Ստամբուլի իշխանությունները պատրաստվում են Գեզի» այգու ցույցերի մեկամյակին

գեզիՍտամբուլի ղեկավարությունը լրջորեն նախապատրաստվում է «Գեզի» այգու ցույցերի տարելիցին: Տեղական իշխանությունները արգելելու են քաղաքի կենտրոնում ցանկացած ցույցի անցկացում: Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապես Հուսեյն Ավնի Մութլուն: «Մենք գիտենք, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի հունիս ամսին, և լավ հիշողություններ չունենք այդ ժամանակներից: Եթե որոշ անձանց նեղ շրջանակներ ցանկանան անընդունելի քայլերի դիմել, ապա մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք դրանք կանխելու համար»,-նշել է Ավնին՝ ակնարկելով, որ հարկ եղած դեպքում կմիջամտի ոստիկանությունը, հետևաբար կարելի է սպասել արցունքաբեր գազի և ջրաշիթերի:

Նշենք, որ մոտ օրերս Ստամբուլում սպասելի են ցույցեր, քանի որ «Թաքսիմի դիմադրություն» կոչվող շարժման անդամները արդեն հայտարարել են, որ պատրաստվում են մայիսի 31-ին հավաքվել Թաքսիմում և Գեզի այգում՝ «ժողովրդավարության և քաղաքացիական ազատության համար պայքարելու» նպատակով: Հայտնի է, որ այդ օրը քաղաքը կվերահսկի 25 հազար ոստիկան:

Անկախ

Բենյամին Նաթանյահուն և պապը բանավիճել են Հիսուսի օգտագործած լեզվի կապակցությամբ

Բենյամին Նաթանյահու, ՊապՄիջին արևելք պապ Ֆրանցիսկոսի կատարած ուխտագնացությունը վիճահարույց բնույթ ստացավ Արևմտյան ափի պատնեշի մոտ սուրբ առաջնորդի աղոթելու պատճառով:

Պապը Իսրայելի վարչապետի հետ նաև կրոնական տարաձայնություն է ունեցել Հիսուսի լեզվական հմտությունների վերաբերյալ:

Բենյամին Նաթանյահուն և պապ Ֆրանցիսկոսը կարճ, ոչ չարամիտ բանավեճ են ունեցել Հիսուս Քրիստոսի օգտագործած լեզվի վերաբերյալ:

Երուսաղեմում հանդիպման ժամանակ Նաթանյահուն պապին հայտնել է, որ Հիսուսը եղել իրենց երկրում և խոսել է եբրայերեն՝ ցանկանալով քննարկել հուդիզմի և քրիստոնեության խորը կապերը:

Այնուամենայնիվ այդ ակնարկին պապը պատասխանել է, որ Հիսուսը խոսել է արամերեն, սակայն տիրապետում էր եբրայերենին:

Օքսֆորդի համալսարանի արամերենի վաստակավոր դասախոս Սեբաստիան Բրոքը հայտնել է, որ երկու առաջնորդներն էլ ճիշտ են:

Անկախ

 

Ես եմ Ադրբեջանի օրինականորեն ընտրված նախագահը. Ջամիլ Հասանլի

Ջամիլ Հասանլի  Մայիսի 28-ին` Ադրբեջանում ընթացող ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, Ազգային խորհրդի  նախագահ Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կեղծվել են, և հենց ինքն է օրինականորեն ընտրված նախագահը։

“Սա խոստովանել են ԵԱՀԿ-ն և միջազգային այլկազմակերպություններ։ Իշխանությունները կարծում են, որ ճնշումներն ուժեղացնելով կարող են հաղթել մեզ, բայց ճնշումները ավելի շատ են համախմբում մեզ։ Մենք երբեք չենք նահանջի ժողովրդավարության համար պայքարից”, – ասել է նա։

Ցույցի մասնակիցները քննադատել են նաև Ադրբեջանում տիրող  բռնապետությունն ու ավտորիտարիզմը, պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին: “Ես չեմ ուզում` Ադրբեջանին աշխարհում ճանաչեն որպես քաղբանտարկյալների երկիր: Իշխանությունները պետք է ազատ արձակեն նրանց”,-հայտարարել է Հասանլին:

Ցույցին մասնակցել են “Մուսավաթ” կուսակցության հազարավոր կողմնակիցներ:

 

 Անկախ

 

Էրդողանի ապրիլի 23–ի ուղերձը մեր ամբողջական ռազմավարության մասն է կազմում. Դավութօղլու

ahmet-davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ապրիլի 23–ին վարչապետ Թայիփ Էրդողանի արած հայտարարության նպատակն է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: «Ակօս»-ը գրում է, որ Դավութօղլուն, պատասխանելով թուրքական խորհրդարանի Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Իհսան Բարութչուի հարցին, նշել է, որ Էրդողանի ուղերձը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի ամբողջական ռազմավարության մի մասն է: Արտգործնախարարը, հայտարարելով, որ այդ ռազմավարության շրջանակներում աշխատանքները շարունակվում են, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու են «դիվանագիտությունից մինչև իրավական, հասարակականից մինչև գիտական ոլորտներում՝ ընդգրկելով նաև թուրքական սփյուռքին»:

Անկախ

Թայլանդում քաջասիրտ կինը 4 ֆունտի դիմաց իր գլուխը դնում է կոկորդիլոսի երախի մեջ (տեսանյութ)

Thai zooՔաջասիրտ կինը յուրաքանչյուր օր 4 ֆունտի դիմաց վտանգում է իր կյանքը՝ Թայլանդի կենդանաբանական այգում իր գլուխը դնելով կոկորդիլոսի երախի մեջ:

Կոկորդիլոսների ֆերմայի վարժեցնողը հանդես է գալիս մեկ այլ տղամարդ գործընկերոջ հետ:

Նրանք իրենց անվախ գործողությունները ցուցադրում են Թայլանդի կենդանաբանական այգու սարսափահար այցելուների աչքի առջև:

Հրապարակված տեսնյութերից մեկում տղամարդը սողալով մոտենում է կոկորդիլոսին և համբուրում նրան:

Thai zoo3Կին վարժեցնողը բամբուկի փայտիկով հանգստացնում է կոկորդիլոսին՝ նախքան գլուխը նրա երախի մեջ մտցնելը:

Անցած տարի Բանգկոկի մոտակայքում գտնվող կոկորդիլոսների ֆերմայում վարժեցնողը հազիվ խուսափել է լուրջ վնասվածքից, երբ գլուխը կոկորդիլոսիերախի մեջ տեղադրելուց հետո կենդանին փակել է երախը:

Անկախ

 

Պակիստանում ընտանիքի անդամները քարկոծելով սպանել են հղի կնոջը

pakistan-womanՊակիստանում բարեկամները դատարանի շենքի առջև քարկոծելով սպանել են հղի կնոջը՝ իրենց ընտրած փեսացուի հետ ամուսնանալու փոխարեն իր սիրեցյալի հետ փախչելու համար:

25-ամյա Ֆարզանա Պարվին սպանվել է իր գործողություններով իր ընտանիքի անունը արատավորելու համար:

Ապրիլին Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն՝ անցած տարվա ընթացքում երկրում 869 կին պատվի համար սպանությունների զոհ է դարձել: Ակտիվիստների տեղեկություններով՝ զոհերի իրական թիվը ավելի մեծ է:

Պարվինի դաժան սպանությունը միանգամայն հանրային կերպով է իրականացվել:

20 մարդկանցից բաղկացած խումբը՝ ներառյալ նրա եղբայրները, հայրը և զարմիկը, նրան քարերով սպանել է Լահոր քաղաքի դատարանի շենքի առջև:

Այսպես կոչված պատվի համար սպանությունները հաճախ ծագում են ցեղային ավանդույթներից և իսլամի մաս չեն կազմում: Նման սպանությունները սովորական բնույթ են կրում, սակայն մեծ քաղաքում իրականացված վերոնշյալ սպանությունը արտասովոր երևույթ էր հանդիսանում:

 Անկախ

Թուրքական 3-րդ ֆորումի ժամանակ քննարկվելու է նաև թուրքական և հայկական սփյուռքների թեման

edirneԱյսօր Թուրքիայի Էդիրնե քաղաքում մեկնարկում է երկօրյա  Համաշխարհային թուրքական 3-րդ ֆորումը, որտեղ քննարկելու են հետևյալ երկու հիմնական թեմաները՝ «Թուրքական հանրապետություններ.մշակույթային դիվանագիտություն և զբոսաշրջություն» և «Թուրքական և հայկական սփյուռքներ. հանրային դիվանագիտություն. հնարավորություններ և ռիսկեր»: Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնած այս համաժողովին մասնակցելու են մի շարք զեկուցողներ Թուրքիայից, թուրքալեզու երկրներից՝ մեծամասամբ Ադրբեջանից, ինչպես նաև թուրքական սփյուռքի ներկայացուցիչներ:

Նախնական տեղեկության համաձայն՝ միջոցառմանը ներկա են գտնվելու մասնակիցներ նաև Հայաստանից, որոնց անունները ընդգրկված են զեկուցողների հրապարակված ցուցակում: Սակայն մեր աղբյուրներից տեղեկացել ենք, որ հայ մասնակիցներից ոմանք օրերս հրաժարվել են մեկնել Էդիրնե: Ավելի ստույգ տեղեկություններ կփորձենք հաղորդել համաժողովի պաշտոնական բացման արարողությունից հետո:

Անկախ

 

 

Հարավային Կորեայի տարեցների հիվանդանոցում հրդեհից 20 հիվանդ է զոհվել

south-koreaՉորեքշաբթի օրը Հարավային Կորեայի տարեցների հիվանդանոցում բռնկված հրդեհից զոհվել է 21 մարդ՝ մեծ մասը 70-80 տարեկան հիվանդներ:

Ոստիկանությունը տեսախցիկների տեսագրությունը դիտելուց հետո ձերբակալել է թուլամտությամբ տառապող մի հիվանդի, որը կասկածվում է հիվանդանոցը հրդեհելու մեջ:

80-ամյա հիվանդը հերքել է իր մեղավորությունը հրդեհի բռնկման հարցում:

Չնայած հրդեհը արագ հանգցրել են, այնուամենայնիվ, զոհերից շատերը խեղդվել են թունավոր գազերից:

Արտակարգ իրավիճակների վերահսկման ազգային գործակալության տվյալներով՝ զոհվել է 20 հիվանդ և մեկ բուժքույր, ևս վեցը ծանր վնասվածքներ են ստացել:

Հիվանդանոցի կառավարիչը չորեքշաբթի օրը հեռուստատեսությամբ ներողություն է խնդրել:

Անկախ

Էթյեն Մահչուփյանը հեռացել է «Զաման» թերթից

mahcupyan  Թուրքական ամենահայտնի պարբերականներից մեկի՝ «Զաման»-ի հայազգի սյունակագիր Էթյեն Մահչուփյանը այլևս չի գրի այս թերթի համար: Մահչուփյանի հոդվածները երեք տարի շարունակ «Զաման»-ում լույս էին տեսնում չորեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին: Սակայն դրանք գնալով պակասեցին՝ վերջին շրջանում տպագրվելով միայն չորեքշաբթի օրերին: Սա էլ պատճառ դարձավ, որպեսզի Մահչուփյանը «Զաման»-ից հեռանալու որոշում կայացնի: Այսօր «Զաման»-ում լույս է տեսել հայ սյունակագրի վերջին՝ Ժամանակի հոգին» վերնագրով հրաժեշտի հոդվածը:

Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում ճակատային գոտում

2 (3)Ադրբեջանի պաշտպանության նախարար,  գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ Զինված ուժերի ստորաբաժանումները հերթական ուսումնավարժանքներն են անցկացնում ճակատային գոտում: Դրանք անցկացվում են 2014թ.-ի մարտական ուսումնական պլանին համապատասխան, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը` հղում կատարելով նախարարության մամուլի ծառայությանը։

Ուսումնավարժանքների ընթացքում հրազենից և զրահատեխնիկայից, նռնականետներից և հրթիռահրետանային սարքավորումներից մարտական կրակոցներ են իրականացվել՝ մարտավարության ժամանակակից մեթոդների օգտագործմամբ, ինչպես նաև օգտագործվել են ռազմական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ըստ գործակալության` վարժանքների ընթացքում ստուգվել է ԶՈՒ մարտական պատրաստվածության մակարդակը, փոխադարձ համակարգումը, մատակարարման կազմակերպումը և հատուկ ուշադրություն է հատկացվել հանձնարարված առաջադրանքների կատարման մակարդակին։

 

Ադանայում ձմերուկի բերքահավաքը նմանվում է վոլեյբոլի

dzmerukԹուրքիայում ամառային ամենասիրելի մրգերից մեկի՝ ձմերուկի առաջին բերքն  սկսել են հավաքել Ադանայում: Ամեն տարի այստեղ մոտ 120-140 հազար հեկտար հողատարածքից 800 հազար տոննա ձմերուկ է հավաքվում: Ադանայում հողագործները ձմերուկի դաշտեր են գնում վաղ առավոտյան: Նրանց համար այս աշխատանքը վերածվել է զվարճալի մի զբաղմունքի: Ձմերուկները իրար նետող գյուղացիները նման են լավ մարզված վոլեյբոլիստների: Օդի մեջ թռչող ձմերուկները անվնաս կերպով հասնում են հասցեատիրոջը, որն էլ դրանք տեղավորում է դաշտի առավել զով հատվածում: Ձմերուկի աճեցմամբ զբաղվող Հասան Չիչեքը նշում, որը իրենց արտադրանքը մեծ պահանջարկ ունի, սակայն վաճառքի գները այնքան էլ չեն գոհացնում իրենց: Չիչեքը «Ռադիկալին» պատմել է նաև, որ մարտ ամսի տեղումների հետևանքով բերքը վնասվել է, և այժմ ամեն ինչ արվում է այս տարվա ձմերուկները քաղաքացիներին արագ հասցնելու համար:

Թուրքական մամուլի անդրադարձը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը

mamulԵրեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը պաշտոնապես Թուրքիայի նախագահին 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրել է Հայաստան: Այս հայտարարությանը, բնականաբար, արձագանքել է թուրքական մամուլը: Մասնավորապես թուրքական «Միլիյեթը» մեջբերել է Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը՝ «Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: Այս խոսքերը մեջբերել է նաև «Հյուրիյեթը»՝ անդրադառնալով նաև ՀՀ նախագահի արտահայտած հետևյալ մտքին. «Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն: Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին»:

«Al Jazeera Turk»-ը ուշադրություն է հրավիրել Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերի վրա. «Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը` նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին»:

«Demokrathaber» կայքն անդրադարձել է նախագահի հայտարարության՝ արխիվների բաց լինելու մասին հատվածին. «Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում»,-մեջբերել է կայքը: ՀՀ նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև «Ակօս»-ը, «Հաբերլերը» և մի շարք այլ լրատվականներ:

Լարս ավտոճանապարհը փակ է, դեռ անհայտ կորածներ կան (լրացված)

վերին լարսՄայիսի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 27-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:

 

***
Մայիսի 26-ի ժամը 10.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են:

Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 20-ին, ժամը 11.14-ին ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ առատ տեղումների պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

***

Մայիսի 19-ի ժամը 18.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լարս ավտոճանապարհը փակ է:

***

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).

1. Գեղամ Ասենյան                 (ծնվ. 1992 թ.)
2. Հովհաննես Իրիսյան         (ծնվ. 1977 թ.)
3. Տիգրան Գասպարյան         (ծնվ. 1985 թ.)
4. Հարութ Հարությունյան     (ծնվ. 1987 թ.)
5. Էրիկ Մաթևոսյան               (ծնվ. 12.11.2012 թ.)
6. Գոռ Նազարյան                    (ծնվ. 02.08.1982 թ.)
7. Կարեն Ղազարյան               (ծնվ. 24.06.1967 թ.)
8. Քրիստինե Խաչատրյան      (ծնվ. 07.07.1982 թ.)
9. Լիդա Աթոյան                        (ծնվ. 28.09.1986 թ.)
10. Հովհաննես Խաչատրյան  (ծնվ. 06.06.2001թ.)
11. Նարեկ Խաչատրյան           (ծնվ. 30.12.2004 թ.)

 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:

Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:

Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:

Անկախ

Երկգլխանի երեխան ապրել է ընդամենը 19 օր

o_957247Ավստրալիայում, մայիսի 8-ին ծնված երկգլխանի աղջիկը մահացել է կյանքի 19-րդ օրը: Նրա ծնողները մինչև երեխայի ծնունդը գիտեին, որ իրենց փոքրիկի մոտ մի շարք շեղումներ են հայտնաբերվել: Այդուհանդերձ, կինը չկամեցավ աբորտի դիմել:

Չնայած բժիշկների բոլոր նախազգուշացումներին, զույգը հայտարարեց, որ ցանկանում են, որ իրենց երեխան լույս աշխարհ գա ու անգամ համաձայն էին, որ նա թեկուզ 2 օր ապրի:

Նորածին երկվորյակները, որոնց ծնողներն անվանեցին Վերա ու Նադեժդա, երկու գլուխ ունեին, երկու ուղեղ, սակայն` մեկ մարմին: Բժիշկները կարծում են, որ նման շեղումներով երեխաների 19-օրյա կյանքն արդեն կարելի  է ռեկորդ համարել, քանի որ հազվադեպ է նման բան լինում:

Հազվադեպ է նաև երկգլխանի երեխա ծնվում: Ողջ պատմության մեջ հայտնի է նման 35 դեպք: Վերջին նմանատիպ ծնունդն արձանագրվել էր Հնդկաստանում, փետրվար ամսին:

Անկախ

Ադրբեջանում շեհիդների ընտանիքների անդամները պահանջում են վճարել իրենց ապահովագրական գումարները

1 (1)Ադրբեջանում շեհիդների (զոհվածների) և անհետ կորած անձանց ընտանիքները պահանջում են վճարել իրենց հասանելիք ապահովագրական գումարները:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, զոհվածների և անհետ կորածների մի քանի ընտանիքի անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Միլլի Մեջլիսի (խորհրդարան) մոտ:

Ակցիայի մասնակիցները պահանջել են վճարել 11 հազարական մանաթ՝ նախատեսված  “Զինծառայողների պարտադիր ապահովագրության մասին” օրենքով : Նրանց խոսքով` զոհվածների ընտանիքները մինչ օրս չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք ապահովագրական գումարները:

Ուկրաինան ԵՄ-ից 1,6 մլրդ եվրո կստանա

53315f6e7e033_image1-390x290ԵՄ երկրները համաձայնեցրել են Ուկրաինային 1,6 մլրդ եվրո ֆինանսական օգնություն հատկացնելու ծրագիրը: Դրա մասին հայտնել է եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուն, հայտնում է «Վեստի»-ն:

«Մենք կազմել են Ուկրաինային  1,6 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության ծրագիր ու պայմանագիր ենք նախապատրաստել իշխանական ինստիտուտի կառուցմանը  355 մլն եվրոյով աջակցելու վերաբերյալ»,-նշել է նա:

Այդ որոշման համաձայն, ԵՄ-ն ու «մեծ ութնյակին» մասնակցող անդամ –երկրները համատեղ կհամակարգեն ջանքերը` Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու համար:

Ֆինանսական օգնության վերջնական մանրամասները կմշակվեն հունիսի սկզբին:

Անկախ

Խորտակված «Սևոլում» որոնումները շարունակվում են

sevol_1-390x290Այսօր ջրասուզակները պատրաստվում են  հարավկորեական  խորտակված «Սևոլ» նավի4-րդ տախտակամածի իլյումինատորները բացել, որպեսզի գտնեն մնացած 16 անհետ կորածների մարմինները:

Ներկայում զոհերի թիվը 288 է:

Նավը խորտակվել է ապրիլի 16-ին, Կորեական թերակղզու հարավ-արևմտյան ափերի մոտ: Նավում 476 մարդ կար, մեծ մասը` դպրոցականներ:

Նավապետին, որն առաջիններից էր, որպես ուղևոր լքել նավը, սպառնում է ցմահ ազատազրկում:

Ավելի վաղ հայտնի էր անձնակազմի բոլոր 15 անդամների ձերբակալման մասին: Նրանք մեղադրվում են անփութության ու ժամանակին տարհանում չկազմակերպելու մեջ:

Անկախ

Քեյթ Միդլթոնը կրկին հղի է

815994-390x290Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երկրորդ  անգամ են ծնող դառնալու, հայտնում է  արևմտյան մամուլը` հղում անելով Բուքինգհեմյան պալատի աղբյուրին:

Լրագրողների տվյալներով, Քեյթը զույգ աղջիկ է ունենալու:

Նրանց առաջին երեխան ծնվեց 2013-ի հուլիսի 22-ին: Նրա անունը Ջորջ լուի Ալեքսանդր է:

Անկախ

Եղանակային անոմալիաներ ԱՄՆ-ում, հսկայական կարկուտ ու մահաբեր պտտահողմ

o_957129ԱՄՆ-ում եղանակային նոր «անակնկալներ» են, այս անգամ` փոթորկի տեսքով: Նախօրեին պտտահողմն է պատուհասել Հյուսիսային Դակոտայի նավթային ճամբարին: 9 մարդ հոսպիտալացվել է. նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Տեխասում հսկայական` թենիսի գնդակի չափսերով կարկուտ է տեղացել: Կարկուտը կոտրել է ապակիներն ու մեքենաներ է վնասել: Մի քանի նահանգներում  հանվել կամ էլ հետաձգվել են ավելի քան 4,5 հազար թռիչքներ:

Անկախ

Սիրիայի նախագահական ընտրություններին առաջինը կքվեարկեն փախստականները

սիրիացի փախստականներՍիրիացի փախստականնները Սիրիայի հարևան պետություններում հնարավորություն կստանան ժամանակից շուտ քվեարկելու նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սիրիայում քվեարկությունը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի` հունիսի 3-ին:

Ընտրությունների օրը հայտարարելուց հետո Բեյրութում` սիրիական դեսպանատան առջև  սկսեցին առաջանալ մեծ հերթեր փախստանականներից, ովքեր ցանկանում էին հաստատել ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը:

Դեսպանատան աշխատակազմը արդեն հայտարարել է, որ կարող է երկարաձգել քվեարկությունը, եթե չորեքշաբթի բոլորը ցանկացողները չհասցնեն հայտնվել ընտրատեղամասում:

ՄԱԿ գնահատականների համաձայն` միայն Լիբանանում գտնվում է ավելի քան 1.5 միլիոն սիրիացի, ովքեր լքել են իրենց հայրենիքը արդեն 3-րդ տարին շարունակվող կառավարական ուժերի և մի քանի զինյալ խմբավորումների հակամարտության պատճառով:

Նախագահական ընտրություններին մասնակցում է Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը: Մասնագետները կանխատեսում են, որ նա հեշտ հաղթանակ կտանի:

Անկախ