Ընտրություններին հաջորդած իրադրությունը կանխատեսելի էր

Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ. արդյունքում «Շոկոլադի թագավոր», միլիարդատեր գործարար Պյոտր Պորոշենկոն ընտրվեց Ուկրաիայի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 57.31 %-ը։

pmge4fjq2

Գաղտնիք չէ, որ Արևմուտքը շահագրգռված էր ընտրությունների շուտափույթ անցկացման ու արդյունքների ճանաչման մեջ. այս մասին էին վկայում նաև հայ քաղաքագետները. մասնավորապես՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ուկրաինայում ընտրությունների այս կամ այն կերպ անցկացումը արդեն հաջողություն էր համարում  առկա ճգնաժամի պայմաններում:   Պարզ էր նաև, որ Ուկրաինայի բոլոր հատվածներում ընտրությունների անցկացման համար չկային անգամ նվազագույն անհրաժեշտ պայմաններ, չէին անցկացվում ընտրարշավներ, շատ շրջաններ վերահսկվում էին զինյալների կողմից, և նման պարագայում բնականոն ընտրությունների մասին խոսելն ավելորդ է:

Արևմուտքը սպառնում էր Ռուսաստանին ավելացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը չճանաչեր  ընտրությունների արդյունքները, իսկ  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շեշտում  էր Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների` բոլորի կողմից ընդունման կարևորությունը՝ նշելով, որ իր կարծիքով Ռուսաստանը չի ցանկանում միջազգայնորեն մեկուսացվել:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն,  հայտարարեց, որ «Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ երկխոսության»՝ նշելով, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին՝ չնայած նրան, որ ընտրությունները ոչ բնականոն հունով են անցկացվել ու բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար չէին, եղել են թեկնածուներին վախեցնելու, բռնությունների դեպքեր։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, որ հաղթող Պորոշենկոն, հուսով է, չի նպաստի Կիևում արևելյան շրջանների նկատմամբ արմատական տրամադրությունների տարածմանը՝ ավելացնելով. «Գլխավորը, հավանաբար, ներկա իշխանությունները հարգանքով վերաբերեն իրենց քաղաքացիներին, նպաստեն կոմպրոմիսային համաձայնությունների ձեռքբերմանը, որը հաշվի կառնի բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ, կրոնական խմբերի շահերը»։   Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, ընտրություններից հետո արդյունքների վերաբերյալ հայտարարություն չի արել, սակայն մայիսի 23-ին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում «ուկրաինական ժողովրդի յուրաքանչյուր ընտրությանը» և կաշխատի նոր իշխանական կառույցների հետ։ Պուտինը նշեց նաև, որ խելամիտ կլիներ հանրաքվե անցկացնել, փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը և հետո միայն ձևավորել իշխանությունները, այդ թվում՝ ընտրել նոր խորհրդարան ու նախագահ։

Պարզ է մեկ բան` միանշանակ չենք կարող ընկալել Պուտինի հայտարարությունները և դրանք նորովի մեկնաբանվելու հնարավորություն ունեն։

Փոխարենը, ինչպես կանխատեսվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապել է շնորհավորել  Ուկրաինայի ժողովրդին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առթիվ և հայտարարել է հաղթողների հետ աշխատելու պատրաստակամության մասին։

Որքանո՞վ սա կլուծի Ուկրաինայում առկա ճգնաժամը, ցույց կտա ժամանակը։  Ամեն դեպքում, ըստ քաղաքագետների՝  ընտրությունների անցկակցմամբ Ուկրաինայում իրավիճակը  չենք կարող լիովին համարել կարգավորված, սրան կհետևեն նոր իրադարձություններ, որոնք ցույց կտան անցկացված նախագահական ընտրությունների դերը Ուկրաինայում իրավիճակի հնարավոր հանգուցալուծման հարցում։

Արմինե Ավետիսյան

Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրողի մայրը դիմել է Ալիևին

Ռաուֆ ՄիրկադիրովԱդրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի մայրը՝ Ռաուֆա Միրկադիրովան, դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, առաջին տիկին Լեյլա Ալիևային:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, Ռաուֆա Միրկադիրովան խնդրել է երկրի ղեկավարությանը իր որդուն ազատ արձակել: “Շատ եմ խնդրում Ձեզ, իմ որդին պարզ և մաքուր մարդ է: Խնդրում եմ՝ հաշվի առեք դա և ազատ արձակեք նրան: Ներեք նրան. նա երիտասարդ է, հայրը մահացել է, մայրն էլ շատ ծեր է”,- նշել է Ռաուֆ Միրկադիրովի մայրը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ի առավոտյան մահացել է Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը` Հաբիբուլա Միրկադիրովը: Մայիսի 23-ին լրագրողի հայրական տանն անցկացված խուզարկությունը, որի ընթացքում հետաքննության համար կարևորություն ներկայացնող որևէ բան չի հայտնաբերվել, լրջորեն ազդել է տարեց մարդու առողջության վրա: Հաբիբուլա Միրկադիրովի մահվան կապակցությամբ Ռաուֆ Միրկադիրովին թույլ են տվել մասնակցել հոր հուղարկավորությանը:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Սլավյանսկում դիակապտության համար սպանել են ժողովրդական աշխարհազորայինի մասնակիցների

1398005940-3935-slavyansk1-390x290 (1)Սլավյանսկի ժողովրդական աշխարհազորայինի հրամանատար Իգոր Ստրելկովը հրաման է արձակել գնդակահարել երկու ենթականերին` «դիակապտության ու զինված թալանի, մարդկանց առևանգման, ու  մարտական դիրքերը թողնելու համար», հաղորդում է today.kz-ը:

Նրա խոսքով, ինքը հրաման է արձակել գնդակահարելու աշխարհազորային վաշտի հրամանատար Դմիտրի Սլավովին ու գումարտակի հրամանատար Նիկոլայ Լուկյանովին: Բացի այդ, համապատասխան հրամանը տպագրել են թռուցիկների վրա ու տարածել ողջ Սլավյանսկում: Ստրելկովը հայտնել է, որ հրամանն ի կատար է ածվել:

«Աշխարհազորայինի հրամանատարությունը թույլ չի տա իր թիկունքը վերածել քրեական անպատժելիության: Պատիժն անբեկանելի է` անկախ հանցագործի վաստակից ու կարգավիճակից», ասվում է հրամանում:

Անկախ

Կորեայում շենքի փլուզման պատճառով մահապատժի են ենթարկել ինժեներներին

53675-390x290 (1)ԿԺԴՀ-ում մահապատժի են ենթարկել 4 ինժեներներին, որոնք նախագծել էին մայիսի 13-ին Փհենյանում փլուզված շենքը:

Նրանց ձերբակալել են ողբերգությունից անմիջապես հետո: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, հստակ պարզ չեն փլուզման պատճաները, սակայն ենթադրվում է, որ մեղքը շինարարներինն է ու կապալառուներինը, որոնք գողացել են պողպատը, ցեմենտը` սև շուկայում վաճառելու նպատակով:

Շենքի շինարարությունը դեռևս չէր ավարտվել, սակայն մարդիկ արդեն նոյեմբերից տեղափոխվում էին նոր բնակարան: Փլուզման պահին շենքում 92 ընտանիք էր ապրում: Որոշ տվյալներով, այնտեղ բնակվում էին հետախուզության  ու ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ, ինչպես նաև` Աշխատանքային կուսակցության էլիտան, ինչով էլ բացատրվում է Կիմ Չեն Ընի զայրույթն ու հաշվեհարդարը:

Անկախ

Երկու աղջիկ մի ամբողջ վաշտ վարակել են գոնոռեայով

7bfcf05da4-390x290220 զինվոր է հայտնվել մաշկա-վեներոլոգիական դիսպանսերում` «գոնոռեա» ախտորոշմամբ:

Ուկրաինայի Խերսոնի մարզում  կատարվածը վաշտի հրամանատարը չի մեկնաբանում: Երկրի անվտանգության ծառայությունները որոնում են Լյուբիմովկա ավանի երկու բնակչուհիներին, որոնց մաշկա-վեներոլոգիական դիսպանսերում հայտնված զինվորները դիմել էին ինտիմ ծառայություններ ստանալու համար:

Երբ գտնեն աղջիկներին, ապա պետք է հետազոտեն` այլ հիվանդությունների առկայությունը հայտնաբերելու համար:

Ինչ միջոցներ կձեռնարկվեն վաշտի հրամանատարության նկատմամբ` չի հայտնվում, տեղեկություն չկա նաև թե արդյոք սպաների մեջ կան վարակվածներ, թե ոչ:

Անկախ

394 կգ քաշով մեքսիկացին մահացել է հիվանդանոցում

manuel-uribe-fattest-man-diet-390x290Աշխարհի ամենածանրաքաշ մարդը` Մանուել Ուրիբեն մահացել է Մեքսիկայում: Նա 48 տարեկան էր, հաղորդում է today.kz-ը:

Ուրիբեն վախճանվել է երկուշաբթի, Մոնտերեյի հոսպիտալում, որտեղ նրան տեղափոխել էին սրտի առիթմիայի պատճառով, մայիսի սկբին, ուր տեղափոխել էին վերամբարձ կռունկով:

Ներկայում դեռևս  բժիշկները չեն պարզել նրա մահվան հիմնական պատճառը: Սակայն հայտնի է, որ Ուրիբեն տառապում էր սրտի ու լյարդի խնդիրներից:

2007-ին Ուրիբեի անունը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում. Այն ժամանակ նա կշռում էր 570 կգ: Այդ ժամանակից հետո նա  նիհարել էր մինչև 394 կգ:

Անկախ

Նորվեգիայի անտառում ձնեմարդ են տեսել

o_956139ՉԹՕ-ներից ու տարատեսակ ուրվականներից բացի, որոնք վերջերս հաճախ են այցելում հասարակ մահկանացուներին, աշխարհում բազում անհասկանալի երևույթներ կան: Օրինակ` ձնեմարդը կամ ետին, ինչպես նրան հաճախ են անվանում: Վերջերս ձնեմարդ են տեսել Նորվեգիայի անտառներից մեկում: «Բիգֆուտի» տեսահոլովակը մեկ օրում դիտվել է 61 հազար անգամ:

«Ես որս էի անում անտառում, երբ հանկարծ դա տեսա: Հսկայական մարմինը դուրս եկավ թփերից: Ես թաքնվեցի ու սկսեցի լուսանկարել,-հայտնել է MicroRT55 նիկով օգտատերը,- սկզբում կարծեցի, թե արջ է, հետո հասկացա, որ  երբևէ նման բան չեմ տեսել»:

Իսկապես էլ, տեսաժապավենում անտառաբնակն ավելի շատ գորիլայի հագուստով մարդու նման է: Անցած տարի նույնիսկ ամերիկացի գիտնականները ներկայացրել էին ապացույցներ, որոնք փաստում են ձնեմարդ գոյությունը:


Անկախ

Ճարտարապետ Գաուդիին հնարավոր է սրբերի շարքը դասեն

o_956334Մոտ ապագայում Անտոնիո Գաուդին` Բարսելոնայի գլխավոր ճարտարապետական տեսարժան կառույցների հեղինակը կարող է վերածվել սրբի` հայտնում է եվրոպական Local ինտերնետ-տիրույթը: ԶԼՄ-ների տվյալներով, 2015-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պլանավորել է լեգենդար ճարտարապետին երանելիների շարքը դասել, ինչը Կաթոլիկ եկեղեցու կանոնների համաձայն, սրբադասման նախնական փուլն է:

Սակայն, որպեսզի Անտոնիո Գաուդիին սուրբ հայտարարեն, անհրաժեշտ է  նրա կատարած հրաշքների ապացույցներ բերել, հայտնում է «Ռոսիա-24»-ը: Բարսելոնայի բնակիչներն ասում են, որ վարպետը իրենց քաղաքին է նվիրել իր հրաշքները,Գուելի պարկը, Բալյոյի տունը և, իհարկե, «Սագրադա ֆամիլի»-ն, որի շինարարությունը շարունակվում է մինչ օրս:

Անկախ

Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույց ներկայացրած Մամեդլին ազատազրկման է դատապարտվել

5Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը այսօր` մայիսի 26-ին, Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել:

Նույն հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըն ևս դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման և ձերբակալվել է հենց նիստի դահլիճում: Պայմանականորեն` 2 տարվա փորձաշրջանով, նույն պատժաչափն է ստացել նաև “Կամավորների միջազգային համագործակցություն” հասարակական միավորման ղեկավար Էլնուր Մամեդովը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, նրանք մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով գույքի յուրացման և կեղծարարության մեջ:

Վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր դեռևս 2013թ. հոկտեմբերին: Մամեդլին դեկտեմբերի 17-ին կալանքի տակ էր վերցվել, իսկ մյուս երկուսը քաղաքը չլքելու ստորագրությամբ բաց էին թողնվել: Ձերբակալության իրական պատճառը Ադրբեջանում 2013թ. հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված կեղծարարությունների մասին զեկույցն է: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մամեդլիին “խղճի բանտարկյալ” է ճանաչել:

Անկախ

Բելգիայի վարչապետը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել

image32598Բելգիայի կառավարության ղեկավար Էլիո դի Ռուպոն պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը:

Բելգիայի թագավոր Ֆիլիպը հայտարարել է կառավարող նոր կոալիցիայի ձևավորման համար հիմնական քաղաքական կուսակցությունների խորհրդակցություններ սկսելու մասին: Այդ բանակցություններում ամենայն հավանականությամբ միջնորդի դերը կհանձնարարվի Անթվերպենի բուրգոմիստր, Ֆլանդրիայում հաղթանակած «Ֆլամանդական նոր դաշինք» կուսակցության առաջնորդ Բարտ Դե Վեվերին, որը նաև վարչապետի թեկնածու է:

Բելգիայի քաղաքականության գլխավոր պրոբլեմը Ֆլանդրիայի ու ֆրանսալեզու Վալլոնիայի միջև սուր խնդիրներն են մնում:

Անկախ

Պորոշենկոն ցանկանում է վերադարձնել Ղրիմը

5eab7077ee067289cfea7003a732b3d7-390x290«Մենք կունենանք միացյալ ունիտար, ոչ թե ֆեդերատիվ կայսրություն: Դա իմ նախագահական ծրագրի հենակետն է»,ասել է Ուկրաինայի նախագահական մրցավազքի առաջատար Պորոշենկոն:

Ապագա նախագահը մտադիր է  Ռուսաստանի դեմ հայցով դիմել միջազգային դատարաններ, այդ թվում` մարդու իրավունքների գծով:

Ուկրաինայում  ԿԸՀ-ի ` քվեաթերթիկների մեծ մասի մշակման տվյալներով, Պորոշենկոն հավաքել է ձայների 53%-ը:

Անկախ

Ուկրաինան օդային հարձակում է իրականացրել ռուսամետ ապստամբների դեմ

Donetsk- international airportԱյսօր Ուկրաինան օդային հարձակում է իրականացրել ռուսամետ ապստամբների դեմ, ինչպես նաև դեսանտայիններ է ուղարկել, երբ ապստամբները գրավել են Դոնեցկի օդանավակայանը:

Ուկրաինայի անվտանգության ուժերի խոսնակը հայտնել է, որ կառավարական ինքնաթիռները և մեկ ուղղաթիռ հարձակում են իրականացրել արևելյան քաղաք Դոնեցկի միջազգային օդանավակայանի որոշ մասեր գրաված ռուսամետ ուժերի դեմ:

Երեկ նախագահական ընտրություններում հրուշակեղենի մագնատ Պյոտր Պորոշենկոյի հաղթանակից հետո տեղի ունեցած գործողության ընթացքում նաև դեսանտայիններ են իջեցվել:

Սերգեյ Պրոկոֆևի անվան միջազգային օդանավակայի մոտակայքում գտնվող լրագրողների տվյալներով՝ կրակոցները և պայթյունները շարունակվել են 90 րոպե:

Շուրջ մեկ միլիոն բնակչություն ունեցող Դոնեցկը հիմնականում գտնվում է ռուսամետ բնակիչների  ձեռքում, որոնք արգելել էին տեղի բնակչությանը մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին:

Կրակոցները սկսվել էին Պյոտր Պորոշենկոյի մամուլի ասուլիսից քիչ անց, որի ընթացքում նա նշել էր, որ ինքը չի բանակցի արևելյան Ուկրաինայի «ահաբեկիչների» հետ:

Նոր վարակ

ol3001400841043Նոր հիվանդության գլխավոր ախտանշաններն են ուժեղ գլխացավը, դողէրոցքը, անտանելի հոդացավը: Ականատեսների խոսքով, հիվանդությունը նման է արթրիտի սրացմամբ գրիպի:

Կարիբյան ավազանի պետությունների հիվանդնոցներ ու կլինիկաներ են դիմել մի քանի հազար մարդիկ, որոնց մոտ թվարկված ախտանշաններն են ի հայտ եկել: Քանի որ այս նոր հիվանդության առաջին դեպքն արձանագրվել է դեկտեմբերին, ստացվում է, որ խոսքը շատ արագ տարածվող վարակի մասին է: Վարակի տարածման գլխավոր աղբյուրը բժիշկները արնածուծ միջատներին են համարում:

Հիվանդների հետ աշխատող բժիշկները հայտնում են, որ վարակը  ճիշտ է, քիչ դեպքերում են մահվան ելք ունենում, այնուամենայնիվ, հանգեցնում են օրգանիզմի խիստ հյուծման: isra.com

Անկախ

Պապ Ֆրանցիսկոսը Իսրայելի և Պաղեստինի նախագահներին հրավիրել է Վատիկան

Pope_Francis_prays_at_IsrՊապ Ֆրանցիսկոսը հրավիրել է Իսրայելի և Պաղեստինի նախագահներին Վատիկանում աղոթել խաղաղության համար:

Ֆրանցիսկոսը անակնկալ համատեղ հրավերը հղել էր Բեթղեհեմ ժամանելուց հետո:

Նա աղոթել էր Արևմտյան ափի աստվածաշնչյան քաղաքը շրջապատող իսրայելական բաժանարար պատի մոտ և կարճ ժամանակով կրել  պաղեստինյան հարցը խորհրդանշող սև ու սպիտակ գլխակապ:

Պաղեստինի և Իսրայելի նախագահների գրասենյակները արագ ընդունել են պապի հրավերը, իսկ պաղեստինյան կողմը նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հունիսին:

Ֆրանցիսկոսը իր երեքօրյա այցելության երկրորդ օրն  սկսել էր Բեթղեհեմ կատարած խորհրդանշական այցով՝ Հորդանանից ժամանելով հորդանանյան ուղղաթիռով:

Նախորդ պապերը միշտ այցելել են Արևմտյան ափ առաջին հերթին Իսրայելի Թել Ավիվ քաղաք այցելելուց հետո:

Չինաստանում ջրհեղեղներից 37 մարդ է զոհվել

Չինաստան, ջրհեղեղներՉինաստանում ջրհեղեղների պատճառով անցած շաբաթվա ընթացքում 37 մարդ է զոհվել, վեցը անհետ կորած են համարվում, իսկ շուրջ կես միլիոն մարդիկ լքել են իրենց տները:

Սեզոնային անձրևները հատկապես ուժեղ են եղել Հոնգ Կոնգի մոտակայքում գտնվող Գուանդուն նահանգում, որտեղ 17 մահվան դեպք է գրանցվել:

Ջրհեղեղներից ավերվել է առնվազն 2,500 տուն և տարհանվել է առնվազն 440,000 մարդ:

Գուանդոնում ապրոպը կշարունակվի նաև երեքշաբթի օրը:

1998թ-ին Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 4,150 մարդ:

 Անկախ

Մայրիկներն ավելի լավ են աշխատում

ol3001401100470Կանայք, ովքեր արդեն երեխաներ ունեն, հաճախ վատ աշխատակիցներ են համարվում, որոնք չեն կարողանում կենտրոնանալ աշխատանքայի հարցերի լուծման վրա, սակայն, վերջին հետազոտությունները հերքեցին այդ կարծիքը:

Մասնավորապես, «Microsoft»-ի նախաձեռնությամբ անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ աշխատող մայրիկների 62%-ն ավելի միաժամանակ մի քանի առաջադրանք լավ է կատարում երեխայի ծնունդից հետո: 46%-ի համար երեխայի ծնունդը անխուսափելիորեն ասոցացվում է  ժամանակի ավելի խելացի ու մտածված պլանավորման հետ: 27%-ը նշում է , որ երեխայի ծննդից հետո ավելի կազմակերպված են դառնում:

Աշխատող մայրիկների 37% կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաները, որ նույնիսկ այն օրերին, երբ ստիպված է տանը մնալ, այնուամենայնիվ, կարողանա շարունակել աշխատանքը, իսկ 25%-ն ասում է, որ իրենց աշխատանքային արդյունավետությունը գրեթե 2 անգամ գերազանցում է ամուսնու կամ էլ գործընկերոջ ցուցանիշը:isra.com

Իլհամ Ալիևը ներման մասին հրամանագիր է ստորագրել

4 (1)Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն  Ադրբեջանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ մայիսի 26-ին ներման մասին հրամանագիր է ստորագրել:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, ներման է արժանացել 157 մարդ: Նրանց թվում միայն մեկ քաղբանտարկյալ կա՝ Ֆարամազ Ալլահվերդիևը: Ներման են արժանացել նաև բլոգեր Դաշգըն Մելիքովը և իրավապաշտպան Բահթիյար Մամեդովը:

Ըստ կայքի՝ այդկերպ իշխանությունները հերթական անգամ անտեսել են իրավապաշտպանների և միջազգային կազմակերպությունների՝ քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին ազատելու բազմաթիվ կոչերը:

Ըստ տարբեր տվյալների՝ նրանց թիվը մի քանի տասնյակից մինչև 130-ի է հասնում:

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մեղրամիսը անց կկացնեն Իռլանդիայում

Քիմ Քարդաշյանը և Քանյե ՈւեսթՔիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մեղրամիսը անց կկացնեն Իռլանդիայում: Irish Times-ը հայտնում է, որ նորապսակները երկիր են ժամանել կիրակի օրը մասնավոր ինքնաթիռով, իսկ նրանց դիմավորել են Mercedes մակնիշի մեքենայով:

Ըստ տեղեկությունների՝ զույգը Իռլանդիայում կմնա հինգ օր:

Ռեալիթի շոուի աստղը և նրա ռեպեր ընկերը ամուսնացել են շաբաթ օրը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Բելվեդեր ամրոցում: Ընտանիքի անդամներից բացի հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև մի շարք հայտնի դեմքեր՝ ներառյալ Ջոն Լեջենդը և Անդրեա Բոչելլին:

Այնուամենայիվ՝ հարսնացուի եղբայր Ռոբ Քարդաշյանը չի մասնակցել տոնակատարություններին և Ֆլորենցիայից հեռացել է նախքան հարսանեկան արարողության սկսվելը: Ըստ տեղեկությունների՝ նա իրեն վատ է զգացել ավելորդ քաշի պատճառով և նախընտրել է վերադառնալ տուն, որպեսզի խուսափի նման տեսքով հարսանեկան լուսանկարների մեջ երևալուց:

Անկախ

 

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի նոր նախագահի հետ

լավրովԵրկուշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ, և այդ հարցում իրենք Արևմուտքի միջնորդության կարիքը չեն զգում:

Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում Ուկրաինայի նախագահական ընտրություններին և պատրաստ է համագործակցել միլիարդատեր, հրուշակեղենի մագնատ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Լավրովը ավելացրել է, որ Ռուսաստանը հաշվի է առել Պորոշենկոյի հայտարարությունը այն մասին, որ ինքը կարևորում է Մոսկվայի հետ հարաբերությունների կանոնավորումը և երկրի արևելքում խաղաղ բանակցային մթնոլորտի հաստատումը:

Պորոշենկոն 21 թեկնածուների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում՝ ստանալով ձայների 54 տոկոսը, մինչ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ստացել է քվեների 13 տոկոսը:

 Անկախ