Լոնդոնը աշխարհի ամենաշատ այցելվող վայրն է

ԼոնդոնՎերջին երկու տարիների ընթացքում Լոնդոնը հյուրընկալել է Օլիմպիական խաղերը, տոնել թագուհու ադամանդե հոբելյանը, ինչպես նաև Տուր դե Ֆրանսը:

Այժմ Լոնդոնը դարձել է զբոսաշրջիկների շրջանում աշխարհի ամենահայտնի վայրը:

Նոր հետազոտության համաձայն՝ սպասվում է, որ Լոնդոնը 2014թ-ին ավելի շատ այցելուներ կունենա, քան Նյու Յորքը, Հռոմը, Փարիզը, Պեկինը և Դուբայը:

Mastercard Global Cities Index-ի զեկույցի համաձայն՝ Լոնդոնը 2014թ-ի ընթացքում 18,7 միլիոն այցելու կունենա՝ դառնալով ամենաշատ այցելվող վայրերի ցանկի առաջատարը:

ՓարիզԱյս ցուցանիշով Լոնդոնը իր հետևում է թողել Բանգկոկին, որը 2013թ-ի առաջատարն էր:

Ամենաշատ այցելվող վայրերի ցուցակում Փարիզը գրավում է երկրորդ հորիզոնականը, իսկ Ստամբուլը, Բարսելոնան, Ամստերդամը, Միլանը, Հռոմը և Վիեննան նույնպես բարձր հորիզոնականներ են զբաղեցնում:

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկը 2013թ-ին զբաղեցրած առաջին տեղից 2014-ին իջել է երրորդ հորիզոնական, սակայն շարունակում է Սինգապուրից և Դուբայից բարձր հորիզոնական զբաղեցնել:

Անկախ

Օդաչուն ինքնաթիռի բոլոր ուղևորների համար պիցա է պատվիրել

pizza-flightՎայոմինգի պիցայատներից մեկի մենեջերը նշել է, որ ինքը զարմացել է, երբ զանգահարել և մի ամբողջ ինքնաթիռի ուղևորների համար պիցա են պատվիրել:

Սակայն նա ուրախացել է, երբ հայտնել են, որ ինքնաթիռի մեջ 160 ուղևոր կա և շուրջ 38 պիցա է անհրաժեշտ:

Վաշինգտոնից Դենվեր ուղևորվող ինքնաթիռը վատ եղանակի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Շայեն քաղաքում, որտեղ ինքնաթիռը մնացել է երկու ժամ:

Ինքնաթիռի սնունդը սպառվել էր՝ ուստի օդաչուն որոշել է բոլորի համար պիցա պատվիրել:

Ավիաուղիների ներկայացուցչի խոսքով նրան չի զարմացրել օդաչուի պահվածքը, քանի որ իրենց օդաչուները միշտ հոգ են տանում ուղևորների համար:

Անկախ

 

Բրիտանական հուշարձանները կսովորեն խոսել

o_909948Արձանները, մոնումենտներն ու հուշարձանները, որոնք տեղադրված են Լոնդոնում ու Մանչեսթրում, ամառվա վերջին կխոսեն մարդկային ձայնով: Կոթողների խոսք սովորելու ու մենախոսություն կարդալու  պատասխանատվությունը ստանձնել է  ոչ առևտրային Sing London կազմակերպությունը: Ավելի վաղ այս կազմակերպությունն աղբամաններին սովորեցրել էր երգել, հաղորդում է The Telegraph.-ը:

Ներկայում Sing London-ը զբաղվում է   Մեծ Բրիտանիայի պատմական երկու քաղաքներում 35 հուշարձանների «ձայնավորմամբ»: Սպասվում է, որ տեխնիկական  վերջին ինովացիաների կիրառումը թուլ կտա հուշարձաններին խոսել հայտնի դերասանների ձայնով: Մոնումենտները ճառեր կասեն, որոնք նրանց համար գրելու են երկրի լավագույն հեղինակներ:

Օրինակ, լոնդոնյան Հայդ-պարկում տեղադրված Աքիլլեսի արձանը կխոսի «300 սպարտացիներ» ֆիլմի աստղ Դոմինիկ Ուեսթի, իսկ Բեյքեր-սթրիթում տեղադրված  Շերլոկ Հոլմսի աձանը խոսելու է  բրիտանացի վաստակավոր դերասան Էդ Սթոպարդի ձայնով:

Հուշարձանների ելույթները կարելի է լսել սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով,  օգոստոսի 19-ից հետո:

Ի դեպ, Sing London-ի ներկայացուցիչները 2011-ին հաջողությամբ «երգացրին» աղբամաններին:  Դրանք երգում էին, ծիծաղում ու խոսում այն ժամանակ, երբ  աղբամանի մեջ ինչ-որ բան էին նետում:

Անկախ

Փարիզի հանրային այգիներում կարգելվի ծխելը

Փարիզի սոցիալիստ քաղաքապետը հայտարարել է քաղաքի այգիներում ծխելը արգելելու մտադրության մասին, ինչը նպատակ ունի նվազեցնել ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունները:

Էնն Իդալգոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այս քայլը պարզապես փորձ է, որը նպատակ ունի մարդկանց տեղեկացնել ծխախոտից կախվածության վտանգների մասին:

Փարիզի հանրային այգիներում կարգելվի ծխելըՖրանսիայում բնակչության 30 տոկոսը ծխող է համարվում, ուստի Իդալգոն, տեղյակ լինելով այս քայլի դեմ հնարավոր ընդդիմությունների մասին, նշել է, որ սա պարզապես փորձ է և  խիստ կերպով չի պարտադրվի:

ծխելԱյժմ ծխելը արգելված է Ֆրանսիայի հանրային վայրերի ներսում՝ ներառյալ սրճարանները, ռեստորանները, կայարանները և թանգարանները:

Սակայն այս արգելքը դրսում գտնվող վայրերին չէր վերաբերվում, քանի որ դրսում այլ մարդկանց առողջությանը վնաս հասցնելու շանսերը մինիմում են:

Ծխախոտից առաջացող հիվանդություններից Ֆրանսիայում տարեկան 73,000 մարդ է մահանում:

Չնայած ծխախոտի վաճառքի վրա դրված տուգանքներին, առողջությանը հասցվող վնասների վերաբերյալ նախազգուշացումներին և խիստ արգելքներին՝ Ֆրանսիայում 16 միլիոն ծխող կա:

 Անկախ

Իրանն ու «Վեցնյակը» կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ

Iran-nuclear-talksԻրանն ու «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) չեն կարողացել միասնական կարծիքի գալ Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջը ընթացող բանակցություններում:

Գլխավոր խոչընդոտն իրանական միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման խնդրին է: Համապարփակ համաձայնագրի նախագծում դեռ բացակայում են կարևոր դրույթները:

Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայատարարել է, որ զիջումների չի անի արևմտյան երկրներին` կապված խաղաղ ատոմից օգտվելու իր իրավունքի հետ: Վիեննայում Իրան-«Վեցնյակ» բանակցությունների հերթական և վճռորոշ փուլը մեկնարկել է նախորդ շաբաթ: Կողմերը, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին պետք է հասնեն մինչև հուլիսի 20-ը:

Ուշագրավ է, որ հունիսի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Իրանի և «Վեցնյակի» միջև անցկացված հնգօրյա բանակցություններն ավարտվել են առանց լուրջ արդյունքի:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը

Անկախ

Էմմա Ուոթսոնը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

o_957430 (1)Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը կինոսիրողին հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերից, դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Հիմա նա պետք  է օգնի կանանց հնարավորությունների ու իրավունքների ընդլայնման, գենդերային հավասարության գծով ՄԱԿ-ի  կառույցին:

«Ես շատ երջանիկ եմ նոր աշխատանք սկսելու համար` «ՄԱԿ- կանայք» հրաշալի թիմի հետ,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:

` «ՄԱԿ- կանայք»-ը համաշխարհային կազմակերպության ամենաերիտասարդ կառույցներից է, որը ստեղծելու  որոշումն ընդունվել է 2010-ի հուլիսին: Կազմակերպությունը կոչված է  պայքարելու 12 հիմնական բնագավառներում ( այդ թվում` առողջապահություն, կրթություն, աշխատանքի տեղավորում, մասնակցություն քաղաքական կյանքին ու մարդու իրավունքների պաշտպանություն) կանանց խտրականության դեմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

` «ՄԱԿ- կանայք» կազմակերպության գործադիր ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նհկուկան  իր հերթին ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է  Էմմայի հետ աշխատելը : Երիտասարդության մասնակցությունը վճռորոշ դեր ունի գենդերային հավասարության գաղափարներն առաջ տանելու իմաստով ու, ես համոզված եմ, որ Էմմայի ունակություններն ու խանդավառությունը կազմակերպությանը թույլ կտան հասնել ողջ աշխարհի երիտասարդության սրտին ու մտքին»:

Էմմա Ուոթսոնը հայտնի է  նաև «Սուսոիկ-փուսիկ լինելը լավ է»,»Էլիտար հասարակություն», «7 օր ու գիշեր Մերլինի հետ» և «Նոյ» ֆիլմերից: 2009-ին նրա  անունը գրանցվել է Գինեսի գրքում, որպես տասնամյակի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի: 2014-ին նա ավարտել է ամերիկյան հեղինակավոր համալսարանը:

Անկախ

Փոլ Մաքքարտնին օգնել է 64-ամյա երկրպագուին նշանվել

Փոլ ՄաքարտնիՀուլիսի 5-ին Փոլ Մաքքարտնիի համերգի ժամանակ հանդիսատես զույգը պաստառներ է պատրաստել երգչին գրավելու համար:

Նյու Յորքում կայացած շոուի ժամանակ երգիչը նկատել էր Կլաուդիա Ռոջերսի պլակատը, որի վրա գրված էր՝ «Նա ինձ հետ չի ամուսնանա մինչև չհանդիպի ձեզ»:

Ջոն Դանի պլակատի վրա նշված էր, որ իր մոտ մատանի կա, և ինքը 64 տարեկան է:

72-ամյա Մաքքարտնին զույգին հրավիրել է բեմ:

Դանը մի քանի տող Բիթլզի երգերից երգելուց հետո ծնկի էր իջել:

Նրա հարսնացուն բնականաբար դրական պատասխան էր տվել:

 Անկախ

Ուկրաինայի ամենահարուստ մարդը խնդրել է կառավարությանը չռմբակոծել Դոնեցկը

ուկրաինաԱյսօր Ուկրաինայի ամենահարուստ օլիգարխը խնդրել է կառավարությանը չռմբակոծել Դոնեցկը, որտեղ հարյուրավոր անջատողական ապստամբներ են վերախմբավորվել:

Ապստամբները, Սլավյանսկից հեռանալով, Դոնեցկ են ժամանել ոչ աշխատանքային օրերին: Բացօթյա թանգարանից նույնիսկ գողացել են սովետական ժամանակաշրջանի տանկ և հրետանային հրանոթ:

Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ահմետովը, հայտնել է, որ Դոնեցկին մոտեցող կառավարական ուժերը զսպվածություն ցուցաբերեն:

Ածխի և երկաթի հանքերի մագնատ Ահմետովի կարողությունը Ֆորբսը գնահատել է ավելի քան 11 միլիարդ դոլար: Մագնատի գրասենյակները տեղակայված են Դոնեցկում, որտեղ ավելի քան մեկ միլիոն մարդ է բնակվում:

ukrain-village3Նա հայտնել է, որ Դոնեցկը և Դոնբասը չպետք է ռմբակոծվեն, և իրենք պետք է խուսափեն խաղաղ բնակչության մահացություններից:

Ռուսական դրոշներով բազմաթիվ ռազմական մեքենաներ են ժամանել Դոնեցկ:

Դոնեցկի կենտրոնական հրապարակում երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ապստամբների առաջնորդը հայտնել է, որ իրենց մարդիկ կպայքարեն քաղաքի համար, որը ավելի հեշտ է պաշտպանել, քան փոքրիկ Սլավյանսկը:

Քաղաքի գրասենյակները փակվել են, իսկ հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը, որտեղ ապստամբները ամրացնում են իրենց դիրքերը:

 Անկախ

Ներկով ծածկված մերկ մոդելները մասնակցել են Բոդիփեյնթինգի համաշխարհային փառատոնին (լուսանկարներ)

Բոդիփեյնթինգի համաշխարհային փառատոնԱյս տարվա Բոդիփեյնթինգի համաշխարհային փառատոնի ժամանակ ամբողջ աշխարհի նկարիչները ցուցադրել են իրենց մերկ մարմնի վրա նկարված բարդ նախշերը:

47 երկրիր ներկայացնող նկարիչները Ավստրիայի փոքրիկ գյուղը վերածել են գույների հրավառության:

Միջոցառումը արվեստի, երաժշտության և նորաձևության ցուցադրություն է, իսկ այս տարվա թեման փոփ արվեստն է եղել:

Իրեն վրա կրելով միայն գունավոր ներկ՝ տաղանդավոր նկարիչները իրենց մարդկային կտավներով պայքարում էին գլխավոր մրցանակների համար:

17-ամյա փառատոնը ավարտվել է երեկ, որին մասնակցել են գեյշաների, սուպերհերոսների և ջրահարսերի նկարազարդումներ ստացած մոդելներ:

Առաջին տեղը զբաղեցրել է կանադացի նկարիչը, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնվել է Իտալիայի ներկայացուցիչը:

 Անկախ

Իսպանիայում անցկացվել է ցլերի ավանդական վազք

Իսպանիա,ցլամարդԻսպանիայի Պամպլոնա քաղաքում Սան Ֆերմինի փառատոնի շրջանակներում անցկացվել է ավանդական դարձած ցլերի վազքը, որոնց ուղեկցել են քաղաքի ամենահամարձակները: «Էնսյերո» կոչվող այս գունեղ միջոցառումը այս տարի անցել է առանց դժբախտ պատահարների: Ցլերի կոտոշների հարվածից միայն մեկ մարդ է տուժել, երեք հոգի վնասվել են ընկնելու պատճառով: Ցլերից մեկը ևս վնասվածք է ստացել, սակայն նրան փոխարինել են 5 նորերը:

«Էնսյերոն» անցկացվում է հետևյալ կերպ. ցլերը և նրանց համարձակ ուղեկիցները վազել են 850 մետր երկարություն ունեցող ցանկապատված փողոցով 2 րոպե 25 վայրկյան ժամանակահատվածի ընթացքում: Մրցամարտի մասնակիցները կանոնների խախտման դեպքում տուգանվում են 200 եվրոյով, իսկ վազքին հետևել ցանկացողները վճարում են 3 եվրո: Երեկոյան այդ նույն ցլերը դուրս են եկել Իսպանիայի լավագույն տորեադորների դեմ: Սան Ֆերմինի փառատոնը կտևի 8 օր:

Անկախ

 

 

Դեսպան Համլետ Գասպարյանը այցելեց Բաբեշ-Բոյայ համալսարանում հիմնված Հայագիտության ինստիտուտն

համլետ գասպարյան,ռումինիաՌումինիայի հեղինակավոր համալսարաններից մեկում` Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարանում այս տարվա սկզբին հիմնված Հայագիտության ինստիտուտն սկսել է իր գործունեությունը: Այդ կապակցությամբ հուլիսի 4-ին Բաբեշ-Բոյայ համալսարան այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի և Հայագիտության ինստիտուտի նախաձեռնող և ղեկավար դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ հանդիպման ժամանակ խոսվեց Ռումինիայում հայագիտության ավանդույթները վերականգնելու մասին` հաշվի առնելով այդ բնագավառում կուտակված ծավալուն նյութը և դրանք կենտրոնացնելու ու գիտական ուղղվածություն տալու անհրաժեշտությունը: Ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը պատրաստակամություն հայտնեց այդ, ինչպես նաև կրթական և գիտական այլ ծրագրերի շուրջ համագործակցություն հաստատել Հայաստանի կրթահետազոտական հաստատությունների հետ: Ըստ դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի, ինստիտուտի առաքելությունը ոչ միայն Տրանսիլվանիայի և ամբողջ Ռումինիայի հայագիտական հարուստ նյութերի ուսումնասիրությունն է, այլև հայոց պատմության հարցերով գիտական կապեր զարգացնել Հունգարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և բալկանյան այլ երկրների հետ` այդպիսով դառնալով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայագիտության կենտրոն: Այդ հարցերի շուրջ դեսպան Գասպարյանը և Նաստասե-Կովաչը նույն օրը մտքեր փոխանակեցին նաև Ռումինական ակադեմիայի Կլուժի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Նիկոլաե Էդրոյուի և Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի տնօրեն Թուդոր Սալաջանի (Tudor Salagean) հետ:

Որպես Հայագիտության նորաբաց ինստիտուտի առաջին հանրային ձեռնարկ, նույն օրը Բաբեշ-Բոյայի համալսարանում, Միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ» խորագրով քննարկում դեսպան Գասպարյանի և Լուչիան Նաստասե-Կովաչի մասնակցությամբ, որին ներկա էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի քանի տասնյակ անդամներ, ուսանողներ և լրագրողներ: Դեսպան Գասպարյանը հայոց ցեղասպանությունը, այն ծնող պատճառները և դրա իրականացման մեխանիզմները ներկայացրեց պատմական լայն հենքի վրա` մասնավորապես ընդգծելով դրա ծանր հետևանքները, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը և նախաձեռնությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Կլուժում գտնվելու ընթացքում դեսպան Գասպարյանն այցելեց նաև տեղի Հայոց միության կենտրոն:

Բրիտանիայում XVI դարի բաղադրատոմսով հաց են թխել

8f70aa1435Ռոբերտ Դիդին թխել է Մեծ Բրիտանիայի պատմության ամենաթանկ հացը

Դրա բաղադրության մեջ շամպայն է ու 24-կարատանոց ոսկի: Դրա բաղադրատոմսը գտել են  XVI  դարի խոհարարների ձեռագրերում, հաղորդում է Росбалт-ը: Այն հեռավոր ժամանակներում հաց թխելու այդ էկզոտիկ բաղադրիչները հարստության ու հողատիրական բարձր դիրքի մասին էր վկայում:

726329cb_1Շամպայնով ու ոսկով հացը  ներկայացվելու է Հեմփեր-Լանգոլենում հոկտեմբերին կայանալիք ուտելիքների մրցույթում, իսկ առայժմ Դիդին 25 ֆունտ ստեռլինգով նման հաց  կթխի պատվերով:

Անկախ

Թագուհին թշնամացել է դքսուհու հետ

ol3001404459927«Life & Style»  հրատարակությունը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն, 88-ամյա Եղիսաբեթ թագուհին թշնամացել է 32-ամյա Քեյթի հետ`  բրիտանական ամենակրտսեր գահաժառանգի բնակության վայրի շուրջ տարաձայնության պատճառով,հաղորդում է isra.com-ն:

Հրատարակության խմբագրությունը հաստատում է, որ իսկապես Եղիսաբեթ թագուհին կտրականապես  համաձայն չէ Քեյթ Միդլթոնի արարքների հետ , որը փոքրիկ արքայազն Գեորգին մայրաքաղաք Լոնդոնից հեռու է տարել:

Շշուկներ կան, որ նրանց միջև թշնամանքը ծնվել է անմիջապես, արքայազնի ու Քեյթի հարսանիքից հետո, ու դրանից առաջ էլ` Քեյթի հագուստի ու նրա վարքի հետ կապված: Հիմա թշնամությունն այնքան է խորացել, որ Քեյթը պնդել է, որ ամուսնու ու որդու հետ Քենսինգթոնյան ամրոցից հեռանան և բնակություն հաստատեն Նորֆոլքում:

Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը հայտնում է, որ Եղիսաբեթ թագուհին չի հաշտվում Ուիլյամի կնոջ հետ այն պատճառով, որ Քեյթ Միդլթոնը նրան շատ է  հիշեցնում հանգուցյալ Դիանային:

Անկախ

Ռումինացի կնոջ հանգուցյալ տատիկի ուրվականը լուսնկար է ուղարկել նրա հեռախոսին

Հանգուցյալ տատիկի ուղարկած լուսանկարըՌումիանիայում Սկուրտեստիի եկեղեցին մարդաշատ է, ինչ տեղաբնակ մի կին պնդել է, որ իր հանգուցյալ տատիկի ուրվականը լուսանկար է ուղարկել իր հեռախոսին:

34-ամյա կինը նշում է, որ սարսափել է իր հեռախոսի էկրանին տեսնելով իր հանգուցյալ տատիկի լուսանկարը, որը կարծես անցքից լուսանկարված լիներ, իսկ նրա վզի շուրջը օձ է փաթաթված եղել:

Բախտագուշակը հայտնել է, որ տատիկը ուղերձ է հղում, իսկ նրա վզի շուրջ փաթաթված օձը ցույց է տալիս, որ նա պատժվում է կյանքում գործած որևէ մեղքի համար:

Այդ դեպքից հետո կինը իր ընտանիքի, ինչպես նաև այդ պատմությունից սարսափած տասնյակ այլ ընտանիքների հետ իրենց ժամանակի մեծ մասը անց են կացնում եկեղեցում:

Տարին մեկ անգամ ռումինացիները գնում են տեղի գերեզմանատուն և սնունդ թողնում հանգուցյալ կյանքում գտնվող հոգիների համար:

Իրականում այդ սնունդը օրվա վերջում բաժանում են աղքատներին, սակայն այս քայլը դիտարկվում է որպես հանգուցյալ կյանքում գտնվող հոգիների սնուցում:

Տեղի քահանան կնոջը խորհուրդ է տվել 40 օր սնունդ տանել գերեզմանատուն, որպեսզի տատիկի հոգուն օգնի փրկվել:

Եվրոպական հյուրատանը ընտանի առյուծը հարձակվել է հյուրի վրա

մեծկատուԿատուները սովորաբար լավ ընտանի կենդանիներ են, սակայն համացանցում տեղադրված լուսանկարները ցույց են տալիս, որ ավելի լավ է համոզված լինեք, որ այն տնային կատու է, ոչ թե հսկա կատվազգի:

մեծ կատուԱռյուծը, որին մեծացրել են Ֆրանսիայի հյուրատներից մեկի սեփականատերերը և որը ազատ շրջում է նրանց տանը, հարձակվել է այդտեղ գտնվող հյուրի վրա:

առյուծԴեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հեռուստատեսության աշխատակիցները հարցազրույց էին վերցնում առյուծի տիրոջից: Առյուծը հանկարծակի մտել է սենյակ և հարձակվել ոչ մի բան չկասկածող հյուրի վրա:

Տղամարդը սկսել է բղավել, իսկ առյուծի տերերը շտապել են նրան հետ քաշել:

Հյուրը վերնաշապիկը պատռված ոտքի է կանգնել:

Նա ավելի շատ շփոթված է եղել, քան վնասված:

Լուսանկարներում երևում է, որ կենդանու հարձակման արդյունքում տղամարդը թեթև կտրվածքներ է ստացել:

Անկախ

 

Էյֆելյան աշտարակի մոտակայքում մեկնարկել է ձիարշավի մրցույթը

էյֆելյան աշտարակԷյֆելյան աշտարակը դարձել է երեք օր տևող ձիարշավի մրցումների անցկացման վայր, որտեղ հավաքվել են աշխարհի առաջատար ձիարշավորդները իրենց ձիերի հետ:

Չեմպիոնների համաշխարհային մրցարշավը մեկնարկել է ուրբաթ օրը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրը ավելացնելով մրցարշավի կայացման շքեղ վայրերի ցուցակին:

Ուրբաթ օրվա մրցումների առաջին հաղթողների շարքում էր արքայադուստր Շառլոտա Կազիրագին:

Մրցույթը Էյֆելյան աշտարակի խոտածածկ տարածքը վերածել է ձիասպորտի սիրահարների դրախտավայրի: Այնտեղ երեխաները կարող են ավանակներով շրջել, իսկ մեծահասակների համար նախատեսված են ձիասպորտի վրանային գյուղը և ձիավարությունը:

Հանրությունը կարող է մրցումները անվճար դիտել մեծ էկրանների վրա, ինչպես նաև ականատես լինել ձիերի վարժանքներին:

Անկախ

Ֆրանսիայում կինը սպանել է ուսուցչուհուն աշակերտների աչքի առջև

Ֆրանսիա, ուսուցիչԱլբի քաղաքից աշակերտներից մեկի մայրը գնացել է դպրոց դանակով, ու աշակերտների աչքի առաջ սպանել 34-ամյա ուսուցչուհուն, հաղորդում է today.kz:

“Ուրբաթ առավոտյան  աշակերտներից մեկի մայրը գնացել է դպրոց դանակով ու աշակերտների աչքի առջև հարվածել 34-ամյա ուսուցչուհուն: Նրա արարքի պատճառը փորձում են  պարզել քննիչները”-հայտարարել է դատախազ Կլոդ Դերանը:

Չնայած կնոջն առաջին բուժօգնություն է ցուցաբերվել,  այնուամենայնիվ նրան փրկել չի հաջողվել:

Ֆրանսիայի կրթության նախարար Բենուա Ամոնը մեկնել է դեպքի վայր:

Անկախ

Եկեղեցական երգեհոնից 118-ամյա սենդվիչ են գտել

o_977283Բրիտանական Լանքաշիր քաղաքի եկեղեցիներից մեկում օրերս անսովոր բան են գտել: Տաճարի ղեկավարությունը, որը որոշել էր  վաճառել երգեհոնը, որպես պահեստամաս, քանդելով այն` հայտնաբերեց մի սենդվիչ, որը գրեթե 118 տարեկան է: Ընդ որում, սենդվիչը հրաշալի պահպանվել է, հաղորդում է vesti.ru-ն:

Այն փաթաթված էր Stockport Advertiser թերթի խունացած համարում, որը թվագրված էր 1896-ով: Հնարավոր է, որ բուտերբորդը աշխատակիցներից մեկինն է, եղել, ով երգեհոնը եկեղեցում է տեղադրել շատ տարիներ առաջ:

Երգեհոնի տերն ու նրա ամուսինը որոշել են այն վաճառել  Գերմանիայից մի գնորդի, ով խոստացել էր դրա համար վճարել 1,7 ֆունտ ստեռլինգ (մոտ 3 հազար դոլար):

Իսկ “թոշակառու սենդվիչը” վաճառվելու է երգեհոնի հետ թե ոչ` չի հաղորդվում:

Անկախ

«Փոքրիկ իշխանի» այգի Ֆրանսիայում

161-390x290Ֆրանսիայի արևելքում, Գերմանիայի հետ սահմանի մոտ զվարճանքների այգի է բացվել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» մոտիվներով, որը, ի դեպ, թարգմանվել է աշխարհի 275 լեզուներով, հաղորդում է  Lenta.ru-ն:

Այգու այցելուները կարող են այստեղ կենդանի աղվեսներ ու գրքում հիշատակված մյուս գազանիկներին տեսնել ու նույնիսկ կերակրել: Բացի այդ, հյուրերը կարող են 3D ֆիլմ դիտել ու անգամ ինտերակտիվ զրույց ունենալ համակարգչով ստեղծված էքզյուպերյան հերոսների հետ:

Այգում նաև 2աերոստատ կա, որոնք ամրացված են 150 մ բարձրության վրա ու ստեղծում են մոլորակի տպավորություն, որն այցելել էր Փոքրիկ իշխանը: Այցելուները կարող են նաև բիպլանով թռչել, քանի որ  «Փոքրիկ իշխանի» հանճարեղ գրողը նաև օդաչու էր:

Այգին ստեղծող Ջերոմ Ջիակոմոնին հույս ունի, որ ամեն օր այստեղ կայցելի շուրջ 150 հազար մարդ, հիմնականում 2-12 երեխաներ ու «մեծեր» , ովքեր դեռ հիշում են, որ ինչ որ ժամանակ փոքր են եղել:

Անկախ

Հոլանդիայի ամենատարեց մարդը 108-ամյա դիարբեքիրցի Սերոբ Միրզոյանն է

hollandՀոլանդիայի ամենատարեց մարդը ծնունդով Դիարբեքիրից հայազգի Սերոբ Միրզոյանն է: Վերջինս ծնվել է 1906 թվականին Դիարբեքիրում, ապրել է Իրաքում` զբաղվելով հողագործությամբ: 1996 թվականից ի վեր Հոլանդիայի Ամերսֆուրտ քաղաքում ապրող Միրզոյանը իր 108-րդ ծննդյան օրը նշել է ընտանիքի հետ միասին: Նա ծննդյան տոնին սպասում էր նաև Ամերսֆուրտի քաղաքապետի այցին:

Պարոն Սերոբն ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 8-ին, նախաճաշին ուտում է թերխաշ ձու, կես բաժակ օղի է խմում և քնում է ժամը 21:00-ին: Ըստ Միրզոյանի` երկարակեցության գաղտնիքը գենրեն են ու մարդու ապրելակերպը: Նրա մորաքույրը 110 տարի է ապրել:

 

Անկախ