Իսլամը` օրենքից դուրս

ol3001385452891Մշակույթի նախարարի պաշտոնական  հայտարարության համաձայն, իսլամը աղանդ է, որի գործունեությունը պետք է արգելվի, քանի որ այն հակասում է պետության կրոնական ու մշակութային արժեքներին:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, Անգոլայի քաղաքական ղեկավարությունն (հիմնական բնակչությունը քրիստոնեություն է դավանում) իսլամն օրենքից դուրս է հայտարարել ու պետության բոլոր մզկիթները փակելու որոշում կայացրել: «International Business Times»-ի տվյալներով, մզկիթները ոչ միայն ցանկանում են փակել, այլև լրիվ վերացնել:

Անգոլայի նախագահ  Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը «Osun Defence»-ին տված հարցազրույցում հայտնել է իսլամի ազդեցության ավարտի մասին: Անգոլայի տարածքում լրիվ արգելվել է 194 կրոնական աղանդների գործունեությունը:

Չինաստանում ձերբակալվել են նավթամուղի պայթյունի պատասխանատուները

o_853754Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու, որոնք, ենթադրվում է, որ պատասխանատու են Ցինդաո քաղաքում 55 մարդու կյանք խլած պայթյունի համար: Նրանցից 7-ը ՉԺՀ-ի խոշորագույն նավթաքիմիական “Սինապեկ” ընկերության աշխատակիցներ են,  2-ը` քաղաքային տնտեսա-տեխնոլոգիական արդյունաբերության գոտու  զարգացման պատասխանատուներ:

Պայթյունը կատարվել էր ուրբաթ, նոյեմբերի 22-ին: Ողբերգության պատճառը խողովակաշարի վրա կատարվող նորոգման աշխատանքների հետևանքով նավթամթերքի արտահոսքն է եղել: Բացի զոհերից կան 160 վիրավորներ:

Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն անցկացրել է իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը

Տորոնտո,ճաշկերույթ “Հայաստան՚“հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը նոյեմբերի 16-ին”Հայ կենտրոն՚” սրահում անցկացրել է իր ամենամյա դրամահավաք–ճաշկերույթը, որի հասույթը կուղղվի Արցախի Նոր Մարաղա գյուղում համայնքային կենտրոնի կառուցման երկրորդ փուլին:

 

Միջոցառմանը ներկա էին Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի աառաջնորդ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովնանյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հոգեւոր հայրեր, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ ու բարերարներ:

 

Երեկույթի ընթացքում հնչեցին ողջույնի եւ երախտագիտության խոսքեր: Ներկայացվեցին Տորոնտոյի հայ համայնքի աջակցությամբ իրականացրած ծրագրերը, որին հաջորդեց համերգային մասը: Ժողովրդական ու դասական գործերով հանդես եկավ սիրված քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը: Համերգի ավարտին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած աճուրդը: Աճուրդի դրվեցին հմուտ դերձակների ընտանիքի կողմից նվիրաբերված սերթուկներ եւ թեւքեր, ինչպես նաեւ սիրված քանոնահարուհու քանոնը, եւ ստացված հասույթը նվիրաբերվեց Հիմնադրամին:

Միջոցառման ավարտին հայտարարվեց 150.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը հայտնեց, որ համայնքը շարունակում է նվիրատվություններ անել եւ մինչ Հեռուստամարաթոնի օրը նվիրատվությունները կհասնեն իրենց ակնկալած  225.000 ԱՄՆ դոլարի շեմին:

 

Հոնդուրասում նախագահի 2 թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին

pic_ff63d941a6a360741f6dffd624ee5f0fՀոնդուրասում  նախագահական ընտրությունների գլխավոր  2 թեկնածուներն էլ հայտարարել են իրենց  հաղթանակի մասին: Ձայների 42%-ի հաշվարկից հետո, դատելով թվերից, առաջատար է Ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Օռլանդո Էռնանդեսը.նա հավաքել է ձայների 34,15%-ը: Իր հաղթանակի մասին նա հայտնել է թվիթերում:

Երկրորդ տեղում է “Ազատություն և վերածնունդ կուսակցությունից Քսիոմարա Կաստրոն` 28,45%-ով: Նա իր հաղթանակի վերաբերյալ հետևություն է արել էքզիտ-պոլի  արդյունքների հիման վրա: Պաշտոնական արդյունքների  հրապարակումից հետո կուսակցությունն ու ինքը` Կաստրոն, թվիթերում գրել են, որ չեն ճանաչում դրանք ու կբողոքարկեն դատարանի միջոցով:

Հոնդուրասում նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել ոչ միայն նախագահական, այլև խորհրդարանական ու քաղաքապետների ընտրություններ: Իշխանությունները ընտրություններին մասնակցել ցանկացողների  մեծ հոսքի պատճառով ստիպված էին քվեարկությանը հատկացված ժամանակը երկարաձգել: Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ վերջնական արդյունքները պարզ կլինեն նոյեմբերի 25-ի առավոտից  ոչ շուտ (մեր ժամանակով` երեկոյան):

Կիևի հրապարակում ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել

i (7)Ուկրաինայի մայրաքաղաքի Եվրոպական հրապարակում եվրաինտեգրման կողմնակիցները բախումներ են ունեցել Կիևի ոստիկանության  հետ:

Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ցույցերը սկսվել են նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով 23:15-ին: Ցուցարարները “Բերկուտ” հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հետ  են բախվել, ինչի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Հրապարակ է եկել շտապօգնություն: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Հայտնի է, որ վիրավորվել են ռադայի մի պատգամավոր ու ՆԳՆ  պետվարչության նախկին ղեկավարը:

Հետո ցուցարարները սկսել են մետաղական վահանակներով  վրանային ճամբարներ խփել: Ոստիկանության  տվյալներով, նոյեմբերի 24-ին ցույցին մասնակցել է 50 հազար, կազմակերպիչների տվյալներով` 100 հազար մարդ:

Բողոքի ցույցերը Կիևում սկսվել են այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը հայտնեց, որ ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման  նախապատրաստումը կասեցվել է: Սպասվում էր, որ  Ուկրաինան այդ համաձայնագիրը կստորագրի նոյեմբերի վերջին  Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

Չինաստանում թույլատրել են մեկից ավելի երեխա ունենալ

i (5)Չինաստանում իշխանությունները թույլատրել են ընտանիքներին մեկից ավելի երեխա ունենալ: Այդ փոփոխությունը միայն այն ընտանիքներին է վերաբերում, որոնցում ամուսիններից մեկն իր ընտանիքի միակ երեխան է եղել:

Չինաստանի կառավարությունն այդ  քայլին է  գնացել ծերացման խնդրի պատճառով.20 տարուց Չինաստանին աշխատունակ բնակչության սուր  անբավարարություն  է սպառնում: Սակայն, բոլոր չինացիները պատրաստ են էլի երեխաներ ունենալ:”Մենք մեկ երեխա ունենք, երկրորդը չի լինելու: Երկու երեխան լավ է, սակայն դրա համար պայմաններ են պետք, մենք այնքան էլ հարուստ չենք: Չէ որ պետք է ապահովել անհրաժեշտ բաներով”,-ասում է երիտասարդ կինը:

Չինացի լրագրողների հաշվարկով, Պեկինում մեկ երեխա  մեծացնելու համար  ավելի քան 2 մլն յուան է հարկավոր: Այդ գումարը հավաքելու համար ընտանիքը 23 տարի  չպիտի ուտի և խմի:

Ծերացող Չինաստանը աստիճանաբար անցնում է թոշակի համակարգի վերափոխման: Թոշակի տարիքն աստիճանաբար բարձրանում  է, իսկ  թոռներով ու երեխաներով շրջապատված ծերությունը վայելելու երազանքն, ամենայն հավանականությամբ, քչերին կհաջողվի իրականացած տեսնել:

Ուկրաինական փոքրիկ քաղաքը մտադիր է ինքնուրույն մտնել Եվրամիություն

i (2)Ուկրաինա-լեհական սահմանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Ռուսական-Ռավա քաղաքի իշխանությունները մտադիր են առանց Ուկրաինայի մտնել Եվրամիություն:

Քաղաքապետ Իրինա Վերեշչուկը ԵՄ է դիմել քաղաքի հետ,  որպես ադմինիստրատիվ-տարածքային միավորի,  ասոցացման պայմանագիր կնքելու խնդրանքով: ”Ոնց որ մեզ Աստված տված լինի, մենք գտնվում ենք ԵՄ-ի սահմանից 2 կմ հեռավորության վրա: Մենք պատմականորեն ու մշակույթով մեզ Եվրոպայի անդամ ենք զգում”,-ասել է Վերեշչուկը:

Քաղաքի բնակչությունը շուրջ 8000 մարդ է:

Թաիլանդի բնակիչները պահանջում են ցրել կառավարությունն ու խորհրդարանը

i (1)Բանգկոկի կենտրոնում շուրջ 200  հազար մարդ բողոքի ակցիայի է ելել` պահանջելով ցրել կառավարությունն ու խորհրդարանը: Ցուցարարները բողոքում են ներկայիս կաբինետի` նախկին վարչապետ Թաքսին Չինավատի հետ կապի դեմ, որը, չնայած  արտաքսվել է,այնուամենայնիվ,  շարունակում է կառավարել երկիրը:

Ցուցարարները փակել են մի քանի փողոց, նրանք մտադիր են անջատել ջրամատակարարումն ու  հոսանքամատակարարումը:

Մի շարք երկրների դեսպանատներ խնդրանքով դիմել են իրենց քաղաքացիներին, որ նրանք շաբաթվա ընթացքում Թաիլանդ չժամանեն:

Մեկ օրում Չինաստանում 2 նավ է խորտակվել

iՆավաբեկության հետևանքով անհետ կորել է 26 նավաստի: Մի նավը Չժեզյան նահանգի մոտ  է  շրջվել կիրակի երեկոյան.անհետ կորել են 12 նավաստիները, իսկ մյուսը վթարվել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Վեյհան քաղաքի մոտ.նավում 14 մարդ է եղել, նրանց ճակատագիրը նույնպես անհայտ է:

Տեղում որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում:

Լատվիայում նոյեմբերի 23-25-ը սգո օրեր են հայտարարված

1563428Լատվիայում փլուզված առևտրի կենտրոնի զոհերի հիշատակին նոյեմբերի 23-25 սգո օրեր են հայտարարված: Այդ օրերին կբարձրացվեն սգո ժապավենով ձևավորված պետական դրոշները, իսկ երկուշաբթի` լռության րոպեով կհարգեն նրանց հիշատակը: Պաշտոնատար անձինք ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին.”Ես անձնական ողբերգություն եմ ունեցել ու լավ հասկանում եմ այդ վիճակը, երբ չգիտես` կվերադառնա մարդը տուն, թե ոչ”,-հայտնել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը:

Վերջին տվյալներով, զոհերի թիվը 51 է:

Չինաստանում հզոր պայթյուն է եղել. կան բազմաթիվ զոհեր

iՉինաստանում  նավթատարում հզոր  պայթյուն է եղել. զոհվել է 44 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել Շանդուն նահանգում,  երկրի արևելքում գտնվող նավթատարի նորոգման աշխատանքների ժամանակ:

Հրշեջներին հաջողվել է կրակը մարել, իսկ որպեսզի նավթը ծովը չլցվի`  տարածքը հատուկ արգելափակոցներով են պատել:

Չինաստանում նավթատարի պայթյունից 22 մարդ է զոհվել

Չինաստան,պայթյունՍինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ ուրբաթ օրը արևելյան Չինաստանում նավթատարի պայթյունից մահացել է 22 մարդ: Ցինդաո նավահանգստային քաղաքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետո իշխանությունները այժմ ճշտում են վիրավորների թիվը: Լրատվամիջոցը, մեջբերելով քաղաքային իշխանության պաշտոնիային, հայտնում է, որ նավթատարից արտահոսք է տեղի ունեցել և աշխատակիցներ են ժամանել այն վերանորոգելու համար, իսկ պայթյունը տեղի է ունեցել ուշ առավոտյան: 176կմ երկարությամբ խողովակաշարը պատկանում է չինական նավթային հսկա Sinopec ընկերությանը և նավթային նավահանգիստը կապում է քիմիական գործարանների հետ: Իշխանությունները այժմ ստուգում են ծովափնյա շրջանները հնարավոր նավթի արտահոսք հայտնաբերելու նպատակով:

Տաջիկ կանայք խնդրում են Ռուսաստանից վերադարձնել իրենց ամուսիններին

o_722061Տաջիկ կանայք միավորվել են, որ իրենց ամուսիններին ու մյուս հարազատներին Ռուսաստանից հայրենիք վերադարձնեն: Կանայք համապատասխան խնդրանքով դիմել են հանրապետության միգրացիոն ծառայություն:

“Մենք ցանկանում ենք, որ նրանց Ռուսաստանից դուրս հանեն: Մայրս հաճախ լաց է լինում, կասկածներ ունի` կենդանի է արդյոք եղբայրս, թե ոչ”,-պատմել է մի կին եղբոր մասին: Նա ասել է, որ տղամարդը 8 տարի առաջ է մեկնել  Ռուսաստան` աշխատանքի ետևից: Այդ ամբողջ ընթացքում նա ընդամենը մեկ անգամ, 4 տարի առաջ է հարազատների հետ կապվել ու 50 դոլար ուղարկել: Նման իրավիճակում հայտնված կանայք դիմել են Տաջիկստանի իշխանություններին ՌԴ-ից իրենց հարազատներին արտաքսելու խնդրանքով:

Միգրացիոն ծառայությունից հայտնել են, որ տեղյակ են խնդրից, սակայն միայն կարող են նրանց հարազատներին խնդրել վերադառնալ տուն, այն էլ` եթե հասցեն գիտեն: Տղամարդկանց գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ շատերը նոր տեղում նոր ընտանիքներ են կազմում: Մի կին պատմել է, որ ամուսնու ճակատագրի մասին նրա քրոջից է տեղեկացել.տղամարդը Ռուսաստանում ամուսնացել է երկրորդ անգամ: Իսկ Տաջիկստանում մնացած երեխաներին ու կնոջը չի էլ օգնում.”Թող նրան արտաքսեն, գուցե այն ժամանակ վերադառնա իր երեխաների մոտ”,-ասում է կինը:

Դրությունը բարդանում է այն պատճառով, որ Տաջիկստանում ամուսնությունների մեծ մասը պաշտոնապես գրանցված չէ: Նրանք գերադասում են կրոնական պսակադրությունը, Ամուսնալուծությունն էլ ոչ մի ձևով չի արձանագրվում: Կինը միայն կարող է հույսը դնել համատեղ ձեռքբերված գույքի, իսկ երեխաները` ալիմենտի վրա:

Ըստ պաշտոնական տվյալների, Տաջիկստանում բաժանությունները հիմնականում տեղի են ունենում աշխատանքային միգրացիայի պատճառով. վերջին 10 ամիսների ընթացքում արտասահման է մեկնել 870 հազար քաղաքացի, նրանցից 730 հազարը` տղամարդիկ են:

Ուկրաինան հրաժարվել է ԵՄ-ում տեղ գրավել

ol3001385107296Եվրոպական պետությունները մեղադրում են Ուկրաինայի կառավարությանն այն բանում, որ երկիրը վերջնականապես բաց է թողել ԵՄ կազմ մտնելու իր հնարավորությունը ու թեքվել է պաշտոնական Մոսկվայի կողմ:

ԶԼՄ-ներում Ուկրաինայի նախարարների կաբինետի ` եվրաինտեգրման բոլոր օրինագծերից հրաժարվելու մասին որոշման ընդունումը Կիևի կենըրոնական փողոցներ է դուրս բերել հազարավոր դժգոհ քաղաքացիների. նրանք դժգոհում են, որ պետությունը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չի ստորագրել, պատճառաբանելով այդ քայլը Ուկրաինայի  անվտանգության մասին մտահոգությամբ ու շահերով:

 

 

Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի

o_853384Լատվիայի մայրաքաղաքում ԱԿ-ի  փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Նրանցից 3-ը փրկարարներ են: Տուժածները 36-ն են, այդ թվում` 8-ը փրկարարներ են :

Maxima XX ԱԿ-ի փլուզման ամենահավանական պատճառը  շինարարական ավտանգության նորմերի խախտումն է  տանիքի կանաչապատման աշխատանքների ընթացքում, կարծում է քաղաքապետ Նիլ Ուշակովը: Շինարարական նյութերը պահեստավորվել էին մի տեղում` կրող կոնստրուկցիաների արանքում: Դա էլ հանգեցրել 500 քմ տարածքով տանիքի փլուզման:

Հնարավոր է, որ փլատակներում  կենդանի մարդիկ լինեն: ԱԿ-ի շրջակայքն  ու հարակից փողոցները շղթայվել են: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փլուզման ու դրա ավերակների տակ մարդկանց մահվան փաստով:

Հյուսիսային Կորեան հականավային հրթիռ է մշակել

i (2)Հյուսիսային Կորեան 180-300 կմ հեռահարությամբ հականավային հրթիռ է մշակել:

Տեղեկացվում է, որ Փհենյանը “երկիր-նավ” դասի KN-01 հրթիռի թեսթավորում է կատարում 2003-ից:  Փորձարկումներն ավարտվել են ու հրթիռները տեղակայվել են  Հվանհե-Նամդո նահանգի ռազմահենակայանում:

2010-ի նոյեմբերի 23-ին Հյուսիսային Կորեան հրթիռակոծեց հարավկորեական Ենփհենդո կղզին: Այդ գրոհի հիշատակին Հարավային Կորեան զորավարժանքներ է անցկացնելու:

Ռիգայում սուպերմարկետի փլուզման հետևանքով 8 մարդ է զոհվել

iԼատվիայի մայրաքաղաքում Maxima խոշոր սուպերմարկետներից մեկը փլուզվել է: Զոհվել է 8 մարդ, նրանցից 2-ը ` Պետական հրշեջ-որոնողական ծառայության աշխատակիցներ են: Վնասվածքներ են ստացել 36-ը: Փրկարարական աշխատանքները տեղում շարունակվում են:

Փլուզումը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Սկզբում քանդվել է ծածկի մի հատվածը` 500 քմ: Հիմնական հարվածը բանջարեղենի բաժնին ու առևտրի կենտրոնում տեղակայված Drogas խանութին է բաժին հասել: Որոշ ժամանակ հետո կրկնակի փլուզում է եղել: Ավերակների տակ են հայտնվել նաև փրկարարները, որոնք տեղում աշխատում էին:

Ստրկությունը շարունակում է ծաղկել

ol3001385021006 (1)«Amnesty International» կազմակերպությունը ներկայացրել է տեղեկություն այն մասին, որ Հոնկոնգ աշխատանքի որոնումներով մեկնած հսկայական թվով օտարերկրյա քաղաքացիներ փաստորեն, դարձել են նոր տերերի ստրուկը:

Ռիսկի խմբում են այն կանայք, ովքեր աշխատում են Հոնկոնգի ապահոված  տներում` կատարելով խոհարարի ու աղախնի պարտականություններ:  Շատ հաճախ Ինդոնեզիայի քաղաքացուհիները ենթարկվում են ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական բռնության: բացի այդ, աշխատանքի տեղավորման գործակալություններում վերցնում են  ինդոնեզացիների փաստաթղթերն ու ստիպում հսկայական գումարներ վճարել օգնելու ու աշխատանքի որոնման  համար:

Անցած շաբաթ Հոնկոնգում ամուսնական զույգ ազատազրկվեց` իրենց աղախնին ծեծելու ու տաք արդուկի միջոցով կտտանքի ենթարկելու համար:

Ընդ որում, Հոնկոնգի ու Ինդոնեզիայի իշխանությունները չեն շտապում ինչ որ բան անել առաջ եկած խնդիրը լուծելու ուղղությամբ:

8-ամյա աղջիկը բաժանվել է իր 14-ամյա ամուսնուց

հնդիկՀնդկաստանում երկրի ամբողջ պատմության ընթացքում ապահարզան է տեղի ունեցել ամենաերիտասարդ ամուսինների միջև` Ուտար-Պրադեշ նահանգի Շրավաստի շրջանի 8-ամյա  բնակչուհի Ֆաթիմա Մանգրեն որոշել է բաժանվել իր 14-ամյա ամուսին Արջուն Բաքրիդից: Երեխաները պաշտոնապես ամուսնացած ապրել են չորս տարի, հաղորդում է Washington Times-ը:

Աղջկա ծնողները նրան ամուսնացրել են 4 տարեկանում, երբ նրա ամուսինը 10 տարեկան էր: Ընդ որում,  պարզվել է, որ դա ձևական է, քանի որ մինչև 8 տարեկանը Ֆաթիման ապրել է իր ծնողների հետ: Երբ երեխայի ամուսինը դարձել է 14 տարեկան , նա ծնողների հետ եկել է իր կնոջ մոտ` նրան տանելու հայրական տնից: Սակայն պատանուն տհաճ անակնկալ էր սպասում.Ֆաթիմայի հարազատները աղջկան ամուսնացնելու   իրենց միտքը  փոխել էին:

Աղջկա հայր Անիլը ասել է, որ  ինքը չի նախատեսել աղջկան ամուսնացնել մինչև 18 տարեկանը  լրանալը: “Մենք ապրում ենք փոքրիկ քաղաքում և անընդհատ հասարակության ճնշման տակ ենք: Իհարկե ես հետո գիտակցեցի, որ 8 տարին շատ վաղ է սեփական ընտանիք կազմելու համար, իմ աղջիկը պետք է նորմալ մանկություն ունենա”,-հայտարարել է Ֆաթիմայի հայրը:

Չնայած, որ աղջկա ամուսինը և նրա ծնողները Անիլի որոշումը բացասաբար ընդունեցին, հայրը աղջկան վերցրեց և նրա հետ ձևակերպեց ապահարզանի բոլոր անհրաժեշտ  փաստաթղթերը : Դրանով նրա խնդիրները չլուծվեցին, տեղական իրավապաշտպանները նրա դեմ հայց են պատրաստում, որ նա իր աղջկան կնության է տվել վաղ տարիքում:

Մահացած երեխան վերակենդանացել է դիակիզարանի սրահում

o_817050Չինաստանում, փոքրիկը, որին մեռած էին համարում, կենդանացել է դիակիզարանի սրահում: Մեկ ամսականից փոքր երեխային չինական Անհուեյ հիվանդանոցի աշխատակիցները մեռած էին կարծել: Սակայն  նոյեմբերի 20-ի առավոտյան` սգո արարողության ժամանակ, երեխան լաց է եղել:  Նրան տարել են հետ` հիվանդանոց:

“Քանի որ երեխան դեռևս կենդանության նշաններ է տալիս, մենք արյան փոխներարկում ենք կատարում մարդասիրական նկատառումներով”,-ասել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը: Հետաքննություն է սկսվել, և  այդ օրը հերթապահած բժշկին ու բուժքրոջը հեռացրել են աշխատանքից: