Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա» տեղափոխվելն անակնկալ չէ

index Հենրիխ ՄխիթարյանՀայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա չորս տարիներին հանդես կգա Դրտմունդի «Բորուսիայում»: Նա ընդհանուր հայտարարի է եկել գերմանական ակումբի ղեկավարության հետ և հուլիսի 9-ին մեկնելու է Գերմանիա՝  «Բորուսիայի» խաղացողներին միանալու համար:

Պարզվում է, որ Մխիթարյանը վաղուց է եղել գերմանական ակումբի հետաքրքրության կենտրոնում:

Մասնավորապես, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մի քանի անգամ անձամբ է զանգահարել է հայ ֆուտբոլիստին և երկար զրուցել է նրա հետ: Գերմանացի մասանգետը հայտնել է, որ  որ շատ է ցանկանում Հենրիխին տեսնել իր թիմում:

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը FIFA-ի վարկանշային աղյուսակում

0221Շնորհիվ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում հյուրընկալվելիս Դանիայի հավաքականի հետ խաղում տարած փայլուն հաղթանակին` Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը FIFA-ի վարկանշային աղյուսակում 23 տեղով և այժմ զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը:
Աղյուսակի առաջին հինգ տեղերում են համապատասխանաբար Իսպանիայի, Գերմանիայի, Կոլումբիայի, Արգենտինայի և Նիդերլանդների հավաքականները:
Համեմատության համար նշենք նաև, որ նախկին Սովետական երկրներից ու մեր հարևաններից Ռուսաստանը աղյուսակում 17-րդ տեղում է, Ուկրաինան` 28, Իրանը` 52, Թուրքիան` 57, Ուզբեկստանը` 58, Բելոռուսը` 78, Էստոնիան` 86, Վրաստանը` 98, Լիտվան` 104, Տաջիկստանը` 106, Ադրբեջանը` 117, Լատվիան` 119, Մոլդովան` 125, Թուրքմենստանը` 136, Կիրգիզիան` 137, Ղազախստանը` 150:

 

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղերի արդյունքները

Եվրոպա լիգաarm136333175562Մարզասերներին տեղյակ ենք պահել, թե Հայաստանի ակումբներն ինչպես են ավարտել ֆուտբոլի Եվրոպա լիգայի  գավաթի խաղարկության որակավորման փուլի առաջին հանդիպումները:

Ահա թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել մյուս թիմերի մասնակցությամբ խաղերում:

«Հայբերնյանս» (Մալթա) – «Վոյվոդինա» (Սերբիա)՝ 1:4

«Ժենես» (Լյուքսեմբուրգ) – «Տուրում» (Ֆինլանդիա)՝ 2:0

«Կրուոյա» (Լիտվա) – «Դինամո» Մ. (Բելառուս)՝ 0:3

«Ինտեր»  (Ադրբեջան) – «Մարիեխամն» (Ֆինլանդիա)՝ 1:1

«Ֆլորա» (Էստոնիա) – «Ուկես» (Ալբանիա)՝ 1:1

«Սուդավա» (Լիտվա) – «Տուրնովո» (Մակեդոնիա)՝ 2:2

«Տիրասպոլ» (Մոլդովա) – «Սկոնտո» (Լատվիա)` 0:1

«Լաչի» (Ալբանիա) – «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 0:1

«Տրոմսե» (Նորվեգիա) – «Ցելե» (Սլովենիա)՝ 1:2

«Տորպեդո» Ք. (Վրաստան) – «Ժիլինա» (Սլովակիա)՝ 0:3

«Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) – «Ինտեր Տուկու» (Ֆինլանդիա)՝ 1:1

«Տեուտա» (Ալբանիա) – «Դաչիա» (Մոլդովա)՝ 3:1

«Էյիրբաս» (Ուելս) – «Վենսպլիս» (Լատվիա)՝ 1:1

«Լևսկի» (Բուլղարիա) – «Իրտիշ» (Ղազախստան)՝ 0:0

«Պրեստատին» (Ուելս) – «Մետալուրգ» (Լատվիա)՝ 1:2

«Ժալգիրիս» (Լիտվա) – «Պատրիկիս» (Իռլանդիա)՝ 2:2

«Սարայևով» (Բոսնիա – Հերցոգովինա) – «Լիբերտաս» (Սան Մարինո)՝ 1:0

«Ֆեխերվար» (Հունգարիա) – «Պոդգորիցա» (Չեռնոգորիա)՝ 2:1

«Դոնժալե» (Սլովենիա) – «Աստրա» (Ռումինիա)՝ 0:1

«Դրոգեդա» (Իռլանդիա) – «Մալմյո» (Շվեդիա)՝ 0:0

«Կրուսեյդերս» (Հյուս. Իռլանդիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա)՝ 1:2

«Լա Ֆիորիտա» (Սան Մարինո) – «Վալետա» (Մալթա)՝ 0:3

«Ռեյկյավիկ» (Իսլանդիա) – «Բլենտորան» (Հյուս. Իռլանդիա)՝ 0:0

«Բերյդավլիկ» (Իսլանդիա) – «Սանտա Կոլոմա» (Անդորրա)՝ 4:0

«Վեսթմանեյր» (Իսլանդիա) – «Տոլսհավեն» (Ֆարերյան կղզիներ)՝ 1:1

«Չխուրա Սաչխերե» (Վրաստան) – «Բադուց» (Լիխտենշտեյն)՝ 0:0

«Լոկոմոտիվ» (Ղազախստան) – «Բոտև Պլովդիվ» (Բուլղարիա)՝ 0:1

«Միսլամի» (Մոլդովա) – Դյուժելանժ (Լյուքսեմբուրգ)՝ 1:0

«Սանտա Կոլոմա» (Անդորրա) – «Սհինսկի» (Բոսնիա – Հերցոգովինա)՝ 1:3

«Չելիք Նիշիչ» (Չեռնոգորիա) – «Հոնվեդ» (Հունգարիա)՝ 1:4

«Միկան» հնարավորություններ է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար

Եվրոպա լիգաarm136333175562Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին խաղում Երևանի «Միկան» Չեռնոգորիայում պարտվեց «Ռուդարին»՝ 0։1։

Այդուհանդերձ, հուլիսի 9-ին Երևանում կայանլիք պատասխան խաղից առաջ մեր երկրի ներկայացուցիչները հնարավորություններ են պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար:

Տեխնիկական արդյունքներ

«Ռուդար» (Չեռնոգորիա) – «Միկա» (Հայաստան)՝ 1։0

Դեյան Դամյանովիչ, 16

«Փյունիկը» խաղի վերջին րոպեին կորցրեց հաղթանակը

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի խաղը Երևանի «Փյունիկն» անցկացրեց Սկոպյեում և մրցեց մակեդոնական «Տետեքսի» հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Մեր ֆուտբոլիստները մոտ էին հաջողությանը: Փոխարինման դուրս եկած Վիուլեն Այվազյանը հանդիպման 81-րդ րոպեին դիպուկ հարվածով առաջ մղեց «Փյունիկին»: Սակայն խաղավարտից մեկ րոպե առաջ տանտերերից Գենչ Իսենին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը`1:1:

«Գանձասարը» տանն անցկացրած խաղում պարտվեց

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Կապանի «Գանձասարը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր ղազախական «Ակտոբեին»: Մերոնք պարտվեցին 1։2 հաշվով։

Առջևում պատասխան խաղն է:

Տեխնիկական արդյունքներ

 

«Գանձասար» (Հայաստան) – «Ակտոբե» (Ղազախստան)՝ 1։2

 

Սերգեյ Դավիդով, 60, Ասխաթ Տաղիբերգեն, 78 – Արտակ Դաշյան, 89

Մերոնք Աբու Դաբիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում

chess3Աբու Դաբիում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը խաղաղ դաշն կնքեց Մոհամեդ Տասիրի հետ: Վաստակած 3 միավորով նա 21-րդ տեղում է:

Լիլիթ Գալոյանը հաղթեց Մոկլիս Էլ Ադնանիին և 2,5 միավորով 28-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Իգոր Կուրնոսովը` 4,5 միավոր:

Ջրագնդակի մասնագետների սեմինար` «Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում

images ՀԱՕԿՄիջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական  համերաշխություն»   ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  նախաձեռնությամբ  մեր երկրում  իրականացվում է ազգային  մարզական  համակարգի զարգացման  եռափուլ ծրագիր:

Հուլիսի 1-ից   «Սպիտակ»  մարզաառողջարարական կենտրոնում  գրագնդակի հայկական դաշնության  հրավերով Երևանի , Վանաձորի  և Գյումրիի 20 մարզիչ-մանկավարժներ ունկնդրում են ջրային մարզաձևերի միջազգային միության  փորձագետ Յուրի Դրոզինին (Սևաստոպոլ):

 

Միջոցառումը կավարտվի հուլիսի 10 –ին :

Հայաստանի ըմբիշների համար անհաջող օր Սկոպյեում

OLYMPUS DIGITAL CAMERAՄակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Վերջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի հավաքականի չորս անդամներից միայն 66 կգ քաշային Տիգրան Աբրահամյանը կարող էր մեդալ նվաճել:

55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, Հարություն Միքայելյանը` 84 կգ եւ Էդգար Խաչատրյանը` 120 կգ, արդեն դուրս են մնացել պայքարից

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/03/261772/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, Հարություն Միքայելյանը` 84 կգ եւ Էդգար Խաչատրյանը` 120 կգ, արդեն դուրս են մնացել պայքարից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/03/261772/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, Հարություն Միքայելյանը` 84 կգ եւ Էդգար Խաչատրյանը` 120 կգ, արդեն դուրս են մնացել պայքարից

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/03/261772/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պարտություններ կրելով պայքարից դուրս էին մնացել Գևորգ Ղարիբյանը (55 կգ), Հարություն Միքայելյանը (84 կգ), Էդգար Խաչատրյանը (120 կգ):

Ցավոք,  սփոփիչ գոտեմարտում Աբրահամյանն էլ պարտվեց Սերբիայի ներկայացուցիչ Մատե Նեմեսին:
55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, Հարություն Միքայելյանը` 84 կգ եւ Էդգար Խաչատրյանը` 120 կգ, արդեն դուրս են մնացել պայքարից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/03/261772/

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Հիշեցնենք, որ 74 կգ քաշային Կարապետ Չալյանն արժանացել էր ոսկե մեդալի:

Հայաստանի հրացանակիրների հաջող մրցելույթները Բաթումում

17555 սուսերամարտԲաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներ ունեցան հայ սուսերամարտիկները, արժանանալով 6 մեդալի:

Արծաթե մեդալներ նվաճեցին «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան, խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը, «Քեթրին» ակումբը ներկայացնող խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան և Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան, ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը:

Բրոնզե մեդալների արժանացան ճկասուսերակիրներ Էմիլ Դանիելյանը, Պարգեև Ստեփանյանը և ճկասուսերակրուհի Արփինե Աթոյանը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն մեծ առաջընթաց է ունեցել

images4Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 23 աստիճան և զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը։

Առաջին տեղում աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Գերմանիայի ընտրանին երկրորդն է, ապա Կոլումբիայի ներկայացուցիչներն են:

 

Հայաստանի կանանց թիմերը ընկերական հանդիպումներ անցկացրեցին Վրաստանում

ffa5ԱՖԴ «Արթիկ» և «Երևան ԼՀ» Հայաստանի կանանց ֆուտբոլի թիմերը մարզական հավաք անցկացրեցին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: Հավաքի ընթացքում երկու թիմերի ֆուտբոլիստներից կազմված թիմը ընկերական հանդիպումներ անկացրեց տանտերերի հետ: Հունիսի 26-ին մեր թիմի մրցակիցն էր Վրաստանի 1997-1998թթ. պատանիների առաջնության հաղթող թիմը: Վրաց ֆուտբոլիստները հաղթեցին 2:1 հաշվով: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լիանա Յագմուրյանը:

Մեկ օր անց, հունիսի 27-ին մեր աղջիկները համոզիչ՝ 6:0 հաշվով առավելության հասան Բաթումիի աղջիկների պատանեկան հավաքականի նկատմամբ: Դիպուկ հարվածներով աչքի ընկան Լիանա Յագմուրյանը, Ջուլյետա Գալստյանը, Օլգա Օսիպյանը, Քրիստինե Գրիգորյանը և Նորա Եղյանը (2 գոլ):

 

Հունիսի 29-ին Հայաստանի թիմը մրցեց Վրաստանի աղջիկների մինչև 17 տարեկանների հավաքականի հետ և հաղթանակ տոնեց 5:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը (2 գոլ), Քրիստինե Գրիգորյանը, Լիանա Յագմուրյանը և Լիանա Հակոբյանը:

Հայկական ֆուտբոլային ակումբները Եվրոպայի լիգայում

Եվրոպա լիգաarm136333175562Այսօր ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կմեկնարկի որակավորման առաջին փուլը:

Այդ ստուգատեսում մեր երկրի պատիվն են պաշտպանում փոխչեմպիոն «Միկան», գավաթակիր «Փյունիկը» և բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը»:

«Գանձասարը» Երևանում ուժերը կչափի ղազախական «Ակտոբեի» հետ, «Փյունիկն» արտագնա խաղում կմրցի մակեդոնական «Տոտեկսի» հետ: «Միկան» կհյուրընկալվի Չեռնոգորիայի «Ռուդարին»:

Հենրիխ Մխիթարյանի անորոշ վիճակը շարունակվում է

index Հենրիխ ՄխիթարյանԴոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  չի ցանկանում միանալ իր թիմակիցներին և նոր թիմ է փնտրում: Թվում է, թե  Անգլիայում հայ ֆուտբոլիստը կարգավորել է հարցերը և պայմանագիր է կնքելու «Լիվերպուլի» ղեկավարության հետ:

Եվ ահա, խոսակցություններ կան, որ Մխիթարյանը մերժել է «Լիվերպուլի» ներկայացուցիչների առաջարկներն ու պատրաստվում է մեկնել Գերմանիա:

Տեղեկություն է տարածվել նաև, որ Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է 27 մլն եվրո վճարել Մխիթարյանին գնելու համար:

Հայ ֆուտբոլիստը խուսափում է լրագրողների հետ շփվել, որև է հայտարարություն կատարել: Այնպես որ, անորոշ վիճակը շարունակովում է:

Մերոնք ետ են մնում

chess3Աբու Դաբիում  կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում շարունակում են մրցելույթները Հայաստանի ներկայացուցիչները:

3-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը, հանդես գալով  սև խաղաքարերով, հաղթեց Ահմեդ Ալի Լայտին, Լիլիթ Գալոյանը ոչ- ոքի ավարտեց պարտիան Մոհամմեդ Թիսիրի հետ: Գրիգորյանն ունի 2, Գալոյանը` 1,5 միավոր: Ավետիքը 20-րդ, Լիլիթը 28-րդ տեղում է:

Վաստակած 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են վեց շախմատիստներ:

Հայաստանի ըմբիշը ` Եվրոպայի չեմպիոն

OLYMPUS DIGITAL CAMERAՄակեդոնիայի Սկոպյե քաղաքում մեկնարկած Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը հաջող են սկսել Հայաստանի ներկայացուցիչները: Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում ոսկե մեդալակիր դարձավ 74 կգ քաշային Անդրանիկ Չալյանը: Նա հաղթեց  Սերբիայի, Բուլղարիայի, Լատվիայի, Մոլդովայի մարզիկներին: Իսկ վճռական գոտեմարտում մեր երկրի ներկայացուցիչն առավելության  հասավ ռուսաստանցի Ադլան Ակիևի նկատմամբ:

Առաջնությունը կավարտվի հուլիսի 7-ին:

Նշան Մունչյանը 50 տարեկան է

221279461372832339Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած գերթեթև քաշային բռնցքամարտիկ Նշան Մունչյանի ծննդյան 50 ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը,- տեղեկացնում է Սպորտի նախարարության պաշտոնական կայքը:

Նշան Մունչյանը 2007թ. բնակվում է Միացյալ Նահանգներում և Լոս Անջելեսի «International Sports Union» սպորտային ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է:

50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել հյուրեր նաև Հայաստանից:  Նշան Մունչյանին է հանձնվել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալը,  ՀԱՕԿ-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալները:

Նշան Մունչյանին հաճելի նվեր է մատուցել նրա ամերիկյան սաներից Ֆերդինանդ Քերոբյանը, դառնալով բռնցքամարտի ԱՄՆ պատանիների չեմպիոն:

Էդգար Մալաքյանը հնարավոր է առաջիկայում համալրի Չեխիայի «Զնոյմոյի» կազմը

էմimagesՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը հնարավոր է առաջիկայում համալրի  Չեխիայի «Զնոյմոյի» կազմը:

Հավելենք, որ Մալաքյանը համարվում է  Պլզենի «Վիկտորիայի» խաղացող, սակայն նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստն անցկացրել է ուժեղագույնների խմբին հրաժեշտ տված  «Չեսկե Բուդեյովիցե» թիմում:

Նոր մարզահրապարակում առաջին խաղերն են կայացել

001 (17)Եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի  3 մարզադաշտերում միաժամանակ առաջին մարզական միջոցառումն է անցկացվել։ Մարզական խաղերին մասնակցել են «Փյունիկ» հաշմանդամների միության բասկետբոլիստները, իսկ ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտերում մրցել են Երևանի համար 52 հիմնական դպրոցի աշակերտները։

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը նշել է, որ այսուհետ մարզադաշտն ակտիվորեն ներառված է լինելու քաղաքապետարանի մարզական տարբեր միջոցառումների անցկացման հասցեների ցանկում։

Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակում կայացած առաջին խաղերին հետևել են Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանը, CIUDAD ծրագրի աջակցման մեխանիզմների թիմի ղեկավար Ֆրենկ Սամոլը, ծրագրի շրջանակում Երևանի գործընկեր Մահդիա, Համբուրգ, Սպլիտ, Տրոնդհեյմ քաղաքների ներկայացուցիչները։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նորայր Ասլանյանը հոլանդական նոր թիմում

նորայր12914Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը կխաղա հոլադական մեկ այլ թիմում: 22-ամյա խաղացողն արդեն  բուժզննում է ացնել Թիլբուրգի «Վիլհեմ Երկրորդ» ակոևմբում և աշխատանքային պայմանագիր կկնքի:

Հիշեցնենք, որ Ասլանյանը խաղում էր Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Էմմեն» ակումբում։

«Վիլհեմ Երկրորդը» Հոլանդիայի եռակի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր է։ Նախորդ տարի թիմը խաղում էր Հոլանդիայի բարձրագույն խմբի առաջնությունում, սակայն դուրս էր մնացել, քանի որ վերջին տեղն էր գրավել: