Նեպալը վարձակալության կհանձնի Հիմալայները

հիմալայներՆեպալը պատրաստվում է հայտնի Հիմալայան մի քանի գագաթներ վարձակալության հանձնել մասնավոր ընկերությունների՝ փորձելով կրճատել Էվերեստ բարձրացողների թիվը:

Այս հակասական քայլով՝ Նեպալի կառավարությունը մասնավոր ընկերություններին վարձակալության կհանձնի երկրի հնագույն 326 գագաթներից մի քանիսը, որպեսզի նրանք ներկայացնեն դրանք որպես զբոսաշրջիկների այցելության վայրեր:

Սա նպատակ ունի կապիտալի վերածել Նեպալի զբոսաշրջության հոսքերը՝ միևնույն ժամանակ լուծելով Էվերեստում մեծ քանակությամբ մարդկանց հավաքվելու խնդիրը:

Երկիրը նաև քննարկում է լեռնագնացության վճարները կրճատելու հարցը՝ ավելի շատ արշավորդների գրավելու նպատակով:

Նեպալը աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է և ֆինանսապես հիմնվում է օտարերկրյա զբոսաշրջիկներից ստացած եկամուտի վրա:

Այս առաջարկը դեռևս պետք է հավանություն ստանա կաբինետում՝ նախքան գործածության մեջ մտնելը:

 Անկախ

“Սիրո սերթիֆիկատներ”

Ճապոնիայի Թիբա պրեֆոետուրայում, Նագարեյամայում, տեղի իշխանությունները որոշել են սիրահարներին սերթիֆիկատներ հանձնել, որոնցում կարելի է զգացմունքների ու սիրո օբյեկտի մասին տեղեկություններ գրանցել:

pic_e08af103e9852d031a541ec9b5137c34Փաստաթուղթը ստանալով, անհրաժեշտ է անուն, ամսաթիվն ու սիրեցյալի հետ առաջին հանդիպման ամսաթիվը գրանցել.ինչպես նաև մի քանի հարցի պատասխանել, ասենք` սերթիֆիկատի տերը մինչ այդ սիրային հարաբերություն ունեցել է, թե ոչ: Հետաքրքրական է, որ սերթիֆիկատ ստանալու համար պարտադիր չէ  փոխադարձ սիրո արժանացած լինի դիմորդը:

Այդ փաստաթուղթը որևէ իրավական արժեք չունի: Սակայն  իշխանությունները հույս ունեն, որ նման սերթիֆիկատների ձևակերպումը սիրահարներին կգրավի ու, գուցե նաև ծնելիությունը խթանի:

Թե քանի մարդ է դիմել սերթիֆիկատ ստանալու` չի ճշտվում: Սակայն, սերթիֆիկատ կարող են ստանալ ոչ միայն  քաղաքացիները, այլ նաև ոչ ճապոնացիները: Ձևաթղթի օրինակը հասանելի է համացանցում ու այն կարելի է լրացնել ու ինքնուրույն տպել:

Անկախ

Ղրիմը մտադիր է ազգայնացնել սևաստոպոլյան նավատորմը

12115629.513669.2524Սևաստոպոլում գտնվող Ուկրաինայի ռազմա-ծովային նավատորմը կազգայնացվի, հայտարարել է Ղրիմի հանրապետության վարչապետ Սրեգեյ Աքսյոնովը:

“Նրանց նավերը մենք չենք պատրաստվում բաց թողնել, մենք ոչ միայն ուկրաինական նավատորմը այնտեղ կպահենք, այլև “Չեռնոմորնեֆտեգազ”-ի ելքն ենք փակել”,-հայտնել է վարչապետը նոր տեղեկատվական “Կրիմինֆորմ” գործակալությանը տված հարցազրույցում:

“Որոշ բաներ էլ կազգայնացվեն, ոչ թե մասնավոր սեփականությունից, այլ ընդերքօգտագործման օբյեկտներից: Ասենք, որոշում կընդունվի արեգակնային էլեկտրակայանների վերաբերյալ, դրանք կփոխանցվեն Ղրիմի հանրապետության հաշվեկշռին”:

Անկախ

Գամբիայի նախագահն անգլերենն օրենքից դուրս է հայտարարել

o_910564Գամբիայի նախագահ Յայա Ջամման հայտարարել է, որ իր երկիրը կհրաժարվի անգլերենից որպես պաշտոնական լեզու, հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները:”Մենք պատրաստվում ենք մեր սեփական լեզվով խոսել”,-հայտարարել է նա  երկրի մայրաքաղաք Բանժուլայում արդարադատության նոր նախարարի երդման արարողության ժամանակ` չհստակեցնելով, թե Գամբիայում բնակվող ցեղախմբերից որ մեկի խոսվածքը կփոխարինի անգլերենին: Հետաքրքրական է, որ 48-ամյա առաջնորդը, իր միտքն անգլերենով է հայտնել:

Գամբիայի բնակչության 40%-ը խոսում է մանդինկա լեզվով, 34%-ը` ֆուլույով, իսկ նախագահի համար մայրենի է հարևան Մալիում ընդունված մանինկա լեզվի բամբարա խոսվածքը:

2008-ին Ջամման գեյերին ու լեսբուհիներին ուլտիմատում հայտարարեց` սպառնալով “գլխատել” Գամբիայի ցանկացած համասեռականի: 2 տարի անց ԵՄ-ն հրաժարվեց Գամբիային 22 մլն եվրո տրամադրել, պատճառաբանելով, որ այդ երկրում մարդու իրավունքների  հետ կապված խնդիրներ կան: Անցած տարի, հոկտեմբերին Գամբիան ցնցել է Միությանը` դուրս գալով բրիտանական 54  նախկին գաղութների բլոկից:

Այս ելույթում նախագահ Ջամման հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան “բարոյական իրավունք “ չունի մարդու իրավունքների մասին դատելու, որտեղ էլ այն լինի.”Ինչն է բրիտանացիներին Գամբիա բերել: Առաջին հերթին` փղոսկրի վաճառքը. չէ՟ որ այստեղ շատ փղեր կան: Իսկ դա ավարտվել է փղերի ոչնչացմամբ ու  նրանք անցել են աֆրիկացիների վաճառքի: Բրիտանացիներն օրինականացրել են ստրկությունը”:”Միակ բանը , որ նրանցից մնացել է` ցավոք, անգլերենն է”:

Անկախ

Հնդկաստանում տոնել են աշխարհի ամենագունավոր փառատոնը

Հոլի ամենամյա փառատոնՀնդկաստանում հնդիկ տղամարդիկ և կանայք գարնան սկիզբը տոնել են Հոլի ամենամյա փառատոնին միմյանց վրա գունավոր փոշի լցնելով:

Տոնակատարությունները սկսվում են խարույկի շուրջ երգերով ու պարերով, որից հետո մասնակիցները փոշի են լցնում միմյանց վրա:

Որոշ մասնակիցները չոր ներկը նետում են՝ օդի մեջ գունավոր հետք թողնելով, իսկ մյուսները՝ ներկը խառնում են ջրի հետ և դրանով զարդարում իրենց ընկերներին, ընտանիքի անդամներին և պատահական մարդկանց:

Նանդգաոն քաղաքում միմյանց ներկերով գունավորելուց հետո, հինդու հետևորդները այցելում են տաճար աղոթելու:

Սա աշխարհի ամենամեծ փառատոններից մեկն է և վերջին տարիներին այն կազմակերպվում է նաև հարավարևելյան Ասիայի որոշ վայրերում, ինչպես նաև Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում:

Անկախ

Փղերը մարդու ձայնից կարող են գուշակել նրա տարիքը և ծագումը

փղերՓիղը երբեք չի մոռանում ձայնը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանիները կարող են տարբերակել ռազմատենչ ցեղերին առավել խաղաղ մարդկանցից՝ պարզապես լսելով նրանց ձայների ձայնագրությունները:

Աֆրիկյան փղերը ոչ միայն տարբերակում են երկու տարբեր լեզուները, այլև տարբերում են կնոջ և տղամարդու, երեխայի և չափահաս մարդու ձայները:

Այս ամենը կենդանիները կարողացել են տարբերակել չնայած այն փաստին, որ ձայնագրությունները լսել են ընդամենը մի քանի վայրկյան:

Հետազոտողները փորձել են ձայնի և լեզվի միջոցով պարզել, թե որ տեսակի մարդիկ են նրանց վախեցնում:

Ձայներից ելնելով՝ կենդանիները որոշում են հարձակվել, թե շարունակել իրենց առօրյա կյանքը:

Փորձի համար հետազոտողները օգտագործել են երկու ցեղերի ներկայացուցիչների ձայների ձայնագրություններ: Այդ ցեղերից մեկը նախկինում ծեսերի ժամանակ սպանել է փղերին, իսկ մյուս ցեղը բարեկամաբար է վարվել նրանց:

Կենդանիները վախեցել են, երբ լսել են փղեր սպանող ցեղի ներկայացուցչի ձայնը: Նրանք նույնիսկ տարբերակել են այդ երկու ցեղերի լեզուները:

Ավելին՝ փղերը ավելի պաշտպանական դիրք են ընդունել՝ լսելով փղեր սպանող ցեղի տղամարդու, քան կնոջ ձայն:

 Անկախ

Նոր Զելանդիան 2017-ին դրոշը փոխելու առաջարկությամբ հանրաքվե կանցկացնի

flag_2805443bՆոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հաստատել է 2017-ին ազգային դրոշը փոխելու հարցով հանրաքվեի անցկացման մասին տեղեկությունը, գրել է The Daily Telegraph-ը:

Հրատարակության տեղեկության համաձայն, նորզելանդացիները քվեարկելու են դրոշի վրա պատկերված խորհրդանիշը փոխելու համար: Քվեարկության անցկացման ձևի քննարկման նպատակով խորհրդարանական աշխատանքային խումբ կստեղծվի:

“Ես վստահ եմ, որ նորզելանդացիներից շատերն են կիսում իմ կարծիքը, որ նորզելանդական դրոշը խորհրդանշում է գաղութային ու հետգաղութային դարաշրջանը, որի ժամանակն անցել է: Ես առաջարկում եմ մի քայլ էլ անել դեպի ժամանակակից Նոր Զելանդիան, ընդունելով մեր անկախությունը նոր դրոշի միջոցով”:

TVNZ, հեռուստաալիքի  համար անցկացրած հարցման համաձայն, հարցվածների 72% -ը եղած դրոշը պահելու օգտին է արտահայտվել, իսկ 28%-ը` այն փոփոխելու:

Անկախ

Երկրաշարժ և “Ֆուկուսիմա”.աղետի 3-րդ տարելիցը

o_909852Ճապոնիայում այսօր հիշում են մարտի 11-ի երկրաշարժի ու ցունամիի զոհերին: Գրեթե բոլոր քաղաքներումմարդիկ հավաքվում են  կենտրոնական հրապարակներում, ծաղիկներ ու մոմեր բերում:

Ուղիղ 3 տարի առաջ  գրեթե 9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները հսկայական ալիք բարձրացրին, որն իսկույն ծածկեց Ճապոնիայի արևելյան ափին գտնվող 6 պրեֆեկտուրա: Ավելի քան 150հազար շենք գետնի երեսից սրբվեց- անհետացավ, զոհվեց 20 հազար մարդ:

Տարերային աղետը հանգեցրեց խոշորագույն տեխնածին աղետի` վթար”Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ում: Այն ժամանակից ի վեր ատոմակայանի 15 հազար աշխատակից ենթարկվեց ռադիոակտիվ ճառագայթման: Վթարի հետևանքները մեկուսացնելու համար, փորձագետների կարծիքով` տասնյակ տարիներ կպահանջվեն:

Անկախ

Համաշխարհային բանկն Ուկրաինային 3 մլրդ դոլար է հատկացնելու

pic_609feea4806cac400c00f5e2f3c07500Համաշխարհային բանկը 2014-ին Ուկրաինային մինչև 3 մլրդ դոլար կհատկացնի տնտեսական բարեփոխումների համար: Դրա մասին տեղեկություն է հրապարակվել կազմակերպության պաշտոնական կայքում, մարտի 10-ին:

Պայմանները չեն հստակեցվում ,սակայն նշվում է, որ Համաշխարհային բանկի որոշումը պատասխանն է աջակցության մասին Ուկրաինայի կառավարության խնդրանքի: Բանկի նախագահ Ջիմ Են Կիմը հույս է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը շուտով կկարգավորվի ու հավատացրել է, որ կազմակերպությունը կշարունակի Ուկրաինայի բոլոր նախագծերի ուղղությամբ աշխատանքը:

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը  35 մլրդ դոլար  է գնահատել երկրին առաջիկա 2 տարում անհրաժեշտ գումարը:

Անկախ

Պոկերում տարվել է սեփական անունը

531e27a8-98e4-1e20-98e4-1e2f192142a0.photo.0Նորզելանդացին պոկերում տարվելուց հետո իր անունը փոխել է անհեթեթ մականունով: Գոյություն չունեցող անունը հազիվ է տեղավորվել պաշտոնական ձևաթղթում, որը հաշվարկված է ավելի քան 100 տառի համար, սակայն  պաշտոնապես հավանության է արժանացել:

Հիմա անհաջողակի անունը Full Metal Havok More Sexy N Intelligent Than Spock And All The Superheroes Combined With Frostnov  է:

Թյուրիմացությունը կատարվել է 5 տարի առաջ, երբ նա պոկերում  տարվեց անունը: 22-ամյա մոլախաղի սիրահարի ընկերը պատմել է, որ նոր անուն նրա համար մտածել են մրցակիցները.”Ընկերս 5 տարի առաջ պարտվել է խաղում ու փոխել անունը: Սակայն հիմա միայն հայտնաբերեց, որ անվանափոխության  խնդրանքը  կատարվել է անցած շաբաթ` անձնագրի ժամկետը լրանալու հետ կապված”:

Հիմա պարոն Ֆրոսթնովը պետք է անունը փոխի բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում` վարորդական իրավունքի վրա:

Ծննդյան, մահվան ու ամուսնության գրանցման բաժնի աշխատակիցն ասել է, որ անվանափոխության հարցումը ստացել են 2010-ին: Նրա խոսքով, դիմումամտուն ճիշտ է լրացրել անհրաժեշտ թղթերն ու վճարել դրա համար: Նա տեղեկացրել է նաև, որ Ֆրոսթնովը կարող է կրկին փոխել անունը, որոշակի պրոցեդուրաներից հետո:

Նոր Զելանդիայի կանոնների համաձայն, արգելված են այն անունները, որոնք վիրավորում են մարդուն,  երկար են` առանց հիմնավորման, պարունակում են թվեր ու խորհրդանիշեր:

Նորզելանդական գրանցման ծառայությունից հայտնել են, որ շեղված անունների ցուցակում վերջերս տեղ են գտել Պայծառափայլությունը, Թագավորը, Արքայադուստրը, Արդարադատությունը, V8, 89, Անվախ մաֆիան, Լյուցիֆերը, կետը (.) և աստղիկը (*):

Անկախ

Սալվադոր Ալիենդեի դուստրը Չիլիի նախագահ դարձավ

o_909830Մարտի 11-ին Չիլիում  անց է կացվելու երկրի նախագահ ընտրված Միշել Բաչելետի պաշտոնավարման անցման հանդիսությունը: Սա նրա նախագահական երկրորդ ժամկետն է.նա երկրը գլխավորել է նաև 4 տարի առաջ: Բաչելետը  դեկտեմբերի 15-ին ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց ու դրանով ազդարարեց “Նոր մեծամասնություն” միավորված  ձախ խմբակցության վերադարձն իշխանություն, որի կազմում առաջին անգամ կոմունիստներ են ընդգրկված:

Միշել Բաչելետը Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալիենդեի դուստրն է (1970-1973), որը պաշտոնանկ արվեց Ավգուստո Պինոչետի գլխավորությամբ, պետական հեղաշրջման արդյունքում:

Բաչելետն իր նախընտրական ծրագրում “անհավասարությանը վերջ տալուն” ուղղված մի շարք խոստումներ է տվել: Դա մասնավորապես, վերաբերում է կրթական համակարգի բարեփոխմանը, որը նա մտադիր է անվճար դարձնել: Նոր կառավարության առջև նաև դրվելու են առողջապահության, թոշակային ապահովման համակարգերի բարելավումն ու նոր սահմանադրության ընդունումը:

Չիլիի ներկայիս հիմնական օրենքը Պինոչետի բռնապետությունից մնացած ժառանգություն է:

Անկախ

Աֆղանստանը սգում է երկրի փոխնախագահի մահը

 Մուհամադ Քասիմ ՖահիմԱֆղանստանում առաջին փոխնախագահ Մուհամադ Քասիմ Ֆահիմի մահվան կապակցությամբ երկուշաբթի օրից սկսած երեք օր սուգ է հայտարարվել:

Նախագահ Համիդ Կարազայի գրասենյակը Ֆահիմի մահվան մասին հայտարարել է կիրակի օրը, սակայն այդ հայտարարության մեջ չի նշվել, թե որտեղ կամ երբ է մահացել նա:

Ի պատիվ Ֆահիմի՝ Քարազայը հրամայել է չորեքշաբթի օրը իջեցնել դրոշները:

Ֆահիմը Քարազայի իշխանության տարիներին աշխատել է որպես անվտանգության խորհրդատու և պաշտպանության նախարար՝ նախքան վերջերս փոխնախագահ նշանակվելը:

 Անկախ

Յանուկովիչը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ

o_904355Մարտի 11-ին Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում  հանդես կգա հայտարարությամբ, տեղեկացնում են  ИТАР-ТАСС-ի անանուն աղբյուրները: Տեղն ու ժամը դեռևս հայտնի չեն:

Վերջին անգամ Յանուկովիչը հանրության մեջ ներկայացել է փետրվարի 28-ին, նորից Ռստովում: Այն ժամանակ նա մամլո-ասուլիս տվեց,  որի տեղն ու ժամը կրկին մի քանի անգամ փոխվեց օրվա մեջ: Այդ հանդիպմանը ավելի քան 200 լրագրող էր ներկայացել, սակայն Յանուկովիչին հարց տալ հաջողվեց նրանցից միայն 20-ին:

Այն ժամանակ Յանուկովիչն Ուկրաինայում տիրող իրավիճակն  աղետալի որակեց ու դիմեց Կիևի իշխանություններին` “ուշքի գալու ու անօրենությունները դադարեցնելու” խնդրանքով: Նա հավելեց, որ իրեն տապալված նախագահ չի համարում:

Անկախ

Վենեսուելան հրաժարվում է Պանամային վերադարձնել միլիարդանոց պարտքը

Վենեսուելայի իշխանությունները հրաժարվել են Պանամային վերադարձնել պարտքը:

Վենեսուելայի ՆԳՆ-ի ղեկավար Էլիաս Հաուայի խոսքով  պարտքի 90%-ը  գոյացել է մեքենայությունների հետևանքով:

никлас-мадуро-венесуэла-400x225-390x225Նախարարի հայտարարության համաձայն, Պանամայի ընկերություններից պարտքով  գնված ապրանքների մեծ մասն այդպես էլ Վենեսուելա չի հասել: Դրա հետ կապված, Հաուան խոստացել է, որ Կարակասում մեքենայությունների փաստով գործ կհարուցի: Պանամայի նախարար Մարտինելին վենեսուելացի գործընկերոջը` Մադուրոյին կոչ է արել դիվանագիտական հարաբերությունների խզումը չօգտագործել որպես պարտքերից հրաժարվելու  պատճառ: Նրա խոսքով, պարտքը մեկ մլրդ-ից ավելի է. որը կուտակվել է պանամական  Կոլոնյան   ազատ տնտեսական գոտու միջոցով արտահանվող ապրանքների շրջանակում:

Իսկ Կոլոնի գոտու ադմինիստրատորների գնահատման համաձայն, միայն Վենեսուելայի հետ առևտրի պարտքը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար:

Նշվում է, որ պարտքը կուտակվել է վենեսուելական ընկերությունների կողմից ապրանքի դիմաց դոլարով  վճարել չկարողանալու հետևանքով: Agence France-Presse-ի տեղեկացմամբ, նման իրավիճակ է ստեղծվել դեռևս Չավեսի ժամանակ երկրում հաստատված տարադրամի սահմանափակումների պատճառով:

Անկախ

Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել

pic_d449c06dca5309652f0290009c37f968ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ընտրվել է հյուսիսկորեական  խորհրդարանի պատգամավոր: Խրոհրդարանում ընդամենը 687 տեղ կա: Ընտրությունները տեղի են ունենում ոչ այլընտրանքային  տարբերակով.յուրաքանչյուր  ընտրական օկրուգ միայն մեկ թեկնածու կարող է առաջադրել:  Ի դեպ, կորեացիները  կարող են  քվեարկել դեմ առաջարկված թեկնածուին. որպես օրենք, սակայն, բոլոր ընտրողները` 99%-ը կողմ են քվեարկում:

Բացի պատգամավորությունից, Կիմ Չեն Ընտ “Կորեայի աշխատանքային կուսակցության” անփոփոխ գլխավոր քարտուղարն է, պաշտպանության պետական կոմիտեի  նախագահն ու գլխավոր հրամանատարը:

Կիմ Չեն Ընը իշխանության գլուխ է անցել 2011-ից,հոր` Կիմ Չեն Իրի մահից հետո:

Անկախ

“Սիրուն” հեռախոսահամարի արժեքը` մոտ 2 մլն դոլար

o_710582ԱՄԷ-ի աճուրդային տներից մեկում վաճառքի են դրվել էքսկլյուզիվ համարներով բջջային հեռախոսներ: Մի քանի հեռախոսահամարների գները հատել են 100 հազարի սահմանը, սակայն դրանցից մեկն իսկական “ռեկորդակիր” է դարձել. գնորդը  դրա համար վճարել է 1 մլն 905 հազար դոլար:

Երջանիկ հեռախոսատիրոջ գնած համարում գրեթե բոլոր նիշերը նույնն են: Անվտանգության նկատառումներով, կազմակերպիչները չեն հայտնում ոչ հեռախոսը գնողի անունը, ոչ էլ հեռախոսահամարը: Տվյալներ էլ չկան ոչ հեռախոսն արտադրողի, ոչ էլ այն նյութի մասին, որից պատրաստված է այն:

Անկախ

Յացենյուկը մեկնում է Վաշինգտոն` Օբամայի հետ Ղրիմում տիրող իրավիճակից դուրս գալու ուղիները որոնելու

10073453.140606.8364Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ու ԱՄՆ նախագահ Օբաման  Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ընթացքում մտադիր են քննարկել Ղրիմում տիրող իրավիճակից ելնելու ուղիները,հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշիցան:

“Դա շատ կարևոր այց է, որով մենք կրկին  հաստատում ենք` միջազգային խաղաբեմում ամենակարևոր խաղացողներն են մտահոգ Ուկրաինայի իրավիճակով:  Նախատեսված է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Օբամայի հետ, հույս ունենք, որ այդ զրույցների ժամանակ մենք միասնական մոտեցումներ կգտնենք Ղրիմում ստեղծված իրավիճակը լուծելու համար”:

ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինայի տարածք մտցնելու հավանականության մասին Դեշիցան ասել է.”Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելն է: Մենք տարբեր բնույթի դիվանագիտական մեխանիզմներ  ու միջազգային ձևեր ենք փնտրում, որ այդ իրավիճակը լուծենք առանց ուժի կիրառման”: interfax.ru

Անկախ

Այսօր Դի-ջեյի համաշխարհային օրն է

1512Սա այնքան էլ պաշտոնական օր չի.կարևորն այն բարեգործական ակցիան է, որն անց է կացվում 2002-ից, Միջազգային ակումբային արդյունաբերության անունից: Ամեն տարի ողջ աշխարհում անց է կացվում բարեգործական ակցիայի շաբաթ` մանկական կազմակերպություններին օգնելու համար, իսկ այդ ակցիայի կուլմինացիան մարտի 9-ն է` Դի ջեյի համաշխարհային օրը:

Ի սկզբանե միջոցառումը ձեռնարկել  են World DJ Fund-ն ու Nordoff Robbins Music Therapy կազմակերպությունը, որը երաժշտությունն   է կիրառում երեխաներին ու մեծերին բուժելու համար: Ավանդաբար, դի-ջեյների, ակումբների, ռադիոկայանների  ստացած  այդ օրվա ամբողջ  հասույթը միջազգային մանկական հիմնադրամներ ու հիմնարկներ է ուղղվում:
Անկախ

Ուկրաինայի կառավարությունը կտնտեսի բջջայինի ու կահույքի վրա

499Ուկրաինայի կառավարությունը փորձում է դուրս գալ ֆինանսական փոսից, որի մեջ հայտնվել է իր աշխատանքի հենց սկզբից: Շաբաթ կաբինետը հրապարակել է բյուջետային միջոցների տնտեսման վերաբերյալ  մի որոշում, որն ընդունվելէ դեռևս մարտի 1-ին:

Երկրի պետական հիմնարկներն առայժմ պետք է հրաժարվեն  հատուկ  հագուստի,  բջջային կապի միջոցներ, կահույք, նոթբուքեր, կենցաղային տեխնիկա, նորոգում կատարելուց: Յուրաքանչյուր պետհիմնարկ կունենա  մեկ մեքենայից ոչ ավելի:  Արգելված կլինեն պաշտոնյաների սպասարկումը կանչով, չարտերային թռիչքները, բյուջետային աշխատողների թվի ավելացումը, նոր  բյուջետային հիմնարկների ստեղծում առանց նախարարների կաբինետի հետ համաձայնեցման չի լինի: Ընդ որում պետք է կատարվի 2009-2014-ին ձեռք բերվածի գույքագրում:

Կառավարությունը սահմանափակել է արտասահմանյան գործուղումները, պետաշխատողներին բարեխիղճ առանց ընդմիջման  ու արտաժամյա աշխատանքի համար վճարումները:

Քիչ  թվով տոներ  ու հիշարժան օրեր կնշվեն.դա չի վերաբերում Տարաս Շևչենկոյի 200-ամյակին, Հաղթանակի,  Սահմանադրության, Անկախության   ու  քաղցի հետևանքով զոհերի հիշատակի օրերին:

Սահմանափակումները վրեաբերում են նաև նախարարների կաբինետին: Յուրաքանչյուր նախարար   պետք է մինչև 4 տեղակալ ունենա, մարզպետները` 3:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել աճուրդով  վաճառել նախարարություններին ու գերատեսչություններին ամրակցված ավտոմեքենաները: Ստացված միջոցները պետբյուջե կմտնեն:

Անկախ

Վերջին 3 տարում “Ֆուկուսիմա-1”-ում ճառագայթահարվել է 15 հազար աշխատող

o_877314Ճապոնական “ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ում կատարված վթարից ի վեր  ռադիոակտիվ սուր ճառագայթահարման է ենթարկվել 15 հազար աշխատակից: Ինչպես գրում է տեղի Asahi թերթը, ճառագայթման մակարդակը կազմել է տարեկան 5 միլիզիվերտ: Ընդ որում, հաստատված նորմը  տարեկան միայն 1 միլիզիվերտ է:

Վերջին 3 տարիներին ատոմակայանի աշխատանքներին մասնակցած Tokyo Electric Power (TEPCO) օպերատոր ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 30 հազար է: Այդպիսով, ստացվում է, որ նրանց կեսը  երկրի հաստատած ճառագայթման նորմից ավելի չափաբաժին է ստացել:

Վթարված կայանի տարածքում ռադիոակտիվ բարձր ֆոնի պատճառը  ռադիոակտիվ ջրի հզոր արտանետումներն են պողպատյա ամբարներից, որոնք տեղադրվել են 2013-ին: Մոտ ժամանակներում  TEPCO –ն մտադիր է դրանք փոխարինել ավելի հուսալի պահեստարաններով:

Անկախ