Ադրբեջանը Թուրքիայի արտգործնախարարություն բողոքի նոտա է ներկայացրել

4 (1)2014թ. մարտի 29-ին Անկարայում առգրավվել էր Ադրբեջանի դեսպանատանը պատկանող դիվանագիտական համարանիշերով ավտոմեքենա, որտեղ գտնվել է դիվանագետը՝ իր ընտանիքի հետ միասին: Ավտոմեքենան ոստիկանության կողմից կոպիտ կերպով կանգնեցվել է, այս մասին թուրքական “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել են Թուրքիայիում Ադրբեջանի դեսպանությունից:

Հայտարարության մեջ նշելով, որ ադրբեջանցի դիվանագետին վիրավորել են, ընդգծել են. “Ոստիկանները դիվանագետի նկատմամբ վիրավորական արտահայտություններ են օգտագործել, ֆիզիկական ուժ է կիրառվել: Նրա նկատմամբ վերաբերմունքը հակասում է Վիեննայի կանվենցիայի դիվանագիտական կանոններին”:

Նույն օրը նոտա է ուղարկվել Թուրքիայի արտգործնախարարություն` ոստիկանների նկատմամբ Անկարայի գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցման հետ զուգահեռ:

Այսօր թուրքական “Միլլիյետ” և “Վաթան” թերթերը տեղեկություն են տարածել ադրբեջանական դեսպանատան և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:  Նշվում է, որ Անկարայում ձերբակալվել է ադրբեջանցի դիվանագետ, ով խախտել է երթևեկության կանոնները, դիվանագետը հայտարարել է, որ, ըստ օրենքի, դիվանագիտական մեքենան չի կարող կանգնեցվել, սակայն ոստիկանները պնդել են, որ ավտոմեքենան կարող է շարունակել իր ճանապարհը միայն համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո: Այդ ընթացքում կողմերի միջև առճակատում է սկսվել:

Անկախ

Իդեալական քթերի աստղային տերերը

Актриса Кейт Бекинсэйл: фото

Քեյթ Բեքինսեյլը

Ամերիկացի գիտնականները հրապարակել են իրենց նոր հետազոտության արդյունքները:Ամերիկացի պլաստիկ վիրաբույժները պարզել են, թե ինչպիսին պետք է լինի իդեալական քիթը, հաղորդում է բրիտանական  Mail Online հրատարակությունը: Պարզվել է, որ այն պետք է  թեթևակի վերև քաշված լինի ու գտնվի դեմքի նկատմամբ 106 աստիճան անկյան տակ: Նման անկյունը գոյանում է  երկու գծերի` շուրթից ու ճակատից  քթի ծայրի հետ հատման ժամանակ: Եթե այն նվազ է 90 աստիճանից, ապա քիթը չափազանց երկար  ու առնական տեսք է ունենում:

Актриса Скарлетт Йоханссон: фото Սքարլեթ Յոհանսոն
Герцогиня Кембриджская: фотоՔեյթ Միդլթոն
Актриса Джессика Бил: фото Ջեսիկա Բիլլ

Դոկտոր Օմար Ահմեդի  ղեկավարությամբ անցկացված հետազոտության համաձայն, իդեալական քթեր ունեն Քեմբրիջի հերցոգուհին, Քեյթ Բեքինսեյլը, Ջեսիկա Բիլլը, Սքարլեթ Յոհանսոնը:

Գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 4000 կանանց ու տղամարդկանց շրջանում: Նրանք առաջարկել են գնահատել 18-25 տարեկան սպիտակամորթ կանանց դիմանկարները, որոնց քթերը 96,101,106,111 և 116 անկյան տակ են գտնվում: Ամենաշատ ձայները ստացել են 106 աստիճան անկյունով քթերը:

Ким Кардашьян: фотоՔիմ Քարդաշյան
Ռինոպլաստիկայի փորձագետ Չարլզ Իսթը Պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայից, խոստովանել է, որ իրենց պացիենտներից շատերն են Սքարլեթ Յոհանսոնի նման քիթ «պատվիրում» և, այդուհանդերձ, քիչ չեն, այն պացիենըտները, որոնք Քիմ Քարդաշյյան կողմնորոշումն են նախընտրում:JAMA Facial Plastic Surgery-ում հրապարակված ուսումնասիրությունը վերաբերում է միայն սպիտակամորթ կանանց: Գիտնականների խոսքով, այդ տվյալները կիրառելի չեն տղամարդկանց և կամ էթնիկ այլ խմբերի դեպքում:Անկախ

Իսրայելցի զինվորականների կողմից Կարմիր ծովում առգրավված նավում եղած զենքը պատկանել է Իրանին

weaponsԻրանի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի փորձագիտական խմբին հաջողվել է պարզել, որ մարտին իսրայելցի զինվորականների կողմից Կարմիր ծովում առգրավված նավում եղած զենքը պատկանել է Իրանին:

«Արկղների վրա իրանական մաքսայինի պաշտոնական կնիքների առկայությունը, իրանական տրանսպորտային փաստաթղթերը և բեռների ցուցակը վկայում են այդ մասին»,- նշել են ՄԱԿ-ի փորձագետները:

Տեղեկացնենք, որ 2014-ի մարտի սկզբին Իսրայելի ռազմածովային ուժերի զինվորները Կարմիր ծովում զենքով բեռնված նավ էին առգրավել, որտեղ եղել էր 40 հրթիռ։

Պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքել է իր մասնակցությունն այս ամենին։

Ահաբեկիչները նոր սերնդի ռումբեր են ստեղծել

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան դիմել է  դաշնակիցներին օդանավակայաններում ol3001404112006անվտանգության միջոցները կատարելագործելու խնդրանքով, քանի որ մտավախություն ունի, որ ահաբեկիչներն այսուհետ նոր սերնդի պայթուցիչներ կարող է գործի դնեն:

«ABC News» ռեսուրսը հավանական է  համարում, որ նոր սերնդի պայթուցիչները պատրաստվում են Սիրիայում: Ամերիկյան կողմն իր ունեցած տվյալների համաձայն, ենթադրում է, որ խոսքը շատ ավելի լուրջ սպառնալիքի մասին է, քան մինչ այդ է եղել: Դրա հետ կապված, ԱՄՆ-ի օդանավակայաններում կիրառվող անվտանգության ապահովման  համակարգերը հնարավոր է փոխվեն:

Նոր ռումբեր ստեղծելու նախաձեռնության հեղինակներ են համարվում  «Al Nusrah Front» -ն ու «Ալ Քաիդան»: isra.com

Անկախ

Իրանն արտահանվող գազի ծավալը կհասցնի 10 մլն խորանարդ մետրի

gaz IranԻրանի գազի ազգային ընկերության ծրագրավորման հարցերով տնօրեն Հասան Մոնթազեր Թորաբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 2014 -ին արտահանվող իրանական գազի ծավալը կհասնի 10 մլրդ խորանարդ  մետրի:

«Անցած տարի արտահանվել է 9 մլրդ խորանարդ մետր գազ: Այս տարի արտադրության թողունակությունը  բարձրացնելով 80-100 մլն խորանարդ մետրով, Իրանը գազի արտահանումների ծավալը հասցնելու է 10 մլրդ խորանարդ մետրի»,- ասել է Հասան Մոնթազեր Թորաբին:

Ըստ Իրանի նավթի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների`  գազի արտադրության թողունակությունը բարձրանալու է և էլեկտրակայաններին տրվող գազի ծավալը մինչև տարեվերջ հասնելու է 42 մլրդ խորանարդ մետրի, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 6 մլրդ խորանարդ մետրով ավել է:

Ուշագրավ է, որ Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին վերջերս հայտարարել էր, որ  Իրանը կարող է վստահելի գործընկեր լինել Եվրոպայի համար, պաշտոնական Թեհրանն ունի էներգետիկ ռեսուրսներ Եվրոպայի հետ համագործակցելու համար և պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Իրանն ու Քաթարը համատեղ պայքարում են ահաբեկչությունների դեմ

IRAN QATARԻրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիր շեյխ Թամիմ Բեն Համադ Ալե Սանիի հետ:

Զրույցի ընթացքում Իրանի նախագահը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանի երկրների համագործակցության դերը:

«Միմյանց հետ համագործակցելով՝ Իրանն ու Քաթարը կկարողանան կառուցողական դեր ունենալ տարածաշրջանում` խաղաղության ու կայունության հաստատման գործում»,- ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին հույս է հայտնել, որ իսլամական պետությունների վճռականությունը կստիպի ահաբեկիչներին զերծ մնալ հետագա ծայրահեղ քայլերից, քանի որ անցել են մարդասպանության ու ահաբեկչության ժամանակները:

Հասան Ռոհանին, հիշատակելով Իրաքում ներկայումս տիրող վիճակը, նշել է, որ ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը տարածաշրջանի երկրների գերխնդիրներն են:

Աշխարհի բոլոր մահմեդականները պետք է համագործակցեն, որպեսզի տարածաշրջանի մոահմեդական  ժողովուրդներն ազատվեն այդ խնդիրներից :

«Քաթարը դատապարտում է ահաբեկչությունն ու մարդասպանությունը, և տարածաշրջանի երկրները պետք է միասնականորեն ոչնչացնեն այդ երևույթները»,- ասել է Քաթարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համադ Ալե Սանին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի Օրհան Զեյնալովը չի ընդունում սպանության իր մեղքը

3Մոսկվայում՝ Բիրյուլևո շրջանում, 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովն այսօր՝ հունիսի 30-ին, դատական լսումների ընթացքում մեղքը չի ընդունել, տեղեկացնում է, հաղորդում է “Մինվալ” լրատվական կայքը:

“Ոչ, ես մեղքս չեմ ընդունում”,-ասել է Զեյնալովը։

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

Անկախ

ԻՇԻՊ-ի զինյալները թուրքական սահմանին իրենց դրոշն են պարզել

droshԹուրք-սիրիական սահմանին գտնվող Շանլըուրֆա վլիլայեթի Աքչաքալե շրջանի հենց դիմացը գտնվող սիրիական Թելաբդայ շրջանից հետո «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հսկողության տակ է անցել Թուրքիային մոտ գտնվող ևս մեկ շրջան: Կազմակերպության զինյալները այնտեղ պարզել են իրենց դրոշը, որը իջեցվել էր հունիսի 15-ին: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ Աքչաքալեից պարզ երևում է ահաբեկիչների սև դրոշը: Ակնհայտ է, որ ինչքան ԻՇԻՊ-ի զինյալները ավելի են մոտենում թուրքական սահմանին, այնքան մեծանում է թուրքական կողմի անհանգստությունը:

Անկախ

Ֆրանսիայի պետական պարտքը գնալով ավելանում է

127208.640x320 (1)Ֆրանսիայի պետական պարտքի ծավալը մեկ եռամսյակի կտրվածքով, 45,5 մլրդ եվրոյից հասել է 1,985 տրիլիոն եվրոյի: Այս տվյալներն է բերում երկրի Ազգային վիճակագրական վարչությունը`  Insee-ը:

Երկրի հաշվիչ պալատը կանխատեսում է, որ այն 2014-ին այն կհասնի մինչև 2 տրլն եվրոյի, նույնիսկ եթե բյուջետային դեֆիցիտը կրճատվի:

Ֆանսիայում  տնտեսական թույլ աճը թույլ չի տա կրճատել գործազրկությունը, նշում է  վիճակագրական հիշյալ բյուրոն` սթափ վերլուծելով նախագահի բարեփոխումների ազդեցությունը երկրի տնտեսության վրա:

Ազգային գործակալությունն իր առաջին   հայտարարության մեջ ասել էր, որ տնտեսությունը այս տարի կավելանա , 0,7%-ով ինչն էականորեն պակաս է   կառավարության ակնկալած 1%-ից:

Անկախ

Գերմանիայի հայկական եկեղեցին հրաժարվել է հանդիպել ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ

almanyaԹուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության Քյոլնի պլատֆորմը  «Անատոլիայի մշակույթներ և հավատքներ» հավաքի շրջանակներում կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի համար հանդիպում է խնդրել ասորական, հույն ուղղափառ և հայ եկեղեցու պատասխանատուներից: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական կողմը վերջին պահին բացասական պատասխան է տվել` հրաժարվելով հանդիպում ունենալ թուրք քաղաքական գործչի հետ:

Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի` Քյոլնում գտնվող առաջնորդարանի ներկայացուցիչ Մինու Նիքփայը հարցի շուրջ գրավոր մեկնաբանություն է արել: «Մամուլում հայտնված լուրերի համաձայն` ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Գերմանիա կատարած այցի շրջանակներում այցելելու էր հայկական եկեղեցի: Նման լուր տարածվել էր նաև սոցիալական մեդիայում, որը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում: Եկեղեցու կառավարման խորհուրդը մերժել է այցի համար ներկայացված դիմումը: Քանի դեռ ԺՀԿ-ի ղեկավարությունն ու Քըլըչդարօղլուն մերժում են Հայոց ցեղասպանության ճշմարտությունը, նրանք այստեղ ընդունելություն չեն գնտի»:

Անկախ

Իտալիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների մարմիններով նավ են հայտնաբերել

pic_f75c98406ec04c3624aa83cbaf75e6a7Իտալիայի ափային պաշտպանությունը Սիցիլիայի ափերի մոտ ձկնորսական նավ է գտել` 30 անօրինական ներգաղթյալների մարմիններով: Նավը հունիսի 30-ին Հյուսիսային Աֆրիկայից է Իտալիա ափեր հասել:

Նախնական տվյալների համաձայն, ներգաղթյալների մահվան պատճառը գերբեռնվածության  հետևանքով օդի պակասն է եղել: Նավում 590 փախստական է եղել ու 2 հղի:

Իտալացի փրկարարները պարբերաբար անօրինական ներգաղթյալների մարմիններ են հայտնաբերում, սակայն նման թվով առաջին անգամ է պատահում: Սպասվում է, որ շուտով նավը Սիցիլիայի Պոցալլո նավահանգիստ կհասցնեն քարշակով:

Միայն այս վերջին հանգստյան օրերին Իտալիայի ափային պաշտպանությունը փրկել է ավելի քան 1,6 հազար անօրինական ներգաղթյալի: Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա  փախստականների ընդհանուր թիվը գնալով ավելանում է: Նրանցից շատերը փորձում են ընկնել Եվրամիության տարածք, կտրելով Միջերկրական ծովը

Իսկ շատ հաճախ էլ նավաբեկության զոհ են դառնում: Վերջերս Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն Եվրամիության իշխանություններին կոչ արեց անօրինական ներգաղթյալներին փրկելու համատեղ օպերացիա կազմակերպել:

Անկախ

Բռնության մեղադրանքով զրկվել է հոգևոր աստիճանից

1375-390x290Կաթոլիկ եպիսկոպոս Մաքս Դեյվիսը որոշել է աշխարհական դառնալ դեռահասի նկատմամբ 45-ամյա վաղեմության բռնության համար, հաղորդում է ԲիԲիսի-ի ռուսական ծառայությունը:

Դեյվիսին ներկայացված մեղադրանքը թվագրվում է 1969-ով: 1971-ին նա հոգևորական է  դարձել: Գործով լսումները նշանակված են հուլիսին: Ինքը, եպիսկոպոսն իր հասցեին մեղադրանքը հերքում է:

Ավելի վաղ կարդինալ Ջորջ Պելլը հայտարարել էր , որ հետաքննության արդյունքների համաձայն, փաստորեն, կաթոլիկ եկեղեցին Ավստրալիայում թաքցրել է երեխաների նկատմամբ սեքսուալ բռնության դաժան դեպքերը: Նրա տվյալներով, դեպքերից մի քանիսը հանգեցրել են ինքնասպանությունների:

Անկախ

ԿԺԴՀ-ի իշխանությունները Հարավային Կորեային առաջարկել են վերջ դնել թշնամությանը

1374-390x290 (1)Հյուսիսային Կորեայի պաշպանության պետական կոմիտեն հարավկորեական իշխանություններին առաջարկել են վերջ դնել փոխադարձ ագրեսիային, հաղորդում է  Lenta.ru-ն:

Կոմիտեի տվյալներով, Հյուսիսային Կորեան հինգշաբթի օրվանից պատրաստ է դադարեցնել Հարավային Կորեայի  դեմ քարոզը: Ընդ որում, ԿԺԴՀ-ն Սեուլից սպասում է համարժեք գործողություններ: Բացի այդ, Փհենյանը կոչ է արել դադարեցնել հրաձգությունը Դեղին ծովում վիճելի տարածքի շուրջ:

Սակայն, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է կորեական ժողովրդական բանակի պաշտպանական ուժերի ամրապնդումն արագացնելու անհրաժեշտության մասին: “Ամուր խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե մի կողմն այնքան ուժեղ է, որ ոչ ոք չի համարձակվի սադրանքի դիմել»,-հայտարարել է նա:

Հյուսիսային ու Հարավային Կորեաները պատերազմական դրության մեջ են 1950-ից: Վերջին ակտիվ մարտերն այս տարածաշրջանում տեղի են ունեցել 1953-ին:

Անկախ

Ադրբեջանցի զինվորը սպանել է ծառայակցին

2Ադրբեջանական բանակում՝ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջնական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ զինծառայողներ Յաշար Ահադզադեի և Իլքին Մուսթաֆաևի միջև վեճ է առաջացել, որի հետևանքով Ահազադեն երկաթի  կտորով հարվածել է Մուսթաֆաևին: Վերջինս ստացած հարվածից մահացել է:

Փաստի առնչությամբ ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Այլ մանրամասներ միջադեպի վայրի և պատճառների մասին  չի հաղորդվում:

Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

1Հունիսի 29-ին՝ ժամը 22:36-ին, Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալայի շրջանից 15 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական ծառայությանը, երկրաշարժի էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա:

Ըստ “Հագին” կայքի՝ երկրաշարժի պատճառով Զագաթալայի շրջանում որոշ տներ մասամբ քանդվել են, ավելացել են երկու տարի առաջ երկրաշարժից տուժած տների  ճաքերը: Տուժածներ չկան: Սակայն շատերը , վախենալով երկրաշարժի կրկինվելուց,  գիշերել են դրսում:

 

Դոնեցկում հրաձգության մեջ են ընկել LifeNews-ի ու РЕН-ТВ-ի լրագրողները

74ca3d914ee2f8c2f00001e5c78ae5d0Դոնեցկում հրաձգության  ժամանակ զոհվել է Առաջին ալիքի օպերատոր  Անատոլի Կլյանը:

Լրագրողները Դոնեցկ էին մեկնել  ռեպորտաժ նկարահանելու. «Երբ մենք մեկնեցինք մարտական գործողությունների ակտիվացման վայր, այնտեղ ոչ մի արգելանշան ու  բրիգադ չկար: Քաղաք մտնելով, բառացիորեն, մեր մեքենայի անիվների տակ գցվեց ինքնահռչակ հանրապետության կողմնակիցներից մեկն ու խնդրեց կանգնեցնել ավտոմեքենան:Մենք հասցրեցինք դուրս թռնել ու թաքնվել»,-պատմել է  «МИР-24»-ի մեկնաբան Ալեքսանդր Լեոնենկոն:

LifeNews-ի տվյալներով, սկզբում զինվորականները կրակ են բացել ինքնաձիգներից, իսկ հետո ուժայինները ծանր հրազեն են գործի դրել:

Ավելի վաղ տեղեկություն է եղել, որ Անատոլի Կլյանը վիրավորվել է փորից, ապա, հիվանանոցի ճանապարհին մահացել է: Բացի նրանից, վիրավորվել է նաև լրագրողների ավտոբուսի վարորդը:

Անկախ

Աֆրիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1368-390x290Աֆրիկայի ափերից 1000 կմ հեռավորության վրա երկրաշարժ է եղել, հաղորդել է Росбалт.-ը:

Ռուսական երկրաբանական ծառայության տվյալներով, ցնցումները գրանցվել են 05:46-ին: Էպիկենտրոնը գտնվել է Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայից դեպի խաղաղօվկիանոսյան ջրային տարածէ 993 կմ հեռավորության վրա:

Ծաառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղում նշել են, որ ցնցումները ծայրահեղ սուր ինտենսիվություն են ունեցել:

Անկախ

Ամերիկացի գործարարը քաղաք է հանել վաճառքի

pic_34a605e8dc8d99b79f20255868a8d625Ամերիկացի գործարարը  Սվեթ քաղաքը հանել է  վաճառքի, որի միակ տերն ինքն է: Հարավային Դակոտայում գտնվող այդ բնակավայրը Բենսոնը գնահատել է 400 հազար դոլար: Քաղաքի վաճառքից ստացված գումարը նա մտադիր է իր կոնցեսիոն գործի  վրա ծախսել, հաղորդում է  Associated Press-ը:

1940-ականներին Սվեթում բնակվում էր 40 մարդ: Քաղաքը փոստային բաժանմունք ուներ մի քանի տուն ու մթերային խանութ: Տարիների ընթացքում բնակիչների թիվը  գնալով նվազում էր: 1998-ին Բենսոնն այն գնեց, ապա  տվեց կնոջը, իսկ 2012-ին սեփականության նկատմամբ իր  իրավունքը վերականգնեց:

Հիմա քաղաքի միակ բնակիչը Բենսոնն է իր ներկայիս կնոջ հետ: Քաղաքն ունի բար, արհեստանոց, ու 3 կցորդներ ու տներ: Ընդ որում, բարը սիրված վայր է տեղի ֆերմերների համար, քանի որ 15 կմ շառաղով տարածության վրա միակ վայրն է, որտեղ սպիրտային խմիչք են վաճառում:

Անկախ

Իրաքի իսլամիստները հայտարարել են, թե խալիֆայություն են ստեղծել

pic_86f0489a79ed7bf56a90e8770bd27e6c«Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն»արմատական խմբավորումը, որը գրավել է Իրաքի ու Սիրիայի մի հատվածը, այտարարել է  խալիֆաթ ստեղծելու մասին, հաղորդել է  Reuters-ը:

Իսլամական կայքերում ու թվիթերյան ըքաունթներում տեղադրած հայտարարության մեջ խմբավորման ներկայացուցիչները ողջ աշխարհի իսլամիստներին կոչ են արել հավատարմության  երդում տալ խալիֆաթին: Այսուհետ  «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը» մտադիր է կոչվել «Իսլամական պետություն»: Խալիֆաթը պետք է  կառավարի խմբավորման առաջնորդ  Աբու Բաքար ալ-Բաղդադին:

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ ջանքեր չի գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար. թուրք նախարար

Մևլյութ Չավուշօղլու  Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ ջանքեր չի գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ավելի ակտիվ մասնակցության դեպքում հակամարտությունն արդեն ավարտված կլիներ: «Հակամարտությունը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ»,-ասել է նախարարը` նշելով, որ Ուկրաինայում առաջացած վիճակը նրա հետևանքն է, որ Օսիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները չեն լուծվել: «Հիմա Ղրիմի հարցն է առաջ եկել: Նման սառեցված կոնֆլիկտները վտանգ են ներկայացնում Եվրոպայի կայունության համար»,-նշել է Չավուշօղլուն:

 

Անկախ