Բրիտանիայում նախարարը ցածր աշխատավարձի պատճառով ազատվել է աշխատանքից

pic_7e0371848ebb37b9ccdefca6ff95b61fԱֆրիկայի գործերով բրիտանացի նախարար Մարկ Սիմմոնդսը  պաշտոնից  ազատվելու դիմում է  ներկայացրել` 120 հազար ֆունտ(200 հազար դոլար) տարեկան եկամուտով Լոնդոնում բնակվելու անհնարինության պատճառով:

Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Սիմոնդսի տարեկան եկամուտը կազմում է 89,435 ֆունտ (շուրջ 150 հազար դոլար): Պետությունը նրա փոխարեն տան վարձն է վճարել մայրաքաղաքում` 27875 ֆունտ տարեկան (47 հազար դոլար):

Պաշտոնյան պարզաբանել է, որ ստիպված է եղել ապրել Լոնդոնում վարձակալած հյուրանոցային համարում, իսկ ընտանիքի համար տուն վարձել Լինքոլնշիրում, Լոնդոնից 100 կմ հեռավորության վրա, քանի որ ամբողջ ընտանիքով հատկացված գումարով մայրաքաղաքում բնակվել անհնար էր:

Սիմոնդսի դիմումն ընդունել է վարչապետ Քեմերոնը:

Մինչ զբաղեցած պաշտոնից ազատվելը, Սիմոնդսը բրիտանական ֆորին-օֆիսի (Համագործակցության գործերով ԱԳՆ) ղեկավարներից մեկն էր: Դա արտաքին քաղաքականության  վարչություններից է  Մեծ Բրիտանիայում ու բրիտանական կառավարության գերատեսչություններից մեկը:

Հարկ եղած դեպքում մենք կպաշտպանենք Թուրքիային. ՆԱՏՕ

nato ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, անդրադառնալով «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վարած անընդունելի գործողություններին, նշել է. «Եթե մեր դաշնակիցներից որևէ մեկին և մասնավորապես Թուրքիային ԻՇԻՊ-ի կողմից վտանգ սպառնա, ապա մենք անհրաժեշտ քայլերի կդիմենք: Մենք մտահոգված ենք ԻՇԻՊ-ի գործողությունների պատճառով, որը ընդամենը մի ահաբեկչական խմբավորում է: Մեզ համար շատ կարևոր է կանգնեցնել նրանց առաջխաղացումը»,-նշել Ռասմուսենը:

Իսպանիայի ափերին 227 փախստական է ձերբակալվել

ispaniaԻսպանիայում ոոստիկանությունը կալանավորել է 227 անօրինական ներգաղթյալի, որոնք փորձել են 23 նավով մուտք գործել երկիր` անցնելով Ջիբրալթարի նեղույցը: Բոլոր ներգաղթյալները, որոնց թվում կան կանայք և երեխաներ, տեղափոխվել են միգրացիոն ծառայության վարչություն, որտեղ նրանք բժշկական քննություն են անցել: Վերջին օրերին Իսպանիայի հարավում ձերբակալված փախստականների թիվը հասել է 300–ի: Տեղական մարմինների հաղորդմամբ` Իսպանիա և Մարոկկոն բաժանող Ջիբրալթարի նեղույցով վաղուց այսքան փախստական չէր անցել:

Ռմբակոծություններից վնասված Դոնեցկի բանտից տասնյակ վտանգավոր հանցագործներ են փախել

DonetskՈւկրաինայում տասնյակ վտանգավոր բանտարկյալներ են փախել խիստ վերահսկողության բանտից, երբ այն վնասվել է Դոնեցկում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով:

Inmates at Donetsk's high-security prisonԻշխանությունների տեղեկություններով՝ կառավարական ուժերի և անջատողականների միջև տեղի ունեցած բախումներից վնասված բանտում մեկ բանտարկյալ է զոհվել, իսկ 106-ը փախել են:

Քաղաքային խորհրդի խոսնակ Մաքսիմ Ռովենսկին այսօր հայտնել է, որ հրթիռի հարվածից հետո բանտում խառնաշփոթ է սկսվել, որի ընթացքում երեք կալանավորներ վնասվածքներ են ստացել:

Բանտում պահվում են սպանությունների, գողության և բռնաբարության համար մեղադրված բանտարկյալներ:

Ուկրաինայի կառավարական ուժերը անցած շաբաթվա ընթացքում ուժեղացրել են Դոնեցկի վրա հարձակումները և շրջապատել այն:

Ռովենսկին նշել է, որ գիշերվա ընթացքում տեղի ունեցած ռմբակոծության ընթացքում 10 տուն, խանութներ և ավտոտնակներ են վնասվել: Նա ավելացրել է, որ այժմ առանց էլեկտրականության 20,000 մարդ է բնակվում այնտեղ:

 

 

Հռոմում կոչ են անում բոյկոտել հրեական խանութներն ու բարերը

an3001407726352 (1)Հռոմի որոշ շրջաններում հրեաներին պատկանող խանութները, հյուրանոցները, բարերը բոյկոտելու կոչով թռուցիկներ են փակցված, ընդ որում` թվարկված են այդ օբյեկտների անունները: Թռուցիկները ստորագրել է աջ արմատական “Vita Est Militia”.  խմբավորումը:

Թռուցիկների հեղինակները, որոնց տեքստը շատ նման է Իտալիայի ուլտրաձախերի կարգախոսներին, վստահեցնում են, որ իտալական հրեաներն իրենց եկամուտների մի մասը Իսրայել են ուղարկում: Ու, այդ գումարով, իբր նրանք զենք են գնում` «սպանելու բոլոր նրանց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունք ունեն»: isra.com

Երկնքից ադամանդ` հանուն փիարի

1145-390x290Մեծ Բրիտանիայում ոսկերչական ընկերությունը երկնքից 20 հազար դոլար արժողությամբ ադամանդ է նետել ցած ` հանուն իր ապրանքանիշի նկատմամբ ուշադրության, հաղորդում է  Вести.Ru-ն:

Ֆիրմայի ներկայացուցիչներն ադամանդով  փուչիկին GPS-տվիչ են ամրացրել ու մինչև 10 կմ ճշգրտությամբ պարզել քարի անկման վայրը: Նրանց տվյալներով, 30,5 կմ բարձրությունից գցած քարը «վայրէջք» է կատարել Լինքոլնշիր կոմսության Լի գյուղի մոտ:

«Եթե դուք գտնեք այդ ադամանդը, ապա կարող եք պահել ձեզ: Ոչ մի հարկ  չի գանձվի: Այն կլինի ձերը»,հայտարարել են ֆիրմայում: Նրանց խոսքով,  քարի որոնման աշխատանքներին  կօգնեն փուչիկի կտորները:

Նախագահը մնաց մենակ

ol3001407492740Ֆրանսուա Օլանդի սկանդալային սիրավեպը դերասանուհի Ժյուլի Գայենի հետ, արդեն անցյալ է: Վերջերս Ֆրանսիայի նախագահի նախկին  սիրուհուն տեսել են լողափին, ուրիշ   տղամարդու ընկերակցությամբ:

Կորսիկայում  իրավաբան Պիեռ Պույբասեի ընկերակցությամբ հանգստացող 42-ամյա դերասանուհու լուսանկարը հրապարակել է «Voici»-ի ամսագիրը:  Լրագրողներին հաջողվել է նաև իմանալ, որ ժյուլին Կորսիկայում 5 օր է անցկացրել: Շաբաթներ առաջ, ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկություն, որի համաձայն, Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է իբր  օրինականացնել հարաբերությունները դերասանուհու հետ,գրում է isra.com-ը:

Արքայազն Ուիլիամը իր աշխատավարձը ամբողջությամբ կփոխանցի բարեգործության համար

Արքայազն Ուիլյամ

Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պալատը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ արքայազն Ուիլիամը կդառնա Արևելյան Անգլիայի օդային շտապ օգնության ուղղաթիռի օդաչու: Ուիլիամը աշնան և ձմռան ընթացքում պարտադիր ուսուցման կուրս անցնելուց հետո 2015թ-ի գարնանը կաշխատի որպես օդաչուի օգնական:

Ուիլիամը կաշխատի Քեմբրիջի և Նորվիչի օդանավակայաններում և՛ ցերեկային, և՛ գիշերային հերթափոխով: Մեկ այլ ուսուցման կուրս անցնելուց հետո Քեմբրիջի դուսքը կարող է թռիչքներ իրականացնել նաև որպես ուղղաթիռի հրամանատար:

Ուիլիամը արքայական ընտանիքի առաջին անդամն է, որ պաշտոնապես աշխատանքի կընդունվի Bond Air Services-ում: Պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուիլիամի ապագա աշխատավարձը ամբողջությամբ կփոխանցվի բարեգործության համար:

Ուիլիամը օդային տրանսպորտի օդաչուի լիցենզիա ստանալու համար ուսուցման կուրսը կսկսի սեպտեմբերին, որը կտևի հինգ ամիս և ներառում է 14 քննություն, ինչպես նաև փորձնական թռիչք:

 

Ավստրիական տաճարում պոռնոֆիլմ են նկարահանել

o_817857Սկանդալ է  բորբոքվել ավստրիական Հյորշինգ քաղաքում, որը Վերին Ավստրիայի դաշնային հողերում է գտնվում: Հայտնի է դարձել, որ տեղի տաճարներից մեկում պոռնոֆիլմ է նկարահանվել: Պատասխանատու հոգևորականը ոչ մի թույլտվություն, բնականաբար չի տվել, հաղորդում է The Local-ը:

Թե ինչպես է նկարահանող խմբին հաջողվել տաճար մտնել, մինչ օրս անհայտ է: Ավստրիայի հոգևորականությունը չի ժխտել , որ տաճարի պատերի ներսում պոռնոֆիլմ է նկարահանվել: Չարաբաստիկ ֆիլմը հայտնվել է համացանցում ու դիտորդներն էլ կասկած չունեն, որ այն Հյորշինգի տաճարում է նկարահանվել:

Տվյալ միջադեպը հիմա քննում է Լինց քաղաքի թեմը, որին էլ պատկանում է «սրբապղծված» ծուխը: Չնայած հետաքննությունը դեռ չի ավարտվել, մեծահասակների ֆիլմի մասնակիցներին նույնականացրել են շատ արագ: Գլխավոր դերում հանդես է եկել հայտնի պոռնոդերասանուհի: Տեղի օրենքների համաձայն,  եկեղեցու օրինախախտներին հնարավոր է մեկ տարվա ազատազրկում սպառնա կամ էլ դրամական տուգանք:

Հիմա ավստրիական հոգևորականությունը մտահոգ է, քանի որ սրբավայրի հեղինակությունը վերականգնել է հարկավոր:

Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ է սկսվել

3735246-390x290Տեղատարափ անձրևները Սերբիայի արևմուտքում, Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ են առաջացրել: Բանյա-Լուկայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հեղեղվել են հարյուրավոր տներ, բնակիչների տարհանում է կատարվում, հոսանքի մատակարարման խաթարումներ են լինում: Սողանքներ են արձանագրվել, դադարեցվել է գնացքների տեղաշարժը Սարաևո-Զագրեբ երթուղով, որը միացնում է Բոսնիայի, Հերցեգովինայի ու Խորվաթիայի մայրաքաղաքները, որոնց արևելյան հատվածը նույնպես վատ եղանակից տուժել է:

Մի քանի տասնյակ կամուրջներ են փլուզվել ու մայրուղիներ քանդվել:   Օգոստոսի 6-ին փրկարարները ստիպված էին հեղեղված տներից ազատել բնակիչներին ու 2 ավտոբուսների ուղևորներին:

Բոսնիայում մեկ մարդ անհետ կորած է համարվում: Նա ավտոմեքենայում էր, որը ափերից դուրս եկած գետը քշել է:

Օդերևութաբանների կանխատեսումներով, անձրևները չեն դադարի մինչև շաբաթվա վերջ: 2014-ի մայիսին Սերբիայում ու Բոսնիայում տեղի ունեցած ջրհեղեղից,  որը վերջին 120 տարում ամենաուժեղն էր, զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ, տարհանվել էր Բոսնիայի 30հազար քաղաքացի:

Տարերային աղետի հետևանքով տնտեսական վնասը բալկանյան երկրներում գնահատվում է 3,6 մլրդ վրա:

Ավստրիայում սկսել են իսլամական զինյալների խորհրդանիշով ապրանքներ վաճառել

pic_8403e88c23a328d0cb934345b4675530«Իրաքի ու Լևանտի իսլամական հանրապետության» կողմնակիցները Վիեննայում սկսել են վաճառել զինյալների խորհրդանիշով ապրանք: Դրա համար նրանք օգտագործում են Facebook-ի ֆան-ակումբի էջը, գրում է Kurier-ը:

Խմբում 228 մարդ է, այդ թվում` տակավին երիտասարդներ. Երն նրանցից ոմանք ընդամենը 15 տարեկան են: ԻԼԻՀ-ի շատ երկրպագուներ ծնունդով Աֆղանստանից են, Չեչնիայից ու Մակեդոնիայից: Սոցցանցում տեղադրված լուսանկարներում  նրանք ԻԼԻՀ-ի դրոշներով են ու զինվորական համազգեստով: Բոլորը լուսանկարներն արվել են Ավստրիայի տեսարժան վայրերի ֆոնին:

Ինչպես հրատարակությունն է նշում, ամենաշատ սպառվող ապրանքը ԻԼԻՀ-ի խորհրդանիշով կեպիներն են:

Ավստրիայի իշխանությունները չեն կարողանում հետապնդել այն քաղաքացիներին, որոնք ահաբեկչական խորհրդանիշով կեպիներ են դնում: Սակայն, ծայրահեղական խմբավորմանն անդամակցությունը սպառնում է բանտով:

ԻԼԻՀ-ի զինյալներն իրենց գործունեությունն ակտիվացրել են 2014-ի հունիսին: Ու հունիսի 29-ին արմատական խմբավորումը, որն այդ օրվա դրությամբ հասցրել էր գրավել Իրաքի ու Սիրիայի տարածքի մի մասը, հռչակեց խալիֆայություն: Առաջնորդ հայտարարվեց Աբդալլահ Իբրահիմ աս Սամարաին, որը հայտնի է նաև որպես Աբու Բաքր ալ-Բաղդադի:

Եվրահանձնակատար մտահոգված է Ադրբեջանում Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությամբ

ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն է տարածել ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի ձերբակալության վերաբերյալ` արտահայտելով իր մտահոգությունը, տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:

Շտեֆան Ֆյուլե

Հայտարարությունում նշված է, որ Ջաֆարովը իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությունից անմիջապես հետո կալանավորվել է:

“Ջաֆարովի ձերբակալությունը տպավորություն ստեղծում, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակային սահմանափակում են երկրում քաղաքացիական հասարակությունը: Մենք շարունակում ենք մտահոգված մնալ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի առնչությամբ, և հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2014 թվականի օգոստոսի 3-ի մեր հայտարարությունը: Մենք համոզված ենք, որ քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր է խաղում հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում, հատկապես՝ հակամարտության ժամանակաշրջանում”,- նշված է հայտարարությունում:

Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել քաղաքացիական հասարակության նկատմամբ իր քաղաքականությունը վերանայել միջազգային չափանիշներին համապատասխան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Ադրբեջանում Նասիմինի շրջանային դատարանը իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 ամիս ժամկետով:

Ջաֆարովը 2006թ.-ից զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: Եղել է “Երգ հանուն ժողովրդավարության” և “Արվեստ հանուն ժողովրդավարության” իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվ մասնակից: Այս կազմակերպությունները զբաղվում են քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ: Ստրասբուրգում ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ Ռասուլ Ջաֆարովը և մի շարք այլ իրավապաշտպաններ հանդես էին եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների վերաբերյալ զեկույցով: Բացի այդ, մոտ մեկ ասմիս առաջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին Ջաֆարովը և այլք անցկացրել են քաղաքացիական հասարակության խնդիրների վերաբերյալ հանրային լսումներ: Այս երկու իրադարձություններն առաջացրել էին Բաքվի զայրույթը:

Իսպանիան դադարեցրել է զենք արտահանել դեպի Իսրայել

զենք

Իսպանիայի կառավարւթյունը հյատարարել է, որ դադարեցնում է Իսրայելին զենքի մատակարարումը: Սրա մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի հնչել, սակայն իսպանական լրատվամիջոցները, հղում կատարելով կառավարությանը մոտ կանգնած աղբուրների վրա, հաստատում են, որ ստեղծված իրավիճակում Իսրայելին այլև զենք չի մատակարարվելու: Այս որոշումը կայացվել է ռազմական արտահանման կառավարական հատուկ հանձնաժողովի կողմից, որի մեջ ընդգրկված են եղել ԱԳ նախարարության, առևտրի և պաշտանության նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության մասնագետներ:

Նշենք, որ անցած տարի Իսրայելը Իսպանիայից 4,9 մլն եվրոյի զենք է գնել: Ամենից շատ զենք արտահանվել է դեպի Պարսից ծոցի երկրներ: 2013 թվականին Իսպանիան այս պետություններին 1,24 մլդ դոլարի զենք է մատակարարել: Ավելի վաղ Իսպանիան դադարեց զենք արտահանել դեպի Եգիպտոս, Լիբիա և Վենեսուելա:

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանելու զինադադարի ռեժիմը

Քեթրին ԷշտոնԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը հանդես է եկել հայտարարությամբ` Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով պահպանելու զինադադարի ռեժիմը և զերծ մնալ ուժի կիրառումից: Էշթոնը նաև հիշեցրել է խնդրի շուրջ բարձր մակարդակով խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության մասին:

«Մենք շատ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի պատճառով, որոնք հանգեցրեցին զոհերի: Մենք կողմերին կոչ ենք անում պահպանելու հրադադարի ռեժիմը և շարունակելու ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության լուծման համար»,-հայտարարել է Էշթոնը:

Վերջինիս խոսքերով` ԵՄ պատրաստ է աջակցել հակամարտության քաղաքական լուծման գործընթացին` համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերին: «Մենք կրկին հայտարարում ենք, որ լիովին աջակցում ենք Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին, հատկապես այն հարցում, որը վերաբերում է բարձր մակարդակով բանակցությունների անցկացման»,-նշված է հայտարարության մեջ:

 

Լուգանսկում երկու ադրբեջանցի գործարար է անհետ կորել

1Ուկրաինայի Լուգանսկի շրջանում` Կրասնոդոն քաղաքում, ադրբեջանական սփյուռքի երկու ներկայացուցիչ է անհայտ կորել: Այս անձիք գործարարներ Ջահանգիր Ալիևը(ծնվ. 1964թ.) և Իքրամ Ադիլովն (ծնվ. 1974 թ.) են, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ Ադիլովի եղբոր` Ռասիմ Ադիլովի` հուլիսի 30-ին երկու գործարարներն աշխատանքի բերումով գնացել են Ռուսաստանին սահմանակից Կրասնոդոն քաղաք: Այդ օրը Կրասնոդոնը ենթարկվել է անջատողականների հարձակմանը: Գործարարների հետ կապվելու հարազատների փորձերն ապարդյուն են անցել: Նրանց հեռախոսներն անջատված են:

Երկու գործարարներն էլ ծնունդով Ադրբեջանից են:

Անկախ

Իսպանացի ֆիզիկոսը գույնը փոխող պաղպաղակ է ստեղծել

pic_0078b1adfcc9e76f5f64aacd35cdaf43Իսպանացի ֆիզիկոս ինժեներ Մանուել Լինարեսը քամելեոն պաղպաղակ է ստեղծել, որը գույնը փոփոխում է ուտելուն զուգընթաց: Ուտելու ընթացքում պաղպաղակը երկնագույնից դառնում է վարդագույն, ապա` մանուշակագույն: Լինարեսը վստահեցնում է, որ օգտագործվել են միայն բնական բաղադրիչներ:

Այն փոխում է գույնը մարդու թքի հետ փոխազդեցության արդյունքում` ջերմության փոփոխությամբ պայմանավորված: Նորույթի մշակման համար ինժեներից ընդամենը մեկ շաբաթ է պահանջվել: Իսկ համով նոր պաղպաղակը տարբեր մրգերի խառնուրդ է հիշեցնում:

Մանուել Լինարեսը միակը չէ, որ որոշել է փորձարարություն կատարել պաղպաղակի թեմայով: Բրիտանացի հրուշակագործ  Չառլի Հարրի Ֆրենսիսը միանգամից մի քանի տեսակի հեղինակ է դարձել` լուսարձակող, վիագրայի պարունակությամբ ու հեղուկ ազոտով:

Ուկրաինայում սպանվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից մեկը

4Ուկրաինայում` Լուգանսկում, անջատողականների կաղմից սպանվել է Լուգանսկի շրջանում ադրբեջանցիների կոնգրեսի փոխնախագահ, ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից Թեման Սադը օղլու Ջաֆարովը: Պատահարը տեղի է ունեցել անցյալ գիշեր Կամենկա գյուղի մոտակայքում: Ջաֆարովի դին գտնվում է անջատողականների կողմից հսկվող տարածքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ լրատվամիջոցների` Ջաֆարովի հետ միասին հրազենային վնասվածքներ են ստացել նաև 3 ադրբեջանցի` Մահիր, Նուրլան և Էլման անուններով: Վերջիններս անհետ կորած են: Համաձայն տեղեկության` նրանց վրա կրակել են, երբ իրենք անասնապահական ֆերմայից անասուններին էին դուրս հանում:

Ըստ վերջին տեղեկությունների` Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը չի հաստատել վերոնշյալ ադրբեջանցիների վիրավորված լինելու լուրը: Այդ լուրը հաստատող փաստեր դեռ չկան:

“Ներկայումս Լուգանսկի շրջանային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում սպանվածի դին հարազատներին փոխանցելու ուղղությամբ”,- ասել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության առաջին քատուղար Ասիմ Օսմանովը:

Անկախ

Իտալիայում բանտարկյալները Ֆարել Ուիլյամի երգի վրա տեսահոլովակ են նկարահանել

pic_2e61384c965befb76ddf787133681738Սիցիլական Casa Circondariale Luigi Bodenza բանտի կալանավորները Ֆարել Ուիլյամսի հայտնի Happy երգի վրա հոլովակ են նկարահանել: Տեսանյութը պատրաստվել է բանտի ղեկավարության թույլտվությամբ: Կադրերում ազատազրկվածները զբաղվում են սպորտով, աշխատում համակարգչով ու գիրք ընթերցում գրադարանում:
Նկարահանումներին մասնակցել են բանտապահները: Իսկ ռեժիսոր Paolo Andolina-յի խոսքով, իրենց նպտակն է եղել ցույց տալ, որ նույնիսկ անազատության մեջ գտնվողները կարող են երջանկության պահեր ունենալ: Ֆիլմը սկսվում է` «Այսօր արևոտ օր է, դա նշանակում է, որ կարելի է հանգստանալ»:
Happy երգի վրա հոլովակներ նկարահանելու առաջարկ արել է անձամբ Ֆարել Ուիլյամսը, 2014-ի սկզբին: Նա բացատրել է, որ երգի տեսահոլովակում պետք է ցուցադրվի այն ամենն ինչ հեղինակին իսկապես երջանիկ է դարձնում:

Անկախ

Արյան փոխներարկում արել են միայն հարուստներին

o_989297Ռումինիայում մեծ սկանդալ է բորբոքվել:Արյան փոխներարկման հասարակական կենտրոնի տնօրեն Քրիստինա Մարիա Ստոյանը մեղադրվում է  ոչ այնքան ապահով մարդկանց,որոնց գնչուների տեղ է դրել, օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու  համար: Հետաքննությունը ենթադրում է, որ բժշկի դաժանության հետևանքով 7 մարդ է զոհվել:

Հիվանդների կողմից բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո, ոստիկանությունը սկսել է գաղտնալսել բժշկի հեռախոսը: Խոսակցություններից մեկի ժամանակ Ստոյանը հրաժարվել է  անհրաժեշտ քանակությամբ արյուն փոխներարկել 13-ամյա աղջկան, ում բժշկուհին գնչուհի է կարծել: Հետևանքը եղել է այն, որ աղջիկը մահացել է:

Մեկ այլ ցնցող երկխոսություն է հայտնի, որի ժամանակ բուժքույրը գլխավոր բժշկին  հայտնել է, որ ծննդաբերած 20-ամյա կնոջն արյուն է պահանջվում փոխներարկել, հակառակ դեպքում նա չի ապրի:»Դե ինչ` հրաժեշտ տվեք նրան: Չմոռանաք տեղեկացնել նրա ընտանիքին»,-ասել է Ստոյանն ու կախել լսափողը:

Ոստիկանությունը ենթադրում է, որ բժշկի հանցավոր վարքի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, սակայն հայտնի է նաև, որ կարող, հարուստ հիվանդների հանդեպ նա ավելի քան բարեհաճ է գտնվել: Օրինակ, տեղի պաշտոնյաներից մեկին արյունով մի քանի բանկա է տրամադրել, չնայած վերջինս անգամ անհրաժեշտ բժշկական որակավորում չի  ունեցել:

Ներկայում մեղադրյալը հսկողության տակ է գտնվում:

Սերբիայում ռուսամետների համար «Պուտին» սրճարան է բացվել

o_948355Սերբական Նովի-Սադ քաղաքի պատմական կենտրոնում սրճարան է բացվել, որը Ռուսաստանի նախագահ Պուտինի պատվին է անվանակոչվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Պուտին» ցուցանակի կողքին նրա լուսանկարն է տեղադրվել: Ինչպես ազգային հեռուստաալիքին է հայտնել սրճարանատեր Ռադիվոյ Միլյանիչը, «Նովի սադում» շատ մարդիկ են հարգում նախագահ Պուտինին, շատ ռուսամետ մարդիկ կան, ովքեր պաշտում են նրան.»Ես ոչ մի վիճելի բան չեմ տեսնում սրճարանի անվանման մեջ»:

Սրճարանն աշխատելու է հաջորդ շաբաթվանից: