Մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյը հոկտեմբերին բանտից ազատ կարձակվի

conrad-murray-waits-leave-courtroomՄայքլ Ջեքսոնի մահից հետո բանտում չկանխամտածված սպանության մեղադրանքով չորս տարի բանտարկության դատապարտված և 2011թ-ի նոյեմբերից բանտում գտնված բժիշկ Քոնրադ Մյուրեյը հոկտեմբերի 28-ին ազատ կարձակվի:

Լուրեր են պտտվում, որ Ջեքսոնի մայրը պնդում է, որ Մյուրեյը պետք է պատիժ կրի մարդասպանության համար, որը ավելի խիստ պատիժ է ենթադրում, քան չկանխամտածված սպանությունը:
Աղբյուրը հայտնում է, որ Մյուրեյը պետք է կրեր սահմանված պատիժը ամբողջությամբ՝ նրան բանտից շուտ ազատելը համարելով վիրավորանք: Մյուրեյի պատիժը կրճատվել է նրա լավ պահվածքի համար, իսկ բանտի աշխատակիցները նրան բնորոշել են որպես օրինակելի բանտարկյալ:

Ջեքսոնի ընտանիքը ևս բարկացած է Մյուրեյի վրա, քանի որ նա հրաժարվում է վկայություն տալ համերգների կազմակերպիչ AEG Live կազմակերպության դեմ, ինչը կապացուցի կազմկերպության անպատշաճ գործողությունները, որոնք հանգեցրել են փոփի արքայի մահվան: Մյուրեյը չի ցանկանում այդ քայլին գնալ՝ վախենալով, որ կարող է գաղտնի տեղեկություն հրապարակել երգչի և նրա ընտանիքի վերաբերյալ:

 

Պենսիլվանիա նահանգում ուղղաթիռի վթարից զոհվել է 5 մարդ

helicopter-crash-pennsylvaniaԴատաքննիչի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգի Վոյոմինգի շրջանում ուղղաթիռի վթարից զոհվել է հինգ մարդ՝ ներառյալ մեկ երեխա:

Նա հայտնում է, որ զոհվածների մեջ կան երեք տղամարդ և մեկ կին: Իշխանությունները դեռևս փորձում են կապ հաստատել զոհվածների հարազատների հետ:

Դաշնային ավիացիայից հայտնում են, որ հինգ ուղևորով ուղղաթիռը անհետ կորել էր շաբաթ օրը:

Վթարված ուղղաթիռը հայտնաբերվել է կիրակի օրը, սակայն վթարի պատճառը դեռևս հայտնի չէ:

CNN-ի տեղեկություններով՝ ուղղաթիռը անհետացել է շաբաթ օրը, վատ եղանակին:

 

Սկսվել է ածխաթթու գազը բազալտի մեջ թաղելու փորձը

pic_9f515ae0a88a8f5447a31e3fe984dc53 (1)ԱՄՆ էներգետիկայի Հյուսիս-արևմտյան խաղաղօվկիանոսյան լաբորատորիայում մասնագետները սկսել են ածխաթթու գազը բազալտի մեջ թաղելու գործը: Առաջիկա 2 շաբաթում նրանք 1000 տ գազ են սրսկելու  մեկ կմ խորության վրա գտնվող բազալտի ծակոտկեն շերտի մեջ, ապա կուսումնասիրեն լեռնապարի կողմից դրա ներծծման գործընթացը: Ուսումնասիրության մանրամասները ներկայացված են  Nature news-ում: Ներկայացված նախագիծը ջերմոցային գազերը բազալտային լեռնապարներում թաղելու խնդրի լուծման 2 տարբերակնրից մեկն է: Նախնական փորձերն ու մաթեմատիկական մոդելավորումը ցույց են տվել, որ 10-15 տարվա ընթացքում բազալտը կարող է կլանել  ապարի մեջ սրսկված գազի 20-25 %-ը, սակայն այդ տվյալները գիտնականները մտադիր են ստուգել իրական հորատանցքերում փորձեր կատարելով:

Երկրաքիմիկոսները ենթադրում են, որ ածխաթթու գազը ռեակցիայի մեջ է մտնում բազալտի մեջ առկա նյութերի հետ ու դրա հաշվին վերածվում չլուծվող ձևի` ստեղծելով կրային նստվածքներ: Այդ մեթոդիկան վերջին տասը տարում մշակել են տարբեր հետազոտական խմբեր: Գիտնականները կարծում են, որ լեռնապարների կողմից  ածխաթթվի քիմիական կլանումը ավելի հուսալի է, քանի որ  թաղված գազը հաստատ չի կարող  այդտեղից դուրս գալ:

Աճպարարն իր հնարքով սարսափահար է արել անցորդներին(տեսանյութ)

hqdefaultԱՄՆ-ում հայտնի աճպարար Էնդի Գրոսը սարսափազդու հնարք է արել փողոցում:

Մարդիկ, որ ոչինչ չկասկածելով հանգստանում են պուրակում, տեսնելով  մեկին,  ում վերևի ու նեքևի հատվածներն  իրարից անջատ են,  լեղապատառ են լինում:

Գրոսը ձեռքով բռնել է սեփական ոտքերը` ձևացնելով երկու մասի կիսած մարդու, սարսափազդու մռնչում է և բառ չի արտաբերում:

Հիմնականում բոլորը սարսափում են, սակայն հատուկենտ մարդիկ կան, որոնք ուրախ արձագանքում են Գրոսի հնարքին:

Էնդի Գրոսն ամենապահանջված աճպարարն է ԱՄՆ-ում: Ամեն տարի նա ավելի քան 150 շոու է տալիս թատրոններում, կազինոներում, զբոսանավերում ու քոլեջներում:

“Կիսած մարդը” Գրոսի ֆիրմային հնարքն է համարվում:

Ջասթին Բիբերը թքել է հյուրանոցի ներքևում հավաքված երկրպագուների վրա

Justin Bieber was pictured hurling saliva over a sea of waiting fans8Վերջին շրջանում նրա վատ պահվածքը ցածրացնում է նրա վարկանիշը:

Սակայն հինգշաբթի Ջասթին Բիբերը կրկին աչքի է ընկել իր վատ պահվածքով՝ հյուրանոցի պատշգամբից թքելով ներքևում հավաքված երկրպագուների վրա:

Տորոնտոյում կայանալիք իր համերգից առաջ փոփ աստղը իր հրճվող ընկերների մոտ ցույց է տվել իր կարծիքը իրեն երկրպագող աղջիկների նկատմամբ՝ նրանց վրա թքելով:

Justin Bieber was pictured hurling saliva over a sea of waiting fans7Այդ զզվելի արարքից հետո աստղը իրեն լավ է զգացել և սկսել է ծիծաղել իր ընկերների հետ:

Այնուհետև նրա ընկերները հավաքվել են նրա շուրջը և երգիչը սկսել է իր հեռախոսով նկարել ներքևում կատարվող իրարանցումը:

Բիբերը, տեսնելով իր երկրպագուների բանակի արձագանքը, ավելի է հրճվել և սկսել է նրանց նկարահանել իր հեռախոսով:

Իր ընկերների հետ Բիբերը պարզապես սկսել է հեգնանքով ծիծաղել հենց նոր իր թուքից թրջված մարդկանց վրա:

Աստղը այդ դեպքի ընթացքում այն նույն հագուստով է եղել, ինչ կրել էր ավելի վաղ Instagram կայքում տեղադրված հոլովակում, որտեղ երևում է, թե ինչպես են նրա երկրպագուները հավաքվել Տորոնտոյի հյուրանոցի առջև:

Նա հոլովակի տակ մեկնաբանություններում նշել էր, որ ինքը առավոտյան արթնացել է և տեսել իր երկրպագուներին, որոնք աշխարհի ամենալավ երկրպագուներն են:

 

Տեխասցի զույգը հարձակման է ենթարկվել հազարավոր մեղուների կողմից

Killer-bee30,000 մեղուներից բաղկացած մեղվապարսը հյուսիսային Տեխասում հարձակվել է իրենց ձիերին վարժեցնող զույգի վրա: Մեղուների խայթոցներից կենդանիները սատկել են:

Ըստ Fort Worth Star-Telegram-ի տեղեկությունների՝ մեղուները 44-ամյա կնոջը խայթել են 200 անգամ, իսկ նրա ընկերոջը՝ 50:

Կինը հայտնում է, որ մեղուները իրենց ցած են գլորել և հետապնդել՝ ավելացնելով, որ փրկարարները փրփուր են լցրել իրենց վրա մեղուներին ցրելու համար, իսկ ձիերին տարել են անասնաբուժի մոտ:

Ամեն դեպքում երկու ձիրեն էլ սատկել են մեղուների խայթոցներից, իսկ մեղուները այժմ հետազոտվում են դրանց տեսակը պարզելու համար:

 

Հայտնի ամերիկացի գիտնականը ցիանիդով թունավորել է կնոջը

950bigՀինգշաբթի ԱՄՆ  Արևմտյան Վիրջինիա նահանգում սեփական կնոջը  թունավորելու մեղադրանքով ձերբակալվել է բժիշկ-գիտնական Ռոբերտ Ֆերանտեն, որը վերջին տարիներին աշխատում էր Պիտսբուրգի համալսարանում: Նա ԱՄՆ-ում համարվում է Շարկոյի հիվանդության (ամիոտրոֆիկ կողային սկլերոզ) առաջատար մասնագետ:

Ոստիկանության տվյալներով, 64-ամյա Ֆերանտեն 2013-ի ապրիլին իր 41-ամյա կնոջ` Օթհեմ Քլյայնի  համար, որը նույն համալսարանում գլխավորում էր նյարդաբանության բաժանմունքը, պատրաստել է վիտամինային կոկտեյլ` մահացու չափաբաժնով ցիանիդ խառնելով դրա մեջ: Ընդ որում, նա կնոջն ասել է, որ այդ ըմպելիքը կօգնի նրան հղիանալ:

Կոկտեյլը խմելուց հետո  կինն անմիջապես վատացել է ու հոսպիտալացվել, իսկ 3 օր անց` մահացել: Հերձման ժամանակ նրա արյան նմուշի մեջ ցիանիդ է հայտնաբերվել:

Պարզել են, որ թույնը գիտնականը վերցրել է  համալսարանական լաբորատորիայից: Քննիչները կարծում են, որ հանցագործության պատճառը խանդն է. Ֆերանտեն իր կնոջը կասկածում էր  բոստոնցի գործընկերոջ հետ դավաճանության մեջ:

Տղամարդը գողացել է ալիգատորին`թաքցնելով նրան շապիկի տակ, տեսանյութ

Վտանգավոր հանցագործություն է կատարել արևմտյան Վիրջինիայի մի բնակիչ: Նա այցելել է կենդանիների խանութ և գողացել երեք ամսական ալիգատորին`թաքցնելով նրան շապիկի տակ: Վաճառողները միայն մեկ օր հետո են հայտնաբերել կորուստը: Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հավատալ, որ ինչ որ մեկը կարողացել է փախցնել  ատամնավոր գիշատչին, հաղորդում է Huffington Post:

“Գողերը երկուսն էին: Մեկը շեղեց մայրիկի ուշադրությունը, իսկ մյուսը կատարեց իր կեղտոտ գործը”,-հայտարարել է վաճառող Էնտոնի Վիլյամսը, որը աշխատում է իր մայրիկին և մորաքրոջը պատկանող կենդանիների խանութում: Մի քանի օր առաջ նա պատրաստվել է կերակրել սողունին, երբ նկատեց , որ նա չկա: կենդանին բավականին խոշոր էր և արժեր 300 դոլար:

Բարեբախտաբար խանութում տեսախցիկներ կան տեղադրված: Դիտելով տեսագրությունը, տերերը ճանաչել են, որ հանցագործը իրենց մշտական հաճախորդն է, որը տանը արդեն ուներ ալիգատոր: Վաճառողն ասում է, որ գողությունը կարող էր ծանր նստել գողի վրա, քանի որ երիտասարդ կոկորդիլոսների ատամները սովորաբար ավելի սուր են քան մեծերինը: Վիլյամսը կասկած չունի , որ հանցագործը տուժել է:

Այնուամենայնիվ խանութի տերերը ոստիկանությանը հայտնել են սողունների սիրահարի անունը: Իրավապահները կոկորդիլոսին վերադարձրել են խանութ:

Հիլարի Քլինթոնը վստահ գնում է դեպի նախագահություն

ol3001374740945«McClatchy-Marist Poll» հրապարակած վարկանշի համաձայն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2016-ին Միացյալ նահանգների նոր նախագահ դառնալու բոլոր շանսերն ունի: Ըստ այդ վարկանշի, պարզ է դառնում, որ Քլինթոնի ժողովրդականությունը գրեթե 5 անգամ գերազանցում է իր դեմոկրատ-գործընկեր Ջո Բայդենի նույն ցուցանիշը, իսկ դա նշանակում է, որ Հիլարին էականորեն ավելի մեծ շանսեր ունի դեմոկրատական ուժի կողմից առաջադրվելու  որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:

Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ իր հարազատ երկիրը  լրիվ հասունացել է այն բանի համար, որ պետությունը կին ղեկավարի: Նա հավելել է, որ շատ կուզենար ամերիկյան ժողովրդի համար նման կարևոր իրադարձության ականտեսը դառնալ:

Բուշ- ավագը սափրել է գլուխը հանուն քաղցկեղով հիվանդ երեխայի

iԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը սափրել է գլուխն ի նշան քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության:

Բուշ-ավագի անվտանգության աշխատակիցներից մեկի որդին հիվանդ է լեյկեմիայով: Երեխան ընդամենը 2 տարեկան է: Պետության նախկին նախագահը որոշել է աջակցել նրան` սափրելով գլուխը: Նրա հետ նույն քայլին են դիմել անվտանգության ծառայության մի քանի աշխատակից:

Բացի այդ, օգոստոսի 10-ին տեղի կունենա բարեգործական մոտոցիկլավազք, որը կրկին կազմակերպել են այդ կազմակերպության աշխատակիցները: Երեխայի բուժման համար նախկին նախագահը գումար է փոխանցել հատուկ հիմնադրամ:

Բուշ-ավագի դուստրը` Ռոբինը, նույնպես հիվանդ էր լեյկեմիայով: Նա մահացել է 60 տարի առաջ, 3 տարեկան հասակում:

Նյու Յորքի քաղաքապետի թեկնածուն հայտնվել է պոռնոսկանդալի մեջ

Նախկին կոնգրեսական Էնթոնի Վիները հերթական անգամ  բռնվել  է համացանցում  անկեղծ նամակագրության վրա: 48-ամյա Վիները խոստովանել է, որ նման բնույթի նամակագրություն է ունեցել համացանցում մի կնոջ հետ, որի հետ ծանոթացել է մինչ Կոնգրես մտնելն ու հեռանալը:

Anthony_Weiner_and_Huma_Abedin_left_(1)Հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքապետի թեկնածուն ներողություն է խնդրել իր  ընտրազանգվածից  ու հայտնել, որ հրաշալի հասկանում է, որ  իր կյանքի այդ գլուխը չի կարող անտեսվել:

“Ես շատ ջանքեր եմ գործադրել ու վերջին երկու տարում փորձել եմ ուղղել կնոջս հետ ստեղծված դրությունը, որն ինձ երկրորդ հնարավորությունն է տվել,  ու մարդկանց հետ, որոնք հավատում են  իմ տեսլականին”:

Նախկին կոնգրեսականը հայտնել է, որ չի հանելու իր թեկնածությունը: Նրա կինը` Խումա Աբեդինն,  ասել է, որ ընտանիքը պահպանելու համար իրենք շատ ջանք են ներդրել, իսկ ինքը  որոշել է պայքարել որդու ու ամուսնու համար: Մամուլի ասուլիսի ժամանակ կինը հայտարարել է. ”Ես սիրում եմ նրան, ես ներել եմ նրան, ես հավատում եմ նրան”:

Սա առաջին դեպքը չէ, որ Վիները բռնվում է համացանցային անկեղծ նամակագրության վրա: 2011-ին կրկին համացանցում հայտնվել էին  Վինների` կանանց հետ անվայելուչ հաղորդագրություններ ու լուսանկարներ, ինչից հետո կոնգրեսականը ստիպված էր հեռանալ պաշտոնից:

Ֆորբսը 30 տարեկանից ցածր ամենաշատ վաստակող աստղ է ճանաչել Լեդի Գագային

lady-gagaՖորբս ամսագիրը Լեդի Գագային ճանաչել է որպես 30-ից ցածր տարիք ունեցող ամենաշատ վաստակող աստղ: Չնայած փոփ երգչուհին իր կոնքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել հետաձգել մի շարք շրջագայություններ, սակայն 2012թ-ի հունիսից մինչև 2013 թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածում հասցրել է վաստակել 80 միլիոն դոլար: Գագան 2011թ-ին ևս ճանաչվել էր ամենաշատ վաստակող աստղ: Ամենաշատ վաստակող աստղերի եռյակի մեջ մտել են Ջասթին Բիբերը և Թեյլոր Սվիֆթը:

Լեդի Գագան 30-ից ցածր տարիք ունեցող ամենաշատ վաստակող աստղերի ցուցակը գլխավորում է 80 միլիոն դոլարով: Եգչուհին ավելի շատ կվաստակեր, եթե վնասվածքի պատճառով չհետաձգեր իր տուրը: Ըստ Ֆորբսի՝ այդ տուրը միայն հունվար ամսվա ընթացքում հավաքել է 168 միլիոն դոլար:

Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերը՝ մոտավորապես 58 միլիոն դոլարով:
Երրորդ տեղը զբաղեցնում է Թեյլոր Սվիֆթը, որը 2012թ-ի հունիսից մինչև 2013թ-ի հունիսն ընկած հատվածում վաստակել է 55 միլիոն դոլար:

Ցուցակը կազմելու համար Ֆորբսի թիմը կապվել է երգիչների մենեջերների, ռեժիսյորների և տարբեր մարդկանց հետ, որից հետո DJ և ռեժիսյոր Կալվին Հարիսին 52 միլիոն դոլարով դրել է չորրորդ տեղում: Ռիհաննան զբաղեցնում է հինգերորդ տեղը 46 միլիոն դոլարով:

Ֆորբսի 30-ից ցածր տարիք ունեցող ամենաշատ վաստակող աստղերի ցուցակը.

  1. Լեդի Գագա՝ 80 միլիոն դոլար
  2. Ջասթին Բիբեր՝ 58 միլիոն դոլար
  3. Թեյլոր Սվիֆթ՝ 55 միլիոն դոլար
  4. Կալվին Հարիս՝ 52 միլիոն դոլար
  5. Ռիհաննա՝ 46 միլիոն դոլար
  6. Քեթի Փերի՝ 39 միլիոն դոլար
  7. Ադել՝ 25 միլիոն դոլար
  8. Ջենիֆեր Լոուրենս՝ 26 միլիոն դոլար
  9. Քրիսթին Սթյուարթ՝ 22 միլիոն դոլար
  10. Թեյլոր Լոթներ՝ 22 միլիոն դոլար

 

Մի տրանսսեքսուալ զույգի պատմություն

transԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Թուլսա քաղաքում 17-ամյա Էմերալդը, փոխելով իր սեռը, դարձել է տղամարդ, վերցնելով Արին անունը: Միևնույն ժամանակ 19-ամյա Լյուկը որոշում է կին դառնալ՝ իր համար ընտրելով Քեթի անունը: Այսպիսով տղամարդ դարձած աղջիկն ու աղջիկ դարձած տղամարդը արդեն երկու տարի է, ինչ միասին են և շատ երջանիկ են:
Թուրքական «Վաթանը» պատմում է այս տրանսսեքսուալ զույգի մասին: Արդեն տղամարդ դարձած Արինը նշում է, որ շատ էր նեղվում իր կրծքերից, այդ պատճառով էլ որոշեց վիրահատության ենթարկվել: «Հիմա լողավազան մտնելիս կամ էլ մարզասրահում ծանրություն բարձրացնելիս ոչ ոք ինձ զարմացած չի նայում: Բոլորը կարծում են, որ ես սովորական մի տղամարդ եմ: Արդեն կարող եմ ափ գնալ միայն կարճ տաբատով և այդպես էլ ծովը մտնել: Ի վերջո կարողացա նորմալ տղամարդ դառնալ: Ես շատ հաջողակ եմ, որ իմ մեջքին կանգնած ընտանիք և Քեթիի նման ընկերուհի ունեմ»:
Արինն ու Քեթին ծանոթացել են երկու տարի առաջ տրանսսեքուսալների աջակցության համար ստեղծված խմբում: Նրանց միավորող հանգամանքը կյանքի նման փորձը դարձավ: «Արինը ինձ համար միշտ տղամարդ է եղել: Վիրահատությունից հետո նա ավելի ինքնավստահ դարձավ և սկսեց իրենց ավելի հանգիստ զգալ: Ես շատ լավ եմ հասկանում, թե Արինը ինչ է զգում, քանի որ ինքս էլ տրանսսեքսուալ եմ»,-պատմել է Քեթին:
Այս տրանսսեքսուալ զույգը մեծ աջակցություն է ստանում իրենց ընտանիքների կողմից: Սակայն նույնը չի կարելի ասել ընկերական շրջապատի մասին: Այնուհանդերձ Արինն ու Քեյթը միասին են և սիրում են իրար:

 

Գողն աճյունամոխիրը շփոթել է կոկաինի հետ

o_733546Թեննեսի նահանգի 28-ամյա բնակիչը հարևանի տուն է սողոսկել և գողացել  արյունամոխրով սափորը: Հետո պարզվեց, որ դա տանտիրոջ մոր աճյունասափորն է: Դրանից հետո գողը թաքնվել է իր տատի բնակարանում, իսկ երբ նրան ոստիկանությունը հայտնաբերեց,բնականաբար տատը սկսեց թոռանը պաշտպանել: Նա  չհերքեց, որ թոռն իսկապես գողություն է կատարել, սակայն ասել է, որ խեղճն ամենևին մտադրություն չուներ հանգուցյալի հիշատակը վիրավորել: Երիտասարդը կարծել է, թե տուփի մեջ թմրանյութ է: Եիտասարդին ձերբակալել են, իսկ տատը փորձում է նրան արդարացնել, ասելով, որ թոռը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:Նա հավատացրել է, որ թոռը երբեք միտումնավոր աճյունասափոր չէր գողանա: Այս խոսքերը հաստատել է նաև երիտասարդի մայրը:

Ոստիկանության տեղեկացմամբ, գողը չի հասցրել սափորի պարունակությունը փրձել, քանի որ սափորի վրա կպցված հանգուցյալի անուն-ազգանունով թուղթն անվնաս է:

Սա եզակի դեպք չէ, երբ գողերն աճյունասափորը շփոթում են թմրանյութի գաղտնարանի հետ: 2010-ին Ֆլորիդայի նահանգից  3 բնակիչ գողացել էին մարդու ու շան աճյունասափորներ ու առանց հապաղելու փորձել դրանց  պարունակությունը:

Ջասթին Բիբերը իր մայրիկի աչքը դաջել է իր ձեռքին

HT_justin_biebers_new_eyeball_tattooՍովորաբար երիտասարդ տղաները խուսափում են իրենց մայրիկներից, սակայն 19-ամյա Ջասթին Բիբերը ցանկանում է, որ նա ամենուր հետևի իրեն:

Ամիսներ շարունակ դրսում ելույթներ ունենալուց հետո՝ նա որպես հարգանքի նշան  իր մայրիկի աչքը դաջել է իր ձախ ձեռքին:

Դաջվածքը անելուց հետո Բիբերը չորեքշաբթի դրա նկարը տեղադրել է Instagram-ում՝ հետևյալ մեկանբանությամբ՝ «Մայրիկը միշտ հետևում է»:

Վերջերս Բիբերը ներողություն էր խնդրել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից համացանցում տարածված տեսահոլովակում նրա հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:

Բիբերի անձնական կյանքը ևս այնքան էլ պարզորոշ չէ:

Այս ամսվա սկզբին նա իր նախկին ընկերուհի Սելենա Գոմեսի հետ լուսանկար էր տեղադրել համացանցում, որից հետո նրանց հնարավոր միավորման մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվել:

 

ԱՄՆ-ի աֆրոամերիկացիները դժգոհ են իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքից

afroԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ պատանի Թրեյվոն Մարտինի սպանությունից հետո քննարկումներ են սկսվել ԱՄՆ-ում ռասիզմի տարածման, ինչպես նաև երկրի 44,5 միլիոնանոց աֆրոամերիկացի բնակչության դրության մասին: ԱՄՆ-ի ռազմավարական բյուրոյի 2012 թվականի տվյալներով աֆրիկացիները կազմում են 313,9 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ի 14,2 տոկոսը, որոնց 25 տոկոսը բողոքում է առօրյա կյանքում իր նկատմամբ ոստիկանության և հասարակության անարդար վերաբերմունքից:

Աֆրոամերիկյան բնակչությունը ամենախիտը տեղակայված է Նյու Յորքում, որտեղ նրանց թիվը կազմում է 3,7 միլիոն: Աֆրոամերիկացիները, որոնց մեծամասնությունը բնակվում է Բրուկլինում և Հարլեմում չեն հրաժարվում իրենց հատուկ պահվածքից և հագնվելու ոճի սովորություններից: Նյու Յորքից հետո աֆրոամերիկացի բնակչության խտությամբ Տեխաս և Ֆլորիդա նահանգներն են, որտեղ 3,4 միլիոն սևամորթ է ապրում: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում 330 հազար աֆրոամերիկացի է բնակվում, ինչը կազմում է քաղաքի բնակչության կեսից ավելին՝ 52 տոկոսը:

Երկու տղամարդիկ ձևանալով որպես Ռիհաննայի և Լեդի Գագայի միջնորդներ խաբեությամբ 2 միլիոն դոլար են ստացել համերգների կազմակերպիչներից

Lady Gaga

Երկու խաբեբաներ խաբեությամբ համերգների կազմակերպիչներից միլիոնավոր դոլարներ են կորզել՝ խոստանալով կազմակերպել հայտնի երգիչների համերգները:

Վինսենտ Քերոլը և Մեսեո ՄքԷդին աշխարհի տարբեր երկրների համերգների կազմակերպիչներից ավելի քան 2 միլիոն դոլար են ստացել՝ խոստանալով կազմակերպել համերգներ, որոնք այդպես էլ տեղի չեն ունեցել:

Նյու Յորքում տեղի ունեցող դատավարության ընթացքում մեղադրող կողմը հայտնել է, որ հանցավոր խումբը այդ գումարները ծախսել է շքեղ կյանք վարելու համար:

Rihanna47-ամյա Քերոլը և 38-ամյա Մքէդին մեղադրվել են որպես Ռիհաննայի, Լեդի Գագայի, Կեշայի մոտ մարդկանց հետ կապեր ունեցողներ ձևանալու համար:

Նրանք Բրազիլիայում համերգներ կազմակերպողներից վերցրել են 1 միլիոն դոլար Ռիո դե Ժանեյրոյում Ռիհանիայի համերգը կազմակերպելու համար:

 

Դեթրոյտի սնանկացումն անօրինական է ճանաչվել

072Դեթրոյտի իշխանությունների` քաղաքը սնանկ ճանաչելու խնդրանքն անօրինական է: Նման որոշում է կայացրել Միչիգանի դատարանը:

Որբաթ օրը ԱՄՆ-ի  նախկին ավտոմոբիլային մայրաքաղաքի ղեկավարությունը հայտարարել էր սնանկության մասին: Քաղաքի պարտքը  ներկա դրությամբ կազմում է 20 մլրդ դոլար, փողոցում ծաղկում է հանցավորությունը: Քաղաքապետարանն իր վիճակի չէ վճարել ոստիկաններին, բժիշկներին ու հրշեջներին: Դեթրոյտի տնտեսության մեջ ֆինանսական անկումը սկսվել է դեռևս  անցած դարի 50-ականներից` Packard ավտոընկերության  սնանկացումից հետո:  Առաջներում այնտեղ  ապրում էր 2 մլն մարդ, այսօր այդ թիվը 700 հազար է:

Ամերիկայում 8 թոշակառուի պահել են ստրկության մեջ

347Ոստիկանները Հյուսթոնում իսկական սարսափ տուն են հայտնաբերել, որի տերն անազատության մեջ է պահել թոշակային տարիքի միանգամից ութ մարդու: 4 տղամարդիկ պահվում էին հարմարություններից զուրկ  ավտոտնակում. Ոչ մահճակալ, ոչ սեղան. միայն մեկ ջարդած բազկաթոռ: Նրանք սնվել են թերմացքներով ու գտնվել են ծայրահեղ հյուծված վիճակում: Ազատվածներից մեկը հայտնել է, որ նման պայմաններում 10 տարի է անցկացրել:  4 կին էլ տանն են պահվել:

Ոստիկանները պարզել են, որ բոլորին գայթակղել են անվճար ծխախոտով ու խմիչքով: Նրանցից խլել են սոցիալական քարտերը, որոնցով խարդախները պետությունից վճարումներ են ստացել:

Բոլոր գերյալները հիվանդանոցում են: Գործով ձերբակալվել է մեկ մարդ: Նրա նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Բարաք Օբաման Իսրայելին կոչ է արել հաշտության գնալ Պաղեստինի հետ

obamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրան կոչ է արել ինչքան հնարավոր է շուտ պաղեստինցիների հետ վերսկսել խաղաղ բանակցությունները: Ինչպես ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ՝ հեռախոսազրույցը նախապես պլանավորված է եղել: «ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետին կոչ է արել պաղեստինցիների հետ բանակցությունների վերսկսման համար շարունակել աշխատել պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որն  այժմ գտնվում է Մերձավոր Արևելքում»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  Ջոն Քերին մտադրված է բանակցել իսրայելական և պաղեստինյան կողմերի հետ: Բացի այդ,  Օբաման և Նեթանյահուն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես  դրությունը Եգիպտոսում և Սիրիայում, ինչպես նաև իրանական խնդիրը: Կողմերը հայտարարել են, որ պարբերաբար շարունակելու են խորհրդակցել անվտանգության հարցերում: