Իրանում քննարկվելու է Կասպից ծովի իրավական կարգավիճակը

1345713613_kaspiy-390x290

“Կապիական հնգյակի” երկրների ԱԳ փոխնախարարները Իրանում հանդիպելու են այս տարվա մայիս-հունիս ամիսներին: Դրա մասին հայտնել է ՌԴ նախագահի`  ԱՊՀ երկրների հետ  սահմանազատման ու սահմանաբաժանման ՌԴ-ի հարցերով  հատուկ ներկայացուցիչ Իգոր Բրատչիկովը: Հատուկ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու են նաև իրավաբան-միջազգայնագետներ:

“Կասպիական հնգյակի” մեջ են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը Ղազախստանն ու Թուրքմենստանը: ԽՍՀՄ-ի մասնատումից հետո Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը խիստ ակտուալ դարձավ, երբ  նոր սուբյեկտներ առաջացան:

“Հնգյակի” 4-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Աստրախանում, աշնանը:

Անկախ

Օրացույցի այս օրը

3104

2001-ից սկսած ապրիլի 26-ին նշվում է Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օրը:

Ինտելեկտուլ սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեան (World Intellectual Property Organization, WIPO) 1999-ին  օրը նշելու որոշում ընդունեց: Ամեն տարի այս օրը նվիրվում է տարբեր թեմաների.այս տարվա թեման է` «Ստեղծագործություն.կինեմատոգրաֆի համաշխարհային մշակույթ»-ը:

Ինտելեկտուալ սեփականության միջազգային օրը հնարավորություն է ընձեռում ընդգծելու առօրյայում  ու հասարակության կատարելագործման մեջ ինովացիայի դերը:

Անկախ

«Սևոլի» նավախցում ջրասուզակները 48 աղջկա դիակ են հայտնաբերել

севол-390x290

Հարավկորեական ուղևորատար «Սևոլ»  նավում ջրասուզակները նավախցեր են հայտնաբերել, որոնք լեցուն են զոհերի դիակներով:

Հաղորդվել է, որ 30 ուղևորի համար նախատեսված նավախցում հայտնաբերել են 48 աղջկա դիակ` փրկարարական բաճկոնները հագին:

Ներկայում ջրասուզակները փորձում են հասնել ընդհանուր նավախցերից մեկը, ուր հույս ունեն գտնել առնվազն 50 երեխաների:

Հրամանատարա-որոնողական օպերացիայի տեղեկացմամբ, նավը ծովի հատակում է: Նավի ներսում ստեղծված առանց այդ էլ  բարդ պայմանները խտացնում են լողացող զանազան օբյեկտները, որոնք խոչընդոտում են անցմանը: Շատ դռներ ջրի ճնշման պատճառով բացել չի հաջողվում: Ջրասուզակները ստիպված են կոտրել իլյումինատորները` նավի որոշ հատվածներ մտնելու նպատակով:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում

194.Genocide commemoration events in Canada 25.04.2014Ապրիլի 24-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը, որին մասնակցելու համար մայրաքաղաք էին ժամանել հայ համայնքի ներկայացուցիչներ Տորոնտոյից, Մոնրեալից, Քեմբրիջից և այլ հայաշատ քաղաքներից:

Ոգեկոչման արարողությունը սկսվեց Կանադայում ՀՀ դեսպանության մոտ, որտեղ ծաղկեպսակներ տեղադրվեցին «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգևորականները` Կանադայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ մատուցեցին ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ:

Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվեց Կանադայի խորհրդարանի դիմաց, որտեղ ցուցարարների հոծ բազմությանը միացան խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնյաներ, ովքեր ելույթ ունեցան տարելիցի կապակցությամբ: Ելույթով հանդես եկավ նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով շեշտեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն անթույլատրելի է:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սեուլում

177.Genocide commemoration events in Seoul 25.04.2014Ապրիլի 24-ին Սեուլում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն: Միջոցառումը նախաձեռնել էր Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ:

 Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:

Միջոցառմանը ելույթ ունեցան Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Նո Յուն-մինը, Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը և պատգամավոր Շին Կինամը, ովքեր խոսեցին 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմության և փաստերի մասին և արձանագրեցին, որ այսպիսի ոճրագործությունների ճանաչմամբ և գիտակցմամբ է հնարավոր միայն կանխել մարդկության դեմ հետագա հանցանքները:

Անկախ

Ժողովրդավարությունն ամրապնդելու համար Կանադան Ուկրաինային 9,2 մլն դոլար է հատկացնելու

o_937064

Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում, հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Ուկրաինային օգնել` էներգետիկ խնդիրներն ու էկոնոմիկան բարեփոխելու համար: Նորացված էկոնոմիկան պետք է թափանցիկ լինի ու հիմնված շուկայական համակարգի կանոնների վրա, հայտարարել է Բերդը: Դա կօգնի Ուկրաինային ինտեգրվելու Եվրամիությանը, Բերդի խոսքը մեջբերում  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բերդը խոստացել է, որ Կանադան Ուկրաինային 9,2 մլն դոլար կհատկացնի կանադա-լեհական համատեղ նախագծերի համար, որոնք ուղղված կլինեն ուկրաինական ժողովրդավարությունն ամրապնդելուն: Ինչ նախագծերի մասին է խոսքը` նախարարը չի ճշտել:

Բալիում ուղևորը փորձել է առևանգել ինքնաթիռ

ինդոնեզիաԻնդոնեզիայի Բալի օդանավակայանում ձերբակալվել է մի ուղևոր, որը  փորձում էր առևանգել ավստրալական Virgin Australia ավիաընկերության օդանավը:  Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ինդոնեզիական ոստիկանության ներկայացուցիչները տեղական հեռուստաընկերությանը պատմել են, որ ուղևորը փորձել է  ներխուժել օդաչուի խուց և իր վրա վերցնել ինքնաթիռի վերահսկողությունը: Սակայն օդաչուն բարձրացրել է օդային տագնապ, ինքնաթիռը կատարել է վթարային վայրէջք Բալիի օդանավակայանում, իսկ ուղևորը ձերբակալվել է:

 

Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաղորդել է BBC-ին, որ զինվորականները նույնպես մտել են Բոինգ -737: Virgin Australia ընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռի առևանգման փորձ կատարած անձը հարբած է եղել:

Բալիի օդանավակայանում կայանած մեկ այլ ինքնաթիռի ուղևորը ասել է, որ իրենց օդաչուն հայտարարել է ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող ինքնաթիռի առևանգման մասին:

«Ես տեսել եմ առնվազն հինգ մեքենա, որոնք գնում էին դեպի ինքնաթիռը, այդ թվում` ռազմական բեռնատարներ, որոնցում նստած էին համազգեստ հագած մարդիկ:  Կարծես թե Բալիի օդանավակայանը փակ է: Մեր օդաչուն արգելել է որևէ մեկին լքել ինքնաթիռը»,- մեջբերում է ուղևորին BBC-ն:

Անկախ

Շուտով ցանկացած լուսամուտ կարող է արեգակնային մարտկոց դառնալ

5359f489-981d-ab05-981d-ab0a6279e6b7.photo.0 (1)

Լուսամուտները, որոնք միաժամանակ նաև արեգակնային մարտկոց են, շատ շուտով իրականություն կդառնան քվանտային կետերի հետազոտության արդյունքում: Լոս Անջելեսի ազգայի լաբորատորիայի  ու Միլան-Բիկոկի համալսարանի մասնագետները քվատային կետերի նոր սերունդ են սինթեզել, որոնք  կարելի է տեղադրել թափանցիկ պոլիմերի մեջ` արեգակի էներգիան որսալու համար:

Քվանտային կետերը կիսահաղորդիչ նյութերից պատրաստված նանոբյուրեղներ են, որոնք արդեն կիրառվում են արեգակնային վահանակների համակարգում` ցածր արժեքի ու մեխանիկական բարձր որակի շնորհիվ, ինչպես նաև, կիրառվում են տրանզիստորներում, լուսադիոդներում ու լազերում:

Մասնագետները կարծում են, որ դրանք կարելի է կիրառել հետաքրքիր լուծումներում, ինչպես ասենք` ֆոտոէլեկտրական լուսամուտներում, որոնք շենքի ճակատը կարող են վերածել էներգիայի տեղային մեծ կուտակիչի:

Մայիսի 1-ից Ուկրաինայի բնակիչների համար գազը կթանկանա 50%-ով

1379-390x290

Մայիսի 1-ից Ուկրաինայի բնակչության համար գազի գները կավելանան 50%-ով: Ինչպես հայտնել է «Ուկրաինայի  նավթոգազի» տնտեսական պլանավորման ու ֆինանսական հաշվարկի վարչության տնօրեն Յուրի Կոլբուշկինը, առաջիկա 3 տարում գազի գները կբարձրանան 4 անգամ:

Անկախ

Չինաստանում կարգելեն հազվագյուտ կենդանիներին ուտելը

pic_131bc41c4712958cae7147008ba62c09 (1)

Չինաստանի իշխանությունները ոոշել են օրենսդրորեն արգելել որպես սնունդ կամ էլ բժշկական դեղամիջոցների նպատակով հազվագյուտ կենդանատեսակների ու նրանց մարմնի մասերի օգտագործումը:

Երկրի ղեկավարությունը որոշել է մինչև 10 տարի ազատազրկում նախատեսել հազվագյուտ և անհետացման եզրին հայտնված կենդանիների պահպանման մասին  օրենքը խախտողների նկատմամբ: Այստեղ նման օրգանիզմներին է պատկանում  420 կենդանատեսակ, այդ թվում` պանդաները, հիմալայական արջը ևն:

Բոլիվիայում 700 զինծառայողի հեռացրել են խտրականության դեմ բողոքի պատճառով

1369-390x290Բոլիվիական բանակի շարքերից 700 զինծառայող է հեռացվել` խտրականության ու ռասիզմի դրսևորումների դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով:

Զինծառայողները շաբաթվա սկզբին Լա-Պասի փողոցում համազգեստով երթ են կազմակերպել, պահանջելով, որ երկրի նախագահ Էվո Մորալեսը հանդիպի իրենց հետ: Զինվորները դժգոհ են ծառայության պայմաններից ու սպաների կողմից ռասիզմի դրսևորումներից:

Զինվորական ղեկավարությունն իր հերթին մեղադրել է զինվորներին ապստամբություն հրահրելու ու զինված ուժերի պատիվը սասանելու մեջ:

Ղրիմի ու Ուկրաինայի միջև սահման է կանգնեցվել

1367-390x290

Ղրիմի ու  մայրցամաքային Ուկրաինայի միջև գոյություն ունեցող սահմանն ապրիլի 25-ից գործելու է որպես պետական սահման:

«Մոտ ժամանակներում կորոշվի, թե որտեղ են հաստատվելու անցագրակետերը, ինչպես պետք է հատել սահմանը, ինչպես նաև միգրացիոն քարտեր հանձնելու անհրաժեշտությունը»,-ասել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցը»:

Նրա խոսքով, իշխանությունները տրանսպորտի ու մթերք փոխադրող մեքենաների սահմանափակում չեն մտցնի:

Անկախ

Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն անց է կացվել ապրիլի 16-ին: Այն ժամանակ Ռուսաստանին միանալու համար քվեարկեց  ընտրողների 96,77%-ը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիետնամում

Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին  նվիրված միջոցառում ՎիետնամումԱպրիլի 24-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը:

Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորեց քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում:

Անկախ

ԱՄՆ-ի տակ Աֆրիկայի մի հատված է հայտնաբերվել

o_936390

Երկրաֆիզիկոսները որոշել են, որ Աֆրիկայի մի հատվածը պահպանվել է ԱՄՆ-ի հարավ-արևելքում: Երկար, անսովոր մագնիսականությամբ, խրոհրդավոր գոտին, որը ձգվում է Ալաբամա նահանգից Ջորջիոյով դեպի Հյուսիսային Կարոլինայի ծովափ, թվում է հնագույն լեռնապարների կցվածք լինի: Դրանք գոյացել են շուրջ 250 մլն տարի առաջ, երբ Աֆրիկան ու Հյուսիսային Ամերիկան դեռևս միմյանց էին կպած:

Եթե այս բացահայտումն ապացուցվի, ապա կստացվի, որ Աֆրիկան  իր ապարներից բավական շատ մասեր է թողել ամերիկյան հարավ-արևելքում, երբ սիամյան մայրցամաքները բաժանվել են իրարից ու դրանց միջև Ատլանտյան օվկիանոսն է փռվել:

«Այստեղ մագնիսական տվյալների էական տարբերություններ կան,-պատմում է Թենեսիի համալսարանից երկրաբան Ռոբերտ Հեթչերը` այն տեղանքի մասին, որը կոչվում է Բրունսվիկսկյան մագնիսական շեղում, ինչպես նաև այդ տարածաշրջանի մագնիսական այլ առանձնահատկությունների մասին: Դրանք  երկար ժամանակ ակտիվ չեն եղել, սակայն տեղաշարժվում են Սեն- Անդրեաս խզվածքի նման»:

Գիտնականները ենթադրում են, որ այդ խզվածքները Աֆրիկայի ու Հյուսիսային Ամերիկայի բախման ու որպես դրա հետևանք, տարբեր ուղղություններով տեղաշարժման մնացուկներն են:

 Անկախ

Օլեգ Ցարեվ. Կիևն ամեն ինչ անում է, որ շատ արյուն թափվի

972

Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային օպերացիա է սկսվել: Այն մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հարավ-արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարեվը, որը ներկա պահին գտնվում է Դոնեցկում ու կապ պահպանում Սլավյանսկի հետ: Նրա ունեցած տվյալներով, արդեն զոհեր կան, սակայն թիվը դժվար է ասել, քանի որ մարտեր երկու վայրում են ընթացել: Ցարեվը վստահ է, որ Կիևի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն քաղաքացիական բնակչության դեմ բանակ գործադրելու համար: «Նրանք ասում են, որ քաղաքը կվերածեն երկրորդ Ստալինգրադի, սակայն այնտեղ շատ են խաղաղ բնակիչները: Ինչպես կարելի է բանակ հանել սեփական քաղաքացիների դեմ: Կիևն ամեն ինչ անում է, որ շատ արյուն թափվի…»:

Ընդհանուր առմամբ, այն ինչ կատարվում է, Ցարեվի խոսքով, հիշեցնում է  հարավ-արևելքը խեղճացնելու միջոցով գրավելու փորձ: Այսպես օրինակ,  ամբողջ Ուկրաինայում ինսուլինի մատակարարման խնդիրներ են առաջացել Դոնեցկում ու Լուգանսկում, հանվել են շատ դեղորայքներից աահ-ի զեղչերը: Դրա պատճառով էլ դեղերի գները բարձրացել են, որոշ դեպքերում` կրկնակի ու դա շատ զգալի է ներկայիս իշխանություններին ոչ լոյալ տարածաշրջաններում:

Ձևականորեն Ցարեվը մնում է Ուկրաինայի նախագահի թեկնածու, սակայն հիմա նրա համար նախընտրական քարոզարշավն առաջնահերթ խնդիր չէ: Նրա կարծիքով, նախագահական ընտրությունների մասին նման իրավիճակում մտածելն անբարոյական է : Պետք է կենտրոնանալ այն միջոցների վրա, որոնցով հնարավոր է դադարեցնել հակամարտությունը:

Անկախ

Բոլիվիայում ֆուտբոլային խաղի ժամանակ ուրվական են նկատել (տեսանյութ)

o_936377

Բոլիվիայի Լա-Պաս քաղաքում Ֆուտբոլի երկրպագուները ցնցվել են տրիբունայում տեսնելով ուրվականի, որը սլանում էր մարդկանց ու արգելապատնեշների միջով: Դա տեսագրել են նաև հեռուստատեսային խցիկները: Դեռևս ոչ ոք չի կարողանում ասել, թե ինչ էր դա իրականում:

Ըստ ամենայնի, Hernando Siles մարզադահլիճի ֆուտբոլասերները, որոնց մոտով է անցել տարօրինակ ստվերը, անգամ  չեն նկատել նրա ներկայությունը: Միայն խաղից հետո ցուցադրված տեսանյութում են  տեսել, թե ինչպես է  մարդկանց ու ալգելապատնեշների միջով սլանում  տարօրինակ  ստվերը:

Անկախ

Մուրմանսկի մարզում բժիշկները ցածր աշխատավարձի պատճառով հացադուլ են անում

1353-390x290 (1)

Այսօր Սևերոմորսկի կենտրոնական մարզային հիվանդանոցի բժիշկները հացադուլ են հայտարարել ցածր աշխատավարձի պատճառով: Նրանք համաձայն չեն տարածաշրջանային իշխանությունների վիճակագրական տվյալների հետ,  ըստ որոնց իբր, բուժաշխատողների աշխատավարձը միջինը 55 հազար ռուբլի է: Իրենք բժիշկները հայտարարում են, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Նրանք նախագահ Պուտինին բողոք նամակ են գրել ու իրազեկել հիվանդանոցի ղեկավարությանն առավոտ 7:30-ից հացադուլ սկսելու մասին: Տարածաշջանային իշխանություններն էլ  իրենց հերթին նրանց մեղադրել համագործակցել չցանկանալու մեջ:

Ավելի վաղ Պուտինի հետ «ուղիղ կապի» էր դուրս եկել Սանկտ Պետերբուրգից բարձր որակավորում ունեցող բուժքույրերից մեկը: Կնոջ  խոսքով, իր աշխատանքի դիմաց ամբողջ գումարն իր ձեռքը չի հասնում:

Գործով դատախազությունը ստուգում էր անցկացրել ու պարզել, որ խախտումներ չկան:

Անկախ

Կանադայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

1349-390x290

Կանադայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ ուժեղ`  6,7 մագնիտուդով երկրաշարժ է եղել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տեղեկության համաձայն, էպիկենտրոնը Պորտ-Հարդի քաղաքից 94 կմ հարավ է գտնվել, օջախը` 11,4 կմ խորության վրա: Զոհերի կամ վիրավորների , ինչպես նաև ավերածությունների մասին նույնպես տվյալներ չեն եղել:

Անկախ

Չինական երկնաքերում կտեղադրվի աշխարհի ամենաարագընթաց վերելակը

Guangzhou CTF finance CentreHitachi-ն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Չինաստանի Գուանչժոու քաղաքում կառուցվող երկնաքերում տեղադրել աշխարհի ամենաարագաընթաց վերելակները:

Երկնաքերի կառուցումը կավարտվի 2016 թ-ին, որի ներսում տեղադրված վերելակները 95 հարկը կբարձնան ընդամենը 43 վայրկյանում:

Երկնաքերում կտրամադրվեն օֆիսային, հյուրանոցային և բնակության տարածքներ:

Կառույցը գետնի վրա 111 հարկ կունենա, ինչպես նաև հինգ ստորգետնյա հարկեր:

Կառույցը 95 վերելակ կունենա, որոնցից միայն երկուսը կլինեն աշխարհի ամենաարագընթաց վերելակները:

Hitachi-ն հայտնել է, որ վերելակները հագեցած կլինեն անվտանգություն և հարմարավետություն ապահովող համակարգերով, իսկ ուղևորները նույնիսկ նման արագության դեպքում իրենց հարմարավետ կզգան:

 Անկախ

Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել Ճապոնիայի պատերազմի սրբավայր այցելելու համար

bieber- shrineՉորքեշաբթի օրը Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել նրանցից, ում վիրավորել է այս շաբաթ Ճապոնիայի Յասուկունի պատերազմական սրբավայր այցելելիս. հայտնելով, որ ինքը այդ վայրը թյուրիմացաբար դիտարկել է որպես աղոթավայր:

Տոկիոյում գտնվող սինտոական սրբավայրը նվիրված է պատերազմում 2,5 միլիոն զոհված մարդկանց: Չինաստանը և Հարավային Կորեան Յասուկունին դիտարկում են որպես Ճապոնիայի նախկին միլիտարիզմի խորհրդանիշ, իսկ այդ վայր այցելությունը համարում են պատերազմի պատմությունը չհասկանալու վկայություն:

bieber-BelieveԵրեքշաբթի օրը Instagram կայքում տեղադրված, իսկ այժմ կայքից հանված երկու նկարներում Բիբերը աղոթում էր սրբավայրի մոտ: Նկարները վրդովեցրել էին Չինաստանին, ինչպես նաև Instagram և Twitter կայքերի բազմաթիվ օգտատերերի:

Չորեքշաբթի օրը Բիբերը Instagram կայքում գրառել էր, որ ինքը, տեսնելով սրբավայրը, իր վարորդին խնդրել էր կանգնել:

 Անկախ