Չինաստանում ույղուրների խնդիրը գնալով սրվում է

uygur  Անցած շաբաթ Սինցզյանի Ուղուրական ինքնավար շրջանում երկաթգծի կայարանում տեղի ունեցած ահաբեկչությունը կրկին օրակարգ բերեց Չինաստանում գոյություն ունեցող ույղուրների էթնիկ խնդիրը: Տեղական իշխանությունները հայտարարեցին, որ ահաբեկիչությունը իրականացվել է ույղուր ծայրահեղականների կողմից: Միևնույն ժամանակ իրավապաշտպան կազմակերպությունները մատնանշում են խնդրի մյուս կողմը: Չինական իշխանությունների կողմից ույղուրների նկատմամբ կրոնական և մշակույթային սահմանափակումները բերել են շրջանի թերզարգացմանը, որը հարուստ է օգտակար հանածոներով:

Համաձայն 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ Սինցզյանի Ուղուրական ինքնավար շրջանում բնակչության 45 տոկոսը կազմում են ույղուրները, իսկ 40-ը՝ չինացիներ: Քանի որ ույղուրները հանդիսանում են թյուրքական ժողովուրդ, ապա Թուրքիան մշտապես հետևում է Չինաստանի այդ հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ փորձելով դրանք օգտագործել իր շահերի համար:

 Անկախ

Չինաստանը ԱՄՆ-ին կապող արագընթաց երկաթուղի է կառուցվելու

ԱՄՆ-ից` Չինաստան առանց թռիչքի ճամփորդելու գաղափարը առաջին հայացքից տարօրինակ ու ծիծաղելի կարող է թվալ բոլորին, սակայն հնարավոր է այն իրականություն դառնա մոտ ապագայում:

china-us-railway-siberia-bering.si

Beijing Times-ի փոխանցմամբ` Չինաստանը նախատեսում է կառուցել նոր արագընթաց երկաթուղի, որը  կկապի  Չինաստանն ԱՄՆ-ի 48 նահանգների հետ:

Մասնավորապես, այժմ քննարկման ենթարկվող ուղին կսկսվի Չինաստանի հյուսիս-արևելքից և կանցնի Սիբիրով դեպի Բերինգի նեղուց: Այս տեսանկյունից, հավանական է ստորջրյա թունելի ստեղծումը, որը կկտրի Խաղաղ օվկիանոսը` կապելով Ռուսաստանն ու Ալյասկան, որով գնացքը կանցնի դեպի հարավ` Կանադայով մինչև Միացյալ Նահանգներ:

Նախագծի առավել հավակնոտ հատվածն, ըստ էության, կընդգրկի ստորջրյա թունելը, որը հնարավոր կդարձնի ճամփորդելը Բերինգի նեղուցով. շուրջ 200 կմ. երկարությամբ թունելը կարող է տեխնիկական մարտահրավեր լինել: Սակայն  China Daily- փոխանցմամբ` տեխնոլոգիան “արդեն տեղում է” և կօգտագործվի բարձր արագությամբ երկաթուղային նախագծի շրջանակներում:

“Այժմ մենք արդեն սկսել ենք քննարկումները: Ռուսաստանն արդեն երկար տարիներ է, ինչ մտածում է այս գաղափարի շուրջ”,-նշում է Չինաստանի ինժեներական ակադեմիայից Վանգ Մնեգշուն:

Beijing Times-ի փոխանցմամբ` Չինաստան-ԱՄՆ երկաթուղին նախատեսվող  չորս նախագծերից մեկն է միայն. ուղիներից մյուսը կկապի Չինաստանն ու Լոնդոնը` Փարիզի, Բեռլինի և Մոսկվայի կայարաններով, մինչ մյուս ուղին կկապի մի երկիրը մյուսին, օրինակ Իրանը` Թուրքիային: Իսկ չորրորդ ուղին կձգվի Չինաստանից Սինգապուր` կայանելով Վիետնամում, Կամբոջայում, Թայլանդում և Մալազիայում:

Անկախ

Լուկաշենկոն հոգնել է նախագահի պաշտոնից

pic_c1b3575795c3ea8cddbf28a1d9facc63-390x280Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ըմբռնումով կընդունի, եթե 2015-ի նախագահական ընտրություններում քաղաքացիները քվեարկեն ուրիշ թեկնածուի օգտին:

Նրա խոսքով, նախագահ աշխատելը հեշտ բան չէ, որքան կարող է  թվալ կողքից. « Դա պարզապես աշխատանք չէ, դա ինքնազոհողություն է»,- ասել է Լուկաշենկոն:

«Եթե ինձ համար չքվեարկեն` ես չեմ նեղանա: Ես արդեն այնքան երկար եմ այդ պաշտոնում աշխատել, որ նորմալ մարդը կասեր` «Լսիր, արդեն պետք է գոնե քեզ, երեխաներիդ համար էլ մի քիչ ապրես, մի քիչ ցրվես, որ առավոտյան արթնանաս ազատ գլխով ու չմտածես այն խնդիրների մասին, որոնք քո առջև են կանգնած»:

Նա խոստովանել է, որ միայն ուրախ կլինի, եթե գտնվի արժանավոր մի մարդ, որը պատրաստ կլինի հանուն երկրի  ու ժողովրդի շատ բան զոհաբերել ու չի «ավերի ու թքոտի ամեն ինչ», ինչին հասել է մեծ  աշխատանքով. «Ես հարատև չեմ: Վաղ, թե ուշ պետք է հեռանամ», նշել է նա:

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը մտածում են միասին ֆիլմ նկարահանելու մասին

Անջելինա Ջոլին և Բրեդ ՓիթՀոլիվուդյան զույգ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին հայտնել են, որ պատրաստվում են կրկին միասին մեծ էկրան բարձրանալ:

Քենսինգթոնի պալատում կազմակերպված Դիսնեյի նոր «Մալիֆիսենտա» ֆիլմի միջոցառման ժամանակ Ջոլին նշել է, որ իրենք մտածում են միասին նկարահանվելու մասին:

Ջոլին միջոցառմանը այցելել էր Փիթի և իրենց 12-ամյա որդի Մեդոքսի հետ:

Ֆիլմը ևս ընտանեկան է ստացվել, քանի որ զույգի դուստրը՝ Վիվիենը այդտեղ նկարահանվել է Քնած գեղեցկուհու դերում:

«Մալեֆիսենտան» ԱՄՆ-ում էկրան կբարձրանա մայիսի 30:

Անկախ

Սաուդյան արաբացի տղամարդկանց 32 տարվա ազատազրկման են դատապարտել երեկույթ կազմակերպելու համար

Saudi menՍաուդյան Արաբիայի դատարանը սաուդյան արաբացի հինգ տղամարդու 32 տարվա ազատազրկման և 4,500 մտրակի հարվածների է դատապարտել Վալենտինի օրվա կապակցությամբ երեկույթ կազմակերպելու համար:

Օրենքը խախտած տղամարդկանց բռնել էին վարձով վերցրված բնակարանում և մեղադրել իրենց հետ կապ չունեցող կանանց հետ երեկույթ կազմակերպելու, խմելու և պարելու համար:

Առաքինության խթանման և չարիքի կանխարգելման կոմիտեի ոստիկանությունը տղամարդկանց վեց կանանց հետ միասին շրջափակել էր փետրվարի 14-ին:

Բոլոր տղամարդիկ ընդունել են իրենց մեղադրանքը՝ ներառյալ իրենց հետ կապ չունեցող կանանց հետ առանձնանալը, պարելը և խմելը:

Դատարանը դեռևս չի որոշել վեց կանանց ճակատագիրը:

Սաուդյան Արաբիայում Առաքինության խթանման և չարիքի կանխարգելման կոմիտեն հանդիսանում է երկրի կրոնական ոստիկանությունը, որը հետևում է շարիաթի օրենքների պահպանմանը:

 Անկախ

Թաիլանդում ակցիայի մասնակիցները իշխանության հրաժարականն են պահանջում

0_115766_28176864_XLԱվելի քան 10 հազար մարդ է դուրս եկել Բանգկոկի փողոցներ` հայտնելու  դժգոհությունն իշխանություններից:

Բախումների ընթացքում տուժել է 5 մարդ: Ընդդիմության առաջնորդ Սութհեպ Թաուգսուբանը նշել է, որ եթե իշխանություններն առաջիկա օրերին չկազմալուծվեն` ապա բողոքի ակցիան ավելի ագրեսիվ բնույթ կստանա:

Շաբաթվա մեջ հայտնի դարձավ, որ սահմանադրական դատարանը պարտականություններից հեռացրեց վարչապետ Յինգլակ Չինավաթին, որը մեղզադրվում էր  իրավասությունները չարաշահելու մեջ: Կառավարությունից հեռացվել են նաև 9 անդամներ, այդ թվում` ԱԳ ու ֆիանանսների նախարարները: Սակայն, ընդդիմությունը պահանջում է ամբողջ կաբինետի պաշտոնաթողությունը, հակառակ դեպքում, կառավարող կուսակցությունը կրկին կհաղթի հուլիսի 20-ին կայանալիք համընդհանուր ընտրություններում:

Անկախ

Դոնեցկի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարողանա խոչընդոտել հանրաքվեի անցկացմանը

donԴոնեցկի քաղաքապետարանում հայտնել են, որ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կողմնակիցներին քվեարկություն անցկացնելու համար տարածք չեն տրամադրել: Սակայն, քաղաքային ադմինիստրացիայում խոստովանել են, որ իրենք բավականաչափ ուժ չունեն, որ խոչընդոտեն “ֆեդերալիստներին”:

Դոնեցկի ադմինիստրացիան դպրոցներ ուղերձ է հղել, որում նշվում է, որ եթե ակտիվիստները ցանկանան քվեարկություն անցկացնել ուսումնական հաստատություններում, ապա նրանց պետք չէ դիմադրել: Ընդ որում, դպրոցների տնօրենները պետք է նման միջադեպերի մասին տեղեկացնեն կրթության շրջանային բաժին, որոնք էլ իրենց հերթին, կդիմեն միլիցիա ու դատախազություն, հաղորդում է “Ինտերֆաքսը”:

Քաղսովետում խոստովանել են, որ “դպրոցների պաշտպանության համար համապատասխան ուժեր չունեն”, դրա համար էլ չեն կարողանա աշխարհազորայիններին խանգարել մայիսի 11-ին տարածաշրջանում հանրաքվե անցկացնել:

Անկախ

Չինաստանը նախատեսում է երկաթգիծ կառուցել դեպի Ամերիկա

արագընթաց երկաթուղՉինաստանը մտադիր է կառուցել 12,874 կմ երկարություն ունեցող դեպի Ամերիկա ձգվող արագընթաց երկաթուղի, որով ճամփորդելու համար երկու օրից քիչ ժամանակ կպահանջվի:

Գնացքը դուրս կգա երկրի հյուսիսարևելյան հատվածից կանցնի Սիբիրով և Բերինգի նեղուցով կառուցված ստորջրյա թունելով կմտնի Ալյասկա:

Ստորջրյա թունելից դուրս գալով՝ այն կրկին գետնի վրա կբարձրանա և կանցնի Կանադայով՝ նախքան Միացյալ Նահանգներ հասնելը:

Դեռևս հայտնի չէ արդյոք Ամերիկայի, Կանադայի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնվել են առաջարկի հետ, թե ոչ:

Կառուցվելու դեպքում այս երկաթուղին ավելի երկար կլինի քան Տրանս սիբիրական երկաթգիծը՝ այս կերպ դառնալով աշխարհի ամենաերկար երկաթուղին:

Չնայած նախագիծը դեռևս վերջնականապես չի ընդունվել, սակայն ենթադրվում է, որ այն ամբողջությամբ կֆինանսավորի Չինաստանը, որը համաշխարհային առաջատար է արագընթաց երկաթուղային ճամփորդության ոլորտում:

 Անկախ

Մեքսիկայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

mexico-earthquakeՀինգշաբթի օրը Մեքսիկայի Գերերո նահանգում 6,4 ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակապուլկոյից 96 կմ և Մեխիկոյից 276 կմ հեռավորության վրա:

Դեռևս երկրաշարժի հասցրած վնասների մասին տեղեկություններ չկան: Մեխիկոյում երկրաշարժից հետո բոլոր ծառայությունները աշխատել են սովորական կերպով:

Ապրիլի 18-ին նույն նահանգում 7,2 ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, սակայն վնասների վերաբերյալ կրկին տեղեկություններ չէին հրապարակվել:

 Անկախ

Աշխարհի ամենաազդեցիկ մայրիկները

pic_97d738e79dce5f3c64d6056fe6f08c14Մայրիկների տոնի առթիվ, որն աշխարհի շատ երկրներում նշվում է մայիսի 11-ին, բրիտանական  Working Mother հրատարակությունը հրապարակել է մոլորակի ամենաազդեցիկ մայրիկների ամենամյա վարկանշային ցուցակը: Թոփ 50-ում շոու բիզնեսի ներկայացուցիչներ են, քաղաքական գործիչներ ևն :

Գիտությունով, ֆինանսներով կամ էլ բարձր տեխնոլոգիաներով զբաղվող կին-մայրիկների շարքում ազդեցիկ են ճանաչվել Apple –ի փոխնախագահ Անժելա Արենդթսը, Համաշխարհային բանկի կառավարիչ տնօրեն Շրի Մուլյանի Ինդրավաթին, JPMorgan Chase-ի ավագ փոխնախագահ Մարիանն Լեյքը,  Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը, Facebook-ի օպերացիոն գլխավոր տնօրեն Շերիլ Սանդբերգը, միջազգային մարտավարության գծով տնօրեն Կետի Ջեյքոբսը:

Հաջողակ  քաղաքական գործիչ -մայրիկներ են ճանաչվել Թաիլանդի արդեն նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթն ու Նյու Յորքից սենատոր Կիրստեն Ջիլիբրենդը:

Ժամանցային արդյունաբերության ներկայացուցիչներից ցուցակը կազմողները հատկապես առանձնացրել են Քրիստինա Ագիլիերիին, Բեյոնսեին, Շակիրային, Սանդրա Բուլոկին, Քերի Վաշինգտոնին, Քիմ Քարդաշյանին:

Նորաձևության ոլորտ. Վիկտորիա Բեքհեմ, Թորի Բյորչ:

Ամենաազդեցիկը ֆիլանտրոպ մայրիկներից  նշվում է Մելինդա Գեյթսի անունը (Բիլլ Գեյթսի կինը), որը բարեգործական  Bill and Melinda Gates Foundation.հիմնադրամն է կառավարում:

Ազդեցիկ մայրիկ ընտրելու համար հաշվի է  առնվել  ոչ միայն նրանց ազդեցությունը որոշակի ոլորտում, այլև տաղանդը, ինչպես նաև` «ինովացիաների ձգտումը»:

Անկախ

Սաուդյան Արաբիան ուխտագնացների համար առանձին օդանավակայան է կառուցելու

pic_5b5de6718ae6ddbc627aaccef529b38cՍաուդյան Արաբիայի արևմուտքում գտնվող Թաիֆ քաղաքում կառուցելու են միջազգային  օդանավակայան` Մեքքա ուղևորվող ուխտագնացների համար: Երկրի ավիացիայի իշխանությունները մտադիր են մրցույթի արդյունքերով  պայմանագիր կնքել 2015-ի առաջին կեսին: Այն ծառայելու է ամենամյա  հաջի ուխտագնացներին սպասարկելու նպատակին:  Ամեն տարի Մեքքա է այցելում 13 մլն մահմեդական: Նրանց մեծ մասը ժամանում է  Ջիդայի հատուկ տերմինալ, մնացածները` Մեդինա, իսլամական սրբազան երկրորդ քաղաքը: Մեդինայում է մուհամեդ Մարգարեն ստեղծել աշխարհում առաջին համայնքը:

Թաիֆում գործող օդանավակայանը որը Մեքքայից 70 կմ հեռավորության վրա է գտնվում, հիմա հիմնականում ներքին չվերթներին  է սպասարկում:

Անկախ

Ինդոնեզիայում խմբակային բռնաբարության ենթարկված կնոջը մտրակի հարվածներ են սպառնում

ինդոնեզիաԻնդոնեզիայում արտաամուսնական կապ ունենալու մեղադրանքով 8 տղամարդու կողմից խմբակային բռնաբարության ենթարկված 25-ամյա այրի կինը կարող է մտրակի հարվածների դատապարտվել կրոնական օրենքները շրջանցելու համար: Տղամարդիկ ծեծել են կնոջ հետ անօրինական կապի մեջ գտնվող մարդուն, ապա նրան հանձնել ոստիկանությանը: Օրինազանց կինն ու տղամարդը հրապարակավ կենթարկվեն մտրակի հարվածների: Ինչ վերաբերվում է կնոջը բռնաբարած 8 հոգուն, ապա նրանցից 3-ը ձերբակալված են, մյուսները հետախուզման մեջ են: Եթե ապացուցվի վերջիններիս մեղավորությունը, ապա նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում:

Անկախ

Խորվաթիայում 8-ոտնանի հերմաֆրոդիտ ուլ է ծնվել

o_944289Խորվաթիայի հյուսիս-արևելքում լույս աշխարհ է եկել մի ուլ, որը 8 ոտ ունի ու ինչպես արական, այնպես էլ` իգական սեռական օրգաններ: Անասնաբույժների խոսքով, դա կատարվել է երկու սաղմի միաձուլման հետևանքով, ինչը տեղի է ունեցել մոր արգանդում: Տերը մտադիր է  այդ կենդանուն պահել: «Ես սկզբում կարծեցի, թե ինձ մոտ տեսախաբկանք է: Նույնիսկ հարևանին կանչեցի, որ նա հաստատի, որ ես չեմ ցնորվել»,-պատմում է Զորն Պապարիկը:

Հետո պարզվեց, որ նորածինը ոչ միայն 8 ոտք ունի, այլև  2 սեռերի զույգ օրգան: Ֆերմերը գիտի,որ նորածնի կենդանու մնալու հավանականությունը շատ փոքր է: Նա հայտնել  է, որ համենայն դեպս, կպայքարի ձագուկի կյանքի համար:  Ձագուկը դեռ շատ փոքր է, որ կարողանա քայլել:

Անկախ

Հարավային Կորեայում ձերբակալել են խորտակված «Սևոլ» նավի օպերատոր ընկերության ղեկավարին

182-390x290Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են  «Չոնհեչժին» ընկերության տնօրեն  Կիմ Հան Սիկին` կատարվածի համար հարցաքննության նպատակով:

Տղամարդը ձերբակալվել է իր տանը, Սեուլից հարավ գտնվող Պունդան քաղաքում:  Դատախազ Յան Չոնջինի տվյալներով այդ ընկերությունը մեղադրվում է անզգուշության հետևանքով մահ պատճառելու, ինչպես նաև իր գործողությունների համար, ինչը հանգեցրել է նավի խորտակման:

Վերջին տվյալների համաձայն,  Դեղին ծովում նավի զոհերի թիվը  269 է, 33 մարդու ճակատագիր մնում է անհայտ: Գործով ձերբակալվել է անձնակազմից  20 մարդ` անփութության մեղադրանքով ու կորեական նավագնացության ասոցիացիայից ու «Չոնհեչժին» ընկերությունից մի քանիսը` անվտանգության կանոնների խախտման ու կոռուպցիայի մեղադրանքով:

Անկախ

Մտրակի 1000 հարված` «իսլամը վիրավորելու» համար

186-390x290Սաուդյան Արաբիայում բլոգեր Ռաիֆ Բադավիին դատապարտել են ազատազրկման 10 տարվա ու մտրակի 1000 հարվածի` համացանցում լիբերալ  ֆորում ստեղծելու ու «իսլամը վիրավորելու» համար, հաղորդում է  Газета.Ru-ն:

Բադավին դատապարտվել է , որ ֆորումում քննադատել է  Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությանն ու երկրի հոգևորականության   որոշ ներկայացուցիչների: Բացի բանտից ու մտրակահարվածներից, տղամարդը պետք է 1 մլն ռեալ տուգանք վճարի, ինչը կազմում է 266 հազար դոլար:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը դատավճիռը վրդովվեցուցիչ է համարել ու պահանջել այն փոխել:

Օրացույցի այս օրը

1879– Մայիսի 8 և 9-ը Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին ու հաշտեցմանը նվիրված  օրեր են: 2004-ի նոյեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մայիսի 8 և 9 հռչակեց հիշատակի ու հաշտեցման օրեր, սակայն, ընդունելով, որ անդամ պետությունները կարող են Հաղթանակի, ազատագրման ու տոնի իրենց օրերն ունենալ, ուստի բոլոր անդամ-պետություններին, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին ու մասնավոր անձանց ամեն տարի ըստ արժանվույն նշել այդ օրերից մեկն ու մեկը` որպես Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի հարգանքի տուրք:

-Այսօր Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի համաշխարհային օրն է, նշվում է մայիսի 8-ին` ի պատիվ շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ ու հումանիստ Ժան Անրի Դյունանի: 19-րդ դարի վերջին նրա առաջարկով առաջին անգամ ստեղծվեցին կամավորականների խմբեր, որոնք օգնություն էին ցուցաբերում մարտի դաշտերում վիրավորներին: 1863-ին նրա իսկ առաջարկով կոնֆերանս է հրավիրվել, որն էլ սկիզբ է դրել Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին:

Ֆիլիպիններում 11 չինացի ձկնորս է ձերբակալվել

չինական ծովՉորեքշաբթի օրը Ֆիլիպիններում չինական ձկնորսական նավ է վերցվել, իսկ նրա անձնակազմի 11 անդամները ձերբակալվել՝ վիճահարույց Հարավային Չինական ծովի ջրերում անհետացման վտանգի տակ գտնվող ծովային կրիաներ բռնելու համար:

Հալֆ Մուն Շոլ անվամբ տարածքում, վերցված նավի վրա ավելի քան 350 անհետացման վտանգի տակ գտնվող կրիաներ են հայտնաբերվել:

Չինաստանը պահանջել է Ֆիլիպիններից հետ հանձնել նավը, իսկ արտաքին գործերի նախարարության խոսնակը կոչ է արել Մանիլային խուսափել հետագա սադրիչ գործողություններից:

Ֆիլիպինների ծովային ոստիկանության տեղեկություններով՝ նավը կտեղափոխվի Ֆիլիպինների Պալավան նահանգ, իսկ ձկնորսների դեմ հայց կներկայացվի անհետացման վտանգի տակ գտնվող ծովային կանաչ կրիաներին բռնելն արգելող Ֆիլիպինների օրենքը խախտելու համար:

 Անկախ

Բրիթնի Սփիրսի դեմ դատական հայց են ներկայացրել պարուհու քիթը կոտրելու համար

Բրիթնի ՍփիրսՊարուհին դատական հայց է ներկայացրել Բրիթնի Սփիրսի դեմ՝ փորձի ժամանակ իր դեմքին հարվածելու համար: Պարուհին հայտնել է, որ այդ հարվածից ջարդվել է իր քթոսկրը, որից հետո նա վիրահատություն է անցել:

Պարուհին նշել է, որ փորձի ժամանակ Բրիթնին շփոթված է եղել և չի կարողացել սովորել նույնիսկ ամենապարզունակ պարային շարժումները:

Փոփ աստղը չմտածված կերպով ձեռքերը հետ է տարել և հարվածել պարուհու դեմքին, որից հետո աղջիկը ուժեղ ցավ էր զգացել և բռնել քթից:

Հայցվորի տվյալներով՝ իրենք շարունակել են փորձը, սակայն ինքը, այլևս չկարողանալով դիմանալ այդ ցավին, մեկ ժամ անց դիմել է բժշկի: Աստղի անձնակազմը առաջարկել է հոգալ բոլոր բժշկական ծախսերը, սակայն պարուհին ոչ մի գումար չի ստացել:

Պարուհին Բրիթնիի դեմ հայց է ներկայացրել լուրջ ֆիզիկական և էմոցիոնալ վնասի համար՝ ներառյալ քթի կոտրվածքը և էմոցիոնալ սթրեսը:

 

 Անկախ

Թաիլանդի դատարանը վարչապետին հեռացրեց պաշտոնից

52d3b56c-1632-3306-1632-3309a6d8561a.photo.0Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնից հեռացրեց երկրի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավաթին: Դատարանը վարչապետի` 2011-ին ազգային անտանգության խորհրդի քարտուղար Պլիենսիրին աշխատանքից ազատելու որոշումը ոչ սահմանադրական ճանաչեց: Չինավաթին այս պաշտոնում ընտրել էր խորհրդարանը` 2011-ի օգոստոսի 5-ին: Դատարանը համաձայն էր հայցատուների կարծիքի հետ, որ Պլիենսիրին աշխատանքից հեռացնելը Չինավաթի  անձնական շահերի համար ձեռնտու էր, քանի որ նա այդ պաշտոնում իր բարեկամին է նշանակել: Դատարանը Չինավաթի արարքը հակասահմանադրական է ճանաչել:

1000 թենգեն ավելի գեղեցիկ է, քան 100-ռուբլիանոցն ու 100-դոլարանոցը

KAZ-1000-Front-313x2901000 թենգե դրամական արժեքով ղազախական թղթադրամը 2013-ի ամենագեղեցիկ բանկնոտն է ճանաչվել, հայտնում է Today.kz-ն` հղում անելով Բանկային միջազգային ընկերակցության կայքը:

Ամենագեղեցիկ թղթադրամի հավակնորդներից են եղել 5 եվրոն, բրազիլական 5 ռեալը, լիբիական 50 դինարը, իսլանդական 10 000 կրոնը, ռուսական 100 ռուբլին, ամերիկյան 100 դոլարը, կանադական 10 դոլարը ևն:

Թենգեն այս մրցույթում հաղթում է երրորդ տարին անընդմեջ: 2012-ին հաղթող է ճանաչվել 5 տենգեն, իսկ 2011-ին` 10 հազարանոցը:

2014-ի ամենագեղեցիկ թղթադրամ մրցույթի հաղթողների անունները հայտնի կդառնան 2015-ին:

Անկախ