Ֆիլադելֆիայում բազմահարկ շենք է փլուզվել

d40efa8c3f0dae7de02ef359498fbd6dՓենսիլվանիայի հյուսիս արևմուտքում գտնվող խոշորագույն քաղաքում փլուզվել է բազմահարկ արտադրական շենք: Լուրջ վնասվածքներով 12 մարդ է տեղափոխվել հիվանդանոց: Ենթադրվում է, որ 2-ն էլ գտնվում են ավերակների տակ: Տեղում ավելի քան 100 փրկարար է աշխատում:

Դեպքը կատարվել է հարևան շենքի քանդման աշխատանքների ժամանակ.ենթադրվում է, որ ավերված շենքից բեկորներ են ընկել հարևան շենքի վրա ու երրորդ շինության  մասնակի փլուզման պատճառ դարձել:

 

Մայքլ Ջեքսոնի դուստրը փորձել է ինքնասպան լինել

400-p15-ամյա Պերիս Ջեքսոնին հիվանդանոց են տեղափոխել: Որոշ տվյալներով, աղջիկը փորձել է ինքնասպան լինել: Կալաբասասի շրջանում գտնվող Ջեքսոնների տնից փրկարարական ծառայություն երեքշաբթի, գիշերը 1:30-ին զանգ հնչեց,:

Աղջկա հարազատների խոսքով, Պերիսը կտրլ էր երակները: Նախօրեին աղջիկը սոցցանցի իր էջում մի շարք հանելուկային գրություններ է արել.”Հետաքրքիր է, ինչու են արցունքներն աղի”: Մեջբերել է The Beatles – Yesterday.-ից.”Դեռ երեկ իմ բոլոր խնդիրներն այնքան հեռու էին, իսկ այսօր դրանք կրկին հաստատվել են իմ կյանքում”,գրել է նա:

Ջեքսոնի մայրը հաստատել է, որ Պերիսը խոր դեպրեսիայի մեջ է արդեն 4 տարի.այն ժամանակվանից, երբ մահացավ հայրը` Մայքլը:

Սակայն Ջեքսոնների ընտանիքի մտերիմներն ասում են, որ աղջիկը կարող էր այդպես վարվել այն պատճառով, որ իրեն դրանից առաջ արգելել էին գնալ Մերլին Մենսոնի համերգին:

Այլ մեկնաբանություններ Ջեքսոնների կողմից դեռևս չկան:

Բժիշկներն ասում են, որ Պերիս Ջեքսոնի կյանքին վտանգ հիմա չի սպառնում:

ԿՀՎ-ի նախկին տնօրենին մեղադրել են կինոսցենարիստին գաղտնի տեղեկություն հաղորդելու մեջ

pic_a3eeb9c10812e947cd77e1ab70545fe1ԿՎՀ-ի նախկին տնօրեն Լեոն Պանետան  գաղտնի տեղեկություն է բարձրաձայնել Ուսամա բեն Լադենի մեկուսացման վերաբերյալ` “Թիվ 1 նպատակ” ֆիլմի սցենարիստի ներկայությամբ: Ինչպես գրում է Associated Press -ն` մեջբերելով ԱՄՆ ՊՆ քննիչների կազմած զեկույցը,  Պանետան  օպերացիայի հրամանատարի անունն է բացահայտել:

Նա հնչեցրել է հրամանատարի անունը ԿՀՎ-ի կողմից, 2011-ի օգոստոսի 24-ին օպերացիայի մասնակիցների պարգևատրման հանդիսության ժամանակ: Մնում է չպարզված, թե գիտեր արդյոք Պանետան,որ դահլիճում սցենարիստ կա:

Զեկույցի համաձայն, հետախուզության ևս մեկ բարձրաստիճան աշխատակից` Մայքլ Վիկերսը 2011-ին ռեժիսոր Քեթրին Բիգելոուին հայտնել է այն մարդու անունը, որը մշակել է Բեն Լադենի ոչնչացման օպերացիան:

Զեկույցը, որը ներկա դրությամբ հրապարակված չէ, պատրաստվել է կոնգրեսական Պիտեր Քինգի պահանջով, հետաքննության արդյունքերի հիման վրա: Կոնգրեսականը, որը լրագրողներին պատմել է զեկույցի բովանդակության մասին, կասկած ունի, որ հատուկ ծառայություններն են Բեն Լադենի ոչնչացման մասին տեղեկությունը հանձնել են ֆիլմը ստեղծողներին:

Ռեժիսոր Քեթրին Բիգելոուի “Թիվ 1 նպատակ” ֆիլմն  էկրան բարձրացավ 2012-ին: Այն պատմում է ամերիկյան հատուկ ծառայությունների` “թիվ մեկ ահաբեկչի” ոչնչացման օպերացիայի  մասին: Ֆիլմն անհանգստություն առաջացրեց ԱՄՆ Կոնգրեսում: Կոնգրեսականների մոտ հարց առաջացավ, որտեղից ֆիլմի հեղինակները գիտեին մանրամասները: Բացի այդ, ժապավենում փորձ է արվում արդարացնելու կտտանքները,ըստ սյուժեի ԿՀՎ-ն անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար կտտանքներ է կիրառում:

Նյու Յորքում 100 հրեա դպրոցականներ հեռացվել են ինքանթիռից իրենց հեռախոսները չանջատելու համար

s1Հրեա ավագ դպրոցականների  մեծ խմբին հեռացրել են ինքնաթիռից, երբ նրանցից ոմանք հրաժարվել են անջատել իրենց հեռախոսները:

Երկուշաբթի օրը 100 աշակերտից  բաղկացած խումբը և իրենց ուղեկցորդները հեռացվել են Նյու Յորքից Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք թռչող ինքնաթիռից:

SouthWest ավիաուղիներից MailOnline-ին տեղեկացրել են, որ ինքնաթիռի մեջ կային 137 ուղևոր, որից 108 հեռացվել են:

Ուսուցիչները պնդել են, որ օդանավակայանի անձնակազմը չափից շատ մեծ արձագանք է տվել դեպքին: Դպրոցականներին  ուղեկցողները ևս հեռացվել են:

Աշակերտներից  մեկի կարծիքով նման դեպք չէր լինի, եթե իրենց փոխարեն աթեիստ դպրոցականների  խումբ լիներ:

Ըստ օդանավակայանի տեղեկությունների` ուսանողները օդանավի մեջ հանգիստ չէին նստում և օգտագործում էին իրենց հեռախոսները, ուստի իրենք ստիպված են եղել թռիչքը հետաձգել:

Դպրոցի տնօրենի տվյալներով` աշակերտներն  իրենց այդքան էլ վատ չեն պահել` ավելացնելով, որ իրենք այդ  խմբերի հետ բազմաթիվ անգամ ճամփորդել են և նման ոչ մի դեպք չի գրանցվել:

 

ԱՄՆ-ն Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել նույնիսկ խաղաղ նպատակ հետապնդող ցույցերին մասնակցելուց

1 (4)ԱՄՆ Պետդեպարտամենտը խնդրել է Թուրքիայում գտնվող ամերիկացիներին չմասնակցել ցույցերին և ուշադիր հետևել երկրում տիրող իրավիճակին, հաղորդում է “ՌԻԱ Նովոստի”-ն:

“ԱՄՆ քաղաքացիները, որոնք ճանապարհորդում կամ ապրում են Թուրքիայում, պետք է ուշադիր լինեն բռնության հնարավորությունների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ցույցերից և մարդկանց կուտակումներից։ Նույնիսկ խաղաղ նպատակ հետապնդող ցույցերը կարող են վերաճել բռնության”,- հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Թուրքիայում ամերիկացիների վրա հարձակումներ չեն եղել, սակայն ԱՄՆ քաղաքացիները հայտնվել են թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվածների թվում։

Ամերիկացիներին խորհուրդ է տրվել գրանցվել Պետդեպարտամենտի հատուկ ծրագրում, որը թույլ է տալիս ճանապարհորդողներին հրատապ հաղորդագրություններ ստանալ ամերիկյան իշխանություններից։ Ամերիկացիներին խնդրվում է նաև կապվել Անկարայում ԱՄՆ դեսպանատան, Ստամբուլում, Ադանայում և Իզմիրում հյուպատոսությունների հետ։

Դերասան Մայքլ Դուգլասը պարզաբանել է իր խոսքը օրալ սեքսի ու կոկորդի քաղցկեղի կապի մասին

pic_b4d9ebb43e3f24076af9aacd5c81f1a1Դերասան Մայքլ Դուգլասը հրաժարվել է այն խոստովանությունից, որ իր մոտ ախտորոշված կոկորդի քաղցկեղի պատճառը օրալ սեքսն է: Դերասանի ներկայացուցչի խոսքով, Դուգլասը պատմել է, որ օրալ սեքսն ու կոկորդի քաղցկեղը կարող են կապված լինել, սակայն դա չի նշանակում, որ դերասանն իր հիվանդության դեպքի մասին է ասել:

Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ձայնագրության մեջ “Ինչն է ձեր կարծիքով, ծանրաբեռնել ձեր օրգանիզմը.թմրանյութերը, ծխելը, ալկոհոլը” հարցին Դուգլասը պատասխանել է`”Ոչ, չեմ կամենում մանրամասների մեջ խորանալ, բայց  քաղցկեղի այս տեսակն առաջացել է մարդու պապիլոմավարակի պատճառով, որը փոխանցվել է կունիլինգուսի միջոցով”:

Իր հարցազրույցում Դուգլասը  ասել է նաև, որ օրալ սեքսը կարող է ինչպես պատճառ լինել կոկորդի քաղցկեղի, այնպես էլ լավագույն դեղամիջոցը: Նրա խոսքերը քննադատել է լոնդոնյան մի բժիշկ: Նա ենթադրել է, որ դերասանը կարծում է, թե վարակի հետ շփումը իմունիտետ է մշակում, “սակայն իրականում դա այդպես չէ”: Ընդ որում, բժիշկը հավելել է, որ պապիլոմավարակը իսկապես  փոխանցվում է օրալ սեքսի ժամանակ, սակայն առողջանալու շանսերը մեծ են:

Մայքլ Դուգլասը 2011-ին հայտարարեց հիվանդությունը հաղթահարելու մասին: Բուժման ընթացքում նա նիհարեց 20 կգ:

ՆԱՏՕ -ն կքննարկի կիբեռ-պաշտպանության հարցեր

1ՆԱՏՕ -ն կքննարկի  կիբեռ-պաշտպանության հարցերԵրեքշաբթի ՆԱՏՕ -ի  28 անդամ պետությունների պաշտպանության նախարարները կհանդիպեն քննարկելու իրենց մտահոգող խնդիրների մասին: Օրակարգի գլխավոր թեման է  կիբեռ-հարձակումների դեմ պայքարը:

ԱՄՆ պաշտպանության նորանշանակ նախարար Չակ Հագելը, որը առաջին անգամ է ներկա գտնվելու ՆԱՏՕ-ի հանդիպումներին,  կարևորել է կիբեռ-տարածությանը վերաբերվող հարցերը:
Անցյալ շաբաթ նա Չինաստանին մեղադրել է կիբեռ-լրտեսության մեջ:
«Միացյալ Նահանգները իր մտահոգությունն է հայտնել կիբեռ-ներխուժման աճող սպառնալիքի վերաբերյալ, որոնցի մի մասը  կապված են չինական կառավարության հետ», – ասել է Հագելը Սինգապուրում կայացած կոնֆերանսի ժամանակ՝ մեղադրելով երկրի կառավարությանը և բանակին:
Տարեսկզբին ՆԱՏՕ-ի ղեկավար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտել էր, որ կազմակերպությունը կարևորում է կիբեռ-անվտանգությանը վերաբերվող հարցերը:

Քիմ Քարդաշյանը հայտնել է իր երեխայի սեռը

gty_kim_kardashian_nt_130531_wblogՔիմ Քարդաշյանը կիրակի օրը իմացել է իր երեխայի սեռը, որից մի քանի ժամ անց նա իր ռեալիթի շոուի ժամանակ հայտնել է, որ ինքը և Քանյե Ուեսթը աղջիկ են ունենալու:

Քարդաշյանն  իր հիացմունքն  է արտահայտել աղջիկ ունենալու կապակցությամբ` ավելացնելով, որ բոլորն էլ ցանկանում են աղջիկ ունենալ, իսկ ինքն ու Քանյեն միշտ երազել են փոքրիկ աղջիկ ունենալու մասին:

32-ամյա Քարդաշյանը իր երեխայի սեռը իմանալու համար բժշկի էր գնացել իր մայրիկի և քրոջ հետ, սակայն Քանյեն բացակայում էր:

Քիմի քույրը տեղեկացրել էր, որ նախկինում երեխան միշտ այնպիսի ամհարմար դիրքով է եղել, որ հանարավոր չի եղել նրա սեռը իմանալ, իսկ այդ այցելության ընթացքում, ըստ նրա` Քանյեն գտնվում էր Լոնդոնում կամ Փարիզում:

Նախքան շոուի ժամանակ հայտարարելը` զույգը ամեն բան անում էր երեխայի սեռը գաղտնի պահելու համար:

Այժմ Քիմն  իրեն նախապատրաստում է մի քանի շաբաթ անց ծննդաբերելու համար` տեղեկացնելով, որ ինքը չի նյարդայնանում կամ անհանգստանում այդ փաստի կապակցությամբ, քանի որ դա անխուսափելի է:

Իրինա Շեյկը` Հերակլեսի կնոջ դերում

256821fa9f5eՀանրահայտ մոդել Իրինա Շեյկը պատրաստվում է նկարահանվելլ Հոլիվուդյան «Հերկուլես» ֆիլմում: Շեյկը կմարմնավորի Մեգարային՝ Հերակլեսի կնոջը:
Մոդելը սոցիալական ցանցերում տարածել է լուսանկարներ ֆիլմի ռեժիսոր Բրետ Ռետների և գլխավոր հերոսին մարմնավորող Դուեյն Ջոնսոնի հետ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2014 թվականի հունիսի 25-ին:

ԱՄՆ-ի անվտանգության ղեկավարը մեղադրում է Պեկինին կիբեռ-լրտեսության մեջ

3ԱՄՆ-ի անվտանգության ղեկավարը մեղադրում է Պեկինին կիբեռ-լրտեսության ÕԱՄՆ-ի անվտանգության քարտուղար Չակ Հագելը մեղադրում է Պեկինին կիբեռ-լրտեսության մեջ, որի մասին նա հայտնել է Սինգապուրի անվտանգության ֆորումում:

Հագելը մասնավորապես մեղադրել է չինական կառավարությանը և ռազմական ուժերին ամերիկայն ինֆորմացիոն համակարգի մեջ ներթափանցելու համար:
«Միացյալ Նահանգները իր մտահոգությունն է հայտնել կիբեռ-ներխուժման աճող սպառնալիքի վերաբերյալ, որոնցից ոմանք կապված են չինական կառավարության հետ», – ասել է Հագելը Սինգապուրում կայացած կոնֆերանսի ժամանակ:
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ աշխարհի ամենախոշոր տնտեսություններ` ԱՄՆ-ը և Չինաստանը ունեն շատ ընդհանուր շահեր և կիբեռ-աշխատանքային խմբի ստեղծումը ողջունելի է:

Ջորջ Բուշը հայտնել է, որ չի ցավում պատերազմում վիրավորված վետեանների համար, քանի որ նրանք կամավոր են գնացել ծառայության

bu3ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը անկեղծացել է ղեկավար լինելու վտանգների մասին՝ նշելով, որ երկար ժամանակ իշխանության գլուխ մնալը քայքայիչ ազդեցություն կարող է ունենալ:

Երկու անգամ նախագահ ընտրված Բուշը կարծում էր, թե բարձր պաշտոն զբաղեցնելը և հայտնի լինելը կարող է «կուրացնել», սակայն լինելով նախագահ նա հասկացավ, որ ճանաչված լինելը սովորական բան է դառնում:

Դեռևս պարզ չէ արդյո՞ք նրա կատարած այս մեկանբանությունները կօգնեն նրան բարձրացնել իր իմիջը, թե ոչ: Անցած տարի անց կացված  հարցումներին մասնակցած մարդկանց 54 տոկոսը Բուշին համարել էր ԱՄՆ-ի ամենավատահամբավ, կենդանի նախագահը:

Բուշը 2001թ-ին կաբինետ մտնելուց հետո երկու պատերազմ է սկսել՝ Իրաքի և Աֆղանստանի դեմ, որոնց ընթացքում զոհվել է 6,471 ամերիկացի զինվոր: Իրաքում վիրավորվել է 32,000, իսկ Աֆղանստանում՝ 18,000 ԱՄՆ զինվոր:

Բուշը The Huffington Post-ի  հետ հարցազրույց էր ունեցել Տեխասի Կրոուֆորդ փոքրիկ քաղաքում գտնվող իր ռանչոյում կազմակերպված երեք օրյա լեռնային հեծանվարշավի ժամանակ:

Արշավին մասնակցում էին 75 հեծանվորդներ՝ ներառյալ Իրաքում և Աֆղանստանում իրենց ծառայության ընթացքում ֆիզիկիապես կամ հոգեբանորեն վիրավորված 13 վետերաններ:

Երբ Բուշին հարցրեցին արդո՞յք նա իրեն պատասխանատու չի զգում այդ վիրավորվածների առջև, նա պատասխանեց, որ նրանք չեն հակառակվել իր կայացրած որոշումներին և մյուս կողմից այդ մարդիկ կամավորներ էին, նրանք ոչ ոքի չեն մեղադրում, իսկ իր կայացրած որոշումները ճիշտ են եղել՝ ավելացնելով, որ ինքը չի ցավում նրանց համար, որովհետև նրանք ևս չեն ցավում իրենց համար:

 

 

ԱՄՆ-ի անվտանգության քարտուղար Չակ Հագելը մեղադրում է Պեկինին կիբեռ-լրտեսության մեջ, որի մասին նա հայտնել է Սինգապուրի անվտանգության ֆորումում:
Հագելը մասնավորապես մեղադրել է չինական կառավարությանը և ռազմական ուժերին ամերիկյան ինֆորմացիոն համակարգի մեջ ներթափանցելու համար:
«Միացյալ Նահանգները իր մտահոգությունն է հայտնել կիբեռ-ներխուժման աճող սպառնալիքի վերաբերյալ, որոնցից ոմանք կապված են չինական կառավարության հետ», – ասել է Հագելը Սինգապուրում կայացած կոնֆերանսի ժամանակ:
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ աշխարհի ամենախոշոր տնտեսություններ` ԱՄՆ-ը և Չինաստանը ունեն շատ ընդհանուր շահեր և կիբեռ-աշխատանքային խմբի ստեղծումը ողջունելի է:

 

 

3ԱՄՆ-ի անվտանգության ղեկավարը մեղադրում է Պեկինին կիբեռ-լրտեսության Õ

Էլմար Մամեդյարովը մեկնել է ԱՄՆ

մամեդյարովԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր`հունիսի 1-ին, մեկնել է ԱՄՆ, որտեղ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու և մասնակցելու է ԱՄՆ հրեական կոմիտեի համաշխարհային ֆորումին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մամեդյարովի այցը կշարունակվի մինչև հունիսի 8-ը։

Կայքը հատկանշական է համարում, որ Ադրբեջանի իշխանությունները այցի նախօրեին համաձայնություն են տվել Ամերիկայի ազգային ժողովրդավարության ինստիտուտի գործունեության շարունակության համար, որին ավելի վաղ երկրի օրենքները խախտելու մեջ էին մեղադրում։

ԿՀՎ-ն ամեն ինչ գիտի Google-ի օգտատերերի մասին

m_687083Google ընկերությանը դատարանը պարտավորեցրել է  ԿՀՎ-ին հայտնել օգտատերերի տվյալները` առանց նախնական օրդեր ստանալու: Որոշումը կայացրել է ԱՄՆ դաշնային դատարանը:

Ավելի վաղ Google-ը փորձում էր վիճարկել տեղեկությունները բացահայտելու պահանջը: Խոսքը ԿՀՎ-ի 19 հարցումների վերաբերյալ է, որոնք, ըստ Google-ի հակասում են ԱՄՆ Սահմանադրությանը:   Սակայն ԿՀՎ-ն կարողացավ ապացուցել, որ 19 հարցումից 17-ը համապատասխանում են բոլոր կանոններին ու հակաօրինականություն դրանցում չկա:

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը:

Հայտնի է նաև, որ ԿՀՎ-ն մտադիր է Google-ին դատի տալ, հետաքննության հետ համագործակցությունից հրաժարման համար:

Օկլահոմայում հերթական պտտահողմից զոհեր կան

Ավելի քան 12 հազար տուն է հոսանքազրկվել Օկլահոմայում, հերթական պտտահողմի հետևանքով: Առնվազն 5 մարդ է զոհվել, հայտնել է նահանգի ոստիկանությունը: Բոլորը` այդ թվում մի կին երեխայի հետ, գտնվել են ավտոմեքենայի մեջ:

Հինգշաբթի պտտահողմն  ու մրրիկը Արքանզաս, Օկլահոմա, Միսսուրի և Այովա նահանգներով են անցել:

Ամերիկացի օդերևութաբանները Օկլահոմա նահանգը որակել են “պտտահողմերի անցուղի, շրջան  որտեղ նման երևույթները հաճախ են լինում:

 

ԼՈՒԻԶԻԱՆԱՅԻ ՍԵՆԱՏԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

LA_State_SenateԿոչ ԱՄՆ-ին.  «Աջակցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»:

Լուիզիանայի նահանգ, Բեթոն Ռուժ- Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տվյալներով՝ Լուիզիանայի սենատը երեկ որոշում է ընդունել, որով ողջունում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և կոնգրեսին աջակցել զարգացող դեմոկրատական պետության ինքնորոշմանը և դեմոկրատական անկախության հաստատմանը:

Սենատոր Էդվին Մյուրեյի ներկայացրած և գլխավորած որոշման համաձայն՝ Լուիզիանայի օրենսդրական մարմինը քաջալերում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ազատ և անկախ ազգություն ստեղծելու ջանքերին՝ այդպիսով կոչ անելվ նախագահին և կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախությանը և ստրատեգիական կարևորություն ունեցող շրջանների անվտանգության վերաբերյալ լուծումների հասնելու հարցում միջազգային մակարդակով ներկայացվածությանը:

Ամերիկայում հայկական խորհրդի Լուիզիանայի նահանգային ներկայացուցիչ Վազգեն Կալթակջյանը այս հարցը առաջ մղելու համար սերտորեն աշխատել է օրենսդրական մարմնի և Ամերիակայում Լուիզիանայի հայկական համայնքի հետ:

Լուիզիանան անցած երկու տարվա ընթացքում թվով չորրորդ ԱՄՆ նահանգն է Ռոդ-Այլենդից, Մասաչուսեթսից և Մենից հետո, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ՍԵՆԱՏՈՐ ՄՅՈՒՐԵՅԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՈՒՄ 151

Որոշում

Աջակցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ազատ և անկախ ազգություն ձևավորելու ջանքերին:

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը հայտնի նաև որպես Արցախ պատմականորեն հայկական տարածք է, բնակեցված մեծամսամբ հայերով և 1921թ-ին անօրինական կերպով առանձնացվել է Հայաստանից և դրվել նորաստեղծ սովետական Ադրբեջանի ղեկավարման տակ, և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 1988թ-ի փետրվարի 20-ը ազդարարեց Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժումը և ոգեշնչեց ամբողջ Սովետական միության ազգերին ապստամբել տիրանիայի դեմ՝ պաշտպանելով իրենց իրավունքները և ազատությունները ՝ այդպիսով օժանդակելով միլիոնավոր մարդկանց գտնել իրենց ժողովրդավարությունը և նպաստել համաշխարհային խաղաղության հաստատմանը, և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ Միացյալ նահանգների կոնգրեսը իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրենց օրինական ազատությանը հասնելու հարցում և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 1991թ-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը այդ ժամանակ գործող օրենսդրության հիման վրա հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության ստեղծումը, և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ 1991թ-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին, իսկ 1992թ-ի հունվարի 6-ին ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված օրենսդրական մարմինը պաշտոնապես հայտարարեց հանրապետության անկախությունը, և

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը անկախ հռչակվելուց ի վեր ժողովրդավարության հաստատման հարցում մեծ առաջընթաց է գրանցել, որը հատկապես արտահայտվել է 2012թ-ի հուլիսի 9-ի նախագահական ընտրություններում, որը արտասահմանյան դիտորդների կողմից գնահատվեցի որպես ազատ և թափանցիկ:

ԸՍՏ ԱՅԴՄ՝ որոշվում է, որ սենատի Լուիզիանայի օրենսդրական մարմինը քաջալերում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ազատ և անկախ ազգություն ձևավորելու շարունակական ջանքերին՝ այդպիսով երաշխավորելով իր քաղաքացիների ազատ և անկախ հասարակություն ժառանգելու իրավունքը

ԸԱՏ ԱՅԴՄ՝ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՈՒԾՎԻ. նախագահին և Ամերիկայի միացյալ նահանգների կոնգրեսին կոչ է արվում աջակցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը և ստրատեգիական կարևորություն ունեցող տարածաշրջանի անվտանգության խնդրի լուծման միջազգային կառուցողական քննարկումներում նրա ներկայացվածությանը:

ԱՊԱԳԱՅՈՒՄ ԼՈՒԾՎԻ. այս որոշման պատճեները կփոխանցվեն ԱՄՆ նախագահին և Միացյալ նահանգների սենատի քարտուղարին, Միացյալ նահանգների ներկայացուցիչների պալատի գրասենյակի ներկայացուցիչներին և Միացյալ նահանգների կոնգրեսի Լուիզիանայի պատվիրակության անդամներից յուրաքանչյուրին:

 

Հայրը լացի պատճառով նորածնին սառցախցիկ է մտցրել

130527_Tyler_Deutsch_lgԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 25-ամյա Թայլեր Դոյտչին, որը փորձել էր իր 6 շաբաթական երեխային հանգստացնել սառցախցիկ մտցնելով:

Փոքրիկ աղջիկը սառցախցիկում է անցկացրել մեկ ժամ: Հայրը նրան դուրս  բերեց այն ժամանակ, երբ տուն վերադարձավ երեխայի 22 տարեկան մայրը:

Կինը,  նկատելով դա, իսկույն ոստիկանություն  կանչեց: 25-ամյա տղամարդուն ձերբակալեցին, իսկ փոքրիկին տեղափոխեցին հոսպիտալ:

Երեխայի մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 280: Մասնագետները կարողացան կայունացնել նրա վիճակը, սակայն դեռևս պարզ չէ, թե սառեցումից ինչ հետևանքներ կլինեն:

Չնայած հոր մեղանչանքին, իշխանությունները նրա նկատմամբ երեխային ֆիզիկական վնաս ու ընտանեկան բռնություն գործադրելու  մեղադրանք առաջ քաշեցին: Հիմա նա հսկողության տակ է, նրա ազատման համար 12 մլն դոլար գրավ է պահանջվում:

Վիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ երեխայի մարմնի վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել ու մի քանի կոտրված ոսկրեր:

Հարևաններն ասում են, որ տղամարդու պահվածքն իրենց երբեմն կասկածելի էր թվում: Դեպքը դեռևս հետաքննվում է:

 

Ուսուցչուհին վաճառում է իր մերկ լուսանկարը` տորնադոյից տուժածներին օգնելու նպատակով

1Անգլերենի ուսուցչուհի Օլիվիա Սփրաուերը իր մերկ լուսանկարներից ստացված գումարը նվիրաբերում է Օկլահոմայում պտտահողմից տուժածներին:

26-ամյա ամերիկուհին  իր էրոտիկ լուսանկարների բարեգործական վաճառք է կազմակերպել հանուն ավերիչ տորնադոյից տուժածների:

Գայթակղիչ աղջիկն իր երկրում ճանաչված է դարձել անցած ապրիլին: Այն ժամանակ հանրակրթական դպրոցն Օլիվիային խնդրեց հրաժարվել  ուսուցչությունից` կիսամերկ լուսանկարվելու հակման պատճառով:

“Դպրոցի տնօրենն ինձ հարցրեց, թե այդ լուսանկարներն իսկական են: Ես հաստատեցի ու նա ինձ փաստի առջև կանգեցրեց ասելով,  որ ես պետք է հեռանամ դպրոցից:Դա ինձ համար իսկական ցնցում էր: Ես չէի կարծում, որ ղեկավարությունը նման միջոցներ կձեռնարկի”:o-VICTORIA-VALENTINE-THATS-HOT-MAGAZINE-570-2

Աղջիկը լուսանկարներում ներկայանում է Վիկտորյա Ջեյմս կեղծանունով: Հիմա նա մտադիր է իր ստեղծագործական ջանքերով ստացված գումարի մի մասը ծախսել տորնադոյի զոհերին օգնելու նպատակով:Նա վճռականորեն է տրամադրված ու մտադիր է գրավել շոու բիզնեսի աշխարհը, քանի դեռ իր անձի շուրջ հետաքրքրությունը չի նվազել:

Անջելինա Ջոլին չի մասնակցի իր մորաքրոջ հյուղարկավորությանը, քանի որ այդ նույնը օրը տեղի է ունենալու Բրեդ Փիթի նոր ֆիլմի պրեմիերան

j1Անջելինա Ջոլին չի մասնակցի իր մորաքրոջ հյուղարկավորությանը, քանի որ այդ օր համընկնում է Բրեդ Փիթի նոր ֆիլմի՝ «Համաշխարհային պատերազմ Z»-ի պրեմիերայի հետ:

 

Դերասանուհին, որը վերջերս երկակի մաստեկտոմիա էր անցել և իր 61-ամյա մորաքրոջը ևս կորցրել էր կրծքագեղձի քաղցքեղի հետևանքով, չի կարող մասնակցել Սան Դիեգոյում հունիսի 2-ին կայանալիք հյուղարկավորությանը, քանի որ նա այդ ժամանակ Լոնդոնում է լինելու:

Մորաքրոջ ամուսինը տեղեկացրել էր, որ չնայած դերասանուհին չի կարող մասնակցել հյուղարկավորությանը, սակայն նա կապ է հաստատել իրենց  հետ և դա բավականին սիրալիր էր իր կողմից:

j2Մորաքրոջ ամուսինը նաև հայտնել էր, որ ընտանիքը սկսելու է գումար հավաքել կրծքագղձի քաղցկեղի գենետիկական հետազոտության համար բարեգործական նպատակներով միջոցներ տրամադրելու նրանց, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ այդ հետազոտությունը:

Նա ավելացրել էր, որ Անջելինան կապ է հաստատել  իրենց  հետ, իսկ նրա եղբայրը այցելել է իրենց ցավը կիսելու նպատակով՝ նշելով, որ և´ Ջոլին, և´ նրա եղբայրը շատ կապված են եղել իրենց մորաքրոջ հետ:

 

Հերոսանալու համար, երիտասարդը կազմակերպեց աղջկա առջանգումը,իսկ հետո պատահական սպանեց

iԱՄՆ-ում 15-ամյա Նիկոլ Քեյբլը զոհվել է 20-ամյա Կայլ Դյուբի պատճառով, որը հերոսանալու համար նույնիսկ հատուկ պլան էր մշակել:

Նա աղջկան ժամադրեց, հետո նրան առևանգեց ու, պլանի համաձայն , պետք է  աղջկան  “ազատագրեր” հանցագործների ձեռքից:

Սակայն այս պատմություն ողբերգական ավարտ ունեցավ.իրավապահ մարմինները տղային մեղադրեցին աղջկա առևանգման, ապա` սպանության մեջ: Ոստիկանների տեղեկությունների համաձայն, աղջկա մարմինն առևանգումից մեկ շաբաթ անց հայտնաբերվել է անտառում: Ամենայն հավանականությամբ, Նիկոլը զոհվել է այն ժամանակ, երբ երիտասարդը նրան կապկպած տեղափոխում էր մեքենայի բեռնախցիկում:

Մահվան պատճառը չի հայտնվում: