Երեխային խուլիգաններից փրկած կատվին պարգևատրելու են

1237-390x290Մեծ Բրիտանիայում Սմաջ անունով կատուն, որն իր տիրոջ որդուն փրկել էր խուլիգաններից, ներկայացվել է «Բրիտանիայի տարվա կատու» մրցանակի` «Ամենախիզախ կատու» անվանակարգում, գրում է  Lenta.ru-ն:

Դոնքասթեր քաղաքում 3-ամյա կատուն 5-ամյա Իթան Ֆենտոնին ու նրա 2 տարեկան եղբորը պաշտպանել է երեխաներին նեղացնողներից: Նրանց մոր խոսքով,երեխաներին տարիքով ավելի մեծ տղաներ են մոտեցել ու վիրավորել Իթանին:

Սակայն, մինչև մայրը կմոտենար տղաներին, անծանոթերի վրա հարձակվեց Ֆենտոնների կատուն ու ճանկերով բռնեց նրանցից մեկին: Տղաները` վախենալով կատվի հարձակումից` փախան: Սառայի խոսքով, կատուն մարտական որակներ է  դրսևորել:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 7-ին:

2014-ի մայիսին ողջ աշխարհին հայտնի դարձավ ամերիկյան Տարա անունով կատուն, որը շան հարձակումից պաշտպանել էր 4-ամյա փոքրիկին:

Անկախ

Անգելա Մերկելը 60 տարեկան է

o_827681Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր նշում է իր ծննդյան օրը:

Ամերիկյան Forbes-ն արդեն 4-րդ տարին Անգելա Մերկելին անվանում է աշխարհի ամենահզոր կինը: Նա արդեն 8 տարի` 2005-ից Գերմանիայի կանցլերն է:

Անգելա Կասները լույս աշխարհ է եկել 1954-ի հուլիսի 17-ին, արևմտագերմանական Համբուրգ քաղաքում: 3 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է ԳԴՀ,որտեղ նրա հայրը` լյութերանյան հոգևորականը պետք է  եկեղեցու ամրապնդմանը նպաստեր: 1973-ին ավարտել է դպրոցը: 1973-78 թթ ուսումնասիրել է ֆիզիկա Լեյպցիգի համալսարանում, ավարտելուց հետո, մի քանի տարի աշխատել է ԳԴՀ ԳԱ ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական թեզը, սակայն շուտով ֆիզիկան փոխարինել է քաղաքականությամբ:

Գերմանիայի միավորումից հետո, 1990-ին Մերկելը դարձել է Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ, իսկ հետո և բունդեսթագի պատգամավոր նույն կուսակցությունից, ինչպես նաև կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալը: Նա 1998-ին եղել է ՔԴՄ-ի փոխնախագահը, իսկ 2000-ին` նախագահը:

1991-1994-ին Մերկելը կանանց ու երիտասարդության գործերով նախարար է եղել, իսկ 1994-98-ին` շրջակա միջավայրի , բնության պաշտպանության ու  միջուկային ռեակտորների անվտանգության գծով նախարար:

Հիմա շատ են խոսում, որ իր հոբելյանից հետո նապատրաստվում է պաշտոնաթող լինել, սակայն Գերմանիայի կանցլերը հերքեց այդ շշուկները հայտարարելով, որ. «Լավ աշխատելու ցանկություն կա իրավասությունների կատարման ողջ ժամանակահատվածում, իսկ հետո կերևա»:

Անկախ

Վերադարձ գրամեքենաներին

67-390x290 (1)Գերմանիայում քաղաքական գործիչները մտածում են վերադառնալ գրամեքենաներին` գաղտնի փաստաթղթերի տպագրման համար, հաղորդում է  Газета.Ru-ն:

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գործունեության հետաքննման գործով բունդեսթագի հանձնաժողովի ղեկավար Պատրիկ Զենսբուրգը հաղորդել է, որ նա ու իր գործընկերները սկսել են մի մեխանիզմ մշակել, որը թույլ կտա ժամանակակից էլեկտրոնային փոստից  հետ գնալ ավելի հուսալի գրամեքենաներին:

Այն հարցին, թե իսկապես Գերմանիայի քաղաքական գործիչները դիտարկում են գրամեքենաների կիրառումը, Զենսբուրգը պատասխանել է` «այո, առանց հումորի»: Սակայն մյուս խորհրդարանականները քննադատել են նրա առաջարկն ու անվանել այն «գրոտեսկային ու անհեթեթ»:

Մասնավորապես, բունդեսթագի պատգամավոր ու արտասահմանյան հատուկ ծառայությունների գործունեությության հետաքննության գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մարտինա Ռանները կատակել է, որ նման գրությունները կարդալուց հետո էլ պետք է այրել կամ էլ ընդհանրապես, պետք է  վերացնել գաղտնի ծառայությունը:

Անկախ

Գերմանիան ֆուտբոլի աշխարհի գավաթը հաղթելու կապակցությամբ դրոշմանիշներ է վաճառքի հանել

Գերմանիա, ֆուտբոլից հետո

Գերմանիա, ֆուտբոլից հետո

Կիրակի օրը իրենց ֆուտբոլային թիմի՝ աշխարհի գավաթը հաղթելու կապակցությամբ Գերմանիան հինգ միլիոն դրոշմանիշ է թողարկել:

Դրոշմանիշների առաջին օրինակները բաժանվել են թիմի անդամներին, իսկ դրանց 60 տոկոսը վաճառքի կհանվեն այս շաբաթ:

Եթե Գերմանիան պարտվեր եզրափակիչ խաղը, ապա Deutsche Post-ի արտադրած դրոշմանիշները որպես տպագրական խոտան կոչնչացվեին:

Դրոշմանիշները պատվիրել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը, որին պատկանում է Deutsche Post-ի բաժնետոմսերի 21 տոկոսը:

Germany- stampsԳերմանիայի հաղթանակից հետո Գերմանիայի ֆուտբոլի թիմի չորս աստղեր պարունակող նոր շապիկները վաճառվել են ժամերի ընթացքում:

Գերմանիան աշխարհի չեմպիոն էր դարձել կիրակի օրը, իսկ Adidas-ը ժամանակ չէր կորցրել այդ կապակցությամբ շապիկները վաճառքի հանելու համար:

Երկուշաբթի օրը Adidas-ի կայքում նշված էր, որ շապիկները արդեն վերջացել են:

 Անկախ

Նորածինները կարող են քվեարկելու իրավունք ստանալ

pic_abedb33a58c366dbed29b781fb6d022f (1)«Շվեյցարիայի մանկական լոբբի» հասարակական կազմակերպությունը երկրի իշխանություններին առաջարկել է դիտարկել` երեխաներին ծննդյան օրից սկսած քվարկություններին մասնակցելու հնարավորության հարցը: Դրա մասին հուլիսի 14-ին հաղորդել է РИА Новости –ն` հղում անելով  Neue Zürcher Zeitung-ը:

«Մենք վստահ ենք, որ երեխաների ընտրելու իրավունքն էլ ավելի ամուր կդարձնի մեր ընտանիքը,-կարծում  է  «Մանուկների լոբբի» կազմակերպության համանախագահ Աննելիս Մյունխը: Բացի այդ, նորամուծությունը, կազմակերպության անդամների կարծիքով, հետագայում կբարձրացնի շվեյցարացիների քաղաքական ակտիվությունը:

Կազմակերպության մասնակիցները պարզաբանել են, որ փոքրիկին չեն առաջարկում ընտրատեղամասում իր կարծիքը հայնել: Մինչև որոշակի տարիք նրա ձայնը կկառավարեն ծնողները, իսկ երեխաներն այդ ընթացքում կյուրացնեն քաղաքական գործընթացը:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, այս կազմակերպության բոլոր ձեռնարկներն ու առաջարկությունները մինչ օրս մերժվել են: Ակտիվիստներին դեռևս միայն հաջողվել է  Շվեյցարիայի արևելքում, Գլարուսում, ընտրելու իրավունքի տարիքը նվազեցնել 2 տարով.հիմա երիտասարդները կարող են քվեարկել արդեն 16 տարեկանում:

Անգլիկան եկեղեցին կին եպիսկոպոսներ կունենա

140714163336_church2_624x351_reutersՊատմության մեջ առաջին անգամ անգլիկան եկեղեցու Գլխավոր սինոդը կանանց թույլատրել է եպիսկոպոս դառնալ: Հիմա այդ հարցը քննարկվելու է խորհրդարանում, որը սովորաբար չի խառնվում եկեղեցու ներքին գործերին:

Սինոդը կին եպիսկոպոս ունենալու հարցի շուրջ ոորոշում է ընդունել Յորքի համալսարանում 5-ժամյա քննարկումներից հետո: Առաջարկը պաշտպանել է ինչպես Քենթրբերիական արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, այնպես էլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այնպես որ, արդեն այս տարվա վերջին հնարավոր է, որ առաջին անգամ  եպիսկոպոսի աստիճան կին ստանա:

Անկախ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն անսպասելի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

o_981989Անսպասելի պաշտոնաթողություն Մեծ Բրիտանիայի կառավարությունում.ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես The Guardian-ն է հայտնում, ավելի քան 4 տարի այդ պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործիչը հիմա պատրաստվում է գլխավորել Համայնքների պալատը, իսկ հաջորդ ընտրություններից հետո`  վերջնականապես ավարտել քաղաքական կարիերան ու թոշակի անցնել, հաղորդում է “Россия 24” հեռուստաալիքը: Ով է նրա իրավահաջորդը լինելու` առայժմ հանելուկ է:

Կարապահամար Թեմզայի վրա

1218-390x290 (1)Բրիտանիայում, հուլիսի երրորդ շաբաթն ավանդաբար անց է կացվում կարապահամար, հաղորդում է  Вести.Ru-ն:

XII դարում կարապները նրբահամ ուտելիք էին համարվում ու մատուցվում էին միայն թագավորական սեղանին: Հասարակ մահկանացուներին արգելվել էր կարապ որսալ: Որպեսզի այդ թռչունները բավականացնեին պալատական խրախճանքներին, թագավորները հրաման արձակեցին, որի համաձայն, բոլոր կարապները միայն իրենց էին պատկանում:

Կարապահամար անցկացնելու ավանդույթը, որն ամրագրվել է  թագավորական խարտիայում, գործում է մինչ օրս: Ծառայողները լողում են Թեմզայով ու որսում հասուն կարապներին, օղակում ու բաց թողնում:

Ի տարբերություն միջնադարի, հիմա թռչունների ինվենտարիզացիան բնապահպանական նպատակներ է հետապնդում. նման ձևով են թագավորական դիտորդները հետևում թռչունների պոպուլյացիային: Այս տարի կարապահամար է արվելու մինչև հուլիսի 18-ը:

Անկախ

Փարաջա կրելու արգելք ևս մեկ տարածաջրջանում

ol3001405327048Փարաջա կրելու արգելք սահմանելու մասին է հայտարարել իսպանական Կատալոնիայի ՆԳ նախարար Ռամոն Էսպադալերը: «The Local»-ի տեղեկացմամբ, Կատալոնիայի խորհրդարանը կարող է ամառային արձակուրդներից հետո քվեարկել այդ արգելքի օգտին,գրում է isra.com-ն:

Ինչպես  եվրոպական ԶԼՄ-ներն են հայտնել, մարդու իրավունքների գծով Եվրոպական դատարանը որոշել է, որ հասարակական վայրերում կանանց դեմքը ծածկող ավանդական հագուստի արգելքը մարդու իրավունքների խախտում  ու խտրականության դրսևորում չէ ու ծառայում է քաղաքացիների անվտանգությանը:

Նման որոշումն ընդունվել է Ֆրանսիայում մի  դեռատի մահմեդական աղջկա` համապատասխան օրենքն ընդունելու դեմ  բողոքին ի պատասխան:

Անկախ

Անգլիացի գրողը հրապարակելու է նոր պատմվածք` թվիթերյան սերիայի տեսքով

1216-390x290 (1)Անգլիացի գրող Դևիդ Միտչելն իր «Անհրաժեշտ տեսակը» պատմվածքը հրատարակելու է  280 թվիթով, գրում է  Газета.Ru-ն:

Տղայի մասին պատմվածքը, որը կազմված է 140 նշանից բաղկացած կարճ  հաղորդագրություններից, պետք է հրապարակվի մեկ շաբաթում`  @david_mitchell в Twitter ըքաունթում:

«Շարադրանքը ներկա ժամանակով է արվում` մի տղայի դեմքից, որն իր մոր  մոտ հայտնաբերել է վալիումի հաբեր: Նրան դուր է գալիս վալիումը, որը նվազեցնում է աշխարհից առատորեն ստացած   հարվածների հետևանքները` կոշտուկներն ու կապտուկները,  ու վերածում դրանք կյանքի խաղաղ բաբախյունների»,-պատմում է Միտչելը:

Պատմվածքի գործողությունները կատարվում են  գրողի իսկ` «Ոսկրե ժամացույց» գրքի աշխարհում, որը ներկայում հրատարակման է պատրաստվում է: Այն Միտչելի վերցերորդ վեպն է:

«Թվիթերը որոշակի հերթականություն ունեն ու դա փոխում է ըներցանության մեթոդը: Էջից ընթերցանությունը նման է օդապարիկից աշխարհին գցած հայացքի.աչքերը ոչ միայն պատմություն են տեսնում ու կարդում այն, այլև կառուցվածքն են նկատում ու հիշում, ինչ էր առաջ եղել, քանի որ այն դեռևս այստեղ է»,ասում է հեղինակը:

Մերկելը հերքել է վաղաժամկետ պաշտոնաթողության մասին շշուկները

o_981401Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է  իր պաշտոնում մնալ  մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը: Ինչպես այսօր հայտնել է «Գերմանական ալիքը», նա  չի պատրաստվում լքել իր աթոռը.»Ցանկություն կա  այս ժամկետում  լավ աշխատելու, իսկ հետո` կտեսնենք»,հայտարարել է նա` գերմանական հասարակական իրավական ZDF հեռուստաալիքին, ընդ որում, նշել է, որ մտադիր է մնալ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը, հաղորդում է  “Интерфакс“:

Ավելի վաղ Der Spiegel-ը հղում անելով կուսակցական ու կառավարական շրջանակներին. հաղորդել էր, որ Գերմանիայի կանցլերի շրջապատը չի բացառում, որ Մերկելը պաշտոնից կհեռանա կամովին` մինչ խորհրդարանական հերթական ընտրությունները:

Մերկելն արդեն իշախնությունում է 9 տարի:

ZDF-ին տված հարցազրույցում նա իր պրոֆեսիոնալ պլանների մասին բավական զուսպ է արտահայտվել, ընդ որում, բացառել է 2018-ին  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալու հավանականությունը. «Դա հաստատ տեղի չի ունենա»,-հայտարարել է նա:

Այն հարցին, թե իր ծննդյան օրն ինչ կկամենա, որը հուլիսի 17-ին է, Մերկելը պատասխանել է. «Որպեսզի ես առողջ մնամ ու անեմ այն, ինչն ինձ բավականություն է պատճառում»:

Ուկրաինայում հրթիռային հարձակման հետևանքով 19 զինվոր է զոհվել

ուկրաինա, հրթիռակոծությունՈւրբաթ օրը ռուսամետ անջատողականները հրթիռներ են արձակել Ուկրաինայի զինված ուժերի զինվորական ճամբարի ուղղությամբ՝ սպանելով 19 զինվորի:

Հարձակումը տեղի է ունեցել Լուգանսկի շրջանի Զելենոպոլսկ քաղաքի մոտակայքում:

Երկրի ահաբեկչության դեմ գրասենյակի տեղեկություններով՝ ևս 55 մարդ է վիրավորվել:

Նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակը հարձակվողներին մեղադրել է Ուկրինայի զինված ուժերի դեմ ռուսական արտադրության Գրադ տեսակի հրթիռներ արձակելու համար:

Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Եվրոպական միությունը պատժամիջոցներ կսահմանի ևս 11 անձանց նկատմամբ՝ պատժամիջոցների ենթարկված մարդկանց ընդհանուր թիվը դարձնելով 72:

 Անկախ

Իտալիայի Նեապոլ քաղաքում հայ-իտալական մշակութային կապերը նոր ընթացք են սկսում ստանալ

հայ-իտալական կապերԱյս անգամ Նեապոլի հայ համայնքի պատասխանատու Գևորգ Թովմասյանի, Իտալական «Ռեջինա Էլենա միջազգային ասոցիացիայի» ներկայացուցիչ պրն. Ռոդոլֆո Արմենիոյի , Իտալիայի Փիլիսոփայական հետազոտությունների Ինստիտուտի պրոֆեսոր Անտոնիո Գարգանոյի հրավերով և Իտալայի համընդհանուր աշխատանքի կոնֆեդերացիայի (CGIL) Նեապոլյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցան մի շարք դասախոսություններ «Հայ-Իտալական կապերը 13-րդ դարում, Իտալական արվեստի ազդեցությունը Կիլիկյան ձեռագրերի և մանրանկարչության մեջ» թեմայով, որոնք ներկայացրեց Հայաստանից հատուկ հրավերով ժամանած ԵՊՀ-ի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Համալսարանի ասպիրանտ Էմմա Չուգասզյանը:

Դասախոսությունների շարքը ամփոփվեց Պոմպեյ քաղաքի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպումով, որտեղ Պոմպեյի փոխքաղաքապետի ջերմ ընդունելության ներքո քննարկվեցին հայ-իտալական մշակութային կապակցությունների վերաբերյալ տարբեր հարցեր և հետագա ծրագրեր: Ինչպես նաև Նեապոլի հայ համայնքի պատասխանատու Գևորգ Թովմասյանի և Պոմպեյի փոխքաղաքապետ տիկին Իմմա Պիրոցցիի կողմից շոշափվեց Պոմպեյը Գառնիի հետ քույր քաղաքներ դարձնելու առաջարկը, որը ավելի ուշ կներկայացվի երկու երկրների համապատասխան մարմիններին ընթացք տալու համար:

Անկախ

Անգլիայում աղբահավաքներին ու այգեպաններին արգելվել է կիսաանդրավարտիք հագնել

կիսաանդրավարտիքԱնգլիայի Սթոք-օն-Տրենտ քաղաքի իշխանություններն անվտանգության նկատառումներով, տեղի աղբահավաքներին ու այգեպաններին արգելել են  կիսաանդրավարտիք հագնել գրում է  Газета.Ru-ն:

ԻՆչպես քաղխորհրդի ներկայացուցիչն է հաղորդել, աղբահավաքներն ու այգեպանները պետք է  ծածկված լինեն` սուր ծակող գործիքներից  պաշտպանված լինելու նկատառումներով, ասենք` ապակուց: Բացի այդ, այս տարվա ամառային սեզոնը շատ շոգ է` շրջանում 20° Ցելսիուս է:

Սակայն, պրոֆիլային արհմիությունների ներկայացուցիչները իշխանությունների որոշումն անհեթեթ են կոչել:

«Դա ծիծաղելի է, ես երբեք նման բան չեմ լսել: Եթե նրանք շոգ եղանակին շարունակում են  ճիշտ կոշիկ հագնել, ինչը պաշտպանում է  ասենք` աղբամանն ընկնելուց, ապա ես դրանում խնդիր չեմ տեսնում»,-  ասել է տեղի արհմիություններից մեկի մամլո-քարտուղարը:

Անկախ

Time.Լրտեսական սկանդալ ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջև` ի ուրախություն Պուտինի

g18780414_a7d6054a57e47ee89cfab3cdd432e86cԼրտեսական սկանդալ է բորբոքվել ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջև, ի ուրախություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, գրում է Time-ը: Հրատարակությունը կարծում է, որ արևմուտքի դաշնակիցների հարաբերությունների բարդացումը ռուս առաջնորդի համար շատ հարմար ժամանակ է եղել:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Գերմանիան երկրից հետ է ուղարկել Բեռլինում  ԿՀՎ-ի ներկայացուցչին, ինչը բնական հակազդեցությունն է ԱՄՆ-ի օգտին  գերմանական հատուկ ծառայությունների աշխատակիցների լրտեսության:

Հոդվածում նշվում է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի տարաձայնությունները սրվել հասել են  բարձրակետին ու, նման իրադրությունում ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է հանդես գան Կրեմլի դեմ` «մեկ ճակատով»: Սակայն, նման համագործակցությունը դժվարացել է Վաշինգտոնի ու Բեռլինի լրտեսական սկանդալի պատճառով: «Դա ֆանտաստիկ լուր է Ռուսաստանի համար»,-ասվում է հոդվածում:

Անկախ

Ահաբեկիչների նշանի տակ` Եվրոպայի լեգենդար տեսարժան վայրերը

ol3001404985557Զանգվածային ու ծայրահեղ արյունահեղ 2 ահաբեկչությունների համար իսլամիստ ահաբեկիչները որպես թիրախ են ընտրել Էյֆելյան աշտարակն ու Լուվրի թանգարանը, որտեղ ամեն տարի հսկայական թվով մարդիկ են այցելում:

Նաման ահաբեկչությունների կանխման մասին են հայտնել Փարիզի իրավապահ մարմինները, հավելելով, որ ահաբեկիչների պլանավորած մի քանի պայթյուն էլ պետք է լինեին պետության միջուկային օբյեկտներում ու երկինք բարձրացած ինքնաթիռներում:

«Ալ Քաիդա»  կազմակերպության  անդամների ակտիվ մասնակցությամբ պատրաստվող ահաբեկչությունների կանխման մասին տեղեկությունները, որոնք  հայտնի են «Redouane18» նիկով, հրատարակվել են «Le Parisien».-ում: isra.com

Եվրադատարանը կարևոր որոշում է կայացրել գերմանաբնակ թուրքերի օգտին

emԵվրադատարանը որոշում է կայացրել Գերմանիայում ապրող թուրք ներգաղթյալների վերաբերյալ: Այսպես, գերմանական կառավարությունը իրավունք չունի պահանջելու գերմաներենի իմացությունը այն թուրք ներգաղթյալներից, որոնք ցանկանում են վերամիավորվել Գերմանիայում ապրող իրենց ամուսինների հետ: Դատարանը բավարարել է ազգությամբ թուրք քաղաքացու հայցը, որը 1998 թվականից բնակվում է Գերմանիայում: Նրա կնոջը հրաժարվել էին վիզա տրամադրել` պատճառաբանելով, որ նա գերմաներեն չի խոսում: Դատարանը որոշում է կայացրել, որ գերմանական կառավարության նման դիրքորոշումը հակասում է եվրոպական իրավունքին:

Գերմանական իշխանությունները 2007 թվականից պահանջում են, որպեսզի ԵՄ տարածքից դուրս բնակվող ներգաղթյալները, որոնք ուզում են միավորվել իրենց ամուսիններին, պետք է պատրադիր տիրապետեն գերմաներենի հիմունքներին: Այս որոշումը ներկայացվել էր որպես պայքար հարկադրված ամուսնությունների դեմ և ինտեգրացիայի հեշտացման միջոց:

Անկախ

Կոնչիտա Վուրսթը մասնակցել է Ժան-Փոլ Գոթյեի ցուցադրությանը

o_980109Վերջին Եվրատեսիլի հաղթող ավստրիացի Թոմաս Նոյվիրտը, որը հայտնի է որպես Կոնչիտա Վուրսթ, մասնակցել է Փարիզում կայացած նորաձևության շաբաթին, ու, քայլահարթակ է դուրս եկել սև հարսանեկան զգեստով: Նրան ցուցադրության մասնակցության է հրավիրել Ժան-Փոլ Գոյեն, հաղորդում է Independent-ը:

Կադրերում երևում է, որ Կոնչիտա Վուրսթը քայլահարթակ է դուրս գալիս ցուցադրության վերջում: Ինքը` մոդելավորողը սկանդալային մորուսավոր  Կոնչիտային թևանցուկ է արել ու քնքշորեն համբուրում է  նրա այտը: Իսկ հիացած դահլիճը պայթում է ծափահարություններից:

Հայտնի մոդելավորողի խսքով, ինքը ցուցադրության ավարտը վստահել է Կոնչիտային, քանի որ արդեն վաղուց նրա երկրպագուն է: Գոթյեն պատմել է, որ ավստրիացու հետ ծանոթացել է վաղուց, մինչև “Եվրատեսիլը”:

Գոթյեի յուրաքանչյուր ցուցադրություն ավանդաբար ավարտվում է հարսանեկան  հագուստով մոդելի բեմելով:

Կոնչիտան առաջին էքստրավագանտ ճանաչված անձը չէ, որը մասնակցություն է ունեցել Գոթյեի ցուցադրությանը: Ավելի վաղ Գոթյեի դեֆիլեին մասնակցել է  բուրլեսկի աստղ Դիտա ֆոն Տիզն ու անդրոգեն Անդրեյ Պեժիչը:

Անկախ

Բրիտանիայում պետծառայողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել

1141-390x290Մեծ Բրիտանիայում պետծառայողների գործադուլի պատճառով մեկ օրով փակվելու են հազարավոր դպրոցներ, գրադարաններ ու աշխատանքի տեղավորման կենտրոններ, հաղորդում է РБК.-ն:

Բրիտանացի, բակապանները, աղբահավաքները, դպրոցների ճաշարանների աշխատակիցներն ու ուսուցիչները, հրշեջներն ու տրանսպորտի աշխատակիցներն ավելի բարձր աշխատավարձ ու թոշակ են պահանջում:

Արհմիությունների տվյալներով, ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնի իշխանության գալով, պետաշխատողների աշխատավարձերը նվազել են 20%-ով: Բացի այդ, իշխանությունները տնտեսական ճգնաժամի պատճառով որոշել են աշխատավարձերի ավելացումը սառեցնել, այն էլ` ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնի անընդհատ աճի պայմաններում:

Բրիտանիայի իշխանություններն առաջարկել են մի օրենք ընդունել, որի համաձայն, գործադուլ կազմակերպելու համար քվեարկությանը պետք է մասնակցի արհմիությունների անդամների 50%-ը:

Անկախ

Լեռնագնացները Մոնբլանում գտել են 32 տարի առաջ անհետացած լեռնագնացի մարմինը

 ՄոնբլանՖրանսիական Ալպերի Մոնբլան գագաթի սառցադաշտերի սառույցում գտնվել է 32 տարի առաջ անհետ կորած երիտասարդ լեռնագնացի մարմինը:

Լեռնային տուրիզմի զբոսավար Պատրիս Հայվերտի մարմինը լեռնագնացները հայտնաբերել են Մոնբլան լեռնաշղթայի մաս կազմող Ագիլ Վերտե լեռան արևմտյան հատվածում:

23-ամյա զբոսավարին վերջին անգամ տեսել են 1982թ-ի մարտի 1-ին:

Այդ օրը կեսօրին վատ եղանակ էր սկսվել: Երկու օր անց նույն լեռան վրայից էվակուացրել են մեկ այլ լեռնագնացի, սակայն Հայվերտին այդպես էլ չեն գտնել:

Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ սառույցներում պահպանված մարմինը կորած զբոսավարն է, քանի որ նրա գրպանում գտել են ինքնությունը հաստատող փաստաթուղթ:

Զբոսավարի մարմնի հայտնաբերումը շոկային է եղել նրա 82-ամյա հայրիկի համար:

Մոնբլանի վտանգավոր տեղանքը և խստաշունչ կլիման յուրաքանչյուր տարի լեռնագնացների մահվան պատճառ է դառնում:

Անհետ կորածների մարմինները հաճախ հայտնաբերում են հաջորդ տարի սառույցի հալվելուց հետո:

 Անկախ