Ֆրանսիայում գողացել են 100 հազար եվրո արժողությամբ էլիտար գինի

i (2)Գինեգործական հայտնի  Chateau d’Yquem  ընկերության պահեստից գողացել են 380 կեսլիտրանոց սպիտակ գինի` ընդհանուր 100 հազար եվրո արժողությամբ:

Ոստիկանները հայտնում են, որ գողերին հաջողվել է  մինչ իրենց տեղ հասնելը` թաքնվել:

Գողացված շշերում   2010 թվի Chateau d’Yquem  է: Այն աշխարհի լավագույն ու թանկարժեք սպիտակ գինիներից մեկն է համարվում:

Արքայազն Հարրին համասեռական զինվորին փրկել է ծառայակիցների հաշվեհարդարից

i (4)Բանակային ծառայության ժամանակ, արքայազն Հարրին գեյ զինվոր Ջեյմս Ուորթոնին փրկել է  ծեծվելուց:

6 զինվոր փորձել են ծեծել նրան, սակայն Հարրին հայտարարել է, որ եթե նրանք հարձակվեն այդ զինվորի վրա, ապա “կարգապահական խիստ նկատողություն կստանան”:

Ուորթոնն ավելի վաղ ուրիշ զինվորների կողմից  ենթարկվել է   հարձակման, ինչից հետո  նրան հոսպիտալացրել էին: Ջեյմսն արքայազնի հետ կիսվել է իր երկյուղներով, ասել, որ իրեն “կսպանեն”: Դրանից հետո Հարին լուծել է գեյի խնդիրը:

Բելգիայում արգելվել է զենքի ազատ վաճառքը

i (2)Բելգիայի իշխանությունները երկրում զենքի վաճառքի արգելք են մտցրել:

“Մենք միակ երկիրն ենք Եվրոպայում, որտեղ կարելի էր զենք գնել առանց թույլտվության: Դա պատճառ էր դառնում ողբերգական իրադարձությունների,ինչպես մեկուկես տարի առաջ` Լյեժում: Ահա դրա համար էլ մենք մեր հարևան երկրների պես վերացնում ենք զենքերի ազատ վաճառքը”,ասել է Բելգիայի արդարադատության նախարար Աննեմի Տուրտելբոմը:

Հիմա առանց թույլտվության չի կարելի ձեռք բերել 680 անուն զենք, այդ թվում` պատմական բանահյուսական ու դեկորատիվ գործող զենքեր: Իսկ  ցուցակում նշված զենքեր ունեցողները պետք է մեկ տարում տեղեկացնեն ոստիկանությանը:

Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը դադարեցվել է, երբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը հայտնվել է խաղահրապարակում (տեսանյութ)

f5Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը դադարեցվել է, երբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը հայտնվել է խաղահրապարակում` Ռաֆայել Նադալից մի քանի մետր հեռավորության վրա

Երեկ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության ժամանակ թիկնապահները ստիպված են եղել պաշտպանել Ռաֆայել Նադալին, երբ տղամարդկանց եզրափակիչի ժամանակ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը ներխուժել էր խաղահրապարակ:
Կիսամերկ, դիմակով տղամարդուն թիկնապահները տապալել էին գետնին: Դեպքը տեղի էր ունեցել տրիբունաներում նույնասեռականների ամուսնությունների դեմ նրա համախոհների կազմակերպած ցույցից հետո:
Երբ տղամարդուն հեռացրել են խաղահրապարակից, Նադալը սեղմել է թիկնապահի ձեռքը և վերսկսել խաղը, որի ընթացքում նա հաղթել է Դեյվիդ Ֆերերին` ութերորդ անգամ դառնալով Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն:
Տրիբունաներում կրկին կիսամերկ տղամարդիկ ցուցադրում էին ցույցը կազմակերպած խմբավորման անունը` Hommen, որը հաճախակի ցույցեր է կազմակերպում նույնասեռականների ամուսնությունների դեմ:
Այս խնդիրը ծագել էր, երբ Ֆրանսուա Օլանդը անցած ամիս օրինականացրել էր նույնասեռականների ամուսնությունները:
Hommen-ը ռեֆերենդում է պահանջում նոր օրենքի համար, պնդելով, որ այն քայքայում է ընտանիքի սրբությունը:
Նադալը ընդունել է, որ ինքը սկզբից մի փոքր վախեցել է, քանի որ դեպքը շատ անսպասելի է տեղի ունեցել, սակայն հետո հասկացել է ցուցարարի նպատակը: Նա շնորհակալություն է հայտնել թիկնապահներին իրենց արագ արձագանքի և քաջության համար:
Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ ցուցարարները այժմ ոստիկանության ձեռքում են: Նադալի PR ներկայացուցիչը Tweeter-ում գրել էր, որ սպորտը և քաղաքականությունը իրար չխառնեն, իսկ ձախերը, աջերը և կենտրոնամետները բոլորն էլ նույնն են և թող իրենց հանգիստ թողնեն:

Լոնդոնի իշխանություններն ուժեղացնում են մահմեդական համայնքների շենքերի հսկողությունը

i (1)Լոնդոնում կարգուկանոնի պահապանները պատրաստվում են շուրջօրյա հսկողություն սահմանել մահմեդական համայնքների  մի քանի շենքերում: Նման որոշում կայացնելուն նախորդել են  անցած շաբաթ կատարված 2 հրդեհները : Շաբաթ` լույս կիրակի Լոնդոնում այրվել է մահմեդական տղաների ինտերնատը: Իսկ չորեքշաբթի լրիվ այրվել էր սոմալական մշակութային կենտրոնը, որը գտնվում էր Լոնդոնի հյուսիսում:

Կիսատաբատների արգելքը շվեդ մեքենավարներին ստիպել է կիսաշրջազգեստ հագնել

o_785064Մեքենավար շվեդներն իրենց կարող են իսկական շոտլանդացի զգալ: Կիսաշրջազգեստ հագնել նրանց ստիպել է  ղեկավարության որոշումը: Նրանց արգելվել է աշխատանքի ժամանակ  շոգին կիսատաբատ կրել: Մեքենավարները  չկամեցան կրել պարտադրվող տաբատը ու այդ վիճակից  դուրս գալու ինքնատիպ որոշում կայացրին.նրանք կիսաշրջազգեստը   գերադասեցին տաբատից:Կիսաշրջազգեստների դեմ ղեկավարությունը չկարողացավ առարկել.դա կգնահատվեր որպես խտրականություն: Այնպես որ ղեկավարությունում հայտարարեցին.”ամեն ինչ կարգին է”: Հնարավոր է, որ շուտով մեքենավարները դառնան Շվեդիայի  նոր դիտարժան երևույթը:

Գերմանիայում 36 հազար մարդ է տարհանվել

iԳերմանիայում, Էլբա գետի  ամբարտակի  քանդման պատճառով ավեի քան 36 հազար մարդ է տարհանվել:

Հորդառատ անձրևների պատճառով Էլբայի ջրի մակարդակը բարձրացել է 7,5 մ, սահմանված նորմից 5 մետրով ավելի: 8 հազար մարդ Ակեն քաղաքի մատույցներից տարհանվել է ավտոբուսներով:

Տարհանում է եղել նաև Բրանդենբուրգում: Քյոլնի ինստիտուտի տնտեսական հետազոտություններով, Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 6 մլրդ եվրոյի վնաս է պատճառվել:

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

389. Ambassador Minasyan presented his credentials to the Pope of Rome 08.06.2013 (1)Հունիսի 7-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:

389. Ambassador Minasyan presented his credentials to the Pope of Rome 08.06.2013Դեսպան Մինասյանի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը: Այս կապակցությամբ դեսպան Մինասյանը նշեց, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգևոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաև, համաշխարհային մշակութային ժառանգության  բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:

Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաև երախտագիտություն հայտնեց վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջև կայացած հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը:  Քահանայապետը խոստացավ դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:

Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ Աթոռի արարողակարգի համաձայն, դեսպան Մինասյանն առանձնազրույց ունեցավ Սուրբ Աթոռի Պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ:

Հանդիպման ընթացքում կարդինալ Բերտոնեն, շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը կարևորելու համար, ողջունեց Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու որոշումը: Պետքարտուղարը հայտնեց նաև, որ Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը:

 

Ֆրանսիացի աշխարհագրագետներն ստեղծել են սեռական ակտիվության համաշխարհային քարտեզ

1Ֆրանսիացի աշխարհագրագետները ստեղծել են սեռական ակտիվության համաշխաՈ՞ր երկրի մարդիկ են ամենաանհավատարիմը: Որտե՞ղ է ավելի շատ տարածված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները: Ֆրանսիացի աշխարհագրագետները փորձել են պատասխանել այս և այլ հարցերին սեռական ակտիվության քարտեզի վրա:

«Սեռական ակտիվությունը գոյություն ունի ամեն տեղ` դրսում` պատերի տակ, էկրաններին, նորությունների ժամանակ և այլն»,-ասել է Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական կետրոնի տնօրեն Նադին Կատանը:
«Մենք ցանկանում էինք դա բացահայտել համաշխարհային համատեքստով»,-ասել է նա` հավելելով, որ հետազոտությունը տևել է 18 ամիս:
Քարտեզի տվյալներով ամենաանվատարիմ մարդիկ փարիզցիներն են:
Տեղեկատվության համաձայն` իրենց զուգընկերներին դավաճանող մարդկանց մեծամասնությունn ունեն բարձրագույն կրթություն, նրանցից 22 տոկոսը աշխատում է ֆինանսական, բանկային և ապահովագրության ոլորտում:
Եվրոպայում բրիտանացիները, նորվեգացիները և շվեդները հայտնի են` որպես սեքս խաղալիքների ակտիվ օգտագործողներ: Մարմնավաճառության, սեռական բռնության և խտրականության դեմ պայքարի համար Բրազիլիան, Եգիպտոսը, Ճապոնիան և Մեքսիկան կիրառում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են կանանց համար առանձին ավտոբուսներ օգտագործելը և այլն:

Ինչի է ընդունակ վիրավորված կինը

ol3001370601239Ցանկանալով  արժանի վրեժ լուծել այն տղամարդուց, որն իրեն դավաճանել է  սկանդալային լրագրողի հետ, ինչպես նաև ամեն ինչ արել, որ խաչ քաշի նրա քաղաքական կարիերայի վրա, Սեգոլեն ռուայալը պատրաստվում է իր նախկին ամուսնուց խլել նախագահական աթոռը:

Սեգոլենի համար լուրջ վիրավորանք էր, որ նախագահ Օլանդն իրենից հեռացավ լրագրող Վալերի Թրիերվեյլերի մոտ, ու իր համար սոցիալիստական կառավարությում տեղ չգտավ:

Սոցիալիստական կուսակցության հավաստի աղբյուրները հայտնում են, որ Սեգոլեն Ռուայալը հաստատ որոշել է շահել 2017-ի նախագահական ընտրություններում  ու դառնալ Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին նախագահը: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ տիկին Ռուայալը ավելի հաճախ է քննադատում նախկին ամուսնու քաղաքականությունն ու վերափոխումները:

2007-ին տիկին Ռուայալը մասնակցեց նախագահական ընտրություններին, սակայն պարտվեց Նիկոլա Սարկոզիին:

 

Լոնդոնում մրցանակ է հանձնվել ամենաանսովոր գովազդի համար

Save_the_children (1)Լոնդոնում տեղի է ունեցել ամենաանսովոր գովազդաների Chip Shop Awards մրցանակաբաշխությունը:

Որպես օրենք, մրցանակակիր են դառնում են ամենալավ գաղափարների հեղինակները:

“Փղերը բաժանելով” ժյուրին չի մտածում ոչ  քաղաքական կոռեկտության, ոչ բարոյականության մասին, կարևորը, որ գովազդը լինի ծիծաղելի ու արվեստով:

Այս տարի գլխավոր մրցանակը ստացել է Save the Children  բրենդի գովազդը. փողոցային աղբամանների` “Ես ավելի լավ եմ սնվում, քան աշխարհի երեխաների 60%-ը” մակագրություն-պիտակները:

Հարսանիք ուղիղ եթերում.Շվեդիայի թագի ժառանգորդուհին ամուսնանում է

o_784638Ստոկհոլմում ավարտվում են արքայադստեր հարսանիքի վերջին նախապատրաստությունները: Արքայադուստր Մադլենը, որը գահի 4-րդ թեկնածուն է, ամուսնանում է ամերիկացի բանկիր Քրիստոֆեր Օ’ Նիլի հետ: Հեռուստատեսությունը հարսանիքի հանդիսությունը  կհեռարձակի ուղիղ եթերում:

XXI դարում թագավորական ընտանիքի համար ուղիղ եթերում հարսանիքի ցուցադրությունը հանրայնության պարտադիր տուրք է: Արքայադուստր Մադլենն այնքան էլ չի սիրում հանրայնություն, սակայն այսօր առանձնահատուկ օր է նրա համար:

“Արքայադուստր Մադլենը փակ մարդ է, նա սովորական նորմալ աղջիկ է բոլորի նման: Իսկ այսօր նա հանրության ուշադրության կենտրոնում կհայտնվի”,աում են ստոկհոլմցիները:

Նրա փեսացուն կայացած բանկիր է: Ծագումով բրիտանացի է ,ունի Ամերիկայի քաղաքացիություն: Երիտասարդները ծանոթացել են  մի քանի տարի առաջ, Նյու Յորքում: Այնտեղ Մադլենն աշխատում էր բարեգործական հիմնադրամում: Ծանր ապրումներ ուներ շվեդ իրավաբանի հետ հարաբերությունների խզման պատճառով.այդ սիրավեպը 8 տարի տևեց: Այն ժամանակ անգամ նշանադրության մասին էր հայտարարվել, սակայն նրանք բաժանվեցին: Մադլենը մեկնեց ԱՄՆ, որպեսզի փոխի իրավիճակն ու խուսափի լրագրողներից: Շվեդական ԶԼՄ-ների հետ Մադլենի հարաբերությունները բարդ են. երբ նա 20 տարեկան էր, մամուլը անխնա քննարկում էր նրա հակումը երեկույթների հանդեպ, իսկ հետո մանրամասն քննարկում էր նրա սիրավեպերն ու բաժանումները:

Հիմա ամեն ինչ այլ է: Հանդիսությանը թագավորական ժամատանը ներկա կլինի 1200 հյուր, իսկ Դրոթինգհոլմ պալատում  կազմակերպված բանկետին կմասնակցի 500 մարդ: Խոհարարներն աշխատում են առանց ձեռքերը ծալելու, իսկ հարսանեկան տորթը պատրաստվելու է անմիջապես հանդիսության օրը:

Հանդիսությունից հետո, նորապսակները կվերադառնան Նյու-Յորք, մանհեթնյան իրենց բնակարան: Քրիստոֆերը թագավորական տիտղոսներից հրաժարվեց: Որոշեց շարունակել իր  առաջվա կենսակերպը:

Հռոմի Պապը կատակել է, թե չէր ուզում Պապ դառնալ

3Հռոմի Պապը կատակել է, թե չէր ուզում Պապ դառնալՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը աշխարհի կաթոլիկների առաջնորդը  լինելու մասին կատակել է՝ասելով, որ ինքը երբեք այդ աշխատանքը չի ցանկացել:

«Նա, ով ցանկանում է Հռոմի Պապ դառնալ, իրեն չի սիրում», – ծիծաղելով ասել է նա Եսուիթդպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ:
«Ես չէի ցանկանում Պապ դառնալ»:
Նրան նախորդող Բենեդիկտոս մի առիթով 16-ը նշել էր, որ աղոթել է Աստծուն Հռոմի Պապչընտրվելու համար, սակայն այդ ժամանակ հավանաբար Աստվածն իրեն չի լսել:
Ֆրանցիսկոսը նաև նշել է, որ որոշել էր չտեղափոխվել Հռոմի Պապի նստավայրը, այլ մնալՎատիկանի բնակելի հյուրանոցում:
«Դա անձնական խնդիր է: Ինձ պետք է մարդկանց հետ ապրել: Եթե մենակ ապրեի,  եսմեկուսացված կզգայի»,-ասել է նա:

Օլանդը ճապոնացիներին շփոթել է չինացիների հետ

o_775547“Ֆրանսիայի ժողովուրդն իր ցավակցությունն է հայտնում Չինաստանին”,այս խոսքերով  Օլանդը դիմել է  ճապոնացիներին: Իրականում նա մտադիր էր  2013-ին  Ալժիրում ահաբեկիչների ձեռքով սպանված 10 ճապոնացիների ընտանիքներին ցավակցություն հայտնել:

Ֆրանսիայի մամուլը նշում է, որ Օլանդի սխալը զգուշորեն ու հստակ շտկել է թարգմանիչը: Սակայն,  ի դժբախտություն Օլանդի, պարզվեց, որ Տոկիոում, մամլո կոնֆերանսին ներկա ճապոնացի լրագրողներից մեկը հրաշալի տիրապետում է ֆրանսերենին: Հենց նա էլ առաջինը բարձրաձայնեց Օլանդի սխալի մասին:

Եվրոպա. Ջրհեղեղը հասել է Բրատիսլավա

o_782210Եվրոպայում ջրհեղեղը հասել է Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավա: Դանուբը դուրս է եկել ափերից ու ջրասույզ արել քաղաքային առափնյան: Մայրաքաղաքի պատմական կենտրոնը պաշտպանում են հատուկ արգելապատնեշները, որոնք առայժմ  դիմանում են ջրի հոսքին, սակայն կրիտիկական մակարդակին մնում են հաշված սմ-ներ: Սլովակիայի ցածրադիր շրջանների բնակչությունը տարհանվել է:

Ռումինիայում Պրուտ գետի վարարման հետևանքով 100-ավոր ծառեր են ջրի տակն անցել: Տեղի իշխանությունները շտապ կարգով ստուգում են ջրարգելների վիճակը:

Գերմանիայում ամենաբարդ վիճակը Դրեզդենում է: Քաղաքի տեսարժան վայրերի շուրջ ավազապարկերով բարիկադներ են կանգնեցրել: Որոշ շրջաններ դեռևս  հոսանքազրկված են:

Անգելա Մերկելն ուղղաթիռով տուժած շրջանների շուրջայց է կատարել: Նա հայտարարել է, որ դաշնային բյուջեից 100 մլն եվրո կհատկացվի որպես փոխհատուցում:

“Մենք լրացուցիչ փրկարար ուժեր ենք ուղարկելու:Միևնույն ժամանակ հարկավոր է գնահատել ավերածությունների ու վնասի մասշտաբն ու արդեն հիմա դաշնային օգնություն կցուցաբերվի տարբեր տարաշաշրջաններում տուժածներին, նրանց փոխհատուցում կվճարվի”,ասել է կանցլերը:

Լոնդոնում մինչև վերջ այրվել է իսլամական կենտրոնի շենքը

i (2)Լոնդոնի հյուսիսում այրվել է մի շենք, որը տեղի սոմալիական համայնքը օգտագործում էր որպես մզկիթ:

Շենքն այրվել է գիշերը: Հրշեջները 2 ժամ փորձել են շիջել կրակը,սակայն  շինությունը փրկել չի հաջողվել:”Ամեն ինչ այրվել է, պատերը փլուզվել են, ոչինչ չի մնացել: Չգիտեմ, կկարողանանք արդյոք ինչ որ բան այստեղ վերականգնել”,ասել է կենտրոնի տնօրեն Աբուբակար Ալին: Հրդեհից ոչ ոք չի տուժել, սակայն ոստիկանությունը հետաքննություն է սկսել ու ենթադրում է, որ կատարվածը հրկիզման հետևանք է: Պատերի մնացորդների վրա հայտնաբերվել են Անգլիական պաշտպանության լիգայի`ուլտրաազգայնական խմբավորման գրաֆիտիները: Ենթադրվում է, որ կատարվածը բրիտանացի զինվորի սպանության համար վրիժառություն է: Հետաքննությանը մասնակցում են նաև ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման մասնագետները:

Անգլիական պաշտպանության լիգայի ղեկավարության խոսքով, կատարվածի հետ իրենք ոչ մի առնչություն չունեն: Սակայն, Սոմալիի տեղի համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ դա հարձակում է:”Մարդիկ վախենում են, նրանք նույնիսկ աղոթելու համար մզկիթ չեն գնում: Դա լուրջ սպառնալիք է, կառավարությունը պետք է հրատապ լուծի այդ խնդիրը: Մենք ցնցված ենք մեր խաղաղ համայնքի վրա կատարված հարձակումով”,ասում է Լոնդոնում սոմալական սփյուռքի ներկայացուցիչ Մուհամեդ Էլբին:

Առաջին անգամ Դանուբի մակարդակը գերազանցել է 10 մետրի նիշը

761663Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ջրհեղեղի կապակցությամբ հայտարարվել է արտակարգ դրություն : Երկրի պատմության մեջ առաջին անգամ Դանուբի ջրի մակարդակը գերազանցել է 10 մետրը:

Օդերևութաբանների վերջին տվյալներով, Դանուբի ջրի մակարդակը կազմում է 10.01 մ: Վերջին ուժեղ ջրհեղեղի ժամանակ, 2002-ի օգոստոսի 16-ին ջրի մակարդակը հասել էր 9.92 մ-ի:

Glamour ամսագիրը Վիկտորյա Բեքհեմին տասնամյակի գլխավոր կին է ճանաչել

o_783455Հունիսի 4-ին կայացավ ամենամյա “Տարվա կին” հանդիսությունը, որը կազմակերպել էր Glamour ամսագիրը: Հանդիսության ժամանակ մրցանակներ հանձնվեցին թույլ սեռի ներկայացուցիչներին ու  տասնամյակի տիկին ընտրեցին:

Միջոցառման հիմնական պարգևը հասավ մոդելավորող ու Spice Girls խմբի անդամ Վիկտորյա Բեքհեմին: Նա անցած տասնամյակի գլխավոր տիկին ճանաչվեց: Ինքը, հաղթողը նշեց, որ իր համար մոլորակի ամենագլխավոր կինն իր մայրն է:  Հանդիսության ընթացքում պարգևներ հանձնվեցին արվեստի ու նորաձևության ոլորտի կանանց. տարվա երգչուհի ճանաչվեց Ռիտա Օրան, լավագույն դերասանուհի` Ռեբել Ուելսոնը: Մրցանակներից մեկը ստացավ Նիկոլ Շերզինգերը,որը ճանաչվեց   լավագույն հեռուստադեմք: Women Of The Year չմոռացան նաև  գլխավոր տղամարդ ընտրել,այս անգամ Դենիել Ռեդկլիֆն է արժանացել այդ տիտղոսին:

Վիկտորյա Բեքհեմը ծնվել է Մեծ Բրիտանիայում: Նա հասցրել է հանդես գալ որպես երգչուհի, մոդել, դիզայներ: 1999-ին  ամուսնացավ ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմի հետ: Նրանք համատեղ 4 երեխա ունեն.3 որդի և մեկ դուստր:

 

 

Լատվիան կարող է մտնել եվրագոտի

1Լատվիան կարող է մտնել եվրագոտիԵվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի Լատվիային կանաչ լույս է ցույց տվել՝ համաձայնելով տեսնել նրան եվրագոտու կազմի մեջ:

Հանձնաժողովը վճռել է, որ Լատվիան կարող է եվրո կիրառել 2014թ-ից:
Զեկույցը կփոխանցվի Եվրոպական խորհրդարան և  եվրագոտու 17 երկրների ֆինանսենրի նախարարներին, ովքեր հուլիսին վերջնականապես կկայացնեն Լատվիայի եվրագոտի ընդունելու որոշումը:
Համաձայն Եվրոպական հանձնաժողովի՝ Լատվիան բավարարել է գոտուն միանալու համար անհրաժեշտ բոլոր տնտեսական պայմանները և նրա ազգային օրենսդրությունը համահունչ է Տնտեսական և արժութային միության օրենքներին:
Երկրի կառավարությունը նաև գոհունակության է արժանացել 2008-2009թթ խորը ճգնաժամը հաղթահարելու համար:

Եվրոպայում ջրհեղեղն ուժեղանում է. 9 զոհ կա

130604021051_floods_prague_512x288_bbcՈւժեղ ջրհեղեղի պատճառով Չեխիայի իշխանությունները ստիպված երկրի հարավում բացել են ջրարգելները, որպեսզի թուլացնեն ճնշումն ամբարտակների վրա, ինչի պատճառով ջրի հսկայական քանակ դեպի Պրահա է հոսում:

Մայրաքաղաքով հոսող Վլտավա գետի մակարդակը շարունակում է բարձրանալ ու կանխատեսումների համաձայն, այսօր կհասնի կրիտիկական նիշի:

Աղետալի վիճակը ստեղծվել է հորդառատ անձրևների պատճառով: Մի քանի օրում այստեղ տեղումների  2 ամսվա նորմ է թափվել:

Ջրհեղեղի պատճառով Չեխիայում 7 մարդ է զոհվել, Ավտրիայում` 2 ու 3-ն էլ անհայտ կորած են համարվում:

Գերմանիայում երկրի հարավ են ուղարկել զինվորական ստորաբաժանումներ: Բավարական Պասսաու քաղաքում ջրի մակարդակը հասել է մի մակարդակի, որ չի եղել XVI դարից: Շատ քաղաքներ հեղեղված են, մարդկանց տարհանում են նավակներով: Որոշ հատվածներ փրկարարները պարզապես չեն կարողանում հասնել: