ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ուկրայինայի դեմ

amn   ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում երկրում տեղի ունեցող բռնությունների համար:

Վաշինգտոնն ուկրաինական կառավարությանը կոչ է արել Կիևի փողոցներից անհապաղ դուրս բերել ոստիկանական ուժերը: Սպիտակ տան հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ ՋոզեֆԲայդենն  այս զգուշացումն արել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ: «Փոխնախագահը դատապարտել է Կիևում խաղաղ բնակչության դեմ իրականացվող բռնությունները: Նա նախագահ Յանուկովիչին կոչ է արել անմիջապես հետ քաշել անվտանգության ուժերը: Փոխնախագահը հստակ նշել է, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

 

Արեգակնային էլեկտրակայանը սպանում է թռչուններին

24-300x217Կալիֆոռնիայում  գտնվող աշխարհում խոշորագույնը համարվող արեգակնային էլեկտրակայանի ջերմությունից թռչուններ են սատկում:

Մեկ ամսում արդեն 11 սատկած թռչուն է հայտնաբերվել: Կենսաբանների խոսքով, հազարավոր հայելիների արտացոլանքը թռչունները լճակի հետ են շփոթում ու հայտնվում են ջերմային թակարդում, քանի որ 13քկմ տարածքի վրա տեղակայված կայանից  կարող է մինչև 537 աստիճան Ցելսիուս ջերմություն բարձրանալ:

Էլեկտրակայանի ու դրա  40 հարկանոց  3 աշտարակների կառուցման վրա ծախսվել է 2,2 մլրդ դոլար: Պլանավորվում է, որ կայանը էլեկտրաէներգիայով կապահովի 140 հազար տուն` քանակությամբ ածխաթթու գազի նվազագույն արտանետումով:

Անկախ

Կյանքի գերագույն նպատակը Բարբի դառնալն է

o_89899838-ամյա ամերիկուհի Բլոնդի Բենեթի գլխավոր երազանքը Բարբի տիկնիկ դառնալն է, հնարավորության սահմաններում: Կինն արդեն 50 հազար դոլար է ծախսել ամենահնարավոր վիրահատությունների վրա ու  պատրաստվում է առաջ գնալ:Նա ցանկանում է անխելք լինել. չէ որ խելացի տիկնիկներ չեն լինում:

Բացի վիրահատություններից, Բլոնդին պարբերաբար հիպնոսիստի օգնությանն է դիմում, որ նվազեցնի իր ինտելեկտուալ ունակությունները. Ցանկանում է, որ իրեն ընդունեն ինչպես պլաստիկե սեքս տիկնիկի: Նա համոզված է, որ զգալի արդյունքների է հասել:

“Երբ ինձ հարցնում են, թե ինչու եմ ցանկանում Բարբի դառնալ, միշտ մտածում եմ`իսկ ով չի ուզում:  Իմ հերոսուհին հոգսեր չունի.  նա միայն խանութ ու մարզադահլիճ է հաճախում: Նա չի մտածում, դրա համար էլ երջանիկ է: Առաջներում ես երբեմն երկակի կյանքով եմ ապրել ու իսկական եղել եմ միայն հանգստյան օրերին: Սակայն, վերջերս ես որոշեցի վերջնականապես ուշադրություն չդարձնել, թե ինչ են մտածում իմ մասին”:

Նա չի աշխատում, սակայն ապրում է  տղամարդկանց պատվերով էրոտիկ լուսանկարների դիմաց ստացված փողերով:

 Անկախ

ELLE Style Awards-ում Քեթի Փերրին ճանաչվել է Տարվա կին

kety perry-kylie minogueՓետրվարի 18-ին կազմակերպված ELLE Style Awards մրցանակաբաշխության ժամանակ Քեթի Փերին ստացել է Տարվա կին մրցանակը: Լոնդոնի One Embankment-ում կազմակերպված միջոցառմանն  երգչուհին ներկայացել էր Վիվիեն Վեսթվուդի ծաղկավոր զգեստով, որի հետ համադրել էր Քրիստիան Լուբուտենի կոշիկներ:

Փերիին մրցանակը հանձնել է Քայլի Մինոուգը:

Վերջերս լուրեր էին տարածվել Փերիի նաշանվելու վերաբերյալ, երբ նա Վալենտինի օրը հանրության առջև դուրս էր եկել ադամանդե մատանիով, սակայն աղբյուրը հերքել է երգչուհու և նրա ընկեր Ջոն Մեյերի նշանադրության լուրերը:

Elle Style Awards 2014-ին մասնակցում էին նաև Կարա Դելեվինը, Էլլի Գուլդինգը և Էմմա Ուոթսոնը:

Սատանայի կերպարը հանվել է «Աստծո որդին» ֆիլմից Օբամային նման լինելու պատճառով

satan-scenes-removed-son-of-god-obama«Աստվածաշունչ» մինիսերիալի ռեժիսորները որոշել են վիճահարույց Սատանայի տեսարանը հանել «Աստծո որդին» վերնագրով իրենց նոր ֆիլմից: Հանված տեսանյութում սատանայի կերպարը խաղում էր նախագահ Բարաք Օբամային շատ նման դերասան: Ուստի այն մեծ աղմուկ էր բարձրացրել անցած տարի History հեռուստաալիքով հեռարձակվելուց հետո:

Ռեժիսոր Ռոմա Դաունին, որը ֆիլմը նկարել է իր ամուսնու՝ Մարկ Բերնեթի հետ միասին, The Hollywood Reporter-ին հայտնել է, որ սատանայի կերպարը հանվել է ֆիլմից և ամբողջ ֆիլմը Հիսուսի մասին է:

Սատանայի դերը մինիսերիալում 10 ժամ խաղում էր Մոհամեն Մեհդի Օուզանին: Սակայն մեծ էկրանին ցուցադրվելու նպատակով դերակատարությունը կրճատվել էր երկու ժամի: Այդ կերպարի հեռացման մասին հայտարարվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ում ֆիլմի թողարկումից առաջ՝ անցած տարի տեղի ունեցած բանավեճերից խուսափելու նպատակով:

Ամերիկացիները նշում են նախագահների օրը

530137b7-8491-c805-8491-c80ae5e0bb4b.photo.0ԱՄՆ-ում նախագահների օրը նշում են այսօր, փետրվարի 17-ին: Այդ ազգային հայրենասիրական տոնը նվիրված է Ջորջ Վաշինգտոնի ու Աբրահամ Լինքոլնի` Հայրենիքի պատմության մեջ մեծ դրում ունեցած նախագահների օրը: Այս օրը նաև ամերիկյան ամենահին տոներից մեկն է համարվում, որի պատմությունը սկիզբ է առել 1782-ից, երբ Վիրջինիայի Ռիչմոնդ քաղաքում առաջին անգամ հրապարակավ նշեցին Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը: Տարիների ընթացքում այն տարածվեց ողջ երկրով մեկ ու, արդեն 1885-ի փետրվարի 22-ին հռչակվեց ազգային տոն:

Եվ, քանի որ ԱՄՆ-ում  մեծ հուզմունքով են հարգում Աբրահամ Լինքոլնի հիշատակը, որոշվեց այդ 2 հիշարժան օրերը միավորել ու նշել փետրվարի երրորդ երկուշաբթին: Այդ օրն ԱՄՆ-ում պաշտոնապես տոնական  է համարվում, չեն աշխատում պետհիմնարկները, բանկերի մեծամասնությունը և անգամ ֆոնդային բորսան:

Անկախ

Ինչպե՞ս են Բարաք և Միշել Օբամաները անցկացրել սիրահարների օրը

Բարաք և Միշել Օբամաներ, սիրահարների օր   Սիրահարների օրվա երեկոն ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման միայնակ է անցկացրել, քանի որ նախագահ Բարաք Օբաման գտնվել է Կալիֆորնիայում, որտեղ ընթրիք է ունեցել Հորդանանի թագավորի հետ: Չնայած Օբամա զույգի շուրջ վերջերս մի շարք բամբասանքներ են պտտվում, թե նրանց հարաբերությունները վատ են և զույգը պատրաստվում է բաժանվել, այնուհանդերձ Միշել Օբաման իր վալենտինյան հաղորդագրությամբ ցրել է բոլոր կասկածները: Այսպես տիկին Օբաման իր «Twitter»-յան էջում հրապարակել է Բարաքի հետ համատեղ նկարներից մի քանիսը և նրան ուղղված գրություն թողել՝ «Միշտ քո սիրելին կլինեմ Բարաք»:

Անկախ

Ամերիկյան զինվորներին կկերակրեն “մշտադիմացկուն” պիցայով

o_783717Ամերիկացի գիտնականները Մասսաչուսեթսի  ռազմական լաբորատորիայում հայտնագործել են պիցա, որը 3 տարի չի փչանում առանց սառնարանի: Բանն այն է, որ զինվորները սիրում են պիցա ու հաճախ են խնդրում իրենց օրաբաժնում այն ընդգրկել: Սակայն դա այն մթերքն է, որը տոմատի մածուկի  ու պանրի խոնավությունից սկասում է փչանալ երկար պահելու դեպքում:

Խնդրի լուծման համար մասնագետներից 2 տարի պահանջվեց: Արդյունքում` ստացվեց հրաշք-մթերք, որի բաղադրության մեջ ավելացվել է շաքարի պարունակությունը, աղերն ու խոնավությունը կլանող բաղադիչները և, մանրէների բազմացումը կանխելու նպատակով փոփոխվել է տոմատի մածուկի, խմորի ու  պանրի թթվայնության մակարդակը:

Զինվորները դեռևս չեն փորձել նորույթը, սակայն  համտեսած մասնագետները նշել են, որ այն բավական համեղ է և նման  է տան փռում պատրաստվածին:

Անկախ

Սիլիկոնի փոխարեն` ցեմենտ ու սոսինձ

o_895751Մայամիի բնակչուհին երկար ժամանակ վախենում էր դուրս գալ փողոց: 46-ամյա Ռաջի Նարինեսինգհը առաջին անգամ կանգնեց խնդիրների առջև 10 տարի առաջ, երբ սեռափոխության համար  դիմեց վիրահատության: Նա ծնվել է տղամարդ, սակայն ինչ որ պահի որոշել էր “երազանքների կին” դառնալ:

2005-ին 10 ամսվա ընթացքում նա ինքնակոչ (նույնպես տրանսգենեդեր) վիրաբույժին 3000 դոլար վճարեց, որն էլ  շուրթերի, կրծքի ու հետույքի հատվածում ցեմենտանման ինչ որ նյութ ներարկեց: Հետո պարցվեց, որ համապատասխան արտոնագիր չունեցող բժկին Նարինեսինգհը  դիմել էր  էժանության համար, մինչդեռ կին դառնալու ցանկությունը պարզապես անհաղթահարելի էր:

“Ինձ ներարկումներ կատարեցին.սկզբում ամեն ինչ շատ նորմալ էր, իսկ հետո սկսվեց մղձավանքը: Սկզբում դեմքիս վրա հսկայական պզուկ դուրս եկավ, ապա այն սկսեց մեծանալ ավելի ու ավելի: Ուժեղ ցավ կար, հետո այն  տրաքեց ու բաց վերքից   արյան հետ խառնված կանաչ թարախ էր հոսում. դա սարսափելի էր”:

Հետևանքը եղավ այն, որ տրանսգենդերը մեկամսյա բուժում ընդունեց ու լազերային թերապիա անցավ: Հիմա նրա ինքնազգացողությունը բավարար է, պզուկները չափսերով փոքրացել են.”Տարիներ շարունակ ամաչել եմ հանդիպել մարդկանց: Իսկ հիմա ավելի վստահ եմ զգում, իսկ երբ դիմահարդարվում եմ, ապա նույնիսկ էկզոտիկ տեսք եմ ունենում”:

Իսկ վայ-վիրաբույժն արդեն իր պատիժը կրել է ազատազրկման տեսքով: Բացի այս դեպքը, նրան մեղադրում են չկանխամտածված սպանության մեջ.կինը 2000 դոլար էր վճարել հետույքի, ազդրերի ու կրծքի պլաստիկայի համար: Այդ դեպքը 2011-ին է կատարվել:  Այն ժամանակ պարզվեց, որ վայ-բժիշկն օգտագործում է սոսինձ, ցեմենտ ուավտոդողերի նորոգման համար կիրառվող միջոց: Դատն այդ գործով դեռևս ընթացքի մեջ է:

Անկախ

«Facebook»-ի օգտատերերն այժմ արդեն իրենց սեռն ընտրելու 50 տարբերակ ունեն

facebook«Facebook» սոցիալական ցանցի անգլերեն տարբերակի օգտատերերը կայքում գրանցվելիս անձնական տեղեկությունների բաժնում նախկինում երկու՝ «արական» և «իգական» սեռ ընտրելու փոխարեն այժմ լայն ընտրության հնարավորություն ունեն: Առաջարկվող մոտ 50 սեռատեսակից, ինչպիսիք են օրինակ՝ բիսեքսուալ տրանսսեքսուալ, անդրոգին և այլն, օգտատերերը կարող են ընտրել ցանկացած 10-ը: «Facebook»-ի օգտատերերը հնարարավորություն ունեն ընտրելու նաև այն դերանունը, որն ավելի ճիշտ է բնորոշում իրենց` նա (արական՝ he), նա (իգական՝ she) կամ նրանք (they):

Սոցցանցը նման փոփոխություն անելու որոշում է ընդունել ԼԳՏԲ-ների հետ աշխատելու արդյունքում:

Քանի որ «Facebook»-ն ազատ է ցանկացած գաղափարի համար, ապա սեռական կողմնորոշման արտահայտումը ևս պետք է ազատ լինի:

 

Անկախ 

Տանը` մենակ

o_857262Տուլիո և Մարիա Այալուները ձերբակալվել են.նրանք իրենց 4 անչափահասներին թողել են տանը մենակ, 6 օր, առանց խնամքի: Նյու-Յորք նահանգի Ցենտրալ-Այսլիփ քաղաքում ոստիկանները սկսել են տվյալ գործի հետաքննությունը:

Գործակալության տվյալներով, 4,8,13 ու 15 տարեկան երեխաները տանը մենակ են եղել, մինչ ծնողներն բնակվել են ոչ հեռու գտնվող հյուրանոցում: Չնայած ցրտերին, տունը չի ջեռուցվել:

Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել, երեխաների անվտանգությանը սպառնացող գործողությունների կատարման փաստով: Արարքի դրդապատճառներն անհայտ են: Բարեբախտաբար, երեխաները չեն տուժել ու հիմա բարեկամներից մեկի խնամքի տակ են գտնվում:

Անկախ

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի սենատը Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել

amnԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի սենատը Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ հղում կատարելով Լոս Անջելոսում Ադրբեջարանի գլխավոր հյուպատոսարանի հայտարարության վրա: Բանաձևի մեջ ասվում է, որ «ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ հանրապետություն»:

Փաստսթղթում նաև ասվում է, որ ԵԱԿՀ Մինսկի խումբը, որը զբաղվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ, պարտավոր է հետևել միջազգային իրավունքի նորմերին (ադրբեջանցիները մշտապես հիշատակում են ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած համար 822, 854, 874, 884 բանաձևերը):

Նոր Օռլեանի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել

pic_ee68a347d9e5c1e3c9d440d0432d7c0eՆոր Օռլեանի նախկին քաղաքապետ Ռեյ Նեյգինին  փետրվարի 12-ին ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչվել Կատրին փոթորկի ավերածություններից հետո քաղաքի վերականգնման ժամանակ կոռուպցիայի մեջ:

Դատավճիռը կկայացվի հունիսի 11-ին: Մինչ այդ նա տնային կալանքի տակ կլինի: Իրավաբանների գնահատմամբ, նախկին քաղաքապետին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Ատենակալները Նեյգինի մեղքն ապացուցված են  համարել ներկայացված մեղադրանքներից 20-ի դեպքում, այդ թվում` կաշառք, մեքենայություններ, հանցավոր պայմանավորվածություն, փողերի լվացում ու հարկերի վճարումից խուսափում: Մեղադրող կողմը կաշառքի ընդհանուր չափը գնահատել է 500 հազար դոլար: 57-ամյա մեղադրյալն իր մեղքը չի ընդունում:

Դեմոկրատական կուսակցության անդամ Ռեյ Նեյգին գլխավորել է Նոր Օռլեանի ադմինիստրացիան երկու ժամկետ `2002-2010 թ ու ղեկավարել է Կատրին փոթորկի հետևանքների վերացումը, որ պատուհասել էր 2005-ին: 2013-ին նրան մեղադրանք առաջադրվեց շահավետ պայմանագրեր համաձայնեցնելու համար կաշառք վերցնելու, անօրինական եկամուտներն օրինականացնելու ու հարկային կեղծ հայտարարագրեր ներկայացնելու մեջ:

Կաշառակերության գործով Նոր Օռլեանում ձերբակալվել է նաև 3 ձեռներեց: Բոլորն ընդունել են իրենց մեղքը` պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ: Դատավճիռ նրանց նկատմամբ դեռևս չի կայացվել:

 Անկախ

Սկանդալ.կոնգրեսականը դատի է տվել Օբամային

o_881264Գաղտնալսման սկանդալի հետ կապված նոր մանրամասներ են պարզվում: Այս անգամ այդ հետքը “տուն” է տանում, ԱՄՆ: Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը մտադիր է դատարանում ապացուցել ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների անօրինականությունը:

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Փենսիլվանիա նահանգից կոնգրեսականը հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ազգային  հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպպերի, ԱԱԳ-ի տնօրեն Քեյթ Ալեքսանդերի ու ԿՀՎ-ի ղեկավար Ջեյմս Կոմի դեմ:

Հեռախոսազանգերի տվյալների հավաքումը, ինչպես Ռենդ Փոլն է ապացուցում, հակասում է ԱՄՆ Սահմանադրության 4-րդ ուղղմանը, որն ամերիկացիներին պաշտպանում է  իշխանությունների գործողություններից`թույլատրված ընդհանուր օրդերով,այսինքն, որով նշված չէ կոնկրետ հետապնդման ենթակա անձը (ձերբակալման կամ էլ իրերի առգրավման նպատակով):

“Սպասում եմ, որ գործը կհասնի ԱՄՆ Գերագույն դատարան ու կանխատեսում եմ, որ Ամերիկայի ժողովուրդը կհաղթի”,-հայտարարում է սենատորը, ով մտադիր է գերագույն դատական կառույցից ստանալ “Իրավունքի մասին բիլի” բացատրությունը:”Ի վերջո, գերագույն դատարանը կորոշի, թե ինչ է նշանակում Չորրորդ ուղղում”,կարծում է սենատորը:

Անկախ

Ձնամրրկի պատճառով ԱՄՆ-ում հոսանքազրկվել է 500 հազար տուն

1154-390x290ԱՄՆ հարավային նահանգներին պատուհասած ձնամրրկի հետևանքով հոսանքազրկվել է ավելի քան 500 հազար տուն:

Ամենից շատ տարերքից տուժել են Հյուսիսային ու Հարավային Կարոլինան ու Տեխասը: Երկրի իշխանությունները հարավային Կարոլինայում ԱԻ ռեժիմ են հայտարարել, քանի որ նույնիսկ արմավենիների բներն են սառցակալել:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, հետագայում մրրիկն ավելի կուժգնանա:

Անկախ

Իրաքցի քուրդ երգչուհու տեսահոլովակը զարմացրել է ամերիկացիներին (տեսանյութ)

kurt  ԱՄՆ-ում բնակվող իրաքցի քուրդ երգչուհի Հելի Լուվի «Վտանգիր ամեն ինչ» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոնը հանդիսացող Էրբիլ քաղաքում, հայտնվել է ամերիկյան երաժշտական աշխարհի ուշադրության կենտրոնում: Քուրդ մարտիկներին հատուկ շորեր հագած երգչուհին տեսահոլովակը սկսում է մոլոտովի կոկտեյլի շիշը վառելով, այնուհետև պարում է քաղաքի փողոցներում՝ քրդական դրոշների և ինքնաձիգները ձեռքին քրդական ավանդական գլխաշոր՝ փուշի կապած աղջիկների ուղեկցությամբ:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ տեսահոլովակի նկարահանումները սկսվել են այն բանից հետո, երբ երգչուհին պայմանագիր է կնքել ամերիկյան հայտնի երաժշտական ընկերություններից «G2 Music Group»-ի հետ: Տեսահոլովակը լայնորեն քննարկվում է սոցիալական մեդիայում, ինչի համար երգչուհին շատ ուրախ է: «Քուրդիստանից հեռացանք, երբ դեռ 9 ամսական էի: Սկզբում ընտանիքիս հետ Իրան գնացինք, ապա Ֆինլանդիա: 18 տարեկանում հավատացի ամերիկյան երազանքին և միայնակ Լոս Անջելոս մեկնեցի: Այստեղ շարունակեցի իմ երաժշտական կյանքը: Շատ ուրախ եմ, որ իմ վերջին տեսահոլովակը սիրվել է»,-ասել է Հելի Լուվին:

Անկախ

Ջասթին Բիբերի մոմե արձանը ավերվել է հաճախակի շոշափվելու պատճառով

Justin_Bieber_Waxwork_LondonՋասթին Բիբերի մոմե արձանը հեռացվել է Նյու Յորքի Մադամ Թյուսոյի թանգարանից: Արձանը հեռացվել է, քանի որ ոգևորված երկրպագուները ջարդել էին այն: Արձանի շուրջը որևէ պարան կամ արգելապատնեշ չի եղել, ուստի երկրպագուները անընդհատ շոշափել են այն:

Թանգարանը հայտարարել է, որ արձանը, չնայած կանոնավոր վերանորոգումներին, այլևս իրեն չէր արդարացնում ո՛չ աստղի, ո՛չ էլ թանգարանի նկատմամբ:

Թանգարանի գլխավոր տնօրեն Բրետ Պիջենը հայտնել է, որ սա հիասթափեցնող է, սակայն իրենք հույս ունեն մոտ ապագայում թանգարանում կրկին հյուրընկալել նոր, հասուն Ջասթինին: Արձանը հրապարակվել էր 2011թ-ին:

Օբամա զույգի համար շոուն շարունակվում է

obama ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան հանդիսավոր ընթրիք է մատուցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվին: Երեկոյի միակ առաջին տիկինը՝ Միշել Օբաման, զարմացրել է լրագրողներին և զայրացրել իրեն նախանձողներին: Ֆրանսուա Օլանդը վերջերս հայտնվել էր սիրային սկանդալի կենտրոնում, որի արդյունքում ԱՄՆ էր եկել առանց տիկնոջ: Չնայած Օբամա զույգի շուրջ ևս նման լուրեր են պտտվում և նրանց միջև առաջացած սառնության պատճառով լրագրողները մոտալուտ բաժանություն են կանխատեսում, այնուհանդերձ երեկվա ընթրիքին Բարաք և Միշել Օբամաները երջանիկ են երևացել: Միշել Օբաման հայտնի դիզայներական շքեղ զգեստով վայելել է երեկոյի միակ առաջին տիկինը լինելու ուրախությունը: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ ամերիկյան մամուլը երեկվա երեկոն հետևյալ կերպ են մեկնաբանել. «Չնայած ամեն ինչի՝ Օբամա զույգի համար շոուն շարունակվում է»:

Ջուլիա Ռոբերթսի քույրը մահից առաջ թողած գրության մեջ մեղադրում է դերասանուհուն

o_860713Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսի քրոջ` Նենսի Մոութսի մահվան վայրում հայտնաբերվել է գրություն:

Կինն իր վերջին ուղերձում իր բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում է քրոջը: Ռոբերթսի ու Մոութսի հարաբերությունները միշտ լարված են եղել: Մոութսը շշուկներ էր տարածել, որ իբր Ռոբերթսը մի աչքից կույր է, հրապարակավ մեղադրել էր Ռոբերթսին, որ նա հրաժարվում է շփվել իր հետ ու վերջինիս երկրպագուներին կոչ էր անում երես թեքել նրանից: Բացի այդ, նա հայտնել է, որ Ջուլիան միշտ իր ավելորդ քաշի համար  ծաղրի է ենթարկել քրոջը: Նա նկատել է, որ Ջուլիայի թունոտ նկատողություններն իր համար առանձնապես ցավոտ են եղել:

Փետրվարի 9-ին Նենսիին հայտնաբերել էր փեսացուն` Լոս անջելեսի բնակարանում: տանը թմրանյութեր ու դեղեր էին հայտնաբերվել: Դրանից հետո մտերիմ կանայք հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ մահը թմրանյութերի չարաշահման հետևանք է : Սակայն այդ վարկածի հետ բոլորը չէ, որ համաձայն են:

“Խոսքը միանշանակ, ինքնասպանության մասին է: 3 -էջանոց գրությունը հիմնականում Ռոբերթսի հետ փոխհարաբերությունների նկարագրության մասին է: Նպատակը մեկն է` խորթ քույրը իր բոլոր խնդիրների մեջ մեղավոր էհամարում քրոջը, մյուս երկու թերթերում զղջում ու ներողամտության հայց է` ուղղված մորն ու նշանածին:

Քննիչները չեն բացառում, որ Մոութսի մահն ինքնասպանություն է, սակայն վերջնական եզրահակացություններ կարվեն միայն բոլոր փորձագիտական հետազոտություններից հետո:

Ինքը` Ռոբերթսը ոչ մի հայտարարություն կատարվածի վերաբերյալ չի արել, սակայն հրաժարվել է մասնակցել պլանավորված հասարակական ու զվարճալի միջոցառումների մասնակցությունից:

Անկախ

Ջուլիա Ռոբերթսի քրոջը մեռած են գտել

o_860713Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսի քույրն է մահացել, ենթադրվում է` թմրանյութերի չարաշահումից: Տեղեկություն է եղել, որ 37-ամյա Նենսի Մոութսին գտել են մեռած, լոգասենյակում, փետրվարի 9-ին,:

Քննիչները բացառում են ինքնասպանությունը, սակայն, վերջնական եզրակացություն կարվի բոլոր փորձագիտական հետազոտություններից հետո:

Ռոբերթսի կրտսեր քրոջ տանը հայտնաբերել են թմրամիջոցներ ու դեղեր, որոնք դեղատոմսով են վաճառվում: Սակայն  ոչ մի գրություն Մոութսը չի թողել: Ոստիկանները նաև բռնության հետքեր չեն հայտնաբերել:

nancy-motesՄոութսը բնակվում էր Լոս-Անջելեսում և կենդանիների “դայակ” էր աշխատում:

Երկու քույրերի հարաբերությունները լարված էին: Մոութսը Ռոբերթսի խորթ քույրն է:

Betty-Julia-Roberts-Nancy-Motes-467Նա  իր աստղային խորթ քրոջ մասին շշուկներ էր տարածել, որ Ռոբերթսը կույր է մի աչքից:  Կար ժամանակ, որ Մոութսը կշռում էր 130 կգ: Իսկ Ռոբերթսը նրան այդ առիթով հաճախ էր դիտողություն անում: Կրտսեր քույրը դա շատ ծանր էր տանում, այնուամենայնիվ, կարողացավ նիհարել .2010-ին նրա ստամոքսը փոքրացրին վիրահատությամբ:

Միշտ, երբ խոսք է եղել երկու քույրերի հարաբերությունների մասին, Մոութսն ասել է` մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:

Անկախ