Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և Վաշինգտոնի ու շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ մասնակցեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությանը:

unnamed (10)Հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների կողմից ԱՄՆ-ի Հայկական եկեղեցու արևելյան թեմի ներկայացուցիչ, Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրականացված ջանքերը, ընդգծեց, որ միայն միասնական հետևողական գործունեությամբ է հնարավոր հաղթահարել Թուրքիայի բութ ժխտողականության և լռության պատը:

Կինը հյուրանոցից 1միլիոն դոլար է պահանջել աթոռից ցած ընկնելու համար

Crowne PlazaԿինը ամերիկյան հյուրանոցից 1 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջել այնտեղ տեղակայված բարի աթոռից ընկնելու համար:

Անտուանետ Ալիսոնի հետ դեպքը տեղի էր ունեցել Նյու Յորքի Քրաուն Պլազա հյուրանոցում, որից հետո նա վիրահատություն է անցել:

Դատական հայցի մեջ կինը պնդում է, որ ինքը սպասելիս է եղել իր պատվերին, երբ ընկել է բարի բարձր աթոռից՝ կոտրելով իր դաստակը:

Նա նշում է, որ աթոռը շատ բարձր է եղել, իսկ հյուրանոցի ադմինիստրացիան տեղյակ է եղել այդ խնդրի մասին:

Դեպքը տեղի է ունեցել 2011թ-ին, սակայն Ալիսոնը վերջերս է դատական հայց ներկայացրել: Առաջին դատավարությունը տեղի կունենա մայիսի 1-ին:

Ռուսաստանը զենքի վաճառքի քանակով երկրորդն է աշխարհում. Պուտին

զենքՌուսաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը զենքի մատակարարման քանակով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի տվյալների համաձայն ` առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները. Նրանց մասը համաշխարհային շուկայում կազմում է 29%, Ռուսաստատինը` 27%: Այնուհետև սանղակում համապատասխան տեղեր են զբաղեցրել Գերմանիան` 7%, Չինաստանը`6% և Ֆրանսիան` 5%:

«Մենք ապացուցեցինք, որ Ռուսաստանը համաշխարհային շուկայի  առաջատարներից է և զենքի մատակարարման հարցում վստահորեն զբաղեցնում է երկրորդ տեղը», – ընդգծել է նախագահը:

Ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման ընդհանուր ծավալը գերազանցում է 49 միլիարդ դոլարը: Պուտինի խոսքով` վերջերս կնքվել են երկարաժամկետ պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիարդ դոլար:

Անկախ

Ոսկուց պատրաստված հեծանիվը վաճառքի է հանվել 1 միլիոն դոլարով

Ոսկուց  հեծանիվԿոկորդիլոսի կաշվից պատրաստված նստատեղով և կատվաձկան մաշկից պատրաստված ջրի շշով ոսկե հեծանիվը վաճառքի է հանվել 1 միլիոն դոլարով:

 

24 կարատ ոսկուց պատրաստված լեռնային հեծանիվը պատրաստել է Կալիֆոռնիայում գտնվող The House of Solid Gold ընկերությունը:

Հեծանիվը գրեթե ամբողջովին պատված է ոսկով, նստատեղը պատրաստված է ալիգատորի կաշվից, իսկ ոսկուց պատրաստված ջրի շիշը զարդարված է կատվաձկան կաշվով:

Հեծանիվը ստեղծելու համար 750 ժամ է պահանջվել:

Ամեն դեպքում հեծանիվի գնորդը ուրախ կլինի իմանալով, որ իր վճարած գումարը օգտագործվելու է բարեգործության համար:

                Անկախ

Օբաման կրկին չարտասանեց «ցեղասպանություն» բառը

օբամա   Թուրքական լրատվամիջոցները շտապել են տարածել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ի առիթով հայտարարությունը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Օբաման իր խոսքում չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, այլ 1915 թվականին տեղի ունեցածը անվանել է «Մեծ Եղեռն»: Փաստորեն օրերս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը, որով դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը, չազդեց Օբամայի ելույթի վրա, ինչն էլ նախապես կանխատեսելի էր:

Անկախ

ԱՄՆ-ն Էրդողանի ուղերձը դրական առաջընթաց է համարել

psaki ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Ջեն Պսակին խոսել է Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարության մասին: Նա նշել է, որ ԱՄՆ գոհունակությամբ է ընդունում Թուրքիայի վարչապետի ուղերձը, որը պատմական նշանակություն ունեցող դրական մի քայլ է:

«Մենք գոհ ենք, որ վարչապետ Էրդողանը հանրության առաջ ընդունեց 1915 թվականին հայերի ապրած ցավերը: Հավատում ենք, որ սա մի դրական նշան էր՝ ուղղված ճշմարտությունը անբողջությամբ, ճիշտ և արդար կերպով ընդունելուն: Հուսով ենք, որ հայ-թուրքական հաշտեցումը առաջընթաց կունենա»,-նշել է Պսակին:

 

Օբաման սպառնում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել

օբամաԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղադրել է Ռուսաստանին  Ուկրաինայի ճգնաժամը լուծելու շրջանակներում Ժնևյան համաձայնագրի պայմանավորվածությունները չկատարելու մեջ  և սպառնացել է, որ նոր պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին գրում է Los Angeles Times-ը: Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարություն կատարել է Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

ԱՄՆ-ի նախագահի կարծիքով ռուսական կառավարության վարքագիծը «չի համապատասխանում Ժնևյան համաձայնագրի ոգուն»:

Թե հատկապես ինչպես է Ռուսաստանը խախտել համաձայնությունը, Օբաման չի մասնավորեցրել: Միակ բանը, որ  նշել է նախագահն,  այն է, որ Ռուսաստանը հեշտությամբ կարող էր օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի կոչ աներ Ուկրաինայի հարավում հավաքված զորքերին զինաթափվել :

Նախագահը նաև նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանը չփոխի իր դիրքորոշումը ուկրաինական հարցի նկատմամբ, ապա ԱՄՆ-ի կողմից կկիրառվեն նոր պատժամիջոցներ: Նրա խոսքով` ԱՄՆ-ը կշարունակի ջանք թափել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման համար:

Մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի վարչապետը ևս հայտարարել է, որ «Տոկիոն և Վաշինգտոնն  անընդունելի են համարում զենքի կիրառումը Ուկրաինայում կարգավիճակի փոփոխության համար»: Բացի այդ, երկու երկրների առաջնորդներն  ընդգծել են Ուկրաինային օգնություն տրամադրելու նշանակությունը:

 

Դերասանուհի Ջոդի Ֆոստերը ամուսնացել է իր ընկերուհու հետ

o_936394Օսկարակիր դերասանուհի Ջոդի Ֆոստերը պաշտոնապես ձևակերպել է իր հարաբերությունները  ընկերուհու`Ալեքսանդրա Հեդիսոնի հետ: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին և այդ նորությունը անմիջապես հայտնվել է ԶԼՄ-ներում: Այնուհետև այդ տեղեկությունը  Associated Press գործակալությանը հաստատել է դերասանուհու ներկայացուցիչը:

Հաղորդում են, որ 51-ամյա դերասանուհու և նրա 44-ամյա լուսանկարիչ ընկերուհու հարսանիքը բավականին համեստ է անցել, այնպես որ դեպքի կապակցությամբ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Los Angeles Times-ը գրում է, որ Ֆոստերը երբեք չի խոսել իր կողմնորոշման մասին, սակայն 2013թ. “Ոսկե գլոբուս” մրցանակի հանձնման արարողության ժամանակ իր ելույթում ակնարկել է միասեռական կապի մասին: Նա չի օգտագործել “հոմոսեքսուալիզմ” բառը, բայց հիշել է իր նախկին ընկերուհուն`Սիդնի Բերնարին, որի հետ միասին մեծացրել է երկու երեխա: Իր զգացմունքային ելույթում դերասանուհին Բերնարի մասին արտահայտվել է, որպես “իր կյանքի ամենամեծ սերերից մեկի:” և “հոգևոր քրոջ”:

Ի միջի այլոց Բերնարի հետ իր հարաբերությունները Ֆոստերը երբեք չի թաքցրել, չնայած իր անձնական կյանքի մասին չի խոսել:Հայտնի է, որ նրանք ծանոթացել են 1993թ, միասին մեծացրել են երկու որդիներին`Կիտին և Չարլիին, որոնք համապատասխանաբար 12 և 15 տարեկան են: 2008թ. ընկերուհիները բաժանվել են: Անցյալ տարի ամռանը “Գառների լռությունը” և “Էլիզիում. դրախտ Երկրի վրա” ֆիլմերի աստղը սկսեց հանդիպել Հեդիսոնի հետ:

ջոդի ֆոստեր.jpg1Դա առաջին միասեռական ամուսնություը չէր այս տարվա ընթացքում: Մեծ Բրիտանիայի իշխանությունների այդպիսի ամուսնությունները թույլ տված ընդունած օրենքի հետևանքով , Էլտոն Ջոնը ամուսնացավ իր վաղեմի ընկերոջ`  Դեվիդ ֆերնիշի հետ: Իսկ Մարտի  30 -ին ամուսնացան “Մեծ պայթյունի տեսություն”  հայտնի հեռուստասերիալի աստղերը`Սառա Հիլբերտն ու  4 Non Blondes ռոկ խմբի նախկին մասնակից Լինդա Պերրին:

Անկախ

Նախկին նախագահը պաշտպանում է ՌԴ քաղաքացիներին

ol3001398241342

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերը հայտարարել է, որ ՌԴ հասարակ քաղաքացիները ոչ մի դեպքում չպետք է տուժեն իրենց քաղաքական առաջնորդների գործողություններից:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը «AFP»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս քաղաքական գործիչների նկատմամբ պաժամիջոցների կիրառումը միակ ճիշտ տարբերակն է : Բացի այդ, Քարտերը խոստովանել է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Եվրոպան   չկարողացան ոչինչ անել Ղրիմն Ուկրաինայի կազմում պահելու համար, քանի որ Ռուսաստանն այն միշտ էլ իր տարածքն է համարել: Քարտերը հույս է հայտնել, որ Ռուսաստանը զորք չի մտցնի Արևելյան Ուկրաինա:

Իսկ Ուկրաինա այցելած փոխնախագահ Բայդենը հերթական անգամ Ռուսաստանին սպառնացել է միջազգային մեկուսացման մեծացմամբ ու տնտեսական մեծ կորուստներով:

16-ամյա տղան կենդանի է մնացել ինքնաթիռի անիվի վրա հինգ ժամ Կալիֆոռնիայից Հավայան կղզիներ թռչելուց հետո

16-year-old boyԿիրակի օրը 16-ամյա տղան ինքնաթիռի անիվի վրա Կալիֆոռնիայից գնացել էր Հավայան կղզիներ ՝ կենդանի մնալով 11,5 կմ բարձրության վրա -62 C ջերմաստիճանի պայմաններում:

ՀԴԲ-ի խոսնակ Թոմ Սայմոնը Հոնոլուլույում Associated Press-ին հայտնել էր, որ կիրակի օրը ՀԴԲ-ն հարցաքննել է Մաուի օդանավակայանի թռիչքուղում առանց անձը հաստատող փաստաթղթի գտնված տղային:

Տղայի մոտ հայտնաբերված միակ իրը սանր է եղել:

Սայմոնը նշել էր, որ Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում բնակվող տղան Հավայան ավիաուղիների ինքնաթիռի վրա բարձրանալու համար ցատկել էր ցանկապատի վրայով:

aircraftԵրեխան տնից փախել էր ծնողների հետ վիճաբանելուց հետո: Սայմոնի տեղեկություններով՝ ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո տղան ցատկել էր անիվի վրայից և սկսել շրջել օդանավակայանի տարածքում:

Հավայան ավիաուղիների խոսնակը հայտնել էր, որ օդանավակայանի անձնակազմը տղային նկատելուց հետո անմիջապես հայտնել էր անվտանգության աշխատակիցներին:

Բուժզննումից հետո տղայի մոտ որևէ վնասվածք չի հայտնաբերվել:

Անկախ

 

ԱՄՆ-ը Ուկրաինային կօգնի սննդով ու զինվորներ պատրաստելով

19CCF7D3-C0AE-40C3-A45E-4919ECC2FCB8_mw1024_n_s-390x290 (1)

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Կիևին հայտնել է ԱՄՆ-ի` Ուկրաինային լրացուցիչ «ոչ թռիչքային» ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Հեյգելը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հայտնել է Բարաք Օբամայի որոշումը` կենցաղային ու բժշկական իրերի տեսքով ռազմական օգնություն տրամադրելու մասին: Մի քանի օր առաջ արդեն սննդամթերք է ուղարկվել ԱՄՆ-ից` զինվորական տիպի չոր օրապահիկ:

ԱՄՆ-ի ցամաքային զորքերի  պաշտոնաթող բրիգադային գեներալ Քևին Ռայանը հայտնել է, որ ԱՄՆ-ն այդպես է վարվում, երբ ցանկանում է օգնել երկրին ռազմական պլանով, սակայն չի կամենում այնտեղ տեղակայել իր զորքերը: Նահանգները կտրամադրեն պաշտպանական ու տրանսպորտային սարքավորում, կարող են անձնակազմին մարզչական ծառայություն տրամադրել: Ամենայն հավանականությամբ, ուկրաինացի զինվորականները կմեկնեն Եվրոպա` վեապատրաստման վայրեր:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ դիտարկվում են օգնության տարբեր տարբերակներ:

Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ավելի վաղ առաջարկել էր զենք մատակարարել Ուկրաինայի կառավարությանը որը պնդում է, թե  երկրի արևելքում կառավարական շենքերի գրավումը  մասնատման Ռուսաստանի պլանի մի մասն են կազմում:

Անկախ

Արտակարգ պատահար ԱՄՆ-ում.վեցամյա երեխան ատրճանակով կրակել է մի կնոջ

o_932569ԱՄՆ, Հարավային Կարոլինայի Իզլի քաղաքում վեցամյա երեխան ատրճանակով կրակել է մի կնոջ: Ողբերգությունը տեղի է ունեցել մարդատար ավտոմեքենայում:

Տեղի իշխանությունների տվյալների համաձայն, զենքը թաքցված է եղել նստարանների արանքում: Ավտոմեքենայի սրահում գտնվող երեխան գտել է ատրճանակը և պատահաբար կրակել այդ մեքենայում նստած կնոջը, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Կնոջը հոսպիտալացրել են, սակայն հրազենային վնասվածքը մահացու է եղել:

Հաղորդում են նաև, որ 2014թ ապրիլի սկզբին, Ֆիլադելֆիա քաղաքում երկու տարեկան տղան ծնողների ննջասենյակում գտած ատրճանակից պատահաբար կրակել է իր 11-ամյա քրոջը:

Անկախ

5-րդ անգամ ապաարգելափակվում են Իրանի սառեցված հաշիվները

դոլարԱյսօր Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Աբբաս Արազչին հայտնել է, որ արևմտյան երկրներն արդեն 5-րդ անգամ ապաարգելափակել են Իրանի սառեցված ակտիվները՝ կապված Թեհրանի կողմից «վեցնյակի» հետ ձեռքբերված  համաձայնագրի հերթական պայմանի կատարման հետ:

Ինչպես նա հստակեցրել է, ապաարգելափակվել են 450 միլիոն դոլարի չափով ակտիվներ:

Իրանական «ԻՍՆԱ»  լրատվական գործակալությունը հայտնում է, որ  ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ  Մարի Հարֆը, իր հերթին անդրադառնալով այս իրողությանը, ասել է, որ իրենք ծանոթացել են  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հաշվետվությանը`ներկայացված  կազմակերպության կառավարիչների խորհրդին, որում հաստատվել է, որ Իրանը լիովին վերջացրել է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի նվազեցման աշխատանքները:

Ուշագրավ է՝ հունվարին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ համատեղ ծրագրի իրականացումը  թույլ կտա Իրանին հասանելիություն ստանալ 4,2 միլիարդ դոլարին: Այս գումարը նախկինում սառեցվել էր արտասահմանյան հաշիվներում: Ս/թ. փետրվարի 1-ին Իրանը հասանելիություն էր ստացել այդ միջոցներից 550 միլիոն դոլարին:

 

Կրկնահանցագործի համար բանտը հարազատ տուն է դարձել

o_778465

Կյանքի մեծ մասը ճաղերի ետևում անցկացրած ամերիկացին ստացել է բանտային հերթական ժամկետը` ինչին և ձգտում էր: Ազատ արձակվելուց հետո, 74-ամյա Ուոլթեր Ունբենհաուն տանջվում էր ձանձրույթից ու միայնությունից և դրա համար որոշեց բանտ վերադառնալ, որն իր իսկ խոսքով` հարազատ տուն է դարձել:

Դրա համար նա մտել է բանկ, դրամարկղի մոտ է անցել ու ատրճանակի սպառնալիքով փող վերցրել, ապա մոտակա մոթել  է մտել ու սպասել ոստիկանությանը: Դատարանում նա հաստատեց, որ  կարոտել է բանտը ու ցանկանում է հետ վերադառնալ և, դատավորը բավարարեց նրա ցանկությունը` դատապարտելով 3,5 տարվա կալանքի:

Դատախազի խոսքով, դատավորը կանգնել է ընտրության առջև. Մի կողմից` մեղադրյալը ստացել է այն, ինչին ձգտում էր, սակայն բանտային կալանքը նրա համար ոչ թե պատիժ է, այլ պարգևատրություն: Մյուս կողմից` դատավորը չէր կարող այլ կեպ վարել, քանի որ Ունբենհաուն կարող էր, այլ ճանապարհով գնալ` ավելի ծանր հանցագործություն կատարեր:

Անկախ

Միացյալ Նահանգները խաղաղասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

 Չակ ՀեյգելԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտնել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող ապակայունացնող գործողությունների պատճառով՝ խաղաղասիրական օգնություն կտրամադրի երկրի ռազմական ուժերին:

Հինգշաբթի Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ Հեյգելը նշել է, որ Ուկրաինայի ռազմական ուժերին տրամադրվելիք օգնության մեջ ներգրավված կլինեն բժշկական պարագաներ, սաղավարտներ, ջրի մաքրման սարքեր և հոսանքի գեներատորներ:

Ուկրաինան ռազմական աջակցություն էր խնդրել Միացյալ Նահանգներից և ենթադրվում էր, որ օգնություն կտրամադրվի զենքերի և ռազմամթերքի տեսքով: Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ իրենք ակտիվորեն չեն դիտարկում ռազմական օգնություն տրամադրելու հարցը, քանի որ դա կարող է սրել առանց այն էլ լարված իրավիճակը:

ԱՄՆ-ն արդեն Ուկրաինայի ռազմական ուժերի համար օգնություն է ուղարկել սննդի տեսքով:

 Անկախ

Երգիչ Քրիս Բրաունի թիկնապահը դատարանի առջև կկանգնի

Քրիս ԲրաունԵրգիչ Քրիս Բրաունի թիկնապահը Վաշինգտոնում կկանգնի դատարանի առջև, որին կհաջորդի նաև երգչի դատը:

Քրիստոֆեր Հոլոսիի դատը կսկսվի հինգշաբթի օրը:

Քրիս Բրաունին և նրա թիկնապահին մեղադրում են հոկտեմբերին Վաշինգտոնի հյուրանոցներից մեկի առջև անծանոթ տղամարդու հարվածելու համար: Հոլոսին ոսիտիկանությանը հայտնել էր, որ ինքը տղամարդուն հարվածել է, երբ նա փորձել է բարձրանալ Բրաունի շրջագայությունների ավտոբուս: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ Բրաունը և Հոլոսին իրեն հարվածել են, երբ ինքը փորձել է Քրիս Բրաունի և երկու կանանց հետ միասին նույնպես երևալ լուսանկարում:

Դատական փաստաթղթերում նշված է, որ տղամադրու քիթը ջարդված է եղել:

Հոլոսիի դատը կտևի մեկից երկու օր, որից հետո կսկսվի Բրաունի դատավարությունը: Բրաունը ժխտել է տղամարդուն հարվածելու փաստը:

Անկախ

 

Ամերիկացիներն Օբամային խաբեբա են համարում.հարցում

534f3dfc-0d66-d50c-0d66-d5030bcf6d12.photo.0

Ամերիկացիների 60%-ը համոզված է, որ Սպիտակ տան ղեկավարն իրենց խաբում է երկրի համար կարևորագույն հարցերում: Նման եզրակացություն է արվել Fox News հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքներով, գրում է vz.ru-ն: Այսպես.հարցվածների 37%-ը պատասխանել է, որ Օբաման ստում է «մեծ մասամբ», 24%-ը վստահ է, որ նա ճիշտ չի ասում «երբեմն», 20%-ը կարծում է, որ Օբաման «հազվադեպ» է ստում: Ընդ որում, Օբամային լրիվ վստահում է ԱՄՆ-ի բնակչության 15%-ը.նրանց կարծիքով, նախագահը միշտ ճիշտ է ասում:

Հանրապետական ընդդիմությունը, ինչպես նաև որոշ պահպանողական ԶԼՄ-ներ բազմիցս Օբամային մեղադրել են այն բանում, որ նրա հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

Ապրիլի 13-15-ին անցկացված այս  հեռախոսային հարցմանը մասնակցել է հազար հասուն բնակիչ ԱՄՆ-ից:

Ի դեպ, մարտ ամսին նախագահի հեղինակությունը ռեկորդային ցածր նիշի վրա էր` 41%, ընդ որում, ամերիկացիների  54%-ը հավանություն չի տալիս նրա աշխատանքին:  Օբամայի արտաքին քաղաքականության գծով նույնպես շատ ցածր նիշ է գրանցվել:

Անկախ

 

Երկրպագուներին սարսափեցրել է Լեդի Գագան առանց ֆոտոշոփի

լեդի գագա2Համացանցում հսյտնվել են  Լեդի Գագայի անմշակ լուսանկարները, առանց Photoshop ծրագրով մշակելու: Նկարները արված են երգչուհու  Versace բրենդի համար գովազդային նկարահանումների ժամանակ: Դրանցում երգչուհին  մեղմ ասած այնքան էլ լավ տեսք չունի:.

Համացանցում հայտնված Լեդի Գագայի լուսանկարներում նա պատկերված է “ինչպես որ կա”, իսկ մեկ այլ լուսանկարում`վերամշակումից հետո:Առանց դիմահարդարման երգչուհու տեսքը լավը չէ, նրա աչքերի տակ պարկեր , կնճիռներկան  և կապտուկներ ծնկների վրա:

լեդի գագա1Լրագրողները ենթադրում են, որ “բնական” կադրերը արվել են այն ժամանակ, երբ լուսանկարիչները սկսել են տեղադրել սարքավորումները և պատրաստել են Գագային  նկարահանման:

լեդի գագաՖոտոշոփի մասնագետները աշխատել են, ոչ միայն երգչուհու դեմքի վրա, այլև նրա ձեռքերի`դարձնելով դրանք ավելի բարակ ու նրբագեղ: Դերասանուհու կեղծամը նույպես մշակվելուց հետո չէր տարբերվում բնական մազերից:

Ինչևէ սա առաջին անգամը չէ, որ Լեդի Գագայի պատկերները ենթարկվում են ֆոտոշտկման:Այսպես   2012 թվին Vogue ամսագրում Գագային դարձրել էին ավելի սլացիկ քան նա իրականում կա: դա մեծ աղմուկ առաջացրեց:

Անկախ

ԱՄՆ-ում 9-ամյա աղջիկը սափրել է գլուխը քաղցկեղով հիվանդ ընկերուհուն աջակցելու համար

քաղցկեղով հիվանդԱՄՆ-ում 11-ամյա Դիլանեյը քաղցկեղի պատճառով անցնլով քիմիոթերապիայի մի շարք կուրսեր, արդյունքնում կորցրել է մազերը: Փողոցում իրեն տարօրինակ հայացքով նայող մարդկիկ շատ են վշտացրել աղջկան: Այդ ժամանակ նրա ընկերուհին՝ 9-ամյա Քեմիրնը, որոշել է գլուխը սափրել՝ այդպիսով աջակցելով իր սիրելի ընկերուհուն: «Մարդիկ ինձ տղա էին կարծում, նրանց նայվածքը ինձ անհանգստություն էր պատճառում: Սակայն ես գիտեմ, որ կողքիս ընկեր ունեմ, որը ինձ ուժ է տալիս»,-մի հեռուստածրագրի ժամանակ պատմել է հիվանդ Դիլանեյը:

Քեմիրնը հեռացվել է դպրոցից այն պատճառաբանությամբ, թե սափրած գլխով դասի ներկայանալը հակասում է դպրոցական կանոնադորությանը: Աղջկա մայրը սոցիալական մեդիայով անմիջապես տարածել է անարդարցի հեռացման լուրը: Դպրոցի ղեկավարությունը, արժանանալով քննադատության, ստիպված է եղել վերանայել իր որոշումը:

Անկախ

ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը չպետք է ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Թայիփ Էրդողան

Էրդողան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձևը չպետք է ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Բոները իր հերթին նշել է, որ 1915 թվականին վերաբերող հարցերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

Անկախ