Դեզոդորները վտանգավոր են

ol3001378119745Դեզոդորի պարբերաբար կիրառումը կարող է վերածվել լուրջ առողջական խնդրի: Ավստրալիայի ու Մշուշոտ Ալբիոնի մասնագետների ներկայացրած տեղեկության համաձայն,  դեզոդորի փոշեցրման հետևանքով օդում հայտնված վտանգավոր նյութերի ներշնչումը կարող է ալերգիաների, էկզեմայի, ասթմայի ու նույնիսկ սիրտ-անոթային համակարգի լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

Նման նյութերի բացասական ազդեցությունն էլ ավելի է մեծանում, եթե դրանք կիրառվում են փոքր ու փակ տարածքներում, իսկ հիմնականում կանայք ու տղամարդիկ դեզոդորը կիրառում են լոգասենյակում` փակելով դուռը:

Ռիսկի խմբում են դեռահասները, ովքեր չափից ավելի քրտնարտադրության պատճառով հաճախ են  այն կիրառում :

Ճապոնիայում 6,9 մագնիտուդով հզոր երկրաշարժ է եղել

iՀզոր երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ: Երկրաշարժի օջախը  մայրաքաղաքից 600 կմ հեռավորության վրա է եղել`  օվկիանոսում, 400 մ խորության վրա:

ԶԼՄ-ները գրում են, որ ցնցումները զգացվել են մայրաքաղաք Տոկիոյում, ինչպես նաև Հոնսյու կղզու արևելյան ու կենտրոնական ավելի քան 10 պրեֆեկտուրաներում: Ցնցումները զգացվել են նաև Ֆուկուսիմայի տարածքում, սակայն  ԱԷԿ-ին  դրանից ոչ  մի վնաս չի եղել:

Հարավային Աֆրիկայի նախագահի տեղեկություններով՝ Մանդելան վերադարձել է տուն

mandelaՀարավային Աֆրիկայի նախագահը երեքշաբթի հայտնել է, որ Նելսոն Մանդելան դուրս է եկել հիվանդանոցից՝ ավելացնելով, որ չնայած նա ծանր վիճակում է, այնուամենայնիվ նրա մոտ պրոգրես է նկատվում:

Կիրակի օրը 95-ամյա Մանդելան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Յոհանսբուրգի իր բնակարան: Նախագահ Յակոբ Զումայի գրասենյակը հայտնում է, որ նա կստանա այն նույն բուժսպասարկումը, ինչ հիվանդանոցում:

Պրետորիայում Զուման լրագրողին հայտնել էր, որ Մանդելայի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն, սակայն նրա տուն վերադառնալու փաստը խոսում է նրա վիճակի բարելավման մասին:

Մանդելան հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 8-ին թոքերի վարակից բուժվելու նպատակով:

Տեղումների հավանականությունը փոքր է

Հսկայական սարդ էկրանին հիստերիկայի հասցրեց եղանակի տեսության հաղորդավարինՀանրապետության տարածքում` 
Սեպտեմբերի 3-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում`

Սեպտեմբերի 3-4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

 

Երևանի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C  (2010թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.90C        (1930թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.70C

Արիասիրտ զույգը մեկ ամսում բարձրացել է յոթ երկրներում 12 քաղաքների աշխարհի ամենաճանաչված կառույցները (լուսանկարներ)

Daredevil pair 6Արիասիրտ 20-ամյա Վիտալի Ռասկալովը և 24 Վադիմ Մախորովը բարձրացել են երկրագնդի ամենաճանաչված զբոսաշրջային զվարճանքի վայրերը:

Զույգը բարձրացել են Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիայի, Քյոլնի տաճարի տանիքները, ինչպես նաև Փարիզի Էյֆելյան աշտարակը և Աստվածամոր տաճարը:

Գիզայի աշտարակը և Դուբայի նորակառույց երկնաքերները բարձրանալուց հետո՝ ռուս ճանապարհորդներին սկսվեցին անվանել սքայուոքերներ:

Նովոսիբիրսկից և Մոսկվայից ժամանած զույգը մեկ ամսում հասցրել է նվաճել 12 քաղաքներ յոթ երկրներում՝ ներառյալ Ստոկհոլմը, Վարշավան, Պրահան, Ֆրանկֆուրտը, Քյոլնը, Ամստերդամը, Փարիզը, Բարսելոնան, Բենիդորմը, Լիսաբոնը, Պորտուն և Մադրիդը:

Ռասկալովը հայտնել է, որ իրենք պարզապես հետապնդում են իրենց երազանքին և միշտ անհամբեր սպասում են հաջորդ բարձր կետը բարձրանալուն, որպեսզի տեսնեն այն, ինչ ոչ ոք չի տեսնում:

Նրանք սովորաբար իրենց ընտրած տեղանքները բարձրանում են առավոտ կանուխ, որպեսզի անվտանգության աշխատակիցները չնկատեն իրենց:

Կոլումբիայում մարտկոցներով աշխատող տաքսիներ են հայտնվել

i (3)Երկուշաբթի Կոլումբիայի մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են էլեկտրական տաքսիներ: Նոր ավտոմեքենաները չեն աղտոտի մթնոլորտը վտանգավոր նյութերով: Էլեկտրամոբիլները Կոլումբիայի ընկերություններից մեկն է գնել  Չինաստանից: Ավտոմեքենաները լիցքավորվում են հատուկ կայաններում` մարտկոցներով: 2-ժամանոց լիցքավորումը բավականացնում է 300 կմ ճանապարհ անցնելուն:

Իշխանությունները հույս ունեն, որ այս ավտոմեքենաներով կբարելավեն էկոլոգիան: Հիմա մտածում են նաև քաղաքային ավտոբուսները էլեկտրական շարժիչներով դարձնելու մասին:

Քաղաքի ադմինիստրացիան բնակիչներին կոչ է անում օգտվել էլեկտրամոբիլներից: Դրա համար նրանք պատրաստ են անգամ  որոշ զիջումներ կատարել: Բացի այդ, էլեկտրամոբիլների լրիվ լիցքավորումն ավելի էժան է, քան բենզինով լիցքավորումը:

Հզոր պտտահողմից Ճապոնիայում 63 մարդ է տուժել

iՃապոնիայում կործանարար պտտահողմից   տուժել է 63 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ռու»-ն:

Հոնսյու կղզու արևելյան հատվածով  անցած պտտահողմը, ականատեսների խոսքով, թեթև օդ էր  բարձրացնում ավտոմեքենաներն ու արմատախիլ անում ծառերը: Հիմա փրկարարները վերացնում են ավերածությունների հետևանքները:

Նախնական տվյալներով, վնասվել է ավելի քան 200 շինություն ու հոսանքալարերը: Ներկա պահին հոսանքազրկված է  Սայթամում ու Տիբայում տեղակայված 25 հազար տուն:

Թունիսի բանտից 49 բանտարկյալ է փախել

prisonԹունիսի լրատվամիջոցների տեղեկութուններով երկրի հարավային ափամերձ քաղաքներից մեկի բանտից բունտ բարձրացնելով փախել է 49 բանտարկյալ:

Երկուշաբթի տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ ոստիկանությունը և զինվորները հետախուզում են Գաբես քաղաքի հարակից տարածքները՝ նրանց հաջողվել է վերաձերբակալել նրանցից 13-ին:

Հայտարարության մեջ նշվում է, որ փախուստը տեղի է ունեցել առավոտյան, իսկ փախչողները հիմնականում երիտասարդներ են եղել:

Բանտարկյալները այդ նույն բանտից փախել էին նաև 2011թ-ին մեկ ամիս տևած ապստամբության ընթացքում, որի արդյուքնում գահընկեց էր արվել Թունիսի նախագահը և սկսվել Արաբական գարունը:

 

Տորնադոները հարվածել են արևելյան Ճապոնիային. կան տասնյակ վիրավորներ

japan_tornadoԵրկուշաբթի տորնադոները հարվածել են արևելյան Ճապոնիային՝ վիրավորելով տասնյակ մարդկանց և ավերելով տարբեր շինություններ:

Սայտամա պրեֆեկտուրայի ոստիկանությունից հայտնում են, որ տորնադոների արդյունքում 63 մարդ վնասվածքներ է ստացել: Վնասվածքներ ստացած մարդկանց վիճակի մասին ոչինչ չեն հայտնել:

Kyodo News-ը տեղեկացնում է, որ տորնադոները հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, փլվել են տների տանիքներ և ջարդվել դպրոցի պատուհանների ապակիները:

Ոստիկանության տվյալներով՝ Սայտամայում ամբողջովին փլվել է չորս տուն և վնասվածքներ ստացել 83 մարդ:

Տորնադոները հարվածել են նաև մոտակա այլ շրջանների:

Դպրոցական օրագրում արված ամենաանսովոր դիտողությունները (լուսանկարներ)

f1de7Աշակերտները հաճախ են սոցցանցում տեղադրում  ուսուցիչների  զավեշտալի մեկնաբանությունները: Առաջին ուսումնական օրվա կապակցությամբ էլ  պորտալներից մեկը ներկայացրել է մի քանի նման գրառում:a02a2 (1)

 

 

 

 

 

 

Հնդկաստանում համեստ օժիտի պատճառով հազարավոր կանայք են զոհվում

i (1)Հնդկաստանում օժիտի շուրջ ծագած  կռիվների պատճառով, միջին հաշվով, ժամում մեկ կին է զոհվում:

Տեղի ոստիկանության տվյալներով, անցած տարի օժիտի չափի շուրջ վեճերի պատճառով երկրում 8 հազար կին է զոհվել: Իրավապահները նշում են, որ վերջին 5 տարում այդ թիվն աճում է:

Ավանդության համաձայն, հարսնացուն պետք է նոր ընտանիք մտնի  օժիտով, որի համար վճարում են իր հարազատները: Եթե փեսացուի ընտանիքը հարսնացուից չափազանց մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, կնոջը սպանում են կամ էլ ինքնասպանության դրդում:

Հնդկաստանի իշխանությունները դեռևս 1961-ին են օժիտի արգելք մտցրել, սակայն այդ ժամանակից մինչ օրս երկրում ոչինչ չի փոխվել:

 

 

Պերուում ու Բոլիվիայում ցրտերի պատճառով 6 մարդ է մահացել

iՊերուում ու Բոլիվիայում ուժեղ ցրտերի պատճառով 6 մարդ է մահացել: Շաբաթ օրը  ցուրտ եղանակի պատճառով Պերուի 10 շրջաններում արտակարգ իրադրություն է հայտարարվել: Տեղի իշխանությունները հայտնում են, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում  երկրում ցրտերից 2 մարդ է մահացել: Նախնական տվյալներով, ավելի քան 25 հազար ոչխար  ու այլ կենդանիներ են սատկել: Հեռավոր շրջաններում, որտեղ ջերմաստիճանն ավելի  ցածր է,զինված ուժերի ստորաբաժանումները դեղորայք, տաք ծածկոցներ ու փրկարարական համալիրներ են բաժանել: Տասնյակ  գավառներում ուսումնական հաստատություններում հետաձգվել են պարապմունքները:

Մադուրոն Օբամային Սիրիան հանգիստ թողնելու խնդրանքով նամակ է ուղարկել

51d2d8d7-41ca-c8a5-41ca-c8aa25d18e10.photo.0 (1)Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Օբամային Սիրիայում ռազմական միջամտությունից զերծ մնալու խնդրանքով նամակ է ուղարկել:

“Ես հենց նոր խաղաղության նամակ եմ ուղարկել Օբամային մեր հայրենիքի ու անկախ ներկայացուցիչների կողմից: Դրանում նշում եմ, որ մենք սիրում ենք մարդկությանը: Խաղաղություն, խաղաղություն”,- գրել է Մադուրոն իր թվիթերյան միկրոբլոգում:

Նրա կարծիքով, Սիրիայի խնդիրները պետք է լուծեն իրենք` սիրիացիները, իսկ Սիրիայի վրա հարձակումը կարող է աղետ  դառնալ ողջ Մերձավոր Արևելքի համար: Ընդ որում, Մադուրոն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների օպերացիան  ոչ պիտանի, անարդար ու հանցագործ է համարում:

Կինը 30 րոպե կարուսելում փակված է մնացել, քանի որ Բեյոնսեն շպարվում էր

Beyoncé has been accused of reducing a woman to tears3Կինը արտասվել է, երբ Բեյոնսեի թիմը պատահաբար նրան կես ժամ փակված է թողել սատանայի անիվ կարուսելի վրա: Դեպքը տեղի էր ունեցել այս շաբաթվա սկզբին Քոնի կղզու զվարճանքների այգում 31-ամյա երգչուհու նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ:

Ըստ Splash-ի՝ Բեյոնսեն որոշել էր որոշ կադրեր նկարահանվել անիվի վրա և նրա թիմը հանրության համար փակել էր կարուսելը, սակայն չէին նկատել, որ խեղճ կինը և նրա ուղեկիցը գտնվում են նստատեղերից մեկի վրա:

Մինչ կինը և իր ուղեկիցը կախված էին մնացել կարուսելի վերևում, Բեյոնսեն ներքևում շպարվում էր:

beyonceԿարուսելից վերջապես իջնելուց հետո՝ զույգը ցնցված տեսք ուներ:

Կինը կարուսելից իջնելիս արտասվել է և իր ուղեկցի հետ արագ հեռացել:

Դեպքից հետո Բեյոնսեն շարունակել էր իր տեսահոլովակի նկարահանումները:

Հարավային Աֆրիկայի նախագահի գրասենյակը ժխտել է Նելսոն Մանդելայի՝ հիվանդանոցից դուրս գրվելու վերաբերյալ լուրերը

mandela2Հարավային Աֆրիկայի նախագահի գրասենյակը շաբաթ օրը հայտարարել է, որ Նելսոն Մանդելան շարունակում է մնալ հիվանդանոցում՝ հերքելով ավելի վաղ տարածված հայտարարությունները, որ նա արդեն վերադարձել է տուն:

Մանդելային մոտ կանգնած երկու աղբյուրներ շաբաթ CNN-ին հայտնել էին, որ հիվանդանոցում երկար ժամանակ մնալուց հետո նա վերադարձել է իր Յոհանսբուրգի բնակարան:

Նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Մանդելայի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն, սակայն նա դրական է արձագանքում բուժմանը:

95-ամյա Մադելան հոսպիտալացվել էր հունիսի 8-ին թոքերի վարակի պատճառով: Նա հուլիսին բարեկամների հետ իր ծնունդը 95-րդ տարեդարձը նշել էր Պրետորիայի հիվանդանոցում:

 

Չինաստանի հարավարևմտյան շրջաններում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կա 4 զոհ

china3Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի հարավարևմտյան շրջաններում շաբաթ օրը տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է չորս մարդ:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ կան նաև 10 վիրավորներ:

Պետական լրատվամիջոցը, մեջբերելով Յունան նահանգի պետական պաշտոնյաներին, հայտնում է, որ 600 բնակելի տներ են փլուզվել: Վնասվել են նաև 55,000 այլ բնակելի տներ, 9,200 մարդ ստիպված է եղել տեղափոխվել այդ տարածքներից:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Յունան և Սիչուան նահանգների սահմանի մոտակայքում:

Յունանի քաղաքացիական գործերի նախարարությունից դեպքի վայր վրաններ և հագուստ է ուղարկվել:

Այս նույն շրջանում 5,1  մագնիտուդով երկրաշարժ գրանցվել էր նաև չորեքշաբթի:

 

Էլբրուսի վրա հայտնաբերվել է զինվորի սառած մարմին

cf454d62aa45b36c921ecce6c0d303af__240x195Էլբրուսի վրա ՊՆ որոնողական խմբերը  7 մ խորության վրա, սառցաշերտի տակ հայտնաբերել են ֆաշիստների  կողմից սպանված զինվորի դիակ: Ցածր ջերմաստիճանի շնորհիվ, Կարմիր բանակի մարտիկի մարմինը լավ է պահպանվել:

“Մենք մետաղ որոնող սարքով էինք, երբ հանկարծ լսեցինք ազդանշան: Հետո սառցաշերտի ճեղքի միջից   քանդելով հանեցինք դետոնատորը, իսկ հետո տեսանք զինվորի մարմնի մասերը”,-պատմել է որոնողական խմբի հրամանատար Բարսովը:

Խորհրդային զինվորի ոտքերին ու ձեռքերին գնդակների հետքեր են: Դիակն այնքան լավ է պահպանվել, որ նույնիսկ երևում են բազմաթիվ դաջվածքները:

Համաշխարհայինի ժամանակ այս կողմերում դաժան ու արյունահեղ մարտեր են եղել գերմանաֆաշիստական  զավթիչների դետ` Կովկասի համար: Մարտերը տևել են 14 ամիս` 1942-ի հուլիսի 25-ից մինչև 1943-ի հոկտեմբերի 9-ը:

Ներկայում կարմիրբանակայինի մարմինը տեղափոխել են դատաբժշկական փորձագիտական կենտրոն:

Չինաստանում ամոնիակի արտահոսքից 15 մարդ է զոհվել

iՇանհայում ծովամթերք մշակող գործարաններից մեկի սառեցման բաժանմունքում  ամոնիակի արտահոսք է եղել: Դրա հետևանքով զոհվել է 15 մարդ, 26-ն էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վենեսուելայի նախագահը իր ելույթում կրոնական հայտնի ասույթը մեջբերելիս պատահաբար ձուկ բառի փոխարեն առնանդամ է արտասանել

Nicholas MaduroԱյս շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ելույթի ժամանակ, ցանկանալով Աստվածաշնչից մեջբերում կատարել, սխալ է արտասանել հայտնի կրոնական ասույթը՝ Քրիստոսը բազմացրեց հացը և առնանդամները ասելով:
Մադուրոն այդ սխալը թույլ է տվել մայրաքաղաք Կարակասում կրթության վերաբերյալ իր ելույթի ժամանակ:
Անդրադառնալով բազմությանը կերակրելու նպատակով հացը և ձուկը բազմացենլու Քրիստոսի խորհրդանշային պատմությանը՝ նա ցանկացել է հայտնել, որ իր կառավարությունը կրթությունը կտարածի երկրի տարածքով՝ դպրոցից դպրոց և աշակերտից աշակերտ:
«Որպեսզի բազմացնենք ինքներս մեզ, ինչպես Քրիստոսը բազմացրեց առնանդամները, կներեք, ձուկը և հացը» ասել էր նա:
Իսպաներենում առնանդամ (penes) և ձուկ (peces) բառերի համարժեքները մեկ տառի տարբերություն ունեն և դրանք շփոթելը բավականին հեշտ է:
Մադուրոն Վենեսուելայի նախագահ է դարձել մարտի 5-ին Ուգո Չավեսի մահից հետո:
Իր կառավարման հինգ ամիսների ընթացքում տարբեր նա քննարկումների նյութ է դարձել:
Նրան մեղադրում են երկրում զուգարանի թղթի անբավարար քանակության, Չավեսի դամբարանում քնելու, նույնասեռականների դեմ հայտարարությունների և Էդվարդ Սնոուդենին ապաստան առաջարկելու համար:

«Սիմփսոնները» մուլտֆիլմի անբուժելի հիվանդ հեղինակը խոստացել է նախքան իր մահանալը իր ունեցվածքը տրամադրել բարեգործության նպատակով

Sam Simon1Երբ հայտնի «Սիմփսոնները» մուլտֆիլմի ռեժիսորը հուլիսն հայտնել է, որ ինքը հաստ աղիքի քաղցքեղ ունի, նա բազմաթիվ առաջարկներ է ստացել իր ունեցվածքով հետաքրքրված մարդկանցից:

Սեմ Սայմոնը նշում է, որ որոշ մարդիկ պարզապես մեկ միլիոն դոլար են խնդրել, մյուսները խնդրել են օգնել իրենց ուսման վարձը վճարել կամ հանդես են եկել բիզնես առաջարկներով:

Սայմոնը Մեթ Գրոունինգի հետ մուլտֆիլմը ստեղծել էր 1991թ-ին: Չնայած նա «Սիմփսոնները» մուլտֆիլմի ստեղծագործական խմբից դուրս է եկել1993թ-ին, սակայն շարունակում է որպես հեղինակային վճար յուրաքանչյուր մասից տասնյակ միլիոնավոր դոլարներ ստանալ:

Սայմոնի մոտ ուղիղ աղիքի քաղցքեղ հայտնաբերվել էր նոյեմբերին և նրան ապրելու երեքից վեց ամիս ժամանակ էին տվել:

58-ամյա բարեգործը այժմ իր կյանքի վերջին ամիսները անց է կացնում գումարներ տրամադրելով անտուն մարդկանց կերակրող ֆոնդերին և կենդանիների կացարաններում կենդանիներին սպանվելուց փրկելու նպատակով:

Նա հայտնում է, որ ինքը իր կյանքի ընթացքում ևս բարեգործություններ է իրականացրել և շարունակում է անել նաև հիմա:

Չնայած Սայմոնը մուլտֆիլմի երեք հեղինակներից ամենաքիչ հայտնին էր, սակայն որոշ տվյալներով նա ամենաշատն էր ընդգրկված այդ աշխատանքում:

Նա իր բարեգործությունների շրջանակներում ստեղծել է նաև Սեմ Սայմոնի հիմնադրամը, որը զբաղվում է կենդանիների կացարաններից շներ փրկելով և դրանց հաշմանդամ վետերաններին օգնելու նպատակով վարժեցնելով:

Նա նաև գումարներ է հատկացնում Լոս Անջելեսի սննդի բանկին, որը յուրաքանչյուր օր Սայմոնի ձևով՝ բանջարեղենային սննդակարգով, կերակրում է 200 ընտանիքի: