Բոլիվիայում խոշոր վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել

1270Բոլիվիայի հյուսիսում ՃՏՊ-ի հետևանքով 16 մարդ է զոհվել.իրար են բախվել ավտոբուսն ու բեռնատարը: Զոհերի մեջ դեռահասներ կան:

Վթարը տեղի է ունեցել Օրուռո ու Լա-Պաս վարչական տարածքների միջև: Ոստիկանության վարկածի համաձայն, ավտոբուսի վարորդը քնել է ղեկին: Կառավարումը կորցնելով, բախվել է  բեռնատարին:Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Անկախ

Չինաստանում արևադարձային անձրևների պատճառով 26 մարդ է զոհվել

1271-390x290 (1)Առնվազն 26 մարդ է զոհվել Չինաստանի հարավում արդեն 5 օր չդադարող արևադարձային անձրևների հետևանքով, հաղորդում է  ВВС-ն;

Տեղատարափ անձրևներ, ջրհեղեղներ ու սողանքներ, որոնք ամբողջությամբ ավերել են համարյա 9 հազար տուն, տասնյակ հազարավոր տներ էլ վնասվել են:

Չինաստանի քաղաքացիական ադմինիստրացիայի տվյալներով, տուժած շրջաններից տարհանվել է 337 հազար մարդ: Տարերքի պատճառած վնասը գնահատվում է 650 մլն դոլար:

Աղետի հետևանքով զոհվածների թիվը հնարավոր է ավելանա:  Երկու մարդ անհետ կորած է համարվում:

Անկախ

Չինաստանը բողոքել է վարչապետ Լիի առջև Լոնդոնում փռված կարմիր գորգի կարճ լինելու համար

Chinese Premier Li KeqiangԱյս շաբաթ Լոնդոն կատարած այցելության ժամանակ Չինաստանի վարչապետին ողջունել է պատվո պահակախումբը, նա ընդունելության է արժանացել Դաունինգ սթրիթում և հանդիպում ունեցել թագուհու հետ:

Սակայն Լի Կեցյանի դիմավորման արարողությունների ընթացքում մի բան դուր չի եկել չինացի պաշտոնյաներին՝ Հիդրոու օդանավակայանում նրա առջև փռված կարմիր գորգը կարճ է եղել:

Երբ Լիի այցելության նախագիծը ներկայացվել է Պեկինի կառավարությանը, օգնականները բողոքել են, որ օդանավի աստիճաններին փռված գորգը կարճ է:

Այս բողոքը բարձրացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը, սակայն նա չինացի պաշտոնյաներին հայտնել էր, որ ինքը բացի դրանից այլ գործեր ևս ունի:

Լին հանդիպում էր պահանջել թագուհու հետ, որը նրան դիմավորել էր Վինձորի դղյակում՝ չնայած այն փաստին, որ թագուհին սովորաբար չի հանդիպում երկրի առաջնորդ չհանդիսացող անձանց հետ:

Այնուհետև Չինաստանի վարչապետը գնացել էր Դաունինգ սթրիթ, որտեղ ճաշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի և բիզնես առաջնորդների հետ: Ճաշի ժամանակ Լիին չինական ճաշատեսակներով մենյու էին մատուցել:

Երեկ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խաղաղեցրել է կարմիր գորգի շուրջ ծավալված դիվանագիտական բանավեճը:

Անկախ

 

ՌԴ քննչական կոմիտեում Ավակովի ու Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

o_906630Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ Արսեն Ավակովի ու Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Այսօր, հունիսի 21-ին հետախուզման վերաբերյալ որոշումն ուղարկվել է Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր քննչական վարչություն: Ուկրաինայի ՆԳՆ-ի ղեկավարի ու Դնեպրոպետրովսկի մարզային ադմինիստրացիայի ղեկավարի միջազգային հետախուզում է հայտարարվել, որը Ինտերպոլի անդամ բոլոր պետությունների տարածքներում է անցկացվելու,հաղորդում է «Ինտերֆաքսը»:

o_950973Երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «պատերազմ մղելու արգելված միջոցներ ու մեթոդներ կիրառելու», «դաժան հանգամանքներում սպանության», «լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու» ու «մարդկանց առևանգման» հոդվածներով:

Անկախ

Ավստրալիան հայրենիք վերադառնալու համար ներգաղթյալներին 9,4 հազար դոլար կվճարի

20140621-F9C737A0E8C4AACE-0-0-9E7D6F58-AF8C0855512EFEDAԱվստրալիայում հաստատվել է մի ծրագիր, որի համաձայն, ներգաղթյալները 9,4 հազար դոլար կստանան` հայրենիք վերադառնալու համար, հաղորդում է  Agence France-Presse.-ը:

Լիբանան վերադարձողներին կվճարվի 9,4 հազար դոլար, Իրան ու Սուդան վերադարձողներին` 4 հազար, Պակիստան ու Նեպալ` 3,3 հազար դոլար:

Ավելի վաղ որոշում էր եղել,  ըստ որի,  Ավստրալիա ժամանած բոլոր  անօրինական ներգաղթյալներին կուղարկեն Պապուա Նոր Գվինեա: Անցած տարի Ծննդյան կղզու մոտ անօրինական ներգաղթյալներով նավ խորտակվեց. 98 մարդ զոհվեց:

Անկախ

Ուզբեկստանում կոյուղու նորոգման ժամանակ 13,5 կգ-անոց ոսկու ձուլակտոր է հայտնաբերվել

золото1Ֆերգանայի մարզի Կոկանդա քաղաքում բանվորները կոյուղու խողվակների վերանորոգման ժամանակ 13,5 կգ քաշով ոսկու ձուլակտոր են հայտնաբերել, հաղորդում է uznews.net.-ը:

Գտածոն ներքին գործերի օրգաններին է հանձնվել:

Կոկանդ տեղանքը տարբեր անվանումներով հայտնի է X դարից: Քաղաքի ծաղկունքը համընկնում է XVIII դարի հետ. Այն ժամանակ քաղաքը դարձավ Կոկանդի խանության մայրաքաղաքը:

Անկախ

Տապի պատճառով Հնդկաստանից ու Պակիստանից 50 ուխտավոր է զոհվել

13-390x290Պակիստանի Սինդ նահանգում  շոգի պատճառով ջերմային ալիքից մահացել է 54 ուխտավոր, որոնք կրոնական տոնին էին մասնակցում, հաղորդում է ИА Новости-Казахстан:

Դեպքը  կատարվել է Սեհվան քաղաքում, որտեղ ամեն տարի հազարավոր ուխտավորներ են մեկնում սբ Լալ Շահբազ Կալանդարի մահվան տարելիցին: Սուրբի պատվին տոնավաճառներ են կազմակերպվում, ձիարշավ, երաժշտական ելույթներ ու այլ միջոցառումներ:

Այս տարի տոնին խիստ շոգ էր, ջերմաստիճանը բարձրացել է մինչև 47 աստիճան ինչի հետևանքով  ջերմային հարվածից մահացել է  մի քանի ուխտավոր, իսկ մի մասն էլ խեղդվել են` շոգից պաշտպանվելու համար ջուրը մտնելու հետևանքով:

Ոչ պաշտոնական տվյալներով, այս տարի տոնին 500-700 հազար մարդ է մասնակցել.նրանց վիճակը վատթարացել է խմելու ջրի պակասի ու հոսանքամատակարարման խափանումների պատճառով:

Անկախ

Վաշինգտոնը համասեռականության արգելքի համար Ուգանդայի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

1253-390x290ԱՄՆ իշխանությունները Ուգանդայի նկատմամբ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների քրեական հետապնդման մասին օրենքի պատճառով պատժամիջոցներ են սահմանել:

Նույնասեռ հարաբերությունների ու դրանց քարոզի համար պատիժ է  նախատեսվում մինչև ցմահ բանտարկություն: Այդ փաստաթուղթը Ուգանդայի նախագահ Կագուտա Մուսեվանին ստորագրել է 2014-ի փետրվարին:

Ամերիկյան իշխանությունների կարծիքով, օրենքը խախտում է ԼԳՏԲ ընկերակցության ներկայացուցիչների իրավունքները: Դրա հետ կապված, ԱՄՆ-ը մուտքը երկիր արգելել է այն պաշտոնյաներին, ովքեր կապ ունեն օրենքի ընդունման հետ: Բացի այդ, Միացյալ Նահանգները    հրաժարվել են Ուգանդայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց:

Ի դեպ, համասեռականությունը պաշտոնապես արգելված է աֆրիկյան 37 երկրներում:

Անկախ

Կոլումբիայի նախագահ է հռչակվել Խուան Մանուել Սանտոս Կալդերոնը

o_772883Կոլումբիայի ազգային ընտրական խորհուրդը հրապարակել է  նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Պետության ղեկավարի պաշտոնում վերընտրված Խուան Մանուել Սանտոս Կալդերոնի օգտին է քվեարկել 7,839 կոլումբիացի, նրա հակառակորդ Օսկար Իվան Սուլուագույի օգտին` 6,917-ը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվել հունիսի 15-ին: Մասնակցության համար գրանցվել էր հանրապետության 33 մլն քաղաքացի: Ընտրություններն անց են կացվել առանց միջադեպերի:

Անկախ

Օրացույցի այս օրը

4147_or–         Ամեն տարի հունիսի 20-ին   փախստականներն ու բռնի տեղահանվածները նշում են իրենց` Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է 2000-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Ողջ աշխարհում փախստականների 80%-ը կանայք ու երեխաներ են: Միջազգային իրավունքի համաձայն, փախստական են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կամ էլ չեն կամենում վերադառնալ իրենց երկիր, հարազատ հող` հետապնդման զոհ դառնալու հիմնավորված վտանգի պատճառով:

Ներկայում ողջ մոլորակի վրա 20 մլն փախստական կա ու ներքին տեղաշարժ կատարած 25 մլն մարդ:

Ամեն տարի այս օրը մի թեմայի է նվիրված:

2999–         Այսօր նաև Գազանանոցներում փղերի պաշտպանության համաշխարհային օրն է: Այսօր կենդանիների պաշտպանները կոչ են անում ուշադրություն դարձնել մեր ժամանակների ամենախոշոր կենդանիների խնդիրներին: Առաջին անգամ օրը նշվել է 2009-ին. Այն ժամանակ  շարժման ակտիվիստների նպատակը  բոլոր փղերին անազատությունից արձակելն էր:

Ի դեպ, սեպտեմբերի 20-ն էլ բոլոր Փղերի պաշտպանության օրն է` նվիրված ոչ միայն գազանանոցներում պահվող փղերին:

Նախարարը ներողություն է խնդրել բնակիչներին վիրավորելու համար

19093707.499583.8363 (1)Ճապոնիայի  շրջակա միջավայրի նախարար Նոբուտերու Իսիհարան այսօր  խորհրդարանում հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր այն արտահայտության համար, որը վիրավորել է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից տուժած պրեֆեկտուրայի բնակիչներին:

Երկուշաբթի նա, մեկնաբանելով Ֆուկուսիմայի նախկին բնակիչների հետ այդ տարածքներում  ռադիոակտիվ աղբի համար ժամանակավոր պահեստարաններ կառուցելու հարցը, հայտարարել է, որ «ի վերջո, ամեն ինչի հանգում է փողին”: Դա վրդովվեցրել է  Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի իշխանություններին, որոնք այդ արտահայտությունն իրենց  բնակիչների հասցեին, ովքեր վթարի հետևանքով ամեն ինչ են կորցրել, վիրավորանք են ընդունել”:

“Ես նկատի ունեի հողը որպես պահեստարան օգտագործելու համար փոխհատուցման, բնակիչների կենսապահովման համար տարհանման ու այդ շրջանները վերականգնելու համար անհարաժեշտ է դրան համապատասխան բյուջե: Ես նկատի չունեի, թե ամեն ինչ փողն է որոշում: Սակայն, ներողություն եմ խնդրում դրա համար, որ իմ խոսքերով սխալ եմ հասկացվել”,-ասել է նախարարը:

Նա հայտարարել է, որ խորհրդարանի նստաշրջանից հետո անձամբ կմեկնի պրեֆեկտուրա ու անձամբ ներողություն կհայտնի իր արտահայտության համար: Եվ, չնայած դրան, ընդդիմադիր կուսակցություններն արդեն մտադիր են  2 բանաձևի նախագիծ դնել  քննարկման ու նախարարին անվստահություն հայտարարել:

Անկախ

Իրաքի նավթի ամենամեծ երկրպագուն Չինաստանն է

ԱՄՆ-ի` Իրաք 2003թ.-ի ներխուժումից հետո Իրաքը դարձել է աշխարհի խոշորագույն նավթարտադրողներից, իսկ Չինաստանն այժմ դրա ամենամեծ սպառողն է:

Իրաքի նավթ

Չինաստանն արդեն գնում է Իրաքում արտադրվող նավթի մոտ կեսը` օրական մոտ 1.5 միլլիոն բարրել նավթ և այսքանով դեռ չի սահմանափակվում:

<<Չինաստանը հետսադամյան նավթային արդյունաբերության զարգացման ամենամեծ շահառուն է,-նշում է Դենիս Նատալին ` Վաշինգտոնի Ազգային անվտանգության համալսարանի` Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետը:,-Նրանք էներգիա են ցանկանում և ցանկանում են մտնել նավթի շուկա >>, -նշում է Դենիս Նատալին:

Մինչև ներխուժումը Իրաքի նավթային արդյունաբերությունը դուրս էր մնում համաշխարհային շուկայից `Սադամ Հուսեյնի կառավարության նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների հետևանքով, ուստի նրա տապալումը խոստանում էր այս երկրի առատ պաշարների նկատմամբ անարգել տիրապետության հնարավորություն: Չինաստանի պետական սեփականություն համարվող ընկերությունները օգտվեցին այս հնարավորությունից` այստեղ կատարելով տարեկան  շուրջ 2 միլարդ դոլլարի ներդրում ու հարյուրավոր աշխատողներ բերեցին Իրաք` պատրաստակաություն ցույց տալով շարժվել Իրաքի նոր կառավարության կանոններով:

Իրանի սահմանին գտվող անապատում Չինաստանը վերջերս իր սեփական օդանավակայանն է կառուցել, և ինքնաթիռներն այստեղից պատրաստվում են ուղիղ չվերթ կատարել Պեկինից ու Շանհայից դեպի Բաղդադ:

Ի տարբերություն Արևմտյան նավթային հսկաների, ինչպիսիք են էքսոն Մոսբիլը և այլն, Չինաստանն ընդունում է իրաքյան նավթային պայմանագրերի խիստ պայմանները, որոնք ընդամենը մինիմալ շահույթ են բերում Չինաստանին: Չինաստանն ավելի շահագրգռված է իր տնտեսությունը վառելիքով հարստացնելու, քան շահույթ հետապնդելու մեջ: Չնաստանն այժմ քայել է ձեռնարկում Իրաքի նավթի նկատմամբ իր հնարավորություններն ընդլայնելու համար, քանի որ Իրաքը հակասության մեջ է այն նավթային ընկերությունների հետ, որոնք առանձին պայմանագրեր են կնքել Իրաքի կիսաինքնավար Քուրդիստան շրջանի ղեկավարների հետ: Քրդերն ավելի նպաստավոր պայմաններ են առաջարկում, քան Իրաքի կենտրոնական կառավարությունը, սակայն Իրաքն ու ԱՄՆ-ն նման պայմանագրերը համարում են անօրինական:

Եթե Միացյալ Նահանգների ներխուժումը Իրաք Չինաստանի համար եկամտաբեր եղավ, ապա ամերիկյան էներգետիկայի հարցերով փորձագետները նշում են, որ իրադարձությունների անսպասելի ընթացքը, հնարավոր է, վատ չանդրադառնա ԱՄՆ-ի շահերի վրա: Իրաքի նավթի աճող արդյունաբերությունը, որ մեծ մասնամբ չինացի աշխատողներն են դուրս բերում, կարող է համաշխարհային տնտեսությունը պաշտպանել նավթի գների այն բարձրացումից, որ հավանական է կսպասվի, եթե Արևմուտքի պատժամիջոցներ կիրառի  Իրանի նավթային արտահանումների նկատմամբ: Եվ ամերիկյան տեղական նավթային արտադրության աճը, որ գերազանցել է սպասելիքները, թուլացնում է կախվածությունը Մերձավոր Արևելքից ու իրաքյան նավթի ոլորտ ԱՄՆ-ի մուտքը դարձնում ոչ այնքան կենսական:

Չինաստանի համար, փաստորեն, Իրաքն այն երկրենրից է, որի վրա Չինաստանը հենվում է այժմ իր տնտեսության բարգավաճման համար: Չինաստանը վերջերս դարձել է նավթի ամենամեծ ներկրողը և սպառման աճի հետ մեկտեղ Չինաստանը ներդրումներն է մեծացնում ` աշխարհում նավթի ու գազի ոլորտներում տարեկան շուրջ 12 միլիարդ դոլլար: Չինաստանը նավթի մոտ 50%-ը ներկրում է Մերձավոր Արևելքից, իսկ Իրանից ներկրումը վերջին տարիներին նվազել է: Իսկ Չինաստանի էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ Ջիանջուն Տուն նշում է. <<Չինաստանը ավելի մեծ էներգետիկայի կարիք ունի և կարիք ունի նաև դիվերսիֆիկացնելու այդ էներգետիկայի ստացման աղբյուրները>>:

Մալազիայի ափերի մոտ նավ է խորտակվել.61 մարդ անհետ կորած է համարվում

o_844389Մալազիայի արևմտյան ափերի մոտ նավ է խորտակվել: 97 մարդուց 61-ն անհայտ կորած են համարվում:

Ենթադրվում է, որ բոլոր ուղևորներն Ինդոնեզիայի քաղաքացիներ են եղել հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երաժշտական անկախ ստուդիաների ձայնագրությունները հնարավոր է անհետանան YouTube-ից

1197-390x290YouTube տեսահոսթինգը մտադիր է հեռացնել Ադելի, ինչպես նաև, Arctic Monkeys և Radiohead –ի ձայնագրությունները կայքի նոր օրենքները մտցնելուց մի քանի օր անց, հաղորդում է  РБК-ն:

Տեսահոսթինգի տեր Google  ընկերությունը պլանավորում է երաժշտական ձայնագրությունների սերվիսի թողարկում: Կոնտենտի հարցերով ու բիզնես-օպերացիաների հարցերով սերվիսի ղեկավար Ռոբերտ Կինկլի խոսքով, դա «եկամտի նոր հոսքեր» կբերի:

Սերվիսի նոր օրենքների հետ արդեն համաձայնել են 3 մեյջոր-լեյբլներ  Universal-ը, Sony-ն ու Warner-ը: Սակայն անկախ ձանագրական ըկերությունները ներկայացվող պահանջները հրաժարվել են կատարել:

Եթե կողմերը համաձայնության չգան, ապա սերվիսից կհեռացվեն երաժիշտների ելույթների ու նրանց համերգների ակուստիկ ձայնագրությունները: Մինչդեռ, 3 մեյջոր-լեյբլներ -ի հետ համագործակցող կատարողների տեսահոլովակները միևնույն է, կմնան այնպիսի ալիքներում, ինչպիսին Vevo-ն է:

Անկախ

Չինացի ֆուտբոլային երկրպագուն մահացել է Աշխարհի գավաթի խաղարկությունը դիտելու համար երեք գիշեր չքնելու պատճառով

Չինացի ֆուտբոլային երկրպագուՉինացի ֆուտբոլային երկրպագուն մահացել է կաթվածից, որը բժիշկների խոսքով առաջացել է երեք հաջորդական գիշեր Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը դիտելու նպատակով արթուն մնալու պատճառով:

39-ամյա Շանհայի բնակիչ Չժոու Մենը շաբաթ օրը կաթված ստանալով ընկել էր իր տան բազմոցին՝ Ուրուգվայի և Կոստա Ռիկայի միչև ընթացող ֆուտբոլային խաղը դիտելու ընթացքում:

Նա արթուն էր մնացել նաև հինգշաբթի և ուրբաթ գիշերը ֆուտբոլային խաղերը դիտելու համար, իսկ ցերեկը գնացել էր աշխատանքի:

Նրան տեղափոխել են Շանհայի հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց տղամարդը մահացել է:

Հիվանդանոցի բիշկների տեղեկություններով՝ հիվանդը արյան բարձր ճնշում է ունեցել:

Բժիշկները հայտնում են, որ բարձր ճնշում և սրտային հիվանդություններ ունեցող մարդիկ հուզվելու դեպքում առավել խոցելի են ուղեղի արյունազեղումների նկատմամբ:

 Անկախ

Հնդիկ տղային երկրպագում են նրա 17սմ պոչի համար

Arshid Ali KhanՀնդիկ տղային երկրպագում են որպես աստված, քանի որ նա 17 սմ երկարությամբ պոչ ունի:

13-ամյա Աշի Ալի Խանը Փենջաբ նահանգում աստվածային խորհրդանիշ է դարձել:

Տեղաբնակները նրան համարում են հինդուսների կապիկ աստված Հանումանի վերակենդանացումը և նրան դիմում են Բալաջի անվանմբ:

Ինչևէ՝ Արշիդը ստիպված է անվասայլակ օգտագործել և մտադիր է հեռացնել պոչը:

Արշիդը բնակվում է տատիկի և երկու քեռիների հետ, քանի որ նրա հոր մահից հետո նրա մայրը կրկին ամուսնացել է:

Արշիդի տունը վերածվել է տաճարի, որտեղ հավատացյալները գալիս են նրա օրհնությունը ստանալու և պոչին դիպչելու համար:

Այնուամենայնիվ՝ Արշիդը մեծ ջանք է գործադրում իր հավատարիմ նվիրյալներին, դպրոցի դասերին և իր ընկերներին ժամանակ հատկացնելու համար:

Arshid Ali Khan1Չնայած իր ենթադրվող ունակություններին՝ Արշիդը անվասայլակ է օգտագործում և անհայտ հիվանդություն ունի:

Այս ամիս նա պատրաստվում է այցելել բժշկի, որը խոստացել է հեռացնել սերտաճուկը, սակայն նրա ընտանիքը հայտնել է, որ իրենք կցանկանային պահպանել պոչը, քան տղային վտանգավոր վիրահատության ենթարկել:

 Անկախ

 

Ղազախստանցին հայտնի է դարձել աշխատելու ընթացքում բրեյք դանս պարելու սովորույթով (տեսանյութ)

Աջդոս ԻբրաևՂազախստանցի Աջդոս Իբրաևը երկրպագուների հսկայական բանակ է հավաքել, երբ գործարանում աշխատելու ժամանակ բրեյք դանս պարելու նրա տեսահոլովակը տեղադրվել է YouTube կայքում:

 

26-ամյա երիտասարդը մեծապես շոյվել է իր նորահայտ համբավով:

Նա պարելու իր սովորույթը սկսել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող գործարանում ընդմիջումների ընթացքում իր գործընկերներին զվարճացնելով:

Նրա սովորույթը հանրահայտ է դարձել, երբ նրա գործընկերներից մեկը նկարահանել է նրան պարելու ընթացքում և տեսնյութը տեղադրել համացանցում:

Տեսանյութում Իբրաևը պարում է ‘Do it all night’ երգի տակ:

Սա նրա բազմաթիվ պարային ներկայացումներից մեկն է, որը նա ցուցադրում է հարսանիքների ժամանակ, պարային խմբերում:

Այժմ նա հույս ունի, որ իր հոլովակը մեծ քանակությամբ հանդիսատես կհավաքի:

Անկախ

Տորոնտոյի քաղաքապետը թմրակախվածությունից բուժվելուց հետո վերադառնում է աշխատանքի

pic_6431eaa341249d22f1b18dcaca588289 (1)Տորոնտոյի քաղաքապետ  Ռոբ Ֆորդը թմրակախվածությունից բուժվելուց հետո վերադառնում է աշխատանքի: Նա 2 ամիս գտնվում է վերականգնողական կենտրոնում, հայտնել է BBC News-ը:

“Խնդրում եմ նկատի ունենաք, որ ես վերադառնում են քաղաքապետարան, աշխատանքի, երկուշաբթի, հունիսի 30-ին, օրվա երկրորդ կեսին”,-հայտարարել է քաղաքապետը, որին թմրանյութեր օգտագործելու մասին խոստովանությունից հետո զրկեցին իրավասություններից:

Մայիսի սկզբին նա խոստացավ, որ կբուժվի թմրակախվածությունից.”Ես ալկոհոլի ու այլ նյութերի հետ կապված խնդիրներ ունեմ, որոնք օգտագործել եմ դրա ազդեցության տակ:: Ես դրա դեմ ինքնուրույն պայքարեցի որոշ ժամանակ, իսկ հիմա հասկացա, որ մասնագիտական օգնության կարիք ունեմ”:

Առաջին անգամ Ֆորդը Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց 2010-ին.այն ժամանակ նա խոստացավ  կրճատել քաղաքային ադմինիստրացիայի ծախսերը: Շուտով նա մասնավորեցրեց աղբահանությունն ու վերացրեց տրանսպորտային հարկը, սակայն, դրանից հետո վիճեց քաղխորհրդի հետ: Բացի այդ, վատ համբավ ձեռք բերեց, խոստովանելով, որ կրեկ է ծխում: Նախկին ու ներկայիս աշխատակիցները բողոքում էին, որ Ֆորդն աշխատում է օրական 4 ժամ, քաղաքապետարան մարմնավաճառների է բերում, իսկ աշխատակիցներին ուղարկում է իր սեփական տանը լամպերը փոխելու:

Ապրիլին Ֆորդը հայտարարեց Տորոնտոյի քաղաքապետի  պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին: Հաղթանակի դեպքում, նախընտրական մրցավազքի ժամանակ նա խոստացավ, որ կշարունակի պայքարել կառավարությունը պահելու ծախսերը կրճատելու, հարկերը նվազեցնելու ու բյուրոկրատական քաշքշուկը վերացնելու համար: Քաղաքապետի ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերին:

Անկախ

Պայթյուն Չինաստանի զինամթերքի պահեստում.17 մարդ զոհվել է

m_582806 (1)Երեկ Չինաստանի կենտրոնական մասում (Հենան քաղաք), բանակի զինամթերքի պահեստում պայթյուն է եղել: Զոհվել է 17 մարդ, բոլորն էլ  Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինծառայող: Դեպքը կատարվել է զենքի պահեստավորման ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պատհարի վայրում փրկարարներ են աշատում, կատարվում է հետաքննություն:

Անկախ

Իրաքի ծայրահեղականները 60 խաղաղ բնակչի են առևանգել

o_967064 (1)“Իրաքի ու Լևանտի իսլամական հանրապետություն”  խմբավորման ծայրահեղականներն առևանգել են Իրաքի  60 խաղաղ բնակչի: Գերյալների մեջ 15 թուրք ու Թուրքմենստանի, Պակիստանի, Նեպալի ու Բանգլադեշի  քաղաքացիներ են, որոնք Դորում շինարարության վրա էին աշխատում:  Նրանք հիվանդանոց էին կառուցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղեկություն կա, որ գերյալներից ազատ են արձակվել սուննիթները:

Թուրքիայի ԱԳՆ տվյալ դեպքի առնչությամբ մեկնաբանություններ չի արել: Ահաբեկիչների մոտ են գտնվում նաև  Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության  49 աշխատակից ու 31 թուրք վարորդ, որոնք ավելի վաղ էին առևանգվել:

Հունիսի 17-ին Անկարան որոշում ընդունեց Բասրայում գտնվող դեսպանատունը վերացնելու վերաբերյալ: 3 դիվանագետ ու 15 զինվոր, որոնք այնտեղ էին աշխատում, բարեհաջող հասել են Քուվեյթ: Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Էրբիլում ու դեսպանատունը Բաղդադում դեռևս աշխատում են սովորական ռեժիմում:

Անկախ