր նրան ձրի տեղափոխել են:
Նրա ճանապարհը անցել է Եվրոպայով, ԱՄՆ-ով, հարավային Ամերիկայով, Աֆրիկայով, Ավստրալիայով, Նոր Զելանդիայով և մի շարք այլ երկրներով:
Նա հայտնում է, որ ճամփորդելու նկատմամբ ունեցած իր սերը առաջացել է դպրոցականների փոխանակման ծրագրով լեհական ընտանիքի հետ բնակվելու տարիներին՝ ավելացնելով, որ իրեն դուր է գալիս ճամփորդելու այս ձևը, քանի որ հնարավորություն է ունենում շփվել տեղաբնակների հետ և աշխարհին նայել նրանց աչքերով:
Նա հայտնում է, որ պատահական մեքենաներով ճամփորդելու եղանակը տարբեր երկրներում տարբեր է: Օրինակ՝ Նոր Զելանդիայում դա շատ հեշտ է, քանի որ մարդիկ շատ ընկերական են և միմյանց սխալ հասկանալու վտանգ չկա, սակայն ԱՄՆ-ում դա բավականին բարդ է, քանի որ պատահական մեքենաներով ճամփորդելը օրենքով չի թույլատրվում այնտեղ և մարդիկ այնքան էլ չեն ցանկանում անծանոթ մարդուն մի տեղից մյուսը տեղափոխել:
Նա նաև նշում է, որ շուրջբոլորը կան և´ լավ, և´ վատ մարդիկ, ուստի պետք է զգույշ լինել ճամփորդելու մեքենա ընտրելու հարցում:
107 տարեկանում մահացել է համակենտրոնացման ճամբարի ողջ մնացած ամենատարեց գերին
Մահացել է նացիստական համակենտրոնացման ճամբարի ամենատարեց ողջ մնացած գերին:
Բրիտանացին դատապարտվել է ռումբի կեղծ դետեկտորներ վաճառելու համար
Բրիտանացի միլիոնատերը հինգշաբթի դատապարտվել է 10 տարվա ազատազրկման Իրաքի և այլ երկրների կառավարություններին ռումբի կեղծ դետեկտորներ վաճառելու համար:
Ջեյմս Մքքորմիքը 50 միլիոն եվրոյի եկամուտ է ունեցել կեղծ սարքերի վաճառքից:
Համաձայն քննիչների սարքերը չունեն ոչ մի գիտական հիմք:
Վճիռը կարդալու ժամանակ դատավոր Ռիչարդ Հոնը ասել է, որ նրա հնարքի հետևանքով հավանաբար շատերն են մահացել:
Մքքորմիքը Իրաքին վաճառել է 37 մլն եվրոյի արժողության ապրանք: Բացի Իրաքից նա նաև առևտրային հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Նիգերի, Բելգիայի և նույնիսկ ՄԱԿ-ի հետ:
Բիզնեսմենը նաև դատարանին ասել է, որ սարքեր է վաճառել նաև եգիպտական բանակին, Քենյայի ոստիկանությանը, Հոնգ Կոնգի բանտային ծառայությանը և թայլանդական սահմանային վերահսկողության մարմնին:
Վատիկանում կրկին կհանդիպեն նախկին և գործող Պապերը
Երեքշաբթի` հրաժարական ներկայացնելուց երկու ամիս անց, Բենեդիկտ 16-ը կրկին կվերադառնա Վատիկան:
Այստեղ նա կապրի նախկին վանքում:
Բենեդիկտը ուղղաթիռով կլքի Կաստել Գանդոլֆոն, որտեղ նա հաստատվել էր փետրվարից ի վեր: Նա Վատիկան կժամանի տեղական ժամով 14:30-ին:
Ներկայիս Պապ Ֆրանցիսկոսը կդիմավերի նրան, որից հետո նրանք միասին կաղոթեն:
Գործող Պապը արդեն մի քանի անգամ ցույց է տվել, որ ցանկանում է նախորդի հետ բարեհամբույր կապեր հաստատել: Նա Բենեդիկտին այցելել է Կաստել Գանդոլֆո` իր ծննդյան օրվա մասնակցության հրավերք տալու համար:
Բենեդիկտ 16-ի նոր տունը գտնվում է օազիսում և ունի իր հողամասը և ծաղկանոցը: Նախկին պապը պլանավորում է հանգիստ կյանք վարել և կատարել ակադեմիական հետազոտություն:
Թուրք-սիրիական սահմանին բախում է տեղի ունեցել, կան վիրավորներ
Թուրք-սիրիական Աքչաքալե հսկիչ-անցագրային կետում՝ թուրքական Շանլըուրֆա քաղաքի մոտակայքում, բախում է տեղի ունեցել Սիրիայի փախստականների և թուրք ոստիկանության միջև, հաղորդում է թուրքական “Sabah” թերթը։
Սիրիացի փախստականների խումբը, որոնց մերժել են թուրքական սահմանն անցնել՝ փաստաթղթերի բացակայության պատճառով, կրակ է բացել ոստիկանների և սահմանապահների ուղղությամբ։ Դեռևս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 12 մարդ, որոնցից 7-ը` հրազենի, 5-ը`ծեծկռտուքի պատճառով: Հրազենից վիրավորվածների թվում կան 1 զինվոր, 1 ոստիկան, 4 խաղաղ բնակիչ:
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ, անվտանգության լրացուցիչ ուժեր։
Թուրքիայում բնակչության 29%-ը կարծում է, որ ամուսնական անհավատարմություն ցուցաբերած կանանց պետք է քարկոծելով սպանել.սոցհարցում
Հանրային կարծիքի ուսումնասիրության Pew Research Centre կենտրոնը ներկայացրել է “Աշխարհի մահմեդականները” խորագրով սոցհարցման արդյունքները: Կազմակերպությունը 2008-2012 թթ. աշխարհի 39 երկրներում 38 հազար մարդկանց շրջանում 80 լեզվով սոցհարցում է իրականացրել:
Ինչպես հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” թերթը, սոցհարցման տվյալների համաձայն` Թուրքիայի բնակչության 67%-ը ցանկանում է հզոր առաջնորդ ունենալ, 12%-ը նախընտրում է` երկրում իշխի շարիաթը:
Թուրքիայում շարիաթով առաջնորդվել ցանկացողների 29%-ը կարծում է, որ ամուսնական անհավատարմություն ցուցաբերած կանանց պետք է քարկոծելով սպանել, 35%-ը կարծում է, որ գողություն անողի ձեռքը պետք է կտրել, իսկ 17%-ը ճիշտ է համարում դավանափոխ մահմեդականին մահապատժի ենթարկելը:
Թուրքիայում հարցվածների 30%-ը գտնում է, որ իսլամամետ կուսակցությունները այլ կուսակցություններից ավելի լավն են, իսկ 26%-ը`ավելի վատը: Հարցվածների 15%-ը ճիշտ է համարում իսլամի պաշտպանության համար ինքնազոհության գնալը:
Թուրքիայի բնակչության 14%-ը շիաների և սուննիների միջև լարվածությունը կարևոր խնդիր է համարում: Այս առումով ամենաբարձր ցուցանիշը Լիբանանում է`34%:
Բաքուն բողոքի նոտա է ներկայացրել Թեհրանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Իրանին` Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա Խալիդի ձերբակալության կապակցությամբ, հաղորդում է ադրբեջանական “Contact.az”-ը:
Բողոքի նոտան իրանական կողմին հանձնել է Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունը:
Նոտայում Ադրբեջանը պահանջել է պարզաբանել քաղաքացիների ձերբակալումը և նրանց գտնվելու վայրի մասին մոտ ժամանակում տեղեկություն տրամադրել:
Նշենք, որ Խալիդա Խալիդը ձերբակալվել է ապրիլի 30-ին: Նրա հետ միասին ձերբակալվել են ևս մի քանի մարդիկ:
Միջատներ ուտելու նկատմամբ թուլություն ունեցող տղամարդը հայտնել է, որ վերջին 11 տարիների ընթացքում կերել է 5,000տեսակի միջատ
Տղամարդը հայտնել է միջատներ ուտելու նկատմամբ իր կախվածության մասին՝ ավելացնելով, որ վերջին 11 տարվա ընթացքում կերել է ավելի քան 5.000 տեսակի միջատ:
Ամերիկացի 47-ամյա Դեյվիդ Գրեյսերը իր սիրած տեսակներից՝ ներառյալ ճանճեր, ուտիճներ և կարիճներ, պահում է իր սառնարանի սառցե խցիկում:
Մեկ երեխայի հայր Դեյվիդը այսօր TLC հեռուստաալիքով ներկայացրել է, թե ինչպես է որսում միջատներին և անցավ նրանց սատկացնում սառեցման միջոցով:
Անգլերենի ուսուցիչ Գրեյսերը ընդունում է, որ իր ճաշացանկը այնքան էլ ավանդական չէ:
Սակայն նա պաշտպանում է իր տարօրինակ սննդակարգը՝ հայտնելով, որ դա նման է ծովային խեցեմորթներին ուտելու սովորույթին, որը բավականին թանկ հաճույք է:
Նա նշում է, որ մարդիկ կարող են մեծ գումարներ վճարել տարբեր ծովային կենդանիներ ուտելու համար, քանի որ նրանք օվկինոսում են բնակվում, բայց քանի որ փայտոջիլները բնակվում են ցամաքում դրանք զզվելի են համարվում:
Ինչևէ նրա կինը Կիմ Ջեյսոնը այնքան էլ չի հավանում իր ամուսնու տարօրինակ սննդակարգը՝ հայտնելով, որ նրա միջատներ ուտելու սովորությունը ավելի ու ավելի է մեծացնում:
Նրանց սառնարանում կա ավելի քան 12,000 միջատ, որոնք ներառում են 20 տեսակներ:
Ըստ հաշվարկների աշխարհի բնակչության կեսից ավելին ուտում են տարբեր տեսակի միջատներ:
Մենք ուզում ենք, որ թուրքերը ընդունեն իրենց գործած մեղքերը և ներողություն խնդրեն. Արսինե Խանջյան
Թուրքական «Bianet»-ից Այչա Սոյլեմեզը զրուցել է հանրահայտ հայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ, որը երկար տարի Թուրքիայում չէր եղել, սակայն այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նա մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Այս կապակցությամբ նա նշել էր. «Ստամբուլում ցեղասպանության հիշատակմանը մասնակցելը ինձ համար շատ մեծ խորհուրդ ունի: Ապրիլի 24-ին ամեն ինչի սկզբի օրը, ամեն ինչի սկզբի տեղում լինել:»
Ահա թուրքական լրատվամիջոցին Խանջյանը պատմել է իր ընտանիքի պատմությունը, խոսել ցեղասպանության և այս խնդրի լուծման ուղիների մասին: Լրագրողի այն հարցին, թե ինչ եք սպասում և ինչ պահանջներ ունեք, դերասանուհին պատասխանել է. «Ուզում ենք, որ ընդունեն իրենց գործած մեղքերը և ներողություն խնդրեն: Ուզում ենք, որ պատմությունը ճիշտ ընկալվի, պատմության հետ առերեսվեն: Ոչ միայն Թուրքիայի տեսանկյունից, այլև ամբողջ աշխարհում: Որպես հայ մենք իրավունքներ ունենք մեր կրոնի, մշակույթի, լեզվի, երգերի, ինքնության նկատմամբ, անգամ եթե դժվար է ընդունել, սա է ճշմարտությունը: Ես հավատում եմ, որ պապերի մեղքերի պատճառով երեխաների, թեռների խիղճը հանգիստ չէ: Պատմությունը մեր բնական մի մասին է: Եթե մերժում ենք մեր պատմությունը, ապա մերժում ենք նաև մարդկայնությունը: Չլինի մեր պատմությունն ու հիշողությունը, ապագա էլ չենք ունենա: Իհարկե, երիտասարդները մեղավոր չեն իրենց պապերի գործած մեղքերի համար, սակայն այդ հանցանքները մերժելը մեկ այլ հանցանք է: Խնդիրը հենց այստեղ է սկսվում»,-ասել է Արսինե Խանջյանը:
Հզորագույն երկու պետությունների հարաբերությունները փակուղի են մտել
Եվրոպական ԶԼՄ-ները գրում են, որ Գերմանիայի կանցլեր Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Օլանդի դիվանագիտական հարաբերություններն օր-օրի վատանում են:
Օրինակ, վերջերս տիկին Մերկելը Ֆրանսիան անվանել է “Եվրոպայի ամենապրոբլեմատիկ երեխա “ ու Ֆրանսիայի սոցիալիստ նախագահին մեղադրել անիմաստ շատախոսության մեջ: Ֆրանսուա Օլանդն էլ իր հերթին “տակ” չտալու համար գերմանացի գործընկերոջը մեղադրել է “եսասիրական անհողդողդության մեջ”:
Լրագրողները նկատում են, որ երկու հզոր պետությունների դիվանագիտական հարաբերությունները կտրուկ վատացել են այն բանից հետո, երբ Անգելա Մերկելը հայտարարեց, որ եվրոպական պետությունները պետք է համատեղ մեծ ջանքեր գործադրեն ԵՄ միացյալ տարադրամը փրկելու համար:
Նոր Զելանդիայում արգելվել է երեխաներին Լյուցիֆեր կամ էլ Արքայադուստր անվանել
Նոր Զելանդիայի իշխանությունները ծնողներին պարտավորեցրել են երեխայի հոգեկանը չվնասել` նրանց տարօրինակ անուններով անվանակոչելով: Նոր օրենքն արգելում է նաև երեխայի անվան համար թիվ, վիրավորական ասոցիացիաներ առաջացնող անուններ դնել: Մասնավորապես, արգելվել են Լյուցիֆերը, Անալը, բոլոր հնարավոր “թագուհիները”, “հերցոգուհիներն” ու “ արքայադուստրերը” և նամանատիպ այլ անուներ:
Նման օրենքի ընդունումը նորզելանդյան իշխանությունների մտահոգության արդյունքն է, քանի որ վերջին շրջանում հաճախացել է վիրավորական անունների գրանցումը:
Գործակալության տեղեկացմամբ, 2008-ին դատարանը ստիպված սոցիալական խնաքի է ուղարկել 9-ամյա Talula Does The Hula From Hawaii –ին (“Թալուլան պարում է հավայական խուլա”), մինչ նրա ծնողները կհամաձայնեին փոխել երեխայի անունը: Մի ուրիշ զույգ փորձել էր որդուն անվանել 4Real (Բնույթով): Երբ նրանց խնդրանքը մերժվեց, ծնողները որոշեցին երեխային անվանել Սուպերմեն, սակայն տանը նրանք շարունակում են երեխային կոչել 4Real:
Ադրբեջանում հետաձգվել է նախագահական ընտրությունների օրը
Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների օրը հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, նախատեսվում էր, որ նախագահական ընտրությունները տեղի էին ունենալու 2013թ. հոկտեմբերի 16-ին, սակայն այս տարի հոկտեմբերի 15-16-ը Ադրբեջանում ոչ աշխատանքային`տոնական օրեր են (նշվելու է Զոհաբերության օրը`Քուրբան բայրամը): Այդ իսկ պատճառով Միլլի մեջլիսը (խորհրդարան) փոփոխություն է մտցրել Ընտրական օրենսգրքում: Ըստ այդ փոփոխության`եթե նախագահական ընտրությունների օրը համընկնում է տոնական ոչ աշխատանքային օրվան, ապա կենտրանական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը տեղափոխում է միևնույն ամսվա մեկ այլ օր:
Փոփոխությունը ուժի մեջ կմտնի նախագահի կողմից հաստատվելուց և մամուլում տպագրվելուց հետո:
Սակայն այս օրինագծի մեջ չի նշվում` քանի օրով կարող են հետաձգվել ընտրությունները:
«Լույս». նոր հայկական թերթ Ստամբուլում, որը կներկայացնի համայնքի լուսավոր կյանքը
Ստամբուլի կրպակներում հայտնվել է «Լույս» երկշաբաթաթերթի առաջին համարը, որի գլխավոր խմբագիրն է պոլսահայ Շահնուր Քազանջըն: Գունավոր թերթը, որը բաղկացած է 28 թուրքերեն և միայն 1 հայերեն էջից, ընդգրկելու է հայկանան համայնքի, ինչպես նաև հույն, հրեա և ասորի փոքրամասնությունների համայնքային կյանքի, մշակույթի, արվեստի, սպորտի և առողջապահության մասին պատմող լուրեր: Ներկայացնում ենք թուրքական «Taraf» թերթից Սումեյրա Թանսելի հարցազրույցը Շահնուր Քազանջըի հետ:
Հայալեզու թերթի գաղափարը ձե՞րն էր:
-Այո, ես նկատեցի, որ հայկական համայնքում նման հանդեսի պակաս կա: Մարդիկ միշտ սև պատկերների, տխուր դեմքերի առաջ են կանգնում, սակայն կյանքը գեղեցիկ երես էլ ունի: Մենք՝ հայերս, ասորիները, հրեաները միշտ միասին ենք ապրում, մեր շրջապատում ուրախ կյանք ենք անցկացնում՝ հարսանիքներ, նշանադրություններ, կնունքներ ունենք: Այս ամենը ուրախություն և երջանկություն է: Օրինակ՝ սպորտային մրցաշարեր են լինում, բոլոր հայերը Եվրոպայում հանդիպում են: Մենք այստեղից Ժնև, Բուլղարիա կամ Իտալիա ենք մեկնում: Ուրեմն եթե այսպիսի գունավոր, աշխույժ կյանք կա, մտածեցինք ինչու այս ամենը պատկերավոր կերպով ցույց չտանք մարդկանց: Այս դատարկությունից գործի անցնելով` արդեն երեք տարի է նախագծում ենք և վերջապես ամսի 30-ին թերթը լույս տեսավ:
Ինչու՞ երեք տարի սպասեցիք:
-Սպասում էինք, որպեսզի հիմք ձևավորվի: Աշխատում ենք և՛ պրոֆեսիոնալ և՛ կիսով չափ պրոֆեսիոնալ լրագրողների հետ: Թերթը լույս ենք ընծայում Արամ Քուրանի մոտ, նա դեռևս «Posta» թերթում է տպագրվում: Նախապատրաստական աշխատանքներ ենք արել, մեր մտքում նախագծել ենք, թե ինչ են ուզում մարդիկ մեզանից, հետևել ենք համայնքին:
Համայնքը ի՞նչ է ձեզնից սպասում:
-Ժպտացող երես է սպասում, գույներով լի լուսանկարներ է սպասում: Ցանկանում են ավելի քիչ գրվածքներով և ավելի շատ պատկերներով մի տպագիր օրգան, մենք էլ հենց դա արեցինք: Մեր թերթերը սովորաբար սև-սպիտակ են տպագրվում, մենք առաջին անգամ գունավոր ձևաչափով հրատարակություն արեցինք:
Ի՞նչ է նշանակում լույս:
Մենք լուսավոր մի աշխարհի մասին ենք պատմում, այդ պատճառով էլ ցանկացանք, որ թերթի անվանումը դրական աշխարհայացք արտահայտի:
Ի՞նչ բովանդակություն է ունենալու հանդեսը:
-Այն ընդգրկելու է համայնքային կյանքը, մշակույթը, արվեստը, սպորտն ու առողջապահությունը: Մենք մեր օպերաներն ու թատրոններն ունենք, զրույցներ ենք ունենում, մոտ 20 միություն ունենք, ամեն տարի միջոցառումներ են լինում, կրոնական ծեսեր ունենք, այդ պատճառով էլ ակտիվությունը մեծ է: Այս ամենը շատ քիչ տեղ է գրավում մամուլում: Մենք էլ մտածեցին` ինչ անենք: Որոշեցինք հակառակն անել՝ շատ լուսանկարներ ներկայացնենք և գնահատենք այդ մարդկանց աշխատանքը:
Քանի՞ լեզվով է հրատարակվելու թերթը, ի՞նչ հաճախականությամբ:
-15 օրը մեկ անգամ է հրատարակվելու, 28 էջանոց հանդեսը թերթի ձևաչափով է լինելու: Մեկ էջն էլ հայերեն է լինելու, որը պատմելու է բովանդակության մասին: Բաժանորդագրման համակարգ ունենք, սակայն թերթը կրպակներում էլ է վաճառվելու: Այս պահին արդեն 800 բաժանորդ ունենք:
Համայնքը ի՞նչ հետաքրքրություն է ցուցաբերում:
-Չափազանց մեծ հետաքրքրություն կա: Մենք թերթի հրատարակման մասին 30 հազար մարդու ենք հայտնել: Շիշլիում և այն թաղամասերում, որտեղ մենք ստվար բնակչություն ենք կազմում ցուցապաստառների վրա մեր հրապարակումներն են: Մարդիկ հետաքրքրվում են, թե սա ինչ է, քանի որ նախկինում նման թերթ չի եղել: