ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ ապրանքների վրա 40% զեղչեր են սահմանվել

1180-390x290ԱՄԷ-ում ավելի քան 460 առևտրի կետ մինչև Ռամադանի ավարտը սպառման ապրանքների վրա 25-40% զեղչեր են սահմանել, հաղորդում է today.kz-ը:

Ինչպես հայտարարել է ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարության սպառողների շահերի պաշտպանության վարչության ղեկավար Հաշիմ ալ-Նուեյմին, ավելի քան 50 մլն ծավալով  սուբսիդիա կհատկացվի հարյուրավոր տեսակի ապրանքների համար, որոնք ավանդաբար  սպառում են Ռամադանի ժամանակ:

Այս տարի Ռամադանը համընկնում է հունիսի վերջի հետ: Այն մահմեդական լուսնային օրացույցում թվով 9-րդն է: Այդ ժամանակ հավատացյալները  առավոտյան , մինչև երեկոյան աղոթքը  հրաժարվում են սնվելուց ու խմելուց:

Անկախ

Եգիպտոսում կառավարությունը երդվել է նախագահի առաջ

1182-390x290Եգիպտոսի նախարարների նոր կաբինետը երդման արարողություն է կատարել նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի առաջ:

Եգիպտոսի նախկին կառավարությունը ցրվել է Սիսիի` երկրի նոր նախագահ ընտրվելուց հետո: Կառավարության նոր կազմում ՆԳՆ ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մնացել են իրենց պաշտոններում, իսկ ԱԳ նախարարությունը գլխավորելու է ուրիշ դիվանագետ:

Եգիպտոսում նախագահական ընտրություններն անց են կացվել մայիսի 26-28-ին: Սիսիի համար քվեարկել է  ընտրողների 96,9%: Նոր առաջնորդի երդմնակալության արարոությունը տեղի ունեցավ հունիսի 8-ին, Կահիրեում:

Անկախ

Հորդանանցի արքայազնը նշանակվել է մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի կոմիսար

1184-390x290Հորդանանցի արքայազն Զեիդա ալ-Հուսեյնը նշանակվել է Մարդու իրավունքների գծով  ՄԱԿ-ի գերագույն կոմիսար, հաղորդում է  ИА Новости-Казахстан-ը:

Մինչ այդ տղամարդը գլխավորում էր ՄԱԿ-ին առընթեր Հորդանանի  մշտական ներկայացուցչությունը: Պաշտոնապես նա  պաշտոնավարման կանցնի այս տարվա սեպտեմբերին` այդ պաշտոնում փոխարինելով Հարավային Աֆրիկայից Նավի Պիլլեյին:

«Ես առաջին գերագույն կոմիսարը կլինեմ ասիական մայրցամաքից, ինչպես նաև` մահմեդական ու արաբական աշխարհից»,-ասել է արքայազնը:

Անկախ

Բրազիլիայում ֆուտբոլ են խաղացել մարմնավաճառները

pic_b65ab2e26c6bf5651de977e4f9b7ef5a (1)Բրազիլիայի քաղաքներից մեկում` Բելու Օրիզոնտիում մարմնավաճառներն ու Ավետարանական քրիստոնեական ըկերությունը խաղացել են տեղի համալսարանի թիմի դեմ: Դրա մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Խաղը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր փողոցներից մեկում` ի պաշտպանություն սեքսուալ ծառայությունների  աշխատողների իրավունքների:

Մարմնավաճառների թիմն իրեն «Մերկ» է անվանել, չնայած իրականում խաղացել են դեղնականաչ գույնի մարզահագուստով: Բրազիլիայում մարմնավաճառները վաղուցվանից են բողոքում խտրականության դեմ ու կառավարությանը կոչ են անում իրենց մասնագիտությանը վերաբերվել այնպես , ինչպես մյուսներին: Մասնավորապես, նրանք խնդրել են թոշակային ծրագրի համար. «Վերջիվերջո, մենք կկոտրենք այդ համակարգը», ասել է մասնակիցներից մեկը:

Անկախ

Մողես «ծնած» ինդոնեզացի կնոջը կախարդության մեջ են մեղադրել

pic_39d8e1a83f150add8bf22a090b61db25Ինդոնեզիայում կնոջը, որը հավատացնում է, թե մողես է լույս աշխարհ բերել, կասկածում են կախարդության մեջ, հայտնում է Oranga News: Բացի այդ, 31-ամյա Դեբի Նուբատոնիսին կենդանի  լույս աշխարհ բերելուց հետո սպառնում են: Տեղի բժիշկներն ու փորձագետները սկսել են կատարվածի հետաքննությունը:

«Ծնունդն» ընդունած գինեկոլոգներն ու մանկաբարձները դրա մասին հայտնել են բուժկենտրոն, որտեղ էլ «նորածնին» տեղափոխել են: Ինչպես է զգում «նորաթուխ» մայրիկը` չի հայտնվում:

Բժիշկները հայտարարել են, որ իրենց պրակտիկայում նման դեպք երբեք չի եղել, որ կենսաբանական մի տեսակը կյանք տա մեկ այլ տեսակի: Իսկ Կուպանգից մի բժիշկ հայտարարել է, թե այս կնոջ մոտ կեղծ հղիություն է եղել, իսկ մողեսը պարզապես հայտնվել է ոչ ժամանակին, ոչ իր տեղում:

Անկախ

Ճապոնիայում 85-ամյա տղամարդուն ձերբակալել են 80-ամյա կնոջը հետապնդելու համար

pic_437285a3f4af832834abe40ae21d8c87Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել  85-ամյա տղամարդու, որը հետապնդում էր 80-ամյա մի կնոջ, հաղորդում է Agence France-Presse.-ը: Նրանք ծանոթացել են հիվանդասենյակում, որը  տղամարդու հանգուցյալ կինը կիսում էր  հետապնդվողի հետ:

Տակեո Նիտտան իր ուշադրության օբյեկտին մի քանի ձայնային հաղորդագրություն է ուղարկել 2013-ի նոյեմբերին, որոնցով խնդրում է այդ կնոջը իր հետ դուրս գալ ու ժամանակ անցկացնել:

Նիտան ձերբակալվել է  հունիսի 10-ին: Նա մեղադրվում է հետապնդման մեջ, քանի որ մայիսի 2-ին  այդ կնոջ տուն էր ներխուժել: Կինը մի քանի անգամ ոստիկանություն է դիմել`  տղամարդու համառ հետապնդումների դեմ բողոքով:

Վերջին շրջանում Ճապոնիայում տարեցների կողմից կատարվող հանցագործությունների  բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Կառավարության տվյալներով 65 և ավելի բարձր տարիքի օրինախախտների թիվը 20 տարում  ավելացել է 6 անգամ: Տարեցների մեծամասնությունը գողություն է կատարում, սակայն բռնությունների դեպքեր էլ  են եղել:

Անկախ

ՀԱՀ-ի մայրաքաղաքում ջրհեղեղի պատճառով 8 հազար մարդ է տուժել

China Storm DeathsՔեյփթաունում փոթորկի ու անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղից տուժել է 8 հազար մարդ, հաղորդում է Газета.Ru.-ն:

ՀԱՀ-ի փրկարարական ծառայության  տվյալներով, տուժել են մայրաքաղաքի ծայրամասում գտնվող ետնախորշերի բնակիչները: Ինչպես իշխանություններն են նշում, տուժած շրջաններ մթերք, ներքնակներ ու ծածկոցներ են հասցնում:

Անկախ

Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահը

1152-390x290Կոլումբիայի գործող նախագահ Խուան Մանուել Սանտոսը հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում է  Газета.Ruն:

Ընտրատարածքներում ձայների 99%-ի մշակման արդյունքներով, Սանտոսի համար քվեարկել է 50,89% ընտրող, ինչը կազմում է շուրջ 7,75 մլն մարդ:

Մյուս թեկնածուի` Օսկար Իվան Սուլուագիի օգտին քվեարկել է 45,06%-ը կամ 6,87 մլն մարդ:

Սանտոսի երդման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

Անկախ

Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մոտ 2 երկրաշարժ է եղել

1151-390x290Ճապոնական Հոնսյու կղզուց ոչ հեռու 5,6 և 5,7 մագնիտուդներով երկրաշարժեր են արձանագրվել, հաղորդում է  РБК-ն:

Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը կղզուց  93 կմ հարավ-արևելք , իսկ երկրորդը` 35 կմ Իվակի քաղաքից արևելք է տեղակայված եղել, որը վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի   մոտ է; Ստորգետնյա ցնցումները օջախը 40 կմ խորության վրա են եղել:

2 երկրաշարժերն էլ գնահատվում են որպես «շատ ուժեղ», սակայն ցունամիի վտանգ չի հայտարարվել: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ նույնպես չկան:

Անկախ

Լուգանսկի աշխարհազորայինները խփել են ուկրաինացի զինվորներով Ил-76 ինքնաթիռը

1127-390x290Լուգանսկի աշխարհազորայինները խփել են ուկրաինական ռազմա-տրանսպորտային Ил-76-ը, շաբաթ գիշեր, հունիսի 14-ին, երբ ինքնաթիռը վայէջք էր կատարում Լուգանսկի օդանավակայանում: Հայտնի է, որ ինքնաթիռում  30-49 մարդ կարող էր լինել. 25-րդ աերոմոբիլ բրիգադի դեսանտայիններ ու անձնակազմի անդամներ:

«Ինքնաթիռում զինծառայողներ էին, տեխնիկա, սարքավորում ու մթերք: Ил-76-ն իրականացնում էր անձնակազմի փոխադրումներ` ռոտացիայի նպատակով»,-հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Աշխարհազորայինները խփել են ինքնաիռը զենիթային սարքավորումների ու խոշորկալիբրանոց ականանետի միջոցով: Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Անկախ

Հնդկաստանում սպիտակ-երկնագույն ներկված տների բնակիչների համար հարկերը կզեղչվեն

1134-390x290Կալկաթայի քաղաքապետարանը հարկային զեղչեր է սահմանել այն բնակիչների համար, ովքեր իրենց տները կներկեն սպիտակ-երկնագույն, հաղորդում է Русская служба ВВС-ն:

Պաշտոնյաների խոսքով, այդ գույներն է սիրում նահանգապետ Մամաթա Բաներջին: Ենթադրվում է, որ այդ գույները վառ կլուսավորվեն արևի լույսով, ու կբարձրացնեն մարդկանց ոգին  և նրանք իրենց երջանիկ կզգան:

Իսկ քննադատները հավատացնում են, թե նորամուծությունը հակասում է երկրի սահմանադրությանը ու տեղի իշխանությունները կարող են նույնիսկ դատարանում հայտնվել: Բացի այդ, նրանք նախազգուշացնում են, որ հարկային զեղչերի պատճառով քաղաքը անհրաժեշտ միջոցները չի ստանա:

Անկախ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ծննդյան օրը կոկայի տերևներից տորթ են թխել

KONICA MINOLTA DIGITAL CAMERAԲոլիվիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել է իր 70-ամյա հոբելյանը` կոկայի տերևներից տորթով, հաղորդում է ИА Новости-Казахстан-ն:

Հոբելյարին տորթ են նվիրել,` պատրաստված կոկայի տերևներից, որոնք սովորաբար արդեն քանի դար սիրում են ծամել բոլիվիացիները: Նրան շնորհավորել է նաև մանկական երգչախումբը`  անգլերեն, իսպաներեն ու տեղական խոսվածքներից` այորեոյով` «Ծնունդդ շնորհավոր»-ով:

Պան Գի Մունն իր ծննդյան օրը, հունիսին, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հետ մի քանի սոցիալական օբյեկտներ է բացել Սանտա Կրուսի մոտ գտնվող Էլ-Թոռնո-ավանում: Բացի այդ, Բոլիվիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «Դեմոկրատիայի  ոլորտում  վաստակի համար» մեդալ  են հանձնել:

Մորալեսը հավատացնում է, որ կոկայի տերևները թմրանյութ չեն ու Անդերի մշակույթի մաս են կազմում:Նա նույնիսկ կազմակերպել է  հատուկ տոն` Կոկայի տերևներ ծամելու ժողովրդական օր:

Անկախ

Աֆրիկյան փղերը վերացման եզրին են. նոր հաշվետվություն

Աֆրիկյան փղերըՎերացման եզրին կանգնած կենդանիների առևտրի վերահսկողությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ, եթե փղի ոսկորի որսագողությունը մնա ներկայիս մակարդակի վրա, աֆրիկյան փղերը կարող են ոչնչանալ երկրի երեսից: Այս մասին գրում է BBC-ն:

CITES-ի հաշվետվությունում ասվում է, որ ամեն տարի որսագողների ձեռքով սպանվում է ավելի քան 20 հազար փիղ: Դա ավելի շատ է, քան նրանց պոպուլացիայի ամենամյա աճը:

Փաստաթղթում ասվում է նաև, որ վաճառվող փղոսկրի քանակը ևս մեծանում է: Հաշվետվության հեղինակների կարծիքով` սա ցույց է տալիս, որ փղի ոսկորների ապօրինի վաճառքում ներգրավված են նաև կազմակերպված հանցավոր կազմակերպությունները:

1989 թվականին արգելք է մտցվել փղոսկրի առևտրի նկատմամբ, որպեսզի Աֆրիկայում պահպանվի վերացող փղերի պոպուլացիան:

Կենդանիների կճիթները գործածվում են զարդերի արտադրության ժամանակ:

 

Անկախ

ՀԱՀ-ում 120 կարատ քաշով հազվագյուտ երկնագույն ալմաստ են գտել

1124-390x290ՀԱՀ-ի Կուլլիան հանքավայրում, որը պատկանում է  Petra Diamonds ընկերությանը, հայտնաբերել են 122,52 կարատ քաշով երկնագույն ալմաստ, հայտնում է  Lenta.ru-ն:

Ընկերությունն այս հանքավայրը ձեռք է բերել 2008-ին: Հիմա Petra Diamonds –ը զբաղված է գտածոյի գնահատմամբ, իսկ դրանից հետո այն վաճառքի կհանվի: Նախնական , գտածոն իր բնութագրերով կարող է  գերազանցել 507 կարատ զանգվածով սպիտակ ալմաստի գինը, որը նույնպես այս հանքավայրում էր գտնվել ու վաճառվել 33 մլն դոլարով:

Ի դեպ, աշխարհում ամենամեծ` 3 հազար կարատանոց ալմաստը նույնպես գտնվել է այս հանքավայրում, 1905-ին: Այն մի քանի կտորի է բաժանվել: Ներկայում  այդ քարի ամենախոշոր կտորները զարդարում են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին պատկանող զարդերն ու պահվում են Թաուերում:

Անկախ

ԵՄ-ն Ուկրաինային անհատույց 25 մլրդ եվրո է փոխանցել

1123-390x290Եվրամիությունը Ուկրաինային, որպես անհատույց օգնություն, 250 մլն եվրոյի չափով  բազային տրանշ է վճարել, գրում է ИА Новости-Казахстан-ն:

Ֆինանսավորման համաձայնագիրը ԵՀ նախագահ Ժոզե մանուել Բարրոզուն ու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ստորագրել են 2014-ի մայիսի 13-ին:

Ըստ պայմանագրի, ընդհանուր տրանշի գումարը կազմում է 355 մլն եվրո: Մնացած միջոցներն Ուկրաինան կստանա 2015-ի ամռանը, եթե  կոռուպցիայի, պետգնումների, տեղեկատվության հասանելիության, բյուջետային կառավարման ու այլ հարցերով բարեփոխումներ կատարվեն:

Անկախ

Կենդանաբանները հայտարարել են, որ աֆրիկյան փղերը ոչնչացման սպառնալիքի տակ են

1122-390x290Միջազգային  CITES կազմակերպությունը հայտարարել է, որ աֆրիկյան փղերը ներկայիս որսագողության մասշտաբների պայմաններում կարող են Երկրի երեսից վերանալ, հայտնում է Русская служба ВВС:

Ինչպես ասվում է Վերացման սպառնալիքի տակ գտնվող  վայրի ֆլորայի ու ֆաունայի մասին միջազգային առևտրի կոնվենցիայում, փղոսկրի համար տարեկան ոչնչացնում են 20 հազար փիղ, ինչը գերազանցում է  այդ կենդանատեսակի պոպուլյացիայի համալրումը:

Բացի այդ, գիտնականները նշում են, որ անընդհատ աճում է Աֆրիկայից  բռնագրավված փղոսկրերի խմբա քանակները: Փղոսկրն օգտագործվում է զարդեր պատրաստելու համար: Մինչդեռ դրա առևտրի արգելքը գործում է 1989-ից:

Անկախ

Ուկրաինացի միլիարդատերն առաջարկել է պատնեշ կանգնեցնել Ռուսաստանի հետ սահմանին

1121-390x290Դնեպրոպետրովսկի մարզային պետադմինիստրացիայի նախագահ Իգոր Կոլոմոյսկին առաջարկել է Ռուսաստանի հետ սահմանին պատնեշ կանգնեցնել, հաղորդում է today.kz-ը:

Նրա նախագծի համաձայն, պատնեշը մտադիր են կանգնեցնել Դոնեցկի, Լուգանսկի ու Խարկովի մարզերում` մետաղական փշալարե դարպասի նման:

Բացի այդ, առաջարկվում է այդ մետաղալարե պատնեշի միջով հոսնք անցկացնել: Ենթադրվում է, որ նման ամրապատնեշի շինարարության վրա 6 ամիս կծախսվի:

«Խաղաղ Ֆինլյանդիային Ստալինից փրկեց «Մաններհեյմի գիծը»: Նման գիծ էլ պետք է կառուցի Ուկրաինան` Պուտինից պաշտպանվելու համար:Իսրայելի սահմանին բարձրացված պատն արդյունավետ պաշտպանում է ահաբեկիչների հարձակումներից»,-ասել է Կոլոմոյսկին:

Ի դեպ, Կոլոմոյսկուն բազմիցս են մեղադրել ազգայնական «Աջ սեկտոր» խմբավորումը հովանավորելու մեջ ու նույնիսկ ՌԴ Գլխավոր դատախազությանը խնդրել են նրա դեմ գործ հարուցել «ահաբեկչական գործունեությանն օժանադակելու»հոդվածով:

Անկախ

Եռակողմ հուշագիր են ստորագրել Իրանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը

ԻԵռակողմ հուշագիրրանի արտաքին գործերի փոխնախարար Էբրահիմ Ռահիմ Փուրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը Կասպից ծովի անվտանգության եռակողմ հուշագիր են ստորագրել:

«Միայն տարածաշրջանի երկրները կարող են ապահովել Կասպից ծովի անվտանգությունը և միայն մերձկասպյան երկրների զինված ուժերը կարող են ներկայություն ունենալ այս տարածաշրջանում»,-ասել է Էբրահիմ Փուրը:

Նշենք, որ 1921-ին Իրանի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված պայմանագրերի համաձայն, Խորհրդային կառավարությունը անվարձահատույց Իրանին էր հանձնել Կասպից ծովում գտնվող Աշուրադե կղզին, ինչպես նաև ճանաչել էր Կասպից ծովում սեփական դրոշով նավատորմ պահելու և ազատ նավարկելու Իրանի իրավունքը: Վերջին տարիներին իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը Ղազախստանի և Ադրբեջանի հետ կարծես թե համաձայնության եկել է: Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը դեռևս որոշակի տարաձայնություններ ունեն:

Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում:

Նախորդ տարի Իրանը հայտարարել էր, որ Կասպից ծովում գազի և նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել, որի նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է:

Բացի իրավական հարցից, Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություն ունեն` Կասպից ծովում գտնվող նավթային հանքերի պատկանելիության առնչությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանը, շահարկելով ծովի իրավական կարգավիճակի դեռևս լուծված չլինելու հանգամանքը, պնդում է, որ Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ` Ադրբեջանին և Թուրքմենստանին:

Ի պատասխան Բաքվի հավակնությունների, Կասպից ծովում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, Իրանը 2013-ի մարտին Կասպից ծով իջեցրեց տեղական արտադրության «Ջոմարան 2» ռազմանավը:

Հավելենենք, որ դեռևս 2010-ի նոյեմբերի 18-ին՝ Բաքվում կայացած Կասպիական երրորդ գագաթաժողովի ընթացքում Կասպից ծովի անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենք էին ստորագրել Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստաըի և Թուրքմենստանը:

Փաստաթուղթը մասնակից երկրներին հնարավորություն էր տալիս համագործակցելու ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, մաքսանենգության, մարդկանց առևտրի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում:

Բացի այդ, կողմերը մտադիր էին համգործակցել զենքի և ռազմական տեխնիկայի, պայթուցիկ և թունավոր նյութերի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման դեմ պայքարում:

Այն նաև փոխհամագործակցություն է նախատեսում` ծովագնացության, նավագնացության, ծովահենության դեմ պայքարում:

Համաձայնագրում Կասպից ծովի իրավական կարգավիճակը կրկին չէր հստակեցվել:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 

Ջորջ Բուշ-ավագն իր 90-ամյակը նշել է պարաշյուտով թռիչքով

pic_24d5739696d8cf1e851c218abb3fb236ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը, հունիսի 12-ին իր 90-ամյակը նշել է պարաշյուտով իր Մենում գտնվող իր տնից ոչ հեռու, թռիչքով:

Բուշ-ավագը, որը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ ու ստիպված է հաշմանդամի սայլակով տեղաշարժվել, ուղղաթիռից բանակային փորձառու պարաշյուտիստի հետ թռիչք է կատարել: Գետնի վրա նրան դիմավորել է կինը` Բարբարան  ու որդին` Ջորջը:

Սա նրա 8-րդ թռիչքն է պարաշյուտով: Առաջին անգամ ինքնաթիռից հարկադրաբար է դուրս եկել Խաղաղ օվկիանոսի վրա, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ  ինքնաթիռը խփեցին: Նախավերջին թռիչքը կատարել է 5 տարի առաջ, երբ կրկին ծնունդն էր  նշում` 85-ամյակը:

«Սա հրաշալի օր է Մենում.իրականում այն բավականին լավն է պարաշյուտով թռիչքի համար»,- գրել է ԱՄՆ 41-րդ նախագահն իր Twitter-յան միկրոբլոգում:

Անկախ

Վիկտոր Յանուկովիչն իր քաղաքացիական կնոջ հետ բնակություն է հաստատել Սոչիում

1114-390x290Մոսկվայի Հյուսիսային ադմինիստրատիվ մարզի նախկին ոստիկանապետ Օլեգ Միտվոլը հայտնել է. որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր քաղաքացիական կնոջ հետ ապրում է Սոչիում, հաղորդում է  Газета.Ru-ն:

«Իմ տվյալներով նա իր քաղաքացիական կնոջ` Լյուբով Պոլեժայի հետ գտնվում է Սոչիում: Ինչով է զբաղվում: Ձեր երկրում աշխատելու շնորհիվ, նա կարող է իրեն թույլ տալ չզբաղվել ոչնչով»,-ասել է Միտվոլը:

Յանուկովիչն Ուկրաինայից փախել է փետրվարյան իրադարձությունների ժամանակ, երբ Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց նրան, փոփոխեց Սահմանադրությունն ու նախագահական ընտրություններ նշանակեց, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Պյոտր Պորոշենկոն:

Անկախ