Առաջատարների շարքերում նեղվածք է

chess-5Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 2-րդ տուրից հետո միանգամից 9 շախմատիստներ` Հովհաննես Գաբուզյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Հարությունյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Արման Միքայելյանը վաստակած 2 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Թուրքիայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը

footballՇաբաթ օրը Թուրքիայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական  առաջնությունը, որին մասնակցելու են 24 ազգային հավաքականներ: Վերջիններս բաժանվելու են 6 խմբի: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ առաջնության խաղերը կանցկացվեն Թուրքիայի 7 քաղաքների մարզադաշտերում: Այսպես Անթալիան, Բուրսան, Գազիանթեփը, Ստամբուլը, Տրաբզոնը, Ռիզեն և Կայսերին ընդունելու են աշխարհի երիտասարդական առաջնության խաղերը: Մրցաշարը կավարտվի հուլիսի 13-ին:

Արոնյան, Կարլսեն, Նակամուրա, Կամսկի

chp_chess_gameԼևոն Արոնյանը սեպտեմբերի 9-15-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կմասնակցի «Սինքֆիլթի գավաթ» շախմատի միջազգային մրցաշարին: Լևոնի մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան և Գատա Կամսկին:

Մրցաշարը, որի հիմնադրամը կկազմի 170 հազար դոլար, կանցկացվի երկու շրջանով:

Առայժմ երկու արծաթ Չեռնոգորիայից

OLYMPUS DIGITAL CAMERAՀունիսի 18-23-ը Չեռնոգորիայի Բար քաղաքում  անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցաելույթներ են ունենում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները: Երեկ իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին և միայն եզրափակիչում պարտվեցին Վահե Մատինյանը (50 կգ), Տիգրան Մնացականյանը (69 կգ) և արժանացան արծաթե մեդալների: Մրցանակակիր դառնալուն մոտ էր Նաիրի Ղարսյանը (42 կգ), ով, տանուլ տալով մեդալի համար գոտեմարտը, բավարարվեց հինգերորդ տեղով:

Այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի հավաքականի ևս հինգ մարզիկներ:

Գառնիկ Հովհաննիսյանի միջազգային հուշամրցաշարի հաղթողները հայտնի են

22286 սամբոՀայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը Հայաստան մարզական միության «Աշխատանք» մարզադահլիճում անցկացրեցին Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 18-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, որն այս տարի կազմակերպիչները նվիրել էին Հայաստանի սպորտի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին:

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում` 1981թվականին:  1983-95 – ին  Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներին` 1989-1994 -ին, մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել` հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել` հատուկ նշանակության բեռների տեղափոխում: Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:

Գառնիկ Հովհաննիսյանի միջազգային հուշամրցաշարի հաղթողներ դարձան` 48 կգ քաշային կարգում` Լենդրուշ Զատիկյանը Գյումրի, 52 կգ քաշային կարգում` Դավիթ Խաչատրյանը, Նոր Հաճն, 57 կգ`  Մաքսիմ Մանուկյանը, ԲԿՄԱ, 62 կգ` Գոռ Մալյանը, Գյումրի, 68 կգ` Մարտին Միրզոյանը, Արցախ, 74 կգ` Ռաֆիկ Մանուկյանը, ԲԿՄԱ, 82 կգ` Մհեր Կարապետյանը, Աբովյան, 90 կգ`  Էդիկ Պետրոսյանը, Սպիտակ, 100 կգ`  Տարոն Մելքոնյանը, Վանաձոր, +100 կգ` Արմեն Լևոնյանը, Եղվարդ:

Յուրի Վարդանյանը ուղերձ է հղել ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդին

677877 SPORT-SIMVOLՂազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ԱՊՀ պայմանագրի մասնակից երկրների ֆիզիական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը առնչվող մի շարք հարցեր.

1.ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քաղաքականության հիմնական ուղղությունները

2.Մինչև 2020թ. ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման  ռազմավարության 2013-2015թթ միջոցառումների պլանը

3.Մինչև 2020թ.ԱՊՀ երկրների սպորտի ազգային ձևերի սատարման և զարգացման ծրագրի նախագիծը:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ուղերձ է հղել Խորհրդի նիստը նախագահող Ղազախստանի Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի գործակալության փոխնախագահ Էլսիյար Կանագատովին և խորհրդի անդամներին: Ուղերձում մասնավորապես ասված է. ”Հարգարժան Էլսիյար Բայմուհամեդովի.թույլ տվեք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել ԱՊՀ անդամ երկրների Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում համագործակցության պայմանագրի մասնակից երկրների ֆիզիական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին մասնակցելու հրավերի  համար:

Տեղեկացնում եմ, որ նախարարությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունների պատճառով Խորհրդում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախկին ներկայացուցիչ Սամվել Պատվականի Խաչատրյանին փոխարինելու է փոխնախարար Նազարեթ Անդրանիկի Մնացականյանը:

Հարգարժան պարոն Կանագատով, օգտվելով առիթից ձեզ, գործադիր կոմիտեին և խորհրդի անդամներին ցանկանում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք,  վստահեցնում եմ, որ նախարարությունը այսուհետ ևս պատրաստ է ակտիվորեն համագործակցել և աջակցել խորհրդի աշխատանքներին:

Լավագույն մաղթանքներով` Յու. Ն.Վարդանյան”

Հայ ըմբիշների հաջող մրցելույթները Մարիոպոլում

268x180_thumb_photo_62471_886db64c2Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին, որին մասնակցել են 15 երկրների մարզիկներ հաջող են հանդես եկել Հայաստանը ներկայացնող ըմբիշները:

55 կգ քաշային  Ռոման Ամոյանը (նկարում) գրավել է առաջին հորիզոնականը, 66 կգ քաշային Գևորգ Սահակյանը եղել է երկրորդը, իսկ 74 կգ և 96 կգ քաշային կարգերում հանդես եկած Ռաֆիկ Մանուկյանը և Սարգիս Տոնոյանը ճանաչվել են երրորդը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչը Լևոն Ջուլֆալակյանն է:

Մրցաշարին չեն մասնակցել Հայաստանի առաջատարները ՝ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը:

Մարտական ոչ-ոքի` Հայաստանի և Վրաստանի չեմպիոնների խաղում

futbol2Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղարկության մրցաշարին նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը» Թբիլիսիում ընկերական հանդիպում անցկացրեց տեղի «Դինամոյի» հետ: Երկու երկրների չեմպիոնների մրցավաեճում գրանցվեց մարտական  ոչ-ոքի` 1:1:

5-րդ րոպեին Ֆոֆանա Բեկոն միայնակ հայտնվեց դարպասապահի դիմաց և գրավեց թբիլիսցիների դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց: Այդուհանդերձ,  4 րոպե անց Բեկոն կրկին աչքի ընկավ և մրցավարը ցույց տվեց խաղադաշտի կենտրոնը:

Տանտերերը մեծ ջանքեր ներդրեցին պարտությունից խուսափելու համար:  64-րդ րոպեին «Դինամոյին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Գեորգի Պապավայի հեռահար հարվածից հետո գնդակը հայտնվեց «Շիրակի» դարպասում:

Էլինա Դանիելյանը կխաղա առաջատարի հետ

էimagesԴիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան պրիի» 2-րդ փուլի մրցաշարը, որին մասնակցող12 շախմատիստուհիների թվում է Էլինա Դանիելյանը:

Մեկնարկային տուրում Էլինան, հանդես գալով  սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան Անտուանետա Ստեֆանովայի հետ, իսկ 2-րդ տուրում  սևերով պարտվեց Համփի Կոներուին: Դանիելյանը 2 տուրից հետո կես միավորով նախավերջին` 11-րդ տեղում է: 2 միավոր վաստակած Նանա Ձագնիձեն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հերթական` 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Դանիելյանի և Ձագնիձեի մրցամարտը:

Տիգրան Պետրոսյանը ետ է մնում 1 միավորով

տիգրան-պետրոսյանՏիգրան Պետրոսյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջարանում անցկացվող 2-րդ «Մեծ Եվրոպա» շախմատի միջազգային մրցաշարում  7 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարներից` գրոսմայստերներ Զբինեկ Հրաչեկից (Չեխիա), Վլադիմիր Գեորգիևից (Մակեդոնիա) և Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա):

Ավետիք Գրիգորյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը, Դավիթ Պառավյանն ունեն 4-ական միավոր:

Անցկացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

005Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 6-րդ տարին անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նաև նրանց մեջ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու և  միջոցառմանը մասնակցելու համար՝ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին խորհրդանշական հուշանվեր է հանձնել:

Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար և ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Մինչ հուշամրցաշարի մրցութային մենամարտերի մեկնարկը, մարզաձևի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Առաջին տուրն արդյունավետ էր

chess-5Ջերմուկում մեկնարկել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի 6-րդ հուշամրցաշարը: Մասնակցում են 55 շախմատիստներ:

Առաջին տուրն արդյունավետ էր: 25 շախմատիստներ իրենց օգտին հաղթանակներ են գրանցել: Այդ հաջողակների թվում են նաև  Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արտաշես Մինասյանը, Լևոն Բաբուջյանը, Ռոբերտ Աղասարյանը:

 

Արթուր Սարկիսովը կխաղա «Ուրալում»

ասmagesՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Արթուր Սարկիսովը կհամալրի Ռուսաստանի բարձրագույն խմբի  առաջնության նորեկ «Ուրալի» կազմը: Նա հանդես կգա վարձավճարով:

Հիշեցնենք, որ այդ թիմում է խաղում Հայաստանի հավաքականի  ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը: «Ուրալի» մարզաշապիկն է կրում նաև Դենիս Թումասյանը:

Կանանց «Գրան պրին» Դիլիջանում

chess3Հունիսի 16-28-ը Դիլիջանում կանցկացվի ՖԻԴԵ կանանց «Գրան պրիի» մրցաշար, որին կմասնակցեն աշխարհի չեմպիոնուհի Աննա Ուշենինան (Ուկրաինա), Համփի Կոներուն, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Նանա Ձագնիձեն, Բելա Խոտենաշվիլին (Վրաստան), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Տատյանա Կոսինցևան, Օլգա Գիրյան (Ռուսաստան), Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա), Էլինա Դանիելյանը (Հայաստան), Թուվշինթուգս Բաթչիմեգը (Մոնղոլիա):

Դիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը

10478_am_3ՀՀ վարչապետ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան Պրի» շարքի վեց մրցաշարերից մեկը, որը կանցկացվի մինչ հունիսի 29-ը:
ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության անունից ողջունելով մրցաշարի բոլոր մասնակիցներին և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ վարչապետը նշել է. «Այսօր շախմատը մեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում և մեծ դերակատարություն ունի հայ ժողովրդի ապրելաձևում: Այդ փոփոխությունը մեր կյանքում տեղի ունեցավ շնորհիվ Տիգրան Պետրոսյանի: «Գրան Պրի»-ն այսօր անցկացնում ենք հենց այդ խորհրդի ներքո, որովհետև ուղիղ 50 տարի առաջ, Տիգրան Պետրոսյանը դառնալով շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնը, կարողացավ մեզ ոգևորել, համախմբել հայ ժողովրդին»:
Կառավարության ղեկավարը մրցաշարի բոլոր մասնակիցներին մաղթել է հաջողություններ և հետաքրքրիր պարտիաներ:
«Գրան Պրի»-ին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից 12-ը, ովքեր ներկայացնում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Վրաստանը, Սլովենիան, Բուլղարիան, Լիտվան և Հայաստանը:
Միջազգային այս կարևորագույն մրցաշարը նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 50-ամյակին, որը նա տոնել է 1963 թվականին Միխայիլ Բոտվիննիկի հետ պայքարում:

Մեկնարկում` երկու մեդալ

268x180_thumb_photo_62471_886db64c2Մարիուպոլ քաղաքի մարզապալատում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները և արժանացան երկու մեդալի:

55 կգ քաշային Ռոման Ամոյան, պարտության մտնելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Իսկ ահա, 66 կգ քաշային  Գևորգ Շահինյանը միայն պարտվեց եզրափակչում և բավարարվեց արծաթե մեդալով:

 

Ջերմուկում կմեկնարկի Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարը

9854Այսօր Ջերմուկում կկայնա Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղը շախմատիստները կնստեն խաղասեղանների առջև: Կկայանան 1-ին տուրի հանդիպումները: Մրցաշարը կավարտվի հունիսի 25-ին: Կանցկացվի 9 տուր: Մասնակիցները կմրցեն շվեյցարական մրցակարգով:

Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 22 հազար դոլար է:

Դոնեցկից` Կարագանդա

գղimagesՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն առաջիկայում կկրի Ղազախստանի չեմպիոն Կարագանդայի «Շախտյորի» մարզազգեստը: Նա վարձավճարով առաջիկա 5 ամիսներին կխաղա այդ թիմում:

Հիշեցնենք, ոչ հայ ֆուտբոլիստը համարվում է Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, սակայն վերջին շրջանում նա հազվադեպ էր հայտնվում թիմի կազմում:

Ընդհանուր հայտարարի կգան

81924229 mkhitaryanՀավանականությունը մեծ է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»: Բան այն է, որ երկու ակումբների ներկայացուցիչներն ավարտում են բանակցությունները և ամենայն հավանականությամբ ընդհանուր հայտարարի կգան:

24-ամյա խաղացողին ձեռք բերելու համար որպես փոխհատուցում անգլիացիներն ուկրաինական ակումբին պետք է վճարեն 17 մլն ֆունտ ստերլինգ:

 

Հայաստանի լողորդները կնախապատրաստվեն Ծաղկաձորում

2222imagesԲարսելոնայում հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 4-ը կայանալու է լողի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, որտեղ կա ժամանակակից չափանիշներին համապատասխանող լողավազան:

Աշխարհի առաջնությանը մեր երկրից  կմասնակցեն Մոնիկա Վասիլյանը (50 մ և 100 մ ազատ ոճ), Վահան Մխիթարյանը (50 մ և 100 մ ազատ ոճ) և Խաչիկ Փլավչյանը (50 մ և 100 մ թիկնալող):