Վերջին հնարավորությունը

չեխarm136432055268Այսօր Երևանի ժամանակով ժամը 20-ին Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցի Չեխիայի ընտրանու հետ: Այդ խաղը կարևոր է երկու երկրների թիմերի համար:

Եվրոպական B խմբում  չեխերն անցկացրած 6 հանդիպումներում վաստակել են 9 միավոր և 3-րդ հորիզոնականում են: Մեր ընտրանին 6 խաղում վաստակած 6 միավորով 4-րդ տեղում է: 10 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիայի հավաքականը, իսկ առաջատարն իտալացիներն են, որոնք ունեն 14 միավոր:

Հայաստանի հավաքականի համար այսօրվա հանդիպումը վերջին հնարավորությունն է պայքարելու երկրորդ տեղի համար: Դրա համար մեր ֆուտբոլիստներին հաղթանակ է անհրաժեշտ: Իսկ պարտությունը կարող է ճակատագրական լինել:

Հիշեցնենք, որ այս տարի կայացած երևանյան խաղում չեխերը մերոնց հաղթել են  3:0 հաշվով:

 

 

 

Թուրքիան մրցավայրը փոխեց

chess-1Թուրքիայի Անթաքիա  քաղաքում սեպտեմբերի 12-ին պետք է մեկնարկեր շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:Անթաքիան Սիրիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Սիրիայում և տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, Շախմատի միջազգային ֆեդերացիայի պահանջով Թուրքիայի շախմատի ֆեդերացիան մրցավայրը փոխել է: Առաջնությունն անցկացվելու է Ստամբուլից 108 կմ հեռավորության վրա գտնվող Քոջաելի քաղաքի մարզապալատում:

Հայաստանի բանակային ձյուդոյիստների հարուստ ավարը

ձյուդոՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների բանակային ձյուդոյիստների առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները

Արթուր Երանոսյանն ու Մհեր Կարապետյանը  դարձան մրցաշարի հաղթողներ: Հովհաննես Ալեքսանյանն էլ մտավ եզրափակիչ, սակայն պարտվեց վճռորոշ գոտեմարտում ու բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Ղազարյանը, Կարեն Ջանոյանը, Ազատ Աբրահամյանը:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 2-րդ տեղը` առաջ թողնելով միայն Տաջիկստանի ընտրանուն:

2014-ին  ԱՊՀ  երկրների բանակային ձյուդոյիստների առաջնությունը կկայանա Երևանում:

 

Կլայպեդայում` միջին դիրքերում

ծանրամարտweightlifting-320x213Կլայպեդայում մեկնարկած ծանրամարտի մինչեւ 15 եւ մինչև 17 տարեկանների պատանիների Եվրոպայի առաջնությունում մինչեւ 17 տարեկան աղջիկների մրցավեճում 53 կգ քաշային կարգում հանդես եկած Հերմինե Եղիազարյանը 6 մասնակիցների մեջ երկամարտի 125  (53+72) կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Մինչև 58 կգ քաշայինների մրցավեճում Ծովինար Կիրակոսյանը երկամարտի 141 (62+79) կգ արդյունքով 11 մասնակիցների մեջ հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Հայ գրոսմայստերը կես միավորով է ետ մնում առաջատարներից

chess3Հայ գրոսմայստեր Իգոր Եֆիմովը (Մոնակո) Իտալիայի Ամանտեա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Եվգենի Սվեշնիկովից (Լատվիա),  Նիկիտա Մայորովից (Բելառուս):

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են Չեխիայի ֆուտբոլի հավաքականին

28840Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Պրահայում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցի Չեխիայի թիմի հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները վստահ են, որ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունեն տանտերերը: Բուքմեյքերները Չեխիայի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 1,36 գործակիցը: Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 9,0 գործակցով: Ոչ- ոքին ունի 4,5 գործակիցը:

 

Հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել

մխիթարյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Մերոնք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում երկու խաղ են անցկացնելու: Հայաստանի ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս եվրոպական B խմբում ընդգրկված 6 հավաքականների մրցաշարում և 6 խաղից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Սեպտեմբերի 6-ին մեր երկրի ներկայացուցիչները Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում կմրցեն Չեխիայի հավաքականի հետ, որին  մարտին սեփական հարկի տակ զիջել են 0:3 հաշվով: Իսկ սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Դանիայի ներկայացուցիչներին: Սերնդափոխություն ապրող հեղինակավոր այս թիմը Հայաստանի հավաքականին հյուրընկալելիս պարտվել էր 0:4 հաշվով, և կասկած չկա, որ փորձելու է վրեժը լուծել, վերականգնել սասանված հեղինակությունը:

Դժվար է լինելու հատկապես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար: Առայժմ նրա գլխավորած հավաքականի ցուցանիշներն անբավարար են, մասնագետն ինքն էլ դժգոհ է և հրաժարական է տվել, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն այն չի ընդունել: Ակնհայտ է, որ նոր անհաջողություններից հետո ամեն ինչի պատասխանատվությունը կընկնի ՀՖՖ-ի ղեկավարության վրա: Հայկական ֆուտբոլում միակ հետաքրքրությունը մնացել են ազգային հավաքականի խաղերը, և հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել:

Թե Հայաստանի հավաքականն ինչպես հանդես կգա, շատ բանով պայմանավորված կլինի դրսում հանդես եկող մեր ֆուտբոլիստների խաղամակարդակից:

Բարեբախտաբար, թիմի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանն իր նոր ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ի վերջո դրսևորեց իրեն: Նրա մասին քննադատական խոսքեր էին սկսել հնչել նաև գերմանական լրատվամիջոցներում: Եվ ահա Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում Մխիթարյանը  երկու գնդակ խփեց  Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը, և նրա թիմն առավելության հասավ 2:1 հաշվով: Լավ է, որ 24-ամյա հայ ֆուտբոլիստն արթնացել է նիրհից: Մնում է, որ Մխիթարյանը նվիրումով խաղա և իրեն դրսևորի նաև Հայաստանի հավաքականի կազմում: Յուրա Մովսիսյանը մարտնչող ֆուտբոլիստ է, և կասկած չկա, որ  կներդնի բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանի հավաքականին իր խաղով օգտակար լինի: Ի դեպ, ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա Մոսկվայի «Սպարտակի» կազմում 3 գնդակ է խփել: Վերջին` 7-րդ տուրում Մովսիսյանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոմի» նկատմամբ, և Յուրան էլ գրավեց մրցակցի դարպասը: Նրա խաղընկերը` Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը, նույնպես այդ հանդիպման ժամանակ մարզադաշտում էր և փոխարինվել է: Կարևորն այն է, որ նա խաղային փորձ ունի և կարող է օգտակար լինել մեր երկրի ազգային ընտրանուն:

Հայաստանի հավաքականի մյուս լեգեոնականները, բացառությամբ Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գևորգ Ղազարյանի, իրենց թիմերում բոլոր հանդիպումներին գրեթե չեն մասնակցում: Նրանք փոխարինողներ, փոխարինվողներ են կամ էլ նստում են պահեստային ֆուտբոլիստների կողքին: Այդուհանդերձ, ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, անկանխատեսելի, և Հայաստանի հավաքականը կարող է իրեն լավ դրսևորել:

 

 

Հայ մարզիկների պատվիրակության խումբը մեկնեց Ֆրանսիա՝ Յուրի Վարդանյանի գլխավորությամբ

սպորտի նախ  Կեսգիշերից հետո, Երևան – Փարիզ չվերթով  հայաստանյան  մարզական մեծաթիվ  պատվիրակությունը մեկնեց  Փարիզ` մասնակցելու սեպտեմբերի 7-15-ը Նիա քաղաքում կայանալիք  Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերին:

Մեր մարզիկներն երկրորդ անգամ են մասնակցում այս միջազգային խաղերին, որն իր ընդգրկման մասշտաբներով և նշանակությամբ աշխարհում երկրորդն է` օլիմպիականից հետո:

Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն լեգենդար մարզիկ` Յուրի Վարդանյանը:

Հայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն 5 մարզաձևերում` խճուղային հեծանվավազք, սեղանի թենիս , աթլետիկա, ձյուդո և ազատ ոճի ըմբշամարտ:

Վնասվածքի պատճառով  ըմբշամարտիկ Միհրան Ջաբուրյանի փոխարեն Նիս է մեկնել  Օհան Գիքինյանը (55 կգ):

Պատվիրակության կազմում ընդգրկված են ազատ ոճի ևս 5 ըմբշամարտիկ` Աշոտ Տերտերյանը (60 կգ քաշային), Նարեկ Սիրունյանը (66 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը  (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), Անդրանիկ Գալստյանը  (120 կգ ) և 3 մարզիչ` Ավետիք Վարդանյանը,  Հապետնակ Կուրղինյանը, Լյովա Վարդանյանը:

Ձյուդո  մարզաձևը Նիսում կներկայացնեն ` Գրիգոր Իվանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (60-66կգ), Սուրիկ Գառնիկյանը (66-73կգ):

Թեթև ատլետիկա մարզաձևում կներկայանան  հեռացատկորդներ` Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը, Լևոն Աղասյանը (եռացատկ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), աղջիկներից` Սաթենիկ Հովհաննիսյանը ,Ամալիյա Շառոյանը (400 մ արգելավազք):

Սեղանի թենիս մարզաձևում հանդես կգան  Հասմիկ Խաչատրյանը, Համլետ Հակոբյանը   (մարզիչ` Ֆելիքս Սարգսյան):

Խճուղային հեծանվավազքում կմրցեն Տիգրան Վարդազարյանը, Վարշամ Դարբինյանը, Էդուարդ Մաթոսյանը, Հարություն Բարսամյանը, Մհեր Մկրտչյանը, (մարզիչ` Ալբերտ Սոլոյան):

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են   Լիբանանում և այն ժամանակ  Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր:

Ի դեպ, մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվեց   արծաթե և բրոնզե 3 մեդալներով ու անվանական մրցանակային տեղերի նվաճումով, ինչպես նաև լավագույն մասնակցության համար արժանացանք կազմկոմիտեի հատուկ մրցանակին:

 

Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՀՄ221286851373746587Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Բունդեսլիգայի պաշտոնական կայքում իր օգտին քվեարկած ֆուտբոլասերներին: Բանն այն է, որ նա հարցման արդյունքով ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող: Մխիթարյանի օգտին քվեարկել է մարզասերների 41,33 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Շտուտգարտի» ֆուտբոլիստ  Ալեկսանդրու Մաքսիմը՝ 30,07 տոկոս: Երրորդ տեղում է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոն` 16,75 տոկոս:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ Մխիթարյանը դարձել էր  երկու գոլի հեղինակ:

 

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա

ffa5Այսօր առավոտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Չեխիա: Սեպտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի Պրահայի «Մարիոտ Կորտյարդ Ֆլորա» հյուրանոցում:

Սեպտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պրահա հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան

Հրայր Մկոյան, «Գանձասար»

Արթուր Ավագյան, «Գանձասար»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դ., Գերմանիա

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Ղազախստան

Մարկոս Պիզզելլի, «Կրասնոդար», Ռուսաստան

Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան

Սարգիս Ադամյան, «Հանզա», Գերմանիա

Առայժմ` մեկ բրոնզե փոքր մեդալ

ծանրամարտweightlifting-320x213Լիտվայի Կլայպեդա քաղաքի մարզապալատում մեկնարկեց մինչև 15 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնոթյունը:

50 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը երկամարտի 176 կգ արդյունքով 10 մասնակիցների մեջ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նա պոկում վարժությունում գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի:

Մինչև 15 տարեկան ծանրորդների մրցաշարերին Հայաստանից հանդես կգան նաև  Սոնա Պողոսյանը (63 կգ ), Հռիփիմե Պողոսյանը, Արփինե Դալալյանը (+63 կգ),  Կարեն Ավագյանը (69 կգ), Սարգիս Կիրակոսյանը (85 կգ):

Մինչև 17 տարեկան ծանրորդների մրցումներում կարողությունները կփորձեն  Հերմինե Եղիազարյանը (53 կգ), Ծովինար Կիրակոսյանը (58 կգ), Ռոզա Ավետիսյանը (63 կգ), Արևիկ Միրզախանյանը, Տաթև Հակոբյանը (69 կգ), Էդմոն Բաղդասարյանը, Հենրիկ Խաչատրյանը (62 կգ), Ժորժ Եղիկյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը, Մանուկ Մկրտչյանը (77 կգ), Հովհաննես Ավդալյանը (85 կգ), Արեն Մարտիրոսյանը, Արեն Հարությունյանը (+94 կգ):

 

Հայ թենիսիստուհին պարտվեց

անիAni-AmiraghyanԱնի Ամիրաղյանին հաջողությունն ուղեկից չէր  թուրքական Տրապիզոնում մեկնակած թենիսի միջազգային մրցաշարում: 50 հազար պարգևատրման հիմնադրամ ունեցող ստուգատեսի առաջին իսկ խաղում Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց աշխարհի թիվ 113 ռակետ, ուկրաինուհի Մարինա Զանևսկային` 4:6, 4:6:

Գեղասահքի Ճապոնիայի հավաքականը Երևանում է մարզվում

422621_188104891293273_1135168772_nԴեռևս տարեսկզբին  Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի  ղեկավարներն այցելել էին Երևան:  Այդ երկրի գեղասահքի հավաքականի  մենեջեր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, գեղասահքի երևանյան դպրոցի շրջանավարտ Արարատ Զաքարյանն  ասել էր , որ Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են  Սոչիի ձմեռային  օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարևորում են և այն, որ ընդամենը 1 – 1, 5  ժամում  Երևանից կարող են հասնել ձմեռային խաղերի մայրաքաղաք: Եվ ահա,  Երևանի  մարզահամերգային համալիրի սահադաշտում  սեպտեմբերի մեկից  մեկշաբաթյա  ուսումնամարզական հավաք սկսեց  Ճապոնիայի գեղասահքի  հավաքականը: Նրանք  բոլորը  հեղինակավոր մարզիկներ են.  աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեֆան  Լամբիել ,  Նոբունարի Օդա, Տատսուկե Մաչիդա, Ակիկո Սուզուկի  և Սատոկո Միհարա:

Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի  ներկայացուցիչներ Հիդեիտո Իտոն,  Տացուրո  Մացումորոն և մարզիկներն  արդեն հասցրել են մանրամասն ուսումնասիրել սահադաշտը և  մեծ տպավորություն  ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը և հատկապես   «արագ» սառույցը: Ա. Զաքարյանն ասաց, որ   թիմը  Երևանից կմեկնի սեպտեմբերի 6-ին: Բայց  Սոչիի օլիմպիական խաղերից առաջ Ծագող արևի երկրի ընտրանին կրկին կժամանի Երևան, կպարապի մարզահամերգայինում, կհաղթահարի կլիմայավարժեցման փուլը, որից հետո  կմեկնի Սոչի :

Ճապոնացի  մարզիկ – մարզուհիների  պարապմունքներին կհետևեն  նաև Հայաստանի առաջատար և հեռանկարային գեղասահորդները:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

6 հայ շախմատիստներ են ընդգրկված 100 ուժեղագույնների թվում

Levon-Aronyan054Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել  է դասակարգման նոր աղյուսակները:

Լևոն Արոնյանը պահպանել է վարկանիշը (2813) և 2-րդ հորիզոնականում է: Առաջատարի դիրքը պահպանել է նորվեգացի Մագնուս Կառլսենը`  2862: 3-րդ տեղում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է  (2794):

Եվս 5 հայ շախմատիստներ են ընդգրկված 100 ուժեղագույնների թվում: Անփոփոխ են մնացել Սերգեյ Մովսիսյանի (2699, 51-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանի (2691, 59-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանի (2671, 72-րդ տեղ), Տիգրան Պետրոսյանի (2660, 91-րդ տեղ) վարկանիշները: Իսկ ահա, ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը վարկանիշը նվազեցրել է 2-ով (2653) և 98-րդից նահանջել է 100-րդ հորիզոնական:

Կանանց  առաջատարը  հունգարուհի Հուդիթ Պոլգարն է (2696): Նրան հաջորդում են` Հոու Յիֆանը (2609), Համպի Կոներուն (2607):

Հայաստանից 100 ուժեղագույն շախմատիստուհիների թվում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան պահպանել է իր 2470 վարկանիշը` մեկ հորիզոնականով նահանջելով` 29-րդ տեղ: Իսկ ահա, Լիլիթ Մկրտչյանը, որ վերջերս Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել, զգալիորեն բարելավել է ցուցանիշը: Նա 15 կետով բարձրացրել է վարկանիշը (2469) և 36-րդ տեղից տեղափոխվել է 30-րդ հորիզոնական:

Հայաստանն իր միջին վարկանիշով (2661) 4-րդ տեղում է: Առջևում են` Ռուսաստանը (2742), Ուկրաինան (2703), Չինաստանը (2669): Լավագույն տասնյակում են նաև Ֆրանսիան (2659), Հունգարիան (2655), ԱՄՆ-ը (2651), Հնդկաստանը (2642), Հոլանդիան (2639), Իսրայելը (2630):

Ադրբեջանը 2623 վարկանիշով 13-րդ տեղում է, Վրաստանը (2593) 17-րդն է:

Շախմատիստուհիները կխաղան Տաշքենդում

25441 chessՇախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 3-րդ փուլը կանցկացվի Տաշքենդում սեպտեմբերի 18-30-ը:

Էլինա Դանիելյանի մրցակցուհիները կլինեն Կոներուն, Չժաո Սյուեն, Ցզյույ Վենցզյունը, Լահնոն, Խոթենաշվիլին, Չմիլիտեն, Ստեֆանովան, Կոստենյուկը, Դրոնավալին, Գիրյան և Մումինովան:

Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնության երեք ուղեգրերը գտան տերերին

կգgrigoryan_chessԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը  նվաճեց շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողի տիտղոսը:  Կարենը 12 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: Ապա հաջորդեցին  Լևոն Բաբուջյանը (8,5) և Տիգրան Քոթանջյանը (7,5): Բոլորն էլ իրավունք ստացան մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը:

Գերհզոր ակումբները կատաղի փողեր են ծախսում նոր խաղացողներ գնելու համար

օozil_3Ֆուտբոլի գերհզոր ակումբները կատաղի փողեր են ծախսում նոր խաղացողներ գնելու համար: Զգալի եկամուտ է բերում նաև խաղացողների վաճառքը: Ուշագրավ է, թե արքայիական ակումբն ինչպիսի ֆինանսական գործարքներ է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը 172,5 միլիոն եվրո է վճարել, որպեսզի գնի  Գարեթ Բեյլին (91 միլիոն), Իլյարմենդիին (39), Իսկոյին (30), Կարվահալին (6,5),Կազեմրոյին (6): Իսկ վաճառքից ակումբը հարստացել է 118,5 միլիոն եվրոյով: Որպես փոխհատուցում Կալյեխոնի  համար վճարվել է 9,5, Ալբիոլի` 12, Իգուաինի` 37, Օզիլի` 50 մլն եվրո:

Իսկ ամենաշատ վաստակած ակումբներն են` «Անժին»` 136,5 միլիոն եվրո (ամենախոշոր գործարքը` Վիլիան – «Չելսի»` 38 մլն եվրո) և «Տոտենհեմը»` 118,02 (Գարեթ Բեյլ – «Ռեալ» Մադրիդ` 91):

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը մահացել է

221316781378159018WBO վարկածով  ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Թոմի Մորիսոնը մահացել է: Նա 1993-ին  դարձել է աշխարհի չեմպիոն: Մորիսոնը միավորներով հաղթել էր 44-ամյա Ջորջ Ֆորմանին: Բռնցքամարտիկը «Ռոկկի-5» ֆիլմում Թոմի Գաննի դերակատարն է:

Պրոֆեսիոնալ ռինգում Մորիսոնը անցկացրած 52 մրցամարտից 48-ում հաղթել է: Նա 42 անգամ մրցակիցների նկատմամբ առավելության է հասել նոկաուտով:

Ո՞րն է Չեխի մտքինը

պչPetr-Cech_R_2480417bՀայաստանի ֆուտբոլի հավաքականի   հետ սեպտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք հանդիպումից առաջ Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը շատ է  կարևորել  Հայաստանի հավաքականին հաղթելը: Նա ասել է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի  նտրանու հետ հանդիպումն ավելի կարևոր է, քան Իտալիայի թիմի դեմ խաղը: Ճիշտ է, նախորդ անգամ հաղթեցինք Հայաստանի ներկայացուցիչներին 3:0 հաշվով, բայց հանդիպումը դժվար էր: Պրահայում պետք է ավելի լավ խաղանք: Մենք պետք է հաղթենք, որպեսզի կախված չլինենք մյուս թիմերի արդյունքներից: Եթե բոլոր խաղերում հաղթենք, ապա Իտալիայի հավաքականի հետ կարող ենք նաև ոչ-ոքի խաղալ»:

Անի Ամիրաղյանը կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Մարինա Զանևսկայի հետ

անի2239_anim7Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կմասնակցի Թուրքիայի Տրապիզոն  քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարին: Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 50 հազար դոլար է:

Մեր երկրի ներկայացուցիչն այսօր առաջին խաղում կմրցի դասակարգման աղյուսակի 113-րդ հորիզոնականը զբաղեցնող Ուկրաինայի ներկայացուցիչ Մարինա Զանևսկայի հետ: