ՀՀ սպորտի և եիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհահավանքը մարզական լրագրողներին

0e5735402302bdd034139200007d78f4Այսօր մարզական լրագրողների միջազգային օրն է: Ինչպես հայտնի է, գործում է մարզական լրագրողների միջազգային ֆեդերացա: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ևս նպատակադիր գործունություն է ծավալել: Այն գլխավորում է Յուրի Ալեքսանյանը:

Այսօր Հայաստանի մարզական լրագրողներին էր ընդունել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա մասնավորապես ասաց.

«Հարգելի մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական բեղմնավոր աշխատանք, մասնագիտական վերելքներ և իհարկե անձնական երջանկություն: Ինչպես մարզաշխարհի հետ առնչվող յուրաքանչյուր անձ, այնպես էլ  մենք բոլորս ունենք մի մեծ միասնական հետաքրքրություն` դա սպորտն է և ֆիզիկական կուլտուրան: Մենք միասնաբար, մեր աշխատանքով ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ այդ ոլորտի զարգացմանը նպաստելու համար, ես` որպես մեր երկրի գործադիր իշխանության անդամ, դուք` որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչներ: Հարգելի բարեկամներ, մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և ակնկալում ձեր անաչառ վերաբերմունքը մարզաշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ»:

Կմեկնարկեն լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություները

վոլեյբոլՀուլիսի 3-ին Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կմեկնարկեն լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություները:

Իրավուն ենք ստացել մասնակցել անցյալ տարվա 1-4 տեղեր գրաված թիմերը: պայքարի ոլորտ կներգրավվեն նաև նոր կազմավորված4-ական թիմեր:

Տարոն Առաքելյանը ձյուդոյի Եվրոպայի վետերանների առաջնության արծաթե մեդլակիր

images-ձյուդո1Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված  ձյուդոյի վետերանների Եվրոպայի առաջնությունում  Հայաստանը ներկայացնող Տարոն Առաքելյանը ,M2 խմբում երեք անընդմեջ հաղթանակ տանելով դուրս եկավ եզրափակիչ: Ցավոք վճռական գոտեմարտում մեր մարզիկը  ռուսաստանցի Վիտալի Շաբանովին և բավարարվեց արԾաթե մեդալով:

Հաջողության հասան նաև Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցները: Ամպիկ Էկսուզյանը M1 խմբի 60 կգ քաշային կարգում ճանաչվեց 2-րդը, իսկ Գրիգորի Գարյանցը M3 խմբում +100 կգ քաշայինների պայքարում գրավեց 3-րդ տեղը:

«Բանանցը» թեև պարտվեց ՉԼ մրցաշարում, բայց կարող է շտկել իրավիճակը

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում Երևանի «Բանանցը» որակավորման մրցումների առաջին շրջանի առաջին խաղն անցկացրեց արտագնա և  0:1 հաշվով պարտվեց Անդորրայի «Սանտա Կոլոմա» ակումբին:

5-րդ րոպեին տանտերերից գոլի հեղինակ դարձավ անդորրացիների թիմի ավագ Մարկ Պույոլը:

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 8-ին Երևանում: Այնպես որ, «Բանանցը» կարող է շտկել իրավիճակը:

Այս զույգի հաղթողը  որակավորման մրցումների  երկրորդ փուլում կխաղաի Թել Ավիվի «Մակքաբիի» հետ։

 

Տեխնիկական արդյունքներ

ՉԼ որակավորման առաջին փուլ, առաջին խաղ 

 

«Սանտա Կոլոմա» (Անդորրա) – «Բանանց» (Հայաստան)՝ 1:0 

Մարկ Պույոլ, 5

 

«Բանանցը»հանդես եկավ հետևյալ կազմով.

Արթուր Թորոյան, Արտաշես Առաքելյան, Ֆոֆանա Սեկու, Արամ Շախնազարյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան, Արամ Լոռեցյան, Մաքսիմ Ուսանով (Վահագն Այվազյան, 74), Արեգ Ազատյան (Վալտեր պողոսյան, 59), Գևորգ Կարապետյան, Գևորգ Նռանյան:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մրցակից զույգերը

բրազիլիաԲրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի են քառորդ եզրափակչի մրցակից զույգերը:

Խաղերը կկայանան հուլիսի 4-5-ին:

Հուլիսի 4-ին

Բրազիլիա – Կոլումբիա (Ֆորտալեզա)

Ֆրանսիա – Գերմանիա (Ռիո դե Ժանեյրո)

 

Հուլիսի 5-ին

Հոլանդիա – Կոստա Ռիկա ( Ռիո դե Ժանեյրո)

Բելգիա – Արգենտինա ( Բրազիլիա)

 

Բելգիայի ֆուտբոլի հավաքականը դժվարին հաղթանակ տարավ ԱՄՆ-ի թիմի նկատմամբ

0101Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաև Բելգիայի հավաքականը: Այսպիսով, հայտնի դարձան բոլոր` 8 թիմերի անունները, որոնք շարունակում են պայքարը պատվավոր ավարի համար: Իսկ բելգիացիները 1/8 եզրափակչում լրացուցիչ խաղաժամանակում 2:1 հաշվով հաղթեցին ամերիկացիներին: Սալվադորում կայացած խաղի հիմնական ժամանական ավարտվեց 0:0 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը կմրցի Արգենտինայի ընտրանիի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

1/8 եզրափակիչ

 

Բելգիա – ԱՄՆ՝ 2:1

Կեւին դե Բրույնե, 93, Ռոմելու Լուկակու, 105 – Յուլիան Գրին, 107

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոբի Ալդերվեյրելդ, Դանիել վան Բույտեն, Վենսան Կոմպանի, Յան Վերտոնգեն, Ակսել Վիտցել, Մարուան Ֆելաինի, Կեւին դե Բրույնե, Էդեն Ազար (Նասեր Չադլի, 111), Դրենս Մերտենս (Կեւին Միրալյաս, 60), Դիվոկ Օրիջի (Ռոմելու Լուկակու, 91):

ԱՄՆ. Թիմ Հովարդ, Ֆաբիան Ջոնսոն (Դեանդրե Յեդլին, 32), Ջեֆ Քեմերոն, Մեթ Բեսլեր, ԴաՄարկուս Բիզլի, Ջերմեյն Ջոնս, Օմար Գոնսալես, Գրեմ Ժուսի (Կրիս Վանդալովսկի, 72), Մայքլ Բրեդլի, Ալեխանդրո Բեդոյա (Յուլիան Գրին, 107), Քլինթ Դեմփսի:

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը սպասում է մրցակցին

2397245_big-lndԲրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկավ Արգենտինայի հավաքականը, որը լրացուցիչ խաղաժամանակում  հաղթանակը կորզեց Շվեյցարայի թիմի հետ մրցամարտում`1:0: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով:

Քառորդ եզրափակչում արգենտինացիները կմրցեն  Բելգիա – ԱՄՆ մրցամարտի հաղթողի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

1/8 եզրափակիչ

 

Արգենտինա – Շվեյցարիա՝ 1:0

Անխել Դի Մարիա, 118

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Ֆեդերիկո Ֆերնանդես, Մարկոս Ռոխո (Խոսե Բաստանա, 105), Խավյեր Մասկերանո, Ֆերնանդո Գագո (Լուկաս Բիլյա, 106), Անխել Դի Մարիա, Էզեկյել Լավեսի (Ռոդրիգո Պալասիո, 74), Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին

 

Շվեյցարիա. Դիեգո Բենալիո, Ստեֆան Լիխշտայներ, Յոհան Ջորու, Ֆաբիան Շեր, Ռիկարդո Ռոդրիգես, Վալոն Բեհրամի, Գյոկհան Ինլեր, Գրանիտ Ջակա (Գելսոն Ֆերնանդես, 62), Ջորդան Շաքիրի, Ադմիր Մեհմեդի (Բլերիմ Ձեմաիլի, 113), Յոսիպ Դրմիչ (Հարիս Սեֆերովիչ, 84)

Հայաստանի թիմերից «Բանանցը» առաջինը կմեկնարկի եվրոպական ֆուտբոլային գավաթային մրցաշարերում

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում  այսօր մեր երկրի չեմպիոն «Բանանցը» արտագնա խաղում ուժերը կչափի Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ:

Հայաստանի թիմերից «Բանանցը» առաջինը կմեկնարկի եվրոպական ֆուտբոլային գավաթային մրցաշարերում:

Հուլիսի 3-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կանցկացնեն «Շիրակը», «Միկան», «Փյունիկը»:

«Արմենիա» հեռուստաալիքը կհեռարձակի «Շիրակ» – «Շախտյոր» հանդիպումը

221491801404205900«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պայմնավորվել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Շիրակ» (Գյումրի) – «Շախտյոր» (Կարագանդա) հանդիպման հեռարձակման համար:

«Արմենիա» հեռուստաալիքի  հեռարձակմամբ խաղը կցուցադրվի ուղիղ եթերում, ժամը 18:00-ին, իսկ Հայաստանում՝ տեսագրությամբ՝ 23:00-ին:

Հուլիսի 3-ին Գյումրիում կայանալիք հանդիպումը կվարի ուկրաինական մրցավարական բրիգադը՝ Յուրի Մոժառովսկիի գլխավորությամբ: Գլխավոր մրցավարի օգնականերն են` Իգոր Բիտսկալոն, Իգոր Ալյոխինը, 4-րդ պաշտոնյան է` Վիտալի Ռոմանովը:

ՀՖՖ աշխատակիցը` ակադեմիական նոր որակավորմամբ

ֆouBrz2UIRyxgpOcXb8i1WtLodfՈՒԵՖԱ-ն մշտապես կարևորել է Եվրոպական ֆուտբոլի պրոֆեսիոնալ կառավարումը: Հենց այդ նպատակով ՈՒԵՖԱ-ն Լոզանի համալսարանին կից գործող Հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի (IDHEAP) հետ համատեղ մշակել և իրականացնում է կրթական ծրագրեր՝ ազգային ասոցիացիաների պահանջներին համաձայն: Այդ ծրագրերն ուղղված են ֆուտբոլային ազգային ասոցիացիաների աշխատակազմերի՝ արդեն իսկ ձեռք բերված գործնական գիտելիքները ամրապնդելուն եւ կազմավորելուն, ինչպես նաև կատարած աշխատանքի ակադեմիական ճանաչում ստանալուն` վկայականների, դիպլոմների և մագիստրոսի աստիճանի տեսքով:

Սույն թվականի հունիսին ավարտվեց 2013 թ. մեկնարկած ՈՒԵՖԱ-ի կրթական ծրագրի երկրորդ աստիճանի` Ֆուտբոլի կառավարման դիպլոմ ծրագրի (UEFA DFM)` այս պահի դրությամբ վերջին թողարկումը: Այն ներառում է ազգային ասոցիացիաների օպերատիվ կառավարման հետևյալ հիմնական ոլորտները` մարզադաշտերի կառավարում, մարկետինգային գործունեության կազմակերպում, հասարակության հետ կապեր եւ մեդիա, կամավոր աշխատանքների կազմակերպում: ՈՒԵՖԱ-ի կառավարման դիպլոմ ծրագրի 2014թ. վերջին թողարկմանը (UEFA DFM) ՀՖՖ-ն ներկայացնում էր ՀՖՖ Միջազգային բաժնի մասնագետ և Տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) մենեջեր Նաիրա Աբրամյանը, ով հաջողությամբ հանձնեց քննությունն ու պարգևատրվեց ակադեմիական դիպլոմով` արժանանալով բարձր գնահատականի:
DFM դիպլոմների շնորհման պատվավոր արարողությունը տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի գրասենյակում: ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների զարգացման բաժնի պետ Թիերի Ֆավրը և IDHEAP-ի դեկան պրոֆեսոր Ժան-Լու Շապելեն ողջունեցին բոլոր շրջանավարտներին և նրանց շնորհեցին դիպլոմները:

Յուրի Ջորկաեֆը Հենրիխ Մխիթարայանին համարում է հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը

յու ջ6317Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ինտերի» նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆն ուշագրավ հայտարարություն է արել: Նա գտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է:  «Հայաստանի ազգային հավաքականը մեծ առաջընթաց է ունեցել: Հիշենք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի խաղերը, Հայաստանի ներկայացուցիչները կարող էին դուրս գալ անցումային փուլ:  Հրաշալի է Մխիթարյանը, ես նրան համարում եմ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Մխիթարյանը երիտասարդ է, սակայն ցուցադրում է հասուն և խելացի խաղ: Ինձ կարող եք համարել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուն»,- ասել է մեր հայրենակիցը:

Գրոսմայստեր Էթլինա Դանիելյանն առաջատարների խմբում է

էդDanielian-1Վրաստանում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 10-րդ տուրում  Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաաղքարերով, հաղթեց  չինուհի Ժաո Սյուին:

Դանիելյանն  6,5 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջատարը` Հոու Հիֆանն ունի 8,5 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

 

10-րդ տուր

 

Ժաո Սյու – Դանիելյան` 0 : 1
Ստեֆանովա – Խոտենաշվիլի` ½ : ½
Կոներու – Մումինովա` 1 : 0
Հոու Հիֆան – Կոստենյուկ Ա.` ½ : ½
Յու Վենջուն – Մուզիչուկ Ա.` 1 : 0
Ձագնիձե – Դրոնավալի` ½ : ½


ԱՂՅՈՒՍԱԿ

1. Հոու Հիֆան 8,5
2. Յու Վենյուն 7
3. Դանիելյան 6,5
4. Ձագնիձե 6
5. Կոներու 5,5
6. Ստեֆանովա 5,5
7. Դրոնավալի 5,5
8. Մուզիչուկ Ա. 5
9. Կոստենյուկ Ա. 4,5
10. Ժաո Քսյու 2,5
11. Խոտենաշվիլի 2
12. Մումինովա 1,5

 

ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

բրազիլbrazilfansԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր  կկայանան 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները։

Արգենտինա – Շվեյցարիա

«Իտակերան» մարզադաշտ, Սան Պաուլու

ժամը 20:00-ին

 

Բելգիա – ԱՄՆ

«Արենա Ֆոնտա Նովա» մարզադաշտ, Սալվադոր

ժամը 00:00-ին

Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել

յումyura_movsisyan_fc_spartak_moscow_v_fc_tom_d4pnw1f0s_alՖուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» 26-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի աջ ծունկն արդեն վիրահատել են։ Հայ ֆուտբոլիստը ծնկահոդի ցավերից գանգատվել էր  հունիսի 6-ին կայացած Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո: Հայտնվել էր նա կրկին շարք կվերադառնա  հաջորդ տարի:

Եվ ահա, վիրահատությունը հաջող է անցել և ապաքինման համար կպահանջվի 8 շաբաթ: Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար, նաև նշել, որի «8 շաբաթը սկսում է այսօր»։

Արտագնա ընկերական խաղեր Վրաստանի հանդբոլի տարբեր թիմերի հետ

c4d89371 նոր հանդբոլՀայաստանի մինչև 14 տարեկան հանդբոլիստները Թբիլիսի էին  ուղևորվել, որպեսզի կարողությունները փորձեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Մերոնք ընկերական 5 խաղ անցկացրին`տանելով 2 հաղթանակ, կրելով նույքան պարտություն և մեկ հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի:
Նախաձեռնողն Աջափնյակի համայնքի մարզադպրոցն էր, որը ղեկավարում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Արսեն Մխիթարյանը: Նա էլ գլխավորում էր մեր երկրի պատվիրակությունը: Ի դեպ, թիմում Աջափնյակի համալիր մարզադպրոցի 7 հանդբոլիստ էր: Այն ուժեղացրել էր Ալավարդիի 4 և ԽՄՕՄՄ-ի 2 խաղացող:
Իսկ աջակցել էր Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչությունը:
Հայաստանի ներկայացուցիչները 36:30 հաշվով հաղթեցին Գորիի թիմին, ապա 24:26 հաշվով զիջեցին Կարիշխի հավաքականին: Բայց վեևջինիս հետ անցկացրած հաջորդ խաղում Հայաստանի թիմը վրեժխնդիր եղավ և առավելության հասավ 27:22 հաշվով:
Վերջում մերոնք երկու մրցամարտ անցկացրին Վրաստանի չեմպիոն «Պեգասուսի» հետ: Նախ, գրանցվեց մարտական ոչ-ոքի` 26:26 հաշիվը, հետո էլ տանտերերն առավելության հասան 31:25 հաշվով:

Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի հավաքականները դուրս եկան քառորդ եզրափակիչ

996652Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկան Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները: Այս թիմերը կմրցեն միմյանց հետ:

Ֆրանսիացիները 2:0 հաշվով առվելության հասան Նիգերիայի ընտրանիի նկատմամբ, իսկ գերմանացիները միայն լրացուցիչ խաղաժամանակում հաղթանակը կորզեցին Ալժիրի հավաքականի հետ մրցամարտում`2:1 հաշվով: Հանդիման հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով:

 

Տեխնիկական արդյունքներ

 

ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ 

 

Ֆրանսիա – Նիգերիա՝ 2:0

Պոլ Պոգբա, 80, Յոզեֆ Յոբո, 90+2

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Ֆրանսիա. Լյորիս, Դեբյուշի, Վարան, Կոսելնի, Էվրա, Մատյուիդի, Կաբայ, Պոգբա, Վալբուենա (Սիսոկո, 90+3), Բենզեմա, Ժիրու (Գրիզման, 62):

Նիգերիա. Էնյամա, Ամբրոուս, Յոբո, Օշանիվա, Օմերուո, Օնազի (Գաբրիե, 59), Մոզես (Ուչե Նվոֆոր, 89), Միկել, Մուսա, Օդեմվինգե, Էմենիկե:

 

Գերմանիա – Ալժիր՝ 0:0 (Լրացուցիչ խաղաժամանակ`2:1)

Անդրե Շյուրլե, 92, Մեսութ Օզիլ, 119 – Աբդելմումեն Ջաբու, 120+1

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Գերմանիա. Մանուել Նոյեր, Շկոդրան Մուստաֆի (Սամի Խեդիրա, 70), Պեր Մերտեզակեր, Ժերոմ Բոատենգ, Բենեդիկտ Հյովեդես, Ֆիլիպ Լամ, Բաստիան Շվայնշտայգեր (Քրիստոֆ Կրամեր, 109), Տոնի Կրոոս, Մեսութ Օզիլ, Մարիո Գյոտցե (Անդրե Շյուրլե, 46), Թոմաս Մյուլեր:

Ալժիր. Ռաիս Մ՛Բոլի, Ֆաուզի Գուլամ, Էսաիդ Բելկալեմ, Ռաֆիկ Հալիշ, Էսա Մանդի, Մեհդի Մոստեֆա, Մեդհի Լասեն, Սոֆիան Ֆեգուլի, Էլ Արաբի Սուդանի (Աբդելմումեն Ջաբու, 110), Սաֆիր Տաիդեր (Յասին Բրահիմի, 78), Իսլամ Սլիմանի:

Մոուրինյոն` Սուարեսին պատժելու մասին

ժմ39134Այս  օրերին տարաբնույթ խոսակցություններ են հայտնվում Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունում  մրցակցին կծելուև համար պաժելու շուրջը:

Եվ ահա, անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ խաղացողի որակազրկումը տեղին է: «Սուարեսը պատժվում է երրորդ անգամ: Նա երեք անգամ է սխալվել և արժանի էր նման պատժի: Միայն ինձ դուր չի գալիս մարզադաշտեր այցելելու արգելքը: Դա ֆուտբոլիստի համար շատ դժվար է, և ինձ համար անհասկանալի»,- ասել է Մոուրինյոն:

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

բրազիլիաԲրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխել է վճռական փուլ: Այսօր կկայանա1/8 եզրափակչի երկու հանդիպում:  

 

Ֆրանսիա – Նիգերիա

«Ազգային» մարզադաշտ, Բրազիլիա

ժամը 20:00-ին

 

Գերմանիա – Ալժիր

«Բեյրա Ռիո» մարզադաշտ, Պորտու Ալեգրի

ժամը 00:00-ին

Դավթաշեն վարչական շրջանում կայացավ սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի մրցաշարը

Samvel Gevorgyani anvan hushamrcashar 2Հունիսի 29-ին Դավթաշեն վարչական շրջանում կայացավ Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր և Սասունցի Դավիթ ջոկատների հրամանատար սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի ուժեղագույն հեծանվորդները: Մրցաշարից առաջ հեծանվորդները ծաղկեդրում կատարեցին Սամվել Գևորգյանի կիսանդրու առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքին իր կյանքը նվիրաբերած հերոսին:

Խճուղային հեծանվավազքի այս մրցաշարին, որը արդեն մեծ հնչեղություն է ստացել նաև արտերկրում , այս անգամ մասնակցեցին 50-ից ավելի մարզիկներ, որոնք հաղթահարեցին 48 կիլոմետր տարածությունը:

Պատանիների պայքարում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Խաչատրյանը, 2-րդը Սևակ Սիմոնյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց Լևոն Լավչյան: Երիտասարդների պայքարում հավասարը չուներ Պավել Ստեփանյանը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Հակոբ Սահակյանն ու Էդգար Սարգսյանը: Մեծահասակների պայքարում լավագույնը Էդգար Ստեփանյանն էր, ով տարածությունը հաղթահարեց 46.9 րոպեում: 49.29 րոպե արդյունքով Դավիթ Մկրտչյանը 2-րդն էր, իսկ լավագույն եռյակը 50.10 րոպե արդյունքով եզրափակեց Հարություն Բարսամյանը:

 Անկախ

Աշխարհահռչակ մրցավարը շախմատի Հայաստանի ակումբային առաջնության, նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին

Աշոտ Վարդապետյան 1-ին նյութՔանիցս անդրադարձել ենք, որ մեզ շախմատային գերտերություն համարելով`Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն չենք անցկացնում: Եվ ահա սառույցը կոտրվեց, քառամյա ընդմիջումից հետո այն կրկին կազմակերպվել էր: Ուշագրավ է, որ եթե նախկինում մասնակից ակումբներ հավաքելն էր դժվարություն համարվում, ապա այս անգամ ռեկորդային թվով` 17 թիմ էր հանդես գալիս: Ընդ որում, մասնակցել ցանկացող ակումբների թիվը երեք տասնյակից ավելի էր: Իսկ թե ինչ տվեց առաջնության անցկացումը, խնդրեցինք պարզաբանել գխավոր մրցավար, նախկինում գլխավոր մրցավարի, գլխավոր մրցավարի տեղակալի կարգավիճակով աշխարհի առաջնության մրցամարտեր, Շախմատի համաշխարհային օլիմպիադաներ սպասարկած միջազգային կարգի մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանին:

– Շախմատի ակումբային առաջնություն չանցկացնելու ցավալի փաստի մասին նախկինում շատ է խոսվել: 2014-ին էլ հույս էր հայտնվել, որ դեռ ժամանակ կա և հնարավոր է, որ այն անցկացվի: Թերևս կարևորն այն է, որ սպասելիքներն արդարացան, բարձրաձայնված հարցը լուծում գտավ: Մասնակից թիմերը շատ էին: Այն կարծիքին եմ, որ առաջին անգամ այս ստուգատեսում գերիշխում էր ակումբային մրցումների մթնոլորտը: Փաստորեն, հնարավորություն էր ստեղծվել, որ տարբեր` սիրողական, կիսասիրողական, պրոֆեսիոնալ ակումբներ խաղան մեկ մրցաշարում և ամեն մեկն ունենա իր առջև դրված խնդիրները: Այդ է պատճառը, որ մրցաշարը մասսայական էր և հետաքրքիր: Նպատակը միայն այն չէր, որ որոշվեր, թե որոնք են երկու լավագույն թիմերը, որոնք պետք է իրավունք ստանան հանդես գալու Եվրոպայի ակումբային առաջնությունում: Իհարկե, խաղարկվում էր այդպիսի երկու ուղեգիր, բայց կարևորվում է, որ մեր երկրում զարգանա ակումբային շախմատը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը մեծ ջանքեր է թափել, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացվի: Դա հաջողվեց, և կարելի է սպասել, որ հաջորդ տարի կունենանք ավելի մեծ թվով, նաև ուժեղ մասնակից ակումբներ:

– Ի՞նչ կասեք առաջնության թիմերի պատրաստականության մակարդակի մասին:
– 6-7 թիմ առանձնանում էր, ուժեղ կազմ ուներ և պայքարում էր բարձր տեղերի համար: Ի վերջո, առաջին երեք տեղերը զբաղեցրին «Փյունիկը», ԲԿՄԱ-ն և Շախմատի հանրապետական դպրոցի թիմը: Ապա հաջորդեց ՖԻՄԱ-ն: Ուշագրավ է, որ Շախմատի հանրապետական դպրոցի և ՖԻՄԱ-ի մի շարք ուժեղ խաղացողներ համալրել էին այլ ակումբներ: «Փյունիկը» վարկանիշով ամենաբարձրն էր, և օրինաչափ է, որ այն առաջին տեղը գրավեց: Սա «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, որը Հայատանի շախմատի ֆեդերացիային աջակցել էր այս ստուգատեսն անցկացնելու հարցում, օգնությամբ կազմավորված թիմ է և կարող է Հայաստանը պարզ ճակատով ներկայացնել սեպտեմբերի 11-21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, թեև այդ թիմի կազմում չկա Հայաստանի հավաքականի ոչ մի շախմատիստ: Հնարավոր է, որ նա հետագայում ուժեղացնի իր կազմը:
Նույնը կարելի է ասել նաև ԲԿՄԱ-ի մասին: ԲԿՄԱ-ի առաջին խաղատախտակը գլխավորում է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Խաղում էր նաև վերջերս գրոսմայստերի նորմա լրացրած Ռոբերտ Աղասարյանը: Ի դեպ, երկրորդ տեղի համար լարված մրցավեճ էր ծավալվել մի քանի թիմերի միջև: Առանձնանում էր նաև 6-րդ տեղը գրաված «Պոլիտեխնիկը», որը գլխավորում է մեր անվանի գրոսմայստերը` Ռաֆայել Վահանյանը: Ինչպես հայտնի է, Երևանի ճարտարագիտական համալսարանում Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակումբ է գործում, և Վահանյանը թիմում խաղալու էր հրավիրել Հայաստանի տարբեր տարիների չեմպիոններին: Մեր վետերաններից խաղում էին Վանիկ Զաքարյանը, Սլավա Մովսիսյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Վահանյանը: Թիմը համալրել էր նաև Հայաստանի 2014-ի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը: Թերևս արդյունքն ավելի ցածր ստացվեց, քան սպասվում էր: Պատճառն այն է, որ շախմատիստների մեծ մասը վերջին տարին պաշտոնական մրցումներում գրեթե հանդես չի գալիս, զբաղվում է մարզչական, կազմակերպչական աշխատանքով, և խաղային փորձի պակասը զգացնել տվեց:
Սուրճի արտադրության «ԼԵԲՕ» ֆիրման շախմատիստուհիների թիմ էր մրցասպարեզ հանել, որն առաջին տուրում, հանդիպելով ՖԻՄԱ-ի հետ, հաղթեց: Ընդ որում, 12-րդը ճանաչված այդ թիմի կազմում չէր ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի ոչ մի անդամ: Այնպես որ, չի բացառվում` հետագայում այդ անունով ավելի ուժեղ թիմ խաղա Եվրոպայի առաջնությունում: Արվեստագետներից կազմված «Զարթոնք» թիմի կազմում, որը զբաղեցրեց 16-րդ տեղը, խաղում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ճանաչված նկարիչներ և այլն: Ընդ որում, Սաթյանը հաղթեց Հայաստանի մինչև 18 տարեկան շախմատիստուհիների չեմպիոն Սուսաննա Գաբոյանին: Սիրողական թիմ էր նաև «Ծաղկաձորը», որի 7-րդ տեղը զբաղեցնելը հաջողություն կարելի է համարել:

– Հայաստանի հավաքականի խաղացող Տիգրան Քոթանջյանի անունը նշեցիք, իսկ մեր ճանաչված բարձրակարգ գրոսմայստերներից ովքե՞ր էին նույնպես խաղում:
– «Փյունիկը» գլխավորում էին մեր երիտասարդ շնորհալի գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը: Այդ թիմի պատիվն էր պաշտպանում Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին` գրոսմայստեր էլինա Դանիելյանը:

– Դուք շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրենն եք: Ինչո՞ւ այն գերադասեց մնալ խաղից դուրս:
– «Միկան» ֆինանսական հնարավորություններ չունի, որ ցանկալի թիմ ձևավորի և մեծ ակնկալիքներով գործուղի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Իսկ հենց այնպես հանդես գալ պարզապես հարիր չէր: Եթե կարիք զգացվեր մասնակցելու, «Միկան» թիմ կներկայացներ, բայց ոչ ուժեղ կազմով խաղալը պարզապես ինքնանպատակ կլիներ:

– Բացի երկու ուղեգրից, ի՞նչ պարգևներ էին նախատեսված:
– Պարգևատրման հիմնադրամը 600 հազար դրամ էր: Հաղթողը ստացավ 300 հազար դրամ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին տրվեց 200 հազար և 100 հազար դրամ: 6 խաղատախտակների առջև իրենց լավագույնս դրսևորած
շախմատիստները հարստացան 25-հազարական դրամով: Կազմակերպիչները մրցանակ էին սահմանել նաև 9-րդ տեղը գրավողի համար` 100 հազար դրամ: Այն հանձնվեց վետերանների հավաքականին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 9-րդը կարող է լինել երկրորդ կեսի հավաքականների պայքարին մասնակցած լավագույն թիմը: Նախապես էր այդ մասին հայտարարվել:

– Հայաստանի շախմատի ֆեդերացիան կաջակցի՞ մեր երկու թիմերին, որ մասնակցեն ակումբային թիմերի Եվրոպայի առաջնությանը:
– Հայաստանի շախմատի ֆեդերացիան վաղուց որդեգրել է այն սկզբունքը, որ ակումբները պետք է իրենք հոգան բոլոր ծախսերը:

– Շախմատը և ֆուտբոլն ամենից շատ մասսայականություն վայելող մարզաձևերն են: Շախմատիստները սիրում են ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլիստները` շախմատ: Քանի որ այժմ ֆուտբոլի աշխարհի առաջնություն է ընթանում Բրազիլիայում, հետևո՞ւմ եք այդ ստուգատեսին:
– Իհարկե, ոչ մի խաղ բաց չեմ թողել: Առաջնությունում գրավիչ և դիտարժան հանդիպումներ են ընթանում, մրցակցությունն անզիջում է: Մեկ-երկու խաղ է, որ նվազ հետաքրքիր է ընթացել: Ուրախալի է, որ դեռ ակնհայտորեն կոպիտ խաղ ցուցադրողներ չկան: Վառ վկայությունն այն է, որ դեղին և կարմիր քարտերի արժանացողներ, վնասվածք ստացողներ քիչ կան: Նախկինում, դա շատ է խանգարել ֆուտբոլին: Թերևս Հոնդուրասի հավաքականն է բացառություն, որը ֆրանսիացիների դեմ կոպիտ խաղաց:

– Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն:
– Գերմանիայի հավաքականի ներուժը մեծ է, և իմ սիրելի թիմն է: Հոլանդիայի հավաքականի խաղը եթե ստացվում է, անկասելի է: Ամեն դեպքում, այդ թիմը մեդալների համար պայքարի հիմնական հավակնորդներից է: Մեծ են Բրազիլիայի հավաքականի չեմպիոն դառնալու հնարավորությունները, մանավանդ որ նա հանդես է գալիս տանը:

-Ի տարբերություն նախկինի, խաղերի հեռարձակմանը հետևելու մեծ հնարավորություններ կան: Տեղեկատվության ո՞ր միջոցով եք հետևում առաջնության ընթացքին:
– Գերադասում եմ խաղերը դիտել ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով: Կարծում եմ, որ ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն ավելի բարձր է, քան մերոնց: Երբեմն ռուսաստանցի մեկնաբանները հիմարություններ են դուրս տալիս, բայց ավելի հաճելի է նրանց լսել, քան մերոնց, որոնք ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալ են մեկնաբանում: Հիմնականում: Իհարկե, ունենք մեկնաբաններ, որոնք նորմալ են վարում հեռուստառեպորտաժները, բայց կան նաև այնպիսիները, որոնց պարզապես չես ցանկանում լսել: Հասկանալի է, որ ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, մերոնք ոչ թե մրցավայրից, այլ հեռուստատեսության տաղավարից են մեկնաբանում, և նրանց համար դժվար է: Ի դեպ, խաղերի հեռարձակման մենաշնորհը Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է, որը հարկատուների միջոցներով է աշխատում, սակայն քայլ չի արվել, որ խաղերի, դրանց շուրջը կատարվող իրադարձությունների մասին տեղից որևէ գործուղված մասնագետ պատմի: