Հնդկաստանի բնակիչը Facebook-ի միջոցով վաճառել է թոռանը

pic_1366818054Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է  47-ամյա տղամարդու, որն իր նորածին թոռանը   վաճառել է մի գործարարի`պայմանավորվելով Facebook-ի միջոցով: Փենջաբից Ֆերոզ Խանը  պետք է կանգնի դատարանի առջև: Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա նա կազատազրկվի 7 տարով: Նրանից բացի ձերբակալվել են ևս 2-ը, որոնք օգնել են տղամարդուն  երեխայի վաճառքի գործարքը կազմակերպել: Նրանք նույնպես կազատազրկվեն:

Նախաքննության ժամանակ պարզվեց, որ Խանի դուստրը երեխա է ունեցել ապրիլի սկզբին: Հայրը հիվանդանոցի (որտեղ ծնվել է երեխան) բուժքույրերի ու բժշկի օգնականի հետ պայմանավորվել է, որ նրանք երեխային գողանան ու իրեն հանձնեն: Թոռան համար հնդիկը 45 հազար ռուփի է պահանջել (մոտ 830 դոլար):

Agence France-Presse-ի տվյալներով, 2011-ին Հնդկաստանում գործում էր նման 800 ավազակախումբ, որոնք զբաղվում էին երեխաների առևանգմամբ:

Զինվորականի տվյալներով՝ Գուանտանամոյի հացադուլավորների թիվը հասել է 92-ի

g1Ըստ ԱՄՆ ռազմական ներկայացուցչի տվյալների՝ բժշկական անձնակազմը հայտնում է, որ Կուբայում գտնվող ամերիկյան Գուանտանամո բանտում հացադուլավորների թիվը հասել է 92-ի:

Մեկ օրում ութ այլ բանտարկյալներ են միացել հացադուլին՝ այս թիվը կազմում է բանտում պահվող 166 բանտարկյալների կեսը:

Գնդապետ Սամուել Հաուսը հայտնում է, որ չորեքշաբթի օրը հացադուլավորների թիվը պարզ է դարձել, երբ բժիշկները յուրաքանչյուր բանտարկյալի ընդհանուր հատվածից դուրս առանձին քննության են ենթարկել: Ապրիլի 13 հացադուլի հետ կապված փոքր բախում էր տեղի ունեցել բանտապանների և բանտարկյալների միջև:

 

Ստամբուլի Թաքսիմ հրապարակն արդեն բազմամարդ է

taksimՍտամբուլից մեզ հաղորդում են, որ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում արդեն մեծ բազմություն է հավաքվել: Վերջին մի քանի տարում հենց այստեղ մարդիկ հավաքվում են ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար: Այս տարի ևս հրապարակում են հավաքվել ինչպես ստամբուլահայերը և աշխարհի տարբեր երկրներից եկած մեր հայրենակիցները, այնպես էլ տարբեր ազգությունների մարդիկ: Ներկաները բերել են 1915 թվականին դաժանաբար սպանված հայ մտավորականների, ինչպես նաև Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի նկարները: Միջոցառմանը մասնակցում են նաև Դինքի եղբայրներն ու կինը՝ Ռաքել Դինքը: Շուտով Թաքսիմ հրապարակում կսկսվի հիշատակման արարողությունը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելառուսում

254.Armenian Genocide Commemoration events in Belarus 24.04.2013Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ:

Միջոցառմանը մասնակցեցին Բելառուսի, լեհական, հրեական, ռուսական,  եզդիական համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին, այնուհետև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը և «Հայաստան» համայնքային կազմակերպության ղեկավարը:

Չինացի կինը այնքան ուժեղ է հարվածել տղամարդու գոտկատեղից ներքև, որ վերջինս շոկից մահացել է

ch1Չինացի կինը դատարանի առջև կկանգնի տղամարդու գոտկատեղից ներքև ուժեղ հարվածելու համար, ինչից հետո նա մահացել է:

Կինը իր երեխային դպրոցից վերցնելուց հետո խանութներից մեկի սեփականատիրոջ հետ վեճի մեջ էր մտել իր էլեկտրական հեծանիվը նրա խանութի դիմաց կանգնեցնելու համար:

42-ամյա տղամարդը դուրս էր եկել, որպեսզի նրան զգուշացնի, որ  չի կարելի  հեծանիվը այդտեղ թողել, որից հետո նրանք սկսել են վիճել:

Վեճը այնքան է թեժացել, որ կինը օգնության է կանչել իր եղբորը և ամուսնուն: Այնուհետև նա մոտեցել էր տղամարդուն և ուժեղ հարվածել գոտկատեղից ներքև, որից հետո տղամարդը շոկի մեջ էր ընկել:

Տղամարդուն բուժակները առաջին օգնություն էին ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Եթե կնոջ մեղքը հաստատվի՝ նա մահվան կտադապարտվի:

Բանգլադեշում փլուզվել է ութ հարկանի կտորի ֆաբրիկան՝ կա առնվազն 83 զոհ

b2Այս առավոտ Բանգլադեշում մի քանի կտորի ֆաբրիկաներ ներառող ութ հարկանի շենքի փլուզման արդյունքում զոհվել է 83 մարդ, բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ:

Փրկարարները օգտագործում էին հսկայական կտորներ ողջ մնացած մարդկանց ավերակներից ցած իջեցնելու համար:

Արտակարգ իրավիճակների աշխատակիցները և բանակային անձնակազմը մայրաքաղաք Դակկայից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սավար քաղաքում համատեղ էին աշխատում, որպեսզի կարողանան փրկել փլատակների տակ հայտնված մարդկանց:

Աշխատանքները վերահսկող պաշտոնյաներից մեկը հայտնում է, որ ավելի քան 700 վիրավորներ կան:

Այս շրջանի կտորի ֆաբրիկաները աշխատում են օրը 24 ժամ և առավոտյան 8:30 դրությամբ շենքի փլուզման ժամանակ, ըստ երևույթին, դրա հինգ հարկերում ֆաբրիկաների աշխատակիցներ են եղել:

Շրջանի ոստիկանության պատասխանատուն նշել է, որ գործարանի սեփականատերերը իրենց աշխատակիցներին չէին զգուշացրել երեքշաբթի օրը շենքում առաջացած ճեղքի մասին և նրանց թույլ էին տվել մտնել ներս:

Փրկարարներից մեկի տեղեկություններով՝ շենքում մոտավորապես 2,000 մարդ է եղել, երբ այն փլուզվել է:

Դակկայում հաճախ շենքերը կառուցվում են առանց թույտվության և անվտանգության կաննոները հաշվի առնելու:

 

Չինաստանից դուրս հայտնաբերվել է առաջին H7N9 վիրուսի դեպքը

3Չինաստանից դուրս հայտնաբերվել է առաջին H7N9 վիրուսըՉորեքշաբթի Թայվանում հայտնաբերվել է H7N9 վիրուսի մի դեպք, որը Չինաստանից դուրս առաջին վիրուսն է, որով մարդը վարակվել է:

53-ամյա տղամարդը, ով աշխատում էր չինական Սուժու քաղաքում Թայվան վերադառնալուց երեք օր անց զգացել է գրիպի ախտանիշներ, ասել է Առողջության վերահսկման կենտրոնը, հավելելով, որ նա հոսփիթալացվել է ապրիլի 16-ին և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

248.Armenian Genocide Commemoration event in Kazakhstan 24.04.2013Ապրիլի 22-24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:

Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ զետեղվեցին  ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվեց հոգեհանգստյան պատարագ:

Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից եւ գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղեցին պսակներ եւ ծաղիկներ, ինչպես նաեւ լռության րոպեով հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Աստանայում, Ակտոբեում, Կոստանայում, Օզկեմենում եւ Ղազախստանի այլ քաղաքներում:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաեւ Բիշկեքում՝ Ղրղզստանի հայ համայնքի մասնակցությամբ:

 

Ավստրալիայի բնիկ ժողովրդի թվաքանակը եղել է 1000-3000

բնիկԱվստրալիայում 50.000 տարի առաջ առաջինը բնակություն են հաստատել 1000- 3000 մարդիկ, սակայն սառցե դարաշրջանում նրանց թիվը կրճատվել է, ապա վերականգնվել՝ հասնելով 1,2 միլիոնի:

Ավստրալիայի վաղ շրջանի բնակչության թվաքանակն անտրոպոլոգիական վիճահարույց հարցերից մեկն է, քանի որ այն վերաբերում է եվրոպացիների գաղութացման ազդեցությանը բնիկների վրա:

Համաձայն ընդունված տեսության՝ նրանք Ավստրալիա են եկել անցնելով Պապուա Նոր Գվինեայի կամուրջը՝ այն ցամաքային ելուստի վրայով, որն այսօր պատված է ջրով:

Բնիկների թիվը աճել է, սակայն 60 տոկոսով նվազել 21000-18000 տարի առաջ՝ սառցե դարաշրջանի ծանրագույն շրջանում, երբ Ավստրալիան դարձավ ավելի ցուրտ և չոր:

Բանգլադեշի մայրաքաղաքում բազմահարկ շենք է փլվել

Այսօր առավոտյան Դաքքա քաղաքի ծայրամասում, տեղի ժամանակով 09:00-ին փլվել է 8-հարկանի շենք: Իրավապահ մարմինների խոսքով, անսպասելի փլուզումը խուճապ է առաջացրել տեղի բնակչության մեջ:

400Վերջին տվյալներով 20 մարդ զոհվել է, 100-ը` վիրավորվել, ավերակների տակ հարյուրավոր մարդիկ կան:

Ականատեսներն ասում են, որ պատի  մեջ ճաքեր են առաջացել երեքշաբթի, ապրիլի 23-ին: Դրանից անմիջապես հետո ֆաբրիկան ու բանկը փակվել են, սակայն շատ աշխատակիցներ էլ անտեսել են վտանգն ու վերադարձել աշխատանքի:

Երկրի վարչապետ շեյխ Հասինի խոսքով, տեղում փրկարարական աշխատանքներ են տարվում:

Rana Plaza շենքում տեղակայված էին բազմաթիվ խանութներ, հագուստի ֆաբրիկա, ինչպես նաև` բանկ:

Հարավային Կորեայում շուտով ապակյա ճանապարհ կհայտնվի` Sky walk

a51e278dc3Շուտով Հարավային Կորեայում նոր տեսարժան վայր կհայտնվի` ապակյա –ճանապարհ` ծովի վրայով: Դրա վրայով զբոսանքի ժամանակ այնպիսի տպավորություն կստեղծվի, ասես քայլում ես ջրի վրայով: Sky walk-ին նախատեսված է U-ի ձև տալ: Այն պատրաստվելու է  Իգիդա  զբոսայգու հարավային մասում, որտեղից Ուրյուկդո կղզիների գեղեցիկ տեսարան է բացվում:

Այն դեպի ծովը կձգվի 12-13 մետր: Ի դեպ, ճանապարհով զբոսանքն անվճար է լինելու:

Իրաքի սունի նախարարը հրաժարական է ներկայացրել

4Իրաքի սունի նախարարը հրաժարական է ներկայացնումԵրեքշաբթի Իրաքի կառավարության սունի անդամը հրաժարական է տվել:
Պաշտոնյայի հրաժարականը կապված է երկրի հյուսիսում սունի ցուցարարների և անվտանգության ուժերի բախման հետ, որի արդյունքում մահացել են տասնյակ ցուցարարներ:
«Կրթության նախարար Մուհամեդ Ալի Թամիմը հրաժարական է ներկայացրել բանակի Կիրքուրք ներխուժելուց հետո »,-ասել է փոխվարչապետ Սալեհ ալ-Մուտլաքի աշխատակիցը:
Նա նաև հավելել է, որ հրաժարականը վերջնական է և հետադարձի ճամփա այլևս չկա:

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի հետ

                    240.Ambassador Yeganian's meeting with the Chair of the committee of Foreign Affairs and International Trade  23.04.2013      Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական քաղաքական, տնտեսական եւ մշակութային փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:

Դեսպան Եգանյանը եւ սենատոր Անդրեյչուկը զրուցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից կատարվող քայլերը: Դեսպանը կարեւորեց Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Կողմերը անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի նախագահի կողմից նախաձեռնված հարաբերությունների կարգավորման փորձը եւ ձեռք բերված պայմանավորվածություններից թուրքական կողմի նահանջը: Կողմերը կարեւորեցին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կանադայում

239.Armenian Genocide Commemoration  event in Canada 23.04.2013Ապրիլի 21-ին մեկնարկեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները Կանադայում: Միջոցառումներ տեղի ունեցան Մոնրեալ, Վանքուվեր, Քեմբրիջ, Համիլթոն, Սենտ Կետրինս քաղաքներում:

Հայկական երեք ավանդական կուսակցությունների համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մեծ միջոցառում տեղի ունեցավ Տորոնտո քաղաքի Հայ Կենտրոնում:

Միջոցառման 600 մասնակիցների թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Կանադայի դաշնային, նահանգային եւ մունիցիպալ մարմիններից, այդ թվում` Կանադայի բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չանգսենգ Լեունգը: Վերջինս ընթերցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված Կանադայի վարչապետի ուղերձը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաեւ Մեծ Եղեռնի տարելիցի վերաբերյալ Օնտարիո նահանգի վարչապետի ուղերձը:

Ոգեկոչման արարողության հիմնական բանախոս, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր ուղերձում, մասնավորապես, նշեց, որ երիտթուրքական կառավարության կողմից հայ ազգի կոտորածի քաղաքականությունը առաջին ցեղասպանությունն էր ժամանակակից պատմության մեջ, որի անպատժելիությունը ճանապարհ հարթեց հետագա նմանատիպ հանցագործությունների համար, ինչպիսին էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի եւ Դարֆուրի ողբերգությունները:

Դեսպանը շեշտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը` ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով:

Միջոցառումն ավարտվեց Տորոնտոյում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկների զետեղմամբ:

 

Բրազիլիայում 23 ոստիկան դատապարտվել է 156 տարվա ազատազրկման

բանտԲրազիլիայում դատարանը 156 տարվա ազատազրկման է դատապարտել 23 ոստիկանի` Սան Պաոլո քաղաքում 1992-ի  խռովության   ժամանակ  բանտարկյալներին սպանելու համար, հայտնել է ԲիԲիՍին:

1992-ի հոկտեմբերի 2-ին “Կարանդիրու” բանտում խռովություն էր սկսվել 2 բանտարկյալի վիճաբանության պատճառով: Աստիճանաբար այն վերածվել էր հակամարտող խմբավորումների բախման: Այն ժամանակ այս բանտը Լատինական Ամերիկայում համարվում էր  խոշորագույն  ուղղիչ հիմնարկ, որտեղ 10 հազար բանտարկյալ կար:

Խռովության ճնշման ընթացքում սպանվեց 111 բանտարկյալ, ոստիկանները մեղադրվեցին չարդարացված ուժ կիրառելու մեջ: Գնդապետ Ուբիրաթան Գիմարեսը, որը ղեկավարում էր օպերացիան, 2001-ին մեղավոր ճանաչվեց, սակայն 2006-ին  արդարացվեց վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Ինչպես նշում է ԲիԲիՍին, ոստիկաններին պաշտպանող փաստաբանները պնդում են, որ նրանց գործողություններն  անհրաժեշտ ինքնապաշտպանության  փորձ են եղել: Նրանք  պատրաստվում են կրկին բողոքարկել վճիռը: Բանտարկյալներն էլ իրենց հերթին վստահեցնում են, որ կարգուկանոնի պահապանները “առանց ընտրության” սպանում էին յուրաքանչյուրին, ով կհանդգներ նայել սպայի աչքերին”:

Տասնյակ աֆղան դպրոցական աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց՝ Թալիբանների կողմից կազմակերպված մասսայական թունավորումից հետո

g3Աֆղանստանի պետական պաշտոնյաների տվյալներով՝ երեկ 74 դպրոցական աղջիկներ են տեղափոխվել հիվանդանոց նրանց դպրոցի վրա ենթադրաբար թունավորման հարձակումից հետո:

Թախար նահանգի դպրոցներից մեկում աղջիկները վատ էին զգացել ինչ-որ գազի հոտից:

Երեխաների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Առողջապահության նախարարությունը հետաքննություն է անցկացնում դեպքի կապակցությամբ և տուժածներից արյունը է վերցվել քննության ենթարկելու համար:

Ըստ Թախար նահանգի նահանգապետի ներկայացուցչի՝ հարձակումը նպատակ է ունեցել աղջիկներին խանգարել դպրոց գնալ, ավելացնելով, որ այս մասսայական թունավորման մեջ մեղավոր են կառավարության թշնամիները:

Աֆղանստանում դպրոցական աղջիկների թունավորման այլ դեպքեր ևս եղել, որոնք կազմակերպվել էին ծայրահեղ պահպանողականների կողմից, որոնք դեմ են կանանց կրթություն ստանալուն:

Երեխաներին տեղափոխել էին նահանգային հիվանդանոց, որտեղ նրանց մի մասը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել, իսկ մյուս մասը ծայրահեղ ծանր վիճակում մնացել էր հիվանդանոցում:

Ոչ մեկ իր վրա չի վերցրել թունավորման պատասխանատվությունը:

Թախարը ռազմական և հանացավոր գործողությունների կենտրոն է դարձել 2009թ-ից ի վեր, երբ այդտեղ ակտիվացել են Թալիբան և Ուզբեկստանի իսլամական շարժումները:

Թալիբանը արգելել էր կանանց և աղջիկներին կրթություն ստանալ, մինչև նրանց 2001թ-ին դուրս հանեցին և կանայք վերադարձան դպրոցներ հատկապես մայրաքաղաք Քաբուլում:

Աֆղան կանայք իրենց հիմնարար կրթության, քվեարկելու և աշխատելու իրավունքները հետ ստացան 2001թ-ին:

Սակայն մտավախություն կա, որ այս ձեռքբերումները կարող են վերացվել, քանի որ արևմտյան ուժերը պատրաստվում են դուրս գալ երկրից, իսկ Աֆղանստանի կառավարությունը ցանկանում է խաղաղ բանակցություններ սկսել թալիբանների հետ:

 

Պարագվայում նոր նախագահ են ընտրել

պարագվայՊարագվայում նախագահական ընտրություններ են անցկացվել, որտեղ ձայների մեծամասնություն է հավաքել  “Կոլորադո” կուսակցության ներկայացուցիչ, ձեռնարկատեր ու մարզական  մենեջեր  Օրասիո Կարտեսը, հայտնում է ВВС-ն:

Նրա գլխավոր հակառակորդը Լիբերալ կուսակցությունից Էփրային Ալեգրեն է, որն արդեն ընդունել է իր պարտությունը: Ընտրությունների վերջնարդյունքները կհայտարարվեն այսօր:

 

Խոշոր աղի հանքի ներսում կառուցվել է մզկիթ և էլեկտական երկաթուղի՝ զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով հետևել Ալեքսանդր մեծի անցած ուղուն (լուսանկարներ)

m8Խևրայի աղի հանքը աշխարհում երկրորդն է իր մեծությամբ և ներառում է 40 կիլոմետր ձգվող թունելների շարք, աղե ժայռերից պատրաստված լուսավորված մզկիթ, էլեկտրական գնացք և նույնիսկ ասթմայի դեմ բուժման կետ:

Հանքը գտնվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 160 կմ դեպի հարավ և հանդիսանում է երկրի ամենահին ու ամենամեծ աղի հանքը, որը տարեկան ունենում է 250,000 այցելու:

Խևրան հայտնաբերվել է 320 մ.թ.ա-ին Ալեքսանդր Մեծի զորքերի կողմից, սակայն դրա շահագործումը սկսվել է տասնվեցերորդ դարում մոնղոլների տիրապետության տարիներին:

Ստորգետնյա հիմնական թունելները կառուցվել են բրիտանական իշխանության ժամանակ և այդ օրվանից մինչև այժմ  օգտագործվում են:

Էլեկտրական գնացքը աշխատում է 1930-ականներից ի վեր: Այն մի ժամանակ օգտագործվում էր հանքից ստացված աղը դուրս տանելու համար, իսկ այժմ զբոսաշրջիկներին է տեղափոխում դեպի հանքի խորքերը՝ տեսնելու աղե կերտվածքները:

Հանքը Պակիստանի ամենամեծ աղի աղբյուրն է, որից տարեկան ստանում են 350,000 տոնա աղ:

Հանքի փլուզումից խուսափելու համար 110 քառակուսի կիլոմետր մակերեսով հանքի միայն հինգ տոկոսն է օգտագործվում:

Խորշավոր թունելներում կարելի է տեսնել տարբեր տեսակի՝ թափանցիկ, սպիտակ և վարդագույն աղ:

Աղի հանքում երեք տարի է, ինչ գործում է ասթմայի բուժման կլինիկա, որը այցելուներ է ունենում ամբողջ աշխարհից:

Աղը այլնտրանքային ուղի է համարվում ասթմայի բուժման համար՝ մաքրելով թոքերի անցուղիները:

Աշխարհի ամենամեծ աղի հանքը Կանադայի Օնտարիո նահանգի Սիֆտոի հանքն է:

 

Առևանգիչները ազատ են արձակել Բուլղարիայի կոկաինի թրաֆիկինգի «լորդի» 10-ամյա աղջկան

2Առևանգիչները ազատ են արձակել Բուլղարիայի կոկաինի թրաֆիկինգի «լորդիÂԱռևանգիչները ազատ են արձակել Բուլղարիայի կոկայինի   և թրաֆիկինգի ենթադրյալ  կազմակերպիչ Էվելին  «Բրենդո» Բանևի 10-ամյա դստերը՝ 47 օր գերության մեջ պահելուց հետո:

Ներքին գործերի նախարարության համաձայն՝ Լառա Բանևային տարել են ավտոկայանատեղի և բաց թողել ժամը 22:00-ին: Աղջիկը այնուհետև գնացել է մոտակա ոստիկանատուն:

Նա գտնվում էր ֆիզիկական լավ վիճակում: Այժմ նրա հետ տարվում  են  հոգեբանական աշխատանքներ:

Ազգային  ռադիոյի տեղեկացմամբ՝ աղջկա համար վճարվել է 500.000 եվրո փրկագին:

Լարա Բենևային առևանգել էին մարտի 5-ին, Սոֆիայի ծայրամասում գտնվող Բոյանա թաղամասից՝ դպրոց գնալու ճանապարհին:

Ականատեսների վկայությամբ՝ երեք դիմակավորված անձինք կրակ են բացել աղջկան դպրոց տանող  մեքենայի վրա, վնասել վարորդին և գողացել աղջկան:

Ուսամա բեն Լադենը կանադական պոռնոաստղի ֆանատն էր

o_765029“Կենցաղում համար առաջին ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը սովորական տղամարդուց չէր տարբերվում”,- գրում են բուլվարային լրագրողները`վկայակոչելով  “Ալ-Կաիդայի” նախկին  առաջնորդի մասին  վերջերս լույս տեսած գիրքը: Այնտեղ գրված է, որ իսլամիստի պակիստանյան թաքստոցում  հայտնաբերվել են պոռնոգրաֆիական տեսանյութեր, գրում է Times of India-ն:

Ուսամա բեն Լադենը  ոչ միայն սիրում էր պոռնո, նա հատկապես ոչթեթև ժանրի կոնկրետ մի աստղի երկրպագուն էր `Կանադայի բնակչուհի  Սանի Լեոնեի:Աբոտաբեում  Ամերիկյան զինվորականների ահաբեկիչի վերացված տանը  գտնվել են տասնյակ ֆիլմեր այդ դերասանուհու մասնակցությամբ: Երբ հնդկական ծագումով աղջիկը, որը նկարահանվել է մեծերի համար նախատեսված ավելի քան 40  ժապավեններում, իմացել է , որ  համար առաջին ահաբեկիչը եղել է իր երկրպագուն, խիստ զարմացել է:

“Հավանաբար դա ինչոր մեկի կատակն է”, — այսպես է մեկնաբանել Սանին նորությունը: Սակայն Times of India -ի հեղինակներն ու մյուս “դեղին” մամուլի ներկայացուցիչները  գրում են, որ այդ տեղեկությունը վերցրել են “բեն Լադենի մասին  նոր գրքից, բայց չեն ասում ոչ գրքի վերնագիրը և ոչ էլ հեղինակի անունը:

Այնուամենայնիվ Սանի Լեոնեն հայտարարել է, որ հայտնի երկրպագուի մասին լուրը իրեն ուրախացրել է, սակայն իր սիրելի երկրպագուների ցուցակ հազիվ թե  իսլամիստը մտնի: Սանին իր գլխավոր երկրպագուին համարում է մի ուիսանողի, որը իր նկարը կախել էր մի ծառից և աստղին  կանչել ժամադրության: Լեոնեն ասում է, որ խիստ տարվել էր այդ երիտասարդով, իր ֆանատների երկրորդ տեղում  աղջիկը մի պատանու է տեղադրել, որը աշխատում է օդանավակայանում և միշտ  պահում է իր լուսանկարը, ամեն անգամ դիմավորում և ճանապարհում է դերասանուհուն: