ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում գտնվող Բերկլիի համալսարանում երեկոյան պայթյուն է որոտացել: ԱԻ արդյունքում կան վիրավորներ: Պայթյունը տեղի է ունեցել շենքերից մեկի էլեկտրաենթակայանում: ԲՈՒՀ-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ դեռ չպարզված պատճառներից պայթել է մեկ կամ մի քանի գեներատոր, որի արդյունքում շենքը վնասվել է և հրդեհ է բռնկվել, համալսարանի վրա տհաճ ամպ է տարածված, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հայտարարվել է ուսանողների արագ տարհանում:
Վաճառվում է միայն ժամկետանց մթերք
Բոստոնի սուպերմարկետում մյուս տարվա սկզբից պատրաստվում են վաճառել միայն ժամկետանց մթերք: Փորձի մտահղացման հեղինակ գործարար Դուգ Ռաուհը կարծում է, որ առնվազն նման 5 մթերք կա, որոնք անվտանգ են անգամ ժամկետանց վիճակում: Խոսքը եգիպտացորենի չիփսի, ձվի, յոգուրտի, կաթի ու շոկոլադի մասին է:
Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում սննդամթերքի 40%-ը դեն է նետվում է միայն ժամկետանցության պատճառով: Ընդ որում , ինչպես փորձագետներն են ասում, որոշ դեպքերում մթերքի փաթեթավորման վրա նշված ամսաթիվը չի նշանակում, որ դրանից հետո մթերքը վտանգավոր է առողջության համար, այլ նշանակում է, որ այդ մթերքի համը կվատա սովորականից: Դրա մասին է խոսվում ամերիկյան ոչ կառավարական “Բնական պաշարների պաշտպանության խորհուրդ” կազամակերպության զեկույցում:
“Բորբոսը հանում եմ և ուտում”
Զեկույցի հեղինակ Դանա Գունդերսի խոսքով, մենք դժվար թե թունավորվենք մեկ ամսվա վաղեմություն ունեցող եգիպտացորենի չիփսն ուտելով: Սակայն, դրա “տարիքի” մասին կարելի է գլխի ընկնել համից: Իսկ եթե դրան մի քիչ կարագ ավելացվի ու տոստերի մեջ տաքացվի, ապա այն կրկին խրթխրթան կդառնա: Նրա խոսքով, յոգուրտը պիտանի կլինի, եթե պահպանվի սառնարանում: Ինքն օրինակ` պարզապես հեռացնում է յոգուրտի վրա առաջացած բորբոսաշերտը.”Ես ուտում եմ պահպանման ժամկետը լրացած մի քանի ամսվա յոգուրտ ու` ոչինչ, ոչ մի խնդիր”,ասում է փորձագետը: Շոկոլադը նույնպես կարող է շատ երկար պահպանվել, սակայն վրան սպիտակ շերտ է գոյանում, որն անվանում են “ծաղկել”: Դա հիմնականում կատարվում է այն ժամանակ, երբ այն բաց է մնում: Դանա Գունդերսի խոսքով դա ոչ թե բորբոս է, այլ` բյուրեղացած ճարպ, որը բացարձակ անվնաս է:
Ժամանակից շուտ է ձուն նետվում: Մինեսոթայի համալսարանի Սննդի անվտանգության տեխնոլոգիայի պրոֆեսոր Լաբուզան ասում է, որ ձուն կարելի է պահպանել 3-5 շաբաթ`- 50 աստիճանի պայմաններում : Հնացած կաթի համն ու հոտն է փոխվում, սակայն դա չի նշանակում, որ այն վտանգ է ներկայացնում առողջության համար: Պարզապես պետք է կաթը բաց բերանով չթողնել, որ դրանում մանրէներ հայտնվեն, պետք է լցնել շշի մեջ ու դնել սառնարանը ու պահել -20 աստիճանի պայմաններում,այդ դեպքում համային որակները շատ ավելի լավը կլինեն:
Միշել Օբամայի և ուրիշ հայտնի ամերիկացիների անձնական տվյալները` 50 ցենտով
ՀԴԲ-ի ներկայացուցիչները պարզել են, որ հաքերների խումբը տարվա սկզբին կոտրել է 3` LexisNexis, Dun & Bradstreet և Kroll ընկերությունների տվյալների բազան, ինչի շնորհիվ մուտք են գործել 4 մլն ամերիկացու անձնական տվյալների,ապահովագրության համարների ու նույնականացման քարտերի բազա:
Տուժածների մեջ են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, Էշթոն Կատչերը, Ջեյ Զին և Բեյոնս Նոուլզը:
Հաքերները յուրացրած տվյալները վաճառքի են հանել կայքերից մեկում, որը շուտով փակվել է: Կոնկրետ մարդու մասին տեղեկությունը կարելի էր ստանալ 50 ցենտով:
“Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի հեղինակն ազատ է արձակվել
ԱՄՆ-ում բանտից ազատվել է սկանդալային` “Մահմեդականների անմեղությունը” ֆիլմի հեղինակը: 56-ամյա Մարկ Բեսլի Յուսեֆը, որը հայտնի է որպես Սեմ Բաջիլ, բանտում մեկ տարի անցկացրեց: Նա բանտային ժամկետ էր ստացել բանկային մեքենայությունների գործով պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար: Դատարանը բենզալցակայանի նախկին աշխատակցին արգելեց օգտվել համացանցից ու ներկայանալ ուրիշի անունով: Այդ արգելքը Յուսեֆը խախտել էր նկարահանումների ժամանակ: Հիմա նա պետք է ևս 4 տարի գտնվի ոստիկանության հսկողության տակ:
Նրա անունը հայտնի դարձավ 2012-ին, երբ Եգիպտոսի հեռուստատեսությունը մի քանի դրվագներ ցուցադրեց Բեսլիի նկարահանած ֆիլմից, որի թրեյլերը տարածվեց համացանցում: Դրա հետևանքը եղավ այն, որ արաբական ու աֆրիկյան երկրներում բողոքի ալիքներ բարձրացան. զոհվեց 50 մարդ:
Ջորջ Բուշը` գեյ-հարսանիքի վկա
Պահպանողական Ջորջ Բուշ-ավագը վերջերս երևացել է իրեն ոչ հատուկ դեկորացիաներում: Կնոջ` Բարբարայի հետ նա վկա է եղել լեսբուհիների հարսանիքին: Նրանք, իհարկե, չեն պատրաստվել այդ տեղեկությունը հրապարակել, սակայն սկանդալային լուսանկարը հայտնվել է նորապսակների ֆբ-յան էջում:
ԱՄՆ 41-րդ նախագահը կնոջ հետ ներկա է եղել Մեն նահանգի երկու բնակչուհիների` Բոննի Կլիմենտի ու Հելեն Տորգալսենի հարսանիքին: Նրանք Քեննեբանկ քաղաքի մթերային խանութի համասեփականատերեր են: Ամուսնությունը կնքվել է տեղի քաղաքապետարանում: Որ հարսանիքին ճանաչված մարդիկ են եղել, հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նորապսակներից մեկն իր ֆբ-էջում տեղադրել է հարսանիքի լուսանկարները: Դրանցից մեկում Բուշը ստորագրում է ամուսնության վկայականը: Բուշի մամլո քարտուղարը հաստատել է, որ կադրերը սարքովի չեն ու նորապսակների հետ նրանք վաղուց են ծանոթ: Մյուս մանրամասների մասին չի տեղեկացվում, սակայն հայտնի է, որ նախկին քաղաքական գործիչը կալվածք ունի Քեննբանկի մոտ:
Սպիտակեղենով է պայմանավորված քնի որակը
Այն կանայք ու տղամարդիկ, որոնք անհանգիստ են քնում ու որակյալ գիշերային հանգիստ չունեն, պետք է անհապաղ ուշադրություն դարձնեն, թե ինչ կտորից է պատրաստված իրենց անկողնային սպիտակեղենը:
Սիդնեյի համալսարանի մասնագետներն ասում են, որ պինդ քնում են այն մարդիկ, ովքեր նախընտրում են բրդյա գործվածքներ: Դա կապված է այն փաստի հետ, որ բնական նյութերը լավ են ներծծում քրտինքը, ինչի շնորհիվ էլ ողջ գիշեր մարդը չի արթնանում:
Ուրեմն, որքան շատ է սինթետիկի պարունակությունը անկողնային սպիտակեղենի մեջ, այնքան շատ կքրտնեք ու այնքան անհանգիստ ու վատ կլինի քունը: Կնշանակի, լավ քնի համար պետք է նախապատվությունը տալ բնական սպիտակեղենին:
Հայտնաբերվել է Սթիվ Ջոբսի «ժամանակի արկղը»
«National Geographic» ալիքով հեռարձակվող «Giggers» հաղորդաշարի թիմը կարողացել է գտնել և դուրս բերել 30 տարի առաջ նշանավոր Սթիվ Ջոբսի և նրա ընկերների թաղած «ժամանակի արկղը», որը երկար խողովակի տեսք ունի: Ջոբսը որոշել էր արկղը հանել 20 տարի անց, սակայն դրա տեղը մոռանալու պատճառով չէր կարողացել: Ահա «Giggers» հաղորդաշարի թիմը 10 տարի ուշացումը հայտանաբերել է Սթիվ Ջոբսի կորուսյալ արկղը, որը նա թաղել էր դեռևս 28 տարեկանում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ 4 մետր խորությունից հանված արկղում գտնվել են տարբեր իրեր, նոր հայտնագործություններ, այցեքարտեր, լուսանկարներ, մի տեսաերիզ և վեց հատ գարեջուր: Վերջիններս հանձնվել են արկղը դուրս բերած թիմի անդամներին՝ որպես պարգև: Գտնված իրերից ամենահետաքրքիրը Ջոբսի ստեղծած համակարգչային առաջին մկնիկն է եղել, որը կոչվել է Սթիվի աղջկա անունով՝ «Lisa Mouse»:
Ամուսնական զույգը մեղավոր է ճանաչվել որդեգրած երեխաների բռնաբարության համար
Երեկ Մասաչուսեթսի Վուսթեր քաղաքում Ղազախստանից որդեգրած անչափահասներին բռնաբարելու համար մեղավոր է ճանաչվել Ջոզեֆ և Լինդա Մեյոթ ամուսնական զույգը դատապարտվելով, համապատասխանաբար` 16-20 և 18-22 տարվա ազատազրկման:
2013-ի օգոստոսին 50-ամյա Ջոզեֆը ներկայացված մեղադրանքի 11 կետով մեղավոր ճանաչվեց` որդեգրած դստերը, իսկ նրա 49-ամյա կինը`18 կետով որդեգրված որդուն պղծելու մեղադրանքով: Դատապրոցեսի ժամանակ ամուսիններն իրենց անմեղությունն էին պնդում: Լինդան, օրինակ, ներկայանում էր զոհի դերում, որ իբր իրեն բռնաբարել է անչափահա որդին, ոչ թե ինքը նրան: Սակայն ատենակալները նրան չհավատացին:
Մեյոթ ամուսինները Ղազախստանից 2004-ին որդեգրեցին քույր ու եղբոր: Այն ժամանակ տղան 13 տարեկան էր, իսկ աղջիկը` 8: Դրանից հետո երեխաները նոր ծնողների բռնությունների զոհ դարձան: Լինդան նույնիսկ իր որդեգրած որդուց երեխա ունեցավ:
2009-ին Մեյոթները ձերբակալվեցին, սակայն նրանց գրավադրույքի դիմաց բաց թողեցին, իսկ երեխաներին այն ժամանակ պետության խնամքի տակ փոխադրեցին: Ներկայում տղան 21 տարեկան է, իսկ քույրը` 17:
Օբաման ծխելը թողել է կնոջ ահից
Օբաման խոստովանել է, որ ծխելը թողել է կնոջ ահից: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցում նա խոստովանել է, որ արդեն 6 տարի չի ծխում: Այդ տեսանյութը ցուցադրվել է ՍիԷնԷն հեռուստաալիքով:
Ծխելուց հրաժարվելու մասին նա հայտարարել էր դեռևս նախագահական առաջին մրցապայքարի ժամանակ: Իսկ ընտրություններում հաղթանակելուց հետո Օբաման ամերիկացիներին խոստացավ, որ չի ծխելու Սպիտակ տանը ու իր նստավայրի տարածքում:
Ավտովթարի ժամանակ սպորտային ավտոմեքենան երկու մասի է բաժանվում, տեսանյութ
Նյու-Յորքի Բրուկլին թաղամասում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել: Ավելի քան 400հազար դոլար արժողությամբ սպորտային “Լամբորջինի Ավենդատոր” ավտոմեքենան երկու մասի է բաժանվել հանդիպակաց երթևեկող “Մազդայի” հարվածից: Վթարի տեսահոլովակը, նկարահանված փակ տեսախցիկներով, հայտնվել է Ցանցում, հաղորդում է Metro-ն:
Տեսանյութի ցնցող կադրի մեջ երևում է, թե ինչպես սպորտային ավտոմեքենան պրակտիկորեն ճակատ ճակատի հարվածում է “Մազդային” և պոկում նրա բամպերը: Վայրկյանների ընթացքում “Լամբորջինին” դուրս է թռչում երթուղուց և եևս վայրկյանի ընթացքում ամբողջ արագությամբ հարվածում է պատին:
Արդյունքում “Լամբորջինին” երկու մասի է բաժանվում: Սակայն զարմանալի է, որ ոչ ոք չի տուժում այս սարսափելի ավտովթարից:
“Սպիտակ կայքահենների” մրցույթն ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում Նյու-Յորքի համալսարանի ինժեներական ֆակուլտետի հովանավորությամբ հաքերների համաշխարհային մրցույթ է անցկացվում: Մրցույթի նախապատրաստական աշխատանքների վրա 6 ամիս է ծախսվել: Միջոցառման գլխավոր հովանավոր որպես հանդես է եկել ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը, որը հետաքրքրված է “սպիտակ հաքերների” պատրաստմամբ, որոնք պահանջված կլինեն մասնավոր ընկերություններում ու երկրի պետկառույցներում: Մրցույթը թիմային բնույթի է ու տարիքային և տարածաշրջանային սահմանափակում չկա: Սակայն, կանոնների համաձայն, եզրափակչում կհաղթի միայն մեկ ուսանողական կոլեկտիվ: Լավագույն արդյունքները կիսաեզրափակչում ցուցադրել են ԱՄՆ և Չինաստանի թիմերը` Պիտսբուրգի և Պեկինի համալսարաններից:
Հայտնաբերվել է էլեկտրական հավաքածուով լցված, 1983թ-ին Սթիվ Ջոբսի թաղած խողովակը
Գտնվել է 20 տարի առաջ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի հողի մեջ թաղած խողովակը:
1983թ-ին երիտասարդ տեխնիկայի գյուտարարը Ասպենում մասնակցում էր մի կոնֆերանսի, և կոնֆերանսի մյուս մասնակիցների հետ նրանք որոշում են խողովակը թաղել հավաքի օրը հավերժացնելու համար:
Խողովակը լցված էր էլեկտրական հավաքածուով՝ այդ ժամանակ դեռևս նոր Apple-մկնիկից մինչև խողովակը հայտնաբերողների համար նախատեսված էր վեց շիշ գարեջուր:
Սակայն ժամանակի ընթացքում այդ ծրագրին մասնակցած անդամները մոռացել են, թե որտեղ են թաղել խողովակը:
Ամեն դեպքում խողովակը կարողացել են գտնել National Geographic հեռուստաընկերության Diggers կոչվող ռեալիթի շոույի կազմակերպիչները:
Շատերի համար խողովակի մեջ ամենահետաքրքիր առարկան հնարավոր է Լիզա անունով մկնիկը լինի, որ այդ ժամանակ 28-ամյա Ջոբսն էր դրել խողովակի մեջ :
Ջոբսը մկնիկին անվանել էր իր աղջկա անունով: Չնայած այն երեք տասնամյակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել, սակայն նրա հիմնական բաղադրիչները նույնն են մնացել:
Ասպենի պատմությանն առնչվող մարմինը կօգնի շոուի ստեղծողներին ցուցակագրել խողովակի իրերը, սակայն ոչինչ չի ասվել այն մասին, թե խողովակը գտած մարդիկ արդյոք բացել են գարեջրի վեց շշերից մեկը:
Սիրիայի քիմիական զենքի դեմ պայքարը խաղ չէ
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին առաջիկա շաբաթ նախատեսվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաժողովից առաջ խոսել է սիրիական հարցի մասին: Քերին նշել է, որ միջազգային ողջ հանրությունը ուշադրությամբ հետևում է, թե Սիրիայում ինչպես է հաջողությամբ իրականացվելու քիմիական զենքի ոչնչացումը: Պետքարտուղարը ընդգծելով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքում է քիմիական զենքի կիառման փաստը, նշել է. «Մենք ժամանակ չունենք, որպեսզի որոշենք, թե ով է մեզանից ճիշտ: Սիրիայի քիմիական զենքի դեմ պայքարը խաղ չէ: Սա ծայրաստիճան կարևոր խնդիր է»:
Ջոն Քերին հայտարարել է, որ իրենք վստահ են, որ Սիրիայում քիմիական հարձակման հետևում կանգնած է Ասադի վարչակարգը, ինչը ապացուցվեց ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցով: «Միջազգային հանրությունը պետք է ոտքի կանգնի և քայլեր ձեռնարկի քիմիական զենքի ոչնչացման համար, քանի որ սա կյանքի ու մահվան հարց է»,-ասել է Քերին:
Աղքատ ամերիկացիներին կզրկեն պարենային օգնությունից
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել զեղչով մթերքի գնման ծրագրին հատկացվող ծախսերի նվազեցումը, որը հայտնի է որպես պարենային կտրոնների հանձնման (Supplemental Nutrition Assistance Program) ծրագիր:
Նման որոշումը հնարավորություն կտա առաջիկա տասը տարում կրճատելու բյուջետային ծախսերը 39 մլրդ դոլարով: Միևնույն ժամանակ ծրագրի 5%-ով կրճատումը 3,8 մլն ամերիկացիների կզրկի պարենային կտրոն ստանալու հնարավորությունից:
Վերջնական քվեարկության ժամանակ տվյալ միջոցին դեմ արատահայտվածներին 7 ձայն էր պակասում օրենքի նախագիծը չեղյալ հայտարարելու համար: Արդյունքի վրա ազդեցին վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվել էին քվեարկության նախօրեին: Մարդահամարի բյուրոյի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում աղքատության մեջ է ապրում 46,5 մլն մարդ (20 տարվա առավելագույն ցուցանիշ):
Սակայն հանրապետականներին հաջողվեց օրինագիծն անցկացնել, քանի որ, նրանց կարծիքով, այն թույլ կտա բացառելու չարաշահումները:
Օբամայի կառավարման առաջին ժամկետում այդ ծրագրի շրաջանակներում օգնություն ստացողների թիվն ավելացավ 50%-ով: Բուշի ժամանակ օգնություն էր ստանում 30 մլն մարդ, մինչդեռ 2009-ի հունիսին այդ թիվն ավելացավ 41,1 մլն-ով, իսկ 2012-ի սեպտեմբերին` 47,7 մլն-ի հասավ:
Անցած տարվա տվյալներով, ծրագրին հատկացվել է 74,6 մլրդ, մինչդեռ 2008-ին այդ ծավալը չի գերազանցել 28 մլրդ-ը:
Կրակոցներ Չիկագոյում.մեկ երեխա ու 10 մեծահասկ են վիրավորվել
Ջրհեղեղը նավթարդյունահանմանը լուրջ վնաս է հասցրել
Ամերիկյան Կոլորադո նահանգում, որտեղ վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղն էր պատուհասել, դադարեցվել է աշխատանքը մի քանի նավթային ու գազային հորատանցքերում: Տեղի իշխանություների տվյալներով, նահանգում գործող ավելի քան 50 հազար նավթագազային հորատանցքերից ներկայում չի աշխատում գրեթե 2 հազարը: Արձանագրվել է նավթի արտահոսք մի շարք օբյեկտների հեղեղման պատճառով: Մասնագետների գնահատմամբ, լուրջ վնաս է հասցվել, որի վերականգնման համար մի քանի ամիս կպահանջվի: Վերջնականապես վնասը հնարավոր կլինի գնահատել այն ժամանակ, երբ ջուրը նահանջի:
Վերջին մի քանի տարում Կոլորադոյի էներգետիկ հատվածը ակտիվորեն զարգանում էր.միայն 2013-ին գործարկված պլանները պետք է 4 մլրդ-ի օգուտ բերեին: Հայտնի է, որ նահանգում է արդյունահանվում ամերիկյան նավթի 2%-ը և բնական գազի 6%-ը:
Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումն առնվազն 8 մարդու մահվան պատճառ է դարձել, աղետի գոտուց տարհանվել է 14,5 հազար մարդ, ամբողջովին ավերվել է 1.7 հազար տուն, 17,8 հազար շենք լուրջ վնասվել է: Աղետի հետևանքով հարյուրավոր կմ ավտոճանապարհ է քանդվել: Նախնական տվյալներով, ջրհեղեղի հետևանքով 2 մլրդ դոլարի վնաս է պատճառվել:
2012-ին ԱՄՆ է ներգաղթել 300 հազար ասիացի
Անցած տարում ԱՄՆ է ներգաղթել 309 հազար մարդ ասիական երկրներից ու 47 հազար լատինաամերիկացի: ԱՄՆ մարդահամարի բյուրոյի զեկույցի համաձայն, 2012-ին օտարերկրացի բնակիչների թիվը աճել է 447 հազարով:
Մասնագետները կարծում են, որ այդ աճը բարերար կազդի երկրի տնտեսության վրա, քանի որ աշխատուժը կօգտագործվի ցածր որակավորման աշխատանքներում ու կնպաստի երկրի տնտեսության աճին:
Մասնագետները արտագաղթի հոսքաճը բացատրում են ԱՄՆ-ի` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հետ: Ինչպես նրանք են նշում, մինչ ճգնաժամի սկսվելը, 2007-ին տարեկան ավելի քան մեկ մլն մարդ էր ներգաղթում: Բարդ ճգնաժամային փուլում նրանք սկսեցին հեռանալ ԱՄՆ-ից: Մարդահամարի բյուրոյից նշում են, որ 2008-ին ԱՄՆ-ից 32 հազար մարդ է հեռացել:
ԱՄՆ-ում ձերբակալվել են շների հետ սեռական հարաբերությունների մեջ մտած ամուսինները
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում բնակվող ամուսինները՝ Ռուբեն և Ամբեր Ֆոքսերը, ձերբակալվել են շների հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար: 23-ամյա երիտասարդ զույգը սեռական ակտ է իրականացրել իրենց խնամակալության տակ գտնվող երկու շան հետ և, լուսանկարելով այդ ամենը, դրանք տեղադրել համացանցում: Ֆորտ Բրեջի ռազմաբազայում աշխատող Ռուբեն Ֆոքսի և նրա կնոջ դեմ դատական հայց է ներկայացվրել ՝ նրանց մեղադրելով «ոչ պատշաճ նկարներ հրապարակելու», «կենդանիների հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու» և «բնության նկատմամբ հանցանք գործելու» մեջ:
«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ ամուսինները ենթարկվել են 15 հազարական դոլար դրամական տույժի, ոստիկանությունը նրանց տնից առգրավել է 2 շուն և 3 կատու՝ նրանց հանձնելով կենդանիների պաշտպանության կենտրոն: Ամերիկյան մամուլը գրում է, որ Ամբեր Ֆոքսը հետևյալ նամակող դիմել է իր ընկերներին. «Խնդրում եմ աղոթեք մեզ համար, մի հարցրեք, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ չեմ կարող ասել, միայն թե աղոթեք:»
Բոստոնի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Բոստոնի միջազգային Լոգան օդանավակայանում այսօր հրդեհ է բռնկվել վառելիքի մատակարարման պոմպերից մեկում: Հրշեջները հրդեհը մարել են կես ժամում: Անվտանգության նկատառումներով, ժամանակավորապես դադարեցվել է վառելիքի ապահովման ամբողջ համակարգի աշխատանքը:
Պատճառները պարզվում են: Օդանավակայանի ներկայացուցիչների խոսքով, դիտարկվում է նաև հրկիզման վարկածը, քանի որ վառելիքի համակարգի հանգույցների տեղակայման վայրը գտնվում է խիստ հսկողության տակ:
Լոգան օդանավակայանը տարեկան սպասարկում է տասնյակ միլիոնավոր ուղևորների ու համարվում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան հատվածի տրանսպորտային խոշորագույն օբյեկտներից մեկը:
Ազատազրկման է դատապարվել երեխաների առևանգելու և ուտելու մտադրության համար
ԱՄՆ-ում դատարանը 26 տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտել Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջոֆրի Պորտվեյին` մի քանի երեխաների առևանգելու ու ուտելու պլանի համար:
ԱՄՆ-ում բնակվող 40-ամյա Պորտվեյը համացանցում նամակագրություն է ունեցել համախոհների հետ, նրանց հետ քննարկել երեխաներին առևանգելու և ուտելու պլանները: Բացի այդ, նա ավելի քան 4,5 հազար անգամ մանկական պոռնոգրաֆիական նյութեր է տարածել:
Այս տարվա մայիսին տղամարդը խոստովանեց իր մեղքը: Նրա փաստաբանը իր պաշտպանյալի բոլոր պլանները երևակայություն է որակել ու պնդել, որ նրան ազատազրկման նվազագույն ժամկետ տան:
Հետախուզման ժամանակ ԱՄՆ ոստիկանությունը Պորտվեյի տանը մետաղական վանդակ է հայտնաբերել, բժշկական գործիքներ ու կտրատելու սեղան:
Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամաբ, Պորտվեյի արտահանձնումը Մեծ Բրիտանիա ԱՄՆ-ում պատիժը կրելուց հետո միայն կկատարվի:
