Հոնգ Կոնգը պայքարում է աղբի ճգնաժամի դեմ

աղբՀոնգ Կոնգի ակտիվիստները բողոքում են, որ ի տարբերություն քաղաքի կենտրոնի, ծայրամասային շրջաններում արդեն սովորական է ականատես լինել աղբից գոյացած կույտերի:

Համաձայն Շրջակա միջավայրի պաշտպանության վարչության` աղբավայրերն  արդեն լիովին լցված են և հնարավոր չի լինի դրանք շահագործել մինչև  2020թ., ինչպես նախատեսված էր:

Որոշ կանխատեսումների համաձայն` աղբավայրերի առավելագույն տարողությունը սպառված կլինի մեկ կամ երկու տարուց հետո:

«Մենք պետք է ունենանք թափոնների նվազեցման հստակ ճանապարհային քարտեզ, այլապես   ստիպված կլինենք յոթ տարի անց փողոցներում տեսնել մեր աղբը»,- լրատվական գործակալությանն ասել է բնապահպան-գիտնական  պրոֆեսոր Ջոնաթան Ուոնգը :

Ամեն օր Հոնգ Կոնգի աղբավայրերում թափվում է 13,000 տոննա աղբ:

Ավստրալիայում տարօրինակ գողի հավաքածուն հետ է հանձնվել սեփականատերերին

a2Ավստրալիայի գյուղական համայնքներից մեկում տարօրինակ հանցանք է գրանցվել՝ գողացել են բազմաթիվ տների շքամուտքի ուղեգորգերը:

Վիկտորիա նահանգի Արարատ փոքրիկ քաղաքի ավելի քան 40 շփոթված բնակիչներ անցած շաբաթ առավոտյան արթնացել են և պարզել, որ իրենց ուղեգորգերը բացակայում են:

Սակայն ով էլ որ լինի այս գողության հետևում, երևում է, որ այդ ուղեգորգերն  իրեն պետք չեն եղել, քանի որ նա ուղեգորգերի մեծ կույտը թողել է տեղի ոստիկանությունում:

Արարատի ոստիկանությունը հեղեղվել էր քաղաքի տարբեր փողոցներից այդտեղ բերված ուղեգորգերով:

Կոնստեբլ Մաքս Մաջը հայտնում է, որ ոստիկանության սպաների կարծիքով այդ գողությունը կատարել է ինչ-որ կատակասեր մարդ:

Ուղեգորգերի գողության զոհ դարձած բնակիչներն  իրենց ուղեգորգերը կարող են վերցնել տեղական ոստիկանությունից:

Ուղևորատար ինքնաթիռի օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

KanikaՀնդկաստանի խոշորագույն Air India ընկերության ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է 2 օդաչուներին ու 2 բորտուղեկցորդների` ապրիլի 12-ին Բանգկոկից Դելի թռիչքի ժամանակ կատարվածի պատճառով:

Թռիչքից կես ժամ անց, երբ ինքնաթիռն անհրաժեշտ բարձրության վրա էր, կապիտանի օգնական  Ռավինդրա Նաթը դուրս եկավ  օդաչուների խցիկից ու իր տեղը  նստեցրեց բորտուղեկցորդ Ջեյ Բաթին:

“Կանոնների համաձայն, եթե օդաչուն հեռանում է խցիկից, պարտավոր է այնտեղ ապահովել անձնակազմի մեկ այլ անդամի ներկայությունը, որն անհրաժեշտության դեպքում կարող է կանչել օդաչուին, եթե  կառավարման հետ ինչ որ բան լինի”,մեկնաբանել է Air India  ընկերության ներկայացուցիչը:

Սակայն, օդանավի հրամնատար Բ.Կ.Սոնին նույնպես հետևեց իր գործընկերոջ օրինակին ու մի քանի րոպեից իր տեղը նստեցնելով բորտուղեկցորդուհի Կանիկա Կալին, ինքն էլ դուրս եկավ:

Ավագ բորտուղեկցորդի խոսքով, որը հետևել է իրադարձություններին, Սոնին նախապես միացրել է ավտոպիլոտն ու  իր “տեղակալներին” կարճ  բացատրել, թե ինչպես պետք է կառավարել:

Ըստ երևույթին, հոգնած օդաչուները տեղավորվել են բիզնես կլասի  սրահում ու հասցրել 40 րոպե լիարժեք քնել, մինչև Կանիկա Կալը պատահաբար անջատել է ավտոպիլոտի կոճակն ու վտանգի տակ դրել 166 ուղևորների կյանքը:

Սոննին ու Բատան վազել են իրենց աշխատախցիկ ու մնացած թռիչն քանցկացրել այնտեղ: Կատարվածի մասին Դելիի  հասնելուն պես  իսկույն  տեղեկացվել է օդանավակայանի տնօրինությանը:

“Բոլոր աշխատակիցները կոպտորեն խախտել են անվտանգության կանոնները, դրա համար էլ հեռացվել են թռիչքից: Մենք հետաքննում ենք կատարվածը”, ասել է  քաղավիացիայի գլխավոր տնօրինության ղեկավար Արուն Միշրան:

Բանգլադեշում շենքի փլուզման պատճառն են պարզել

1367609038_0180.250x200Դաքքայի մոտ  ավելի քան 500 մարդու կյանք խլած շենքի փլուզման պատճառը կարծում են  կուտակիչներն են: Նման եզրահանգման են եկել ողբերգությունը հետաքննող փորձագետները: Կառավարական հանձնաժողովի ղեկավարի խոսքով,  էլեկտրաէներգիայի անջատումից հետո միացված 4 կուտակիչները հանգեցրել են ամբողջ շենքի տատանման, որին ավելացել է նաև կարի մեքենաների ուժը: Այդ ամենն ի վերջո բերել է շենքի փլուզման, որն առանց այդ էլ կառուցվել էր ոչ ամուր կոնստրուկցիաներից: Վերջին տվյալներով, փլուզման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 500-ը, ևս 100 մարդ համարվում է անհետ կորած:

 

 

 

Ղրղզստանում ԱՄՆ ՌՕՈՒ-ի վթարված ինքնաթիռի բեկորները քարշ տալով տանում են որպես հուշանվեր

i (3)Ղրղզստանում տեղաբնակները սկսել են որպես հուշանվեր քարշ տալով տանել ԱՄՆ ՌՕՈՒ-ի բեկորները, որը վթարի էր ենթարկվել հինգշաբթի:

Ինչպես տեղեկացնում է ղրղզական “ԱԿԻ-պրեսս” լրատվական գործակալությունը, տեղաբնակներն արդեն սկսել են կրել  KC-135 ինքնաթիռի մանր բեկորները` չնայած իրավապահ մարմինները կոչ են անում ամեն ինչը թողնել տեղում: Ինքնաթիռի բեկորները մի տարածվել են քանի կմ շառավղով. մի մասը  հայտնվել է դաշտում ու արոտավայրում,որոնք պատկանում են տեղաբնակներին: Ղրղզստանի ԱԻՆ-ի պետ Կուբատբեկ Բորոնովը դիմել է համաքաղաքացիներին` խնդրելով ձեռք չտալ այդ բեկորները, որպեսզի համատեղ-ղրղզա-ամերիկյան հանձնաժողովը կարողանա դրանք ուսումնասիրել:

Ինքնաթիռի վթարման պատճառների հետաքննման համար Ղրղզստանի իշխանությունները հատուկ հանձնախումբ են ստեղծել` հանրապետության տրանսպորտի ու հաղորդակցության նախարար Կալիբեկ Սուլթանովի գլխավորությամբ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են: Վթարի վայրն առաջվա պես գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ:

Սուդանի ոսկու հանքում 60 մարդ է զոհվել

i (1)Սուդանում ոսկու հանքում փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել: Ոստիկանության տեղեկացմամբ, դժբախտ պատահարը տեղի է ունեցել Սուդանի արևմուտքում, Դարֆուրի տարածաշրջանի հյուսիսային հատվածում:

Ողբերգությունը կատարվել է երկուշաբթի, սակայն Սուդանի մայրաքաղաք Խարթումում դրա մասին իմացել են միայն հինգշաբթի:

Գրքի միջազգային ցուցահանդես Բուենոս Այրեսում

312.International book exhibition in Buenos Aires 03.05.2013Բուենոս Այրեսում ընթացող գրքի 39-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:

Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ արգենտինահայ համայնքային կառույցների օժանդակությամբ ցուցահանդեսի «Խորխե Լուիս Բորխես» սրահում կայացավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Բացման խոսքով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը եւ Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին:

Իր ելույթում դեսպան Մելիքյանը, մասնավորապես, նշեց. «Ավելի քան 30 տարի Հայաստանի տաղավարն իր յուրահատուկ եւ ճանաչելի տեղն ունի հեղինակավոր այս ցուցահանդեսում՝ շնորհիվ արգենտինահայ համայնքի անմիջական օգնության, աջակցության եւ գործուն մասնակցության։ Խորհրդանշական զուգադիպությամբ 2012 թվականին Երեւանը՝ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը պատիվն ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվելու  որպես արդեն համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք։ Եվ հատկանշական է, որ պատվավոր այդ տիտղոսը մենք ընդունեցինք Բուենոս Այրեսից։ Անցյալ տարի մեծ շուքով նշելով հայ գրատպության 500-ամյա հոբելյանը՝ Հայաստանը կարողացավ համայն գրականասեր հանրությանը պատմել հայ գրքի անցած երկարատեւ, դժվարին, ցավերով ու տանջանքներով, բայց եւ փառապանծ նվաճումներով լի ճանապարհի, ինչպես նաեւ ներկայիս հանգրվանի մասին»։

Նախարար Էրնան Լոմբարդին անդրադարձավ 2012 թ. Երեւանը՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին, այդ կապակցությամբ կայացած միջոցառումներին՝ ընդգծելով երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարեւոր նշանակությունը: Միաժամանակ, նա իր տպավորությունները կիսեց վերը նշված առիթով Երեւան կատարած այցից՝ բնութագրելով այն որպես բազմաբովանդակ եւ անմոռանալի:

Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինահայ երգիչ-երգչուհիներ, «Գայանե», «Մասիս», «Նարեկ» եւ «Նաիրի» պարախմբերը, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը

Սեքսի համար օն-լայն ծառայությունը ստացել է մեկ միլիոն դոլար

8Bang With Friends հայտնի  Facebook-յան  հավելվածը, որը թույլ է տալիս Facebook-ի ընկերների  մեջ գտնել սեքս զուգընկերոջը, կարողացել է ներդրողներից ստանալ 1 միլիոն դոլար ծրագրի հետագա զարգացման համար:

Ծառայության աշխատանքի սկզբունքը դյուրին է`օգտատերերը  մտնում են կայք և անանուն  ընտրում  նրան,  ում հետ կուզենային մտերմանալ: Եթե պարզվում է, որ ցանկությունը փոխադարձ է , Bang With Friends -ը այդ մասին տեղեկացնում է: Իհարկե , երկուսն էլ դրա համար պետք է ակտիվացնեն ծառայությունը:

Business Insider -ը  կապվել է  գործարքին ծանոթ մարդկանց հետ  և  նրանցից անանուն մեկնաբանություններ ստացել: Պարզվում է , որ  Bang With Friends ստեղծողները արդեն հասցրել են որոշ ներդրումներ ստանալ  Great Oaks վենչուրային բանկից: Ներդրողները նկատել են, որ նախագիծը ” բավականաչափ հիմար է, սակայն նման պատահական արտադրանքի համար  այն մեծ հեռանկարներ ունի”:

Այժմ  հավելվածիը ունի  մոտ 820000 օգտատերեր: Այն դեռևս դրամայնացված չէ:  Նախագծի հաջողությունն  առաջացրել է մեծ թվով  նմանակներ: Օրինակ,   “ՎԿոնտակտե” սոցիալական ցանցում  արդեն գործում է  “Ցանկանում ես ինձ” ծառայությունը, որից օգտվում է  81000 մարդ: Ի միջի այլոց, դրամայնացման  մոդելը շատ պարզ է. օգտատերը կարող է ընտրել հինգ հոգի, իսկ լրացուցիչ պոտենցիալ զուգընկերների համար վճարել”ձայներով” (“ՎԿոնտակտեի” ներքին վալյուտայով).   

Պակիստանում սպանվել է Բենազիր Բհուտոյի սպանության գործով զբաղվող դատախազը

o_638506Դատախազ Չադրի Զուլֆիկար Ալին Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով պետական մեղադրողն էր: Նա սպանվել է այսօր, Պակիստանի մայրաքաղաքում: Իսլամաբադի փողոցներից մեկում անծանոթը կանգնեցրել է Զուլֆիկար Ալիի ավտոմեքենան ու կրակ բացել այդ ուղղությամբ: Դատախազը ծանր վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Մյաիսի 3-ին նա պետք է ելույթ ունենար Բհուտոյի գործով դատական պրոցեսին: Գործով մեղադրյալներից մեկը  նախկին ռազմական  դիկտատոր Փերվեզ Մուշարաֆն է: Նրա մեղքը նրանում է, որ 2007-ի ցույցի ժամանակ նա  կառավարության ղեկավարի անվտանգությունն ինչպես հարկն է չի ապահովել: Բենազիր Բհուտոյին այն ժամանակ կրակոցով սպանեց մահապարտը:

Չինաստանում ոչխարի մսի փոխարեն վաճառել են առնետի ու աղվեսի միս

o_761185Չինաստանում  եռամսյա ստուգումների արդյունքում ձերբակալվել է 904 մարդ, որոնք մասնակցություն են ունեցել “կեղծ միս” ստեղծելուն: Տավարի  ու ոչխարի մսի փոխարեն նրանք կիսապատրաստվածքների մեջ օգտագործել են աղվեսի ու առնետի միս:

2013-ի հունվարի 25-ին նման 382 դեպք է գրանցվել, ավելի քան 20 հազար անօրինական արտադրանք է առգրավվել: Անբարեխիղճ վաճառողները մսի մեջ նաև ջուր են սրսկել, մսամթերքը մշակելու համար օգտագործել քիմիկատներ, խախտել պահպանման ժամկետները:

Այսպես , Ուսո քաղաքում “ոչխարի” միս են ստացել աղվեսի, առնետների, ջրաքիսների մսից, դրանց մեջ քիմիական նյութեր ավելացրել: Նման կիսապատրաստվածքների վաճառքն արտադրողներին ավելի քան 10 մլն յուանի եկամուտ է բերել (1,62 մլն դոլար):

FHM ամսագրի կողմից աշխարհի ամենասեքսուալ կին է ճանաչվել Միլա Կունիսը

mila-kunis-uk-premiere-oz-the-great-and-powerful-08FHM ամսագիրը աշխարհի ամենասեքսուալ կին է ճանաչել Միլա Կունիսին: Ռիհաննան, ով նախկինում երրորդն էր այդ ցուցակում, այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը, Հելեն Ֆլենգանը՝ երրորդը, իսկ Միշել Կիգան՝ չորրորդը: Քելի Բրուկը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:

FHM 100 Sexiest ամսագրի խմբագիր Դեն Ջուդը հայտնում է, որ Միլա Կունիսի համար այս տարին ֆենոմենալ էր, քանի որ նա հանդես է եկել մեծ պահանջարկ վայելած «Ted» կատակերգությունում և այժմ համարվում է Հոլիվուդում ամենամեծ պահանջարկ ունեցող դերասանուհին՝ ավելացնելով, որ նա ոչ միայն գեղեցիկ է, այլև հումորի մեծ զգացում ունի:

Միլան այժմ Չաննինգ Տատումի հետ նկարահանվում է «Ծագող Յուպիտեր» ֆիլմում:

Չորեքշաբթի Միլան և Չաննինգը ֆիլմի նկարահանումների հետ կապված այցելել էին Լոնդոնի Բնության պատմության թանգարան: Ֆիլը լույս կտեսնի 2014թ-ին:

 

 

Ճանապարհորդը աշխարհի շուրջ անցել է 180,000կմ առանց մի լումա ծախսելու (լուսանկարներ)

t19Ֆրանսիացի Ջերեմի Մարիից պահանջվել է հինգ տարի աշխարհի շուրջ 180,000 կմ անցնելու համար՝ ապավինելով միայն անցորդների հոգածությանը և առանց մի լումա ծախսելու:

Անցնելով Սուդանի 50 աստիճան ցելսիուս ջերմաստիճան ունեցող անապատով, դիմանալով Ղազախստանի -20 աստիճան ցելսիուս ցրտին՝ Մարին այցելել է 71 երկիր:

29-ամյա ճանապարհորդը իր ճամփորդությունը իրականացրել է մեքենաներ, նավակներ, ինքնաթիռներ և նույնիսկ Նորմանդիայում 2007թ-ին ավանակ նստելով:

180,000 կմ ճանապարհորդելու ընթացքում Ջերեմին ոչ մի լումա չի ծախսել և պավաինել է օտար մարդկանց բարեհոգությանը, ովքեր նրան ձրի տեղափոխել են:

Նրա ճանապարհը անցել է Եվրոպայով, ԱՄՆ-ով, հարավային Ամերիկայով, Աֆրիկայով, Ավստրալիայով, Նոր Զելանդիայով և մի շարք այլ երկրներով:

Նա հայտնում է, որ ճամփորդելու նկատմամբ ունեցած իր սերը առաջացել է դպրոցականների փոխանակման ծրագրով լեհական ընտանիքի հետ բնակվելու տարիներին՝ ավելացնելով, որ իրեն դուր է գալիս ճամփորդելու այս ձևը, քանի որ հնարավորություն է ունենում շփվել տեղաբնակների հետ և աշխարհին նայել նրանց աչքերով:

Նա հայտնում է, որ պատահական մեքենաներով ճամփորդելու եղանակը տարբեր երկրներում տարբեր է: Օրինակ՝ Նոր Զելանդիայում դա շատ հեշտ է, քանի որ մարդիկ շատ ընկերական են և միմյանց սխալ հասկանալու վտանգ չկա, սակայն ԱՄՆ-ում դա բավականին բարդ է, քանի որ պատահական մեքենաներով ճամփորդելը օրենքով չի թույլատրվում այնտեղ և մարդիկ այնքան էլ չեն ցանկանում անծանոթ մարդուն մի տեղից մյուսը տեղափոխել:

Նա նաև նշում է, որ շուրջբոլորը կան և´ լավ, և´ վատ մարդիկ, ուստի պետք է զգույշ լինել ճամփորդելու մեքենա ընտրելու հարցում:

 

Նոր Զելանդիայում արգելվել է երեխաներին Լյուցիֆեր կամ էլ Արքայադուստր անվանել

i (3)Նոր Զելանդիայի իշխանությունները ծնողներին պարտավորեցրել են երեխայի հոգեկանը չվնասել` նրանց տարօրինակ անուններով անվանակոչելով: Նոր օրենքն արգելում է նաև երեխայի անվան համար թիվ, վիրավորական ասոցիացիաներ առաջացնող անուններ դնել: Մասնավորապես,  արգելվել են Լյուցիֆերը, Անալը, բոլոր հնարավոր “թագուհիները”, “հերցոգուհիներն” ու “ արքայադուստրերը” և նամանատիպ այլ անուներ:

Նման օրենքի ընդունումը նորզելանդյան իշխանությունների մտահոգության արդյունքն է, քանի որ վերջին շրջանում հաճախացել է վիրավորական անունների գրանցումը:

Գործակալության տեղեկացմամբ, 2008-ին դատարանը ստիպված  սոցիալական խնաքի է ուղարկել  9-ամյա Talula Does The Hula From Hawaii –ին (“Թալուլան պարում է հավայական խուլա”), մինչ նրա ծնողները կհամաձայնեին փոխել երեխայի անունը: Մի ուրիշ զույգ փորձել էր որդուն անվանել 4Real (Բնույթով): Երբ նրանց խնդրանքը մերժվեց, ծնողները որոշեցին երեխային անվանել Սուպերմեն, սակայն տանը նրանք շարունակում են երեխային կոչել 4Real:

Չադի իշխանությունները հայտնել են, որ հեղաշրջում են կանխել

pic_1363016151Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` սպաներ ու ընդդիմադիր կուսակցության պատգամավոր` նախագահ Իդրիս Դեբիին տապալելու նպատակով դավադրության կասկածանքով:

Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները 4 ամիս հետևել են ենթադրյալ դավադրության մասնակիցներին:

Չադի նորագյուն պատմությունը հարուստ է հեղաշրջումներով: Չադի գործող նախագահ Իդրիս Դեբին իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում, 1990-ին:

Ամերիկայում անգլիացի առաջին վերաբնակները մարդակեր են եղել

130501234153_skull_304x171_apԱմերիկացի գիտնականները վկայություններ են ներկայացրել, որոնք հաստատում են, որ 1609-1610-ի խստաշունչ ձմռանն 130501233137_girl_304x304_reuters_nocreditԱմերիկայում անգլիացի վերաբնակները կաննիբալությամբ են զբաղվել:

Ի դեպ, դրա մասին գրավոր աղբյուրներում ևս նշված է եղել, սակայն գիտական ապացույցներ մինչ այժմ չկային:  Վաշինգտոնում Բնագիտության ազգային թանգարանի մասնագետներն անցած տարի պեղումների ժամանակ Վիրջինիայի (հիմնադրել են վերաբնակները 1607-ին: Ժամանակի ընթացքում Ջեյմս ամրոցի շուրջ գաղութ առաջացավ, որն անվանվեց Ջեյմսթաուն)  Ջեյմս ամրոցի տեղում 14-ամյա աղջկա աճյունի ուսումնասիրություն են կատարել:

Գանգի ու սրունքոսկրի վրա, որոնց տարիքը 400 է, հայտնաբերվել են հարվածի ու քերթման հետքեր: Գիտնականների խոսքով, դա վկայում է նրա մասին, որ ինչ-որ մեկը փորձել է բացել գանգը ու հանել ուղեղը: Բացի այդ, զոհի լեզուն են հեռացրել ու դիմային հյուսվածքները, որոնք XVII դարում համարվել են նրբահամ ուտելիք:

“Հստակ հետքեր կան, որոնք վկայում են, որ մարմինն անդամահատվել է ու միսն առանձնացվել ոսկրերից”,-հայտնել է անթրոպոլոգ Դագ Օուսլին:

Աֆղանստանում կրկին թունավորել են դպրոցական աղջիկներին

afganistanԻնչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի 7-րդ շրջանում գտնվող Սուլթան Ռազիյե աղջիկների վարժարանում դաս անելու համար դասարան մտած ուսուցիչը և աշակերտները թունավոր նյութի պատճառով տեղափոխվել են հիվանդանոց: Աֆղանստանի կրթության նախարարը հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ թունավոր գազը նախապես տարածված է եղել դասարանում: Արդեն սկսվել է դեպքի քննությունը, և չնայած մեղավորները դեռ չեն հայտնաբերվել, այնուհանդերձ մեծ է հավանականությունը, որ դրա կազմակերպիչներն են թալիբանները կամ ռադիկալ դիրքորոշմամբ այլ  տարրեր, որոնք դեմ են աղջիկների դպրոց հաճախելուն:

Նշենք, որ անցած ամիս Թահար քաղաքում աղջիկների դպրոցի վրա հարձակում էին կատարել, որի հետևանքով ավելի քան 60 երեխա էր թունավորվել: Թալիբան շաժրման ներկայացուցիչները  սրանից առաջ էլ դպրոցական աղջիկներին թունավորել էին  դպրոց բերվող ջրի միջոցով:

Ճապոնացիներին աշխատանքի են կանչում առանց փողկապի

o_769976Ճապոնիայում չորեքշաբթի մեկնարկել է  համազգային  “Աշխատանքի  առանց փողկապի” քարոզարշավը: Մինչև աշուն պետծառայողները իրավունք ունեն  աշխատանքի ներկայանալ առանց  հարդարանքի այդ կարևոր մասի  ու նույնիսկ առանց պիջակի: Դրա մասին  է հայտարարել երկրի  շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը: Բացի այդ, աշխատավայրում չի կարելի նաև օդորակիչները   280-ից ցածր միացնել: Սա պետծառայողների` ամառային հագուստի անցնելու փուլի առաջին քայլն է, որին կհետևեն նաև խորհրդարանի շատ պատգամավորներ: Իսկ հունիսի 1-ից պաշտոնապես կթույլատրվի նաև աշխատանքի գնալիս ջինս, սպորտային շապիկ կրել:

2005-ին ներդրված պրակտիկան միտված է էլեկտրաէներգիայի խնայմանը, ինչն այսօր շատ պետք է Ճապոնիային: Ֆուկուսիմաի աղետից հետո  այս տարի ևս ամռանը լարված էլեկտրամատակարարում է սպասվում, իսկ օդերևութաբանների կանխատեսումներով, հակառակի պես ամառն այս տարի շատ շոգ է լինելու:

 

 

Տուրիստական դրախտը շատ վտանգավոր է դառնում

ol3001367316169Կինը, որն իր ընտանիքի հետ մեկնել էր աշխարհի ամենագեղեցիկ ու ռոմանտիկ կղզիներից մեկը հանգստանալու, վերածվեց բռնարարի զոհի:

28-ամյա ավստրալուհուն բռնաբարեցին Բալիում վարձակալված վիլլայի տարածքում: Բռնարարները գիշերը սողոսկեցին տուն, ապա կնոջը ստիպեցին բացել  չհրկիզվող պահարանը ու իրենց տալ ողջ պարունակությունը:

Սակայն  միայն թալանը նրանց քիչ թվաց ու նրանք, դանակի սպառնալիքով, բռնաբարեցին կնոջը` իմանալով, որ հարևան սենյակում նրա ամուսինն է, երեխաները և անգամ` բարեկամները: Կինը ստիպված էր լռել, քանի որ վախենում էր իր հարազատների կյանքի համար:

Վերջին ամիսներին Բալիում նմանատիպ առնվազն 4 դեպք է արձանագրվել: Եթե այդ հարձակումները չդադարեն, ապա օտարերկրացիները  կվախենան մեկնել  երբեմնի ամենասիրված դրախտավայրերից մեկը:

 

Այրվող А-330 ինքնաթիռը վայրէջք է կատարել Բերմուդներում

5180802f-9788-6dd3-9788-6ddc852a9877.photo.0А-330 ինքնաթիռի ուղևորներն ուշքի են գալիս այն շոկից, որ նրանք ապրել են հսկայական բարձրության վրա: Բրիտանական  Thomas Cook Airlines ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ու օդաչուն ստիպված վթարային վայրէջք է կատարել: Airbus ինքնաթիռը մեքսիկական Կանկունից թռչում էր բրիտանական Մանչեստր: Associated Press գործակալության տեղեկության համաձայն, մեքենան բռնկվել է օդում, սակայն չի ճշտում ,թե հրդեհի օջախը  որ հատվածում է եղել: Երբ սարքավորումը տեղեկացրել է հրդեհի մասին, ինքնաթիռն այդ պահին թռչում էր Բերմուդների վրայով: Անձնակազմը կապ է հաստատել  համապատասխան ծառայությունների հետ ու վթարային վայրէջք պահանջել:

Մեքենան բարեհաջող վայրէջք է կատարել, տարհանվել  է 338  ուղևոր.բոլորը ողջ-առողջ են:  Բերմուդյան կղզիների փրկարարական ծառայությունից զննել են ինքնաթիռն ու ոչ բռնկման օջախ են հայտնաբերել, ոչ էլ` հրդեհի հետևանք:

Աֆղանստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են յոթ ամերիկացիներ

p1Երեկ Աֆղանստանում ԱՄՆ-ին պատկանող բեռնատար ինքնաթիռի վթարից մահացել են անձնակազմի յոթ անդամներ: Ինքնաթիռը վթարվել էր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի p2մոտակայքում գտնվող Բագրամի օդային բազայից օդ բարձրանալուց քիչ ժամանակ անց:

 

Վթարման պահը նկարահանվել է, ըստ երևույթին, մեքենայի վրա տեղադրված տեսախցիկից, որի սկզբում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը բարեհաջող օդ բարձրանում, սակայն հանկարծակի կարծես նրա շարժիչը անջատվում է և այն արագ ընկնում է, որից հետո պայթում:

 

Թալիբանները հայտարարություն են տարածել, որտեղ իրենց վրա են վերցրել ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը, սակայն ՆԱՏՕ-ի միջազգային անվտանգությանն օժանդակող ուժերը հայտնել են, որ վթարի պահին բազայի մոտակայքում թշնամու ակտիվ գործողություններ չեն գրանցվել:

 

Ազգային ավիաուղիների նախագահ Գլեն Ջորգերը հայտնում է, որ անվտանգությունը առաջնահերթ խնդիր է հանդիսանում ավիաուղիների համար և դա իրենց համար աղետալի կորուստ է՝ ավելացնելով, որ իրենք կաջակցեն իշխանություններին վթարի պատճառը պարզելու հարցում՝ վերջում իր ցավակցությունը հայտնելով անձնակազմի ընտանիքների անդամներին:

 

Զոհված անձնկազմի անդամների ինքնությունը չի պարզվել, սակայն CNN-ի տեղեկություններով՝ նրանք ամերիկացի են եղել:

 

Կոալիցիոն ուժերը այժմ հետաքննություն են իրականացնում վթարի պաշտոնական պատճառը գտնելու համար: