Կամբոջայում փլուզվել է կոշիկի ֆաբրիկայի շենքը

thumbnail-20130516074157nԱյսօր Կամբոջայում կոշիկի ֆաբրիկայի շենք է քանդվել: Ոստիկանության տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ: Իսկ  ձեռնարկության արհմիության անդամը հայտնել է 6 զոհի մասին:

Վթարը տեղի է ունեցել Կամպոնգսպի գավառում, աշխատանքային ժամին: Ականատեսների խոսքով, առաստաղից աղյուսներ են թափվել ու հենակառույցի կտորներ:  Agence France-Presse տեղեկացնում է, որ շենքի բետոնե առաստաղն է փլվել: Ոստիկանությունում ասել են, որ դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է մնացել ավերակների տակ: Արհմիության տվյալներով, փլուզման պահին շենքում մոտ 100 մարդ կար:

Հիմա տեղում փրկարարներն են աշխատում:

Օրեր առաջ Բանգլադեշում փլուզված 9-հարկանի շենքի տակ 1127 մարդ զոհվեց: Մեղավորներին պատժելու պահանջով զանգվածային ցույցերից հետո ձերբակալվեցին շենքի սեփականատերը, ինչպես նաև ֆաբրիկատերերը:

Մեքսիկայում պաշտոնյան հեռացվել է աշխատանքից դստեր վարքագծի պատճառով

i (3)Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն պաշտոնից հեռացրել է Սպառողների պաշտպանության գործակալության ղեկավարին  վերջինիս դստեր` հոր պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

Աղջիկը, զայրանալով, որ մայրաքաղաքի հայտնի ռեստորանում իր ուզած սեղանը չեն տրամադրել, փորձել է հոր կապերը գործի դնելով, փակել հաստատությունը: Պաշտոնյայի դստեր վարքագիծը վրդովմունք է առաջացրել երկրում:

Մեքսիկայում պաշտոնից ազատելը հազվադեպ երևույթ է, քանի որ այնտեղ հաճախ հարցերը լուծում են անձնական ու ծառայողական կապերը գործի դնելով: Դա ազդարարում է, որ երկրում դրական տեղաշարժ կա իշխանությունը չարաշահելու դեմ պայքարում:

Walmart-ը ստուգումներ կանցկացնի Բանգլադեշի ֆաբրիկաներում

2Walmart-ը ստուգումներ կանցկացնի Բանգլադեշի ֆաբրիկաներումՍուպերմարկետների ցանցի հսկա Walmart-ը երեքշաբթի հայտարարել է, որ պատրաստվում է կատարել անվտանգությանը վերաբերվող մանրակրկիտ ստուգումներ Բանգլադեշի 279 մատակարարողների գործարաններում: Որոշման պատճառն է հանդիսացել 1100 մարդկանց մահվան պատճառ դարձած կարի գործարանի շենքի փլուզումը:
Walmart-ն ասել է, որ կհրապարակի հետազոտվող գործարանների անուններն ու արդյունքները:Նա նաև հրապարակել է 200 գործարաններից բաղկացած ցանկ, որոնք գտնվում են սև ցուցակի մեջ:
Ընկերությունը չի ասել, արդյոք պատրաստվում է ստորագրել Benetton-ի, Mango-ի, Marks & Spencer-ի, Inditex-ի և H&M-ի կողմից ներկայացրած կրակի և շինարարական անվտանգության մասին համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Դակայում գտնվող կարի գործարանի փլուզման հետևանքով զոհվել են 1127 աշխատակիցներ: Սա տեքստիլի ոլորտի իր ծավալով ամենամեծ աղետն է:

Բնական աղետների արժեքը կազմել է 2.5 տրիլիոն դոլար

1Բնական աղետների արժեքը կազմել է 2.5 տրիլիոն դոլարԲնական աղետների ընդհանուր արժեքը 2000թ-ից ի վեր կազմել է 2.5 տրիլիոն դոլար:
ՄԱԿ – ի Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարության ուսումնասիրությունը ներկայացնում է աղետների հետևանքով պատճառված ուղղակի կորուստները:
Ուսումնասիրության հեղինակ Էնդրյու Մասկրեի խոսքերով` մինչ այդ հրապարակված տվյալները կազմվել են համաշխարհային ճանաչում ստացած աղետների հիման վրա: Սակայն դրանցից բացի կան տեղային աղետներ, որոնք միջազգային լուսաբանում չեն ստացել:
Նա նաև նշել է, որ շատ հաճախ գործարարները բիզնես են հիմնում աղետների հակվածություն ունեցող տարածքներում, որը բավականին ռիսկային է:

Բեյոնսեն ստիպված է եղել հետաձգել Բելգիայի իր համերգը

4Բիոնսեն ստիպված է եղել հետաձգել Բելգիայի իր համերգըՓոփի թագուհի Բեյոնսեն խոստացել է իր երկրպագուներին հիանալի համերգ, որը տեղի պիտի ունենար  չորեքշաբթի Անտվերպենում: Նախատեսվում էր, որ շոուն տեղի կունենար երեքշաբթի, սակայն հյուծված և ջրազրկված լինելու պատճառով երգչուհին ստիպված է եղել հետաձգել այն:
«Ես երբեք չեմ հետաձգել որևէ ներկայացում: Շատ դժվար էր այդպիսի որոշում կայացնել»,-ասել է 31-ամյա երգչուհին facebook-ի իր էջում:
Նա շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին և տեղեկացրել, որ իրեն ավելի լավ է զգում և պատրաստ է նրանց նվիրել անմոռանալի համերգ:
Հիշեցնենք, որ բժիշկների խորհրդին հետևելով՝ Բիոնսեն ստիպված է եղել հետաձգել երեքշաբթվա համերգը 15.000 հանդիսատեսների առջև:
Այս առիթով լրատվամիջոցները շտապել են եզրակացնել, թե Բիոնսեն հնարավոր է, որ հղի է իր երկրորդ երեխայով:

Բահրեյնի դատարանը Twitter-ի վեց օգտատերերին դատապարտել է ազատազրկման

3Բահրեյնի դատարանը Twitter-ի վեց օգտատերերին դատապարտում էՉորեքշաբթի Բահրեյնի դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել Թվիթերի վեց օգտատերերի Համադ թագավորի հասցեին վիրավորանքներ գրելու համար:
Նրանք մեղադրվում են խոսքի ազատության չարաշահման մեջ` «Twitter-ում Բահրեյնի արժեքների և ավանդույթների խաթարմանն ուղղված գրառումներ կատարելու» միջոցով:
Բահրեյնի Շիա ակտիվիստները Twitter-ն օգտագործում են որպես կառավարող Սունիների խախտումներն բարձրաձայնելու հարթակ:
Նախորդ տարվա հունիսի 6-ից անազատության մեջ է նաև գտնվում Հանրահայտ ակտիվիստ և Բահրեյնում Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Նաբիլ Ռաջաբը Twitter-ում Սունի համայնքին վիրավորող գրառումներ կատարելու համար:

Քաղաքապետն ու սկանդալը

Քաղաքական գործիչը հայտնվել է  սկանդալի կենտրոնում  Երկրորդ աշխարհամարտի ժամանակ սեքսուալ ստրկության նպատակայնության ու անհրաժեշտության  մասին չմտածված ու բացահայտ սեքսիստական հայտարարության պատճառով:

ol3001368608646Ճապոնական Օսակիի քաղաքապետ Տորու Հաշիմոտոն, որը հայտարարել է, թե կանանց  ճապոնացի զինվորների հետ սեքսի հարկադրանքն օգնել է մարտական կարգուկանոն հաստատելուն ու կտրուկ նվազեցրել է բռնությունների ու այլ հանցագործությունների թիվը, հայտնվել է սկանդալի կենտրոնում:

Նրա խոսքով,  այն ժամանակվա քաղաքական ու ռազմական ղեկավարությունը գիտակցում էր, որ զինվորները, որոնք ամեն օր  իրենց կյանքն են վտանգում, պետք է   կանոնավոր կերպով սեքսուալ լիցքաթափում ստանան:

Պատմաբանները հաստատում են, որ Երկրոդ աշխարհամարտի ժամանակ ճապոնացիների կողմից սեքսուալ ստրկության է ենթարկվել 200 հազար կին, այդ թվում` Չինաստանի, Կորեական թերակղզու բնակչուհիներ:

Հնդկաստանում առաջին կին զինծառայողը կախվել է զուգարանում

7Հնդկաստանում մարտական ստորաբաժանման առաջին կին զինծառայող Շանթի Տիգան մահկանացուն է կնքել արևմտյան Բենգալիայի հիվանդանոցում:

Հայտնի է, որ կինը  հիվանդանոցում բուժվում էր  նախօրեին`  իր հերթապահության ժամանակ, անհայտ անձանց հարձակումից հետո: Ավելի ուշ նրան հայտնաբերեցին հիվանդանոցի զուգարանում կախված:

Հետաքննությունը հակված է կատարվածը գնահատել որպես ինքնասպանություն, քանի որ հիվանդանոցում անվտանգության միջոցներ են ձեռնարկված, իսկ մինչև զուգարան գնալը կնոջն ուղեկցել են  թիկնապահն ու որդին:

Ոստիկանությունում հայտնել են, որ  զոհվածի նկատմամբ հետաքննություն էր սկսված տեղաբնակներից  աշխատանքի տեղավորման նպատակով դրամական տեսքով  կաշառք վերցնելու գործով:

2011-ին Շանթի Տիգան դարձավ Հնդկաստանում առաջին կինը, որը որպես շարքային գործի անցավ հնդկական բանակի մարտական ստորաբաժանման մեջ: Մինչ նա կանայք ծառայում էին որպես սպա` օժանդակ ստորաբաժանումներում:

Քենիացիները քննադատում են պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը

i (2)Քենիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ  ու ջրցան սարք է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ, որոնք քննադատում են քենիացի խորհրդարանականների աշխատավարձերի բարձրացումը:

Որոշ ցուցարարներ խորհրդարանի շենքի մոտ են տարել խոզեր, որոնք, ըստ նրանց, խորհրդանշում են քաղաքական գործիչների ագահությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Քենիայի պատգամավորներն  աշխատավարձերի ու նպաստների կտրուկ բարձրացում են պահանջում: Սակայն նախագահ Ուհուրու Քենիաթան խորհրդարանականներին կոչ է անում հրաժարվել իրենց պահանջներից ու մեծ ուշադրություն հատկացնել ընտրողների կարիքներին:

Նիգերիայի նախագահը պատերազմ է հայտարարել ապստամբներին

iՆիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը “Բոկո Հարամ” խմբավորման հարձակման պատճառով երկրի երեք` Ադալավա, Բոռնո և Յոբե նահանգներում արտակարգ իրադրություն մտցնելու  հրահանգ է տվել:

“Մենք բախվել ենք   ոչ միայն սովորական հանցագործների, այլ ապստամբների հետ, որոնք վտանգի տակ են դնում մեր  երկրի միասնությունն ու ամբողջականությունը: Մենք կգտնենք մեղավորներին ու նրանց պատասխանատվության կենթարկենք”:

“Բոկո Հարամ” խմբավորումը ձգտում է շարիաթի օրենքները հաստատել Նիգերիայի հյուսիսային շրջաններում: Խմբավորման թիրախ են անվտանգության ուժերը, եկեղեցին ու կրթական հիմնարկները: Խմբավորման ձեռքից 2010-ին զոհվել է ավելի քան 2000 մարդ:

Մեքսիկական հրաբխի ժայթքումից հետո իշխանությունները պատրաստվում են էվակուացնել հազարավոր մարդկանց

m2Պոպոկատեպետլ հրաբխի սեյսմիկ ակտիվության կտրուկ մեծացումից հետո Մեքսիկայում գտնվող հրաբխի մոտակայքում բնակվող մարդիկ խիստ նախազգուշացում են ստացել:

Շաբաթ օրը Մեխիկո քաղաքի մոտակայքում գտնվող 5,451 մետր բարձրություն ունեցող հրաբուխը, որը նաև հայտնի է Պոպո անվամբ,  ցնցվել և դղրդացել է, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում մոխիր, լավա և ծուխ է արձակվում այդտեղից:

Իշխանությունները փակել են հրաբխի շուրջ բացառման գոտին և պատրաստվել են  մոտակա քաղաքների բնակչությանը էվակուացնելուն, քանի որ փորձագետները տեղեկացնում են, որ հրաբխից բարձրացող գոլորշու բարձրությունը կարող է հասնել 800 մետրի:

Իշխանությունները էվակուացիայի համար նախազգուշացրել են շրջակա երկու կենտրոնական նահանգների քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաքի բնակչությանը: Բնակչության էվակուացիայի հետ կապված հատուկ օթևաններ են պատրաստվել:

Պոպոկատեպետլ անվանումը ացտեկական լեզվից թարգմանաբար նշանակում է «ծխացող լեռ»: Պոպոն տասնամյակներ շարունակ քնած վիճակում էր գտնվում, սակայն 1994թ-ից ի վեր սկսել է գրեթե ամեն օր փոքր քանակությամբ մոխիր արձակել: Այս արձակումները ինտենսիվացել են երկու շաբաթ առաջ և անցած հանգստյան օրերին ավելի մեծ քանակությամբ արձակումներ են եղել:

Փորձագետները Պոպոկատեպետլը համարում են աշխարհի ամենամեծ ավերիչ պոտենցիալն ունեցող հրաբուխներից մեկը:

 

Բրազիլիայում թույլատրել են գրանցել նույնասեռ ամուսնությունները

o_466475Բրազիլիայի իշխանությունները որոշել են, որ պետմարմինները չպետք է մերժեն նույնասեռ զույգերին գրանցել իրենց միությունը:

Բրազիլիայի արդարադատության ազգային խորհուրդը, որը երկրի դատական համակարգի վերահսկողությունն է իրականացնում, ենթադրում է, որ սխալ է նման մարդկանց միայն քաղաքացիական միությունը հաստատող  փաստաթուղթ տրամադրելը, եթե նրանք կամենում են լիարժեք ամուսնության վկայական ստանալ:

2011-ին երկրի Գերագույն դատարանը,  չնայած եկեղեցու ընդդիմությանը, նույն սեռի ներկայացուցիչներին թույլատրեց քաղաքացիական միություն ու ամուսնություն կնքել: Ներկայում միասեռ ամուսնություններն օրինական են երկրի ընդամենը մի քանի նահանգում:

Ջասթին Բիբերի և Բոն Ջովիի համերգներից հետո ստադիոնը գողերի թիրախ է դարձել

Անցած հանգստյան օրերին Ջասթին Բիբերի և Բոն Ջովիի համերգներից հետո գողերը իրենց թիրախ են դարձրել հարավային Աֆրիկայի հայտնի FNB ստադիոնը: Նրանք անվտանգության սենյակ մուտք են գործել՝ պատի մեջ անցք բացելով և պարաններով սենյակ իջնելով, այնուհետև պարանների և աստիճանների միջոցով դուրս էին եկել այդտեղից:

Իշխանությունները չեն մանրամասնում, թե որքան գումար են նրանք գողացել, սակայն կարծում են, որ գումարի մեծ մասը գողերը վերցրել են բազմաթիվ բարերից, սննդի և առևտրի կետերից:

Մինչև երկուշաբթի առավոտյան ոչ ոք չէր նկատել, որ անվտանգության սենյակի գումարը տեղում չէ:

Ստադիոնի մենեջերների թիմի անդամներից մեկը Eyewitness News South Africa-ին հայտնել է, որ դա պատահական գողություն չի եղել, այլ նախապես մի քանի օր առաջ ծրագրված գործողություն է եղել:

130514102344-bieber-johannesburg-0512-story-topՈստիկանությանը օգնելու համար մասնավոր խուզարկուներ են հրավիրվել, նույնիսկ մի քանի աշխատակիցներ ճշմարտության դետեկտորի թեսթ են հանձնել: Իշխանությունների կարծիքով՝ այս մասշտաբների գողություն կարող էին իրականացնել միայն ստադիոնի անվտանգության համակարգին և գծագրին ծանոթ մարդիկ: Պատկան մարմինները ուսումնասիրում են շրջակայքում տեղադրված 10 տեսախցիկների ձայնագրությունները, որի մանրամսաները գաղտնի են պահվում:

Գողությունը իրականացվել է կիրակի օրը 60,000 հանդիսատեսի համար Բիբերի համերգից ժամեր անց: Գողության մասին իմանալուց հետո Բիբերը հերքել է իր կապը դրա հետ՝ TMZ-ին հայտնելով, որ ինքը նման բան չի արել:

 

Ռոտավիրուսի դեմ ստեղծվել է նոր պատվաստանյութ

4Ռոտավիրուսի դեմ ստեղծվել է նոր պատվաստանյութԳիտնականները երեքշաբթի ներկայացրել են նոր և ավելի մատչելի պատվաստանյութ ընդդեմ փորլուծություն առաջացնող վիրուսի, որն ամեն տարի խլում է 100,000 հնդիկ երեխաների կյանք:
Ջրազրկում և փորկապություն առաջացնող ռոտավիրուսից ողջ աշխարհում մահանում է տարեկան 453,000 մարդ: Այն առավելապես տարածվախ է Աֆրիկայում և Ասիայում:
Հնդկաստանի կենսատեխնոլոգիայի վարչության տնօրեն Կ. Վիջարագհավանն ասել է, որ սա միջազգային համագործակցության արդյունք է, սակայն դրա կիրառման համար անհրաժեշտ է ստանալ Նյու Դելիի համաձայնությունը:
Ռոտավակ անունը կրող պատվաստանյութը կպատրաստվի Հիդերաբադում գտնվող Bharat Biotech դեղագործական ընկերությունում:
Հնդկաստանում ռոտավիրուսի պատճառով տարեկան հոսփիթալացվում է 884,000 մարդ: Այն պետությանը տալիս է 72 մլն դոլարի վնաս:

Բելիզում մայաների բուրգ են քանդել

maya400Շինարարական ընկերությունը շինանյութի` համար քանդել է  Կենտրոնական Ամերիկայում գտնվող մայաների բուրգը:

Բելիզի հնագիտության ինստիտուտի ղեկավար Հայմե Վեյը հայտարարել է, որ ավերածություն նկատել  են անցած շաբաթվա վերջին: Նա բացառել է շինության ոչ կանխամտածված քանդման հնարավորությունը, քանի որ համալիրը երկրում հանրահայտ է: Ոչնչացված բուրգի տարիքը գնահատվում էր 2300 տարի:

“Այդ մարդիկ հաստատ գիտեին, որ իրենց առջև պատմական հուշարձան է: Պարզապես, ապշեցնում է այն ավերողների անհավանական անհարգալից վերաբերմունքը”:

Բելիզի ոստիկանությունը հայտնել է, որ այդ փաստով հետաքննություն է իրականացվում,  հավանական է, քրեական գործ կհարուցվի:

Չնայած այն փաստին, որ Նոհմուլ համալիրն այժմ գտնվում է մասնավոր տարածքում, տեղի օրենքների համաձայն, մինչիսպանական ցանկացած շինություն գտնվում է  պետության պաշտպանության ներքո:

Թալիբանը ազատ է արձակել 4 թուրք գերու

afganistanԱֆղանական Թալիբանի շարժման խոսնակ Զեբիհուլահ Մուջահիդը լրատվամիջոցներին ուղարկած էլեկտրոնային նամակով հայտնել է, որ անցած ամիս գերի վերցված 8 թուրք քաղաքացուց 4-ին ազատ են արձակել, որպես «բարի կամքի դրսևորում», իսկ մյուս 4-ին էլ բաց կթողներն մոտ ժամանակներում: Մուջահիդը տեղեկություն չի տվել թուրքերի հետ միասին գերության մեջ գտնվող աֆղան թարգմանչի, մեկ ռուս և երկու ղըրղըզ օդաչուների ազատ արձակման մասին:

Թուրք քաղաքացիները Աֆղանստանում մի նախագիծ իրականացնելու համար ապրիլի 21-ին Խոսթա քաղաք ուղղաթիռով գնալիս հարկադրված վայրէջք էին իրականացրել երկրի հարավում գտնվող Լոգարի շրջանի Մանգել հովտում և գերի վերցվել Թալիբանի կողմից: Ինչպես հաղորդում է Anadolu» գործակալությունը՝ նրանցից 4-ը երեկ ազատ են արձակվել: Նրանց տարել են մայրաքաղաք Քաբուլում գտնվող թուրքական դեսպանատուն:

Հարավային Կորեայի նախագահը հեռացրել է իր մամլո քարտուղարին սեռական ոտնձգության համար

koreՀարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ աշխատանքից հեռացրել է իր մամլո քարտուղար Պակ Յուն Չժան Չժունին, որը մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ:

«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով «Yonhap» լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Վաշինգտոնի ոստիկանությունը մամլո քարտուղարին մեղարդել է հարավկորեական դեսպանատան 21-ամյա կորեական ծագմամբ աշխատակցուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Միջաեպի առնչությանմբ հետաքննություն է սկսվել: Աշխատանքից ազատված Պակ Յուն Չժան Չժունը առաջին ինքնաթիռով վերադարձել է հայրենիք: Վերջինս մամլո ասուլիսի ժամանակ հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և նշել, որ հայց կներկայացնի ԶԼՄ-ի դեմ, որոնք իր մասին սխալ տեղեկատվություն են տարածել:

 

Ոստիկանները կանգնեցրել են թմրավաճառների ինքնաթիռը` խոյահարելով այն

o_773875Բրազիլիայի իրավապահներին հաջողվել է ոստիկանական ավտոմեքենայի միջոցով կանգնեցնել թմրավաճառների օդանավը: Սպաների խիզախ գործողությունների շնորհիվ  հանցագործների մոտից առգրավվել է 230 կգ կոկաին:

Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 8-ին, երկրի հարավարևելյան  Սանտա-Վիտորիա քաղաքում: Իրավապահները չվախեցան մեքենայով խրվել օդանավի մեջ, որպեսզի խանգարեն նրան թռչել: Տեսանյութերը, որոնք նկարահանվել են ոստիկանական մեքենայի միջից , նման են մարտաֆիլմի կադրերի: Տեսահոլովակը արդեն հավաքել է 85 հազար դիտում  YouTube-ում:

Կադրի ետևում լսվում են կրակոցներ, սակայն հասկանալի չէ`  ոստիկաններն են կրակում,  թ՞ե հանցագործները: Մի պահ տեսախցիկը ուղղվում է ներքև, հնարավոր է աշխատակիցը, որը այն պահել էր , վիրավորվում է: Արդյունքում ոստիկանանական մեքենան խրվում է թռչող օդանավի պոչի մեջ`  ստիպելով նրան կանգ առնել:

Տեսահոլովակի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ իրավապահները ձերբակալել են հինգ հանցագործի, որոնք փորձում էին փախչել ինքնաթիռով:

Եվ դատելով այս ամենից`  կարելի  է ասել, որ ոստիկանական մեքենաներով օդանավերին խոյահարելը Բրազիլիայում տարածված պրակտիկա է:  2011 թ. ցանցում հայտնվեց նմանատիպ տեսանյութ: Ոստիկանները  մեքենայով հարվածել էին օդանավի թևին`թույլ չտալով նրան թռչել: Արդյունքում ձերբակալվել էին նույնպես հինգ հոգի, նրանցից առգրավել էին ավելի քան 200 հազար դոլարի բեռ: Ծառայողական ավտոմեքենային հասցրած վնասը կազմել է 400 դոլար:

Մահմուդ Ահմադինեժադին սպառնում են մտրակի 74 հարվածով

o_773851Հնարավոր է, որ Իրանի նախագահ Ահմադինեժադը  պատժվի նախընտրական քարոզարշավի  ընթացքում խախտումներ կատարելու համար, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, մանավորապես The Daily Telegraph-ը :Հրատարակության տվյալներով, քվեարկության համար գրանցվելու ժամանակ Ահմադինեժադն  ուղեկցել է իր համախոհին ու լրիվ հավանական է` իր իրավահաջորդին` Էսֆանդիյար Ռահիմ Մաշաին :

Գործող նախագահի նկատմամբ բողոք է ներկայացրել Դիտորդական խորհուրդը, իսկ որպես պատիժ` Իրանի նախընտրական օրենսդրության խախտման համար նա կարող է արժանանալ մտրակի  74 հարվածի:

Իսլամական Հանրապետության կառավարությունում այդ տեղեկությունը հերքում են:   Նախարարների կաբինետի մամլո քարտուղարն ասել է, որ Ահմադինեժադը գործել է որպես մասնավոր անձ: Դրա համար էլ  օրենքին հակասող ոչ մի բան նրա արարքում չկա:

80 հազար երկրացիներ ցանկանում են հաստատվել Մարսի վրա

o_750184Մարսի վրա ընդմիշտ բնակության ցանկություն է հայտնել առնվազն 35 կանադացի: Նրանք 120 երկրի այն 80 հազար կամավորներից են, ովքեր արդեն գրանցվել են հոլանդական Mars One ընկերության կայքում: Նրանցից առաջին քառյակը Մարս կուղևորվի 2023-ին: Թռիչքը դեպի կարմիր մոլորակ կտևի 7 ամիս: Սկզբում այնտեղ կտեղափոխվեն մոդուլներ, որոնք պետք է հավաքվեն ռոբոտների միջոցով: Ապա, յուրաքանչյուր երկու տարին մեկ` այնտեղ կմեկնեն վերաբնակները: Նախագծի նախնական արժեքը 6 մլրդ դոլար է:
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ մինչև 2013-ի օգոստոս  Մարսի վրա հատատվելու համար հայտ կներկայացնի առնվազն 500 հազար մարդ:

Կանադացի կամավորականների տարիքը տատանվում է 18-47-ի սահմաններում: Նրանց մեջ նաև 4 կին կա:
Մոնրեալյան համալսարանի պրոֆեսոր Կոնկորդիա Ռաե Կասսը` Mars One նախագծի խորհրդատուն, որը նույնպես Մարսի գաղութարարների ցուցակում է գրանցվել, տվյալ գաղափարը “ինքնասպանական առաքելություն” չի համարում”: “Ինչ որ մեկը նաև Լուսնի վրա մարդ իջեցնելն էր ինքնասպանություն համարել, սակայն, մարդիկ դա արեցին: Դա կանեն նաև Մարսի վրա”: