Թաիլանդում պայթեցրել են բուդդայական տաճարը. 3 զոհ ու 28 վիրավոր կա

o_605445Թաիլանդի հյուսիս-արևելքում բուդդայական տաճարի մոտ այսօր առավոտյան, անհայտ անձինք նռնակ են պայթեցրել այն պահին, երբ տաճարի մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքվել: Պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 28-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են: Թաիլանդի հյուսիս-արևելքը այն տարածքն է, որտեղ գործում է երկրի կառավարության պաշտոնաթողությունը պահանջող  ընդդիմությունը: Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ հանցագործությունը դեռահասներն են կատարել, որոնք այդ պահին տաճարից ոչ հեռու էին գտնվում:

Անկախ

Հինգ ոտք ունեցող կովը ճամփորդում է Հնդկաստանում մարդկանց հաջողություն բերելու համար

Հինգ ոտք ունեցող կովՀրապարակվել են հինգ ոտք ունեցող կովի լուսանկարները, որի հինգերորդ ոտքը տարօրինակ կերպով վզից է դուրս գալիս:

Շատերը հավատում են, որ չորս տարեկան կենդանին հաջողություն է բերում նրան, ով դիպչում է կենդանու հինգերորդ ոտքին:

Կովի տերը՝ 35-ամյա Լաքսման Բոսալեն իր կովի հետ շրջագայում է Հնդկաստանում և հարյուրավոր մարդիկ մոտենում են նրան՝ կենդանուն տեսնելու համար:

Լաքսմանը հայտնում է, որ կովը սուրբ կենդանի է իրենց համար և այդ հինգերորդ ոտքի միջոցով աստված նրանց ցույց է տվել, որ իրենք պետք է հարգեն կենդանուն ու ստանան նրա օրհնությունը:

Մահաշտարա նահանգի Սոլապուր քաղաքի բնակիչ Լաքսմանը իր ճամփորդությունը սկսել է հուլիսին և մինչ այժմ այցելել է վեց նահանգներ ու 15 հիմնական քաղաքներ:

Կովին տեսության եկած մարդկանց մեծ մասը իրենց հարգանքը ցուցաբերում են նվիրատվությունների միջոցով:

Լաքսմանը այժմ գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, սակայն հայտնում է, որ դա միայն ժամանակավոր կանգառ է:

Նա ցանկանում է, որ համայն մարդկությունը օգտվի մայր կովի օրհնությունից և նրա հինգերորդ ոտքից:

 Անկախ

Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1մմ

եղունգներԵղունգները միշտ էլ պահանջում են խնամք, քանի որ զանազան նյութափոխանակության խանգարումներից կարող են եղունգները բարակել եւ հեշտությամբ ջարդվել:

Եղունգների տակի սեւ  բծերը կարող են խոսել  քաղցկեղի բարձր հավանականության մասին:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում մատնահարդար Աննա Երանյանի խոսքով մատների ծայրերի չափերի մեծացման կամ եղունգների ծալվելու դեպքում թոքային կամ սրտային որեւէ հիվանդություն է  առկա: Երբ եղունգի մեծ մասը սպիտակ է կարելի է կասկածել լյարդի ցիրոզ կամ շաքարախտ: Մատնահարդարի պնդմամբ եթե եղունգը դեղին է կամ շերտավորվում է հնարավոր է այն վարակված է սնկային հիվանդությամբ: Օրինակ` եղունգների կոտրատվելը կարող է վահանաձև գեղձի խնդրի կամ էլ հանքային աղերի պակասի հետևանք լինել: Եղունգների վրա ակոսիկների ի հայտ գալը ենթաստամոքսային գեղձի բորբոքման, բարակ աղիքի կամ էլ հոդաբորբի  արտահայտություն լինել: Գծերը կարող են լինել  նաև սթրեսի հետևանքլ: Տափակ եղունգները թույլ սրտի մասին են վկայում:

Մատնահարդարի համոզմամբ  եթե  եղունգները կոտրվող են, օգտակար է երկու օրը մեկ դրանք որոշ ժամանակը պահել տաք աղաջրում: Լավ արդյունքի կարելի է հասնել մշտպես եղունգների պատրաստի քսուքներ օգտագործելու դեպքում: Դրանք ամրացնում, վերականգնում են եղունգների գույնը եւ փայլը;

Որպեսզի եղունգները ամուր լինեն եւ չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետեւյալ  խառնուրդով. 5գ շիբ, 25գ գլիցերին եւ 70գ ջուր:

Եղունգների ներկը արագ կչորանա եւ ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մտցնեք սառը ջրի մեջ: Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա:

Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1մմ, ընդ որում, ավելի արագ՝ մանուկ եւ ծեր հասակում:

Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդի դեպքում` եղունգները բարակում են եւ կոտրատվում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ կամ մերսել հետեւյալ քսուքներով. 30գ յոդի թուրմ, 30գ 70 գրադուս գինու սպիրտ: Օգտակար է նաեւ 20-30 օրվա ընթացքում եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական (ձիթապտղի, նշի, գերչակի) յուղի մեջ:

Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ. մրգեր, բանջարեղեններ, կաթնամթերք: Բժշկի դեղատոմսերով կարելի է ընդունել A վիտամին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ընդդիմությունը փակել է Վենեսուելայի մայրաքաղաքի փողոցները

վենեսուելա, ցույցերԵրկուշաբթի օրը ցուցարարները բարիկադներ էին կառուցել Վենեսուելայի մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Տարբեր թափոններից պատրաստված բարիկադները խափանել են հանրային տրանսպորտի աշխատանքը՝ առավոտյան երթևեկությունը վերածելով մղձավանջի: Այնուամենայնիվ բռնությունների վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ ոստիկանությունը սկսել է քանդել բարիկադները: Մարակայբո և Վալենսիա քաղաքներում ևս նման բարիկադներ կառուցելու վերաբերյալ տեղեկություններ են տարածվել:

Մադուրոն երկրում տիրող անհանգստությունների վերաբերյալ ազգային խաղաղության կոնֆերանս է հրավիրել այս շաբաթ: Ընդդիմադիր նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը հայտնել է, որ դեռևս չի որոշել ինքը կմասնակցի այդ կոնֆերանսին, թե ոչ:

 Անկախ

Ներգաղթյալները փորձել են բռնությամբ հատել Իսպանիայի սահմանը

իսպանիայի սահմանԵրկուշաբթի օրը քարերով և փայտերով զինված հարյուրավոր հարավային Սահարայի ներգաղթյալներ հարձակվել են վեց մետր բարձրություն ունեցող երկակի փշալարերից պատրաստված սահմանային ուղեկալի վրա՝ փորձելով Մարոկկոյից ներթափանցել հյուսիսարևմտյան Աֆրիկայում գտնվող Իսպանիայի անկլավ Մելիլյա: Իսպանիայի և Մարոկկոյի պաշտոնյաների տեղեկություններով՝ նրանցից 100-ին հաջողվել է անցնել պատնեշը:

Մելիլյայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ներգաղթյալները հարձակվել են մարոկկացի հսկիչների վրա, որոնք ստիպված պատսպարվել են:

Մարոկկոյի պաշտպանության ուժերը ձերբակալել են 96 ներգաղթյալի, որոնցից 14-ը հոսպիտալացվել է, իսկ ներգաղթյալների նետած քարերից վիրավորվել է 13 անվտանգության աշխատակից:

Իսպանական կողմի տեղեկություններով՝ հարձակմանը մասնակցել են 500 ներգաղթյալներ, իսկ Մարոկկոյի հաշվարկներով նրանց թիվը 300 է եղել:

 Անկախ

Յանուկովիչն անհետացել է

o_900206 (1)Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղեկություն չունի այն մասին, որ իբր Յանուկովիչը ձերբակալվել է Ղրիմում:

“Հիմա Յանուկովիչը ձերբակալված չէ, ու նրա գտնվելու վայրը պարզված չէ”,-ասել են ծառայությունից:

Ավելի վաղ Յանուկովիչի ձերբակալության մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը հերքել էր ՆԳ նախարարի պաշտոնակատար  Արսեն Ավակովը:

Փետրվարի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Յանուկովիչի ինքնաբացարկի ու սահմանադրական պարտավորություններից հեռացնելու մասին որոշում էր ընդունել ու մայիսի 25-ին նախագահական վաղաժամ ընտրությունների նշանակել:

Անկախ

Մոսկվան Կիևից հետ է կանչել իր դեսպանին

da3001393217104ՌԴ-ն Կիևից հետ է կանչել իր դեսպան Միխայիլ Զուրաբովին` խորհրդակցության: Դրա մասին հայտնել է լրատվական Reuters գործակալությունը` հղում անելով ռուսական  արտաքին գործերի գերատեսչության աղբյուրներին: Ինչպես նշել են այդ աղբյուրները, իրավիճակի ծայրահեղ լարվածության պատճառով  այն մանրամասն ու բազմակողմանի վերլուծելու անհրաժեշտություն է առաջացել; Դրա համար էլ Զուրաբովը վերադարձել է Մոսկվա:

Ուկրաինայում անկարգությունների ընթացքում զոհվել է 82 մարդ, մի քանի հարյուրն էլ վիրավորվել են: Գերագույն ռադան  Յանուկովիչին հեռացրել է իշխանությունից իսկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Տուրչինովը:

Անկախ

Մալազիայում 8 դպրոցական խեղդվել է գետում

o_900900Մալազիայի Ջոհոր նահանգի Մուար գետում 13-16 տարեկան 8 երեխա է խեղդվել: Մեկը նրանցից, առավոտյան վազքի ժամանակ հետ-հետ գնալով ընկել է գետը, մնացած 7-ը գետն են թռել` նրան օգնելու: Ոչ ոք չի կարողացել գետից դուրս գալ: Փրկարարները հանել են 8 երեխաների դիակները: Ողբերգությունը Մալազիայի բնակիչների համար իսկական շոկի է վերածվել:

Անկախ

Տորոնտոյի անդադրում քաղաքապետը դիջեյ է դարձել

o_844393Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդը կրկին հայտնվել է կանադական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այս անգամ պաշտոնյան գիշերային ակումբում է իր վարքով աչքի ընկել: Ճիշտ է, այս անգամ նա ալկոհոլ ու թմրանյութեր չի օգտագործել, պարզապես իրեն որպես դիջեյ է  դրսևորել:

Պարզվել է, որ քաղաքապետը ռիթմի զգացողություն ու որոշակի շնորհքներ ունի: Համենայն դեպս` երաժշտական պրոդյուսերը հիացած է մնացել. Նա ասել է, որ քաղաքապետը “արագ” մատներ ունի ու պարապելու դեպքում լուրջ հաջողությունների կարող է հասնել: Սակայն Ֆորդն այլ պլաններ ունի. չնայած սկանդալների շարանին, նա պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին:

Անկախ

ԵՄ-ն 20 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային

42262-390x290Եվրախորհրդարանում արտաքին գործերով զբաղվող կոմիտեի ղեկավար Էլմար Բրոքը տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստ է 20 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային` բարեփոխումներ   կատարելու համար:

Գումարը կփոխանցվի այն ժամանակ, երբ երկրում կձևավորվինոր  կառավարություն: Բրոքի խոսքով, տվյալ գումարը կօգնի Ուկրաինային կանխելու արժեզրկումը:

Քաղաքական գործիչը հավելել է, որ ԵՄ-ն Ուկրաինային առանց աջակցության չի թողնի, իսկ տրամադրած օգնությունը  “լավագույն տնտեսական պայմանները կստեղծեն, որ երկիրը նախապատրաստեն Եվրաինտեգրման համաձայնագրի ստորագրմանը:

Անկախ

Բարաք Օբաման Կանադայի վարչապետին գրազով պարտվել

obama_harper02ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերի հետ գրազ է եկել Սոչիի Օլիմպիադայում հոկեյի երկու երկրների միջև խաղի վրա: Եզրափակչում հանդիպեցին հենց ԱՄՆ-ի և Կանադայի կանանց հավաքականները, Կանադան հաղթեց 3-2 հաշվով: Իսկ կիսաեզրափակչում կանադացի տղամարդիկ ամերիկացիներին հաղթեցին 1-0 հաշվով: Երբ Կանադայի տղամարդկանց հավաքականը հայտնվել է եզրափակչում, Հարպերը իր «Twitter»-յան էջում Օբամային հիշեցրել է երկու արկղ գարեջրի պարտքի մասին: «Անհամբերությամբ սպասում եմ իմ երկու արկղ գարեջրին»,- գրել է Հարպերը՝ հասկացնելով, որ Օբաման պարտվել է գրազը:

Անկախ

Չինաստանի դպրոցներից մեկում սեղանների վրա մետաղյա ձողեր են տեղադրվել՝ աշակերտների տեսողությունը չփչացնելու նպատակով

unnamed (1)Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող տարրական դպրոցներից մեկում աշակերտների նստարանների վրա մետաղյա ձողեր են տեղադրել:

Ուսուցիչները հայտնում են, որ ձողերը տեղադրվել են երեխաների տեսողությունը չփչացնելու նպատակով, քանի որ այդ կերպ նրանք իրենց գրքերը կարդալու ընթացքում կպահեն համապատասխան հեռավորության վրա:

Դպրոցի տնօրենի տեղեկություններով՝ ձողերը երեխաներին կօգնեն կարդալու ճիշտ հմտություններ ձեռք բերել:

Ձողերը վերև և ներքև են շարժվում՝ թույլ չտալով աշակերտներին իրենց գլուխները չափազանց շատ մոտեցնել գրքերին:

Ձողերը կարելի է նաև հետ հրել և գիրքը տեղադել կարդալու համար անհրաժեշտ հեռավորության վրա:

Անկախ

Ուկրաինայում ցուցարարներն իրենց ձեռքն են վերցրել մայրաքաղաքի ղեկավարումը

kiev-ukrain

Շաբաթ օրը Ուկրաինայի ցուցարարները իրենց ձեռքն են վերցնել մայրաքաղաքի ղեկավարումը: Ըստ տեղեկությունների՝ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մայրաքաղաքից հեռացել է երկրի արևելյան շրջաններ:

Ոստիկանությունը հեռացել է մայրաքաղաքի իրենց դիրքերից, իսկ ցուցարարները դիրքեր են գրավել նախագահական գրասենյակների շուրջը:

Խորհրդարանը քննարկում է Յանուկովիչի իմփիչմենթի համար քվեարկելու և նոր ընտրություններ նշանակելու հարցը:

Խորհրդարանի խոսնակ՝ Յանուկովիչի կողմնակից Վլադիմիր Ռիբակը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտոնից:

Անկախ

Գերագույն Ռադայի նախագահը դիմել է պաշտոնից ազատվելու համար,իսկ պատգամավորները լքում են Տարածաշրջանային կուսակցությունը

o_783940Գերագույն ռադայի փոխխոսնակ Վլադիմիր Ռիբակը դիմել է հիվանդության պատճառով պաշտոնից ազատվելու համար: Հայտնի է դարձել, որ Տարածաշրջանային կուսակցությունը լքում են պատգամավորները: Տվյալ պահին իշխանամետ կուսակցությունից հեռացել է 8 պատգամավոր: Ազատվելու դիմում է ներկայացրել Գերագույն ռադայի փոխնախագահ Իգոր կալետնիկը:

Հայտնի է նաև, որ Յանուկովիչի “Մեժիգորյե” նստավայրը  չի հսկվում, լրագրողներն առանց դժվարության տարածք են մտել:

Իսկ Գերագույն ռադան վերսկսել է աշխատանքը : Գումարման բացումն արել է  փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին, գրանցվել է ընդամենը 248 պատգամավոր: Օրակարգը պաշտոնապես հաստատված չէ:

Ավելին, առաջարկվել են  օրենքի նախագծեր Յանուկովիչի պաշտոնաթողության, նախագահի վաղաժամկետ ընտրությունների, գերագույն դատախազ Վիկտոր Պշոնկեին, ինչպես նաև` եկամուտների  նախարարի պարտականություննեը կատարող Ալեքսանդր Կլիմենկոյին անվստահություն արտահայտելու Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պավել Լեբեդևին հեռացնելու վերաբերյալ:

Անկախ

Ճապոնիայում վանդալներն Աննա Ֆրանկի օրագրի 100-ավոր կրկնօրինակներ են փչացրել

pic_73c4d72594f8733216029769767c8340Տոկիոյում վանդալները փչացրել են Աննա Ֆրանկի օրագրի 250 կրկնօրինակ, որոնք պահվում էին հանրային գրադարաններում: Բացի այդ, պատառոտել են Աննա Ֆրանկի  մասին կենսագրական գրքերից էջեր` հրեաների նկատմամբ նացիստական Գերմանիայի ռեպրեիայի ու Հոլոկոստի մասին ուրիշ գրքեր:

Անհայտ անձինք ոչ միայն Տոկիոյի , այլև հարևան 2 մարզերի գրադարաններում նման արարքներ են թույլ տվել: Հանրային գրադարանների Տոկիոյի խորհուրդը հայտնել է, որ առայժմ պարզ չեն կատարվածի հանգամանքերը, ինչպես նաև մեղավորները:

Սիմոն Վիզենտալի անվան Հրեական իրավապաշտպան կենտրոնը  ճապոնական իշխանություններին կոչ են արել հետաքննել կատարվածն ու պատժել մեղավորներին:

Աննա Ֆրանկի օրագիրը Հոլոքոստի մասին ամենահայտնի գրավոր վկայությունն է: Աննա Ֆրանկն այն սկսել է գրել 1942-ին, երբ ընդամենը 13 տարեկան էր: Այն ժամանակ նա իր բարեկամների հետ ստիպված էր նացիստական Գերմանիայից փախչել Նիդեռլանդներ: 1944-ին նրանց թաքստոցը հայտնաբերվեց ու այնտեղ պատսպարված մարդկանց ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ: Հոլոքոստից միայն նրա հայրը` Օօտտոն  փրկվեց: Ինքը` Աննա Ֆրնակը մահացավ Բերգեն-Բելզենում, 1945-ին:

Անկախ

Կիևում կրակը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել

1256-390x290 (1)Կիևում հակատեռորիստական օպերացիան դադարեցնելու ու զինծառայողներին և միլիցիոներներին, հատուկ ծառայության մարտիկներին զորանոցներ ուզարկելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել:

Դրա մասին  այսօր Ուկրաինայի գերագույն ռադայի նիստում հայտնել է խոսնակ Վլադիմիր Ռիբակը, որից հետո, մեկ րոպե լռությամբ հարգել են բողոքի ակցիայի զոհերի հիշատակը:

Նրա խոսքով “Ուկրաինայի խաղաղ բնակիչների մահվան հանգեցրած բռնությունը դատապարտելու մասին” որոշումն ընդունվել է փետրվարի 20-ի երեկոյան:Կողմ է եղել 236 պատգամավոր:

Որոշման համաձայն, ՆԳ  աշխատակիցներին ու զինվորականներին արգելվում է ցանկացած տեսակի զենք  ու հատուկ միջոցներ կիրառել Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, ինպես նաև  նախատեսում է սահմանափակել նրանց առաջխաղացումը երկրի տարածքում: Որոշման համաձայն տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակումը նույնպես վերացվել է:

Ավելի վաղ, Ուկրաինայի ՆԳ նախարարը իրավապահ մարմինների աշխատակիցներին մարտական զենք կիրառելը թույլատրող հրաման էր ստորագրել:

Անկախ

Պատժամիջոց` Յանուկովիչի նկատմամբ

21114029.617525.6549Կանադայի իշխանությունները վիզային սահմանափակումներ են մտցրել Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի ու ուկրաինական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ, սառեցրել  նրանց ֆինանսական ակտիվները, հայտարարել է CBC հեռուստաալիքը` հղում անելով Կանադայի վարչապետ Սթիվեն հարպերի հայտարարությանը:

Ընդ որում, կանդական իշխանությունները Յանուկովիչից բացի, մյուս քաղաքական գործիչների անունները, որոնք նույնպես հայտնվել են “սև ցուցակում”,  չեն նշել:

“Կանադան ,   առաջվա պես վրդովված Ուկրաինայում գործադրվող  շարունակական բռնությանը”,-նշվում է Հարպերի հայտարարության մեջ:

Նախօրեին,ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քվեարկել է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման օգտին:

Անկախ

Լիբիական ՌՕՈՒ-ի ինքնաթիռը վթարվել է Թունիսում

521004Թունիսում վթարի է ենթարկվել լիբիական ռազմական ինքնաթիռը.զոհվել են բոլորը` 11մարդ:

Ինքնաթիռն ընկել է տուրիստական Գրոմբալիա քաղաքի մոտ, գիշերը: Ինքնաթիռում է եղել “Ալ-Քաիդա” ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը:

Վթարի պատճառները դեռևս չեն պարզվել:

Լիբիայում, Քադաֆիի տապալումից հետո մինչ օրս նոր իշխանություններին չի հաջողվել երկրում կարգուկանոն հաստատել: Մինչ այժմ էլ տարբեր խմբավորումների կողմից հարձակումներ են կատարվում իշխանության ներկայացուցիչների վրա:

Անկախ

Պատմության այս օրը

1860Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է, որը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1999-ի նոյեմբերի 17-ին ու 2000-ից նշվում է ամեն տարի` լեզվական ու մշակութային  բազմազանությանն ու բազմալեզվությանն աջակցելու նպատակով:

Այսօր Էքսկուրսավարների համաշխարհային օրն է: Դժվար է ասել, թե երբ է այդ մասնագիտությունն առաջացել, սակայն հստակ է, որ այն կապված է միջպետական հարաբերությունների զարգացման հետ:

Անկախ

Ճապոնիայում Ֆուկուսիմայի ատոմակայանում կրկին ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Ճապոնիա,Ֆուկուսիմայի ատոմակայան,ռադիոակտիվ ջուր, արտահոսք Հինգշաբթի օրը Ֆուկուսիմայի ատոմակայանից հայտնել են, որ մեծ քանակությամբ ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել:

Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած արտահոսքի ժամանակ 100 տոնա բարձր աղտոտվածություն ունեցող ջուր է արտահոսել:

Աղտոտված ջուրը հոսել է ավազանի շուրջը գտնվող արգելափակոցի վրայով և ներծծվում է հողի մեջ: Ջրի ներհոսքը ավազանի մեջ դադարեցվել է, իսկ արտահոսքը կասեցվել:

Ընկերության տվյալներով՝ դեպի Խաղաղ օվկիանոս ռադիոակտիվ ջրի արտահոսք տեղի չի ունեցել:

Չորեքշաբթի օրը հայտարարված արտահոսքը ամենամեծն է անցած ամռանը տեղի ունեցած 300 տոնա ռադիոակտիվ ջրի արտահոսքից հետո:

 Անկախ