Եգիպտոսում քաղաքացիական պատերազմի առաջացման վտանգ կա

egiptos«Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարություն է արել կապված 1973 թվականի արաբ-իսրայելական պատերազմի 40–րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ այսօր Եգիպտոսը վտանգի առաջ դեմ առ դեմ է կանգնած, ինչը վտանգավոր է միջազգային անվտանգության համար ևս: Շարժման առաջնորդները անհանգստացած են, որ զինվորականների գործողությունները կարող են քաղաքացիական պատերազմի բերել, հանգեցնել բանակի և ժողովրդի միջև բախման, ինչը կբերի մասնատման հենց զինված ուժերի ներսում:

«Մուսուլման եղբայրները» կոչ են արել չդադարեցնել ցույցերը՝ ընդգծելով, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել երկրի օրինական նախագահ Մուհամադ Մուրսիի իշխանությունը:

 

Բարաք Օբաման Իսրայելին կոչ է արել հաշտության գնալ Պաղեստինի հետ

obamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրան կոչ է արել ինչքան հնարավոր է շուտ պաղեստինցիների հետ վերսկսել խաղաղ բանակցությունները: Ինչպես ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ՝ հեռախոսազրույցը նախապես պլանավորված է եղել: «ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետին կոչ է արել պաղեստինցիների հետ բանակցությունների վերսկսման համար շարունակել աշխատել պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որն  այժմ գտնվում է Մերձավոր Արևելքում»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  Ջոն Քերին մտադրված է բանակցել իսրայելական և պաղեստինյան կողմերի հետ: Բացի այդ,  Օբաման և Նեթանյահուն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես  դրությունը Եգիպտոսում և Սիրիայում, ինչպես նաև իրանական խնդիրը: Կողմերը հայտարարել են, որ պարբերաբար շարունակելու են խորհրդակցել անվտանգության հարցերում:

 

Թուրք-սիրիական սահմանին լարվածություն է, կրակոցներ են հնչել

siriaԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդում է, որ երեկ առավոտից սկսած թուրք-սիրիական սահմանին գտնվող Ռասուլայն շրջանում զինված բախումներ են տեղի ունեցել ահաբեկչական կազմակերպության և սիրիական ընդդիմադիր ուժերի մարտիկների միջև: Միևնույն ժամանակ սիրիական կողմից գնդակոծվել են թուրքական սահմանային գոտիները, իսկ սահմանապահները պատասխան կրակ են բացել:

Թուրքական կայքերի հաղորդմամբ՝ սահմանամերձ շրջանների բնակիչները ևս տուժել են այս կրակոցների հետևանքով: Մասնավորապես քաղաքացի Նեզիր Աթիլան ձեռքի հատվածում հրազենային թեթև վնասվածք է ստացել, երբ գտնվել է իր տան այգում: Ավելի ողբերգական է ավարտվել Մահսուն Էրթուղրուլի ճակատագիրը: Վերջինս երեկ մահացել է կրծքին ստացած կրակոցից: Շրջանի բնակչությանը պարբերաբար տեղեկացնում են սահմանամերձ գոտիններում մշտական վտանգի մասին և խորհուրդ են տալիս լքել այդ տարածքները:

Եգիպտոսում լուրջ բախումներ են Մուհամադ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև

kahireԵգիպտոսում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին աջակցելու համար: Այս ցույցերը միանգամայն վերածվել են Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների: Հերթական նման բախումը առաջացել է Կահիրեում զինվորականների գործողություններից դժգոհ ցուցարարների և ոստիկանների միջև:

«Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից Մուհամադ Բալթաջըի խոսքերով՝ «Ռամզես» հրապարակում առաջացած բախումների հետևանով մեկ մարդ է զոհվել, տեղեկություններ կան ցուցարարների շարքերում բազմաթիվ վիրավորներ: Հայտնի է, որ բախումներին մասնակցել են նաև ահաբեկչական համարվող «Black Block» խմբավորման անդամները:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ եգիպտական Ալեքսանդրետ քաղաքում ռազմական հեղաշրջման դեմ հանդես եկող ցուցարարները շարժվել են դեպի ԱՄՆ-ի հյուպատոսության շենք: Ընդհանուր առմամբ միլիոնանոց բողոքի ցույցեր տեղի են ունեցել Եգիպտոսի 22 քաղաքներում:

 

 

 

 

 

 

Ամերիկայի եգիպտացիները աջակցում են Մուհամադ Մուրսիին

amnՎաշինգտոնում Սպիտակ տան առաջ եգիպտական ծագում ունեցող ամերիկացիների կողմից կազմակերպված ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հավաքվածները հայտարարել են, որ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որն ընտրվել է ժողովրդավար ճանապարհով, իսկ բանակը, պաշտոնանկ անելով նրան, գործել է հակառակ ժողովրդի կամքին:

«Եգիպտական ծագում ունեցող ամերիկացիները ժողովրդավարության և մարդու իրավունքների համար» հասարարկական կազմակերպության ղեկավարներից Աքրամ Ալզանդը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին, մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Եգիպտոսում տեղի ունեցածը ճանաչել որպես ռազմական հեղաշրջում:

 

Իրաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել

irak    Իրաքի տարբեր քաղաքներում միևնույն ժամանակ իրականացված ահաբեկչությունների շարքի հետևանքով 29 մարդ է զոհվել, 69 հոգի վիրավորվել է: Մեքենայի մեջ տեղադրված ռումբը պայթել է Բաղդադի թաղամասերից մեկում, ինչի արդյունքում 5 մարդ է զոհվել՝ ներառյալ մեկ ոստիկան: Նմանօրինակ պայթյուններ տեղի են ունեցել նաև Քիրքուքում, Մոսուլում, Հադիսեում, Էլ Ֆալուջայում և մի շարք այլ բնակավայրերում:

Ոստիկանության հաղորդմամբ՝ այն վայրերում, որտեղ ահաբեկչություններ են տեղի ունեցել, խիստ հսկողություն է հաստատվել:

Սաուդյան Արաբիայում սպառնում են մտրակել պաս չպահողներին

arabiaՍաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը սպառնացել է բանտարկել և մտրակել Ռամադանի ընթացքում պաս չպահող քաղաքացիներին և արտաքսել գործի բերումով երկրում գտնվող ոչ մուսուլման արտասահմանցիներին: Մեծ պահքի կապակցությամբ Սաուդյան Արաբիայում վերահսկողությունը մեծացել է: Նախարարությունը ոչ մահմեդականներին  զգուշացրել է հանրային վայրերում չուտել և չխմել և պահպանել աշխատանքային պայմանագրով սահմանված բոլոր կետերը:

Թուրքական «Star» թերթը, վկայակոչելով Աբու Դաբիում լույս տեսնող «Gulf News» պարբերականը, գրում է, որ Սաուդյան Արաբիայում պաս չպահող մահմեդականները կարող են բանտարկվել կամ մտրակվել, որոշ դեպքերում էլ միևնույն ժամանակ կրել երկու պատիժը:

Հորդանանում սիրիացի փախստականների համար հոսպիտալ է կառուցվելու

da3001373560620Հորդանանում հոսպիտալ է կառուցվելու սիրիացի փախստականների համար: Դրա մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը:

Ինչպես նշում է AFP-ը, հուլիսի 11-ին Հաշիմիթյան թագավորության տարածքում հիմա ավելի քան 130 հազար սիրիացի է գտնվում, որոնք քաղաքացիական կռվի արհավիրքներից փախել են հարևան պետություն:

Միջազգային Կամիր Խաչի Գերմանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Կանադայի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ մոդուլային կառույցներով շենքը կկառուցվի առաջիկա  մեկուկես ամսում, փախստականների ճամբարների մոտ: Դա կլինի 60 մահճակալով հոսպիտալ` հագեցած ամենաանհրաժեշտ սարքավորումներով:

 

 

Եգիպոսում նոր կառավարություն կձևավորվի

egipt   Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ Բիբլավին, հարցազրույց տալով «Անադոլու» գործակալության թղթակցին, պատմել է երկրում նոր կառավարության ձևավորման գործընթացի մասին: Վարչապետի խոսքերով՝ եկող շաբաթ սպասվում է նախարարների կաբինետի կազմավորումը: Բիբլավին հայտնել է, որ այս կապակցությամբ նպատակ ունի հանդիպելու Ազատություն և արդարություն կուսակցության ներկայացուցիչների հետ, որը հանդիսանում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության քաղաքական թևը, ինչպես նաև «Ան-Նուր» կուսակցության և Ազգային փրկության ճակատի հետ:

Եգիպտոսի ժամանակավոր վարչապետը նշել է, որ նոր կառավարության անդամներ կդառնան այն անձինք, որոնք վստահություն ունեն ժողովրդի շրջանում: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է, որ այդ մարդիկ կարողանան մեկ թիմում աշխատել

Սկսվել են «Մահմեդական եղբայրների» ձերբակալությունները

egiptos (2)Եգիպտոսի գլխավոր դատախազը որոշում է կայացրել «Մահմեդական  եղբայրներ» կազմակերպության ղեկավարության ձերբակալության վերաբերյալ: Վերջիններս մեղադրվում են Հանրապետական գվարդիայի շտաբի դիմաց զանգվածային անկարգությունների հրահրման մեջ:

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ արդեն հրաման է արձակվել «Մահմեդական  եղբայրներ» կամակերպության առաջնորդ Մուհամեդ Բադինի և մի շարք այլ կարևոր դեմքերի ձերբակալման վերաբերյալ:

Կահիրեում դագաղներով ցույցեր են

kahireԿահիրի բնակիչները, որոնք բողոքում են Հանրապետական գվարդիայի շտաբի դիմաց աղոթող մարդկանց վրա կրակ բացած գործող բանակի դեմ, հավաքվել են «Ռաբիատուլ Ադավի» հրապարակում: Ցուցարարները իրենց հետ խորհրդանշական դագաղներ են բերել, որով երթ են սկսել դեմի Հանրապետական գվարդիայի շտաբ, որտեղ միասնական աղոթք են իրականացրել՝ նվիրված զոհվածների հիշատակին: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք չեն վախենում զինվորականների առաջարկած «ճանապարհային քարտեզից»:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները պահանջել են ազատել պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիին և վերադարձնել նրան նախագահական աթոռը: Համառ ցուցարարները հայտարարել են, որ չեն հեռանալու հրապարակից մինչև չկատարվեն իրենց պահանջները: Ցույցերին մասնակցել են մի շարք հասարարկական կազմակերպության ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ Եգիպտոսի տարբեր քաղաքաներից:

 

Ահաբեկչություն Բեյրութում, 20 մարդ տուժել է

130709055104-jamjoom-bpr-lebanon-blast-00002716-story-topԲեյրութի ծայրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ականապատված ավտոմեքենան, որը կայանած է եղել քաղաքի բանուկ առևտրային փողոցներից մեկում,  թռել է օդ: Պայթյունի ալիքը վնասել է մոտակա շենքերն ու անմիջապես մի քանի ավտոմեքենա այրվել են:

Դեպքի վայր`Բիր ալ-Աբիդ թաղամաս շարունակում են գալ շտապ օգնության և ոստիկանական մեքենաներ: Արդեն հայտնի է, որ կան տուժածներ և զոհեր, նրանց թիվը ճշտվում է:

Առայժմ խոսքը 21 վիրավորների մասին է, որոնցից 15-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Ահաբեկչության պատասխանատվությունը առայժմ ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել, սակայն հայտնի է, որ այդ թաղամասում ապրում են “Հզբոլահի” կողմնակիցները:

Հեռուստաալիքները կադրեր են ցույց տալիս, որտեղ սև ծխի սյունը բարձրանում է բեռնատարի վրա և ամենաքիչը 9 ավտոմեքենա կրակի մեջ են:

Ոստիկանությունը ավտոկայանատեղիի  շրջակայքից տարհանում է մարդկանց, վախենալով պայթյունի կրկնվելուց:

 

Բանակը չի կարող տապալել իշխանությանը. Իրան

mursi (1)Իրանի խորհրդարանի ներկայացուցչի քաղաքական հարցերով խորհրդական Հուսեին Շեյխուլիսլամը հայտնել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն ցանկանում, որպեսզի մուսուլմանական երկրներում ժողովրդավարություն հաստատվի, քանի որ նրանք աջակցում են Իսրայելին, որի նկատմամբ մուսուլմանական երկրներում ատելություն է տիրում: Նրա խոսքերով՝ Եգիպտոսի նախագհ Մուհամադ Մուրսիին ժողովուրդն է ընտրել, այդ պատճառով էլ բանակը իրավասու չէ հեռացնելու նրան:

Շեյխուլիսլամը հայտարարել է, որ Իսրայելը շատ անհանգստացած էր, երբ Եգիպտոսում իշխանության եկան «Մուսուլման եղբայրները»: Բացի այդ Սաուդյան Արաբիան և Քաթարը ևս դեմ էին Եգիպտոսի հեղափոխությանը, քանի որ վախենում էին, որ Եգիպտոսի առաջընթացի հետ մեկտեղ իրենց դերը տարածաշրջանում կնվազի: Խորհրդականի խոսքերով՝ Մուրսիի ճակատագիրը որոշելու են պատգամավորները, իսկ բանակը պետք է ապահովի քաղաքացիների անկախությունն ու անվտանգությունը՝ մնալով օրենքի շրջանակներում:

Վաղը Ստամբուլում կվերաբացվի նշանավոր «Գեզի» այգին

geziՎաղը Ստամբուլում տեղի կունենա վերջրս զանգվածային ցույցերի հրապարակ դարձած «Գեզի» այգու բացման արարողությունը, որը վերականգնման աշխատանքների է ենթարկվել: Այգու վերաբացման մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Հուսեին Ավնի Մութլուն: Նշենք, որ «Գեզի» այգին հունիսյան ցույցերից հետո փակվել էր: Քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների շրջանակում այգում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, տնկվել են նոր ծառեր ու ծաղիկներ:

Եգիպտոսը հիշեցնում է Թուրքիան 1997 թվականին

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, խոսելով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություննների մասին, դրանք նմանեցրել է 1997 թվականի փետրվարի 28–ին Թուրքիայում տիրող իրավիճակին: Դավութօղլուն նշել է, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Մուհմադ Մուրսին անօրինական կերպով է հեռացվել պաշտոնից: Նախարարի կարծիքով՝Մուրսին պետք է վերականգնվի իր պաշտոնում և երկրում պետք է շարունակվի այն քաղաքականությունը, որը հիմնվել է Անկախություն և արդարություն կուսակցության կողմից: Հետաքրքրական է, որ Դավութօլուն ընդծել է, թե չնայած ամեն բանին, Թուրքիան չի համարում, որ կորցրել է Եգիպտոսին որպես իր դաշնակից:

Նշենք, որ 1997 թվականի փետրվարի 28–ին Թուրքիայում տեղի ունեցավ «թավշյա» հեղաշրջում: Այն ժամանակ բանակի ճնշման տակ իշխող Բարօրություն կուսակցության նախագահ երկրի վարչապետ Նեջմեթին Էրբաքանը ստիպված եղավ հրաժարական տալ:

Պակիստանում գնացքը հարվածել է ռիկշայի. 12 զոհ կա

pakistan. trainՈստիկանության սպայի տեղեկություններով` Պակիստանի կենտրոնական հատվածներում գնացքը հարվածել է ամայի տեղանքով երկաթգծերով անցնող ռիկշայի (մարդատար սայլակ), որի  հետևանքով մահացել է 12 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը և ըստ ոստիկանության՝ ռիկշայի վարորդը չի նկատել մոտեցող գնացքը ու փորձել է հատել երկաթգիծը:

Զոհվածների թվում կան երկու կին և երկու երեխա, իսկ  երկու փրկվածները ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Ըստ տեղեկությունների՝ երբ փրկարարական թիմը ժամանել է, տուժածների մեծ մասն արդեն ողջ չի եղել:

Պակիստանում նման դժբախտ պատահարների հիմնական պատճառը  երկաթգծերի ամայի խաչմերուկներն են, իսկ վարորդները սովորաբար երկաթգծերը հատում են մեծ արագությամբ՝ ուշադրություն չդարձնելով մոտեցող գնացքներին:

92-ամյա իրաքցի ֆերմերը երկրորդ անգամ ամուսնացել է 22-ամյա աղջկա հետ

The 92-year-old farmer is pictured with his young bride (centre), one of his teenage grandsons (far left) his grandsons' new wives (second left, far right)92-ամյա իրաքցի ֆերմերը իր երկու թոռների հարսանեկան արարողության շրջանակներում ամուսնացել է իրենից 70 տարով փոքր աղջկա հետ:
Չորս ժամ տևած արարողության ընթացքում Մուսալի Մուհամեդ ալ- Մուջամեն ամուսնացել է 22-ամյա Մունա Մուխլիֆի հետ:
Ըստ AFP-ի՝ իր 16 և 17 տարեկան երկու թոռները ևս ամուսնացել են հինգշաբթի օրը Բաղդադում կազմակերպված այդ նույն հարսանեկան արարողության ժամանակ:
Մուջամեն հայտնել էր, որ իրենք շատ երկար էին սպասել այդ օրվան, քանի որ իր թոռների հարսանիքները մի քանի անգամ հետաձգել են իր հարսանիքի օրվա հետ համատեղելու համար:
Մուջամեն Գուբան գյուղում իր առաջին կնոջ հետ մեծացրել է 16 երեխա:
Նա որոշել է երկրորդ անգամ ամուսնանալ իր կնոջ մահից երեք տարի անց:
Չորս ժամ տևած արարողության ժամանակ կազմակերպվել են երաժշտական և պարային ներկայացումներ, ինչպես նաև տոնական կրակահերթ:

Կահիրեում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա

egiptosԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Ռաբիաթուլ Ադավիայի հրապարակում նախագահ Մուրսիի աջակցության ցույցեր են ընթանում: Ցույցերին հազարավոր քաղաքացիներ են մասնակցում՝ արտասանելով «Մեր առաջնորդը Մուրսին է», «Կեցցե՛ Մուրսին» կարգախոսերը: Ցուցարարների շարքերում կան կանայք և երեխաներ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցերի ժամանակ հավաքվածների վրա կրակ են բացել: Նախնական տվյալներով կա 4 զոհ, բազմաթիվ վիրավորներ: Սակայն ոստիկանությունը հերքել է ցուցարարների նկատմամբ զենք կիրառելու մասին լուրը: Այնուհանդերձ Եգիպտոսում իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Աշխարհի միլիոնավոր դպրոցական երեխաներին երկրաշարժից փրկելու համար ստեղծվել է երկրաշարժին դիմացող սեղան (տեսանյութ)

earthquake proof table2Նախկինում փորձագետները երկրաշարժի ժամանակ մարդկանց խորհուրդ էին տալիս վազել դեպի դռնախորշը, այժմ գիտնականները խորհուրդ են տալիս մտնել մոտակա սեղանի տակ:

Երկու իսրայելցի գիտնականներ ստեղծել են երկրաշարժին դիմացող սեղաններ:

Սեղանը, որը կարող է դիմանալ վերևից ընկնող մինչև մեկ տոնա բեռին, ստեղծել են իսրայելցի գյուտարարներ Արթուր Բրաթերը և Իդո Բրունոն:

Գյուտարարները հայտնում են, որ սեղանի ստեղծման գաղափարը առաջացել է իրենց կառուցվածքով անկայուն դպրոցների աշակերտներին պաշտպանելու ցանկությունից:

Բաթերը նշում է, որ ինքը պարզապես սարսափած էր դիտելով 2010թ-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի մասին պատմող մի հոլովակ, որտեղ վատ կառուցված տների և դպրոցների պատճառով 200,000 մարդ էր զոհվել:

Այս սեղանը բավականին թեթև և հարմար է դպրոցականների օգտագործման համար և միևնույն ժամանակ կարող է դիմանալ երկրաշարժի ընթացքում վերևից ընկնող մեծ ծանրությանը:

earthquake proof table (1)Եթե սեղանները դասավորվեն շարքերով, ապա դրանք կարող են նաև ծառայել որպես փախուստի համար բաց ճանապարհ:

Սեղանը առաջինը փարձարկել են իսրայելի զինվորականները, իսկ այժմ այն գտնվում է Իտալիայի Փադուա համալսարանի շինարարական տեխնոլոգիաների բաժնում, որտեղ այն խիստ պայմաններում փորձարկում է անցնում:

Ըստ գիտնականների՝ անկայուն շինությունների պատճառով ամբողջ աշխարհում մոտ 300 միլիոն երեխա երկրաշարժից տուժելու վտանգի տակ է գտնվում: Սեղանի ստեղծողները սեղանը համարում են երկրաշարժի ժամանակ զոհերից և վնասվածքներից խուսափելու մի եղանակ:

Սեղանը ստեղծելու համար երկու գիտնականները բազմաթիվ մրցանակներ են ստացել:

 

Եգիպտոսի նոր նախագահը երդվել է

Адли МансурԿահիրեի սահմանադրական դատարանում երդվել է  Ադլի Մանսուրը` որպես երկրի ժամանակավոր նախագահ: Մուրսին ու նրա համախոհները`”Մահմեդական երղբայրները” ձերբակալվել են ու  այդ կազմակերպության ևս 300 ակտիվիստների ձերբակալության օրդեր է տրվել: Նրանք մեղադրվում են բանտից անօրինական  հեռանալու համար, որտեղ նստեցվել էին դեռևս Մուբարաքի օրոք:

Բանակն աշխատում է հնարավորինս շուտ  հանձնել նախագահական իրավասությունները` ռազմական հեղաշրջումից խուսափելու համար:  Իրադարձությունները որակվում են ժողովրդական կամքի դրսևորում, սակայն  պաշտոնական վարկած դեռևս չի մշակվել: Դրա համար էլ ԱՄՆ-ում Եգիպտոսի դեսպանը հարցազրույցում հայտնել է, որ “բանակը ստիպված է միջամտել, քանի որ “Մահմեդական եղբայրները” որոշել են իրենց որոշ համախոհների հավաքել ու իրադրությունը “սրել”: