Չինական «մատնաչափիկ ոտքերի» վերջին ներկայացուցիչը 102-ամյա Հան Կիաոն է (լուսանկարներ)

chinՉինաստանում 1000 տարի շարունակ նրբագեղության չափանիշ հանդիսացող «փոքրիկ ոտնամանները» վաղուց արդեն թանգարանային նմուշներ են դարձել, իսկ դրանք կրող «մատնաչափիկ» կանանցից միայն մեկն է կենդանի մնացել:

Դարեր շարունակ Չինաստանում գեղեցկության և նրբագեղության խորհրդանիշ համարվող փոքր կոշիկները հազարավոր կանանց տանջանքների պատճառ են դարձել: «Հաբերլերը» գրում է, որ չինական կառավարությունը միայն 1912 թվականին արգելեց այս կոշիկների կրումը: Իսկ մինչ այս աղջիկ երեխաների ոտնաթաթերը կոտրում էին 6 տարեկանը չլրացած և դրանք փաթաթում հատուկ ձգող կտորներով: Այսպիսով ոտքը այլևս չէր մեծանում՝ մարմնի համեմատ մնալով շատ փոքր: Ամենափոքր ոտքեր ունեցող աղջիկներին ամուսնացնում էին հարուստ տղամարդկանց հետ: Ահա այս սարսափելի ավանդույթի հետքը իր վրա կրող վերջին կինը 102-ամյա չինացի Հան Կիաոն է, որի ոտնաթաթերը կոտրել են երկու տարեկանում: Կիաոնի ոտքերը ընդամենը 6 սմ երկարություն ունեն:

 

Զիմբաբվեում ցիանիդով թունավորումից 81 փիղ է սատկել

African - elephantԶիմբաբվեի իշխանությունները հայտնում են, որ փղոսկրի համար 81 փիղ է սպանվել, երբ որսագողերը ցիանիդով թունավորել են արևմտյան ազգային պարկի ջրհորները:

Կենդանի բնության վարչության աշխատակիցներից մեկի տեղեկություններով՝ ջրհորների մեջ ոսկու արդյունահանման համար օգտագործվող ցիանիդ է լցվել, որի հետևանքով սատկել են այդտեղից ջուր խմող ավելի փոքր կենդանիներ և նրանցով սնվող գիշակեր թռչուններ ու այլ գիշատիչներ:

Պարկում գտնվող փղոսկրի գաղտնարանում ինը որսագող է ձերբակալվել:

Զիմբաբվեի պետական լրատվամիջոցների տվյալներով՝ նորանշանակ բնապահպանության նախարարը խոստացել է խստացնել որսագողերի նկատմամբ կիրառվող պատիժամիջոցները:

 

Զայրացած երկրպագուները մեղադրել են Ռիհաննային Սինգապուրում ունեցած համերգի ժամանակ ոչ կենդանի կատարելու համար

Rihanna-SingaporeՆա հայտնի է որպես տաղանդավոր կենդանի կատարող:

Ուստի Սինգապուրում Grand Prix համերգի ժամանակ Ռիհաննայի երկրպագուները լավագույն շոու էին ակնկալում:

Ըստ Radar Online-ի՝ բազմաթիվ երկրպագուներ հիասթափվել են 25-ամյա երգչուհու կատարումից՝ բողոքելով, որ նա ոչ միայն կենդանի չէր երգում, այլև թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում:

Ռիհաննան Թայլանդում անհետացման եզրին գտնվող պրիմատի հետ նկարվելու և կենդանի սեքս շոու այցելելու համար քննադատվելուց հետո, այժմ երգում էր Formula 1-ի միջոցառման ժամանակ՝ հավանաբար հուսալով, որ Թայլանդից դուրս գալով, ամեն բան կփոխվի:

Սա առաջին դեպքը չէ, որ Ռիհաննային մեղադրում են ոչ կենդանի կատարման համար:

Անցած տարվա հուլիսին Շոտլանդիայում տեղի ունեցող փառատոնի կազմակերպիչները ստիպված էին պաշտպանել նրան, երբ պարզ դարձավ, որ նա կենդանի չի կատարել:

Ամեն դեպքում՝ եթե կիրակի օրը Սինգապուրում նա նույնիսկ կենդանի չի կատարել, երգչուհին ռիսկային և վառ համերգ է ունեցել:

 

Զայրացած երկրպագուները մեղադրել են Ռիհաննային Սինգապուրում ունեցած համերգի ժամանակ ոչ կենդանի կատարման համար

Rihanna-SingaporeՌիհաննա հայտնի է որպես տաղանդավոր կենդանի կատարող, Ուստի Սինգապուրում Grand Prix համերգի ժամանակ նրա երկրպագուները լավագույն շոու էին ակնկալում:

Ըստ Radar Online-ի՝ բազմաթիվ երկրպագուներ հիասթափվել են 25-ամյա երգչուհու կատարումից՝ բողոքելով, որ նա ոչ միայն կենդանի չէր երգում, այլև թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում:

Ռիհաննան Թայլանդում անհետացման եզրին գտնվող պրիմատի հետ նկարվելու և կենդանի սեքս շոու այցելելու համար քննադատվելուց հետո այժմ երգում էր Formula 1-ի միջոցառման ժամանակ՝ հավանաբար հուսալով, որ Թայլանդից դուրս գալով ամեն բան կփոխվի:

Սա առաջին դեպքը չէ,երբ Ռիհաննային մեղադրում են ոչ կենդանի կատարման համար:

Անցած տարվա հուլիսին Շոտլանդիայում տեղի ունեցող փառատոնի կազմակերպիչները ստիպված էին պաշտպանել նրան, երբ պարզ դարձավ, որ նա կենդանի չի կատարել:

Ամեն դեպքում, եթե կիրակի օրը Սինգապուրում նա նույնիսկ կենդանի չի կատարել, երգչուհին ռիսկային և վառ համերգ է ունեցել:

 

Հյուսիսային Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով 19 մարդ է զոհվել

philippines-floodsԼրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆլիպիններում հորդառատ մուսոնային անձրևներից 19 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ:

Չորս մարդ անհետ կորած են համարվում, բազմաթիվ քաղաքներ ջրի մեջ են հայտնվել:

Ֆիլիպինների լրատվական գործակալությունը, մեջբերելով շրջանային աղետների կառավարման խորհրդին, հայտնում է, որ մարդկանց մեծ մասը զոհվել է Լուզոն կղզու Զամբալես ափին տեղի ունեցած սողանքի հետևանքով:

Սողանքից զոհվել 16 մարդ, որոնցից 10-ը մինևչև 12 տարեկան երեխաներ:

Իշխանությունների տեղեկություններով՝ սողանքի տակ մանցած տան չորս բանկիչները՝ ներառյալ երեք երեխա, անհետ կորած են համարվում:

Յուրաքանչյուր տարի Ֆիլիպիններում մուսոնային անձրևների հետևանքով ջրհեղեղներ են լինում, որոնց ընթացքում մարդկային զոհեր են գրանցվում:

Աղետների կառավարման խորհրդից հայտնում են, որ երեքշաբթի օրվա դրությամբ Զամբալես, Բատան և երկու այլ նահանգների որոշ հատվածներ գտնվում են 1,2 մետր բարձրությամբ ջրի տակ:

Մուսոնային անձրևների պատճառով ավելի քան 11,000 մարդ է տարհանվել:

 

Ուկրաինան դառնալու է Չինաստանի ֆերման

o_827993Ուկրաինան կարող է դառնալ Չինաստանի արտասահմանյան խոշորագույն գյուղատնտեսական կենտրոնը: Մի շարք ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Պեկինը մտադիր է երկարաժամկետ վարձակալել 3 մլն հա հող` ուկրաինական բոլոր հողատարածքների 10-րդ մասը: Մինչդեռ, Կիևում ասում են, որ գործարքի մասին տեղյակ չեն:

Չինաստանը մտադիր է կես դարով վարձակալել այդ հողերը: Առաջին 100 հազար հա կտրամադրվի Չինաստանին մոտ ժամանակներում: Չինական The Global Times-ի վարկածով, համաձայնագիրը ստորագրել են ուկրաինական գյուղատնտեսական հոլդինգն ու Սիզյաննի արտադրական-շինարարական կորպուսը: Սակայն այդ գործարքի մասին հայտնի չէ Ուկրաինայի առաջին դեմքերին:

Չինական կողմը մտադիր է գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամբ ու կենդանաբուծությամբ զբաղվել այդ հողերի վրա:

“Չինաստանը գյուղատնտեսության ոլորտում մեծ փորձ ունի, իսկ Ուկրաինան հարուստ պաշարներ ու համաձայն է համագործակցել Չինաստանի հետ: Մեր երկու երկրներն  ասես լրացնում են միմյանց : Ամեն ինչ կա բեղմնավոր համագործակցության համար”,-հայտարարել է  Ուկրաինայում Չինասատնի դեսպանության առաջին քարտուղարը:

Մինչդեռ ուկրաինական կողմը, որը պլանավորում է այդ հողերը վարձակալության հանձնել Չինաստանին, հայտարարել է, որ մամուլը ճիշտ չի հասկացել, քանի որ այքան հող իրենք պարզապես չունեն, իսկ չինական ընկերության հետ բանակցությունները վերաբերում են միայն ոռոգմանը”;

 

 

Տարերքի զոհերի թիվը Մեքսիկայում հասել է 123-ի

i (2)Մեքսիկայում 123 մարդ է զոհվել ջրհեղեղների ու սողանքների հետևանքով, 33 մարդ էլ վիրավոր է,հայտարարել է երկրի ՆԳ նախարար Օսորիո Չոնգը:

Փրկարարները տարերքից տուժած շրջաններից տարհանել են 59 հազար մարդու: 39 հազարին տեղավորել են ժամանակավոր կացարաններում: Արտակարգ իրադրություն է հայտարարվել Մեքսիկայի 14 նահանգում:

Տարերքից ամենաշատը տուժել է Հերերո նահանգը: Բնակիչներին սննդամթերք են հասցրել ու 13 տ դեղորայք: Այդ նահանգի տարածքում աշխատում է 5,5 հազար զինծառայող:

Քամուց 2 մարդ է զոհվել

iՀորդառատ անձրևի և ուժգին քամու հետևանքով 2 մարդ է զոհվել, 70 հազարն էլ տուժել են Պարագվայում: Զոհվել է 86-ամյա մի կին, որի վրա քամու պատճառով քանդվել է սեփական տան կտուրը ու 37-ամյա մի տղամարդ մահացել է հոսանքահարումից:

Երկրի վարչական 5 տարածքներում վնասվել են հազարավոր տներ, շենքեր ու ավտոմեքենաներ, որոշ շրջաններում հոսանքամատակարարման համակարգն է վնասվել:  Պարագվայի խորհրդարանը պլանավորում է տարերքից ամենաշատը տուժած շրջաններում արտակարգ դրություն հայտարարել: Տուժածներին նյութական օգնություն կհատկացվի:

Բրազիլիայում 30 հսկա դելֆիններ են ափ նետվել

dolphins-brazilԲրազիլիայի հյուսիսարևելյան ափին շուրջ 30 հսկա դելֆիններ են իրենց ափ նետել:

Դելֆինները ափ են նետվել կիրակի օրը Արեյա Բրանկայում:

Ռիո Գրանդե դե Նորտեի բնապահպանական հարցերով ոստիկանությունը հրապարակել է լողափին գտնվող մարդկանց լուսանկարները, որոնք փորձում էին օգնել ծանծաղ ջրերում գտնվող կենդանիներին:

O Globo թերթը երկուշաբթի տեղեկացրել է, որ կենդանիներից յոթը սատկել են:

Թերթի տեղեկություններով դեռևս պարզ չէ, թե ինչու են դելֆինները ափ նետվել, սակայն կենսաբանները այժմ հետազոտում են դեպքը:

Ըստ թերթի՝ սա Բրազիլիայում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենամեծ կոլեկտիվ ափ նետման դեպքերից մեկն է:

 

Պակիստանում երկու մահապարտ եկեղեցի են պայթեցրել, 78 հոգի զոհվել է

pakistanՊակիստանի Փեշավեր քաղաքում տեղակայված Ամենայն Սրբոց եկեղեցում երկու մահապարտ ռումբ են պայթեցրել, որի հետևանքով 78 հոգի է զոհվել, 130-ը՝ վիրավորվել է: Կիրակի օրը պատարագի ժամանակ ահաբեկիչները եկեղեցի են ներխուժել՝ պայթեցնելով իրենց վրա կապված ռումբերը: Վիրավորների մի մասին ուղղաթիռներով տեղափոխել են Ռավալպինդի և Իսլամաբադի հիվանդանոցներ: Ինչպես տեղեկացնում է «Türkiye» թերթը՝ բժիշկները վախենում են, որ զոհվածների թիվը կարող է մեծանալ, քանի որ վիրավորների մեջ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ:

Ռիհանայի լուսանկարը կապիկի հետ` նոր սկանդալ Թաիլանդում

i (6)Թաիլանդում  սկանդալի ու ձերբակալությունների պատճառ է դարձել համերգային շրջագայության մեջ գտնվող փոփ երգչուհու լուսանկարը`  ոչնչացման եզրին հայտնված կապիկի հետ :

Ռիհանան իր Twitter-ում տեղադրել է չաղլիկ լորիի հետ իր լուսանկարը: Դրա հետ կապված Թայիլանդի իշխանությունները հետաքննություն են սկսել ու ձերբակալել կենդանուն անօրինական շահագործող կասկածյալներին`  մի տղամարդու ու 16-ամյա պատանու:

 

Նայրոբիում ահաբեկիչները սպառնում են սպանել պատանդներին

i (5)Սոմալիի”Աշ-Շաբաշ” խմբավորման գրոհայինները հարձակվել են Նայրոբիում գտնվող առևտրի կենտրոնի վրա ու սպառնացել սպանել բոլոր պատանդներին: Հիմա նրանց մոտ 10 պատանդ է գտնվում: Ներկայում համալիրը բանակի հսկողության տակ է: Վերջին տվյալներով, զինվորներին հաջողվել է մեկուսացնել ահաբեկիչներին:

Նայրոբիի առևտրի կենտրոնի վրա հարձակում էր կատարվել սեպտեմբերի 21-ին: “Ալ-Քաիդայի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորման գրոհի հետևանքով զոհվեց 68 մարդ: 300 մարդ վիրավորվել է:

Ինքնաթիռի ուղևորներին փրկել է ուղեկցորդուհու ուրվականը

o_811920Չինական Գուանչժոուից թռչող ինքնաթիռն անսարք շասսիի պատճառով  արտակարգ վայրէջք է կատարել Բանգկոկում, ինչի շնորհիվ ոչ ոք չի տուժել,սակայն 13 մարդ վիրավորվել է տարհանման ժամանակ:

“Վեստի ՖՄ” ռադիոյի տվյալներով, երբ ինքնաթիռը վայրէջքի էր գնում և ուղևորները խուճապի էին մատնվել, նրանց հանգստացնում ազգային տարազով մի աղջիկ: Բոլոր բորտուղեկցորդուհիները հատուկ համազգեստով էին: Դա հաստատվում է տեսանկարահանման խցիկների նյութերով:

Էքստրասենսները ենթադրում են, որ աղջիկը 1998-ին ավիավթարի ժամանակ զոհված ուղեկցորդուհու ուրվականն է եղել:

Թմրամաֆիան փոթորկից տուժածներին օգնություն է ցուցաբերում

i (4)Համացանցում հայտնվել է  տեսանյութ, թե ինչպես են  թմրամաֆիայի նեկայացուցիչներն օգնություն բաժանում  Մեքսիկայում փոթորկից տուժած շրջաններին:

“Ծոցի կարտել” անվանումով հանցավոր կազմակերպությունը սոցցանցերում տեսահոլովակ է տեղադրել, որում կազմակերպության ներկայացուցիչները սննդամթերք են բաժանում բնակիչներին: Տեսանյութն ուղեկցվում է  երկրի իշխանություններին ուղղված հարցերով. “ծոցի կարտելի” գործը չէ մարդկանց նեղությանը հասնելը, մինչդեռ  հանցագործները հայտնում են, որ անում են այդ  մաքուր սրտով:

Իսկ օգտատերերը զարմանում են, թե ինչպես են կարտելի մարդիկ կարողացել ավտոշարասյունով անցնել նահանգի փողոցներով ու օգնություն տրամադրել բնակչությանը, որտեղ հիմա կառավարական բանակի ու ծովային հետևակի ստորաբաժանումներն են հսկում:

“Ուսագի” թայֆունից Չինաստանում 20 մարդ է զոհվել

i (3)Գուանդուն նահանգին պատուհասած “Ուսագի” թայֆունի հետևանքով 21 մարդ է զոհվել.2-ին ճզմել է տապալված ծառը: Հուեյլայի բնակիչը մահացու վիրավորվել է փշրված ապակու բերկորներից:

Չինաստանի մի քանի շրջաններում վնասվել են հոսանքալարերն ու ջրամատակարարման համակարգը: Մի քանի խոշոր քաղաքներում մինչև երեքշաբթի չեն աշխատի գնացքները, դադարեցվել է ավտոմոբիլային հաղորդակցությունը:

Փրկարարները սկսել են առափնյա գոտիների բնակչության տարհանումը: Տայշան քաղաքից տարհանել են 5 հազար զբոսաշրջիկի:

Հոնկոնգ-Չժուհայ-Մակաո կամրջից 2,5 հազար շինարարների են հեռացրել:

Տարերային աղետի պատճառով ուսումնական հաստատություններում հետաձգվել են դասերը: Հատուկ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել ատոմակայանների մոտ:

Այս սեզոնում “Ուսագին” ամենահզորն է համարվում: Այն նաև Ասիայում 19-րդ արևադարձային ցիկլոն են անվանում:

Ծամոնը նշում է իր 165-ամյակը

i (2)Այսօր, ծամոնը նշում է իր 165-ամյա հոբելյանը: 1848-ի սեպտեմբերի 23-ը համարվում է ծամոնի  ծննդյան օրը. հենց այդ ժամանակ է ամերիկացի Ջոն Կուրտիսը տան պայմաններում ստեղծել առաջին ծամոնը:

Ծամոնը կոնֆետի տարատեսակ է`  կազմված ոչ ուտելի առաձգական հիմքից ու համային ու հոտային հավելումներից: Առաջին ծամոնը թվագրվում է VII-II- դարով ու իրենից ներկայացնում է  խեժի կտորներ:

Եթե հույները ծամում էին մաստիկա ծառի խեժը, իսկ մայա ցեղերը թարմ շնչառության ու ատամների ճերմակության համար օգտագործում էին սապոդիլլա ծառի սառած հյութը, ապա հարավային ամերիկայի հնդկացիները` մայայի ժամանակակիցները ծամում էին փշատերև ծառերի խեժը: Սպիտակամորթ վերաբնակներն այդ հիմքի վրա ստեղծեցին իրենց ծամոնը` փշատերևների խեժի ու մեղրամոմի խառնուրդից:

1848-ին Ջոն Կուրտիսն  ձեռնարկություն բացեց, որտեղ արտադրում էին սոճու խեժից ու պարաֆինային հոտավետ նյութերի խառնուրդից ծամոններ: Արտադրությունը մեծացավ, սակայն վաճառքը չնչին էր, քանի որ ժողովրդին խեժի առկայությունը դուր չէր գալիս:

Նոր` կաուչուկի հիմքով ծամոնը ստեղծեց Թոմաս Ադամսը արդեն, 1869-ին: Այն մարդկանց դուր եկավ, 1871-ին Ադամսը ստեղծեց ու արտոնագրեց ծամոն արտադրելու  ավտոմատ: Այն ժամանակ էլ նրա գլխում մի գաղափար ծնվեց. համի բարելավման ու վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով, նա ծամոնի մեջ ավելացրեց մատուտակ:

Պակիստանում սուգ է

i (1)Պակիստանի Հայդեր-Պահտունհվա գավառում 3-օրյա սուգ է հայտարարվել եկեղեցու մոտ իրականացված ահաբեկչության զոհերի կապակցությամբ:

Կիրակի, սեպտեմբերի 22-ին Փեշավարը ցնցվեց կրկնակի ահաբեկչությունից: Ողբերգության պահին շենքում 600 ծխական  կար: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 78 մարդ, այդ թվում` 34 կին, 37 տղամարդ ու 7 երեխա:

Մյունխենում մեկնարկել է գարեջրի ամենամյա փառատոնը

pivaԳերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր արդեն 180-րդ անգամ մեկնարկում է աշխարհի ամենամեծ ժողովրդական փառատոններից մեկը՝ «Oktoberfest»-ը: Տոնախմբությունները սկսվել են գարեջրի առաջին տակառի բացմամբ, որը ավանդաբար կատարել է Մյուխենի քաղաքապետ Քրիստիան Ուդը:
«Ռադիկալը» գրում է, որ միջոցառմանը մասնակցել է նաև անցած շաբաթ նորընտիր քաղաքապետ Ուդի հետ մրցող թեկնածու Հորսթ Սիհոֆերը: Գարեջրի տոնը կշարունակվի մինչև հեկտեմբերի 6–ը: Սպասվում է, որ այս տարի միջոցառումներին կմասնակցի մոտ 6 միլիոն մարդ աշխարհի բազմաթիվ երկրներից:

 

Մեքսիկայում փոթորիկի պատճառով մահացածների թիվը աճել է

mexico-floodingԻշխանությունները ուրբաթ օրը հայտնել են, որ այս շաբաթ Մեքսիկային հարվածած փոթորիկների հետևանքով մահացածների թիվը հասել է 101-ի:

Երկրի ներքին գործերի նախարարի տեղեկություններով՝ 68 մարդ դեռևս անհետ կորած են համարվում:

Այս շաբաթ Մեքսիկան Մանուել և Ինգրիդ փոթորիկների հարվածի տակ է եղել:

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ փոթորիկների ազդեցության տակ են հայտնվել երկրի 24 նահանգներ:

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ հորդառատ անձրևները կշարունակվեն մինչև ամսվա վերջ:

Փոթորկի պատճառով ավելի քան 40,000 զբոսաշրջիկներ են մնացել Ակապուլկոյում:

Նախարարի տեղեկություններով երկիր են ժամանել 125 տոնա բանջարեղենով և ինը տոնա բժշկական թթվածնով բեռնված չորս նավեր, սակայն ըստ տեղեկությունների՝ Ակապուլկոյի միջազգային օդանավակայանը որոշ ժամանակ ամբողջովին չի գործի:

 

Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ 17 մարդ է խեղդվել

indian festivalՓրկարարները հայտնում են, որ Դելիում  տեղի ունեցած կրոնական փառատոնի ժամանակ Յամունա գետում գտել են հինդուիզմի 17 հետևորդների մարմիններ:

Արտակարգ իրավիճակների վարչության պաշտոնիայի խոսքով՝ կրոնի հետևորդները խեղդվել են 10 օր տևող փառատոնի վերջին օրը` հինդուիզմի աստված Գանեշայի փղի գլխով կավե արձանները գետում սուզելու արարողության ժամանակ:

Ըստ տեղեկությունների՝ մարմինները գտել են հինգշաբթի օրը, երբ կրոնի հազարավոր հետևորդներ հավաքվել էին գետի ափերին՝ իմաստության, պտղաբերության և հաջողության աստված Գանեշայի ծնունդը տոնելու համար:

Հինդուիզմի միլիոնավոր հետևորդներ Գանեշայի արձանները տեղադրում են տների մեջ և երկրպագում դրանց՝ նախքան գետում սուզելը: