Ճապոնիայում անսովոր տեղումների պատճառով 13 մարդ է մահացել

1135-390x290Ճապոնիայում առատ ձայն պատճառով 13 մարդ է մահացել, 1,7 հազար քաղաքացի էլ տուժել է:

Ավելի վաղ տեղեկություն կար 7 զոհի  ու 1,2 հազար տուժածի մասին: Երկրում ձյուն է տեղացել անցած ուրբաթ օրվանից մինչև կիրակի առավոտ: Մեկուկես օրում  որոշ շրջաններում  35 սմ ձյուն է իջել: Տոկիոյում ձյունածածկը հասել է 27 սմ-ի` այդպիսով 45-ամյա ռեկորդ սահմանելով:

Հանգստյան օրերին տեղումների պատճառով խախտվել է երկաթուղու և ավիաընկերությունների աշխատանքը, ճանապարհներին հսկայական խցանումներ են առաջացել:

Օդերևութաբանների տվյալներով, նախօրեին արդեն երկրի որոշ շրջաններում եղանակն արևոտ է:

Անկախ

Ավստրալիայի Լաթրոբ դաշտավայրում ածխահանք է բռնկվել

1132-390x290Ավստրալիայի հարավում, Լաթրոբ դաշտավայրում հրշեջները ստիպված են գետնի տակից հանել ածուխը, որ հանգցնեն կրակը:

Հերթապահ սպա Բոթմանի խոսքով, հրդեհը կարող է վնաս հասցնել դաշտավայրում տեղակայված  Հեյզլվուդ էլեկտրակայանին: Կրակի տարածմանը նպաստում է շոգ եղանակը և ուժեղ քամին: Վիկտորիա նահանգում արդեն այրվել է առնվազն 20 տուն:

Հարևան Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների պատճառով փակ է Սիդնեյը Մելբուռնին կապող մայրուղին: Նախօրեին Մելբուռնում 150 հրդեհ էր մոլեգնում, որոնցից 25 դեռևս մեկուսացնել չի հաջողվել: Մելբուռնի արվարձաններից մեկից  բնակիչների տարհանում է իրականացվում:

Անկախ

ՀԱՀ-ի նախագահի որդին մեղադրվում է մի կնոջ մահվան մեջ

юар1ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զումայի որդին միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի մեջ է ընկել.մի կին է զոհվել:

Դեպքը կատարվել է փետրվարի 1-ին, սակայն դրա մասին հիմա է հայտնի դարձել: Ոստիկանության տվյալներով, Դուդուան Զումայի  վարած Porsche 911-ն, թաց ճանապարհի վրա սահելով բախվել է միկրոավտոբուսին: Հետևանքը եղել է այն, որ 2 մարդ վիրավորվել է, մի կին էլ` մահացել: Որոշ տվյալների համաձայն, կինը Զիմբաբվեի քաղաքացի էր: Ինքը Porsche 911-ի վարորդը լուրջ վնասվածք չունի:

Տեղի ընդդիմության ներկայացուցիչները այդ պատահարի հետաքննության հսկողությունն են ստանձնել.նրանց խոսքով` ոչ ոք օրենիքից վեր չէ:

Անկախ

Քնած ճապոնացին մահճակալով կատապուլտվել է(տեսանյութ)

pic_aeba7d8d387628926ba738a4abce4d6aՃապոնացի կոմիկ դերասան Տոսիակի Կասուգույին երկինք են բարձրացրել կատապուլտի արդյունքում, երբ նա քնած էր իր մահճակալին: Մահրճակալի “արձակումը” Dokkiri Award շոուի մի մասն է կազմել: Դերասանը հետո հայտարարել է, ոչինչ չի կասկածել, երբ հատուկ տնակ են կառուցել Ֆուձիյամայի ստորոտին ու իրեն հրավիրել իբր նկարահանումների: Երբ նա քնած էր` տեխնիկների բրիգադը 2 շինարարական կռունկ է մոտեցրել տնակին ու հատուկ տանիքի վրայի բացվածքներով առաձգական  ճոպաններով կապկպել նրա մահճակալը:

Հետհաշվարկից հետո հեռուստահաղորդավարներից մեկը միացման կոճակն է սեղմել, ու մահճակալը տնակից ուղիղ 50 մ վերև` երկինք է բարձրացել: Շոուի մասնակիցները վստահեցնում են, որ դերասանի կյանքը վտանգված չի, քանի որ ամրանագոտիներով հուսալի ամրացված է եղել մահճակալին: Տեսանյութում երևում է, որ խորը քուն մտած դերասանն արթնանում է մահճակալի մոտ հրավառությունից, որոնք խորհրդանշել են ռեակտիվ հրթիռներ;

Հետո դերասանը պատմել է, որ նախօրեին նկարահանող խմբի հետ մոտակա բար է գնացել , քանի որ դրսում շատ ցուրտ էր, իսկ հետո տնակում  խորը քուն է մտել:

Անկախ

Կանանց լրիվ զրկել են իրավունքից

ol3001391679103Պետության  իշխանություններն ընդունելով սկանդալային նոր օրենքը, փաստորեն, հավանություն են տվել  կանանց, քույրերի ու երեխաների նկատմամբ կենցաղային բռնությունների բոլոր դրսևորումներին, թույլ տալով , որ  բռնարար տղամարդիկ մնան անպատիժ:

Խոսքն այն օրենքի մասին է, որն ընդունել է Աֆղանստանի կառավարությունը և որն արգելում է դատարանում վկայություն տալ մոտիկ հարազատների դեմ: Դա նշանակում է, որ այն կինը, որը միշտ տղամարդու կողմից ծեծվում է կամ էլ ականատես է լինում, թե ինչպես է  ամուսինը երեխաներին տանջում, չպիտի նրա դեմ մեղադրանք ներկայացնի կամ էլ   վկայություն տա: «Women for Afghan Women» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, որ նոր օրենքը պարզապես օրինականացնում է կենցաղային բռնությունն իր բոլոր դրսևորումներով:

 Անկախ

6,7 մագնիտուդով երկրաշարժ` Վանուատուի մոտ

imgpreview6,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության մոտ, ասվում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ: Օջախը գտնվում է 101 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել, քանի որ երկրաշարժը չափազանց մեծ խորության վրա է եղել:

Անկախ

Հոնկոնգի կենտրոնը ռումբի պատճառով տարհանվել է

o_790633Անսպասելի ու վտանգավոր գտածոյի պատճառով, Հոնկոնգի կենտրոնում շենքի կառուցման վայրում  դադարեցվել են շինարարական աշխատանքները: “Կոսմո” և “Կոսմոպոլիտան” հյուրանոցների միջև  հողային աշխատանքների ընթացքում Երկրորդ աշխարհամարտերի ժամանակներից մնացած ավիառումբ է հայտնաբերվել:

Մասնագետների կարծիքով, ամերիկյան արտադրության արկը պարունակում է 450 կգ պայթուցիչ ու քաղաքի վրա է գցվել այն ժամանակաշրջանում, երբ Հոնկոնգը գտնվում էր ճապոնական օկուպացիայի տակ` 1941-1945 թթ:

Ներկայում ռումբն արդեն վնասազերծվել է: Ընդ որում, նման  մարտալիցք   պայթեցման մեթոդով վնասազերծել  սակրավորները չեն համարձակվել: Գիշերվա ընթացքում այն մեկուսացվել է տեղում:

Վնասազերծման օպերացիայի ժամանակ ոստիկանությունը փակել է մի քանի փողոց ու հարակից շենքերից  և հյուրանոցներից տարհանել ավելի քան 2000մարդու:

Անկախ

Գտնվել են Հարավային Աֆրիկայի ոսկու հանքի հրդեհի հետևանքով մահացածների մարմիններ

Հարավ-աֆրիկա, ոսկու հանքՀինգշաբթի օրը հայտնել են, որ գտնվել են այս շաբաթ Հարավային Աֆրիկայի ոսկու հանքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով փլատակների տակ մնացած ութ աշխատակիցների մարմիններ:

Մեկ այլ աշխատակից դեռևս անհետ կորած է համարվում: Հրդեհը բռնկվել էր Յոհաննեսբուրգի արևմտյան հատվածում գտնվող Դորնքոփի հանքում երեքշաբթի օրը:

Նախքան մահացածների մարմինները գտնելը՝ արտակարգ իրավիճակների աշխատակիցները փրկել էին ութ այլ մարդու:

Փրկվածները վնասվածքներ չեն ունեցել, սակայն գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Հրդեհը բռնկվել էր սեյսմիկ ակտիվության հետևանքով՝ գետնի տակ 1,733 մ խորության վրա:

Բացառությամբ առաջին անհրաժեշտության ծառայությունների՝ հանքում դադարեցվել են բոլոր տեսակի գործողությունները:

Անկախ

Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն հրադադարի ռեժիմը Օլիմպիադայի ընթացքում

օլիմպիադա-2014,սիմվոլներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ: Ուորլիքը իր «Twitter»-յան էջում հետևյալ գրությունն է թողել. «Լավ լուրեր. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգելու ԼՂ հաշտությունը Օլիմպիադայի ընթացքում»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ևս հանդես էր եկել նման հայտարարությամբ՝ զինված հակամարտությունների մասնակից բոլոր կողմերին կոչ անելով հետևել ավանդույթին և պահպանել խաղաղություն օլիմպիական խաղերի ժամանակ:

 

 Անկախ

Կարելի՞ է նիհարել 10 րոպեում

ol3001391592766 (1)Սիդնեյի համալսարանի մասնագետներն առաջարկում են  նիհարելու բոլորովին նոր միջոց, որը թույլ կտա ընդամենը 10 րոպեում ավելի շատ կալորիա այրել, քան հոգնատանջ ֆիզիկական մարզումների արդյունքում:

Այս հետազոտության հեղինակների կարծիքով, օրգանիզմին արդյունավետ կերպով կալորիաներ այրելու համար հարկավոր է դողալու չափ մրսել: Բանն այն է, որ -15 աստիճան Ցելսիուսից ցածր ջերմաստիճանը ստիպում է օրգանիզմին ավելի ինտենսիվ իրիսին  հորմոն ու FGF21   մշակել,քան ֆիզիկական վարժության դեպքում: Լրիվ հնարավոր է, որ ցրտի ազդեցությունն օգնում է սպիտակ ճարպի վտանգավոր պաշարները մարդու համար օգտակար դարչնագույն ճարպի վերածելու:

Ուրեմն, բնակարանները շատ տաքացնելուց հրաժարումը կարող է բարերար ազդեցություն ունենալ ոչ միայն դրամապանակի, այլև գոտկատեղի շրջագծի վրա: Այս  ուսումնասիրության արդյունքների մանրամասն նկարագրությունը շարադրված է «Cell Metabolism»-ում:

Անկախ

Եգիպտոսի պաշտպանության նախարարը որոշել է իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում

o_886210Եգիպտոսի պաշտպանության նախարարն ու երկրի առաջին փոխվարչապետ Աբդել Ֆատահ աս-Սիսին տեղեկացրել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին: Նա ասել է, որ դա անում է ժողովրդի խնդրանքով: ԵԱՀ-ի զինված ուժերի գերագույն խորհուրդը Սիսիի մտադրությունը հավանության է արժանացրել:

Ավելի վաղ քաղաքական գործիչը հերքում էր  իշխանության ձգտելու վերաբերյալ շշուկները: Եգիպտոսը 60 տարի կառավարել են զինվորականները, այնպես որ Մուրսիի վարչակարգի տապալումից ու իսլամիստներին իշխանությունից հեռացնելուց հետո բոլորի համար ամենահավանական տարբերակը մնում էր, որ երկիրը կղեկավարի պաշտպանության նախարարը:

Անկախ

Աֆղանստանում օրինականցվել են ընտանեկան բռնությունները

Աֆղանստան,նտանեկան բռնություններԱֆղանստանում օրինականցվել են ընտանեկան բռնությունները՝ համապատասխան օրենքի մեջ փոփոխություններ մտցնելով, այնպես որ որևէ մեկը չկարողանա վկայություն տալ իր բարեկամի դեմ:

Օրենսդրությունը կթույլատրի տղամարդկանց բռնի ուժ կիրառել իրենց կանանց, երեխաների և քույրերի նկատմամբ՝ չվախենալով պատժվելուց:

Այն կարգելի մեղադրյալի բարեկամներին վկայություն տալ նրա դեմ:

Խորհրդարանը արդեն ընդունել է այդ օրենքը, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն նախագահ Համիդ Քարազայի պաշտոնապես ստորագրումից հետո:

Աֆղանստանում Կանանց դեմ բռնության վերացման օրենքը ընդունվել է 2009թ-ի օգոստոսին:

Օրենքով քրեականցվում են երեխաների ամուսնությունները, վեճերը հարթելու նպատակով կանանց առքն ու վաճառքը, ինչպես նաև կանանց նկատմամբ այլ բռնություններ:

Այժմ նախագահ Քարազային պետք է որոշի օրենքը ուժի մեջ կմտնի, թե ոչ:

 Անկախ

Արգենտինայի բանկային արխիվներում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է մահացել

հրդեհ արգենտինայումՉորեքշաբթի օրը Արգենտինայի մայրաքաղաքում բանկի արխիվում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է յոթ և վիրավորվել ինը մարդ:

Հինգ հրշեջներ և երկու քաղաքացիական անձիք մահացել են, երբ այրվող շենքի պատը փլուզվել էր փողոցի մայթին կանգնած մարդկանց վրա:

Ինը մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բուենոս Այրեսի անվտանգության նախարար Գիլերմո Մոնտենեգրոն հայտնել է, որ ոչնչացված արխիվները Արգենտինայի բանկային համակարգի վերաբերյալ փաստաթղթեր էին պարունակում:

Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ:

Մոնտենեգրոն նշել է, որ տարածքում գտնվող տեսախցիկների նկարահանությունները կկցվեն դատական հետաքննությանը՝ հրդեհի և փլուզման շարժառիթները պարզելու նպատակով:

Անկախ

 

Ճապոնիայում հնգանկյուն նարինջ են աճեցնում

20140203170100Ճապոնացի ֆերմերները հռչակվել են աշխարհում իրենց փորձարարական հմտություններով: Սրտաձև, քառակուսի ձմերուկների կողքին այժմ հնգանկյուն նարիջներ են հայտնվել:

22831_441,317Բերքի առաջին խմբաքանակը  որպես թալիսման բաժանել են  այն ուսանողներին, որոնք պատրասվում են ընդունելության քննություններ հանձնել: Բնականաբար, քննություններից հետո կարելի է ուտել  դրանք:

Բրազիլիայում թալանի զոհ են դարձել հիվանդներն ու բժիշկները

o_890613Բրազիլիայում հաջողության ջենտլմենները բանկերից ու սուպերմարկետներից նախընտրել են հիվանդանոցները: Ռիո դե-Ժանեյրոյում զինված ավազակախումբն անհանգստացրել է հոսպիտալի հիվանդներին. հանգիստ կայանելով  հիվանդանոցի մոտ, չարագործներից մեկը խնդրել է իրեն առաջին օգնություն ցույց տալ:

Ներս թափանցելով ծառայողական մուտքից, հանդուգն հնգյակը հարկերով դես ու դեն է վազել, հիվանդներից ու բժիշկներից խլել  դրամապանակները: “Բերքահավաքից” հետո` անհետացել են: Ոստիկանությունը դեռևս զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չի հայտնել: Իսկ բնակչուհիներից մեկը վրդովված ասել է`”նույնիսկ հիվադանոցում են սպառնում զենքով”:

Այս միջադեպը լրագրողներին առիթ է տվել կրկին բարձրաձայնելու  երկրում անվտանգության անբավարար մակարդակի մասին, որտեղ այս ամառ մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Վերջին մի քանի շաբաթում Ռիո դե-Ժանեյրոյի արվարձաններում ոստիկանության ու թմրամաֆիայի միջև փոխհրաձգության մի քանի դեպք է գրանցվել, իսկ հարևան Սան-Պաուլու նահանգում հարձակում է կատարվել նահանգապետի ընտանիքի վրա:

Անկախ

Արգենտինայում ուղևորավարձի թանկացումն անկարգությունների է հանգեցրել

o_860925Արգենտինայի Կորդովա քաղաքում  հասարակական տրանսպորտի ուղևորավարձի ավելացումը հանգեցրել է անկարգությունների: Ոստիկանությունը 13 մարդու է ձերբակալել, 5 -ն էլ վիրավորվել են:

Փողոցային բախումները սկսվել են այն բանից հետո, երբ հայտարարել են ուղևորավարձի 30-տոկոսանոց բարձրացման մասին: Անկարգությունները ցուցարարներն են հրահրել. Քարեր են նետել ու հրավառ նյութով շշեր, ջարդել են խանութների ցուցափեղկերն ու մեքենաներ:

Ավելի ուշ հավաքվել են ոստիկանական բաժանմունքի մոտ ու փորձել ձերբակալվածներին դուրս բերել: Օրենքի պահապաններըն արցունքաբեր գազ են կիրառել:

Բողոքի ակցիան Արգենտինայի մեծությամբ երկրորդ քաղաքում տեղի է ունեցել   անընդհատ արժեզրկման  ֆոնին, ինչը, անկախ գնահատականներով, կազմում է տարեկան 30%: Հունվարի կեսին ազգային տարադրամը ընդամենը 2 օրում արժեզրկվեց համարյա 13%-ով, մեկ դոլարի դիմաց կազմելով 7,79 պեսո: Իսկ փետրվարի առաջին օրերին արդեն այդ տարբերությունը հասել է 8 պեսոյի:

2013-ի դեկտեմբերին  Արգենտինայի նահանգներում ոստիկանների գործադուլների հետևանքով էին անկարգություններ սկսվեցին: Նրանք պահանջում էին  աշխատավարձերի բարձրացում: Դրանից  օգտվեցին հանցագործներն ու սկսեցին թալանել խանութները, առևտրի կենտրոններն ու  բնակելի տները: Տերերը ստիպված սեփական ուժերով էին  ունեցվածքը պաշտպանում թալանչիներից:

Անկախ

Այսօր Ուկրաինայի Սումսկի մարզում սուգ է հայտարարվել

o_840911Այսօր, փետրվարի 5-ին Ուկրաինայի Սումսկի մարզում, որտեղ  գնացքի ու երթուղայինի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել, հայտարարվել է սգո օր: Մարզային վարչության ղեկավար Իգոր Յավդիկը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու տուժածների ընտանիքներին:

Վթարը տեղի է ունեցել երեկ, 15:35-ին (տեղական ժամանակով): Ավտոբուսը,  բախվել է գնացքին, տեղում 12 մարդ է զոհվել, հետո հիվանդանոցում մահացել է վիրավորներից մեկը: Գնացքի ուղևորները չեն տուժել: Գնացքը ռելսերից դուրս չի եկել:

Նախնական տվյալների համաձայն, վարորդը հաշվի չի առել  արգելքի ազդանշանը, որը սարքին է եղել:

Հիմա տեղի միլիցիայում  նախաքննություն է ընթանում Ուկրաինայի քրեական կոդեքսի 268 հոդվածի 3 մասով: Սումսկի դատախազությունը հետաքննության ընթացքի հսկողություն է իրականացնում:

Անկախ

Եմենցի աղջիկը զարմացրել է բժիշկներին արցունքների փոխարեն աչքերից քարեր թափելով (տեսանյութ)

Սաադիյա Սալեհ12-ամյա աղջկա աչքերից արցունքների փոխարեն քարեր են թափվում:

Եմենի գյուղերից մեկի բնակիչ Սաադիյա Սալեհի կոպերը արտադրում են փոքրիկ, ամուր քարի կտորներ, որոնք, նախքան ընկնելը, բնական կերպով մղվում են դեպի նրա աչքի առաջնամասը:

Saadiya Saleh2Եմենի Azal հեռուստաալիքը տարօրինակ երևույթի տեսանյութը տեղադրել էր YouTube կայքում:

Հոլովակում Սաադիյան բժիշկներով և բարեկամներով շրջապատված պառկած է հիվանդանոցում: Այնուհետև նրա բարեկամներից մեկը կտորի օգնությամբ երեխայի աչքից քար է հանում:

քար-արցունքԱյնուհետև բժիշկը ցուցադրում է Սաադիյայի աչքերից մի քանի ժամվա ընթացքում թափված քարերով լի մի փոքրիկ արկղ:

Daily Mirror-ի տեղեկություններով՝ բժիշկները չեն կարողանում բացատրել այս վիճակը, քանի որ Սաադիյան որևէ հայտնի հիվանդություն չունի:

Սաադիյա Սալեհ,քար-արցունքԱյնուամենայնիվ՝ տեղի բնակչության մի մասը իրենց մտահոգությունն են հայտնել, որ աղջիկը կախարդանքի կամ չարքի ազադեցության տակ է գտնվում, իսկ ոմանք մտահոգված են, որ սա վտանգավոր համաճարակի սկիզբ կարող է լինել:


 Անկախ

Դուբայում զբոսաշրջիկների համար հարկ է սահմանվել

դուբայ  Դուբայի էմիրությունը մտադիր է մարտի 31-ից հարկ սահմանել զբոսաշրջիկների համար: Այս հարկատեսակը տարածվելու է բոլոր հյուրանոցների, հյուրատների և հանգստյան տների վրա: Կախված բնակավայրի տեսակից և մեկ գիշերվա համար սահմանված արժեքից՝ հարկի չափը կտատանվի 7-ից 20 դիրհամի միջև (մեկ դոլարը համարժեք է 3,67 դիրհամի): Նոր հարկատեսակից ստացված եկամուտը ներդրվելու է միջազգային զբոսաշրջության և առևտրային շուկայում Դուբայի առաջընթացի գործում, ինչպես նաև այս միջոցներից ֆինանսավորվելու է միջազգային «Էքսպո 2020»-ի կազմակերպումը:

Չնայած հարկային նորամուծությունը հավանության է արժանացել զբոսաշրջության ոլորտի շահառուների շրջանում, այնուհանդերձ մտավախություն կա, որ այն կարող է վանել երկար ժամանակով Դուբայ այցելող օտարերկրացիներին:

Անկախ

Բեռնատարի վթարի հետևանքով 86 կամբոջացի է վիրավորվել

ավտովթար,կամբոջաԱրևմտյան հայտնի ապրանքանիշների համար հագուստ և սպորտային կոշիկներ արտադրող ձեռնարկություններում աշխատող շուրջ 86 կամբոջացի է վիրավորվել բեռնատարի վթարի հետևանքով:

Երեքշաբթի օրը 93 աշխատակիցներ տեղափոխող բեռնատարը շրջվել է առջևի անիվի վնասվելու պատճառով:

Սվայրեինգի նահանգապետի տվյալներով՝ 11 աշխատակից ծանր վիճակում է գտնվում:

Ըստ տեղեկությունների՝ բեռնատարում գտնվող աշխատողները աշխատում էին ութ տարբեր արտադրամասերի համար, որտեղ սպորտային կոշիկներ և հագուստ էին պատրաստում արևմտյան հայտնի ընկերությունների համար:

Կամբոջան ամենաշատ եկամուտ ստանում է հագուստի արտահանումից: Միայն 2013թ-ի ընթացքում երկիրը 5 միլիարդ դոլար արժողությամբ հագուստ է արտահանել դեպի Միացյալ Նահանգներ և Եվրոպա:

Անկախ